Prisoner, tell me, who was it that bound you?'
'It was my master,' said the prisoner. 'I thought I could outdo everybody in the world in wealth and power, and I amassed in my own treasure-house the money due to my king. When sleep overcame me I lay upon the bed that was for my lord, and on waking up I found I was a prisoner in my own treasure-house.'
'Prisoner, tell me, who was it that wrought this unbreakable chain?'
'It was I,' said the prisoner, 'who forged this chain very carefully. I thought my invincible power would hold the world captive leaving me in a freedom undisturbed. Thus night and day I worked at the chain with huge fires and cruel hard strokes. When at last the work was done and the links were complete and unbreakable, I found that it held me in its grip.'
«բանտարկեալ ասա ինձ, ո՞վ էր որ կալանեց քեզ»
«դայ իմ տէրն էր», բանտարկեալն ասաց:
«կարծցի կը յաղթեմ աշխարում բոլորին` հարստութեամբ իմ ու զօրութեամբ,
գանձարանումս ժողովեցի, տիրոջս տալիքը ամբողջ:
Երբ քունն յաղթեց ինձ, ես նիրհեցի տիրոջս պատկանող անկողնում,
եւ արդնանալով անձս գտայ, որպէս բանտարկեալ գանձարանում»:
«ասայ ինձ բանտարկեալ, ո՞վ էր որ կռեց անկոտրելի շղթան»
«այդ ես էի», կալայաւորն ասաց, «որ կռեցի շթան այս ուշիուշով:
Կարծելով անհաղթ զօրութիւնն իմ, կպահի աշխարհը գերուած` թողնելով ինձ ազատ:
Օրէր գիշերներ զարկերով ծանր ու զօրեղ, մեծ կրակներով դարբնեցի,
երբ աշխատանքն էր աւարտուած, հանգոյցները կոփուած ու անկոտրում,
պարզեցի, որ շղթան ինձ էր կապել պիրկ գամուած իր գրկում»:
«Բանտարկյալ ասա ինձ, ո՞վ էր որ կալանեց քեզ»
«Դա իմ տերն էր», բանտարկյալն ասաց:
«Կարծցի կհաղթեմ աշխարում բոլորին՝ հարստությամբ իմ ու զորությամբ,
գանձարանումս ժողովեցի, տիրոջս տալիքը ամբողջ:
Երբ քունն հաղթեց ինձ, ես նիրհեցի տիրոջս պատկանող անկողնում,
եւ արդնանալով անձս գտա, որպես բանտարկյալ գանձարանում»:
«Ասա ինձ բանտարկյալ, ո՞վ էր որ կռեց անկոտրելի շղթան»
«Այդ ես էի», կալանավորն ասաց, «որ կռեցի շթան այս ուշիուշով:
Կարծելով անհաղթ զօրությունն իմ, կպահի աշխարհը գերված՝ թողնելով ինձ ազատ:
Օրեր գիշերներ զարկերով ծանր ու զորեղ, մեծ կրակներով դարբնեցի,
երբ աշխատանքն էր ավարտված, հանգույցները կոփված ու անկոտրում,
պարզեցի, որ շղթան ինձ էր կապել պիրկ գամված իր գրկում»: