1-Հայկազուններ կամ Հայկյաններ--------------մթա. 2492-330
2-Բիաինի կամ Արարատյան---------------------մթա. 9-6-րդ դդ.
3-Ասքանազյաններ---------------------------------մթա. 630-570
4-ա/Երվանդունիներ-------------------------------մթա. 570-2-րդ դար.
   բ/Կրտսեր Երվանդյաններ---------------------մթա. 3-2-րդ դդ.
5-Արտաշեսյաններ---------------------------------մթա. 189-մթ. 1
6-Արշակունիներ-----------------------------------66-428
7-Բագրատունիներ--------------------------------885-1045
8-Ռուբինյաններ-----------------------------------1080-1225
9-Հեթումյաններ------------------------------------1226-1375

Հայկական լեռնաշխարհում առաջին պետական կազմավորումը համարվում է Ք. ա. 28-27-րդ դարերում գոյություն ունեցած Արատտան, որը կրոնապետական երկիր էր:

Հայկական լեռնաշխարհի հաջորդ պետական կազմավորումները եղել են Արմի (Ք. ա. 24-րդ դար), Արմանում (Ք. ա. 23-րդ դար) երկրները, Միտաննի թագավորությունը (Ք. ա. 16-13-րդ դդ.), Հայասան (Ք. ա. 15-13-րդ դդ.), Նաիրին (Ք. ա. 13-9-րդ դդ.): Սակայն, մինչև այսօր ոչ այդ երկրների արքաների ամբողջական ցանկն է հայտնի, ոչ էլ այդ պետական կազմավորումները համարվում են զուտ հայկական պետություններ:

Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած առաջին պետական կազմավորումը, որի բոլոր արքաները և նրանց գահակալման տարեթվերը հայտնի են, դա Ուրարտուն է կամ Վանի թագավորությունը, սակայն, նույնիսկ Ուրարտուի պարագայում հին շրջանի պատմության հետազոտությամբ զբաղվող պատմաբանները միակարծիք չեն նրա հայկական պետություն լինելու մասին:

Վանի թագավորություն (ՈՒրարտու (Ք.Ա. 860–590 թթ.)

  1. Ք.ա. 860–843 թթ. Արամե
  2. Ք.ա. 843–835 թթ. Լուտիպրի
  3. Ք.ա. 835–825 թթ. Սարդուրի I
  4. Ք.ա. 825–810 թթ. Իշպուինի
  5. Ք.ա. 810–786 թթ. Մենուա
  6. Ք.ա. 786–764 թթ. Արգիշտի I
  7. Ք.ա. 764–735 թթ. Սարդուրի II
  8. Ք.ա. 735–713 թթ. Ռուսա I
  9. Ք.ա. 713–685 թթ. Արգիշտի II
  10. Ք.ա. 685–645 թթ. Ռուսա II
  11. Ք.ա. 645–635 թթ. Սարդուրի III
  12. Ք.ա. 635–625 թթ. Սարդուրի IV
  13. Ք.ա. 625–617 թթ. Էրիմենա
  14. Ք.ա. 617–609 թթ. Ռուսա III
  15. Ք.ա. 609–590 թթ. Ռուսա IV

Երվանդունյաց թագավորություն (Ք. ա. 580–201 թթ.)

Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը, որի հայկական պետություն լինելու շուրջ պատմաբանների շրջանում տարակարծություններ չկան և բոլորն ընդունում են դրա զուտ հայկական լինելու փաստը, Երվանդունիների թագավորությունն է:

Երվանդունիների թագավորությունը հայկական լեռնաշխարհի արևելյան մասում ձևավորվել է Վանի թագավորության վերջին շրջանում, իսկ հայոց առաջին արքա համարվող Պարույր Սկայորդին, Մովսես Խորենացու վկայությամբ, Մարաստանի արքա Կիաքսարի հետ դաշնակցած մասնակցել է ինչպես Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի, այնպես էլ Ուրարտուի մայրաքաղաք Տուշպա-Վանի գրավմանը: Այնուհետև Ուրարտուի տարածքը անցել է Երվանդունիներին, որոնց առաջին մայրաքաղաքը նույնպես Տուշպան էր, որի անվանումը Երվանդունիները փոխեցին և դարձրեցին Վան:

Պետք է նշել, սակայն, որ Երվանդունիների թագավորությունը մինչև Ք. ա. 331 թվականը հիմնականում եղել է կիսանկախ, ենթակա թագավորություն (Այս առումով միակ բացառությունը Տիգրան Երվանդյանի գահակալման վերջին 15 տարիներն են): Սկզբում այն ենթարկվել է Մարաստանին, այնուհետև` Աքեմենյան Պարսկաստանին: Երվանդունյաց Հայաստանը անկախացել է միայն Ք. ա. 331 թվականին, երբ Գավգամելայի ճակատամարտում Աքեմենյան Պարսկաստանի վերջին արքա Դարեհ 3-րդ Կոդոմանոսի պարտությունից հետո Հայաստանի սատրապ Երվանդ 3-րդը Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը Փոքր Հայքում իրենց հռչակել են անկախ թագավորներ:

  1. Ք.ա. 612–585 թթ. Պարույր Սկայորդի
  2. Ք.ա. 580–560 թթ. Երվանդ Սակավակյաց
  3. Ք.ա. 560–535 թթ. Տիգրան Երվանդյան
  4. Ք.ա. VI դարի վերջ Հյուդարնես I
  5. Ք.ա. V դարի սկիզբ Հյուդարնես II
  6. Ք.ա. V դարի կեսեր Հյուդարնես III
  7. Ք. ա. V դարի II կես Արտաշիր (Արտաշես)
  8. Ք.ա.404–360 թթ. Երվանդ II (Օրոնտաս)
  9. Ք.ա. 331–300 թթ. Երվանդ III (Օրոնտաս)
  10. Ք.ա. 299–270 թթ. Վանանես
  11. Ք.ա. 220–201 թթ. Երվանդ IV Վերջին

Ք. Ա. III դարի Ծոփք–Կոմմագենեի Երվանդունյաց արքաները

  1. Ք. ա. III դարի I կես Սամոս
  2. Ք. ա. 240–220 թթ. Արշամ
  3. Ք. ա. 220–215 թթ. Աբդիսարես
  4. Ք. ա. 215–201 թթ. Քսերքսես

Արտաշեսյան հարստություն (Ք.ա. 189–1 թթ.)

Հետաքրքիր է, որ Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը մինչև Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր լինելը 12 տարի եղել է Սելևկյան թագավորությանը ենթակա Մեծ Հայքի ստրատեգը` կառավարիչը: Ավելին, Ք. ա. 201 թվականին Սելևկյան արքա Անտիոքոս 3-րդի օժանդակությամբ Երվանդ 4-րդ Երվանդունու դեմ կռվել, հաղթել և վերջին հայ Երվանդունի արքային սպանել է հենց Արտաշեսը:

  1. Ք.ա. 189–160 թթ. Արտաշես I Բարի
  2. Ք.ա. 160–115 թթ. Արտավազդ I
  3. Ք.ա. 115–95 թթ. Տիգրան I
  4. Ք.ա. 95–55 թթ. Տիգրան II Մեծ
  5. Ք.ա. 55–34 թթ. Արտավազդ II
  6. Ք.ա. 30–20 թթ. Արտաշես II
  7. Ք.ա. 20–8 թթ. Տիգրան III
  8. Ք.ա. 8–5 թթ. Տիգրան IV
  9. Ք.ա. 5–2 թթ. Արտավազդ III
  10. Ք.ա. 2 թ. –1 թ. Տիգրան IV և Էրատո

Հայաստանը օտար, դրածո գահակալների օրոք (1–66 թթ.)

