Արցունքս մնաց իմ մեջ անհասցե,
Ու բյուրեղացավ երազներիս մեջ:
Կարոտս գնաց հոգուս փնտրելու,
Հոգիս նստել է իմ աշնան ղեկին
Էլ հասցե չունեմ թէ նամակ գրեմ,
Գրած նամակս մնաց անհասցե
Խորտակվեց միքս սրտիս ճեղքի մեջ,
Իսկ սիրտս փարվեց անհունի գրկին
Էլ հացսցե չունեմ թէ նամակ գրեմ
Գրված նամակս մնաց անհասցե,
Խորտակվեց միքս սրտիս ճեղքի մեջ,
Իսկ սիրտս փարվեց անհունի գրկին
Հեկեկոցը իմ վալս է նվագում,
Պարում է ցավս լռությանս հետ
Հոգիս էլ կարծես պարել չի ուզում
Հասցեն կորցրած իմ կարոտի հետ
Հոգիս էլ կարծես պարել չի ուզում
Հասցեն կորցրած իմ կարոտի հետ
Արցունքս մնաց իմ մեջ անհասցե,
Ու բյուրեղացավ երազներիս մեջ:
Կարոտս գնաց հոգուս փնտրելու,
Հոգիս նստել է իմ աշնան ղեկին
Էլ ոչինչ չունեմ երգին պատմելու
Հարբել է առանց խոսքի մեղեդին
Էլ հնչյուն չունեմ ցավ նվագելու
Գժվել է ցավս լռության ձայնից
Հեկեկոցը իմ վալս է նվագում,
Պարում է ցավս լռությանս հետ
Հոգիս էլ կարծես պարել չի ուզում
Հասցեն կորցրած իմ կարոտի հետ
Հոգիս էլ կարծես պարել չի ուզում
Հասցեն կորցրած իմ կարոտի հետ
Էլ ոչինչ չունեմ երգին պատմելու
Հարբել է առանց խոսքի մեղեդին
Էլ հնչյուն չունեմ ցավ նվագելու
Ցավս գժվել է լռության ձայնից
Հեկեկոցը իմ վալս է նվագում,
Պարում է ցավս լռությանս հետ
Հոգիս էլ կարծես պարել չի ուզում
Հասցեն կորցրած իմ կարոտի հետ
Հոգիս էլ կարծես հոգնել է պարից
Հասցեն կորցրած իմ կարոտի հետ