«Հայաստանը մեզ պետք է առանց հայերի…»
Լոբանով- Ռոստովսկի
1988 թ. դեկտեմբերի 7. ՀԽՍՀ-ում եղավ տեկտոնական-արհեստական երկրաշարժ։
Գորբաչովը, ինչպես նման դեպքերում նախորոք արվում է, պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում և դեպքից հետո Ռիժկովը հեռախոսազրույցում տեղեկացնում է եղածի մասին, բայց թույլ է տալիս մի վրիպում. «Ընկեր Գորբաչով վերադարձեք, եղել է այն ինչ մենք չէինք սպասում »։
Այդ ինչ գիտեին և ինչ չէին սպասում ԽՍՀՄ-ի գլխավոր վերնախավը։ Ինչևէ, այս նյութի մասին շատ է գրվել։ Օպերացիան կոչվել է «Մերկուրի-18», որը փորձարկվում էր դեռեւս 1980-ականների սկզբներին Հայաստանում։ Պռոեկտը ղեկավարում էր Ադրբեջանի գիտությունների դոկտոր Իկրամ Քերիմովը։ 1988թ. սեպտեմբերին Հայաստանի վտանգված տարածքների թուրքական բոլոր գյուղերն արդեն հրահանգ էին ստացել: Թուրքերը գնում էին ու ասում հայերին. “Այ, կտեսնեք, թե ինչ կլինի ամսի 7-ին”:
Զոհերի թիվը պաշտոնապես 25 հազար է, ոչ պաշտոնապես 60 հազար։ (100 000 և վելի)…
Այսօր արդեն անթաքույց գրում են , որ այն սովետական նոր`լիտոսֆերային զենքի առաջին փորձարկումն էր, որի աշխարհագրական վայրը ամենեւին պատահական չէր ընտրված (տես`WWW.AIF.Ru /No 9, 2011, հեղինակ Սավելի Կաշնիցկի):
1988-1994 թ. ռուսները հրահրեցին հայկական ջարդեր Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում և հետագայում իշխանությունը պետք է կեղծեր, թե իբր զորքն ուշացել էր ընդհամենը 3 ժամով։ Հետագայում նույն ռուսները կհրահրեն հյուսիսային Արցախի՝ Շահումյանի, Գետաշենի հայաթափում, Կոլցո օպերացիա և այլ բազում խարդավանքներ ու չբացահայտված սպանություններ, Վրաստանում հայկական գազամուղների բազում պայթեցումներ, սադրիչ հրադադարի կնքում, որը չէր բխում հաղթող հայկական շահերից, ռուսական ռազմաբազայի երկարաձգում ՀՀ-ում, հոկտեմբերի 27-ի սպանդը, ամբողջ ՀՀ ստրատեգյական օբյեկտների գրպանում «գույք պառտքի դիմաց» անվան տակ, երբ ՀՀ պարտքը մի 100 մլն էր իսկ առգրավված գույքը միլիարդների հասնող այդ թվում ատոմակայան, երկաթգիծ, եներգոկիրներ, գազամուղ, ճնշում ՀՀ-ի վրա որպիսի Իրանից ներմուծվող գազի գազամուղի տրամաչափը լինի ոչ տրանզիտ տրամաչափի համապատասխան։ Եվ իրեն մեզ ռազմավարական դաշնակից համարող պետությունը ի վնաս իր դաշնակցի շահերի վաճառում է զենք ՀՀ թշնամի երկրին ամենավերջին արդիական զինտեխնիկան տրամադրելով նրան։
Հայ վարորդի ավտովթարի դժբախտ պատահարի ստորացում կանացի խալաթով նրան դատարան բերելով, ՀՀ ստիպողաբար Եվրասիական միություն քարշ տալով և Աստանայում ստորագույն ձևով փչացնելով։ Ռուս որոշ քաղաքագետների ՀՀ-ում վարորդների ռուսերենին լավ չտիրապետելու համար մեր վրա հոխորտալով ու այսքանից հետո դեռ միամիտներ կան որ «Օրհնվի ռսի սապոգն են գովում» մոռանալով որ գրվածքն այդ ունի շարունակություն «էս ա, որ հիմիկ մեկ խաչապաշտ էլ. ՛Մեր խեղճ ազգի հետն (թշնամացած) ընկած ման ա գալիս որ արինը ծծի ու հոգին.»։
1828 թ. Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա աքսորվում է Անդրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ (1828)։
1840 թ. Կայսերական ռեֆորմի արդյունքում Հայկական մարզը Թիֆլիսի և Քութայիսիի մարզերի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ Վրացա-Իմերեթական նահանգ` Թիֆլիս կենտրոնով։ Հիշեցնենք որ ռուսները այս տարածքներ էին հասել հայերի ֆինանսական, ռազմական և դիվանագիտական աջակցության շնորհիվ:
Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է Էջմիածին, դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ։
1885 թ. Ցարական կառավարությունը որոշեց փակել 300-400 հայկական դպրոցներ, մոտ 20 000 աշակերտներ զրկելով հայկական կրթությունից, իսկ ուսուցիչներին աշխատանքից։
1895 թ. Փետրվարի 26-ին Ցարական արտգործնախարար է դառնում Լոբանով-Ռոստովսկին ով ասում էր. «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի, թող այդ կեղտոտ գործը մեզ համար անեն թուրքերը»։
1903 թ. հունիս 12-ին ընդունվեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման օրենքը, որի հիմնական նախաձեռնողներից մեկը Անդրկովկասի փոխարքա հայատյաց Գոլիցինն էր, որը հաճախ կատաղի հոխորտում էր, որ «Доведу до того, что единственным армянином в Тифлисе будет чучело армянина в Тифлисском музее!», որը ցարին առաջարկում էր հայերին ազգովի քշել Սիբիր, փակել հայկական դպրոցները, եւ սկսեց առգրավել Հայոց եկեղեցական գույքը։ Ամենուր սկսեցին մեծ բախումներ։
1905 թ. փետրվարի 6-ին տեղական իշխանությունների և հատկապես Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի հրահրումով մի քանի օր անընդհատ տեղի ունեցան հայ-ադրբեջանական ընդհարումներ։ Սակայն չարիքը միայն Բաքվով չսահմանափակվեց։ Բաքուն ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։ Փետրվարյան դեպքերից մի քանի ամիս առաջ, արդեն շշուկներ էին պտտվում Բաքվում հայերի և թաթարների միջև սպասվող ընդհարումների մասին:
Այդ շշուկներն այնքան համոզիչ ու անհանգստացնող էին, որ 1905թ. հունվարին հայ եպիսկոպոսը հնարավոր արյունահեղությունը կանխելու համար դիմում է Բաքվում թաթարների հոգևոր առաջնորդին իր հավատակիցներին հանդարտեցնելու խնդրանքով:
Ա.Ք.