1 թվականին Հայաստանում անկում է ապրել Արտաշեսյան թագավորությունը: Այնուհետև մինչև 66 թվականը Հայաստանում գահակալել են Հռոմի կամ Պարթևստանի կողմից նշանակած արքաները:

  1. 1–2 թթ. Էրատո
  2. 2–4 թթ. Արիոբարզան
  3. 4–6 թթ. Արտավազդ IV
  4. 6 թ. Տիգրան V
  5. 6–11 թթ. Էրատո
  6. 12–16 թթ. Վանոն Արշակունի
  7. 18–34 թթ. Արտաշես III (Զենոն–Արտաշես)
  8. 34–35 թթ. Արշակ I (Սանատրուկ)
  9. 35–37 թթ. Միհրդատ Իբերացի
  10. 38–40 թթ. Պոլեմոն
  11. 40–43 թթ. Կոտիս
  12. 47–51 թթ. Միհրդատ Իբերացի
  13. 51–54 թթ. Հռադամիզդ
  14. 60–61 թթ. Տիգրան VI

Արշակունյաց դինաստիա (66–428 թթ.)

66 թվականին Հայաստանում գահ է բարձրացել և Արշակունյաց թագավորության հիմնադիրն է հանդիսացել Պարթև Արշակունի արքա Վաղարշի եղբայր Տրդատը: Հետագայում Արշակունիները խնամիական կապեր են հաստատել տեղի հայ նախարարների հետ, որի արդյունքում Արշակունիների հետագա սերունդը գնալով հայացել է:

  1. 66–88 թթ. Տրդատ I
  2. 88–110 թթ. Սանատրուկ
  3. 110–113 թթ. Աշխադար
  4. 113–114 թթ. Պարթամասիր
  5. 114–117 թթ. Հայաստանը Հռոմեական պրովինցիա
  6. 117–144 թթ. Վաղարշ I
  7. 144–161 թթ. Սոհեմոս–Տիգրան
  8. 161–163 թթ. Բակուր I
  9. 164–186 թթ. Սոհեմոս–Տիգրան
  10. 186–198 թթ. Վաղարշ II
  11. 198–216 թթ. Խոսրով I
  12. 217–252 թթ. Տրդատ II
  13. 252–262 թթ. Արտավազդ V
  14. 262–272 թթ. Որմիզդ–Արտաշիր Սասանյան
  15. 272–279 թթ. Ներսեհ Սասանյան
  16. 279–287 թթ. Խոսրով II Մեծ
  17. 287–330 թթ. Տրդատ III Մեծ
  18. 331–338 թթ. Խոսրով III Կոտակ
  19. 338–350 թթ. Տիրան
  20. 350–368 թթ. Արշակ II
  21. 368–369 թթ. Փառանձեմ թագուհի
  22. 370–374 թթ. Պապ Արշակունի
  23. 374–378 թթ. Վարազդատ
  24. 378–387 թթ. Արշակ III
  25. 387–389 թթ. Խոսրով IV
  26. 389–400 թթ. Առավան պարսիկ
  27. 400–415 թթ. Վռամշապուհ
  28. 415–419 թթ. Շապուհ պարսիկ
  29. 422–428 թթ. Արտաշիր

V–IX դարերի հայոց մարզպանները և իշխանաց իշխանները (438–885 թթ.)

Հայաստանում Արշակունյաց թագավորության անկումից 10 տարի անց Հայաստանի մարզպան է նշանակվել Վասակ Սյունին, որից հետո, որոշ ընդմիջումներով հայոց երկիրը կառավարել են սկզբում Սասանյան Պարսկաստանի, իսկ 8-րդ դարի սկզբից` Արաբական խալիֆայության կողմից նշանակված տեղի հայ իշխանական նշանավոր տոհմերի ներկայացուցիչները: Այս ընթացքում Սասանյան Պարսկաստանի կործանումից` 640-ական թվականների սկզբից մինչև արաբների կողմից 700 թվականին Հայաստանի վերջնական գրավումը, Հայաստանը վարել է կիսանկախ կյանք` որոշակի կախվածություն ունենալով սկզբում Բյուզանդիայից, իսկ 652 թվականի հայ-արաբական պայմանագրից հետո` Արաբական խալիֆայությունից: Այս ընթացքում ևս Հայաստանը կառավարել են տեղի խոշոր իշխանական տներից ընտրված մարզպանները:

  1. 438–451 թթ. Վասակ Սյունի
  2. 481–482 թթ. Սահակ Բագրատունի I
  3. 484–506 թթ. Վահան Մամիկոնյան
  4. 506–509 թթ. Վարդ Պատրիկ Մամիկոնյան
  5. 509–520 թթ. պարսիկ Բուրգան
  6. 521–555 թթ. Մժեժ Գնունի
  7. 555–564 թթ. Դենշապուհ պարսիկ
  8. 564–572 թթ. պարսիկ Սուրեն Ճիհովր-Վշնասպ
  9. 572–576 թթ. Վարդան Մամիկոնյան (Կարմիր Վարդան)
  10. 576–591 թթ. պարսիկ Ճիհովր Վղոն Միհրան
  11. 591–599 թթ. Սմբատ Բագրատունի I
  12. 599–629 թթ. Դավիթ Սահառունի
  13. 629–635 թթ. Մժեժ Գնունի
  14. 635–639 թթ. Դավիթ Սահառունի
  15. 639–654 թթ. Թեոդորոս Ռշտունի
  16. 654–661 թթ. Համազասպ Մամիկոնյան
  17. 661–685 թթ. Գրիգոր Մամիկոնյան
  18. 685–689 թթ. Աշոտ Բագրատունի I
  19. 689–693 թթ. Ներսեհ Կամսարական
  20. 693–701 թթ., 703–726 թթ. Սմբատ Բագրատունի II
  21. 732–749 թթ. Աշոտ Բագրատունի II
  22. 749–753 թթ. Մուշեղ Մամիկոնյան
  23. 753–770 թթ. Սահակ Բագրատունի II
  24. 770–775 թթ. Սմբատ Բագրատունի II
  25. 775–781 թթ. Աշոտ Բագրատունի III
  26. 781–785 թթ. Տաճատ Անձևացի
  27. 790–826 թթ. Աշոտ Մսակեր Բագրատունի IV
  28. 826–851 թթ. Բագարատ Բագրատունի
  29. 851–855 թթ. Սմբատ Բագրատունի III
  30. 855–885 թթ. Աշոտ Բագրատունի V – նույն ինքը` արքա Աշոտ I-ը

 

Բագրատունյաց դինաստիա (885–1045 թթ.)

885 թվականին Հայաստանում հաստատվել է Բագրատունիների թագավորությունը, որը գոյություն է ունեցել ընդամենը 160 տարի:

  1. 885–890 թթ. Աշոտ I
  2. 890–914 թթ. Սմբատ I
  3. 914–928 թթ. Աշոտ II Երկաթ
  4. 928–953 թթ. Աբաս
  5. 953–977 թթ. Աշոտ III Ողորմած
  6. 977–990 թթ. Սմբատ II Տիեզերակալ
  7. 990–1020 թթ. Գագիկ I Շահնշահ
  8. 1020–1041 թթ. Հովհաննես–Սմբատ
  9. 1042–1045 թթ. Գագիկ II

 

Բագրատունիների տիրապետության օրոք` ֆեոդալիզմի զարգացման շրջանում, Հայաստանում առաջացել են Բաագրատունյաց կենտրոնական թագավորությանը ենթակա կիսանկախ 4 թագավորություններ: Դրանք էին`

Վան–Վասպուրականի Արծրունյաց թագավորություն (908–1021 թթ.)

  1. 908–937 թթ. Գագիկ–Խաչիկ Արծրունի
  2. 937–958 թթ. Աշոտ–Դերենիկ
  3. 958–968 թթ. Աբուսահլ–Համազասպ
  4. 968–990 թթ. Աշոտ–Սահակ
  5. 977–1003 թթ. Աշոտ–Սահակ, Գուրգեն–Խաչիկ, Սենեքերիմ–Հովհաննես Արծրունիներ
  6. 1003–1021 թթ. Սենեքերիմ–Հովհաննես

Վանանդի կամ Կարսի թագավորություն (963–1065 թթ.)

