Աշխարհի ամենահին գորգը պատրաստված է եղել Հայաստանում

Պազըրըկ

Աշխարհի ամենահին՝ մ.թ.ա. 5-3 դարերով թվագրվող գորգը, համարվում է «Պազըրըկ»-ը, որը հրաշքով պեղվել է Սիբիրի սառեցված դամբաններից: Այս խորհրդավոր գորգը՝ քառակուսի խավով, շատ մասնագետների կարծիքով, ունի հայկական ծագում, հայտնում է vstrokax.net-ը:

Հին գորգերի ականավոր գիտակ Ուլրիխ Շուրմանը գտածոյի մասին ասում է. «Ելնելով առկա փաստերից և ապացույցներից ՝ ես համոզված եմ, որ «Պազըրըկ» գորգը հուղարկավորության պարագա էր և, ամենայն հավանականությամբ, հայկական արհեստագործության գլուխգործոց է»:

Երբ Էրմիտաժի քիմիկոսներն ու ներկերի մասնագետները զննում էին «Պազըրըկ» գորգը, եզրակացություն արվեց, որ գորգում օգտագործված կարմիր թելերը ներկված են հայկական որդան կարմիրով, որը հնում տարածված է եղել Արարատյան դաշտավայրում:

pazyryk_rug

Ավելին՝ «Պազըրըկ» գորգը ստեղծելու համար կիրառված տեխնիկան համապատասխանում է կրկնակի հանգույցների՝ հայկական տեխնիկային: Այս տեխնիկան Իրանի գորգագործության մի քանի կենտրոններում հայտնի է որպես «Արմանի բաֆֆ», այսինքն ՝«հայկական գործ»:

Նշվում է նաև, որ Հայաստանում սիմետրիկ հանգույցներով հյուսված նման գորգերի բեկորներ, որոնք նման են «Պազըրըկ» գորգին, հայտնաբերվել են Կարմիր բլուրում:

Pazyryk-carpet-design-similarity-with-Urartian-design21

Urartu-bronze-plaque

comparison-Urartu-seals-and-Pazyryk-carpet-horsemen

Pazyryk carpet, 4th century BC