Author
Մովսէս Անդրանիկի Նաճարեան

Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

(Ի յիշատակ մեծ հօրս՝ Նաճար Մովսէսին. ու հօրս՝ վարպետ Անդրանիկին)

Իմաստասիրութիւն՝ «արհեստ արհեստից եւ մակացութիւն մակացութեանց» է:
«Վասնզի իմաստասիրութիւն զԲՆՈՒԹԻՒՆ ԷԻՑՆ ԳԻՏԷ»:
Դաւիթ Անյաղթ՝ «Սահմանք Իմաստասիրութեան»


Բ. Օրինակ՝
Լրացումներով եւ Արեւելահայերէն


Երկու խօսք մեր կողմից

Մեկնություններ անելու «մեղք»-ը շատերն են գործում, սակայն քչերին է տրված ճշմարիտ բացահայտումներ կատարելու եւ իմաստուն վերարտադրելու ունակությունը: Եվ այդ քչերից է սիրիահայ մտավորական Մովսես Նաճարյանը՝ զգայական, ոգեկան եւ բանական աստվածատուր  օժտվածությամբ:
Օժտված լինելով զուգորդումների, համադրումների, վերլուծատրամաբանական հզոր կարողություններով, նա կարողացել է թափանցել մատենագրության, հնչյունագիտության, տոմարագիտության, անվանագիտության, այբուբենագիտության, բառագիտության եւ կաբբալիստական (թվամիստիկական-կապագրային) երեւույթների տակ թաքնված տիեզերական օրինաչափությունների մեջ, կատարելու ընդհանրացումներ եւ արմատական բացահայտումներ:

Իր հերթական աշխատությունով (առաջինը՝ գրաբար բնագրից սբ. Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում» աշխատության թարգմանությունը աշխարհաբարի) նա մուտք է գործում նոր ասպարեզ եւ ամենակարեւորը՝ ընթերցողներին մատուցում խորհրդածելու առատ նյութ:

Մովսես Նաճարյանը մի վառ եւ հզոր անհատականություն է, որի գործունեության ոլորտը չափազանց բազմապլանային է եւ նշանակալից:
Նրա սերնդակիցներից շատերը արդեն վաղուց սպառել են իրենց, հոգնել եթե ոչ կյանքից, ապա պայքարից, մաքառումից: Իսկ նա գիտի, թե ինչի համար է լույս աշխարհ եկել:
Նա միշտ շարժման մեջ է, որոնումների մեջ:

Ցանկանք նրան նորանոր հաջողություններ իր հայրենանվեր գործունեության մեջ:


Ն. Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի ռեկտոր՝
Արմեն Նալբանդյան

najarian.armeniancathedral.org