  1. 963–984 թթ. Մուշեղ
  2. 984–1029 թթ. Աբաս
  3. 1029–1065 թթ. Գագիկ Աբասյան

Տաշիր-Ձորագետի կամ Լոռու Կյուրիկյան թագավորություն (978–1118 թթ.)

  1. 978–990 թթ. Գուրգեն
  2. 990–1048 թթ. Դավիթ Անհողին
  3. 1048–1089 թթ. Կյուրիկե
  4. 1089–1113 թթ. Աբաս
  5. 1113–1118 թթ. Դավիթ II

Սյունիքի կամ Բաղացբերդի թագավորություն (987–1170 թթ.)

  1. 987–998 թթ. Սմբատ I Սահակյան
  2. 998–1040 թթ. Վասակ I
  3. 1040–1044 թթ. Սմբատ II Աշոտյան
  4. 1044–1072 թթ. Գրիգոր I
  5. 1072–1094 թթ. Սենեքերիմ Սևադյան
  6. 1094–1166 Գրիգոր II Սենեքերիմյան
  7. 1166–1170 թթ. Հասան Խաչենցի

 

Բագրատունիների թագավորության անկումից հետո մինչև 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի հանրապետության հռչակումը հայկական լեռնաշխարհում այլևս հայկական անկախ պետականություն գոյություն չի ունեցել: Այս ընթացքում հայկական լեռնաշխարհի միակ կիսանկախ պետական կազմավորումը եղել է Զաքարյանների իշխանապետությունը, որը տարածվում էր Մեծ Հայքի տարածքի միայն 1/3-րդի վրա: Զաքարյանների իշխանապետությունը անկախ պետություն չէր և ընդունում էր Վրացական միացյալ թագավորության գերիշխանությունը: Նրա գոյությունը տևել է ընդամենը կես դար` 1185 թվականից մինչև 1236 թվականը, երբ հյուսիս-արևելյան Հայաստանն անցել է մոնղոլական տիրապետության ներքո: Մինչև 1245 թվականը մոնղոլներն ամբողջովին տիրել են Հայաստանին:

Ռուբինյանների իշխանապետությունը Կիլիկյան Հայաստանում (1080–1198 թթ.)

1080 թվականին Բագրատունյաց վերջին արքա Գագիկ II-ի թիկնապահ Ռուբենի կողմից Լեռնային Կիլիկիայում հաստատվել է Ռուբինյանների իշխանապետությունը: Ռուբեն I-ի հաջորդների օրոք Ռուբինյանների իշխանապետության սահմանները գնալով ընդարձակվել են, իսկ Լևոն 2-րդի օրոք` 1198 թվականի հունվարի 6-ին այն հռչակվել է թագավորություն:

  1. 1080–1095 թթ. Ռուբեն I
  2. 1095–1100 թթ. Կոստանդին I
  3. 1100–1129 թթ. Թորոս I
  4. 1129–1137 թթ. Լևոն I
  5. 1137–1145 թթ. Կիլիկիան Բյուզանդական պրովինցիա
  6. 1145–1169 թթ. Թորոս II
  7. 1169–1175 թթ. Մլեհ Ռուբինյան
  8. 1175–1187 թթ. Ռուբեն II
  9. 1187–1198 թթ. Լևոն II Մեծագործ

Հեթումյանների թագավորությունը Կիլիկյան Հայաստանում (1198–1375 թթ.)

