…ԱՐԴՅՈ՞Ք ԱՌԱՆՑ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉՆՉԱՆԱՅԻՆ
(Պատմական ակնկարկ հայ-ռուսական հարաբերություններից)...
1722 թ. Պետրոս Մեծը, ով կոչ էր արել հայերին և վրացիներին դուրս գալ համատեղ պայքարի ընդդեմ թուրքերի և պարսիկների, չեղարկում է իր Կասպիական արշավանքը և Չոլակ վայրում 2 ամիս հայ-վրացական ուժերին սպասեցնելուց հետո դրժում միասնական պայքարի խոստումը:
1724 թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում Իբրահիմ փաշան և ռուս դեսպան Նեպլյուևը կնքում են պայմանագիր, որի համաձայն՝ Կովկասը ենթարկվում է ռուսական և թուրքական ազդեցության գոտիների բաժանման: Թուրքական բանակը հնարավորություն է ստանում տարածաշրջանում լայնածավալ հարձակում կազմակերպելու: Արդյունքում որոշակի ժամանակ անց պատմության ասպարեզից վերանում են հայկական հզոր մելիքությունները:
1804 թ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Երևանի բերդի անհաջող գրոհից հետո Թիֆլիս նահանջելու ճանապարհին ռուսական բանակը կողոպտում է Էջմիածնի վանքը: Նույնը կրկնվում է մեկ տարի անց:
1804-ի սեպտեմբեր 2 - Գեներալ Ցիցիանովի գլխավորած ռուսական կորպուսը կողոպտեց Սբ․ Էջմիածինը։
1805 թ․ ապրիլ - Մայր տաճարի երկրորդ կողոպուտը գեներալ Նեսվետաեւի կողմից։
1810 թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Տորմասովը կողոպտում և հայաթափում է Ախալցխան:
1828 թ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո մերժում է պետերբուրգյան հայ ուսանողների Հայաստանի ինքնավարության ծրագիրը:
1829 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո սեպտեմբերի 2-ին կնքված Ադրիանապոլսի պայմանագրի 4-րդ կետով Ռուսաստանը Թուրքիային է վերադարձնում Արևմտյան Հայաստանի գրաված տարածքները: Դա արվեց այն բանի համար, որ թուրքերը համաձայնվեն ճանաչել Հունաստանի անկախությունը։
1836 թ. մարտի 11-ին ցարական իշխանություններն ընդունում են հայ եկեղեցու իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ կանոնագիրք, որը կոչվում էր Պոլոժենիե: Սույն կանոնագրքով սահմանափակվում էին հայ եկեղեցու իրավունքները, իսկ կաթողիկոսի հաստատման հարցը տրվում էր ռուսական ցարին:
1840 ապրիլի 10 - Նիկոլայ Ա-ի հրամանով վերացվեց 1828-ի մարտի 21-ին ստեղծված Հայկական մարզը։
1856 թ. Փարիզի հաշտության պայմանագրի 3-րդ կետով Նորին մեծություն ամենայն ռուսաց կայսրը պարտավորվում է Նորին մեծություն սուլթանին վերադարձնել Կարս քաղաքը` նրա միջնաբերդով հանդերձ, ինչպես նաև օսմանյան տիրապետությունների այն մասերը, որոնք գրավված են ռուսական զորքերի կողմից:
1885 թ. ցարական իշխանությունների կողմից Կովկասում փակվում են հարյուրավոր հայկական դպրոցներ:
1890-ականներին ռուս արտգործնախարար Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին հայկական ջարդերի ժամանակաշրջանում նշում էր, որ «Տարածաշրջանում նոր Բուլղարիա թույլ չտալու համար իրենց պետք է Հայաստանն առանց հայերի»:
1903 թ. հունիսի 12-ին ցարական իշխանություններն ընդունեցին հայ եկեղեցու ունեցվածքի բռնագանձման մասին օրենքը:
1903 թ. դեկտեմբերի 17-ին ցարական իշխանությունների կարգադրությամբ փակվեց Շուշիի թեմական դպրոցը:
1905 թ. ձմռանը ցարական իշխանությունների հրահրմամբ սկսվեցին հայ-թաթարական բախումները:
1915 թ. հուլիս ամսին Վանի փայլուն ինքնապաշտպանությունից հետո ռուսական զորքերն առանց որևէ բացատրության կեղծ ռազմավարական նահանջ են կատարում և հրաժարվում են իրենց զինամթերքը թողել Արամ Մանուկյանի զորախմբերին: Նահանջի հետևանքով Վանի բնակչությունը մի մասը գաղթում է ռուսների հետ, մյուս մասն էլ հոշոտվում թուրքերի կողմից: Հատկանշական է, որ ռուսները որոշ ժամանակ անց կրկին գրավում են Վանը, որտեղ հայի շունչ անգամ մնացած չի լինում:
1920 թ. մայիս ամսին Խորհրդային Ռուսաստանի պաշտոնյաներ Մեխոնոշինը, Կիրովը Լևանդովսկին վերջնագիր են ներկայացնում ՀՀ կառավարությանը Ղարաբաղից հայկական զորքերը դուրս բերելու և Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:
1920 թ. ամռանը ռուսական 11-րդ Կարմիր բանակը գրավում է Ղարաբաղը, Զանգեզուրը Նախիջևանը:
1920 թ. օգոստոսի 24-ին կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր: Պատահական չէ, որ սույն գաղտնի համաձայնագրով նրանց հատկացվեց 200,4 կգ ոսկի և զենք-զինամթերք, իսկ այնուհետև՝ զորախմբեր, ինչպես իրենք էին ասում, «հայ իմպերիալիստների» դեմ կռվելու:
1920 թ. սեպտեմբեր ամսին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ բանաձև ընդունվեց Հայաստանի վրա հարձակվելու վերաբերյալ: Թուրքական կողմը պետք է հարձակվեր, իսկ ռուսական կողմը պետք է հետագայում ներխուժեր և խորհրդայնացներ այն, ինչ կմնար:
1920 թ. նոյեմբերի 29-ին ռուսական 11-րդ Կարմիր բանակն Ադրբեջանից ներխուժում է Հայաստան:
1920 թ. դեկտեմբեր ամսին ՀՀ խորհրդային օկուպացիայից հետո սկսվում են հայ հասարակական-քաղաքական և ռազմական էլիտայի ձերբակալությունները, գնդակահարությունները կամ աքսորը:
1921 թ. հունվարի 24-ին խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի և հայ Հեղկոմի կողմից սկսվեց 1400 հայ սպաների աքսորը դեպի Ռուսաստան:
1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Բարեկամության և եղբայրության» մասին պայմանագիր կնքվեց: Պայմանագրի համաձայն՝ հայկական բազմաթիվ տարածքներ հանձնվեցին Թուրքիային, իսկ Նախիջևանը՝ որպես պրոտեկտորատ, տրվեց Ադրբեջանին:
1921 թ. հուլիսի 5-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովբյուրոյի նիստի որոշմամբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին:
1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքվեց Կարսի պայամանգիրը, որը Մոսկվայի պայմանագրի կրկնությունն էր:
1949 թ. խոհրդային իշխանության ժամանակաշրջանում՝ հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը, 15 հազար մարդ աքսորվեց դեպի Սիբիր:
1988 թ. Արցախյան շարժումը խորհրդային իշխանությունների կողմից որակվեց որպես էքստրիմիստական: Նույն թվականի մարտ ամսին Երևանում հայտնվեցին խորհրդային տանկերը:
1988 թ. փետրվարի 27-29-ն ընկած ժամանակաընթացքում խորհրդային իշխանության հանցավոր թողտվության և քաղաքական աջակցության պայմաններում ադրբեջանական Սումգայիթում հայ բնակչության ջարդ կազմակերպվեց ադրբեջանցիների կողմից:
1988 թ. դեկտեմբեր ամսին ձերբակալվեցին Ղարաբաղ կոմիտեի անդամները:
1990 թ. մայիսի 27-ին Խորհրդային 7-րդ բանակը գեներալ Սուրկովի գլխավորությամբ զրահատեխնիկայով փորձ արեց ներխուժել Երևան: Բնականաբար, հայ ժողովուրդը կրկին դուրս եկավ խորհրդային տանկերի դեմ: Արդյունքում կայարանում և Նուբարաշենում խորհրդային հանցագործ զինվորների կողմից սպանվեցին 27 ազատամարտիկներ և խաղաղ բնակիչներ:
1991 թ. ապրիլի 30-ին ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության և Ադրբեջանական ԽՍՀ-ի հանցավոր համագործակցությամբ Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի և ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսվում է իրականացվել «Օղակ» գործողությունը:
1992 թ. Գյանջայում տեղակայված ռուսական բանակի 23-րդ դիվիզիան հարձակում սկսեց Արցախում հայկական բնակավայրերի և մեր կռվող բանակի դեմ
1724 թ. հունիսի 12 - Կ. Պոլսում կնքված ռուս-թուրքական պայմանագրով ռուսները Արեւելյան Հայաստանն ու Արեւելյան Վրաստանը ճանաչեցին Օսմանյան կայսրության անբաժան մասը: Միաժամանակ արցախահայությանը հորդորում էին շարունակել պայքարը թուրքերի դեմ՝ խոստանալով շուտափույթ ռազմական օգնություն եւ գաղտնի էին պահում թուրքերի հետ Կ. Պոլսի իրենց պայմանավորվածությունը:
1729 թ. մարտ - Հայ զինվորականությունը, Ավան ու Թարխան հարյուրապետների գլխավորությամբ, նոր պատվիրակություն ուղարկեց ռուսական բանակ՝ խոստացված ռազմական օգնությունը ստանալու նպատակով: Ռուսները ոչ միայն չկատարեցին իրենց խոստումը, այլեւ Արցախի հերոսամարտի նշանավոր հրամանատարներին արգելեցին վերադառնալ հայրենիք:
1804-ի սեպտեմբեր 2 - Գեներալ Ցիցիանովի գլխավորած ռուսական կորպուսը կողոպտեց Սբ․ Էջմիածինը։
1805 թ․ ապրիլ - Մայր տաճարի երկրորդ կողոպուտը գեներալ Նեսվետաեւի կողմից։
1827 թ․ հոկտեմբեր 1-ին հայերի օգնությամբ եւ գործուն աջակցությամբ Երեւանի բերդը պարսիկներից գրաված գեներալ Պասկեւիչը բացահայտ հալածանքներ սկսեց հայ մտավորականների՝ այդ թվում հայ կամավորական ջոկատների ստեղծման գործում մեծ ավանդ ունեցած Ներսես Աշտարակեցու նկատմամբ։
1828-29 թթ․ ռուս-թուրքական պատերազմի օրերին ռուսները Արեւմտահայաստանում կողոպտեցին նաեւ հայկական բնակավայրերը։
1836 մարտի 11 - Պոլոժենիե։ Նիկոլայ Ա-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները։
1840 ապրիլի 10 - Նիկոլայ Ա-ի հրամանով վերացվեց 1828-ի մարտի 21-ին ստեղծված Հայկական մարզը։
1879 թ. Երևանի նահանգապետի կողմից ցարական կառավարությանը ներկայացվող ամենամյա հաշվետվության մեջ շեշտվում է, որ հայկական ծխական դպրոցների մեծ մասը հազիվ թե կարողանա ծառայել որպես լուսավորություն տարածող, եւ «... հետևաբար հայերի կրթական գործը հազիվ թե նպատակահարմար է մասնավոր ձեռքերում թողնել»։
Երեք անգամ՝ 1885, 1897 և 1903 թթ., հայկական դպրոցները փակվեցին: Ցարական կառավարությունը սկսեց վարել բացահայտ ռուսացման քաղաքականություն:
1890-ական թթ․ - աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ ցարական կառավարության կողմից բացահայտ աջակցություն սուլթանական կառավարությանը։
1896 թ. - հատուկ հրամանով 230 հայկական տարրական դպրոցներ Հայ եկեղեցու տնօրինությունից անցան Ռուսաստանի լուսավորության նախարարությանը: Մայրենիով թույլատրվեց միայն հայոց լեզվի ու կրոնագիտության ուսուցումը, իսկ դրանց տրամադրվող ժամերը կրճատվեցին: Դա նշանակում էր հայկական տարրական դպրոցների վերացում:
1903 հունիսի 12 - Ռուսական կայսրությունում Հայ եկեղեցուն պատկանող գույքի ու կալվածքների բռնագրավման եւ պետականացման մասին օրենքը:
1905-1906 - ռուսական կառավարության կողմից Այսրկովկասում հրահրված հայ-թաթարական բախումներ ու կոտորածներ։
1912 - հայ մտավորականների պետերբուրգյան դատավարությունը։
1914-1916 - Կովկասյան ճակատում ռուսական զորքերի միտումնավոր դանդաղ առաջխաղացում եւ անակնկալ նահանջների մարտավարություն, որի արդյունքում թուրքերին հաջողվեց Արեւմտյան Հայաստանում ամբողջությամբ կյանքի կոչել Հայոց ցեղասպանությունը։
1918 մարտի 3 - Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանի եւ Քառյակ միության երկրների միջեւ։ Հաշտության 4-րդ հոդվածով եւ ռուս-թուրքական լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ ռուսները Արեւմտյան Հայաստանը ճանաչեցին Օսմանյան կայսրության տարածք։
1920 մայիս - Արցախի բռնազավթումը Կարմիր բանակի ու ադրբեջանական զորամասերի կողմից։
1920 հունիս-օգոստոս՝ ռուս-ադրբեջանական զինուժի կողմից Զանգեզուրի ու Նախիջևանի բռնազավթումը։
1920 օգոստոս 4 - Բոլշևիկների կողմից Գորիսի բանտում ՀՀ խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանի, Վահան Խորենու, ինչպես նաև ՀՅԴ 13 գործիչների գնդակահարությունը։
1920 օգոստոսի 24 - Ռուս-թուրքական «Սրտագին ու անկեղծ բարեկամության» պայմանագիր։ Արեւմտահայաստանն ու Արեւելահայաստանի մի մասը ճանաչվեցին թուրքական հայրենիքի անբաժան մաս։ Ռուսաստանը քեմալականներին խոստացավ զենքի ու զինամթերքի մատակարարումներ եւ զինեց թուրքական բանակը:
1920 սեպտեմբերի 1-8 - Լենինի ցուցումով Բաքվում հրավիրված Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարում, ուր որպես պատվիրակ ներկա էր նաեւ Էնվեր փաշան, կոչ արվեց «սրբազան պատերազմ» ծավալել միջազգային իմպերիալիզմի ու վերջինիս դաշնակից Հայաստանի հանրապետության դեմ:
1920 սեպտեմբերի 18 - Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարի կողմից կազմավորված «Քարոզչության ու գործողության խորհուրդը» ընդունեց մի բանաձեւ, որն առաջարկում էր օգնել քեմալականներին, նրանց ռազմարշավի դուրս բերել Հայաստանի դեմ եւ «թուրք-հայկական նոր կոտորածները» կանխելու պատրվակով կարմիր բանակը մտցնել Հայաստան՝ հաստատելով խորհրդային կարգեր:
1920 սեպտեմբերի 23 - ռուսների դրդմամբ թուրքերը հարձակվեցին ՀՀ-ի վրա։ Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։
1920 նոյեմբերի 29 - Կարմիր բանակը ներխուժեց ՀՀ եւ չեղած բանվորա-գյուղացիական ապստամբության անունից Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։
1920 դեկտեմբեր 2 - Երևանյան համաձայնագիր: Հայաստանի խորհրդայնացումը։ Առաջին հանրապետության կործանումը։
1920 դեկտեմբեր - 1921 փետրվար՝ հայ մտավորականների եւ հայկական բանակի հրամանատարական կազմի աքսորը։ Մտավորականների կացնահարում Երեւանի բանտերում։ Բնակչության շարժական ու անշարժ գույքի թալան ու յուրացում:
1921 հուլիսի 5 - Կովբյուրոյի որոշմամբ Արցախը նվիրեցին Ադրբեջանին։
1921 մարտի 16-ի Մոսկվայի եւ նույն թվի հոկտեմբերի 13-ի Կարսի չարաբաստիկ պայմանագրերով Կարսի ու Սուրմալուի շրջաններն անցան Թուրքիային, Շարուր-Նախիջեւանը՝ Ադրբեջանին։ Ի դեպ, այդ ժամանակ ո՛չ բոլշեւիկյան Ռուսաստանը եւ ո՛չ էլ քեմալական կառավարությունը միջազգային իրավունքի սուբեկտներ չէին հանդիսանում:
1921-1953 - Հայաստանից աքսորվեցին, բանտերում կտտանքների ենթարկվեցին ու գնդակահարվեցին տասնյակ հազարավոր հայորդիներ։ Մտավորականության կազմակերպված ոչնչացում։
1926 - Մոսկվան Հայ եկեղեցուն արգելեց հիշատակի պատարագ մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։
1938 թ. ապրիլին Էջմիածնում խեղդամահ արվեց Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը:
1953 մայիսի 30 - ԽՍՀՄ կառավարության հայտարարությունն այն մասին, որ պաշտոնական Մոսկվան Թուրքիայից հողային պահանջ չունի։
1966-88 - բացահայտ հալածանքների նոր ալիք այլախոհների նկատմամբ։ Ազգային միացյալ կուսակցության անդամների ձերբակալություն, աքսոր, գնդակահարություն:
1988 փետրվարի 27-29 - Սումգայիթի ցեղասպանությունը: Խորհրդային զորքերի «ուշացում» 3 օրով:
1988-1990՝ Մոսկվայի անտարբեր հայացքի ներքո ադրբեջանաբնակ հայության տեղահանում, թալան ու կոտորածներ։
1990 թ հունվար - Բաքվի հայության ջարդերը։ Խորհրդային զորքերը «ուշանում են» 7 օրով:
1991 ապրիլ-մայիս՝ ռուս-ադրբեջանական զինուժի համատեղ իրականացրած «Օղակ» (Կոլցո) գործողությունը. Արցախի տասնյակ հայկական բնակավայրերի խաղաղ բնակչության կոտորած, գերեվարում, թալան ու ավերածություններ:
1991-ից առ օրս՝ Կրեմլի կողմից Ադրբեջանի ինտենսիվ զինում՝ այդ թվում մասսայական ոչնչացման զենքերով:
*****