ՀՀ Վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին
Երեւան, Վ. Համբարձումյան 47/89
Լեւոն Պողոսյան հեռ.055-33-66-39
Հարգելի պարոն Վարչապետ.
ՀՀ Սահմանադրության 38 հոդվածը սահմանում է,-«Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք։ Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք։ Դրանց ցանկը եւ մատուցման կարգը սահմանվում են օրենքով»։
ՀՀ վիճակագրական տեղեկագրքի համաձայն 2014թ. ծնվել է 43.000, մահացել է 27.700 մարդ։ Իսկ սովետական տարիներին, մասնավորապես 1991թ. Հայաստանում ծնվել է 77.825, մահացել է 23.425 մարդ։ Այսինքն՝ 11 ծնվածի դիմաց մահացությունը աճել է 3.31-ից մինչեւ 7.07։ Այսինքն բնական աճը նվազել է 2.13 անգամ։ Սա շարունակվում է 1995 թվականից։ Բոլոր տարիների առավել ճշգրիտ հաշվարկների արդյունքը ցույց է տալիս, որ այսօր ՀՀ-ում բնակվում է մոտ 1.700.000 բնակչություն։ Դա է պնդում նաեւ 1991թ. մասնավորի մուծող էլէկտրական հաշվիչների 800.000 քանակը՝ այսօրվա 430.000-ի վերածվելը։ Ամբողջ աշխարհի բնակչությունը աճում է, ՀՀ-ինը՝ նվազում, սա նորություն չի եւ ունի հայտնի հիմքեր։ Ազգաբնակչության քանակի կտրուկ նվազման պատճառը առողջապահական կառույցների անօրինական ու հատուկ անհասանելի սակագների մոգոնումը եւ աշխատանք չունենալու պատճառով Հայի անվճարունակ լինելն է։ Սա եղեռն է։
Հարգելի Վարչապետ. Եթե Սահմանադրության համաձայն հիմնական հիվանդությունների բուժ. օգնությունն ու սպասարկումը անվճար է, առողջապահության նախարարների հրամանագրերը հակասահմանադրական սակագների եւ հակասահմանադրական պետական պատվերի մասին ինչու՞ չի հետաքննվում պատկան մարմինների կոմից։ Ընդհակառակը՝ ԶԼՄ-ների կիրառմամբ, այսինքն իշխանությունների աջակցմամբ այն ծաղկողական բնույթ է ստանում։
Իսկ ազգաբնակչության բնական աճը նվազում է ու նվազում, զորակոչիկների քանակը կրիտիկ չի բավականացնում սահմանի երկարությամբ ընդամենը 10-15 հազար երիտասարդների տեղակայմամբ՝ իսկ առավել չկա, դեռեւս չի սպասվում։
Սա ահավոր ահազանգի առարկա է եւ խնդրում եմ պարոն Վարչապետի այս ոլորտի ձեռնարկելիք քայլերը իմանալ, քանզի այն վերաբերում է Հայոց գոյության խնդրին, որի մոտ բոլոր շարունակական ընտրություներն ու ընդերքագրպանումներն ազգասպան են։
Հարգանքով՝
Լեւոն Պողոսյան
10.11.2016թ.