Լևոն 2-րդ Մեծագործի մահից` 1219 թվականի մայիսի 2-ից հետո վերջինիս արու զավակ չունենալու, իսկ դստեր` մանկահասակ լինելու պատճառով երկիրը որոշ ժամանակ ղեկավարել է Կոստանդին Գունդստաբլը (սպարապետ), որը նշանակվել էր որպես մանկահասակ Զաբելի և թագավորության խնամակալ: Երկու տարի անց` 1221 թվականին Զաբելին ամուսնացրել են Անտիոքի դուքս Բոհեմունդ Միակնանու որդու` Ֆիլիպի հետ: Սակայն, արքունիքը հայաթափելու և հայկական սովորույթները արհամարհելու համար Կիլիկիայի հայ իշխանները 1223 թվականին ձերբակալել և բանտարկել են Ֆիլիպին` զրկելով գահից:

Երկրի կառավարումը դարձյալ հանձնվել է Զաբելի և թագավորության խնամակալ Կոստանդին գունդստաբլին, ով 1226 թվականին, հայ իշխանների համաձայնությամբ Զաբելին ամուսնացրել է իր որդու` Հեթումի հետ: Այսպիսով, 1226 թվականին Կիլիկիայում հաստատվել է հայկական վերջին թագավորությունը` Հեթումյանների գլխավորությամբ:

  1. 1198–1219 թթ. Լևոն II Մեծագործ Ռուբինյան
  2. 1219–1221 թթ. Կոստանդին գունդստաբլ
  3. 1221–1223 թթ. Ֆիլիպ
  4. 1223–1226 թթ. Կոստանդին գունդստաբլ
  5. 1226–1270 թթ. Հեթում I Հեթումյան
  6. 1270–1289 թթ. Լևոն III
  7. 1289–1293 թթ. Հեթում II
  8. 1293–1294 թթ. Թորոս III
  9. 1294–1296 թթ. Հեթում II
  10. 1296–1298 թթ.Սմբատ
  11. 1298–1299 թթ. Կոստանդին II
  12. 1299–1305 թթ. Հեթում II
  13. 1305–1307 թթ. Լևոն IV
  14. 1308–1320 թթ. Օշին
  15. 1320–1342 թթ. Լևոն V
  16. 1342–1344 թթ. Գվիդոն (Կոստանդին III) Լուսինյան
  17. 1344–1363 թթ. Կոստանդին IV Նզրեցի
  18. 1363–1373 թթ. Կոստանդին V Նզրեցի
  19. 1374–1375 թթ. Լևոն VI Լուսինյան

1342 թվականին անժառանգ Լևոն 5-րդի մահից հետո Կիլիկյան Հայաստանում թագավորությունն անցել է Լուսինյաններին, այնուհետև` Նզրեցիներին: 1375 թվականի ապրիլի 16-ին վերջնականապես կործանվել է հայկական վերջին թագավորությունը, սակայն, մինչև 1424 թվականը Կիլիկիայի առանձին վայրերում  շարունակել են իրենց իշխանությունը պահպանել մի շարք հայ իշխաններ, իսկ Կիլիկիան կառավարել է Կոստանդին IV Նզրեցու թոռը` իշխան և զորավար Կոստանդինը:

Նյութի աղբյուր`

  1. Հայոց պատմություն, խմբ. Հր. Ռ. Սիմոնյան, Երևան, 2012:
  2. Հայկազ Ժամկոչյան, Աշոտ Աբրահամյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Սերոբ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն (սկզբից մինչև XVIII դարի վերջ)», Երևան, 1975, 784 էջ:
  3. Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 1 (հնագույն ժամանակներից մինչև 298 թ.), կազմողներ` Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, 2007:
  4. Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 2 (III դարի վերջերից մինչև IX դարի կեսերը), կազմողներ` Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, 2011:
  5. Հայ ժողովրդի պատմություն, 8 հատորով, ՀԽՍՀ ԳԱ հրատ., հատ. I. «Հայաստանը նախնադարյան-համայնական և ստրկատիրական կարգերի ժամանակաշրջանում», Երևան, 1971:
  6. Հայ ժողովրդի պատմություն, հատ. II. «Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (III–IX դարեր)», Երևան, 1984:
  7. Հայ ժողովրդի պատմություն, հատ. III. «Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (IX դարի կեսերից մինչև XIV դարի կեսերը)», Երևան, 1976:

Քարտեզների համար օգտվել ենք ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի թվային գրադարանից` http://www.armin.am/am/Library-Maps

Նյութի հեղինակ` Կարապետ Հակոբյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: