ՀԱՅՈՑ ԾԱԳՈՒՄԸ

Հին ու նոր աղբյուրների եւ տեսությունների ակնարկ

Հայերը հինավուրց ժողովուրդ են եւ բնակվում են հինավուրց երկրում: Նրանց հայրենիքը աստվածաշնչյան Արարատ լեռան շուրջ տարածվող բարձրավանդակն է` այն լեռան, որի վրա ըստ ավանդության համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանել է Նոյան տապանը (Ծննդոց, 8:4): Այդ լեռնաշխարհում է ավելի քան 3000 տարի հայկական պետությունը պայքարել իր գոյության համար եւ վերջերս` Խորհրդային Միության փլուզումից հետո` 1991 թվականի սեպտեմբերին, վերականգնել է իր անկախությունը: Հայաստանի 2780-ամյա մայրաքաղաք Երեւանի անունը ծագում է Էրեբունի ամրոցից, որը Ք.ա. 782 թվականին հիմնադրվել է Արգիշտի I թագավորի կողմից` ներկայիս Երեւանի տարածքում:

Երեւանի փողոցներում մարդիկ խոսում են հատկանշական հնդեվրոպական լեզվով, որի վրա իրենց դրոշմն են թողել նրանց նախնիները ավելի քան 5000 տարի առաջ: Հնագետները շարունակում են ապացույցներ հայտնաբերել, որ Հայկական բարձրավանդակը եղել է մարդկային քաղաքակրթության առաջին օրրաններից մեկը:1 Վերջերս Հայկական բարձրավանդակի հյուսիսային մասում (ներկայումս` հարավային Վրաստան) կատարված պեղումներով հայտնաբերվել են 1.7 միլիոն տարվա հնություն ունեցող աֆրիկյան ծագմամբ բրածո մարդկային գանգեր: Նշված բրածոները համարվում են Աֆրիկայից մարդկային ցեղի առաջին արտագաղթի մնացորդները` այդ ցեղի 1.8 միլիոն տարի առաջ երեւան գալուց շուրջ 100,000 տարի անց:2 Հայկական բարձրավանդակում ավելի վաղ կատարված պեղումներով ի հայտ են եկել քարե գործիքներ եւ մարդկային արարածների ու կենդանիների կմախքային մնացորդներ, այդ թվում` գետաձիու, փղի, ռնգեղջուրի, վագրի, ձիու, ուղտի եւ ցուլի մնացորդներ, որոնք վերագրվում են պլեյստոցենի դարաշրջանին` ավելի քան 500,000 տարի վաղեմությամբ: Հրաբխային ապարների, այդ թվում եղեգնաքարի (վանակատի), եւ մետաղների, ինչպիսիք են պղինձը, անագը, զառկաքարն ու երկաթը, հարուստ բազմազանությունը խթանեցին աշխատանքի գործիքների արտադրության, մետաղագործության եւ խեցեգործության վաղ զարգացումը: Ք.ա. 4000 թվականից մինչեւ Ք.ա. 1000 թվականը պղնձե, բրոնզե եւ երկաթե գործիքներն ու զարդերն իբրեւ սովորական երեւույթ արտադրվում էին Հայկական բարձրավանդակում եւ վաճառվում հարեւան երկներում, ուր այդ մետաղները նվազ տարածված էին:3

Հայկական բարձրավանդակն ուներ նաեւ բնաշխարհիկ մրգերի եւ հացահատիկի տեսակների հարուստ բազմազանություն: Նեոլիթի դարաշրջանում` շուրջ 10000 տարի առաջ, բարձրավանդակը, չնայած տեղանքի խստաշունչ պայմաններին, դարձավ ոչ միայն ուտելիք հավաքող, այլեւ ուտելիք արտադրող հնագույն շրջաններից մեկը: Գյուղատնտեսության եւ կենդանիների բուծման վկայություններն այստեղ հայտնվում են Միջագետքի հնագույն հայտնի բնակատեղիների ժամանակներից շատ չանցած:4 Խաղողը, ծիրանը եւ ցորենի ու գարու տարատեսակները, որոնք չեն հայտնաբերվել Միջագետքում, ըստ ամենայնի եղել են այս շրջանների միջեւ առեւտրի հիմքը: Գինեգործությունը Բաբելոնում եւ Եգիպտոսում, ուր խաղողի որթատնկերը ընդածին մշակաբույսեր չեն, հանդիսանում է Հայկական բարձրավանդակի հետ դեռեւս Ք.ա. չորրորդ հազարամյակում կատարվող առեւտրի ապացույց: Նոյի կողմից գինի սարքելու մասին աստվածաշնչյան վկայությունը (Ծննդոց, 9:12) կարող է լինել բարձրավանդակի, գինեգործության եւ գարեջրագործության տարածաշրջան լինելու համբավի արձագանքը:5 Դարեր անց, Պարսկաստանի հետ ունեցած պատերազմների մասին գրող հույն պատմիչ Քսենոփոնը հիշատակում է` գինին մեծ ամաններից ծղոտե ձողիկներով խմելու հայերի սովորությունը, ինչը վկայում է տարածքում գինեգործության շարունակականության մասին:6 Հին աշխարհում այն հայտնի էր Հայկական պտուղ անվամբ: Նրա բուսաբանական անվանումը «prunus armeniaca», ծագում է Հռոմում օգտագործված «armeniacum»-ից, որը գիտնականները կապում են նրա աքքադական «armanu» անվան հետ:7 Նույն կերպ, քարայծի մի տարատեսակ, որը ընդածին է բարձրավանդակի համար, Միջագետքի ժողովուրդներին հայտնի էր «armu», «armatu» անվամբ, ինչը գիտնականները կապում են բարձրավանդակի ժողովրդի` հայերի անվան հետ:8

Հնագիտական հայտնագործություններն ապացուցում են, որ Հայկական բարձրավանդակը հին միջերկրածովյան եւ միջագետքյան քաղաքակրթության անքակտելի մասն է: Հայաստանի հարեւանների` հեթիթների (խեթերի), իսրայելցիների, ասորիների, բաբելոնացիների, մարերի (մեդացիների), պարսիկների եւ հույների հնագույն շրջանի բնագրերում հղումերի պատառիկներ են պահպանվել բարձրավանդակի հայ բնակիչների մասին: Այլ ժողովուրդների պես, հայերը եւս թողել են հնագույն մշակույթի նյութական հետքեր, ինչպիսիք են աշխատանքի գործիքներն ու գործվածքեղենը, խեցեղենն ու մետաղադրամները, ինչպես նաեւ իրենց հայրենի երկրի վրա խոյացող ամրոցները, եկեղեցիներն ու հուշարձանները: Նրանք նաեւ շարունակաբար արտացոլել են իրենց պատմական ուղին այնպիսի կենդանի գոյացություններում, ինչպիսիք են լեզուն, առասպելները, կրոնն ու ազգային հանրույթը:

Այնուհանդերձ, նախապատմական ժամանակաշրջանն անհրաժեշտաբար պահանջում է վերականգնողական ջանքերի գործադրում: Պատմությունը կառուցվում է հատվածական բնագրերի եւ թերի փաստական գրառումների հիման վրա: Մասամբ` կռահումներով ամբողջացված փաստերը վերապատմվում են ստեղծագործաբար` համապատասխանեցվելու համար շաղկապվող այլ պատմություններին եւ մեկնություններին, որոնք էլ իրենց հերթին են պայմանավորված ենթադրությամբ, հարմարեցմամբ կամ կանխատրամադրվածությամբ: Ներհատուկ անորոշություններն, այսպիսով, մտահայեցությամբ ստանում են պայմանական լուծումներ:

Օրինակ, ավելի քան մեկ դար առաջ լեզվաբանները պարզեցին, որ հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է:9 Հայերենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը, հունարենը, ալբաներենը, հնդկերենը, իրաներենը եւ հարյուրից ավելի այլ լեզուներ ակնառու համապատասխանություններ են ցուցադրում իրենց հնչյունական համակարգերում, բառապաշարում եւ քերականությունում: Վիճակագրական առումով այդ համապատասխանությունները չեն կարող լինել պատահական: Դրանք կարող էին առաջ գալ միայն այն դեպքում, եթե նշված լեզուներն ունենային ընդհանուր սկզբնաղբյուր:10 Նման կապի մեջ գտնվող լեզուների համար լեզվաբաններն ընդունեցին «լեզվաընտանիք» փոխաբերությունը, իսկ այն ընդհանուր, գիտությամբ վերականգնված սկզբնաղբյուրը, որից ծագում են այդ լեզուները` նախահնդեվրոպական:11

Այն, որ լեզուները զարգանում են այդ կերպ, ակնհայտ է այնպիսի լեզուների պատմական անցյալից, ինչպիսիք են ֆրանսերենը, իսպաներենը, իտալերենը, ռումիներենը եւ պորտուգալերենը: Այս լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղի հարաբերականորեն նոր ճյուղավորումներն են: Բառապաշարի, հնչյունների եւ քերականության նրանց նմանությունները ցույց են տալիս, որ այդ լեզուները ձեւավորվել են լատիներենի բարբառներից` Հռոմեական կայսրության կազմալուծմանը հաջորդող դարերի ընթացքում (մ.թ. 500-1000 թվականներին): 

Ցեղակից լեզուների աղյուսակ 

անգլե-

րեն

լատի-

ներեն

հունա-

րեն

գերմա-

նական

սանս-

կրիտ

սլավո-

նական

պարս-

կական

լիտվե-

րեն

հայերեն
tendecemdekataihundaçadesentudasadesimtտասն
ՕրինակԱնգլերեն

լատիներեն/

հունարեն

հնդ-իրանյանհայերեն
f-p-p-hfatherpaterpitarհայր
 firepyr հուր
 footpedpadհետք
 fivepentepanchհինգ
b-f-bh-bbear (carry)ferobharamiբերեմ
 breakfrangobhanaktiբեկանել
 brotherfraterbhraterեղբայր
w-v-v-gwitviderevedaգիտեմ
 wet/waterhydrovoda (Sl.)գետ
 westvesper գիշեր
 wolflupusvrkasգայլ
 workwergon գործ
m-m-m-mmothermater մայր
k-g-tskingenos ծնիլ
 knowgnosis ծանոթ
 work(w) erg գործ
 mikel (much)megamahaմեծ

 

Նույն կերպ, լեզվաբանները տեսություն են առաջ քաշում, որ գրառված պատմական ժամանակաշրջանից շուրջ 5000-7000 տարի առաջ նախահնդեվրոպական լեզուն ճյուղավորվել է տարբեր խոսվածքներից, որոնցից մեկը հայերենն էր: Հայերենը գրեթե միակն է հնդեվրոպական լեզուների մեջ, որ իրենից ներկայացնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ, ի տարբերություն, ասենք, ֆրանսերենի եւ իսպաներենի, որոնք ունեն ընդհանուր միջանկյալ ակունք: Հայերենի անմիջական սկզբնաղբյուրը բուն նախահնդեվրոպական լեզուն է: Հայոց լեզուն վերագրվում է հնդեվրոպական նախալեզվի շուրջ 5000 տարի առաջ ընթացած տրոհման եւ սփռման վաղ շրջանին, որի արդյունքում հնդեվրոպական լեզվով խոսողները տարածվեցին ողջ Եվրասիայով մեկ` Իսլանդիայից մինչեւ Հնդկաստան:

Հայոց լեզվի ծագման այս իրողությունը համահունչ է նախահնդեվրոպական լեզվաընտանիքի ծագման եւ այդ նախալեզվող խոսողների վերաբերյալ մի շարք մրցակցող տեսություների հետ:12 Այն հարցը, թե որտեղ են սկզբնապես բնակվել հնդեվրոպացիները, եղել է գիտական բուռն բանավեճերի առարկա:13 Գիտնականներից շատերը հնդեվրոպական նախահայրենիքը տեղադրում են Հայկական բարձրավանդակում եւ Փոքր Ասիայի սարահարթի Հարավ-Արեւմուտքում:14

Մյուսները գտնում են, որ այն եղել է Արեւելյան Եվրոպայում կամ հարավային Ռուսաստանում:15 Վերջին հետազոտությունները հուշում են, որ հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվել է Հայկական բարձրավանդակի մոտ (ինչի օգտին է խոսում գյուղատնտեսության տարածումը Միջագետքից դեպի արեւմուտք` Բալկաններ) եւ որ հնդեվրոպացիների ավելի ուշ շրջանի տարածումը տեղի է ունեցել Ռուսաստանի հարավից` կապված ձիաքարշ ու եզնաքարշ փոխադրամիջոցների զարգացման հետ:16

Թեպետ հայերի խնդիրը հաճախ կենտրոնական տեղ չի զբաղեցնում լեզվաբանական տեսություններում եւ պատմագրությունում, սակայն հայ ժողովրդի ծագման վերաբերյալ հիմնական պատմությունը հստակ է: Դա մի ժողովրդի պատմություն է, որի նախնիները Հայկական բարձրավանդակի բնիկներն էին, որոնք ստեղծել են հատկանշական հնդեվրոպական լեզու, որոնք իրենց անվանում էին «հայ» եւ որոնք այլոց կողմից կոչվում էին «արմեններ» կամ «Արարատի» («Ուրարտուի», «Արատտայի») ժողովուրդ:

Գիտնականները համամիտ են այն հարցում, որ տեղանունները կամ ժողովուրդների անվանումները ազգային ինքնության կամ շարունակականության վերջնական ապացույցներ չեն: Այնուհանդերձ, անվանումները կարող են լույս սփռել հինավուրց ազգերի միջեւ եղած հարաբերությունների վրա: Որոշ գիտնականներ, օրինակ, գտնում են, որ հայերի մասին ամենավաղ հիշատակումը պարունակվում է Ք.ա. 28-27-րդ դարերի աքքադական սեպագիր արձանագրություններում, որոնցում հայերը հիշատակվում են որպես Հայկական բարձրավանդակի տարածքում պաշտվող Հայա աստծո որդիներ:17 Ուրիշները, որպես «արմեններ» ընթերցվող անվանման ամենավաղ հիշատակում, մատնանշում են Նարամ-Սուենի Ք.ա. 2260 թվականին վերագրվող շումերական արձանագրությունները: Այս արձանագրությունները վերաբերում են Շումերների եւ Արմանի երկրի միջեւ եղած ճակատամարտերին:18 Ք.ա. 1400 թվականի հեթիթական արձանագրություները նույնպես հիշատակում են Հայասա երկիրը, որը որոշ պատմաբաններ կապում են Հայ անվանման հետ:19 Ավելի ուշ հիշատակումներ կան «Արմե-Շուբրիա» երկրի մասին, որը մի շարք գիտնականներ կապում են «Արմենիա» անվան հետ:20

Միջագետքյան եւ սեմական արձանագրություններում, այս տարածքը հայտնի էր իր աստվածաշնչյան «Արարատ» անվամբ (եբրայերեն) կամ որպես «Ուրարտու»

(ասորերեն, բաբելոներեն): Պարսկական կայսրության տիրակալ Դարեհ I-ի հրամանով Բեհիսթունում Ք.ա. 520 թվականին փորագրված եռալեզու արձանագրությունը բանալի է տրամդրում նշված անվանումների միջեւ հարաբերությունը հասկանալու համար: Այդ արքայական արձանագրությունում պարսկերեն «Արմենիան» եւ էլամերեն «Հարմինույան» բաբելոներեն թարգմանվում են որպես «Ուրարտու»: Այս արձանագրության համաձայն Արմենիան եւ Ուրարտուն (Արարատը) նույն վայրի անվանումներն են:21 Այս կապն ավելի է հիմնավորվում Արամու անվամբ (Ք.ա. 1200թ. Ուրարտուի թագավոր), որը մինչ այժմ տարածված անձնանուն է հայերի մոտ, ինչպես նաեւ այնպիսի տեղանուններով, ինչպիսիք են Երեւանը (ուրարտական Էրեբունին) եւ Վանը (ուրարտական Բիայնիլին): Արդեն Հերոդոտի (Ք.ա. 5-րդ դար) եւ հունական այնպիսի պատմիչների ու աշխարհագրագետների օրոք, ինչպիսին էին Հեկատեոս Միլեթացին (Ք.ա. 6-րդ դար), Եվդոքսոս Կնիդացին (Ք.ա. 6-րդ դար), Քսենոփոնը (Ք.ա. 5-րդ դար) եւ Ստրաբոնը (Ք.ա. I դար), Արմենիան դարձել էր այլ ազգերի կողմից այս երկիրը մատնանշելու համար օգտագործվող հանրաճանաչ անվանում:22 Հունական դիցաբանությունում Արմենիա անվանումը կապվում էր Յասոնի արգոնավորդներից մեկի`Թեսսալեցի Արմենոսի անվան հետ, որն ըստ ավանդության բնակություն է հաստատում Կովկասում եւ իր անունը փոխանցում է այդ տարածաշրջանին:23 Ք.ա. 5-րդ դարում Հերոդոտը գրելով հույներին դիմակայող զորքերի մասին, նշում է, որ «հայերը զինված էին ինչպես փռյուգիացիները, լինելով փռյուգիացի վերաբնակիչներ (գաղթականներ)»:24 Պարզ չէ, թե իր դիտարկմամբ նա արդյոք բոլոր հայերին էր համարում փռյուգիացի, թե միայն այն մարտիկներին, ում ինքը հանդիպել է: Ք.ա. 400 թվականին պարսիկների դեմ պատերազմող զորավար Քսենոփոնը նկարագրում է հայկական գյուղական կյանքի տարբեր կողմերն ու հյուրընկալությունը: Նա պատմում է, որ մարդիկ խոսում էին մի լեզվով, որն իրեն նման էր թվում պարսիկների լեզվին:25 Պարզ չէ, թե խոսքը վերաբերում է տեղաբնիկ լեզվի՞ն, թե՞ պարսկական տիրապետության շրջանից մնացած խառնածին լեզվի վերապրուկին: Ստրաբոնը (Ք.ա. 64թ.- Ք.հ. 19թ.) գրում է, որ Արտաշես Արքայի (Ք.ա. 189-159թթ.) կողմից միավորված հայկական պետության ողջ տարածքի տարբեր ծագմամբ բնակիչները խոսում էին հայերեն26, թեպետ նրանց սովորույթները նման էին մարերի սովորույթներին:27 Այս հատվածական դիտարկումները առաջացնում են հետաքրքրություն եւ արժանի են ուշադրության հինավուրց շրջանի վկայություններ լինելու պատճառով: Հույն պատմիչները, որքան էլ որ շնորհալի ու խորագիտակ էին, այնուհանդերձ լիովին ազատ չէին հույն-ոչ հույն երկատված աշխարհընկալումից: Ինչպես եւ պետք էր սպասել, նրանց պատմագրության տեսանկյունով հայերը ներկայացվում են որպես իրենց հարեւանների հետ հագուստի, զենքերի, խոսվածքի եւ սովորույթների որոշակի ընդհանրություն ունեցող ժողովուրդ: Մշակութային շփումների ու մշակութային փոխներթափանցման հանգամանքը սպառիչ պարզաբանում է հանդիսանում հայերի, փռյուգիացիների, պարսիկների եւ մարերի միջեւ այս կարգի առանձին նմանություների հարցի շուրջ: Այսպիսի նմանությունները չեն կարող պարտադիր կերպով հանգեցնել այդ ժողովուրդների ընդհանուր ծագման մասին եզրակացության, թեպետ որոշ գիտնականներ նման մեկնաբանություններ կատարել են:28 Վերը նշված պատառիկները չեն կարող լինել եւ չեն էլ հավակնում լինելու հայոց նախապատմական շրջանի համապարփակ պատմագրություն: Այդպիսի պատմագրությունն ի հայտ եկավ միայն 1000 տարի անց:

 

ՎԱՂ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի եւ հայերի մասին առաջին ընդգրկուն մատենագրությունները կատարվել են, բնականաբար, հայ հեղինակների կողմից` Սբ. Մեսրոպ Մաշտոցի կողմից Ք.հ. 405 թվականին հայկական այբուբենի ստեղծումից հետո: Այդ մատենագրություններից ամենահայտնին պատկանում է Մովսես Խորենացուն: Հայկական մատենագիտական ավանդույթի համաձայն, Խորենացին հայոց պատմահայրն է: Լինելով հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի հետ Աստվածաշունչը հայերեն համատեղ թարգմանած Սուրբ թարգմանիչների ժամանակակիցը, Խորենացին` որպես հեղինակավոր սկզբնաղբյուր, վկայակոչվում է հայ պատմիչների կողմից` սկսած արդեն վեցերորդ դարից, ինչպես օրինակ պատմիչ Աթանաս Տարոնցու կողմից:29 Նրա «Պատմություն հայոցը», հիմնվելով քրիստոնեական եւ նախաքրիստոնեական ավանդույթների եւ պոեզիայում ու առասպելներում արտահայտված հավաքական հիշողության վրա, կարող է նույնքան լավ մեկնակետ ծառայել վաղնջական շրջանի հայոց պատմության լուսաբանման համար, որքան եւ որեւէ այլ աղբյուր:

 

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ` ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱՀԱՅՐԸ

 Մովսես Խորենացու մատենագրությունը սկսվում է հայ ժողովրդի ծագումնաբանությունից: Խորենացին, որպես Հայաստանի քրիստոնեական դարձից հետո գործող մատենագիր, հիմնվում է աստվածաշնչյան նյութերի վրա, սկսելով Ադամից եւ հայերին կապելով Նոյի եւ նրա երեք որդիների` Սեմի, Քամի եւ Հաբեթի Հին Կտակարանում շարադրված պատմության հետ (Ծննդոց, 9:18-10:32): Մինչ Սեմն ու Քամն իրենց հետնորդներով շարժվեցին դեպի հարավ` Քանաան եւ Եգիպտոս, Հաբեթն ու իր զավակները բազմացան Հայկական բարձրավանդակում: Աստվածաշնչյան տոհմաբանության համաձայն Հաբեթի առաջին զավակը` Գոմերն ուներ Թոգարմահ (Թորհիգամա) անունով որդի (Ծննդոց, 10:2, 1 Chron, 1:4 ): Թոգարմահը, որը Հայաստանում անվանվում էր «Թորգոմ», հին ժամանակներից սկսած հայ եւ հույն մատենագիրների կողմից ճանաչվում էր որպես հայերի նախնի:30 Ըստ Խորենացու, Թորգոմից ծնվեց Հայկը, որը բանավոր ավանդության համաձայն հայ ժողովրդի անվանատու դյուցազնն էր: Ուստի հայերն իրենց հաճախ անվանում են «հայկազյան»` իբրեւ Հայկի ազգ:

Ստեղծելով աստվածաշնչյան տոհմանաբանության եւ հայկական բանավոր ավանդազրույցների միջեւ այս կապը, Խորենացին (Գիրք 1.5) ներկայացնում է հետեւյալ սերունդները. 

  • Հայկը սերում է Արամանյակին:
  • Արամանյակը սերում է Արամայիսին:
  • Արամայիսը սերում է Ամասիային: 
  • Ամասիան սերում է Գեղամին: 
  • Գեղամը սերում է Հարմային:
  • Հարման սերում է Արամին:
  • Արամը սերում է Արա Գեղեցիկին:

Այս անձանցից շատերի մասին Խորենացին գրի է առել բանավոր ավանդապատումներ: Անկարող լինելով ճշգրտել այդ ավանդապատումները, որոնք գրի առնվելու պահին ավելի քան հազար տարվա հնություն ունեին, նա նշում է.

Բայց ավելի հաճախ Արամյան ազգի ծերունիները փանդիռների նվագակցությամբ ցուցքերի եւ պարերի երգերում հիշատակում են այս բանները:

Եւ այս զրույցները սուտ են, թե իրոք եղած, մեզ համար կարեւոր չէ, միայն որպեսզի դու ամեն բան գիտենաս, այս գրքում զետեղում եմ, ինչ որ լսելով գիտեմ եւ ինչ որ գրքերից, որպեսզի իմանաս իմ մտքի անկեղծությունը դեպի քեզ: (Խորենացի, Գիրք 1.6):31

Նույնակերպ մոտեցմամբ, ստորեւ համառոտ ներկայացվում են այդ բանավոր ավանդապատումները, ինչին հետեւում է նշված պատումների հիմքում ընկած պատմական իրադարձությունների զանազան մեկնաբանությունների ամփոփումը:

 

Հայկի եւ Բելի պատումը (Խորենացի, Գիրք 1.10-12)

Հայկը վայելչակազմ, բարեհաճ, գանգրահեր, վառվռուն աչքերով եւ հաստաբազուկ այր էր: Նա հաղթանդամ էր, կորովի աղեղնաձիգ եւ անվեհեր ռազմիկ: Հայկն ու իր գերդաստանն իրենց նախապապերի` Նոյի եւ Հաբեթի ժամանակներից հետո, տեղափոխվել էին դեպի Հարավ` Բաբելոնի մերձակա տաք երկրները: Այդ երկրամասում իշխում էր հսկաների ցեղից բռնակալ Բելը: Բելը փորձում է իր բռնակալությունը տարածել նաեւ Հայկի գերդաստանի վրա: Սակայն հպարտ Հայկը հրաժարվում է հնազանդվել Բելին: Իր Արամանյակ որդու ծնվելուն պես, Հայկը ոտքի է հանում իր գերդաստանը եւ առաջնորդում այն ետ` դեպի իր նախապապերի Արարատյան երկիրը: Լեռների ստորոտում նա հիմնում է իր տունը` Հայկաշենը:

Սակայն Բելը մտադիր չէր հանդուրժել Հայկի ազգի խաղաղությունը: Նա չէր հանգստանալու, մինչեւ իրեն չենթարկեր ազատասեր Հայկին: Բելը հանդիմանում է Հայկին` ցուրտ, խստաշունչ երկրում բնակվելու համար, եւ նրան առաջարկում է տաք երկրներ գալ` հնազանդության եւ հավատարմության նախապայման դնելով: Հայկը կրկին մերժում է:

Զայրացած Բելը հավաքում է հսկա ռազմիկներից բաղկացած մեծաթիվ զորք եւ արշավում է դեպի Հայկի տիրույթները: Մոտալուտ հարձակման մասին լուր ստանալով ` Հայկը ժողովում է իր որդիներին ու տոհմակիցներին` հմուտ նետաձիգների ու քաջարի մարդկանց, եւ Վանա լճի աղահամ ափերից ճանապարհ է ընկնում` դիմակայելու Բելին:

Բարձունքին կանգնած Հայկը կարող էր տեսնել Բելի ճամբարը: Բելն ու նրա զորքը լավ սպառազինված էին սաղավարտներով, նիզակներով ու թրերով: Հայկի զորախումբն աներկրյուղ առաջանում էր: Երկիրը ցնցվում է տիտանների ճակատամարտից: Բելն ակնկալում էր հեշտ հաղթանակ, սակայն ի հիասթափություն իրեն, նրա զորքը խուճապահար է լինում: Մինչ Բելը կհասցներ նահանջել ու վերադասավորել իր զորքը, Հայկն իր հուժկու բազկով լարում է աղեղը, նշան բռնում եւ արձակում նետը: Նետը հարվածում է այնպիսի ուժգնությամբ, որ խոցում է Բելի զրահը, անցնում է հսկայի կրծքի միջով եւ մխրճվում է հողի մեջ: Բելն այլեւս երբեք չէր սպառնալու Հայկի ազգին: Հանուն իր նախնիների երկրի պաշտպանության Հայկի այս հերոսական գործերից ի վեր, երկիրը սկսեց կոչվել Հայք, իսկ այն վայրը, ուր տեղի է ունեցել ճակատամարտը հայտնի դարձավ Հայոց ձոր անվամբ:

 

Արամի պատումը (Խորենացի, Գիրք 1.13)

Արամը աշխատասեր եւ հայրենասեր մարդ լինելով, ինչպես ցույց է տալիս նույն պատմագիրը, լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները եւ օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա:32 (Խորենացի, Գիրք 1.13): Հայաստանին Արեւելքից սպառնում էին մարերը, Հարավից` ասորեստանցիները եւ Արեւմուտքից` տիտանները: Արամը հավաքում է շուրջ 50.000 նետաձիգներից ու անվեհեր մարդկանցից բաղկացած զորախումբ եւ անցնում է մարերի հարձակումներից հայկական սահմանների պաշտպանությանը: Արեւելքում մարերին պարտության մատնելուց հետո, Արամը շրջվում է դեպի Հարավ:

Ասորեստանի գահին բարձրացել էր Նինոսը: Նինոսը սրտի խորքում ձգտում էր վրեժխնդիր լինել իր նախահոր` Բելի կործանման համար: Սակայն կասկածներ չհարուցելու նպատակով, նա ձեւացնում էր, իբր հարգանքով է վերաբերվում ժառանգաբար Արամին հասած իշխանությանը: Արամը զգում է սպառնալիքը եւ ասորական հարթավայրերում տեղի ունեցած ճակատամարտում հաղթում է հսկա Բարշամին, այսպիսով անվտանգ դարձնելով Հայաստանը Հարավից:

Այնուհետեւ նա ընդառաջ է գնում Արեւմուտքից բխող մարտահրավերին, շարժվելով դեպի Կապադովկիա, Կեսարիա եւ Պոնտոս: Ուժեղացնելով իր տիրապետությունը, նա այդ երկրամասի բնակիչներին կարգադրում է սովորել հայոց լեզուն: Արի եւ զորավոր Արամը ամրացրեց իր նախնիների երկիրը: Եվ մինչ օրս, մյուս ազգերն այս երկիրը նրա անունով կոչում են Արմենիա:

 

Արա Գեղեցիկի եւ Շամիրամի պատումը (Խորենացի, Գիրք 1.15-21)

Արան իր հորից` Արամից ժառանգեց իր նախնիների երկրի իշխանությունը: Նա չափազանց բարետես երիտասարդ արքայազն էր: Նինոսը, որ դեռեւս իշխում էր Ասորեստանում, չէր խառնվում Արամի գործերին: Սակայն ասորական տիրակալի մահվանից հետո, նրա կինը` Շամիրամ թագուհին, որը լսել էր Արայի գեղեցկության մասին, որոշեց իրենով անել նրան: Սակայն Արան արդեն ամուսնացած էր իր նվիրյալ կնոջ` Նվարդի հետ: Շամիրամը դեսպաններ է ուղարկում Արայի մոտ, նրան խոստանում իր գահը, առատորեն ընծաներ պարգեւում եւ առաջարկում ամուսնություն: Արան հրաժարվում է կատարել նրա ցանկությունները: Զայրացած Շամիրամը հավաքում է իր զորքը եւ հարձակվում Հայաստանի վրա: Թեեւ նա հրամայում է Արային կենդանի գերել, Արան զոհվում է ճակատամարտում: Այդ ճակատամարտի վայրը ստացավ նրա անունը` Այրարատի դաշտ: Գլուխը կորցրած Շամիրամը փորձում է վերակենդանացնել Արային մոգության միջոցով` հրամայելով արալեզ ոգիներին լիզել եւ բուժել նրա վերքերը: Սակայն Արան մահացած էր, եւ Շամիրամն ի վերջո կարգադրում է թաղել նրա դին: Հուսախաբ, սակայն իր հնարքները դեռեւս չսպառած Շամիրամն իր զինվորներից մեկին հագցնում է Արայի շորերը եւ նրան ի ցույց դնում հայերին, ասելով որ Արային վերակենդանացնելու իր ցանկությունը կատարված է: Վերակենդանացման մասին լուրեր տարածելով, նա ավարտում է հայերի հետ իր պատերազմը:

Շամիրամը ցնցված էր Այրարատյան դաշտի հմայքով եւ գեղեցկությամբ, նրա զովաշունչ օդով եւ զուլալ ջրերով: Նա որոշում է այդ դաշտում մի քաղաք կառուցել, ուր մտադիր էր Նինվեից տեղափոխվել ամառվա ամիսներին: Քաղաքը հոյակերտ էր` ջրանցույց կամուրջներով, սքանչելի ապարանքներով, բաղնիքներով, պարտեզներով եւ խաղողի այգիներով: Քաղաքի ծայրում գտնվող զառիվեր ժայռի մեջ Շամիրամը կարգադրում է կառուցել տաճարներ եւ գանձատներ: Ժայռի վրա նա սեպագրերով փորագրել է տալիս շատ տեքստեր եւ հուշագրեր:

Քանի որ Շամիրամի որդիները կշտամբում էին իրենց մորը հեշտասիրության համար, նա բոլորին սպանել է տալիս բացի մեկից` Նինվասից: Վերջինս մեծանալով սպանում է Շամիրամին եւ այդպիսով վրեժ լուծում իր եղբայրների համար: Արան եւ Նվարդը ունեին մի տղա, նույնպես Արա անունով: Վերջինիս որդու անունն էր Անուշավան: Անուշավանը հայտնի էր Սոսանվեր անվամբ, քանի որ նա նվիրված էր սոսիների պաշտամունքին, որոնց սոսափյունը քամու ժամանակ օգտագործվում էր գուշակություններ կատարելու համար: Անուշավանը պայքարում է Շամիրամի որդու դեմ` Հայաստանում իր իշխանությունը պահպանելու համար: Թեպետ Անուշավանը ուժեղ եւ գիտուն այր էր, նա ի վիճակի չեղավ Հայաստանն ազատել ասորական տիրապետությունից: Հայաստանը հարկադրված էր սպասել, մինչեւ մի քանի սերունդ հետո իշխանության կգար Անուշավանի հետնորդներից Պարույրը, որն իր իշխանատոհմի համար կվերանվաճեր արքայական տիտղոսը: Ասորեստանը նվաճելու հարցում Մարաստանցի Վարբակեսին ցուցաբերած օգնության դիմաց Պարույրին շնորհվեց Հայաստանի արքայի տիտղոս:

 

ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայկի, Արամի եւ Արա Գեղեցիկի պատումները, թեեւ սերնդե սերունդ գունազարդվել են բանավոր ավանդազրույցներում, այնուամենայնիվ անգնահատելի հուշումներ են տրամադրում` հասկանալու համար աքքադների, շումերների, հեթիթների, եբրայեցիների, ասորիների, պարսիկների եւ հույների թողած պատմագրության պատառիկները, որոնք այլապես դժվարըմբռնելի են: Խորենացու այն տեսակետը, որ հայերը ծագում են Թորգոմից (Թոգարմահից), համահունչ է եւ բխում է Թոգարմահի տան մասին աստվածաշնչյան վկայություններից, ուր նշվում է, որ ծայր հյուսիսում գտնվող (Եզ. 38:6) Թորգոմի երկիրը հայտնի է իր ձիերով (Եզ. 27:14): Իսկապես, Հին Կտակարանի ժամանակների միջագետքյան աշխարհում Հայաստանը պետք է համարվեր հյուսիսային հեռավոր երկրամաս, իսկ Հայկական բարձրավանդակը հնուց ի վեր հայտնի էր ձիաբուծությամբ եւ ձիագնացության արվեստով:33

Խորենացու մատենագրությունում պատկերվում են ասորիների լավ վավերագրված հյուսիսային ռազմարշավները դեպի Արարատի երկիր, որոնք տեղի են ունեցել Ք.ա. 1300 թվականից մինչեւ Ք.ա. 600 թվականը: Ժամանակագրական սկզբունքի կիրառմամբ, Խորենացին փորձում է հայկական թագավորությունը կապել աստվածաշնչյան վկայակոչումներին: Օրինակ, Աստվածաշնչում հիշատակված է, որ Երեմիա մարգարեն Ք.ա. 590 թվականին Բաբելոնի դեմ Իսրայելցիների պատերազմի ժամանակ հանդես է եկել հետեւյալ կոչով. - «Հրաման հղեք Այրարատի թագավորությանը եւ Ասքենազի զորքին» (Եր.51:27): Այրարատի թագավորության մասին այս հիշատակումը Խորենացու մոտ դիտվել է որպես Հայաստանի մասին վկայակոչում (Խորենացի 1.22):34

Հայկին, որպես աստվածացված աղեղնավոր-նախահայր-պաշտպան անդրադարձ կա Հոբի Գրքի հայերեն թարգմանությունում: Այնտեղ, ուր վկայակոչվում է Օրիոնի համաստեղությունը, աղեղնավորն անվանադարձվել է որպես «Հայկ» (Հոբ 9:9): Նրա աստվածացումը շաղկապվել է հունական դիցաբանության Պրոմեթեւսի պատմությանը:35 Զուգահեռներ են անցկացվել նաեւ Հայայի եւ Մարդուկի ճակատամարտի վերաբերյալ շումերական առասպելներում եղած հատվածների հետ:36

Խորենացին նաեւ պատմում է, թե ինչպես են հայրասպան որդիներ Ադրամելեքն ու Սարասարը իրենց հոր` եբրայական Եզեկիա թագավորի օրոք Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից Երուսաղեմը պաշարելու ժամանակ, վերջինիս սպանելուց հետո փախել Հայաստան (2 Թագավորաց 19:37, Իզ 37:38): Խորենացին գտնում էր, որ Հայոց Արծրունիների հարստությունը Սարասարի (հայկական տարբերակով` Սանասար) հետնորդներն են (Խորենացի, II: 5,7, III: 55): Հայկական ավանդապատումի համաձայն, երկու որդիները հաստատվեցին Սիմ կոչվող լեռան մոտ, որը նույնացվում է Սասունի սարերից մեկի հետ:37 Այս երկու եղբայրները երեւան են գալիս որպես «Սասունցի Դավիթ» հայկական ազգային դյուցազնավեպի առաջին ճյուղի հերոսներ Բաղդասարն ու Սանասարը:38 Անարատ հղիությամբ ծնված այս զույգ հերոսներին աշխարհ է բերում հայոց արքայադուստր Ծովինարը, որը Խալիֆի կողմից Հայաստանից տարվել էր Բաղդադ: Խալիֆը որոշում է սպանել եղբայրներին, սակայն մինչ նա կկարողանար դա անել, եղբայրները փախչում են Հայաստան: Վիշապներ սպանելուց, քաղաքներ սարքելուց եւ Հայաստանի բարեկեցությունը վերականգնելուց հետո, նրանք վերադառնում են Բաղդադ եւ փրկում իրենց մորը: Դյուցազնավեպում, չնայած ասորեստանցիները կարող էին փոխարինվել արաբներով, իսկ պատմության երկու հազարամյակը` սեղմվել մեկ վեպանյութի սահմաններում, Արարատ - Միջագետք առնչությունը շարունակաբար գոյատեւել է ժողովրդի հավաքական հիշողության մեջ եւ խորապես արմատավորված մնացել հայկական բանավոր ստեղծագործությունում:

Խորենացին հայոց պատմությունը կապում է նաեւ Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորի (Ք.ա. 605-562 թթ.) պատմության հետ, որը Ք.ա. 568 թվականին թալանել է Երուսաղեմը եւ իսրայելցիներին գերել Բաբելոն: Ըստ Խորենացու, Պարույրի որդի Հրաչյան Նաբուգոդոնոսորից ազատում է եբրայական առաջնորդ Սմբատին: Հրաչյան Սմբատին բերում է Հայաստան, ուր Սմբատը հիմնում է իր իշխանատոհմը: Ըստ Խորենացու, այդ տոհմի հետնորդներն են իր հովանավոր Բագրատունիները:

Արայի պատմությունը եւս արձագանքներ ունի ոչ միայն հայ հեղինակների մոտ, այլեւ հինավուրց հունական եւ շումերական գործերում: Պլատոնը, օրինակ, 

«Հանրապետություն» աշխատությունում պատմում է Արմենիոսի որդի Էրի մասին, որը վերակենդանացել է եւ վերածնվել իբրեւ Հադես:39 Գիտնականները նաեւ զուգահեռներ են տեսնում շումերական Դումուզի եւ Ինանա ավանդազրույցի հետ: Այդ զուգահեռներից նշանակալի է այն փաստը, որ Դումուզին ներկայացվում է որպես Հայա աստծո որդի, իսկ Հայան շումերական բնագրերում ներկայացվում է որպես Հայկական բարձրավանդակում բնակվող ազգի աստված:40

Խորենացին իհարկե միակ հայ պատմիչը չէր, որ հավաքում էր ավանդապատումների այս պատառիկները եւ փորձում դրանք համապատասխանեցնել իր ժամանակ հայտնի պատմություններին: Օրինակ, հինգերորդ դարի պատմիչ Սեբեոսը իր «Հայոց հիմնական պատմություն»-ում նունպես շարադրում է Հայկի ու Բելի, Արամի եւ Արա Գեղեցիկի պատումները: Նույն կերպ, հինգերորդ դարի հայ պատմիչ Փավստոս Բյուզանդը եւս պատմում է նշված եւ այլ ավանդապատումներ:41

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՎԱՂ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խորենացու կողմից գրի առնված Արամի եւ Շամիրամի պատումը հուշումներ է պարունակում տարածաշրջանի ամենավաղ շրջանի գրառված պատմական որոշ դեպքերի ըմբռնման համար: Վանի սեպագիր արձանագրությունները, որոնք Խորենացին վերագրում էր Շամիրամին, շշմեցուցիչ էին եւ շատ բան պարզաբանող: Խորենացու կողմից հիշատակված սեպագիր արձանագրությունները հնագետների կողմից հայտնաբերվեցին Վանա լճի բարձրադիր զառիթափերի վրա: Գիտնականների մեծ մասը համամիտ են, որ այդ սեպագրերը հնդեվրոպական լեզվով չեն եւ սովորաբար ընթերցվում են աքքադական վանկային այբուբենի համաձայն:42 Խորենացու ժամանակներում մարդիկ արդեն մոռացել էին սեպագրերը կարդալու ձեւը: Այդ սեպագրերի լեզուն, իհարկե, չէր կարող լինել այդ վայրում խոսակցական լեզուն, անգամ սեպագրերը փորագրելու ժամանակաշրջանում: Իրականում, հետազոտությունները ցույց են տալիս, որ Վանի տիրակալները խոսել են հայերեն, թեեւ նրանց արձանագրությունները կազմվել են Վանի յուրատեսակ սեպագրերով:43 Նման երկլեզվությունը շատ տարածված է, օրինակ, լատիներեն եւ հունարեն արձանագրություններ կան եվրոպական եւ ամերիկյան շինությունների վրա: Արամեական արձանագրությունները տարածված էին հայոց Արտաշես թագավորի գահակալության շրջանում (Ք.ա. 189 - 160թթ.), իսկ նախքան Ք.հ. 405 թվականին հայկակական այբուբենի ստեղծումը, հայկական մետաղադրամները, արձանագրություններն ու գրականությունը հաճախ հունարեն եւ լատիներեն էին:44 Արձանագրությունների լեզուն գիտնականների կողմից ընդունվեց որպես ուրարտերեն` հիմք ընդունելով տարածաշրջանին տրված աքքադական անվանումը:45

Արձանագրությունները ժամանակագրում են Արարատյան թագավորության պատմությունը Ք.ա. 900-ից մինչեւ 600 թվականը:46 Թագավորության կենտրոնում էր Վանա լիճը: Թագավորությունը հյուսիս-արեւելյան ուղղությամբ տարածվում էր մինչեւ Կովկասի Քուռ գետը` Ուրտեխինի կոչվող տարածքը, որը համապատասխանում է ժամանակակից Արցախին (Ղարաբաղին):47 Արարատի (Ուրարտուի) թագավորության սահմանները, հին վկայությունների համաձայն, համընկել են Մեծ Հայքի հետ, ինչ սահմաններում որ վերջինս հետագայում հայտնի էր հույներին եւ հռոմեացիներին:48 Թագավորության հյուսիս-արեւելյան մասում Արգիշտի I արքան Ք.ա. 782 թվականին հիմնեց Էրեբունի (ժամանակակից Երեւան) քաղաքը: Գիտնականները կապ են տեսնում Խորենացու կողմից գրի առնված թագավորների հաջորդականության եւ սեպագիր արձանագրություններում պարունակվող ժամանակագրության միջեւ:49 Խորենացու Արամը, շատ հնարավոր է, որ լինի պատմական Արամու թագավորը, որն ըստ Վանի արձանագրությունների Ք.ա. 880 թվականին միավորեց Վանի հայկական թագավորությունը: Նույն կերպ, Վանի արձանագրություններում հիշատակվող Արգիշտի թագավորը կապվում է Խորենացու Արայի հետ: Թագավորությունը, ամենայն հավանականությամբ, գոյատեւել է երեք դար: Ք.ա. 600 թվականին, մարերի տիրապետության տակ Ասորեստանի ընկնելուց քիչ առաջ, տարածաշրջանը Դարեհ արքայի կողմից մտցվեց Պարսկական կայսրության կազմի մեջ որպես 13-րդ եւ 18-րդ սատրապություններ:

Թագավորությունը եւ նրա նախորդները տարբեր կերպ են կոչվել: Տարածաշրջանը ասորեստանցիների կողմից մի առ ժամանակ կոչվել է Նաիրի` «գետերի երկիր»: Որոշ գիտնականների կարծիքով Արարատ (Արատտա) անվանումը ծագում է «ջուր-գետ» նշանակող հնդեվրոպական բառից եւ դեռեւս Ք.ա. 28-27-րդ դարերից Հայաստանի հարեւանների կողմից լայնորեն կիրառվել է Հայկական բարձրավանդակը մատնանշելու համար:50 Միջագետքյան այլ արձանագրություններ, դեռեւս Ք.ա. 800 թվականից, երկիրն անվանում են Բիայնի (լի), Վանի թագավորություն` աղահամ լճի ափին գտնվող մայրաքաղաքի անվամբ:51 Այնուհանդերձ, Արարատ (Ուրարտու, Արատտա) անվանումներն առավել տարածվածն են պատմական բնագրերում: Ինչպես վերը նշվել է, Հայկական բարձրավանդակի մասին ամենավաղ պատմական հիշատակումը նախորդում է Ուրարտու անվանը համարյա հազար տարով, եւ երկիրը որպես Հայաստան առաջին անգամ հիշատակվում է Ք.ա. 2260 թվականին Նարամ-Սուենի շումերական արձանագրության մեջ:52 Ավելին, այստեղի ժողովուրդը հեթիթների հետ պայմանագրեր կնքելու համար պատշաճ քաղաքական մակարդակի է հասել, ինչպես վկայում է Հայասայի արքա Հուկանայի եւ խեթերի արքա Սուպիլուլիումաս I միջեւ կնքված պայմանագիրը, դեռեւս Ք.ա. 1380 թվականին:53 Հայտնի չէ, թե ինչու որոշակի փուլում տարածում ստացավ Ուրարտու/Արարատ անվանումը: Պատմության եւ գրավոր տեքստերում պարունակվող ապացույցները հիմնավորում են այն եզրահանգումը, որ Ուրարտու, Արարատ, Արմենիա եւ Հայք անվանումները միեւնույն երկրի եւ ժողովրդի տարբեր անվանումներն են, նույն կերպ, ինչպես օրինակ, Բրիտանիան եւ Անգլիան, Գալիան եւ Ֆրանսիան, կամ Դոյչլանդը, Ալեմանիան եւ Գերմանիան միեւնույն երկրի եւ ժողովրդի տարբեր անվանումներն են:

Երկլեզու եւ եռալեզու արձանագրությունները եւ միեւնույն հանրահայտ իրադարձությունների վերաբերյալ տարբեր գրառումները ցույց են տալիս, որ Ուրարտու, Արարատ եւ Արմենիա անվանումները մատնանշում են նույն ժողովրդին եւ երկիրը: Բեհիսթունյան արձանագրությունը, որի մասին արդեն խոսվել է, նշված անվանումների նույնությունը հաստատող նման բանալիներից մեկն է: Այդ արձանագրությունում Ուրարտուն թարգմանված է որպես Արմենիա: Կրոնին վերաբերող հիշատակումները նույնպես հաստատում են նշված նույնությունը: Հինավուրց պարսկական արձանագրություններից մեկում որպես ազգային մակդիր գործածվում է «Հայը, որդին Խալդիի» բառակապակցությունը:54 Խալդին Հայկական բարձրավանդակում երկրպագվող աստված էր, որի անունը մատնանշվում է Վանի արձանագրություններում որպես Ուրարտուի հովանավոր աստվածություն: Իրականում, բարձրավանդակի ժողովուրդն իր հարեւանների կողմից անվանվում էր «խալդեր»: Քսենոփոնը պատմում է Խալդիի պաշտամունքի մասին55, եւ ընդհուպ մինչեւ միջին դարերը խոսվում էր բարձրավանդակում բնակվող խալդեր կոչվող ժողովրդի մասին:56 Ուշագրավ է, որ Արգիշտի 1-ի (Ք.ա. 785 - 760 թթ.) արձանագրություններից մեկում, որին որոշ պատմաբաններ նույնացնում են Խորենացու Արայի հետ, Խալդին կիրառվում է հայերեն «աստված» բառի հետ մեկտեղ:57 Այսպիսով, ի հակադրություն նախկին այն տեսությունների, թե հայերը դուրս են մղել ուրարտու կոչվող ժողովրդին, գիտնականները, հիմնվելով ավելի ուշ շրջանի հետազոտությունների վրա, եզրակացնում են, որ հայերը դա ուրարտացիներն են:58

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • «Ես ջանացի գտնել Եվրոպայի լեզուների սկզբնաղբյուրը … եւ դա հաբեթյանն էր
  • ինձ հասու լավագույն գործելակերպը Նոյի հետնորդների գաղթուղիներն ուսումնասիրելն էր ըստ բոլոր այն վայրերի ուր նրանք վերաբնակվել են, երբ նրանց թվաքանակի աճը նրանց հարկադրել է լքել Հայաստանը:

  • եւ կարծիք կա, որ այն կապ ունի եբրայերենի հետ… կա՛մ իբրեւ նրա աղճատված խոսվածքներից մեկը, կա՛մ իբրեւ քույր-խոսվածք, այդ նույն, կամ ավելի հին անդրջրհեղեղյան լեզվի հետ»:

Ջեյմս Փարսոնս, «Հաբեթից շառավիղները» (Լոնդոն, 1767թ.)

 

Ինչպես ցույց է տալիս վերոհիշյալ հատվածը, ընդհուպ մինչեւ տասնութերորդ դարի կեսերը, նախքան հնդեվրոպական պատմալեզվաբանության հիմնական ձեռքբերումները, մարդկային արարածների եւ նրանց լեզուների ծագումը հաճախ ներկայացվում էր աստվածաշնչյան հենքի վրա, ինչպես որ Մովսես Խորենացու մոտ էր` հազար կամ ավելի տարիներ առաջ: Այնուհանդերձ, հայտնի հեղինակությունների վրա հիմնված դատողությունների կարեւորությունը նվազում էր` աշխարհիկ պատմագիտության զարգացմանը եւ լեզվաբանական հարաբերությունների սկզբունքների հայտնագործմանը զուգընթաց: Վերջիններիս առաջընթացը մասամբ պայմանավորված էր ճանապարհորդությունների եւ առեւտրի ընդլայնմամբ, ինչը եվրոպացիներին հնարավորություն ընձեռեց շփվել այլ ժողովուրդների եւ լեզուների հետ: Արդեն 1786 թվականին Սեր Վիլյամ Ջոնսը Կալկաթայում Ասիական ընկերությունում ունեցած իր ելույթում նշում է, որ հնդկական լեզուներն ընդհանրություններ ունեն Հունաստանի ու Հռոմի հին լեզուների հետ եւ գերմաներեն ու անգլերեն լեզուների հետ, ինչը կարելի է լավագույնս բացատրել ընդհանուր ծագմամբ:59

Լեզուների միջեւ հարաբերության վերաբերյալ գիտական պատկերացումները եւ նախալեզվի մասին գիտական վարկածը առաջ անցան հնագիտական հայտնագործություններից եւ նախապատմական շրջանի մասին տեսություններից: Նախալեզուն անհրաժեշտ (թեեւ չստուգված) հայեցակարգ էր, սակայն այն հարցին, թե ովքե՞ր էին այդ նախալեզվով խոսողները եւ որտե՞ղ էին նրանք բնակվում, հնարավոր չէր պատասխան գտնել` հիմնվելով միայն լեզվաբանական հարաբերությունների տրամաբանության վրա: Ավելին, երբ տասնիններորդ դարի սկզբին ձեւավորվեցին նախահնդեվրոպական լեզվի պատմության վերաբերյալ առաջին տեսությունները, դեռեւս գոյություն չունեին այնպիսի կարեւոր տեղեկություններ, ինչպիսիք էին հնագույն հնդեվրոպական` հեթիթական արձանագրությունների հայտնագործումն ու վերծանումը:

Ելնելով հնդեվրոպական լեզուների տարածվածության աշխարհագրական հսկայական տիրույթից` Իսլանդիայից մինչեւ Հնդկաստան, տրամաբանությունը հուշում է, որ հնդեվրոպական նախահայրենիքը պետք է գտնվեր ինչ-որ տեղ Եվրասիայի կենտրոնում, որտեղից հնդեվրոպական զանազան խոսվածքների կրողները ճյուղավորվել ու վերաբնակվել են: Տասնիններորդ դարի սկզբին, Յոհաննես Շմիդտի եւ մյուսների կարծիքով հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է Փոքր Ասիայում, Միջագետքի հնագույն քաղաքակրթությունների հարեւանությամբ:60 Հետագայում, սակայն, շատ լեզվաբաններ ընդունեցին այն վարկածը, համաձայն որի հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է Արեւելյան Եվրոպայում կամ հարավային Ռուսաստանում:61 Վերջին շրջանում, շատ լեզվաբաններ վերադարձել են Փոքր Ասիայի վարկածին, հիմնվելով գյուղատնտեսության` Փոքր Ասիայից դեպի Եվրոպա տարածվելու վերաբերյալ հնագիտական եւ ծագումնաբանական ապացույցների վրա: Հնագետներն ու ծագումնաբան հնէաբանները, որոնցից է Քավալլի-Սֆորզան, բացահայտել են մարդկային ցեղի տարածման եւ բնակեցման օրինաչափություններ: Ըստ նրանց, հնդեվրոպական վերաբնակեցումը տեղի է ունեցել հաջորդական փուլերով, որից կարելի է հանգեցնել միաժամանակ երկու տեսակետների ճշմարտացիության մասին եզրակացությանը: Այդ երկու տեսակետներն իրենց միասնության մեջ տալիս են հնդեվրոպական տարակենտրոնացման լիարժեք պատկերը:62 Ծագումնաբանական եւ հնագիտական այս հետազոտությունների արդյունքների համաձայն, Մերձավոր Արեւելքը եղել է Եվրասիայում գյուղատնտեսության տարածման առաջին հենատարածքը, մինչդեռ հարավային Ռուսատանը դարձել է վերաբնակեցման ավելի ուշ շրջանի հենատարածք, ինչը պայմանավորված է ձիերի ընտելացման եւ կառքերի օգտագործման մշակույթի զարգացմամբ:63

Ընդունելով այն վարկածը, համաձայն որի հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է Արեւելյան Եվրոպայում կամ հարավային Ռուսատանում, որոշ գիտնականներ, ինչպիսիք են Դյակոնովը, Գիմբուտասը եւ, մինչ վերջերս, նաեւ որոշ հայ գիտնակններ, ինչպես օրինակ Ջահուկյանը, ենթադրում են, որ հնդեվրոպացիները, ներառյալ հայերեն խոսողները, ալիքաձեւ կերպով ներգաղթել են Հայկական բարձրավանդակ մոտավորապես Ք.ա. 12-րդ դարում:64 Այս տեսության համաձայն, հայերը շփվել են իրենց հարեւանների` խուռիների եւ ուրարտացիների հետ, որոնց հետ նրանք ժամանակի ընթացքում ձուլվել են: Այս տեսության կողմնակիցները գտնում են, որ Ք.ա. 600 թվականին, երբ Վանի (Ուրարտուի) թագավորությունն ընկնում է մարերի, իսկ այնուհետեւ պարսիկների տիրապետության տակ, հայախոս հանրույթը սկսում է դառնալ այդ տարածաշրջանի գերիշխող խումբը:

Այլ գիտնականներ, ինչպիսիք են Գամկրելիձեն, Իվանովը, Ռենֆրյուն, Քավալլի-Սֆորզան, Դոլգոպոլսկին, Ղափանցյանը, Իշխանյանը, իսկ վերջերս նաեւ Ջահուկյանը, հիմք ընդունելով այն վարկածը, համաձայն որի հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է Փոքր Ասիայում, գտնում են, որ Ք.ա. մոտավորապես 3000-4000թթ., հնդեվրոպական նախալեզվով խոսող ցեղերը սկսել են տարագաղթել այս տարածքից, որը չի լքել հայախոս հանրույթը:65 Այս տեսության կողմնակիցները գտնում են, որ սեմական եւ հնդեվրոպական բառապաշարների համար ընդհանուր բառերն ապացուցում են նախասեմական եւ նախահնդեվրոպական ժողովուրդների միջեւ նախապատմական շփումների փաստը:66 Նրանք նաեւ մատնանշում են այն հանագամանքը, որ հնդեվրոպական ընդհանուր բառապաշարը համապատասխանում է լեռնային հայրենիքի պայմաններին, ուր լավ զարգացած է եղել գյուղատնտեսությունը, ուր մետաղը մատչելի է եղել գործիքներ պատրաստելու համար, ուր մշակվել է հացահատիկի լայն տեսականի, ուր տարածված է եղել անասնապահությունը եւ հատկապես գառնարածությունը, եւ ուր անվավոր փոխադրամիջոցների համար առատ են եղել կարծր փայտատեսակներն ու մետաղը:

Թեեւ Հայկական բարձրավանդակի պես Բալկանները եւս կարող են բավարարել այս չափանիշներից շատերին, այնուհանդերձ, հնագիտական տվյալներն ապացուցում են, որ գյուղատնտեսությունը եւ արտադրաեղանակների մասին գիտելիքները Բալկաններում հաջորդում են Կովկասում եղածներին, կամ Բալկաններում հայտնվել են այնքան ուշ, որ չեն համապատասխանում հնդեվրոպական լեզուների տարածման մասին հայտնի այլ փաստերին:67 Դրան գումարած, նախասեմական եւ նախաքարթվելական լեզուներում նախահնդեվրոպական փոխառությունները ենթադրում են Մերձավոր Արեւելքում այդ նախալեզուների կրողների վաղ շրջանի շփումներ, ինչը ժամանակագրական եւ աշխարհագրական առումներով հնարավոր է միայն այն դեպքում, եթե հնդեվրոպական նախահայրենիքը եղել է Հայկական բարձրավանդակում կամ նրա մերձակայքում:68 Այսպիսով, նշված տեսության համաձայն, հայախոս հանրույթը տարածաշրջանի բնիկ հանրույթն է, որը վերապրել է հնդեվրոպական նախալեզվով խոսող այլ խմբերի, ինչպես օրինակ հեթիթներին:

Հնագիտական այլ հայտնագործություններ եւս գալիս են հաստատելու Փոքր Ասիայի վարկածը: Անկախ հետազոտություններ իրականացնող հնագետ Քոլին Ռենֆրյուն օգտագործեց ինքնաճառագայթող ածխածնով հնության որոշման մեթոդը պարզելու համար Փոքր Ասիայից Եվրոպա գյուղատնտեսության տարածման ուղիները:69 Նրա ձեռք բերած արդյունքները հաստատում են, որ եվրոպական ժողովուրդների վաղ շրջանի բնակավայրերը եղել են Փոքր Ասիայում:

Ռենֆրյուի կողմից գյուղատնտեսության ոլորտում հայտնաբերված ապացույցներն ավելի շատ վկայում են Հայկական բարձրավանդակից արեւմտյան ուղղությամբ Հունաստանի միջոցով դեպի Եվրոպա կատարված վերաբնակեցման մասին, քան թե արեւելյան ուղղությամբ դեպի բարձրավանդակ կատարված տեղաշարժի մասին: Այս գյուղատնտեսական ապացույցները նաեւ վկայում են Բալկաններից դեպի արեւելք` ռուսական տափաստաններ կատարված գաղթի մասին: Դեպի Արեւելք կատարված վերաբնակեցումը հակասում է հնդեվրոպական նախահայրենիքը հարավային Ռուսաստանում լինելու մասին տեսությանը, որի դեպքում գործ կունենայինք հարավային Ռուսաստանից դեպի արեւմուտք շարժի հետ:70 Այսպիսով, գյուղատնտեսության տարածումը, ինչը խթանեց բնակչության գաղթին եւ վերաբնակեցմանը, լրացուցիչ նյութ է տալիս հասկանալու համար հնդեվրոպական լեզուների տարածման ընթացքը Փոքր Ասիայից Բալկանների միջոցով դեպի Եվրոպա եւ Եվրասիա:

Թեեւ հնդեվրոպական նախահայրենիքի մասին այս տեսությունները շարունակում են բանավեճեր ծնել, այնուհանդերձ, հայկական նախապատմական շրջանի տեսանկյունից, նրանց միջեւ եղած ընդհանրությունները կարող են ավելի կարեւոր նշանակություն ունենալ, քան տարբերությունները: Երկու տեսությունների համար էլ նախապայման է ծառայում այն ելակետը, որ հայոց լեզուն ծագել է Հայկական բարձրավանդակում, որ Հայկական բարձրավանդակում կար բազմալեզվություն, որ հայոց լեզուն փոխանցվել է ոչ միայն ծնողից զավակին, այլ նաեւ հարեւանից հարեւանին, հանգեցնելով այսօրվա հայախոս հանրույթի գոյությանը: Անկախ նրանից, թե հնդեվրոպական լեզուները որտեղ են ծագել` Արեւելյան Եվրոպայում, Հարավային Ռուսատանում, թե Փոքր Ասիայում, կամ հաջորդական փուլերով` բոլոր երեք տարածաշրջաններում, հնդեվրոպական լեզվի հայկական տարբերակով խոսողները, ըստ ամենայնի, չեն տեղաշարժվել, այլ ավելի շուտ ծագել են Հայկական բարձրավանդակի բնիկներից: Ամփոփենք. հայերը հինավուրց ժողովուրդ են եւ Արարատ լեռան շուրջ տարածվող բարձրավանդակի բնիկներ, որոնք խոսում են հատկանշական հնդեվրոպական լեզվով, իրենց կոչում են «հայ», իսկ այլոց կողմից անվանվում են «արմեններ»:

  

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. - Տես օրինակ, Luigi Luca Cavalli-Sforza, Genes, Peoples and Languages (NY: North Point Press, 2000), Էջ 159-165, Cavalli-Sforza, Paolo Menozzi and Alberto Piazza, The History and Geography of Human Genes (Princton University Press, 1994), Էջ 218, Luigi L. Cavalli-Sforza, Paolo Menozzi and Alberto Piazza, “Demic Expansions and Human Evolution”, Science, vol.259 (January 29, 1993), էջ 632-646, John N.Wilford, “Site in Turkey Yields Oldest Cloth Ever Found,” The New York Times, July 13, 1993, C1, որը հաղորդում է Տիգրիս գետի ակունքներում` Հայկական բարձրավանդակի հարավ-արեւմուտքում, հագուստի վերջերս կատարված հնագիտական հայտնաբերման մասին. հագուստ, որը ակնհայտորեն գործված է բամբակից կամ այլ բուսական մանրաթելից ջուլհակի պարզունակ հաստոցով:
  2. - John Noble Wilford, “Fossil Signs of First Human Migration Are Found,” The New York Times, May 12, 2000.
  3. - David M.Lang, Armenia: Cradle of Civilization (London: George Allen & Unwin, 1970),

    էջ 50-51, 58-59:

  4. - Cavalli-Sforza, Menozzi & Piazza, “Demic Expansions and Human Evolution”, էջ 642, Colin Renfrew, Archaeology and Language: The Puzzle of Indo-European Origins (NY: Cambridge University, 1987), էջ 148, Lang, Armenia, էջ 60:
  5. - Lang, Armenia, էջ 67:
  6. - Xenophon, Anabasis, BK. IV, Ch. V, էջ 25-31:
  7. - Raphael A. Ishkhanian, On the Origin and Earliest History of the Armenian People, trans. N.Ouzounian, (Montreal, 1989), էջ 48, Raphael A. Ishkhanian, Bnik hayeren par’er ew hnaguyn pokhar’ut’yunner (Yerevani Hamalsarani Hrat. 1989), էջ 56, Ռաֆայել Իշխանյան,

    «Բնիկ հայերեն բառեր եւ հնագույն փոխառություններ» (Երեւանի Համալսարանի հրատարակչություն):

  8. - Ishkhanian, Origin, էջ 49:
  9. - H. Hübschmann, “On the Position of Armenian in the Sphere of the Indo-European Languages,” [1875] էջ 165-189 in W.F. Lehmann, ed. & trans., A Reader in 19th Century Historical Indo-European Linguistics (Bloomington: Indiana U. Press, 1967); տես նաեւ, A. Meillet, Esquisse d’une grammaire comparռe de l’arménien classique (Vienna: Mekhitarist Press, 1936); Robert Godel, An Introduction to the Study of Classical Armenian (Wiesbaden: Dr. Ludwig Reichert Verlag, 1975); Sarkis Saryan, Language Connections: Kinship of Armenian with Sister Indo-European Languages (Yarmouth, MA: Sarmen, 1982):
  10. – Տես օրինակ. Isidore Dyen, Joseph B. Kruskal & Paul Black, An Indoeuropean Classification: A Lexicostatistical Experiment, Transactions of the American Philosophical Society, vol. 82, pt. 5 (Philadelphia: The American Philosophical Society, 1992); E. D. Polivanov, “Even Mathematics can be Useful,” 226-272, in Selected Works, ed. Leont’ev, ed.,

    D. Armstrong, trans. (The Hague: Mouton, 1974):

  11. - Տես, Colin Renfrew, Language and Archaeology, էջ 98-119; Winfred P. Lehmann, ed. & trans., A Reader in 19th-Century Historical Indo-European Linguistics (Bloomington: Indiana U. Press, 1967); George Cardona, Henry M. Hoenigswald & Alfred Senn, Indo-European and Indo-Europeans (Philadelphia: University of Pennsylvania, 1970):

  12. - J.P. Mallory, In Search of the Indo-Europeans: Language, Archaeology and Myth (London: Thames and Hudson, 1989) էջ 143-147: Հնագիտական եւ լեզվաբանական ապացույցների ընդհանուր առմամբ ոչ միանշանակ բնույթի մասին տես օրինակ. Ward Goodenough, “The Evolution of Pastoralism and Indo-European Origins,” էջ 253-266, Cardona, Hoenigswald & Senn, Indo-European and Indo-Europeans (Philadelphia: University of Pennsylvania, 1970) էջ 262:
  13. – Տես օրինակ, Cavalli-Sforza, History and Geography, Էջ 264-65, Luigi L. Cavalli-Sforza & Francesco. Cavalli-Sforza, The Great Human Diasporas: The History of Diversity and Evolution, (NY: Addison-Wesley, 1995) էջ160-161, The Journal of Indo-European Studies, Spring/Summer 1985, vol. 13, Nos. 1 & 2; Spring/Summer 1990 (vol. 18, nos. 1 & 2.); J.P. Mallory, In Search of the Indo-Europeans, Էջ 144, Book Review of Archaeology and Language: The Puzzle of Indo-European Origins, Current Anthropology, vol. 29, no. 3 (June 1988) էջ 437-468:
  14. - Johannes Schmidt, Die Urheimat der Indogermanen und das europaտsche Zahlensystem, Weimar, 1890; Renfrew, Archaeology and Language, էջ159-60, Томас В. Гамкрелидзе и Вячеслав В. Иванов, Индоевропейский язык и индоевропейцы (Тбилиси, 1984), Thomas V. Gamkrelidze & Vyacheslav V. Ivanov, “The Ancient Near East and the Indo-European Question: Temporal and Territorial Characteristics of Proto-Indo-European Based on Linguistic and Historico-Cultural Data,” Journal of Indo-European Studies, vol. 13, no. 1 & 2 (Spring/Summer 1985) էջ 3-48, Thomas V. Gamkrelidze & Vyacheslav V. Ivanov, “The Migration of Tribes Speaking Indo-European Dialects from their Original Homeland in the Near East to their Historical Habitation in Eurasia,” Journal of Indo-European Studies, vol. 13, no. 1 & 2 (Spring/Summer 1985) էջ 49-91, Ishkhanian, Origins, Էջ 28, Robert Drews, The Coming of the Greeks: Indo-European Conquests and the Near East (Princeton: Princeton University, 1987), Luigi Cavalli-Sforza & Francesco Cavalli-Sforza, Great Human Diasporas, էջ 160, Cavalli-Sforza, History and Geography էջ 265, Cavalli-Sforza, Genes, Peoples and Languages, էջ 159-164, Gray & Atkinson, "Anatolian Theory of Indo-European origin," էջ 437:
  15. - Igor M. Diakanov, “On the Original Home of the Speakers of Indo-European,” Journal of Indo-European Studies, vol. 13, no. 1 & 2 (Spring/Summer 1985) էջ 92-174: Marija Gimbutas, “Primary and Secondary Homeland of the Indo-Europeans,” Journal of Indo-European Studies, vol. 13, no. 1 & 2 (Spring/Summer 1985) էջ 185-202; Marija Gimbutas, “Proto-Indo-European Culture: The Kurgan Culture during the Fifth, Fourth, and Third Millennia B.C.,” էջ 155-198 in Cardona, Hoenigswald & Senn, Indo-European and Indo-Europeans (Philadelphia: University of Pennsylvania Press, 1970), Gerd Steiner, “The Immigration of the First Indo-Europeans Into Anatolia Reconsidered,” Journal of Indo-European Studies, vol. 18, no. 1 & 2 (Spring/Summer 1900) էջ 185-214, Գեւորգ Ջահուկյան, «Հայոց լեզվի պատմություն: Նախագրային ժամանակաշրջան» (Երեւան, Գիտությունների Ակադեմիա, 1987), էջ 73-76:
  16. - Cavalli-Sforza, Genes, Peoples and Languages, էջ 159-163, Cavalli-Sforza, History and Geography, էջ, 264-265, 297, 300:
  17. - Արտակ Մովսիսյան, «Հնագույն պետությունը Հայաստանում` Արատտա», Երեւան, «Դեպի երկիր», 1992, էջ 41
  18. - Ishkhanian, Origin, էջ 46; Իշխանյան, «Բնիկ հայերեն բառեր», էջ 56, citing B. Hrozny, Naram-Sim et ses Ennemis: un Texte Hittite, էջ 56-75:
  19. - Г. А. Гапанцян, Хаяса – колыбель армян: Этногенез армян и их начальная история (Ереван, 1947), Lang, Armenia, էջ 114, տես նաեւ, Eduard L. Danielian, "The Historical Background to the Armenian State Political Doctrine," էջ 279-286 in Nicholas Wade, Armenian Perspectives (Surrey, UK, 1997) 279, citing E. Forrer, "Hajassa-Azzi," Caucasia, 9 (1931), and P. Kretschmer, "Der nationale Name der Armenier Haik," Anzeiger der Acad. der Wiss. in Wien, phil.-his. Klasse (1932), n. 1-7; and Ghapantsyan (1947), սակայն տես, I. M. Diakanov, The Pre-History of the Armenian People (Delmar, NY: Caravan Books, 1984), էջ 129 (ուր «հայը» բխեցվում է «Հատիյոսից»). Ուրիշները «հայը» կապում են «PIE *poti» անվան հետ, որը հնդեվրոպականից հնչյունափոխվելով հայերենի դառնում է «հայ»`

    «*pater – հայերեն «Հայր», Արմեն Պետրոսյան, «Արամի առասպելը հնդեվրոպական առասպելաբանության համատեքստում եւ հայոց ազգածագման խնդիրը», «Վան Արյան», 1997թ. էջ 151:

  20. - Lang, Armenia: Cradle of Civilization, էջ114:

  21. - Ishkhanian, Origin, էջ74-75:
  22. - John A.C. Greppin, “Early Greek Historical Fragments Pertinent to Armenian Matters,” Journal of the Society for Armenian Studies, vol. 1 (1984) էջ 35-43, Lang, Armenia, էջ 112, Ishkhanian, Origin, էջ 9-10:
  23. - Strabo, Geography, XI.4.7; XI.14.12, տես նաեւ, Պետրոսյան, «Արամի առասպելը» էջ

    65:

  24. - Herodotus, History, 7.73:
  25. - Xenophon, Anabasis, IV.v.2-9:
  26. - Strabo, Geography, XI.14.5-6:
  27. - Strabo, Geography, XI.13.9: Որոշ գիտնականներ Վանի արձանագրություններում ապացույց են տեսնում, այն բանի որ երկլեզվյան վիճակը սովորական երեւույթ էր դեռեւս Ք.ա. 800 թվականից եւ որ այդ ժամանակվա խոսակցական լեզուն հայերենն էր: Տես 42-րդ ծանոթագրությունը ստորեւ:
  28. - Diakonov, Pre-History, էջ 110, սակայն տես` R. D. Wilkinson, Introduction to the History of Pre-Christian Armenia, Society for Armenian Studies Occasional Paper, No. 3 (Cambridge, MA, 1983) էջ 3-9:

  29. - Որոշ գիտնականների շրջանակում բանավեճ կա Խորենացու «Հայոց պատմության» ճշգրիտ թվագրման առթիվ: Ոմանք գտնում են, որ այն հինգերորդ դարի գործ է, մյուսները, օրինակ Ռոբերտ Թոմսոնը, թվագրում են այն ընդհուպ մինչեւ ութերորդ դարով: Այդ նպատակով, Խորենացու Պատմության որոշակի նյութեր, այսինքն` հատվածներ, որոնց բովանդակությունը համընկնում է պատմական ավելի ուշ շրջանի գրառումների եւ վերաբերում է ավելի ուշ տեղ գտած իրադարձությունների, վկայակոչվում են իբրեւ Պատմության ավելի ուշ շրջանին պատկանելու տեսության հիմնավորում: Թեպետ այլոք գտնում են, որ այդ հատվածները Խորենացուց հետո կատարված հավելումներ եւ վերափոխումներ են: Մյուս կողմից, Խորենացու Պատմության մեջ այնպիսի իրադարձությունների գրառված լինելը, ինչպիսին է օրինակ, Մեսրոպ Մաշտոցի կողմից Եզնիկ Կողբացուն հանդիմանելը` Հունաստան կատարած ուղեւորության համար, որոնք չեն հիշատակվում անառարկելիորեն հինգերորդ դարին պատկանող այլ հայ մատենագիրների կողմից, խոսում է Խորենացուն հինգերրորդ դարին դասելու դիրքորոշման ավելի հիմնավորված լինելու օգտին: Բոլոր դեպքերում, Խորենացու

    «Հայոց պատմությունը» վաղուց ի վեր ընդունված է որպես հայկական պատմության վերաբերյալ առաջին լիարժեք մատենագրությունը, եւ նախապատմական շրջանի հայոց պատմության հանդեպ մոտեցումները բացատրելու առումով այդ երկի ստեղծման ժամկետը կամ հեղինակի ինքնությունն ամենակարեւոր հարցը չեն: Տես, Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց», Երեւանի համալսարանի հրատարակչություն, 1981թ., Moses Khorenats’i, History of the Armenians, Robert W. Thomson, trans. & commentary, “Introduction,” (Cambridge, MA: Harvard University, 1978) 1, 60, n. 120; Ishkhanian, Origin, էջ 84-88, Արմեն Այվազյան, «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. Քննական տեսություն», Երեւան, 1998թ., էջ 132-139:

  30. - Khorenatsi, trans. Thomson, History, 73-74, n. 3:
  31. - Khorenatsi, Էջ 32:
  32. - Khorenatsi, Էջ 52:
  33. - Strabo, Geography, XI.14.9:
  34. - Տես նաեւ. The New Oxford Annotated Bible with the Apocrypha (RSV), notation on Jer. 1:27 (Oxford Univ. Press, 1977), էջ 986:
  35. - Գրիգոր Գրիգորյան, «Հայ ժողովրդական բանահյուսություն», Երեւան, «Լույս»

    հրատարակչություն, 1980թ., էջ 90-91:

  36. - Movsisian, Aratta, էջ 47, Արտակ Մովսիսյան, «Բարեպաշտ արքաների աշխարհակալությունը Տիգրան Մեծից առաջ», Երեւան, «Ապոլոն» հրատարակչություն, 1997թ., էջ 24:
  37. - Khorenatsi (trans. Thomson) History, 112, n. 3:
  38. – Leon Surmelian, trans., Daredevils of Sassoun (Denver: Alan Swallow, 1964), էջ 28, Hovhannes Toumanian, trans. Thomas Samuelian, David of Sassoon (Yerevan, 1999):
  39. - Plato, Republic, XL (X.614) (F. M. Cornford, trans., 351):
  40. - Movsisian, Aratta, էջ 39:
  41. - The Epic Histories Attributed to P’awstos Buzand, trans. Nina Garsoian (Cambridge: Harvard, 1989):
  42. - Маргарита Л. Хачикян, Хурутский и урартский языки, (Ереван, 1986): Ishkhanian,

    Origin, էջ 60-62:

  43. - Հովհաննես Կարագյոզյան, «Սեպագիր տեղանուններ. Այրարատում եւ հարակից նահանգներում», Երեւան, «Մագաղաթ», 1998թ. էջ 50:
  44. - Ishkhanian, Origin, էջ 69-70: Հայաստանի նախամաշտոցյան գրային համակարգերի մասին տես. Արտակ Մովսիսյան «Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգը», Երեւանի Պետական Համալսարան, 2003թ., Արտակ Մովսիսյան, «Հայկական մեհենագրություն», Երեւանի պետական համալսարան, 2003թ.:
  45. - նույն տեղում, էջ 57:
  46. - Տես օրինակ. A. H. Sayce, “The Kingdom of Van,” Cambridge Ancient History, III.i; Chahin, The Kingdom of Armenia (NY: Dorset Press, 1987), էջ 31-181` յուրաքանչյուր թագավորի կյանքի եւ ժամանակների վերաբերյալ, Charles Burney & David Marshall Lang, The Peoples of the Hills: Ancient Ararat and the Caucasus (NY: Praeger, 1972) էջ 127-164, B.B. Piotrovskii, The Ancient Civilization of Urartu (London: Barrie and Rockliff, 1969),

B.B. Piotrovskii, The Art of Urartu (London: Evelyn Adams and Macay, 1967): 47 - Ստրաբոնն այս տարածաշրջանն անվանում էր «Օրխիստենա»,

Geography, XI.14.4: Սեպագիր արձանագրություններում շրջանն անվանվել է

«Ուրտեխինի», Г. А. Меликишвили, Урартские клинообразные надписи, (Москва,

1960), էջ 310, տես նաեւ. Christopher J. Walker, ed. Armenia & Karabagh: The Struggle for Unity (London: Minority Rights Publications, 1991), էջ 73:

  1. - Ishkhanian, Origin, էջ 78:
  2. - Chahin, “Some Legendary Kings of Armenia: Can They Be Linked to Authentic History?" Journal of the Society for Armenian Studies, vol. 1 (1984), էջ 45-68, Chahin, Kingdom of Armenia, էջ 201-210; Ishkhanian, Origin, էջ 83-89:
  3. - Movsisian, Aratta, Էջ 30, մեջբերելով` Гамрелидзе и Иванов, Индоевропейский язык и индоевропейцы, том II (Тбилиси, 1984), էջ 1325:
  4. - Կարագոզյան, «Սեպագիր տեղանուններ», էջ 33, Ishkhanian, Origin, էջ 78:
  5. - Տես 17-րդ ծանոթագրությունը վերեւում:
  6. - Danielian, "Historical Background to Armenian State," էջ 279 (նշելով, որ այս պայմանագիրը կնքվել է 100 տարի ավելի վաղ, քան հեթիթների թագավոր Խաթուսիլիս 3-րդի եւ Եգիպտոսի Ռամզես 2-րդ փարավոնի միջեւ կնքված պայմանագիրը, որը համարվում է պատմությանը հայտնի առաջին փաստագրված պայմանագիրը):
  7. - Իշխանյան, բնօրինակ, էջ 77, Իշխանյան, «Բնիկ հայերեն բառեր», էջ 57,

    մեջբերելով` Урартские клинообразные надписи, (Москва, 1960), էջ 416:

  8. - Xenophon, Anabasis, V.5:
  9. - Chahin, Kingdom of Armenia, 115:
  10. - Ishkhanian, Origin, էջ 77: Գիտնականները գտնում են, որ հայերեն «աստված» բառը ծագում է հայկ. «հաստել» բառից, որ նշանակում է արարիչ կամ հաստատող: Տես. Jörundur Hilmarsson, “On Armenian astuac,” Annual of Armenian Linguistics 4 (1983), էջ 5-15, Eric Hamp, “Remarks on astuac,” Annual of Armenian Linguistics 5 (1984), էջ 87-88:
  11. - Տես, օրինակ. Cavalli-Sforza, History and Geography, էջ 218; Ishkhanian, Origin, էջ 83, Г. Б. Джаукян, “О соотношении хаяского и армянского языков”, Die Urheimat der Indogermanen und das europa Պատմաբանասիրական հանդես, 1988, թիվ 1,2:
  12. - Renfrew, Archaeology and Language, էջ 9-13:
  13. - Johannes Schmidt, Die Urheimat der Indogermanen und das europaische Zahlensystem (Weimar, 1890) ; Mallory, In Search of the Indo-Europeans, էջ182; Ishkhanian, Origin, էջ12; Renfrew, Archaeology and Language, էջ159-60:
  14. - Marija Gimbutas, “Primary and Secondary Homeland of the Indo-Europeans,” Journal of Indo-European Studies, vol. 13, no. 1 & 2 (Spring/Summer 1985) էջ185-202, Marija Gimbutas, “Proto-Indo-European Culture: The Kurgan Culture during the Fifth, Fourth, and Third Millennia B.C.,” էջ 155-198 in Cardona, Hoenigswald & Senn, Indo-European and Indo-Europeans (Philadelphia: University of Pennsylvania Press, 1970):
  15. - «Գիմբուտասի վարկածը … իրականում այլընտրանք չէ Ռենֆրյուի եւ մյուսների կողմից առաջարկվող անատոլիական ծագմանը: Երկու վարկածներն էլ կարող են լինել ճիշտ» Luigi L. Cavalli-Sforza, Paolo Menozzi & Alberto Piazza, “Demic Expansions and Human Evolution,” Science vol. 259 (January 29, 1993) 642: ՏԵս. Louise Levanthes, “A Geneticist Maps Ancient Migrations, ” The New York Times, July 27, 1993, C1; Cavalli-Sforza, History and Geography, էջ 264-65:
  16. - Cavalli-Sforza, History and Geography, էջ 300:
  17. - Diakanov, Pre-history, էջ110, Գեւորգ Ջահուկյան, «Հայոց լեզվի պատմություն. Նախագրային ժամանակաշրջան», Երեւան, Գիտությունների ակադեմիա, 1987թ., էջ 74-75: Տես նաեւ 15-րդ կետի ծանոթագրությունը վերեւում:

  18. - Տես 17-րդ կետի ծանոթագրությունը վերեւում:

  19. - Հայերենում աքքադերենից փոխառյալ բառերի մասին տես. John A.C. Greppin, “Akkadian Loan Words in Armenian,” Annual of Armenian Linguistics 10 (1989), էջ 73-83: Թեեւ ժխտելով հնդեվրոպական նախահայրենիքը Հայաստանում լինելու գաղափարը, Գրեփինը հայտանաբերում է հայկակական մի շարք բառերի աքքադերեն հիմնավորված արմատներ` հայ. «կնիք», աքքադ. «kanniku», հայ. «կշիռ», աքքադ.

    «gishinnu», հայ. «կմախք», աքքադ. «kima (h) hu», տես նաեւ. Իշխանյան «Բնիկ հայերեն բառեր», էջ 76-87:

  20. - Thomas V. Gamkrelidze & Vyacheslav V. Ivanov, “The Migrations of Tribes Speaking Indo-European Dialects from their Original Homeland in the Near East to their Historical Habitations in Eurasia,” Journal of Indo-European Studies, vol. 13, No. 1 & 2 (Spring/Summer 1985), 15 11-14:
  21. - նույն տեղում, էջ 14
  22. - Renfrew, Archaeology and Language, էջ 145-165, map. 149, տես նաեւ. Colin Renfrew, “Archaeology, Genetics and Linguistic Diversity,” Man, vol. 27, no. 3 (Sept. 1992) էջ 445-478

    (լրացուցիչ բացատրություններ մշակույթի տարածման եւ ազգերի վերաբնակեցման ու նրանց լեզվի միջեւ կապի ուսումնասիրման Ռենֆրյուի մեթոդի մասին):

  23. - Renfrew, Archaeology and Language, էջ 97, Ward Goodenough, “The Evolution of Pastoralism and Indo-European Origins,” էջ 253-266 in Cardona, Hoenigswald & Senn, Indo-European and Indo-Europeans, էջ 262:

 

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Թովմաս Սամուէլեանը Փենսիլվանիայի համալսարանի Լեզվաբանության դոկտոր է եւ Հարվարդի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ: Նա հայոց լեզվի, գրականության եւ պատմության վերաբերյալ բազմաթիվ գրքերի, հոդվածների, գրախոսությունների եւ թարգմանությունների հեղինակ է, ներառյալ. երկհատորյա «Ժամանակակից արեւմտահայերենի ձեռնարկը», «Հայերենի գրադարձության բառարանը», «Սասունցի Դավիթը» (Հ. Թումանյանի մեկնությամբ վիպերգության անգլերեն չափածո թարգմանություն), Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» թարգմանաբար վերապատումը, «Հայկական դասական մշակույթը եւ միջնադարյան հայկական մշակույթը» նյութերի երկհատորյա հատընտիրը: 2001 թվականին նա հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» լիակատար անգլերեն թարգմանությունը, որն ամբողջ ծավալով մատչելի է www.stgregoryofnarek.am կայքէջում: Նա վերջերս գլխավորել է միջմասնագիտական աշխատանքային խումբ, որը թողարկել է լեզուների համակարգչային ուսուցման երկու ծրագիր` ժամանակից արեւմտահայերենի (www.discoverarmenian.com) եւ արեւելահայերենի (www.birthrightarmenia.org/depihayk), 2003 թվականի Սուրբ ծննդյան տոների առթիվ հրատարակել է Չարլզ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը» առաջին լիակատար, երկլեզվյան թարգմանությունը, որն անվճար բաժանվել է Հայաստանի դպրոցներին ու եկեղեցիներին: Ներկայումս աշխատում է հայոց հոգեւոր երաժշտության հավաքածուի վրա, որը նախատեսված է դպրոցներում եւ եկեղեցիներում օգտագործելու համար, ինչպես նաեւ կրթական համացանցային կայքի վրա (www.sharakan.am), ուր լինելու են հայկական հոգեւոր օրհներգերի նոտաները, ձայնագրությունները, թարգմանությունները եւ տեքստերը: 2006թ. իր բանասիրական վաստակի համար նրան պարգեւատրվեց Հայ Առաքելական Եկեղեցու Սբց. Սահակ եւ Մեսրոպ շքանշանը: Նաեւ հայ եկեղեցու, մշակույթին եւ լեզվին նվիրված իր գլխավորությամբ ստեղծվել են զանազան համացանցային կայքեր՝ օր. Պատարագ, Հայկական Շեքսպիր (Շեքսպիրի բոլոր ստեղծագործությունները արեւելահայերենով, ամբողջական որոնման հնարավորությամբ), Get to the Root of It! (ինքնուսույց կայք կրոնի, պատմության մասին, արեւելայահերենի և արեւմտահայերենի ինքնուսույց սկսնակների համար), Հայոց լեզվի Ստուգաբանություն (ավելի քան 1000 հնդեվրոպական և այլ բառերի ստուգաբանություն` հնչյունաբանությամբ եւ ազգակից անգլերեն բառերով), Ճաշոց, Ժամագիրք, մշտական եկեղեցական օրացույց. Սովետական-դասական ուղղագրության Փոխարկիչ ծրագիր, Արեւմտահայերենի ուսուցման ձայնային ինտերակտիվ դասընթացներ, «Քրիստոսի կյանքն ու ուսմունքը» բազմալեզու կայք (գրաբար, արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն զուգահեռ ընթերցարան, Հայոց ցեղասպանության ընթացքում Հայ եկեղեցու կորուստների մասին տվյալների շտեմարան, համացանցային կայք «Հայերեն Աստվածաշունչ» (բառ առ բառ վերլուծությամբ եւ որոնման համակարգով). Նշված բոլոր համացանցային կայքերի մատչելի են https://arak29.org կայքից: Փենսիլվանիայի համալսարանում, ուր նա Խորհրդային եւ արեւելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրենի օգնականն էր, Կոլումբիայի համալսարանում եւ Սբ. Ներսես վարժարանում դասավանդելուց հետո, նա զբաղվել է կորպորատիվ իրավաբանությամբ Վաշինգտոնում, Ալմաթիում եւ Մոսկվայում` «Մորգան, Լյուիս եւ Բոքիուս» եւ «Սթեփթո եւ Ջոհնսոն» ընկերություններում: 2001 –2002 թթ. նա աշխատել է որպես Հայաստանում ամերիկյան առեւտրային պալատի նախագահ: Ներկայումս բնակվում է Հայաստանում, ուր ղեկավարում է «Առլեքս ինտերնեյշնլ» իրավաբանական ընկերությունը եւ զբաղվում է միջազգային իրավաբանական պրակտիկայով: 2006թ.-ից Հայաստանի Ամերիկյան Համալսարանի

Իրավաբանական ֆակուլտետի դեկանն է: Միաժամանակ շարունակում է ակտիվորեն իրականացնել հանրօգուտ զանազան ծրագրեր: Նրան կարելի է գրել հետեւյալ հասցեով. tsamuelian@arlex.am:

Armenian Origins

An Overview of Ancient and Modern Sources and Theories
Thomas J. Samuelian
Iravunk Publishing House, Yerevan, 2000

Թարգմանիչ` Արծրուն Խանջյան


PDF Տարբերակ