Author
Գուրգեն Յանիկյան

Գուրգեն Յանիկյան
Նպատակ և ճշմարտություն

1973 թ. հունվարի 27: Ժամանակավոր լռության պատճառով սոսկական թվականի վերածված մի օր: 
Բայց 1973-ի հունվարի 27-ը պատմական թվական է՝ սկիզբը հայկական մի նոր թվականության, սկիզբը օտար հողի վրա հայկական պահանջատիրության, ինչպես որ 15 տարի հետո 1988 թ. փետրվարի 20-ը դարձավ հայկական պահանջատիրության սկիզբը հայկական հողի վրա: 
Եթե հունվարի 27-ի զարթոնքին հետևեցին սփյուռքահայ երիտասարդներ ու հայրենակարոտ զանվածներ, և այն եղավ հայ ժամանակակից ազատագրական կյանքի ղողանջը, ապա փետրվարի 20-ի զարթոնքին հետևեցին հայրենի ու սփյուռքահայ զանգվածներն ամբողջությամբ: Չենք ուզում դեպքերը կանխել սակայն հայրենի պատմագրության «սպիտակ բծերը» վերացնելու ձգտող մի շարք ազնիվ ներկայացուցիչներ մի օր պիտի հաստատեն, որ հունվարի 27-ը եղավ փետրվարի 20-ի ավետաբերներից մեկը: 
Յանիկյանի հանդուգն արարքը նոր ուղի հարթեց Հայկական հարցի առաջ: Այդ ուղով քայլեցին նորանոր նահատակներ, տասնամյակներով շղթայվեցին ազատատենչ հայորդիներ, և ...երթը շարունակվում է: Իր արձակած սրբազան փամփուշտներով Յանիկյանն ի լուր աշխարհի և մասնավորապես հայությանը հայտարարեց, որ հայրենիքից սփյուռք ձգվող փերեզակ- «թագավորիկները մերկ են»:
Եվ այստեղից տրամաբանական էր նրանց հակազդեցությունը: Հերոսին տվեցին «անհավասարակշիռ», «խելագար» ու նման ազգադավ ածականներ: Եվ այս ընթացքն այսօր՝ նրա մահվանից հետո էլ է լռելյայն շարունակվում: 80-100 տարի առաջվա հայ ֆիդայինների ժառանգությամբ այսօր Հայաստանում քաղաքական վարկ հավաքելու աշխատանքին լծվածները Ծերունուն ոչ միայն ճակատագրի դեմ մենակ թողեցին, այլև այսօր չեն հիշում, թե մի օր աշխարհում Գուրգեն Յանիկյան անվամբ մեկը կար: 
Եթե աշխարհահռչակ գրող Անդրե Մարլոն իր «Մարդու ճակատագիրը» գրքում երևակայում է մի հեղափոխականի զգացումները՝ ապրված իր թշնամու դեմ մահավճիռ գործադրելու պահին, Գուրգեն Յանիկյանն այս հուշագրությամբ ներկայացնում է իր ապրումները երկու թուրք դիվանագետների դեմ հայության մահավճիռը գործադրած պահին, ապրումներ՝ անձնական, սեփական և խորապես հայկական: 
Գուրգեն Յանիկյանը «Նպատակ և ճշմարտություն» հուշագրությունը գրել է բանտում՝ իր առաջին դատավճռից հետո, որով դատապարտվեց ցմահ բանտարկության: Այն առաջին անգամ լույս է տեսել Բեյրութում հրատարակվող «Սփյուռք» ամսագրի 1990 և 1991 թվականների համարներում: 
Գիրքն ավելի ամփոփ դարձնելու համար ստիպված եղանք կատարել որոշ միջամտություններ:
Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում՝ 
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր՝ պրոֆ. Կոստանդին Խուդավերդյանին, 
Հայաստանի պատմության կենտրոնական պետական արխիվի տնօրեն՝ Սոնյա Միրզոյանին,
Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրինությանը, 
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրինությանը: 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ 
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ԱՌԱՋԱԲԱՆ

«Այսօր դաշնակցության բյուրոն դոնքիշոտ է դարձել, երբ շարունակում է բոռալ «Ազատ, անկախ Հայաստան», ԲԱՅՑ ՄՈՌԱՑԵԼ Է ԹՇՆԱՄԻ ՏԱՃԻԿԸ: 
Ո՞ւմ եք խաբում...Մենք մե՞զ, թե ուրիշներին: Կուսակցությունները տասնյակ տարիներ գործածում են «Հայկական դատ» բառերը, որի հասկացությունը ոչ միայն թուրքերից մեր հողային պահանջն ու մեր զոհերի հատուցումը չէ, այլ նաև մեր այսօրվա հայրենիքի կառավարակ ձևի ապահովությունը: 
...Նախ՝ մենք՝ հայերս, Թուրքիայից ունենք պահանջ և ոչ թե դատ: 
Դատը թուրքերն ունեն, ոչ թե մենք, որովհետև մեր պահանջները միջազգային դաշնագրով՝ Սևրով, հաստատվել ու թրքական ներկայացուցիչների կողմից էլ ստորագրվել է: 
Մենք մեր իրավունքների պահանջի մասին կասկած չունենք, որ դատ բանանք և դատ կոչենք: Մենք վավերական պահանջ ունենք»: 
Այս խոսքերը, որ գրվել են 1974 թ. հունվարի 24-ին ԱՄՆ-ի Սան Լուիս Օբիսպոյի բանտից, պատկանում են Գուրգեն Յանիկյանին, որի հուշագրությունը՝ որպես մասունք, որպես պատգամ, այժմ սիրով ու ակնածանքով հանձնվում է հայ ընթերցողին: 
Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. դեկտ. 24-ին, Արևմտյան Հայաստանի Կարին (Էրզրում) քաղաքում, աշխատասեր ու ավանդապահ հայի ընտանիքում: 
Մանկությունից սկսած՝ ավագ եղբոր եղեռնական մահը տեսած Գուրգեն Յանիկյանը մինչև իր կյանքի վերջը երբեք չմոռացավ արդար հատուցման պահանջը: 
Տառապանքի ու պայքարի, հույսերի ու հուսախաբության ճանապարհով 20-րդ դար հասած 2,5 մլն արևմտահայությունը տեղահանվեց հայրենի երկրից ու ոչնչացվեց: կործանվեցին անհամար երազանքներ: 
Ո՞վ կարող է հաշվել այն մայրերի թիվը, որոնք խելագարվեցին՝ իրենց աչքի առջև հարազատ երեխաների գազանային խոշտանգումը տեսնելով:
Ո՞վ կարող է հաշվել այն աղջիկների թիվը, որոնք զոհ դարձան բռնաբարություններին ու այդպես էլ չապրեցին մայրության վեհ զգացումը: 
Ո՞վ կարող է հաշվել այն երեխաների թիվը, որոնց աչքի առջև հոշոտվեցին նրանց ծնողները, և դեռ հասակ չառած՝ տեսան դժոխքի սարսափները: 
Ո՞վ կարող է հաշվել այն աղջիկների ու կանանց թիվը, որոնք հրեշների գազանություններից փրկվելու համար իրենց վարարած գետը գցեցին կամ նետվեցին ժայռերից: 
Ո՞վ կարող է հաշվել այն չծնված երեխաների թիվը, որոնք հոշոտվեցին իրենց մայրերի հետ միասին: 
Ո՞վ կարող է հաշվել արաբական անապատներում իրենց շունչը փչող որբացած երեխաներին: 
Ո՞վ կարող է հաշվել թուրքական պետականության կողմից գործադրված ահավոր վիշտն ու կորուստները, որ 1915-1923 թթ. կրեց արևմտահայությունը: 
Քանի աշխարհի վրա ապրում է հայը, Հայոց ցեղասպանության մղձավանջով անցած արևմտահայության ողբերգության հիշողությունը երբեք չի մարելու: Այդ ողբերգությունը պահանջում է հատուցում, արդար հատուցում: հատուցումը դարձել է ցեղասպանության սարսափները տեսած մարդկանց, նրանց ներկա և ապագա սերունդների արյան միջով որպես ժառանգություն անցած պարտք: 
Հենց այդ արդար հատուցման պարտքի գիտակցումը դարձավ Գուրգեն Յանիկյանի ուղեկիցը նրա ողջ կյանքի ընթացքում:
Իր ամբողջ կյանքում, ինչով էլ որ զբաղվել է, որտեղ էլ որ գտնվել է, նրա աչքից չի հեռացել ոչ միայն ավագ եղբորը մորթելու հրեշավոր տեսարանը, հարազատների մեծ մասի կորուստը, այլև Հայոց ցեղասպանության սարսափները: 
Եվ ահա, 78 տարեկան հասակում, ինչպես ամեն մի օրինավոր մարդ, մարդկայնորեն ցավ է զգում, որ շուտով աշխարհից հեռանալու է՝ առանց հատուցման պարտքը կատարելու:
1973 թ. հունվարի 27-ին Գուրգեն Յանիկյանը կատարեց իր վճիռը՝ արդար հատուցման որդիական պարտքի գիտակցումով: 
«Ես,-գրել է Գ.Յանիկյանը իր ինքնախոստովանության մեջ,-հրապարակ չեմ գալու ոչ մի կուսակցության, ոչ մի հոսանքի, ոչ մի խմբակցության անունից: Ես հրապարակ եմ գալու և գործելու եմ որպես մի հայ անհատ, որն արդեն հոգնել է սպասելուց, որ խաբվել է խոստումներից, որը՝ որպես անհատ, գտնում է, որ իր ցեղի անհատները, որոնք իրենց հաշվում են ազգի ղեկավարներ թեև ինձ նման նույնպես խաբվել են և հավատացել, բայց ինչ-ինչ պատճառներով շարունակում են լռել ու համոզում են ուրիշներին էլ լռել»: 
Գ.Յանիկյանի ինքնախոստովանությունից կարելի է երկու կարևոր հետևության հանգել, որոնք և բացահայտում են նրա մտադրության էությունը: Նախ՝ Գ.Յանիկյանը տարբերում է թուրք ժողովրդին թուրք կառավարությունից: Նա համոզված է, որ թուրք ժողովուրդը նույնպես զոհ է դարձել իր ոճրագործ կառավարությանը: Յանիկյանը նկատում է, որ թուրքական կառավարությունը հանդիսանում է սուլթանների, երիտթուրքերի, քեմալականների ժառանգորդը, որը չի հրաժարվում իր նախորդների հանցագործություններից և ոչ միայն պաշտպանում է դրանք, այլև նույնիսկ մերժում է ցեղասպանության փաստը: 
Երկրորդ՝ Գ. Յանիկյանը գործում է որպես անհատ՝ ոչ մի առնչություն չունենալով այս կամ այն կուսակցության հետ:
Ինչպե’ս գնահատել Յանիկյանի գործողությունը: Արդյո՞ք մեղավոր է Գ.Յանիկյանը: Թե՞ մեղավոր են արևմտահայությանը տեղահանող ու ոչնչացնող թուրքական իշխանությունները և իրենց «անտարբերությամբ» նաև արևմտյան տերությունները: Այս հարցադրումներին ի պատասխան՝ արժե հիշել Գ.Յանիկյանին դատապարտող դատախազի վկայությունը. *
«Յանիկյանը ցանկանում է իր դատավարությունը դարձնել Հայկական Նյուրնբերգի նախաքայլը, քանի որ Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը»: 
Գուրգեն Յանիկյանը պատանեկան հովերով տարված ան չէր: 78 տարեկան էր գործողությունը կատարելիս: Նշանակում է, որ նա ամեն ինչ կշռադատել էր և, բնականաբար, չէր կարող գործել պահի ազդեցությամբ:
Գ.Յանիկյանի գործողությունը միայն տագնապ չառաջացրեց թուրքական իշխանությունների և հայկական որոշ շրջանակներում: Գ.Յանիկյանն իր արարքով ալեկոծեց աշխարհի տարբեր երկրներում ապաստան գտած ցեղասպանությունից վերապրողներին ու նրանց ժառանգներին: 
Գ.Յանիկյանի անհատական պոռթկումը վերածվեց հավաքական կամքի: Դրա ազդեցությամբ 1975 թ. հունվարի 20-ին ծնունդ առավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որն իրեն հռչակելով արևմտահայության իրավունքների պաշտպան՝ իր գործողությամբ 20-րդ դարի վերջին քառորդում արևմտահայության ազգային-ազատագրական պայքարին հաղորդեց նոր ընթացք, նոր բովանդակություն:
Եվ վերջապես՝ մի կարևոր իրողության մասին: Ասացինք, որ Գ.Յանիկյանը ոչ մի կուսակցության չէր պատկանում և գործում էր որպես անհատ: 
Եվ երբ Գ.Յանիկյանը մերժեց կուսակցությունների պահանջը՝ հանդես գալ նրանց անունից, կուսակցական թերթերը սկսեցին վարկաբեկել նրան՝ գրելով, թե «խելքը կորցրել է», «փառամոլ է», «ուշ մնացած» և այլն: Յանիկյանը համբերտար տանում էր այդ վիրավորանքները, բացի մեկից: «Բայց,-գրել է Յանիկյանը բանտից,-մեկ հարցին կուզեմ պատասխանել, որ տարածել են իմ մասին, թե «Ո՞ւր էր մինչև հիմա», «Ինչո՞ւ այդքան սպասեց...»: 
Այո, ուշացա՝ որովհետև Ձեզ էի սպասում, ո՛վ Հ.Հ. Դաշնակցություն, որ դուք հրապարակ գայիք որպես քաղաքական ու հեղափոխական կազմակերպություն:
Ոչ թե ես, այլ դուք՝ դաշնակցության բյուրոն, երդվել էիք, որ անելիքներ ունեք: Ո՞ւր էին ձեզ հազարավոր շարքայինները: Հայ ազգը ինձ չէր վճարում, որ ապրեմ ու պարտական լինեմ նրա իրավունքները պաշտպանելու ու պահանջելու և զոհվելու, այլ ձեզ էր վճարում: 
Երբ տեսա, թե դուք ոչ միայն ուշացաք, այլև մոռացաք կամ ստիպում էին ձեզ, որ մոռանաք, ես որպես մի հայ անհատ հրապարակ իջա, որ մեր իրավունքները չմոռացվեն ու ձեզ ևս արթնացնեմ: 
Այս պատասխանից հետո վստահ եմ՝ յուրաքանչյուր հայ համոզված կլինի, թե ուշացողը ով էր, ես, թե դուք»: 
Այո, Գուրգեն Յանիկյանն ասպարեզ իջավ որպես անհատ: Բայց նրա գործը շարունակվեց ժայթող հրաբխի ուժով՝ ի դեմս Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի, որը 21-րդ դարի շեմին մարդկության առջև վճռականորեն դրեց արևմտահայության արդար իրավունքները պաշտպանելու և դրանք իրականացնելու ոնշեղ կամքը:
Վլադիմիր Պետրոսյան 
պատմական գիտությունների դոկտոր

Կենսագրական համառոտ ակնարկ

Գուրգեն Յանիկյանը ծնվել է Կարինում (Էրզրում), 1895-ի դեկտ.-ի 24-ին: Հազիվ վեց ամսական երեխա էր, երբ տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի պատմական մեծ ջարդը, որին զոհ գնացին ավելի քան 300.000 անմեղ հայեր: 
Գուրգենի հայրը սերտ հարաբերություն ուներ Կարինում պարսկական հյուպատոսի հետ: Դրանց օգտվելով՝ իրենց ընտանիքն ու 28 հարզատներ ապաստանում են պարսկական հյուպատոսարանում: 2 շաբաթ ապահով մնալուց հետո, հյուպատոսի կարգադրությամբ, լեռնային ճամփաներով հասնում են Կարսի (ռուսական սահմանի) մոտ՝ Քյոթահ գյուղը: Պարզվում է, որ փոքրիկ Գուրգենը չկա: Հոգնած և սառնամանիքից անզգա դարձած մոր գրկից սահել ու ընկել էր ճանապարհին: 
Հետապնդման և մահվան սարսափի տակ գտնվողների բուռն արգելքինհակառակ՝ նրա մայրը և Հակոբ եղբայրը որոշում են վերադառնալ՝ փոքրիկին գտնելու և փրկելու համար: Անտեսելով անխուսափելի մահը՝ ավելի քան 4 մղոն* սահնակի հետքերով քայլելուց հետո գտնում են մանուկ Գուրգենին՝ գրեթե անկենդան վիճակում: Մայր և որդի, իրենց մարմինների ջերմությամբ վերակենդանացնելով սառած երեխային, վերադառնում են սահմանագլուխ, ուր խումբն անհամբեր սպասում էր տխուր կամ ուրախ լուրի: 
Հասնում են Կարս: Հայրն իր հետ բերած գումարով կարճ ժամանակ անց դարձյալ հասնում է բարբոք վիճակի: 
Կարինում պարսկական հյուպատոսի հանձնարարականով հայրը մոտ հարաբերություն և բարեկամություն է հաստատում Կարսում պարսկական հյուպատոսի հետ: 
Կարճ ժամանակ հետո, քաղաքական նպատակով, փոքրիկ Գուրգենը դառնում է պարսկահպատակ: 
Տարիներ անց Հակով եղբայրը, Գուրգենի մայրն ու վեց տարեկան փոքրիկ Գուրգենը գաղտնի վերադառնում են Էրզրում՝ իրենց տան ախոռում թաղված ոսկեղենն ու կարևոր փաստաթղթեր պարունակող երկաթե արկղը գտնելու և Կարս փոխադրելու նպատակով: 
Աղջամուղջին Գուրգենն ու մայրը թաքնվում են ախոռին կից սենյակում, որի ճեղքից դիտելով հետևում էին Հակոբին:
Բրիչի հարվածների ձայնից 2 թուրք, ներս մտնելով, բռնում են Հակոբին և գլուխը դանակով կտրում: Գուրգենը սարսափահար փորձում է գոռալ, բայց մայրն անմիջապես իր ափով ամուր փակում էնրա բերանը, որ նա ևս զոհ չդառնա: 
Կարող եք պատկերացնել այն մոր ապրումները, որի աչքի առջև մորթվում է իր մի զավակը, սիկ երկրորդի կյանքի փրկության սիրուն նա լուռ զսպում է իր զգացումները: 
Սարսափահարգուրգենը, կծելով մոր աջ ափը, կտրտել էր մկանները և վնասել ոսկորները, որոնց պատճառով մոր աջ ափն այնուհետև անգործածելի էր: 
2 ոճրագործ թուրքերը, արկղը հանելով, անհայտանում են: Մայրը համբուրում է իր մորթված զավակի արյունոտ գլուխը և Գուրգենի հետ գաղտագողի մթանը հասնում պարսկական հյուպատոսարան:
Տխուր լուրը ցնցում է հյուպատոսին, որը հաջորդ օրը անձամբ իր առաջնորդությամբ նրանց հասցնում է Կարս: 
Այս ողբերգությունը խորապես ցնցում է Գուրգենին ու մորը: Այնուհետև մոր և Սաթենիկ քրոջ հետ ուղարկվում է Ժնև (Շվեյցարիա)՝ բուժվելու համար: Այնտեղ Գուրգենը հաճախում է ֆրանսիական վարժարան: 
Ժնևում իրենց ամենօրյա ժամադրավայրը դառնում է ՀՀ դաշնակցության օրգան «Դրոշակի» խմբագրատունը: 
3 տարի հետո վերադառնում են Կարս և Լևոն եղբոր ու Սաթենիկի հետ ուղարկվում Նոր Նախիջևանի (ներկայիս՝ Դոնի Ռոստով-Հյուսիսային Կովկաս) հայկական վարժարանը: 
Այնտեղ ծանոթանում է հայ գրականությանն ու հայոց պատմությանը, ինչպես նաև ռուս գրականությանը: 
Ուսուցիչներն են եղել հայագիտության տիտան Հր.Աճառյանը, Բաբուրդյանը, Երվանդ Շահազիզը, սարկավագ Չորեքչյանը (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գեորգ Զ) և Մատենյանը: 
Նոր Նախիջևանի վարժարանն ավարտելուց հետո ծնողների կամքով ուղարկվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան՝կրանավոր դառնալու համար: Բայց երիտասարդ Գուրգեն Յանիկյանը գտնում է հնարը. ընդունելության քննությունների ժամանակ գիտակցաբար սխալ պատասխաններ է տալիս և, բնականաբար, չի ընդունվում: 
Գուրգենն ու Լևոնը սովորում են Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Ավարտելուց հետո Գուրգենն ընդունվում է Մոսկայի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը:
Իր ջերմ ու ընկերական խառնվածքի շնորհիվ արժանանում է ուսանողության համակրանքին և գործուն մասնակցություն ունենում համալսարանի հասարակական կյանքին: 
Մասնակում է Մոսկվայի և Թիֆլիսի հռչակավոր դերասանական խմբերի ներկայացումներին, ինչպես նաև հանրածանոթ Վահրամ Փափազյանի խմբի՝ դերեր ստանձնելով Սիրանույշի, Աբելյանի, Խարազյանի և ուրիշների կողքին: 
Պայթում է 1-ին համաշխարհային պատերազմը: Թերթերն ամեն օր հաղորդում են հայկական ջարդերի աղիողորմ լուրերը: 
Գուրգեն Յանիկյանը մտածում է, որ հասել է հայ ժողովրդի և եղբոր վրեժը լուծելու ժամանակը: Հայ, ռուս, վրացի և այլ ազգերի շուրջ 50 ուսանողներով որոշում են մեկնել Թիֆլիս՝ կամավորական արձանագրության գրասենյակ, որտեղից բոլորն էլ ուղարկվում են Բ գնդի հրամանատար Դրոյի բանակատեղին: Այնտեղ մեծ եղբոր՝ Սուրենի շոնրհիվ մոտիկից ծանոթանում է համազասպի և Քեռիի հետ: 
Հասնում է նվիրական օրը. Յանիկյանի ծնողները գալիս են Իգդիր՝ հայ կամավորներին ճանապարհելու: բաժանման պահին Գուրգենի հայրն ասում է. «Տղա՛ս, չմոռանաս ազգիդ վրեժը, չամաչեցնես ինձ»: Երիտասարդ կամավոր Գուրգենը պատասխանում է. «Հայրի՛կ, միթե կասկածում ես, ո՞ւմ զավակն եմ...»: 
Բանակը կտրում է թուրքական սահմանը: Դրոյի գնդում Յանիկյանի և իր 50 ընկերների պարտականությունն էր վերաշինել քանդված կամուրջները և հետախուզական աշխատանք կատարել թշնամու թիկունքում: 
Մի օր էլ, նման պարտականություն կատարելուց հետո, վերադարձին Գուրգենը բլուրից ցած ցատկելով, անհետանում է մացառներում: Նրա ուշադրությունը գրավում է փոքր քարերով և խոտերով ծածկված անբնական, արհեստական մի բլուր. դիզված քարերն ու խոտերը մաքրելով՝ տեսնում է զինվորական մթերանոցի վերածված արհեստական մի քարայր: Որոշումը՝ 2 ռումբ վառելով նետելն ու դեպի ձորը գլորվելը, մեկ է լինում:
Աչքերը բաց է անում հիվանդանոցում՝ շրջապատված սպաներով ու հիվանդապահուհիներով: Ընդհանուր հրամանատար իշխան Կալինինը նրան հանձնում էր Ս.Գեորգիի զինվորական շքանշանը: Պարզվում է, որ իր պայթեցրած բլուրը եղել էր թուրքական բանակի զինամթերքի մեծ կենտրոններից մեկը: Ռումբի պայթյունից փշրվել էին նրա կռնակի 3 ոսկորները, 3 ամիս Թիֆլիսի զինվորական հիվանդանոցում բուժվելուց հետո վերադառնում է բանակ: 
Կարսը գրավված էր թուրքական բանակի կողմից. ընտանիքը կարողացել էր փախչել Թիֆլիս: Քաղաքի վերագրավումից հետո Գուրգենը փնտրում է իր փեսա Խաչիկին և նրա որդուն, որոնք մնացել էին Կարսում: Կարսն ամբողջությամբ այրված էր նահանջող թուրքական բանակի կողմից: Իրենց տունն ու հոր քարյուղի (նավթի) գործարանն ամբողջությամբ այրված ու քանդված էին: 
Կարսի հայկական մայր եկեղեցին հրո ճարակ էր դարձել: Բակում և եկեղեցու ներսում 3000-ից ավելի այրված մարմիններ դիզված էին այլանդակ ձևերով՝ բոլորվին անճանաչելի, ածխացած կամ կիսաայրված, սիկ ամենազարհուրելի և ընդվզեցուցիչ տեսարանը, որին ականատես է եղել, բակի կենտրոնում հարյուրավոր կանանց ւ աղջիկների մերկ մարմիններն էին՝ գազանացած թուրքի կրքին ենթարկվելուց հետո լլկված, դանակահարված ու այրված: 
Սույն տեսարանի մասին պատմելիս Յանիկյանն անկարող էր զսպել հուզումն ու արցունքները. «Իմ ամբողջ կյանքի պատմության մեջ՝ որպես ջարդերի ականատես-վկա, ինձ վրա ամենաշատ սարսափ ազդող տեսարանների մեջ ամենադժոխային և ահարկու պահն ապրեցի այնտեղ, որի ազդեցությունն անջնջելիորեն քանդակված է մնացել իմ հուշերի և հոգեկան ապրումների վրա՝ սարսուռի և ըմբոստացումի պատճառ դառնալով: Ա՛յդ օրից ես ուխտեցի ցնցել թուրքերին, ա՛յդ օրից վրեժը եղավ իմ կյանքի գլխավոր նպատակը: Երբ զինվորական 50 սայլերով մեռելներին փոխադրում էին քաղաքից դուրս՝ փոսերի մեջ թաղելու, հանկարծ երկրորդ սարսափելի տեսարանի առջև գտնվեցի. քարացած աչքերս սառած, չհավատալով ու երկյուղելով մոտեցա պատի մոտ մահացած երկու մեռելի... Մեկը փեսաս՝ Խաչիկն էր, իսկ մյուսը՝ նրա 7 տարեկան զավակը՝ իրար փաթաթված, աչքերը բաց. կարծես օգնություն էին մուրում ինձնից: Արցունքս չորացել էր, երկար դիտեցի, լսեցի ու ապրեցի իրենց տառապանքի ձայնը: Տեսարաններ, որոնք կարելի չէ՛ մոռանալ, և չե՛մ մոռացել: Դրանք դարձել են նպատական իմ ամենօրյա ապրումների և ծրագրերիս մղում տվող աղբյուրներ: Մի ռուս քահանա երկուսին էլ թաղել է հայոց գերեզմանատանտ»: 
Այս բոլորը, նաև վնասված ոսկորների ցավը հոգեպես և մարմնապես վատթարացրին Գուրգեն Յանիկյանի առողջությունը: Հրամանատարի որոշումով որոշ ժամանակ ուղարկվում է Թիֆլիս՝ ծնողների մոտ՝ կազդուրվելու համար: 
Հեղափոխությունից (1917) հետո բանակը սկսում է նահանջել և կազմալուծվել: 
Յանիկյանը մեկնում է Մոսկվա՝ շարունակելու կիսատ թողած ուսումը: Բացառիկ հաջողությամբ ստանում է ճարտարագետի վկայականը: 
Ավելի կատարելագորվելու համար հաճախում էՇվեյցարիայի համալսարանը՝ ստանալով ճարտարագետի տիտղոս: 
Վերադառնում է Թիֆլիս, ապա՝ Խարկով, որտեղ կառավարության կողմից նշանակվում է պատասխանատու պաշտոնի:
Հեղափոխության շրջանում խանգարվում է ընտանեկան կյանքը: Ծնողները կորցնում են իրենց ամբոդջ ինչքը, տներն ու կալվածքները, եղբայրների մեկը գնդակահարվում է, մյուսները՝ կորչում: Հայրը կաթվածից մահանում է, իսկ մայրը՝ խելակորույս դարձած, սկսում է թափառել փողոցներում: Գուրգենին հաջողվում է մորը տղափոխել Խարկով՝ իր մոտ: 
Գուրգեն Յանիկյանն ամուսնանում է Խարկովում հայտնի Քյոմուրճյան ընտանիքի աղջկա՝ բժշկուհի Շուշանիկի հետ: 
Որպես ամուսնության գլխավոր պայման՝ Գուրգենը խնդրել է Շուշանիկի աջակցությունն իր ուխտին, որը նա հավատարմորեն կատարել է մինչև մահը (1974-ի ապրիլ): 
Շնորհիվ բժշկուհի Շուշանիկի խնամքի՝ Յանիկյանի մայրն ապաքինվում է:
1929-30 թթ. խիստ ձմռանն ու Ստալինի կոլեկտիվացման քաղաքականության պատճառով Կովկասից մինչև Դոն գետըտարածվող շրջանի 40 միլիոն բնակիչների սպառնում էր սովը: 
Այս մասին նա գրում է. 
«Ցանքսի սերմացուները ժամանակին չէին բաժանել գյուղացիությանը: Ստալինը հայտնել էր, որ պիտի պատժե մեղավորներին, եթե սերմացուն չբաժանվի: Իմ պաշտոնը կապ չուներ այս գործի հետ: Իմ ուղղակի բոսը (ղեկավար)* հայտնի կոմունիստ Իվանովն էր: Լինելով կոմկուսի անդամ Ռոստովում՝ նա ինձ վրա դրեց այդ սերմացուները ժամանակին տեղափոխելը, որ բաժանվի գյուղացիներին: Խոստացավ լավ վարձատրել և և ձեռք բերել կնոջս պարսկահպատակության թույլտվությունը, քանի որ պարսկական հյուպատոսարանում հարցը լուծված էր (նպատակներիս հասնելու համար որոշել էինք գնալ Իրան, որտեղ երկուսիս համար էլ մեծ պատեհություն կար շատ դրամ վաստակելու): 
Ես ո՛չ ծնվել էի այդ երկրում և ոչ տեսել իմ այդ շինծու ծննդավայրը: 
2 տարի անց մեծ անուն ունեինք: 5 տարի անց՝ հարուստ: 8 տարի անց՝ «ՌԱՀՍԱԶ» (ճանապարհներ շինող( ընկերությունը, որի 90 տոկոսը պատկանում էր ինձ, իսկ 10 տոկոսը՝ կնոջս, միլիոնատեր էի, որի դրամների մի մասը գտնվում էր Զվիցերիայում ու Լոնդոնում և մի մասը՝ Նյու Յորքի բանկերում: Ընկերությունը գործում էր միայն կառավարական պատվերներով: 
Վրա հասավ 2-րդ համաշխարհային պատերազմը. այդ ժամանակ ես պայման ունեի Իրանի կառավարության հետ՝ կառուցելու Թեհրան-Թավրիզ երկաթուղագծի 315 կմ՝ Զանջան մեծ կայարանով, 45 շինություններով:
Արդեն 18 ամիս անցել էր պայմանից, և մնում էր 17 ամիս, որ գործը վերջացնեմ ու հանձնեմ:
Իրանում սթոք (բաժնետոմս) ասածը գոյություն չուներ: Հողեր...տներ...ադամանդ և հաշիվ ուրիշ երկրներում և հնչուն ոսկի: Այս էր ընդունված երկրում՝ որպես հարստություն: Մի հսկա տուն՝քաղաքում, որտեղ էր և կնոջս հիվանդների ընդունարանը: Նա կանանց հիվանդության մասնագետ էր: Սեփական 5-հարկանի ամառանոց Շեմիրանում՝ Իրանի շահի պալատի կողքին: Մի մեծ հողամաս էլ՝ ոչ հեռու, հողոս ջրով, որը Իրանում ոսկիից էլ հարգի էր»: 
Կառավարությունն արտակարգ լիազորություններ է տալիս Գուրգեն Յանիկյանին՝ աղետը կանխելու համար: Վիպական ոդիսականների և գիշեր ու զօր աշխատանքի շնորհիվ (զոհելով 3 ատամները և ստանալով թոքերի բորբոքում Յանիկյանին հաջողվել է ժամանակին (45 օրում) հասցնել ու գյուղացիներին բաժանել սերմացուները՝ ժողովրդին փրկելով ստույգ մահից: Այս սխրագործության համար Մոսկվայի կենտրոնական կառավարությունը նրան պարգևատրել է պատվոգրով, դրամով և ամենակարևորը, անկարելին ու անգնահատելին՝ իր տիկնոջ հետ Պարսկաստան մեկնելու արտոնություն՝ վավերացված անձամբ Ստալինի և Կալինինի ստորագրություններով: 
1930-ին իր տիկնոջ հետ մեկնում է Պարսկաստան՝ Թավրիզ, որտեղ հիմնում է առաջին մետաղաձուլարանը: Որպես արվեստագետ-քանդակագործ՝ կառավարության խնդրանքով պատրաստում է Պարսկաստանի նշանավոր անձանց ու թագավորների մետաղե արձանները: Առաջին տարում իսկ Յանիկյանն արժանանում է պատվո նշանի և դրամական վարձատրության: Կառավարության կողմից հրավիրվում է Թեհրան՝ ղեկավարելու համար երկրին անհրաժեշտ մի շարք շինարարություններ: 
Հիմնում է իր գրասենյակը, որի աշխատակիցների թիվը մի քանի տարի անց հասնում է ավելի քան 300-ի: Կառավարության պատվերով կառուցում է Պարսկաստանի առաջին և մեծագոյն ստորերկրյա զինագործարանը: Կառուցում է նաև երկաթուղագծեր, ճանապարհներ, կամուրջներ և կարգավորում Թեհրանի էլեկտրական լուսավորության գործը: 
Համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակից բանակները գտնվում էին Պարսկաստանում: ԱՄՆ-ի նախագահ Թրումենի ներկայացուցիչը և ամերիկյան հյուպատոսը (որ իրեն մոտ 15 հեկտար ջրառատ հողամասը՝ ամերիկյան բանակատեղի հաստատելու համար՝ որպես վարձ առաջարկելով նրան 250 հազար դոլարի չեկ:
Նա մերժում է դրամական վարձն ու խնդրում, որ պայմանագրի վրա գրեն՝ «առանց վարձի»: 2 ներկայացուցիչն էլ շատ են զարմացել Յանիկյանի առաջարկից: Դաշնակից մեծ պետություններից դեպի Խորհրդային Միություն մեկնող և զինամթերք փոխադրող նավերը մեծ կորուստներ էին կրում գերմանական սուզանավերի կողմից: Այս պատճառով որոշվում է օգնությունը հասցնել ցամաքով՝ Պարսկաստանով: 
Դաշնակիցների զինվորական ճարտարապետները: Պարսից ծոցից մինչև խորհրդային սահման ճանապարհի շինարարության համար 1 տարուց ավելի ժամանակ էին նախատեսում: 
Ամերիկացիները, վստահ լինելով Յանիկյանի ուժերին և ճշտապահությանը, խնդրում են նրան հանձնառել ճանապարհի կառուցումն ավարտել 10 ամսում: Նա համաձայնվում է: Որպես փոխադրության միջոց օգտագործել է նույնիսկ ուղտեր, ջորիներ և ավանակներ: Արժանապատվության ու պատասխանատվության զգացումով, հայի համառ կամքով ու ճիգով էր կատարում այս շատ ծանր աշխատանքը: Խոստացված 10 ամսվա փոխարեն Յանիկյանը երեքուկես ամիս շուտ վերջացնելով, հեռաձայնում է ամերիկացի ընդհանուր հրամանատարին, թե ճանապարհը պատրաստ է շահագործման համար: Ամերիկացին, չհավատալով լսածին, իր օգնականներով անմիջապես մեկնում է Զանջան կայարան և ականատես լինում իրողությանը: 
Իր այս ձեռնարկից շահելով որոշակի գումար՝ Գուրգեն Յանիկյանը տիկնոջ՝ Շուշանիկի հետ որոշում է անցնել հոր պատգամի և իր երդման իրագործմանը, որ նյութական մեծ ծախսեր էր պահանջում:
«Իմ տիկինը՝ Շուշանիկը, ինձանից պակաս չէր ոգևորված այդ գաղափարով: Զանջանի գործը վերջացնելուց հետո մենք հավաքել էինք որոշակի գումար: Սկսեցինք գիշեր ու ցերեկ մտածել, թե որտեղ ենք իրագործելու մեր կյանքի նպատակը: Մեր ծրագիրը շատ պարզ էր. մեր անձնական դրամով գաղտնի կերպով պատրաստել մի շարժանկար՝ ցույց տալու աշխարհին մեր ժողովրդի քաշած տանջանքները և վայրենի-գազան թուրքի կոտորածները, Հայկական ցեղասպանությունը՝ չմոռանալով, այսպես ասած, քաղաքակրթված ազգերի դավադրությունները՝ հանդեպ մեր իրավունքները: 
Սևրը և Լոզանը իրենց արժանի տեղն ու գնահատականն էին գտնելու այդ շարժանկարի մեջ: Գիրքը և սցենարը ես պատրաստել էի արդեն, իսկ անունս տիկինս էր ընտրել՝ «Դրախտ» վերնագրով: Շարժապատկերը (բացատրական գրքույկների հետ միասին) ձրի պիտի ցուցադրվեր աշխարհի բոլոր անկյուններում: Մեր ցանկությունն էր ցնցել մարդկության խիղճը արթնացնել մեր քնած ժողովրդին, նոր կյանք և հույս ներշնչել նոր սերնդին բուռն պայքարի մի նոր ձև՝ շղթայազերծելու մեր հողային իրավունքները: Այս ծրագրի իրագործման համար մտածում էինք գտնել հարմար վայր»: 
Ճանապարհի կառուցման ավարատից մի քանի շաբաթ անց Յանիկյանին և իր տիկնոջը՝ որպես ԱՄՆ-ի պաշտպանության համար անհրաժեշտ մարդիկ, առաջարկվում է ամերիկյան քաղաքացիություն, որն ընդունվում է նրանց կողմից: Գուրգեն Յանիկյանը միաժամանակ արժանանում է ամերիկյան կառավարության շքանշանի: Մինչև Կալիֆոռնիայում հաստատվելը Յանիկյանը 2 անգամ եղել է Դեր Զորում և Բաղդադում: Մի քուրդ գյուղապետի օգնությամբ այցելել է 1915-ի հայկական կոտորածների վայրերը: Շատ տեղերում պեղել տալով՝ հազարավոր թաղված կմախքներ է դուրս հանել:
4 անգամ աշխարհի շուրջը ճամփորդելով՝ կատարել է լուրջ ուսումնասիրություններ՝ ազգերի ու կրոնների պատմության վերաբերյալ: 
Իր շրջապտույտների ընթացքում մոտիկից ծանոթացել է Հունաստանի Ջորջ (Գեորգիոս II) թագավորի, Եգիպտոսի ֆարուք թագավորի, վարչապետների, նախարարների և բարձրաստիճան այլ պետական այրերի հետ, որոնց բոլորի ստորագրությունները կամ թուրքական այն հազվագյուտ թղթադրամի վրա, որը Սուլթան Համիդի ննջասենյակում կախված շատ թանկարժեք յուղաներկ նկարի հետ հետագայում օգտագործեց 2 թուրք հյուպատոսների սպանության ժամանակ: 
Ծանոթացել է Ստալինի, Տրոցկու, Միկոյանի, Կալինինի և այլ համայնավար գործիչների հետ: 
Գրել է քաղաքական, աստվածաբանական և ընկերաբանական հոդվածներ եվրոպական թերթերում՝ Նեգրուգ ստորագրությամբ: 
Իր «Հուդայի հաղթանակը», «Հարեմի խաչը», «Մի ամերիկացու ձայնը», «Համբարձված Հիսուսը», «Անհատը», «Կյանքի սիմֆոնիան», «Մեր Մեսիան» և «Դրախտը» գրքերը թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն: Ամերիկայում հաստատվելուց հետո «Դրախտ» գիրքն իր միջոցներով վերածել է 20 ժամ տևողությամբ շարժապատկերի, որտեղ պատկերված են թուրքական բարբարոսությունները: Քանի որ ամերիկյան և թուրքական շահերը համընկնում են, ուստի ԱՄՆ իշխանությունները խոչընդոտում են, և շարժապատկերները չի ավարտվում, մնում է կիսատ:
Գուրգեն Յանիկյանի հեղինակած գրքերը հատկանշվում են մարդկային խոր ապրումների և փիլիսոփայական խորհրդածություններով: Իր գրական վաստակի համար Յանիկյանն արժանացել է ամերիկյան “Who’s Who”, “Blue Book”, ”Mark Twain” գրական կազմակերպությունների պատվավոր անդամի և «International Institute of and Literature» շվեյցարական գեղարվեստական հիմնարկի ցմահ պատվո անդամության՝ լինելով 1800 անդամներից միակ հայը՝ Վիլյամ Սարոյանի կողքին: 
Ամերիկայում հաստատվելուց հետո կարևոր ու արժեքավոր հոդվածներով աջակցել է հայկական թերթերին և ամսագրերին: 
Հայկական ոչ մի քաղաքական կազմակերպության մեջ չի եղել, բոլորի հետ ունեցել է բարեկամական կապեր: 
Յանիկյանը ստեղծել է «Յանիկսքոֆ»՝ իր անունը կրող սարքը, որի միջոցով կարելի է տեսնել երկրի 400 ոտք* խորությամբ և 40 ոտք տրամագծով ծավալի մեջ գտնվող իրերը: Սարքի ստեղծման համար խթան է ծառայել 8 տարեկան մի աղջնակի՝ գետնի բացվածքում ընկնելն ու կորչելը: Իր գյուտի համար ամերիկյան կառավարությունից գնահատական նամակ և նյութական նվեր է ստացել: Նյութական նվերը վերադարձնելով կառավարությանը՝ խնդրել է, որ այդ սարքը գործածվի միմիայն բարի նպատակների: Սակայն երբ նա ցանկանում էր հետախուզել Դեր Զորի անապատները, հավաքել հայերի կմախքները և հարմար մի տեղում հսկա հուշարձան կանգնեցնել, դիմում է ամերիկյան կառավարությանը՝ իր հնարած սարքի օգտագործման թույլտվությունը ստանալու համար, մերժվում է՝ հանուն թուրքական բարեկամության պահպանման: 
Ահավասիկ ա՛յս պայմանների և դրդապատճառների ճնշման տակ գտնվող կարինցի Յանիկյանը պարտավորված է զգում կատարել հունվարի 27-ի արարքը՝ «Մահ իմացյալ անմահություն է» նշանաբանով: Ցկյանս բանտարկության վճիռը ստանալուց հետո Գուրգեն Յանիկյանն առաջինն էր, որ 1974-ի հայտարարել «Ցեղասպանության օր»: Յանիկյանը խառնվածքով հաստատուն կամքի տեր բացառիկ մի ծնունդ էր: Ծրագրող, հեռատես և համառ հարատևող: Իր որոշումներում՝ աննահանջ, անկաշկանդ և վճռական: Որպես մարդ՝ արդարությունը պաշտող և անարդարության դեմ ուխտյալ պայքարող: 
Նա ջատագովն է աշխարհի բոլոր ազգերի խաղաղության և համակեցության, որոնք արտացոլված են իր գործերում: Որպես հայ՝ անսահմանորեն հպարտ է իր կոչումով և ազգությամբ: Եզակի հայ, որ կարողացավ անցնել ռուբիկոնը, կատարել վճռական, համարձակ և անդառնալի քայլը: Ահա Յանիկյանի համառոտ կենսագրությունը: Ահա Հայկական հարցը կենդանացնող, դրա համար իր կյանքը նվիրաբերող անձը, որը դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 78 տարեկան ալեհեր հասակում: Դարձավ թուրքի մեղքերըքավող անմեղ զոհը, «քաղաքակրթված» ազգերի դիվանագիտության և դրա կողքին հայ «քաղաքական» կազմակերպությունների հաշիվների և քաղաքական մուրացկանության քավության նոխազը: Ավելի քան 10 տարի բանտում մնալուց հետո «մարդասեր» ամերիկյան իշխանությունները 88-ամյա Գուրգեն Յանիկյանին բանտից հանեցին (երբ նա արդեն ծանր հիվանդ էր ու մահամերձ) և դրեցին տնային կալանքի տակ: 
Մի քանի շաբաթ անց՝ 1984-ի մարտի 27-ին, Հերոսը հավերժ փակեց աչքերը: 
Նրա մարմինը հանձվեց ամերկյան օտար հողին: 
Այստեղ՝ մայր հայրենիքում, 1984-ի ապրիլի սկզբներին, Հայկական ժողովրդային շարժման համակիրների կողմից ծաղկեփունջ է զետեղվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի մոտ՝ «Նոր Ժամանակների Մեծագույն Ուսուցիչ Հերոս Գուրգեն Յանիկյանին» մակագրությամբ: 
1998 թ. «Ֆրեզնո Բի» թերթի հունվարի 25-ի համարում ՝ 25 տարի քար լռությունից հետո, վերջապես խոստովանեց Յանիկյանի դատախազ Մինեըրը. «Ցավում եմ, որ թույլ չտվեցի ցեղասպանության վերաբերյալ փաստերի լիարժեք ներկայացմանը, ոչ թե նրա համար, որ պատմության ամենամութ էջերը՝ ցեղասպանությունները, պետք է բացահայտվեն, որպեսզի այլևս չկրկնվեն արհավիրքները: Դժբախտաբար, Հայկական ցեղասպանությունը ցարդ չի դատապարտված...»: 
Գուրգեն Յանիկյանի մասունքները սփյուռքի ցուրտ հողին հանձնված Անդրանիկի, Հայկական ազատագրական պայքարի հին ու նոր ֆիդայինների աճյունների նման հայրենադարձության են սպասում:
Հետմահու հայրենադարձվելուց հետո միայն Գուրգեն Յանիկյանի՝ այդ Հողեղեն Մարդու կենսագրությունը կավարտվի:
Սակայն Գուրգեն Յանիկյանի՝ Ոգեղե՛ն Մարդու, Ցեղի՛ մարդու կենսագրությունն անվերջ է և հաւիտյան:
Յանիկյանը հավերժ միացել է իրեն ծնող Ցեղի Ոգուն և դարձել Հայության հավիտենական կենսագրության մասնիկը: 

Չգիտեմ ի՞նչ անուն է ունենալու այս գրությունս...
ՄԻ ԲԱՆ ԿՈՒԶԵՄ, ՈՐ ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆԱՆ»»»
ԱՅՍ ԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՍ ԳՐԵԼՈՒ ԵՄ ՄԻՄԻԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ_այնպես որ թող ոմանք նեղանան, երբ գրածներս կարդան ու չհավանեն: 

ՍԵՊՏԵՄԲԵՐ, 1973 « ՍԱՆ ԼՈՒԻՍ 
 ՕԲԻՍՊՈ ԲԱՆՏԱԽՈՒՑ 7160 
ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ 

ՆՊԱՏԱԿ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Եվ ահա մի քանի շաբաթ է, որ Սան Լուիս Օբիսպոյի բանտումն եմ*:
Այս բանտն անվանում են California’s Men’s colony (Կալիֆոռնիայի տղամարդկանց տիրակալություն): Ինչ անուն կուզեք տվեք բանտին: 
Բանտը բանտ է: 
Այս գրությունը սկսեցի սեպտեմբեր ամսին: 
Նպատակս ցույց տալ այն ամենը, ինչ տեղի է ունեցել երբ ես վերջնականապես համոզվեցի, որ մեր State Department-ը (կառավարչական ներքին գործոց պետական մարմին՝ ներքին գործերի նախարարություն) զրկում է ինձ՝ ամերիկյան քաղաքացուս, օգտվել երկրի օրենքներից: 
Իր այս քայլով այդ մարմինը մի անգամ ևս փաստեց անցյալի իմ գրություններով ասածները: Այն, որ մեր երկրի քաղաքականությունը հիմնված է մեծ նավթային ընկերությունների և ուրիշ հսկայական Trust-ների (ճարտարվեստի կամ առևտուրի մենակալություն) շահերի վրա և ոչ մի կապ չունի երկրի տերերի, այսինքն՝ քաղաքացիների շահերի հետ: 
Պարսկաստանի շահը քանիցս եկել էր Ամերիկա և անձնական հյուրն էր եղել մեր նախագահների: Ինչի՞ մասին էին նրանք խոսելու: Իհարկե նավթի և իրենց անձնական շահերի մասին: Մի օր ամեն ինչ կբացվի, իհարկե, եթե գտնվեն մարդիկ, որոնք, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, կունենան քաջություն պատմելու ամերիկյան ժողովրդին, թե ինչե՛ր են կատարվում իր անունով՝ իր ընտրյալների կողմից: 
Սա ոչ մի կապ չունի այն գրության հետ, որը մի գործողությունից առաջ 7 օրինակ (120 էջանոց) ուղարկել էի նախագահ Նիքսոնին, Speaker of Hause-ին (հստակ չէ, Սպիտակ տան խոսնակի՞ն, թե կոնգրեսի ներկայացուցիչների տան նախագահին է ակնարկում), «Թայմ» շաբաթաթերթին, «Նյու Յորք թայմս»-ին, «Լոս Անջելես թայմս»-ին և «Սանտա Բարբարա նյուս փրես»-ին: Ձեռագիրը և մի օրինակ պահեցի ինձ մոտ: Այս երկուսն այժմ դատախազի ձեռքն են անցել: 
Ամենից խայտառակը Սանտա Բարբարայի լրագիրը դուրս եկավ: Ոտնատակ անելով ամեն բարոյական սկզբունք՝ նա հետևյալ օրն իսկ հանձնել էր ստացածը District Attorney-ին (շրջանային դատախազ): 
State Department-ի ընթացքը բոլորվին փոխեց իմ մտածելակերպը և այն նպատակը, որի համար տասնյակ տարիներ աշխտել էի, և որը իմ կյանքի նպատակն էի դարձրել: 
Ես ցանկություն ունեի պատրաստել մի ֆիլմ, որը ցույց էր տալու աշխարհին ո՛չ միայն տաճիկ կոչված կառավարության գազանությունը դեպի զանազան ազգեր, որոնց Օսմանյան կայսրությունը տիրել էր, այլև մեծ տերությունների վերաբերմունքը (որը նվազ կարևոր չէր) դեպի 20-րդ դարի ցեղասպանությունը: 
Պատրաստած բեմականացումիս մեջ կար արյուն, բայց՝ չափավոր: Ես արյունով չէ, որ ուզում էի ցույց տալ աշխարհին այն խայտառակ դրությունը, որ մենք ունենք այսօր աշխարհում, մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ճշմարտություն, արդարություն, խիղճ և սրանց նման բարոյական սկզբունքներ արտահայտող խոսքերի իմաստն արդեն չքացել է մեր կյանքից: Շուտով այս խոսքերի իմաստը հասկանալու համար հետաքրքրվողները պիտի դիմեն բառարանների: Այս գործում մենակ չէի: Տարիների աշխատանքս ապարդյուն չէր անցել: Նույնիսկ մի քանի օտարներ բերելու էին իրենց կամավոր աջակցությունը: Ամեն մեկն իր մասնավոր պատճառն ու անձնական հաշիվներն ուներ՝ մասնակցելու այն շարժապատկերին, որի անունը «Դրախտ» էր լինելու:
Չզարմանաք որ իմ համակիրների և գործակիցների թվում կային և երկու թուրք ուսանողներ, որոնք զզվանք էին զգում դեպի իրենց երկրի կառավարիչները, որոնք ցանկություն չունեին մաքրել այն դրոշմը որ կես դար ի վեր խարանվել էր իրենց ցեղի ճակատին: Այդ դրոշմն էր՝ «20-րդ դարի առաջին ցեղասպաններ»: Այս 2 անկեղծ ո ազնիվ մարդ կոչված էակները ոչ միայն մասնակցելու էին շարժապատկերի նկարահանմանը, այլ մինչ այդ էլ ամեն կերպ աշխատում էին օգտակար լինել մեր ծրագրի իրագործմանը: Նրանք նույնիսկ իրենց անձնական դրամներն էին ծախսում այդ նպատակի համար: Նրանցից մեկը (հասկանալի պատճառով անունը չեմ կարող տալ) մոտ 10 օր իմ հյուրն էր Սանտա Բարբարայում՝ իմ բնակարանում. 1966 թվականին: 
Երկրորդի հետ տեսակցություն ունեցա արդեն 1972 թվականին, Անկարայի օդակայանում: Մոտ 4 ժամ տևեց մեր խոսակցությունը: Երբ հայտնեցի, թե ինձնից անկախ պատճառներով ամբողջ ծրագիրը ջուրն ընկավ, նրա նրա աչքերըլցվեցին արտասուքով: Իհարկե, ես նրան չասացի, թե ինչ որոշում էի ընդունել, որպես մի հայ անհատ՝ անձնապես: 
Մասնակիցներից մեկը մի հույն երիտասարդ օրիորդ էր, որն ուսանում էր Ամերիկայում: Ունևոր ընտանիքից էր: Շարժապատկերի այն մասը, որ պիտի ցույց տար տաճկական գազանությունները Հունաստանում, նկարահանվելու էր նրա ծախսով: 
Պարտք եմ համարում 2 խոսքով գրել, թե ինչ դրդապատճառներով էր այդ հույն ունևոր ընտանիքի օրիորդը մասնակցում իմ ծրագրին: Նա ինձ ցույց տվեց 1898 թվականին գրված մի հունարեն նամակ, որով նրա մեծ մայրը պարտք էր դրել իր ապաա սերնդի վրա՝ կատարել իր ցանկությունը: 
Ի՞նչ էր գրած այդ նամակի մեջ, որ ուշ թե շուտ գտնեն մի միջոց՝ վրեժ լուծելու տաճիկ կառավարությունից, որը հազարավոր երիտասարդ աղջիկներ պահված են եղել եկեղեցում: Նրանց թվում՝ նամակ գրող 17 տարեկան աղջիկը, որի նշանածն արդեն սպանվել էր: 
Իրենց վայրագություններից հարբած մոտ 50 զինվորներ եկեղեցուց դուրս են հանում ինը դեռահաս աղջիկների և սկսում են նրանց օգտագործել իրենց վայրենի, գազանացած կրքերին հագուրդ տալու համար: Կանգնած հերթի ՝ մեկը վերջացնելուց հետո մյուսն էր անցնում գործի: Նամակը գրող աղջիկը, լինելով ամենագեղեցիկը, գրավել էր շատ զինվորների ուշադրությունը, և հերթի կանգնածների թիվը 15-ի էր հասել: 
Այս նկարագրությունը նամակի բառացի թարգմանությունն է: Մի քանիսը նույնիսկ ցանկանում էին, որ, զոհը համբուրի իրենց և ցույց տա բավականության նշաններ: Երբեմն ապտակում էին...Ոմանք կրծում էին կրծքերը...Այսպիսի անսովոր ֆիզիկական քմահաճույքի առարկա է լինում խեղճ աղջիկը և երբ 8-9 զինվորից հետո անօգնական և համարյա ուշաթափ դրության մեջ է լինում, հերթի կանգնողը, կատաղած, կրծքերից մեկը կտրելով կոխում է զոհի բերանը՝ ասելով. «Կեր, որ իմանաս քո մարմնի համը»...Բախտը ժպտացել է...Զոհը չի մեռել...Հետագայում ամուսնացել և կազմել է իր ընտանիքը: Միայն այդ նամակը չէ, որ թողել է նա իր սերնդին, այլև լուսանկարը իր կրծքի, որը սարսուռ էր առաջ բերում: իմ շարժապատկերներում այս դեպքը պետք է նկարահանվեր Հունաստանում, այն գյուղում, որտեղից զոհի ծնողներն էին: «Եթե այս տեսարաններից հետո մարդկության խիղճը պիտի մնա քնած, այն ժամանակ ես համաձայն եմ ձեզ հետ, որ մենք գնում ենք դեպի մոռացության անդունդը»,-հաճախ կրկնում էր երիտասարդ, ազնիվ ու անկեղծ հույնի դուստրը, որ լցված էր ցասումով և ուզում էր անպայման կատարել իր մեծ մամիկի թողած կտակը: Կապվել էի մի քուրդ ցեղապետի հետ, որը հին շատ հաշիվներ ուներ տաճիկների հետ: Նա տրամադրելու էր մի գյուղ, մի քանի տներ, որ կարող էինք այրել, 50 ոչխար, նույնքան և ձիավոր քրդեր՝ տաճկական այն ժամանակվա տարազով, անհրաժեշտ ամեն ինչ շարժապատկերների նկարահանման համար: 
Համաձայն իմ ծրագրի՝ ֆիլմը միաժամանակ ցուցադրվելու էր զանազան 3 երկրների մայրաքաղաքներում եվ՝ ձրի: Տոմսերի հետ միաժամանկ տրվելու էին որոշ թռուցիկներ, որոնք բացատրելու էին, թե ի՞նչ է նպատակը այս բոլորի, և ինչ է մեր պահանջը... այս ցեղից գողացած երկիրը վերադարձնել իսկական տիրոջը և հատուցում՝ մեր 2 միլիոն զոհերի համար: Իհարկե, գործի լծվելու էին շատ անհատներ, որոնք հրապարակ էին գալու, երբ ֆիլմը պատրաստ լիներ:
Ես ուզում էի մի այնպիսի աղմուկ բարձրացնել, որ ոչ միայն Ամերիկան, այլ ամբողջ մարդկությունը չկարողանար այլևս անուշադիր թողնել մեր ցեղի արդար պահանջները: Ուզում էի ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքը լինելու էր հայկական Նյուրնբերգը: Ես ուզում էի այս անել՝ որպես իմ կյանքի վերջնական նպատակը, և կատարել պարտականությունս դեպի իմ անձնական զոհերը, դեպի իմ ցեղի զոհերը և սթափեցնել Ամերիկան...Համոզված եմ, որ եթե հայկական ցեղասպանության հարցը չստանա իր արժանի լուծումը, մարդկությունը պիտի անհետանա այս երկրագնդի երեսից: Հայ ցեղը անօգնական, անտեր ժողովուրդ չէ այսօր, ինչպես էր այդ ցեղասպանության ժամանակ: Հայը կարող է սպասել և հավատալ: Բայց ներել այն կազմակերպված ջարդը, որ տեղի է ունեցել Տաճկաստանում, երբ 2 միլիոն (60 տոկոսը ամբողջ ցեղի և 80 տոկոսը Տաճկաստանոմ ապրողների) հայ ոչնչացվեց, երբեք, երբե՛ք հնարավոր չէ: 
...Բացի օտարներից, ունեի մի քանի գործակիցներ Ամերիկայի զանազան քաղաքներում: Անունները չեմ նշում հայտնի պատճառներով: 
Համաձայն Պարսկաստանի բարձրագույն ատյանի որոշման՝ ես պիտի ստանայի Պարսից կառավարությունից ավելի քան 1 միլիոն դոլար՝ տասնյակ տարիներ առաջ: Այս գումարի մի մասի համար ես ստացել էի պարսկական կառավարությունից 3 հատ varied execution (մասնավճարի գրություն): Մեկը վճարել էին: Մեկը գողացան, երբ ես Պարսկաստանում էի, մեկն էլ ինձ մոտ էր, հանձնել էի փաստաբան Լևինին (Լոս Անջելես) գանձելու համար: Եթե հաշվենք ըստ դատարանի որոշած տոկոսի, հիմա պարտքը կրկնակիից էլ ավելի է: 
Ամերիկա գալս ու հպատակություն ստանալս դուր չէր եկել Պարսից շահին, և նա կարգադրել էր, որ ամեն միջոց ձեռք առնեն, որ ես չստանամ դրամը: Իմ ցանկությունը՝ անձամբ գնալ Պարսկաստան գումարը գանձելու համար, ստիպված եղա մոռանալ: Բարեկամներս տեղեկացրին ինձ, որ դրանով վտանգի եմ ենթարկելու իմ կյանքը: 
Ամբողջ հույսս դրել էի մեր State Departament-ի վրա, որովհետև ըստ կոնգրեսի ընդունած օրենքի, «ՈՉ ՄԻ ՕՏԱՐ ԵՐԿԻՐ ՉԻ ԿԱՐՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՐԻԿԱՅԻՑ, ԵԹԵ ՆԱ ՊԱՐՏՔ Է ՄԻ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀՊԱՏԱԿԻ, ՈՐ ՈՒՆԻ ԱՆՎԻՃԵԼԻ ՓԱՍՏԵՐ»: Իմ ունեցածը ոչ միայն անվիճելի փաստեր էին, այլ Պարսկաստանի բարձրագույն ատյանի որոշումը, որը պարտադիր էր կառավարիչների համար:
Բոլոր ջանքերս անօգուտ անցան, որովհետև ՇԱՀԸ և ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ միլիարդների գործ ունեին՝ կապված պարսկական նավթի հետ: 
Երբ շահը այցելեց Ամերիկա և նախագահ Ջոնսոնի հյուրն էր, ես ուղարկեցի 250 բառից բաղկացած հեռագիր՝ նրան և մեր նախագահին: Պիտի խոստովանեմ, որ հեռագրի մեջ ես այնքան էլ լավ չէի արտահայտվել շահի հասցեին և զանազան արժանի անուններ էի կպցրել նրան: Նպատակս էր, որ նա գանգատվի մեր նախագահին, թե իրեն ամերիկացի քաղաքացին վիրավորել է: Իզուր: Ոչ մի արդյունք՝ նույնիսկ մեր նախագահից: State Departament-ը ամեն կերպ աշխատում էր, որ հարցը մոռացվի: 
Ես ցանկություն չունեի մոռանալու ու դիմեցի մեր ծերակուտակներին, որ ընտրված էր Կալիֆոռնիա նահանգից: Գեղեցիկ նամակներ, բայց դատարկություն: Ես գանգատվում էի նրան, որ State Departament-ը չի իրագործում ծերակույտի ընդունած օրենքը և չի պաշտպանում քաղաքացու արդար իրավունքները: Արժանի է հիշել մեր ծերակուտականի շատ ծիծաղելի ու միամիտ արարքը: 
Նա ուղարկում է իմ նամակը «State Departament»-ին՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ համար...
Պատասխանը ստացա՝ նույնը: Հետաքրքիր է իմանալ, որ այդ ձևով ծերակուտականը պաշտպանում էր ոչ թե ինձ (ոչ, ես փոքր մարդ եմ), այլ իրենց ընդունած օրենքների իրագործումը մեր երկրում ...կոմեդիայի մի տեսակն է մեր երկրում օրենսդիրների որոշումը մեր երկրում...Կոմեդիայի մի տեսակն է մեր երկրում օրենսդիրների որոշումը և այդ որոշումների իրագործումը զանազան ատյաններում: Իհարկե, եթե իրենց անձնական շահերի հարցը լիներ, կասկած չկա, որ ամեն մի գանգատ ուրիշ լուծում կստանար: Ես հարկ եղած պատասխանը տվեցի թե մեր ծերակուտականին և թե State Departament-ին ու սկսեցի մտածել իմ դրության մասին: 
Դրությունս շատ լուրջ էր, որովհետև կապված էր ոչ միայն ինձ հետ, այլև նրանց, ովքեր, ինձ հավատալով, արդեն որոշ գումարներ ծախսել էին մեր նպատակի համար: 
Ես էլ իմ հերթին բավականին դրամ էի ծախսել: 
Ի միջի այլոց, երբ դատարանում իմ դատավարության ժամանակ այս դրամի հարցը բարձրացավ, ես առաջարկեցի դատախազին մեկընդմիշտ պարզել, թե արդար է արդյոք, որ դատապարտյալի աթոռին ես մենակ նստեմ՝ առանց State Departament-ի, քանի որ նրանք էին, որ ինձ ուղղեցինդեպի «Բալթիմոր» հյուրանոց ու ստիպեցին, հակառակ իմ կամքի և սկզբունքի, բռունցքս գնդացիր դարձնել: Առաջարկս պարզ էր: Դատարանի անունից հեռագրել State Departament-ին, որ պաշտոնական ձևով պահանջեն Պարսից կառավարությունից ուղարկել հաստատագրերի այն օրինակները, որոնց հիման վրա նրանք մերժում են վճարել իրենց պարքտը՝ հակառակ իրենց երկրի բարձրագույն դատարանի որոշման: անօգուտ եղավ, որովհետև ենթադրում եմ, որ մեր կառավարությունը չցանկանալով վիրավորել ԻՐԵՆՑ ՄՏԵՐԻՄ ՇԱՀԻՆ, որի հետ մեծ գործեր են անում, հրամայեց դատախազին մոռանալ այդ հարցը: Դատախազը հնազանդվեց, և դա նորություն չուներ: Նա իր գործունեության ժամանակ շատ անգամներ էր խաչել արդարությունն ու ճշմարտությունը: Դատավարության ընթացքում ինքն էլ քննության տակ էր՝ որոշ կեղծիքների և անթույլատրելի արարքների համար: Նրան խոստացել էին, թե իր հարցը կկարգադրվի, եթե նա օգնի, որ Ամերիկայի ու տաճիկների բարեկամության մեջ անհարթություն չստեղծվի: Կարգադևված էր, որ իր վարձատրությունը կստանան, եթե ես մեղավոր ճանաչվեմ և կառավարության երեսը պարզ լինի իր բարեկամի առաջ: ԻՆՁ ՄԵՂԱՎՈՐ ԳՏԱՆ...ԴԱՏԱԽԱԶՆ անմեղ գտնվեց իր արարքներում և ազատվեց պատասխանատվությունից: Այս այն դատախազն էր, որին և պաշտոնապես՝ բժշկի միջոցով, տեղեկացրել էի, որ եթե նա ունի բարոյականություն և արժանապտվություն ասած բաները, ապա չպիտի մասնակցի իմ դատավարությանը: 
Դատավարությունից 2 տարի առաջ ինձ ուզում էին սպանել: Հայտնողն իր անունը չէր թաքցնում, որովհետև նա դատախազի գրասենյակի ծառայողներից (տեղեկատուներից) մեկն էր: Պաշտոնապես արձանագրված այս սպառնանքը քաղաքի ոստիկանության միջոցով ստացա և անձամբ տարա դատախազին, որ պատասխանատվության ենթարկի այդ մարդուն...Ոչինչ չարեց և սպասում էր, որ ինձ սպանեն, որովհետև այս ամենը ինչ հետևում ինքն էր կանգնած: Նա կատարում է իր դոլարական տերերի ցանկությունը: Նրանք դժգոհում էին ինչ-որ մի Յանիկյանից, որը համարձակություն է ունեցել ոչ միայն քննադատել մեծ աղաներին, այլ անվանում է ամեն պարտք իր իսկական անունով: Ուրիշ կերպով էլ ինձ ուզեցին լռեցնել, նույնպես չհաջողվեց: Մի օր պատմությունը կգրի և այդ մասին: Անձնապես ես ցանկություն չունեիհրապարակ հանել այս հարցերը, որովհետև բոլորվին տարված էի իմ գաղափարով: Ֆիլմ նկարել՝ մեր ցեղի իրավունքները պահանջելու համար: Իմ այս նպատակը տարիներ շարունակ ստիպել է ինձ աչքաթող անել իմ աձնական շահերը: 
Երբ տեսա, որ ամեն ինչ վերջնականապես կորչում է, սկսեցի մտածել գտնել մի ելք, որով տեղեկացվեր աշխարհին, թե ո՛վ է թուրքը և ի՛նչ է արել մարդկության համար: 3 օր ես իմ հարկաբաժնից դուրս չգնացի: Մտածում էի ելքի մասին: Այդ 3 օրվա ընթացքում աչքիս առաջ անցնում էին իմ 78 տարվա կյանքի պատկերները: Լավ, ուրախ օրերը խառնվում էին վատ դժբախտ օրերի հետ...Աշխատում էի հիշել միայն լավը չէր հաջողվում: Մանկությունս խառնվում էր ուսանող ժամանակվա տարիքիս հետ: Ուրախ օրերն անհետանում էին, և ես փակած աչքերով տեսնում էի իմ մանկությունը և ինձ՝ լալիս... Բաց արեցի աչքերս, և հայացքս ընկավ պատի վրա կախված իմ ծնողների նկարներին...Շատվոր էինք...Բայց հիմա մնացել ենք միայն ես և իմ քույրը, որն ինձանից մի 2 տարով ավելի երիտասարդ է: Մտքով խոսում է նրանց հետ: Հանկարծ տեսա, որ նկարներից մեկը սկսեց մեծանալ: զարմացած նայում էի նկարին: Դա եղբորս նկարն էր, որին 2 թուրք ոճրագործներ մորթել էին: Մայրիկս և ես ներկա էինք ու ոչ մի օգնություն, ցույց չտվեցինք և ոչ էլ կարող էինք: Ես ինը տարեկան էի, և մայրիկս իր ձեռքերով սեղմել էր բերանս, որ ձայն չհանեմ: Էրզրումում էինք՝ մեր տան ախոռում: Մեկ փակում էի աչքերս՝ աշխատելով փոխել մտքերիս ընթացքը, մեկ կիսաբաց անելով՝ նայում էի, թե արդյոք այդ տեսիլքը, որ փշաքաղ էր անում մարմինս, անհետացա՞վ: Ո՛չ, եղբայրս չէր անհետանում. նա մեծանում էր և հանկարծ ճչաց...Ո՞վ, ե՞ս, թե նա, չգիտեմ...Ես տեսա այն, ինչ տեսել էի 70 տարի առաջ...որպես մի անասունի՝ գլուխը բարձրացրած, ու կեռ դանակը անցավ նրա կոկորդի վրայով, և արյուն, շատրվանի պես արյուն դուրս վիժեց: Այս անգամ արդեն համոզված էի, որ ես ճչացի: բազմաթոռից վեր ցատկելով՝ մոտեցա նկարին և ուզում էի ձեռքերովս ծածկել արյունը: Տեսիլքն անհետացավ: Սառը քրտինքով ծածկված դեմքիս նայում էր ժպիտը երեսին նա, որ ժամանակին մայրիկիս հետ գտել էր ինձ կիսասառած վիճակում, ձյունի վրա, երբ կոտորածից հետո մերոնք փախչում էին Էրզրումից դեպի ռուսական սահմանը: 
Ինձ կորցրել էին ճանապարհին, և ոչ ոք չէր ուզում վերադառնալ գտնելու համար վեց ամսական դեռ չկնքված մի երեխայի, որին անուն չունենալու պատճառով կոչում էին «ՋԱՐԴԻ ՏՂԱ»: Ես սիրում էի բոլոր եղբայրներիս: Բացի սիրուց, հանդեպ Հակոբ եղբայրս ունեի որոշ պարտականության զգացում: Առանց նրա, գուցե ես, դեռ կյանք չտեսած, արդեն սառած լինեի Էրզրումի լեռներում: 
Մտքերս գնում էին այն վայրը, որտեղ կատարվեց այն, ինչ առաջին անգամ իմ կյանքում տեսա պատի վերա: Ոչ, դա սպանություն չէր, դա ավելի դաժան էր, քան սպանությունը: Բայց մի՞թե միայն իմ եղբայրն էր զոհվել՝ այդպես անխիղճ կերպով մորթվելով: Մի՞թե տասնյակ հազարներով իմ ցեղին պատկանողները չէին ստացել գազանից նույնը: Մի՞թե միայն իմ ցեղին պատկանողներն էին զոհ եղել տաճիկ գազաններին: Քանի-քանի ուրիշ ազգեր էլ եղել էին զոհը այն գազանի, որը տաճիկ կառավարություն է կոչվում: ...
Հիշողությունները տանում էին ինձ աշխարհի 4 կողմը. ես մեծանում էի, կյանք մտնում, ամուսնանում էի, աշխատում...անուն էի ստեղծում որպես մասնագետ: Դրամ էի շինում ու մեծ դրամ՝ արդար քրտինքով՝ օգտագործելով միայն իմ մասնագիտությունը և բնությունից ստացած զննելու, քննելու պարգևները: Ամուսնացել էի բժշկուհի Շուշանիկ Քյոմուրճյանի հետ: Մեր կյանքում երջանիկ էինք եղել: Անծանոթ սերնդից չէր իմ կինը: Նա շառավիղն էր Երեմիա Չելեբի Քյոմուրճյանի (1637-1695), որն ապրել էր Պոլսում և գրել Օսմանյան կայսրության պատմությունը: Մանրամասն նկարագրել է Կոստանդնուպոլիսը և ոտանավորներ գրել: Նրա թոռները գաղթել էին Ղրիմ: Քյոմուրճյանի ընտանիքը տեղափոխվել էր, երբ Ռուսիո Եկատերինա թագուհին Ղրիմի հայերին Դոն գետի ափին հողեր էին շնորհել: Երբ հայերը սկսել էին կառուցել մի նոր քաղաք, որը կոչել էին Նոր Նախիջևան, Քյոմուրճյանի ընտանիքը մեծ մասնակցություն էր ունեցել: Հետագայում այդ ընտանիքը տվել էր ազնիվ և աշխատասեր զավակներ, որոնք բարձր դիրքեր էին գրավել քաղաքում: Չեմ հիշելու անցյալը, պիտի հիշեմ իմ տեսածը: Տիկնոջս մեծ եղբայրը Ռոստովի՝ Նոր Նախիջևանի դրամատան կառավրիչն էր, մյուս եղբայրը՝ Ֆեոդոր Քյոմուրճյանը, հայտնի բժիշկ էր, որի հետ թղթակցում էինք: Վերջին նամակը ստացա մի շաբաթ առաջ: Երրորդ եղբայրը սպա էր ռուսական բանակում: Հետագայում զոհվեց: Այս մի քանի խոսքն ասացի տիկնոջ ընտանիքի մասին, որովհետև աչքիս առաջ է հայ ազգի պարծանք Մարտիրոս սարյանի հայտնի նկարը՝ «Արևելյան սենյակ»-ը, որը ես ստացել եմ Ռոստովի դրամատան տնօրենից՝ որպես նվեր: Այս նկարի պատմությունը դեռ կիմանաք: Նկարը միշտ ճանապարհորդելով մեզ հետ, տեսնողներին հաճույք էր պատճառում, իսկ ինձ՝ հպարտություն, որ իմն է և գործն է մեր ազգի հանճարներից մեկի: 
Որոշ, մեզնից անկախ պատճառներով զավակ չենք ունեցել: կինս հայտնի մասնագետ էր դարձել և նույնիսկ հրավիրվում է դասախոսություններ կարդալու՝ իր մասնագիտության ՝ կանանց հիվանդությունների վերաբերյալ: Մեր ամուսնությունը երկուսիս համար էլ եղել է առաջինը և վերջինը: Պատահեց դժբախտություն, որի մասին չեմ ուզում գրել, որպեսզի չքայքայեմ առանց դրան էլ հոգնած ջղերս՝ ցոյց տալու համար, թե ինչ անարժան մասնագետներ կան բժշկական ասպարեզում: 
...Նայում էի պատին կախված պատկերին, մտածում նրա հետագա ճակատագրի մասին, ես նայում էի 4 կողմս՝ պատին կախված իմ վկայականների, ստացած մրցանակներին, պատկերներին, հազվագյուտ գրքերին, որոնցից ամեն մեկն ուներ իր պատմությունը: Այդ սենյակում էի աշխատել ու պատրաստել այն բեմականացումը, որը դարձրել էի իմ կյանքի նպատակը...
Զարթեցնել մարդկային խիղճը, ստիպել, որ իմ ցեղի հանդեպ կատարված ոճրագործությունն անպատիժ չմնա, ստիպել, որգողերը վերադարձնեն տերերին նրանցից գողացածը: 
Այս գաղափարն ավելի թանկ ու գնահատելի էր ինձ համար, քան իմ հրատարակած 7 գրքերը: «Միջազգային մարդկություն» կազմակերպությունը իմ «Հուդայի հաղթանակը» գործն արժանացրել էր դիպլոմի և ինձ՝ ՑՄԱՀ ՊԱՏՎՈ ԱՆԴԱՄԻ կոչման: Մյուս գրություններիս համար Շվեյցարիայի International institute of and Literature-ը պատվեց՝ իրեն անդամ ընտրելով ինձ: Այս կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ամբողջ աշխարհից միայն 1800 անդամ կարող է ունենալ: Նորն ընտրվում է, երբ անդամներից մեկը վախճանվում է: Ամբողջ Ամերիկայից կա միայն 400 անդամ, որոնցից 2-ը հայ են՝ Վիլյամ Սարոյան և Գուրգեն Յանիկյան: 
...Որոշումս վերջնական էր: Մի անսպասելի քայլով գրավել ուշադրություն, որը տա ինձ հնարավորություն խոսելու, ասելու, պահանջելու, որը պիտի արթնացնի իմ քնած ժողովրդին: Հարց էր միայն՝ ինչպե՞ս, ի՞նչ ձևով: Ահա միայն այս հարցի շուրջն էին պտտվում իմ մտքերը: 
Տասնյակ ձևեր ու միջոցներչ՝ մեկը մյուսից ավելի վայրենի, անցնում էին իմ ուղեղում ու քննելուց հետո շպրտվում՝ որպես անբավարար: 
Տեսիլքը պատի վրա կարծես ուղղություն տվեց իմ մտքերին: Արյուն: Արյուն: Կյանքումս միշտ էլ հակառակ եմ եղել արյան: Կարծել եմ, որ խոսքն ավելի ուժեղ է, քան արյունը: Իրականությունն ապացուցեց, որ ես չարաչար կերպով սխալված եմ եղել անցյալում: Կյանքի դասերը ինձ ասացին, որ միայն արյունով դու կարող ես աղմուկ բարձրացնել ու գրավել մարդկության ուշադրությունը: Տեսիլքը կարծեսինձ նույնիսկ ասաց, թե ո՛ւմ արյունը: Ովքե՞ր են ջարդել իմ ցեղը ովքե՞ր են ոտնատակ տվել ամեն մի սրբություն, արդարություն, ամեն մի իրավունք: Երկար պետք չէր ինձ վերլուծելու այս հարցը, որ պատասխանը ստանայի: Տաճիկ բարբարոս կառավարությունը: Ահա թե ո՛ւմ դեմ պետք է ես հայտարարեմ պատերազմ՝ մեր արդար իրավունքները հետ ստանալու համար: 
Ես հանդես չեմ գալու որևէ կուսակցության, հոսանքի կամ խմբակցության անունից: Հրապարակ եմ գալու և գործելու եմ որպես մի հայ անհատ, որն արդեն հոգնել է սպասելուց, խաբված է շատ խոստումներից և այլևս լեռել չեմ կարող: 
Ես դիմելու եմ ինձ նման հայ անհատներին՝ կոչ անելով նրանց շարունակել այն նոր ձևի պատերազմը, որը ես որոշել եմ հայտարարել տաճկ կառավարությանը: Կասկած չունեմ, որ մեր ազգում կլինեն շատերը, որոնք պատրաստ կլինեն զոհել իրենց կյանքը, եթե պահանջվի: Պատերազմը լինում է միշտ արյունով: Ինչո՞ւ չընդունել այս իրողությունը: Բացի այս ամենից, կար ե՛ւ մի ուրիշ հարց, որը պակաս դեր չէր խաղացել իր որոշման մեջ: 
Ես համոզված եմ, որ եթե մեր ցեղասպանության հարցը գնահատական չստանա, մարդկությունն ի սպառ չքանալու է այս երկրագնդի վրայից: Պիտի բացատրեմ՝ ինչո՞ւ: 
Քանի աշխարհումս մի հայ կա, նրա զավակները մոռանոլւ ու ներելու չեն տաճիկներին իրենց կատարածի համար ու պահանջելու են արդարություն և հատուցում: 
Եվ այսպես՝ որոշումն ընդունված էր. գնալով ավելի մանրամասն ու հստակ էի պատկերացնում: Այն է՝ ստեղծել իրավիճակ, որի հիման վրա մարդկությունը, ընդունելով իր սխալները, ստիպի այդ տաճիկ կոչված կառավարությանը վերադարձնել տիրոջը գողացված հողերը ու տա հատուցում մեր 2 միլիոն նահատակների համար: 
Եվ ամեն միջոց պիտի ձեռք առնեմ, որ ձերբակալվեմ և ողջ մնամ, որ կարողանամ դատարանի առաջ գոռալ մարդկության երեսին սրտիս տենչանքը ու պահանջել արդարություն թե՛ իմ ազգի և թե՛ մեզ պես ազգերի համար: 
Ես գտել էի ճանապարհը՝հասնելու այն նպատակին, որի համար աշխատում էի տարիներ: Ուզում էի ֆիլմով հասնել նպատակիս, սակայն հանգամանքներն ինձ ստիպեցին գնալ մի նոր ուղիով: Անցանկալի ինձ համար, բայց միակ լքը: Արյունո՛տ ճանապարհով: 
Որոշեցի նախ և առաջ գրել մի գիրք, որով բացատրելու եմ անելիքս. այն պիտի ուղարկվի մեր երկրի կառավարական որոշ պաշտոնատարների: 
Գրել մի կոչ և տարածել իմ ցեղակից անհատներին՝ թե՛ Ամերիկայում և թե՛ ուրիշ երկրներում: 
Այս գրական գործերը կատարելով՝ միաժամանակ աշխատում էի ծրագրել, թե որտե՞ղ, ե՞րբ և ի՞նչ ձևով պիտի իրագործեի իմ որոշումը: Եկա եզրակացության, որ ամենահարմար տեղը Կալիֆորռնիան է, որովհետև զենքով ճանապարհորդել ու մի անծանոթ քաղաքում իրագործել մտահղացումս, շատ բարդ էր: 
Կալիֆոռնիայում 2 քաղաք ունեն տաճկական ներկայացուցիչներ՝ Սան Ֆրանցիսկոն և Լոս Անջելեսը: 
Գնացի Սան Ֆրանցիսկո և գտա պատճառներ՝ այցելելու տեղի տաճկական հյուպատոսարան, որպեսզի տեսնեմ, թե ո՞ւմ հետ եմ գործ ունենալու, և ի՞նչ է ներկայացնում շրջապատը: Զինված չէի. հետազոտության համար էր այցելությունս...
Մի ողորմելի արարած, որը կրում էր հյուպատոս անունը, ինձ ընդունեց շատ սիրալիր: Ես ինձ ներկայացրի որպես մի օտար վաճառական, որը շուտով ապրանք է գնելու Տաճկաստանում՝ Սան Ֆրանցիսկոյում վաճառելու համար: Ես գիտեի, թե ինչպիսի նուրբ ու զգայուն լարերի հետ էի խաղում: Գաղտնիք չէ, և այս ուղղությամբ ես մի քանի անգամ գրել էի, թե ինչո՞վ են զբաղված տաճկական «դիվանագետները» Ամերիկայում: Կոկայինի ներմուծումը Ամերիկա. ահա՛ նրանց իսկական գործը, որը ոչ միայն հայտնի էմեր երկրի կառավարիչներին, այլև Ամերիկան օգնում է նրանց դրամով՝ զարգացնելու համար այդ ներմուծումը, որի համար չի խնայվում ոչ մի միջոց: 
Ենթադրելով, թե ես էլ այս գործով եմ զբաղված և իհարկե մտածելով, որ ինքն էլ ստանալու է մի լավ վճարում ըստ սովորության, ընդունելությունը շատ սիրալիր էր ու շատ «եղբայրական»: Տվի խոստումներ ու հայտնելով շնորհակալություն իր հյուրասիրած սուրճի համար՝ բաժանվեցի, որ այլևս չտեսնեմ նրան: Ճիշտ է, որ ես ուզում էի մի հյուպատոս, բայց ոչ մի ոչնչություն, ինչպիսին էր նա: Ես ինձ վատ պիտի զգայի, եթե նա էր լինելու այն անհատը, որին ես օգտագործելու էի որպես լույս, որպեսզի մարդկությունը տեսներ, թե ո՞ւր է գնում: Սան Ֆրանցիսկոյի վրա խաչ դրի: 
Սկսեցի հետաքրքրվել Լոս Անջելեսով: Ես երբեք չեմ ունեցել ոչ օգնական, ոչ տեղեկատու: Ամեն ինչ անձամբ էի անուն, որովհետև չէի ցանկանում ոչ ոքի մասնակցությունը իմ որոշած գործին և չէի ուզում, որևէ մեկը տեղյակ լինի իմ նպատակի մասին: 
Մի 2 անգամ գնացի Լոս Անջելես: Հեռախոսով տեղեկացա, որ լոս անջելեսն ունի թե գլխավոր հյուպատոս և թե օգնական: Այս ավելի լավ էր ինձ համար, որովհետև 2 մարդու հետ էի գործ ունենալու, և աղմուկը ավելի մեծ էր լինելու: 
Լոս Անջելեսում պետք է ավելի զգույշ լինեի, որովհետև հյուպատոսարանը գտնվում էր Բևեռլի հիլզում, Սթար պողոտայի վրա: 
Բևեռլի հիլզում ես ապրել էի, և շատերը ինձ ճանաչում էին: 
Նախ՝ հարկավոր էր գնալ հյուպատոսարան ու տեսնել, թե ինչպիսին են դրությունը և հարմարությունը իմ նպատակի համար: 
Պետք էր մի լուրջպատճառ գտնեի, որ կասկած չհարուցեի: Որպես հայ, իհարկե, չէի կարող ներկայանալ: 
Շատ քիչ տեղեկություններ ստանալով Լոս Անջելեսում՝ վերադարձա Սանտա Բարբարա, որ ավելի լուրջ մտածեմ անելիքիս մասին: 
Պետք էր մի լուրջ պատճառ գտնեի որ կասկած չհարուցեի: Որպես հայ, իհարկե, չէի կարող ներկայանալ: 
Շատ քիչ տեղեկություններ ստանալով Լոս Անջելեսում՝ վերադարձա Սանտա Բարբարա, որ ավելի լուրջ մտածեմ անելիքիս մասին: 
Մյուս գրական գործերն իրենց ընթացքում էին: Միաժամանակ սկսել էի իմ նամակագրությունները կարգավորել, ոչնչացնել հարկ եղածները և ջոկել այնպիսիք, որոնք կուզեի ունենալ իմ արխիվում, որի որտեղ պահելու կամ ի՞նչ անելու հարցը դեռ չէի որոշել: 
Անսպասելիորեն գտա հյուպատոսարան գնալու շատ լավ և լուրջ պատճառ: 
1935-ին, երբ Եգիպտոս, Սիրիա, Լիբանան էի, որպես աչքի ընկնող անձնավորություն՝ ազատ մուտք ունեի պարսկական դեսպանատուն ու բարեկամական կապեր էի հաստատել դեսպանի հետ: Թագավորի (շահի) փոքր եղբայրն էլ այնտեղ էր, և նրա հետ նույնպես ընկերական կապեր էի հաստատել: Այս եղավ պատճառը, որ համարյա բոլոր պետություններիդեսպանատների հավաքույթներում լինում էր հրավիրված ու ցանկալի հյուր: Ո՞ւմ չէի պատահում այդ հավաքույթների ժամանակ: Նախկին նախարարներ՝ Արևելքի զանազան երկրներից, որոնք կամ աքսորված էին, կամ կամավոր կերպով փախել էին որ չպատասխանեն իրենց արածների համար: Կային և մի քանի տաճիկ նախկին մեծ պաշտոնյաներ, որոնք նույնպես կամ փախել էին, կամ աքսորվել: 
Ես որոշեցի այդ «մեծ» անձնավորությունների ստորագրությունները հավաքել տաճկական մի թղթադրամի վրա՝ որպես հիշատակ: 
կարճ ժամանակում ունեի մոտ 20-25 ստորագրություն, որոնց թվում կային մի քանի նախարարների, աքսորված Ռեզա շահի, տաճկական աքսորված հեղափոխականների և այլոց ստորագրությունները: երբ թղթերիս միջից դուրս եկավ այդ դրամը, որը դրամարկղում էի պահում, տեսա ու զարմացա: Դա թանգարանի արժանի դրամ էր դարձել:
Որոշել էի՝ որ ներակայանալու եմ որպես մի հարուստ մարդ, նախընտրաբար պարսիկ, որը, ծերության հասակում խելքը կորցնելով, ուզում է ունենալ շատ շքանշաններ՝ զանազան երկրներից և, ի միջի այլոց, տաճկական կառավարությունից: Հետապնդելով իր այդ նպատակը՝ նա անում է նվիրատվություններ, որ արժանանա ուշադրության ու շքանշանների: 
Մտածեցի, որ դա քիչ է, գուցե և չընդունեմ: Աչքս ընկավ պատին կախված մի պատկերի, որ նվեր էի ստացել մի բարեկամից: Դա իտալական մի նկարչի ջրաներկն էր և ներկայացնում էր հարեմի լողարանը, որ մի լավ կազմվածքով սպիտակ աղջիկ մերկ նստած էր, և մի սևամորթ չորացնում էր ոտքերը: Նկարը 18 X 12 բութ* էր: Արժեքավոր էր նրանով, որ Աբդուլ Համիդի ննջարանում էր եղել կախված ու հեղափոխության ժամանակ գողացվել էր պալատից: Նվիրողը մեծ մարդ էր, և իհարկե սխալ կլիներ իմ կողմից հարցաքննել, թե ինչպե՞ս էր գողացված: Այդ նկարը քանիցս առաջարկել էին ինձ ծախել, մերժել էի, որովհետև դա և Մարտիրոս Սարյանի նկարը, որի մասին արդեն գրեցի որոշել էի նվիրել մեր ազգին՝ իմ մահից հետո: 
Պալատական նկարն անշուշտ գրավելու էր հյուպատոսի ուշադրությունը: Բայց ցանկություն չունեի նվիրել տաճիկներին, այլ միայն պետք է օգտագործեի նրանց շահագրգռելու համար: 
Նկարը նկարեցի իմ լուսանկարչական սարքով, և արդյունքը շատ գեղեցիկ ստացվեց: 
Զինվելով նկարած նկարովս ու տաճկական, պարսկական, արաբական ստորագրություններով դրամովս՝ նորից գնացի Լոս Անջելոս: Հարուստ մարդու պես արձեցի «Հիլթոն» հյուրանոցում սենյակ և նույնիսկ մի գիշեր էլ մնացի, որ հետևյալ առավոտ սկսեմ ծրագրածս կատակերգությունը: Հեռախոսեցի հյուպատոսարան և ներկայանալով որպես գուրգի Յանիխան՝ ցանկացա անձամբ խոսել գլխավոր հյուպատոսի հետ: Քարտուղարը հայտնեց, որ դեռ չի եկել, և հարցրեց, թե կուզեի* խոսել օգնականի հետ: Քարտուղարը հայտնեց, որ դեռ չի եկել և հարցրեց թե կուզեի՞ խոսել օգնականի հետ: Պատասխանեցի՝ ո’չ, ցանկանում եմ անձամբ գլխավոր հյուպատոսի հետ խոսել շատ կարևոր հարցի վերաբերյալ և խնդրեցի, որ տեղեկացնի հյուպատոսին, երբ գա. տվեցի անունս ու «Հիլթոնի» սենյակիս համար: 
Խոստացավ տեղեկացնել: 
Սենյակում նստած սպասում էի: Մի 2 ժամ անց քարտուղարը զանգեց և տեղեկացրեց, որ գլխավոր հյուպատոսը եկել է: 
Իմանալով նպատակս նվերների մասին՝ նա շատ ուրախացավ, բայց որովհետև իր բոլոր ժամերը զբաղված են, խնդրեց որ տեսակցեմ օգնականի հետ: Շատ սիրալիր էր, առանց իմ խնդրանքի, ինքը հայտնեց, որ հեռախոսի լսափողը տալիս է օգնականին, որը պատահմամբ իր գրասենյակում էր: 
Որոշեցինք հանդիպել հետևյալ օրը ժամը 10-ին: 
Խոսակցությունից եզրակացրի որ որոշ հարգանք դեպի ինձ ստեղծվել է: Ինչպե’ս չստեղծվեր, երբ խոստանում էի նվիրել իրեր, որոնք, եթե ցանկանայի, գուցե մի տասնյակ հազար դոլարով կարող էի վաճառել մի ուրիշ հետաքրքրող թանգարանի: 
Ես ուրիշ գործ չունեի Բևեռլի հիլզում: Ամբողջ օրն իմ տրամադրության տակ էր: Տեսակցեցի մի քանի ծանոթների հետ: Երեկոյան ուրախ ժամանակ անցկացրի: Անհամբեր սպասում էի առավոտին, որ սկսեմ դերասանությունս: Երիտասարդ ժամանակս մասնակցել եմ ներկայացումների՝ թե հայերեն, թե ռուսերեն լեզուներով: Վահրամ Փափազյանի հետ հաճախ ենք միասին խաղացել և մոտ ընկերներ էինք: Նույնիսկ Սիրանույշի ներկայացմանն էի մասնակցել Թիֆլիսում՝ Չուբալովի անվան թատրոնում: Հայկական դրամատիկ ընկերության խմբում տարիներ շարունակ որպես սիրող խաղացել եմ ոչ միայն երկրորդական, այլև գլխավոր դերեր: աբելյան, Արմենյան, Զարիֆյան, Հասմիկ, Գուլակյան, Իսաակյան և շատ ուրիշ մեր բեմի աստղերը համոզում էին նվիրել իմ ապագան բեմին՝ ասելով. «Դու ստեղծվել ես բեմի համար, Գուրգեն, մի սպանիր քո տաղանդը, որը բնությունը քեզ պարգևել է, որի համար ամեն մի դերասան բախտավոր կլիներ»: 
Երբ Մոսկվայում, Վահրամի հետ Մեյերհոլդի թատրոնում որպես սիրող մասնակցում էի ռուսերեն լեզվով ներկայացումներին, ինքը՝ այդ հայտնի ռուսական բեմադրիչը, համոզում էր, որ ես սիրողներից անցնեի արհեստավարժների խումբը: 
Որ պարզ լինի արժեքը, թվարկում եմ մի քանի դերեր, որոնք կատարել եմ մեծ հաջողությամբ և լրագրերում բարձր գնահատանքի արժանացել. Լերմոնտովի «Մասկարադում»՝ Արբենինի, Դյումա-հոր «Քինի» մեջ՝ Քինի Լեոնիդ Անդրեևի «Սավայի» մեջ՝ Սավայի և այսպես շատ ուրիշ գլխավոր դերեր: 
Վահրամ Փափազյանը, որի հետ միասին էինք ապրում (մասնակցում էր Խանժոնկովի շարժանկարների նկարահանումներին), ինձ համոզում էր (մինչև այսօր հիշում եմ նրա խոսքերը). «Տո ջանիկս, քիթդ ու մռութդ տեղը, ձայնդ՝ սքանչելի, բոյդ էլ իր տեղը, էլ ինչ ես ուզում ՝ անուն, կյանք, հերթի կանգնածներ, որը դուն էլ ինձանից պակաս չես սիրում. ի՞նչ ես մտածում, դրանից ավելի ի՞նչ ես սպասում կյանքից»: 
Ծիծաղելով պատասխանում էի. «Վահրամ, գիտեմ ես էլ, որ կյանքս ուրախ կլինի: Բայց դերասանությունը որպես ապրելու միջոց չեմ ուզում գործածել: Ես բեմը սիրում եմ: Սիրում եմ խաղալ, բայց գիտենալով, որ ես այդ անում եմ դրամի համար, պիտի զրկվեմ այն հաճույքից, որը ես այժմ ունեմ...Իսկ հերթի կանգնողների համար անհոգ եմ, մենք ընկերներ չե՞նք, եթե իմը պակաս լինի, քոներով կօգտվեմ»: 
«Այ դու մայմուն, այդ էլ ես մտածել»,- և երկուսով սկսում էինք ծիծաղել: Քաղցր օրեր էին: 
Գիտեի, որ ես կարող եմաչքի ընկնող դերասան դառնալ՝ թե հայկական բեմում, թե ռուսական: Բայց...
Առավոտը եկավ: Թեև ունեի իմ սեփական ինքնաշարժը, վերցրի տաքսի. 6 տարի, որ դադարել էի ծխելուց, բայց հարուստ, խելքը կորցրած մարդը կարո՞ղ է ապրել առանց թանկագին սիգարի: Գնեցի 3 հատ ամենաթանկ «Հավանա» սիգարներ, մեկը դրի բերանս, երկուսն էլ՝ գրպանս: 
Դեսպանատանն արդեն ինձ սպասում էին: Օղակները բաց թողնելով բերանիցս և ուրախ ժպիտը դեմքիս՝ ես սեղմեցի ինձ դիմավորող հյուպատոսի պարզած ձեռքը, և մտանք նրա առանձնասենյակը: Մի րոպե առողջության ու եղանակի մասին խոսելուց հետո անցանք մեր ժամադրության նպատակին: 
Իմ առաջարկած սիգարը չմերժեց, այնպես որ հիմա երկուսով էինք լցնում սենյակը «Հավանայի» նուրբ բուրմունքով: 
Խոսակցության ընթացքում մի քանի ֆրանսերեն բառեր գործածեցի, այնպես որ նա հասկացավ, որ այդ լեզվով էլ կարող եմ խոսել: Սիրալիր էր մեր ժամանցը, ե նա շատ էր զգացված, որ ցանկանում էի մի այդպիսի լուրջ նվեր տալ իմ կառավարությանը: Արդեն որպես հին ծանոթներ էինք խոսում: Մի քանի ծիծաղելի պատմություններս հասել էին իրենց նպատակին: Հարուստ, խելքըկորցրած մի մարդ, որ իր կյանքի վերջին ընկել է շքանշանների հետևից: Հյուպատոսը հայտնեց, որ իրենք կարող են միայն խնդրել, որ իմ ցանկությունը բավարարեն, բայց չեն կարող խոսք տալ: Որոշեցինք, որ պատկերի լուսանկարը ու դրամի լուսապատճենը պիտի տամ իրենց, որ որոշ զեկուցումով ուղարկեն Անկարա: 
Ես, իհարկե, համամիտ եղա՝ նկատելով, որ ամեն մի զոհաբերություն պիտի գնահատվի: Հյուպատոսը զանգեց և տաճկական դրամը դալով ներս մտնող քարտուղարին՝ առաջարկեց տանել և իսկույն մի քանի օրինակ պատճենահանել 2 կողմն էլ: 
10-15 րոպե մենք խոսում էինք զանազան բաների մասին և ծխում: Օրինակները բերեցին: Ասաց, որ պիտի խոսի գլխավոր հյուպատոսի հետ իմ առաջարկի մասին, և գրավոր կհայտնեն իրենց անելիքի մասին: Մենք բաժանվեցինք որպես բարեկամներ: ես տվեցի նրան իմ հասցեն և հեռախոսի համարը Սանտա Բարբարայում: 
Նույն օրը վերադարձա Սանտա Բարբարա: Իմ դերասանությունը տվել էր թե՛ լավ արդյունք, թե՛ վատ: 
Լավն այն էր, որ հյուպատոսները զարգացած, ինտելիգենտ մարդիկ էին, այնպես որ իմ գործողությունը նրանց հետ կարող էր լավ աղմուկ բարձրացնել նույնիսկ իրենց երկրում:
Վատ արդյունքն այն էր, որ եկա այն եզրակացության, թե իրենց գրասենյակում կատարելիքս այնքան էլ հարմար տեղ չէր: 
Հյուպատոսների գրասենյակները բաժանված էին, և նրանց մուտքերը գտնվում էին մի դահլիճի 2 անկյուններում: 
Դահլիճում ուրիշ պաշտոնյաներ էլ կային: 4 օրիորդ, որոնցից երկուսը տաճկուհիներ էին, և մի տղամարդ, որը գլխավոր հյուպատոսի անձնական քարտուղարն էր: 
Կասկած չկար որ մի սենյակում իմ գործողությունը շփոթություն առաջ պիտի բերեր դահլիճում, և իմ գնալը դեպի մյուս սենյակը կարող էր դժվարանալ: Գուցե և իրենց քաջությունը ցույց տվողներ էիլ լինեին: 
Կարող էր պատահել, որ մեկն ու մեկը զենք ունենար, և իմ ամբողջ ծրագիրը խանգարվեր: 
Ես վերջնականապես որոշել էի, որ նրանք են լինելու այն անձնավորությունները, որոնց օգտագործելու եմ, որպեսզի վառեմ մի լույս, որ Ամերիկան և մարդկությունը տեսնեն, թե ո՞ւր են գնում: 
Սրա հետ միասին ես ամեն միջոց պիտի ձեռք առնեի, որպեսզի ողջ մնամ, որ ծրագիրս իրագործվի: 
Մինչ հյուպատոսներից պատասխան ստանալը շարունակում էի իմ մյուս պատրաստությունները: 
Բնակարանս թողեցի և վարձեցի մի սենյակ Մոնթե Սիթիում, որտեղ շարունակում էի իմ աշխատանքները: Որոշել էի կամաց-կամաց ազատվել իմ ունեցած գրադարանից, կահկարասից և այն ամենից, որոնք ինձ պետք չէին լինելու: 
Ես արդեն թղթակցության մեջ էի Երևանի հետ. հայտնել էի որ ցանկանում եմ 2 նկար և մեր հայ թագավորի մատանին նվիրել այնտեղի թանգարանին՝ պայմանով, որ ես պաշտոնապես հրավիրված լինեմ՝ անձամբ տանելու Երևան: 
Կյանքումս Երևանը տեսել եմ մի գիշեր, երեխա ժամանակ, երբ մեծ եղբայրս ուզում էր մեզ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում եղավորել: 
Միտումնավոր կերպով ձախողվեցի ե՛ւ ֆրանսերենում, ե՛ւ ռուսերենում, ե՛ւ թվաբանությանմեջ՝ չնայած բոլորին էլ տիրապետում էի: Չէի ցանկանում կրոնական դառնալ: Ճիշտ է՝ ինձ տեղավորեցին Նոր Նախիջևանի թեմական դպրոցում նույն նպատակով, բայց ես այնտեղից էլ ազատվեցի շատ հասարակ կերպով. ոչ միայն ես փախա ու վերադարձա Թիֆլիս, այլև եղբորս էլ համոզեցի, որ վերադառնա ինձ հետ: 
Շատ էին պատմում Երևանի և նրա առաջադիմության մասին: Կուզեի գոնե մի քանի օր ապրել այնտեղ ու աչքով տեսնել մեր Երևանն ու Հայրենիքը: 
Երկրորդ պատճառն այն էր, որ քույրս ապրում էր Վրաստանում: Նրան չէի տեսել 42 տարի: Ուզում էի վերջին անգամ տեսնել: Նամանավանդ տեսնել և նրա աղջկան, որն ուսում էր առել ու դարձել ճարտարապետ, որի ուսման ծախսերը ես էի հոգացել Պարսկաստանից և հետագայում՝ Ամերիկայից: Նամակով իրար սիրում էինք, բայց ես ցանկանում էի գոնե մի անգամ տեսնել ու համբուրել: 
Նկարներից մեկը, ինչպես ասացի, Մարտիրոս Սարյանի նկարն էր, մեծ արժեք ուներ, որովհետև եզակի էր իր տեսակի մեջ: Փարիզում Գալուստ Գյուլպենկյանը ցանկություն հայտնեց գնել նկարը՝ իր անունով Լիսաբոնի թանգարանի համար: Մերժեցի, և դա շատ զարմանք պատճառեց...
Իմ ծրագրի մասին ոչ ոք՝ ոչ մի անհատ, կազմակերպություն կամ կուսակցություն տեղյակ չէր: Դա իմ անձնական գաղտնիքն էր, և դրա վրա ես գիշեր-ցերեկ մտածում էի ու աշխատում...
Մի շատ հետաքրքիր երևույթ. երբ դատավարությունից հետո ինձ տարան Վակովիլ, այնտեղ մեկը հարցրեց. 
«Դու մտածո՞ւմ էիր, որ վերջ ի վերջո ընկնելու ես բանտ»: 
Մի րոպե մտածեցի. ուզում էի հիշել, թե արդյոք այդպիսի մի բան մտքիցս անցե՞լ էր, թե ոչ: 
«Հետաքրքիր հարց տվեցիք, պարոն: Հավատացեք, որ երբեք այդ հարցը ինձ չէր հետաքրքրել, և հավատացեք, որ երբեք էլ չէր անցել իմ մտքով թե իմ անձնական կյանքի հետ ինչ էր պատահելու»,-պատասխանեցի ես: 
Նա զարմացած նայում էր ինձ և ինչ-որ բան գրեց իր օրացույցի մեջ: 
Ի՞նչ՝ չգիտեմ:
Այն օրվանից, երբ իմ բնակարանում տեսա եղբորս տեսիլքը և որոշեցի անելիքս, ես ապրում էի որպես 2 մարդ: Մեկ՝ առաջվա ուրախ-զվարթ ծերունին, երկրորդը՝ ատամները կատաղությունից սեղմած մի վայրիգազան, որ պատրաստ էր ամեն մի միջոցի՝ հասնելու համար իր ծրագրածին: 
...Բախտ չունեցա երկար ապրել իմ նոր վարձած բնակարանում: Տունը ծախեցին և ինձ 2 շաբաթ ժամանակ տվեցին, որ ազատեմ սենյակս:
Տեսնվեցի նամակացրիչի հետ և մի քանի խոսքերի հետ մի քանի դոլար տվեցի, որ նամակներս հասցեագրի իմ նոր հասցեով: Երևի վարձատրությունս շատ էր դուր եկել նրան, որովհետև հայտնեց, որ հասցեագրելու չէ, այլ նույն օրն անձամբ ինքը կբերի: 
Հեռախոսեցի Լոս Անջելես՝ տաճկական հյուպատոսարան, և հյուպատոսի օգնականին հայտնեցի իմ նոր հեռախոսի համարը: Շատ ուրախացավ հեռաձայնելուս համար ու հայտնեց, որ գլխավոր հյուպատոսը համաիտ է իր հետ և արդեն կարգադրել է, որ նամակ գրի Անկարա՝ արտաքին գործոց նախարարություն: 
Ես խնդրեցի գրել այդ նամակը, որ գիտենամ անելիքս: 
Հայտնելով, որ հարցը միայն ժամանակի հետ է կապված, որ Անկարայից կգա դրական պատասխան, նա շնորհավորեց ինձ շքանշանները ստանալուս համար: Պատրվակելով, որ մի քանի շաբաթով Եվրոպա պիտի այցելեմ, հարցրի, թե որքան ժամանակ է տևելու այդ: 
Նա հանգստացրեց ինձ՝ ասելով, որ հարցը կապված է մի քանի նախարարությունների հետ, դրա համար էլ պատասխանը կստացվի ոչ ավելի կանուխ, քան 5-6 շաբաթը: Խոստացավ գրավոր կերպով հայտնել ինձ հյուպատոսարանի որոշման ու արած քայլերի մասին: Երևի իրենք ինձանից ավելի էին շտապում, որովհետև 3 օր անց ես ստացա պաշտոնական նամակ, որով տեղեկացնում էին ինձ իրենց որոշման մասին:
Հիմա ինձ մնում էր սպասել Անկարայի պատասխանին: 
Իմ ստացած նամակի բնագիրը դատարանական թղթերի մեջ է: Այդ նամակի օրինակները հետագայում իմ անձնական արխիվի և ուրիշ կարևոր թղթերի հետ նվիրեցի Հայրենիքի պետական արխիվին՝ համաձայն իրենց խնդրանքի: 
Հայկական առածն ասում է, որ դժբախտությունը մենակ չի գալիս...Ես կարող եմ մի նոր առած գործածել՝ ասելով, որ ուրախությունն էլ մենակ չի գալիս: 
Դեսպանատան նամակը ստանալուց 2 օր անց հեռագիր ստացա Երևանից, որով պաշտոնապես հրավիրում էին ինձ և տեղեկացնում, որ մանրամասնությունները նամակով պիտի հաղորդեին:
Ուրախ էի: Ամեն ինչ կարծես կատարվում էր համաձայն իմ ցանկության ու ծրագրի: 
Ես ժամանակ ունեի Երևան տանել նվերները, տեսնել մեր Հայաստանը, տեսնել քրոջս ու նրա աղջկան և ժամանակին վերադառնալ Ամերիկա՝ սպասելու Անկարայի որոշմանը: 

Գիրքը, որ հետագայում ուղարկեցի 7 հասցեով, արդեն վերջացրել էի:
Վերջացրել էի նաև ուրիշ գրություններ, որոնք նույնպես պետք է ուղարկվեին հայերեն լեզվով հրատարակվող թերթերին: Նաև պատրաստ էր իմ կոչը՝ ուղղված զանազան անհատների: Դեռ ոչինչ չէի հասցեագրել, որովհետև այդ գրությունները պետք է ուղարկվեին այն հաշվով, որ ստացվեինիմ անելիքի հետևեալ օրը: 
Գնացի Լոս Անջելես, որ ճանապարհորդության տոմսերը կարգադրեմ: Անձնագիրս արդեն ստացել էի և պետք եղած վիզաները նույնպես՝ շնորհիվ Երևանի կարգադրության: 
Որպեսզի տեսնվեմ գործակիցներիս հետ, ստիպված էի ընտրել ամենաերկարև ձանձրացուցիչ թռիչքը: 
Լոնդոն-Փարիզ-Անկարա-Բեյրութ-Երևան: Այսպիսով ես ստիպված էի օդանավը 3 անգամ փոխել ճանապարհին, որը հեշտ բան չէր՝ նկատի ունենալով իմ ուղեբեռը՝ մասնավոր արկղի մեջ ապահով կերպով դրված 2 թանկագին նկարները: 
Վերադարձիս տոմս չվերցրի, որովհետև, լինելով Երևանի հյուրը, վերադարձի տոմսը և այնտեղի հյուրանոցի բոլոր ծախսերն ապահովված էին:
Նամակով տեղեկացրի քրոջս, որ շուտով տեսնվելու ենք: 
Ո՞ր երկրի մեղքն էր, չգիտեմ, որովհետև երբ Երևան հասա, իմ նամակը դեռ տեղ չէր հասել, և ստիպված եղա հեռագրով տեղեկացնել մերոնց, որ արդեն Երևանում եմ: Մի օր հետո ես նրանց դիմավորեցի Երևանի երկաթուղու կայանում: 
...Անկարայի թուրք երիտասարդ բարեկամս ստացել էր նամակս և եկել օդակայան՝ ինձ դիմավորելու: 
4 ժամ պիտի մնայինք Անկարայում, ապա նոր շարունակեինք թռիչքը: Սակայն հայտնի պատճառով միմյանց հետ հանդիպելու և զրուցելու համար ներկայացում պիտի խաղայինք: 
Բոլորի, նույնիսկ ոստիկանների և հատուկ ծառայությունների համար, որոնցով լիքն են բոլոր մեծ օդակայանները, զարմանալու բան չեղավ, երբ ֆրանսերեն լեզվով այդ ամերիկացի ճանապարհորդը դիմեց իրեն սպասող, բայց ցույց չտվող, բարեկամին՝ հարցով թե տեղական ո՞ր խմիչքն է, որ նույն դերն ունի, ինչ Ամերիկայում վիսկին: Մի քանի լսողներ հասկացան ու սկսեցին ծիծաղել: Բարեկամս շատ նուրբ ու քաղաքավարի կերպով պատասխանեց կես ֆրանսերենով, կես անգլերենով: Անգլերենին ավելի լավ էրնա տիրապետում: Նրա բացատրական պատասխանից հետո ես առաջարկեցի հյուրասիրել նրան. նա չմերժեց, և հրավիրելով իմ սեղանին՝ ես ապսպրեցի 2 տաճկական օղի: Այսպես մենք ունեցանք հնարավորություն, ոչ միայն օղի խմելու, այլև ճաշելու ու խոսելու: Պետք եղածը հայտնեցի: Տեսա՝ ինչպես աչքերը լցվեցին արտասուքով, բայց դրությունը թույլ չէր տալիս ինձ գրկել նրան, որովհետև անկեղծ ցանկություն ունեի այդ անելու: Կիսաձայն ասացի. «Մի հուսահատվիր, ժամանակները կփոխվեն...Մնա միշտ ինչպեսկաս՝ արդարության ու ճշամրտության պաշտպանը»...
Ծանր էր մեր բաժանումը:
Հաջորդը Բեյրութն էր, որտեղ մնացի 2 օր: Տեսա բարեկամներիս, նրանց ևս պարզ կերպով հայտնեցի, որ մեր ծրագիրը ֆիլմի վերաբերյալ իրականացնելու հույս չկա: Ինչպես արդեն գրել եմ, ոչ ոքի նույնիսկ չակնարկեցի իմ ծրագրի մասին: 
Փորձեցի տեսնվել իմ ընկեր բանաստեղծ, գրող Ծառուկյանի հետ, չհաջողվեց: 
Հայկական օդանավով հասա Երևան: չէի հավատում, երբ լսում էի օդաչուի խոսքերը հայերեն: Սիրտս լցվում էր ուրախությամբ:
«Ինտուրիստ» հյուրանոցում ինձ համար մասնավոր սենյակ (համար) էր հատկացված՝ մաքուր, 2 սենյակով և բաղնիքով: Ասացին, որ տվել են ամենալավը:
Քրոջս աղջիկը, որը ինչպես ասացի, ճարտարապետ էր, ինչ հնարքներով Երևան էր եկել կեսգիշերին և ինձ գտել: Հետաքրքիր էր մեր հանդիպումը: Գիշերը ժամը 2-ին ծեծում են իմ դուռը, ես, առանց հարցնելու, թե ո՞վ է, բաց եմ անում դուռը, և մի երիտասարդ, գեղեցիկ օրիորդ, փաթաթվելով իմ վզին, սկսում է համբուրել՝ լալով կրկնելով՝ «սիրելի քեռի ջան»: Ուշքի չեկած՝ մի վայրկյան շփոթված էի, թե այս ի՞նչ ընդունելություն են պատրաստել ինձ համար: Մի՞թե Հայաստանն էլ ընդօրինակել է որոշ արևելյան երկրների սովորությունները: «Ես Թամարան եմ, քեռի ջան» խոսքերն անհայտացրին իմ շփոթությունը, և ես իմ հերթին փաթաթվեցի նրան և գրկելով ներս տարա սենյակս՝ հայտնելով շնորհակալություն հյուրանոցի գիշերային հերթապահին, որն ուրախ ժպիտով նայում էր մեզ: Նա գիտեր, թե որտեղից եմ եկել և ինչո՞ւ:
Այլևս քնելու մասին խոսք չէր կարող լինել: Անվերջ խոսում էինք և գրկախառնվում: 
Առավոտյան միասին գնացինք դիմավորելու քրոջս, որը գալիս էր իր 2 տարեկան թոռի հետ: Թամարան ամուսնացած էր նույնպես մի ճարարապետի հետ: 
Քույրս ամուսնացել էր մի վրացի իշխանի հետ, որը ստալինյան մաքրագործումներին զոհ էր գնացել: Նրանից ունեցած դուստրը, մեծանալով ու ուսում ստանալով արդեն ասածս միջոցով, ամուսնացել էր նույնպես մի նախկին վրացական իշխանի հետ: Ես ծիծաղում էի, թե ինչ ցեղական հիվանդություն ունեք իշխանների հետ ամուսնանալու, երբ նրանց ժամանակն արդեն անցել է: 
Երբ քույրս իջավ շոգեկառքից, ես տեսա մայրիկիս, որը ձեռքերը պարզած, մոտենում էր ինձ: Ընդառաջ վազելով ու գրկելով՝ ասացի «մայրիկ ջան» ու սկսեցի համբուրել, համբուրել:
«Գուրգեն ջան, ես մայրիկը չեմ, ես Սաթոն եմ»: Չէի կարող հավատալ, այնքան էր նմանությունը: Չհիշեցի, որ մայրիկս աջ ձեռքի մատների մկանները կրծել էի, երբ նա ծածկել էր բերանս, որ ես ձայն չհանեմ, որ մեզ էլ չտեսնեն այն ոճրագործները, որոնք մորթեցին իմ անմոռանալի եղբորը: Բռնեցի աջ ձեռքը ու նայելով մատներին՝ հասկացա, որ Սաթոն իմ մայրիկը չէր, այլ քույրը, որը նման էր նրան, որին ես թողել էի սպիտակած մազերով, 42 տարի առաջ: Ժամանակն ու դժբախտ կյանքը քրոջս մազերն ու դեմքի տանջված գծագրությունն այնքան էին նմանեցրել նրան մորս, որ նույնիսկ անհավատալի էր: Ես քրոջս էլ էի սիրում: Հիմա այդ նմանության պատճառով ես 2 կարոտ էի առնում՝ մորս և քրոջս: Մայրս 30 տարի առաջ էր մահացել: Երբ բաժանվեցի նրանից 1930 թվականին, նա արդեն նմանվել էր իմ քրոջ Սաթենիկին: Երևի այս էր պատճառը, որ իմ ուղեղում մնացել էր նրա տեսիլքը, և նույն այդ տեսիլքը ես տեսա Երևանի կայարանում՝ 1972 թվականին: 
Նկարները հանձնեցի: Հեռատեսիլով Երևանի ժողովուրդն իմացավ այդ ու տեսավ ինձ, և ես մի քանի խոսք էլ ասացի նկարների ու դրանք Հայրենիքին նվիրելու իմ որոշման մասին: 
Մատանին էլ հանձնեցի: Մատանին ավելի էր ուրախացրել ստացողներին, որովհետև դա հայ թագավորի առաջին մատանին էր, որ նրանք թանգարանում պիտի ունենային և հարկ եղած դեպքում ցուցադրելու էին: Իրենք էլ, պատմաբանների տվյալների վրա հիմնվելով, նույնիսկ գտան, թե որ թվի մատանի-կնիքն է: Մեծերից մեկն ասաց ինձ, որ միլիոն դոլար նվերն այնքան գնահատելի չէր լինելու Հայրենիքի համար, որքան այդ աննման մատանին: Ես ուրախ էի: Մատանին իմ մատի փոխարեն գրավեց իր արժանի տեղը մեր Երևանի թանգարանում: 
Երբ ես թանգարան այցելեցի, ինձ տվեցին մի գրություն որով հայտնում էին շնորհակալություն նվերի համար: Ասացի, որ գրության կարիքը չկա, թանգարանի կառավարիչը՝ մի շատ ազնիվ պարոն, ասաց. «Վերցրու: Մենք շատ հաճախ չենք տալիս այդպիսի գնահատագրեր: Ձեր արածը մի անգնահատելի բան է մեզ համար»: դատական թղթապանակի մեջ է այդ գրությունը: 
Երևանում ինձ ցույց տվեցին զանազան գործարաններ, որոնք աշխատում էին ամբողջ թափով: Արդյունաբերական ցուցահանդես-տաղավարների (ԺՏՆՑ) տպավորությունների գրքերում առաջարկում էին ինձ մի քանի խոսք գրել, և ես ուրախությամբ է ընդառաջ գնում նրնց խնդրանքին:
Գնացի Սևան: Կերա խորոված արած Սևանի աննման ձուկը: 
Մի զարմանք, որ շատ քիչ եմ գրելու Երևանի մասին, որովհետև հատորներ պետք է գրվեն մի քաղաքի վերածննդի ու թափի մասին:
Մի բան եմ շեշտելու, որով հասկացողների համար պարզ կլինի, թե ի՞նչ է կատարվում Երևան կոչված քաղաքում: 
Հյուրանոցիս 3-րդ հարկի պատուհանից սկսեցի համրել շինարարական այն հսկա կռունկները, որոնք ցցված էին դեպի երկինք և որոնք ապացուցում էին, որ այնտեղ կատարվում էմեծ շինարարություն, որովհետև փոքր շինությունների համար այդպիսի մենքենաներ չեն գործածում: 
Ամբողջ քաղաքը չէի կարող տեսնել, միայն կեսն էր երևում, հաշվեցի՝ 26: Եթե նույնն էլ մյուս կեսումն է, ուրեմն քաղաքում 52 տեղ կատարվում էին շինարարական մեծ աշխատանքներ: Աշխարհիս ո՞ր քաղաքում է (Երևանի մեծության համեմատ) միաժամանակ կատարվում այդպիսի հսկայական աշխատանք: 
Իմ ժամանակի մեծ մասն անցկացնում էի հյուրանոցում, որովհետև, որպես բացառություն և համաձայն իմ խնդրանքի, քույրս և Թամարան էլ սենյակ ին ստացել այնտեղ: Նրանք գնում էին իրենց սենյակը միայն քնելու. ամբողջ ժամանակ միասին էինք, և մեր խոսակցությանը վերջ չկար: 
Իմացա շատ նորություններ մեր հարազատների մասին, որոնք ինձ տխրեցին:
Իմացա լուրեր, որ ինձ ուրախացրին: 
Մի դեպք պատահեց Երևանում, որն ինձ փաստեց, որ իմ ընտրած ուղին ու ծրագրած գործողությունը ճիշտ է: 
Մի առավոտ վաղ էի արթնացել և նստած պատուհանի առաջ՝ նայում էի դեպի Արարատը: Օրը պարզ ու սքանչելի էր: Նոր բարձրացող արևն իր ճառագայթներով լուսավորել էր մեր սրբության գագթը, որը ծածկված էր ձյունով: Ամեն րոպե տեսարանը փոխվում էր, և կարծես արևի ճառագայթները շոյում էին նրա ձյունազարդ գագաթը, որը հազարավոր զանազան գույնի արտացոլումներով արևին վերադարձնում էր իրեն տված համբույրները: Այս չէր, որ ինձ զարմացրեց ու անչափ ուրաացրեց: 
Հյուրանոցից ոչ հեռու փոքրիկ տնակներ կային: Բնակիչներն արդեն բակում էինև պատրաստվում էին գործի գնալու: Իմ ուշադրությունը գրավեց գլուխը շալով փաթաթած մի կին, որը մառանից դուրս էր քշում մի կով: Երբ կինը տեսավ փայլող Արարատի գագաթն ու արևի ճառագայթների արտացոլումը, մոռացավ իր կովը, հպարտությամբ բարձրացրեց գլուխը, նայելով դեպի լեռը՝ խաչակնքեց ու մի քանի վայրկյանսառած նայում էր տեսարանին: 
Միթե այս մի փաստը բավական չէ հրամայելու աշխարհին, որ վերադարձնեն մեզ մեր լեռը, որի վրա, ըստ ավանդության, Նոյյան տապանն է իջել: 
Այս տեսարանից հետո հասկացա, թե ի՞նչ է ամեն մի հայի համար նույնիսկ կոմունիստական Հայաստանում, մեր Արարատը, որը տաճիկներին են նվիրել խաբեբա միջոցներով: 
Այցելեցի Միասնիկյանի անվան գրադարանը, որին տարիներ առաջ ուղարկել էի երկուական օրինակ անգլերեն լեզվով Ամրիկայում հրատարակած իմ 5 գրքերից: 
Կառավարիչը ոչ միայն 15 րոպեի ընթացքում բերեց իմ բոլոր գրքերը, այլև հրավիրեց գրադարանի մի խումբ պաշոնյաների ու նրանց ներկայացրեց գրքերի հեղինակին: 
Մոտ կես ժամ շատ սիրալիր խոսակցություն ունեցա նրանց հետ: Նամանավանդ ուրախացա, երբ մի երկուսը հայտնեցին, որ այս կամ այն գիրքը կարդացել են: Հետաքրքրվեցի, թե արդյոք գրքերս ընթերցողներ ունե՞ն: Ներկաներից մեկը, ցույց տալով գրքերից երեքը, ասաց, որ սրանք ավելի են պահանջվում կարդացողների կողմից քան մյուսները: ես բավականացած էի, զուր տեղը չէի ուղարկել: 
Իմ՝ Երևան այցելելու որոշված 15 օրն աննկատ անցավ:
Վերդարձիս տոմսը Երևան-Մոսկվա-Փարիզ-Նյու Յորք էր: 
Թողեցի Երևանը: Մոսկվայում անսպասելիորեն նորից երևաց Թամարան: Եկել էր Թիֆլիսից՝ ինձ վերջին անգամ տեսնելու ու համբուրելու, ինչպես ինքն էր բացատրում: Բաժանվելիս հարցրի՝ արդյոք ամերիկյան լրագրերով հետաքրքրո՞ւմ է: Պատասխանը բացասական էր: 
Երբ ամեն ինչ վերջացած էր, և ես կատարել էի իմ ծրագրածը, ու նստած բանտում՝ սպասում էի դատավարությանը, ստացա նամակ մերոնցից: Հասցես ես էի ուղարկել: Թամարան գրել էր, որ հիմա նա միայն հասկացավ, թե ինչո՞ւ ես հարց տվի ամերիկյան լրագրերի մասին: Գրում էր, որ հիմա արդեն շատ է հետաքրքրվում, որ իմանա, թե ինչո՞վ է վերջանալու այս բոլորը: Հիմա արդեն նա գիտե, թե ինչով է վերջացել: Նամակները ոչ հաճախ ստանում եմ նույնիսկ հիմա էլ: 
Սաթո, սիրելիս, Թամարա, ջանիկս, մի տխրեք: Ես տխուր չեմ: Ես կատարեցի այն, ինչ իմ կյանքի նպատակն էի դրել: Գուցե մի օր նորից տեսնվենք և այս անգամ ավելի շատ խոսելու բաներ ենք ունենալու...
Հույս ունեի, որ վերադառնալով Սանտա Բարբարա, պիտի ունենամ մի նորություն տաճկական հյուպատոսարանից: Սխալվում էի. ոչ մի նորություն: Չքի ուզում ինքս հեռախոսել, որ կասկած առաջ չբերեմ: 
Բոլոր գրություններս արդեն պահարանի մեջ էի դրել ու հասցեագրել: Երևանում ես խոստացել էի՝ որպես ամերիկացի հայ գրող իմ անձնական արխիվը (նամակները, զանազան թղթեր, վկայականների օրինակները և այլն) ուղարկել Երևան՝ պետական արխիվ: 
Թամարային ուղարկեցին իմ բնագիր վկայականները. մեր ընտանեկան նկարներն ու փաստաթղթերը, “WHO IS WHO”-երը, որտեղ ես էլ էի հիշված, ընդհանրապես ամեն ինչ, որ կարող էր ապագայում պետք գալ նրանց՝ ցույց տալու համար, թե ինչ դիրք էի ունեցել Ամերիկայում: Ուղարկեցի նաև մի-մի օրինակ իմ մնացած գրքերից: 
Որովհետև դեռ չգիտեի՝ ինչպե՞ ս որտե՞ղ, և ինչպիս՞ի հանգամանքներում պիտի կարողանամ իրականացնել իմ ծրագիրը, ես համենայն դեպս ուսումնասիրեցի “WHO IS WHO” հաստ գրքի մեջ իմ ատրճանակը տեղավորելու հնարավորությունը: Դժվար էր, բայց ես ստիպված էի ինքս դանակով թերթերը իրար հետևից կտրել, զենքի համեմատ, որ տեղավորվի: Երբ վերջացրի, ունեի մի անմեղ գիրք, որի կողը եթե բարձրացնես ու մի 10 երես թերթես, հրապարակ էր գալիս զենքը, որ հենված էր մի փոքրիկ զսպանակի: Բավական էր մի չնչին ցնցում, և զենքը բարձրանալով բուռս էր մտնում: 
Այդ գիրքն էր, որ դատավարության ժամանակ ցույց տալով՝ դատախազը բացականչեց. «Ահա մի գիրք, որ հազար երեսներով փաստում է, որ մեղադրյալը մեղավոր է և նախօրոք պատրաստվել է այս ոճրագործության համար»: Նույն այդ գիրքն էր, որ իմ փաստաբան Լինզին, ցույց տալով վերջին թերթերը, բացականչեց. «Հասարակ մար՞դ է արդյոք Յանիկյանը, որը բարձրագույն ատյանի դատավորի կողքին գրավել է իր տեղը այս գրքում, որտեղ տեղ ունենալու համար պետք է արժանավոր լինել: Ոչ, նա հասարակ ոճրագործի անուն չի կարող կրել, ինչպես ցանկանում է պարոն դատախազը»: Բացի պարաբելումից (զենքի մակնիշ), որը գնել էի Բեևեռլի հիլզում, 25 տարի առաջ, ես ունեի և մի փոքրիկ ինքնագործ բրաունինգ (ատրճանակի մակնիշ): 
Ապահովության համար ցանկություն ունեի փորձել զենքը: Մասնավոր այդպիսի տեղեր կան, որտեղ թույլտվություն է այդ: Այդ զենքով ես մի քանի անգամ կրակել էի, երբ 20 տարի առաջ ընկերներով գնացել էինք Վըրջին լեյք (լիճ)՝ ձկնորսության: Մրցում էին կազմակերպել, և ես զենքով 50 քայլի վրա նշան առա ու խփեցի 50 սենթանոց ամերիկյան արծաթե դրամը, որը՝ որպես հիշատակ, գտնվում էրտուփում, որտեղ զանազան մանր-մունր բաներ կային: 
Փորձելու միտքը թողեցի, որովհետև կասկած կարող էր առաջ բերել: Բավականացա նրանով, որ հետս պիտի ունենամ և բրաունինգը: 2 զենքերն էլ քանդելով՝ մաքրեցի, յուղեցի և համարյա համոզված էի, որ մեկն ու մեկը պիտի գործի: Մի քիչ ծանոթ լինելով զենքերին, որոնց նմանը ես համարյա ամբողջ կյանքումս ունեցել էի, զննելով մասերը ու քննելով՝ տեսա, որ ամեն ինչ կարգին է, և կասկած ունենալուպատճառ չկա: 
Եթե մեղքը փամփուշտներին լինի, մտածեցի ես, դա արդեն իմ բախտը կլինի: Արտաքուստ ես հանգիստ էի, բայց ներսումս խառնաշփոթություն էր: Ինչո՞ւ նամակը չի գալիս: Ի՞նչ պիտի անեմ, եթե մերժեն, ի՞նչ նոր միջոցներ եմ որոնելու, ի՞նչ կլինի, եթե անսպասելիորեն առանց հեռախոսելու նրանք վերցնեն մի օր ու գան Սանտա Բարբարա՝ որպես բարեկամներ: Հասցես ունեն: Բայց պիտի հրապարակ գա իմ իսկական անունը: Եվ ամեն ինչ ջուրն նկնելուց բացի, կարող է որոշ անհանգստություններ ստեղծել ինձ համար: Անունս կեղծել եմ, ուրեմն մի նպատակ ունեի: Այսպիսի զանզան հարցեր ավելացնում էին իմ մտածումները: 
Մի սքանչելի օր վերջապես ստացա հյուպատոսարանից այնքան թանկագին նամակը, որը տեղեկացնում էր թե Անկարայի կառավարությունը տեղեկացրել է, որ ընդունում են նվերները և հարկ եղածը կարգադրել են իրենց: Խնդրում են, որ հեռախոսեմ, թե ե՞րբ և ինչպե՞ս պիտի ընդունեն նվերները և որտե՞ղ: 
Հիմա արդեն ամենալուրջ հարցն էր, որ պետք է որոշվեր՝ ե՞րբ և որտե՞ղ: Իմ կյանքում շատ անգամներ է պատահել, երբ ինչ-որ մի բանի մասին սկսել եմ խոսել, որոշակի ծրագիր չեմ ունեցել. խոսակցության ընթացքում անսպասելիորեն ամենահարմար որոշումը հրապարակ է եկել:
Այս փորձառությունը աչքի առաջ ունենալով՝ որոշեցի հետևյալ առավոտ հեռախոսել: 
Շատ ուրախացան: Գլխավոր հյուպատոսի հետ էի խոսում: Կրկնելով նույնը, ինչ գրել էին նամակում, ավելացրեց որ շքանշանը կուղարկեն, երբ նվերները տեղ հասնեն: Հարցրեց, թե ե՞րբ կարող եմ տալ նվերները: Վճռական րոպեն էր. իմ պատասխանից էր կախված, թե որտե՞ղ է կատարվելու մոտավորապես ՝ ըստ իմ հիշողության: Շատ անգամներ բանտում հիշել և այս խոսակցությունը: 
-Ձերդ վսեմություն, Դուք Սանտա Բարբարայում եղե՞լ եք,-հարցրի ես: 
-Այո, մի քանի անգամ, շատ լավ քաղաք է:
-Դե, ուրեմն դժվա՞ր կլինի Ձեզ համար մի անգամ ևս գալ ու լինել իմ հյուրը նախաճաշին և անձամբ ընդունել ներները:
-Մի րոպե, միստր Յանի խան: 
Ես լսում էի, թե ինչպես նա խոսում էրմեկի հետ: Մի քիչ իմանալով թուրքերին՝ հասկացա, որ խոսում էր իր օգնականի հետ: 
-Այո, վատ գաղափար չէ, որ մենք գանք Սանտա Բարբարա, մենք երկուսով ենք գալու, Դուք կլինեք մեր հյուրը:
-Ի՞նչ էք ասում, Ձերդ վսեմություն: Այդ անհնարին է: Ձեզ պես հյուրեր ունենալը ինձ համար մեծ պատիվ է: Կխնդրեմ չզրկեք ինձ այդ հաճույքից:
-(Ծիծաղելով) Տարբերություն չունի. եթե պնդում եք, մենք կլինենքձեր հյուրը: Ե՞րբ և որտե՞ղ հանդիպենք:
Երկրորդ կարևոր հարցը պետք է, որ լուծվեր առանց երկար մտածելու:
-Ձերդ վսեմություն, ժամանակն ու օրը դուք որոշեք, տեղը՝ իմ բնակարանը: 
-Աղա Յանի խան, մեր բարեկությունը թույլ է տալիս ինձ անկեղծ լինել Ձեզ հետ: Սանտա Բարբարայի հետ մի քիչ ծանոթ եմ: Ձեր բնակարանի հասցեն միջին կարգի բնակիչների տեղն է: Կասկած չունեմ, որ հասկանում եք, որ մենք պաշտոնական ներկայացուցիչներ ենք մեր կառավարության, և միշտ պետք է նկատի ունենանք, թե ո՞ւր ենք գնում և ո՞ւմ ենք այցելում: Մեզ համար մի քիչ անհարմար կլինի ձեր տուն գալ: Եթե դուք համաձայնվեք, մենք կարող ենք հանդպել «Բալթիմոր» հյուրանոցի սրահում...
Առանց թողնելու, որ նա վերջացներ իր ասելիքը, ես պատասխանեցի. 
-Սքանչելի է, Ձերդ վսեմություն: Ձեր որոշումը օրենք է ինձ համար: Կտեսնվենք «Բալթիմոր» հյուրանոցում: Ե՞րբ:
-Մի րոպե: թողեք նայեմ իմ օրագիրը: Ամսի 20-ին: Այսինքն՝ եկող շաբաթ օրը: 
Ամսի 20-ի՞ն: Կայծակի արագությամբ անցավ իմ ուղեղում այդ թվականը: Բոլոր լրագրերը և ձայնասփյուռն ամիսներ ի վեր հոլովում են այդ օրը: Դա Ամերիկայի նախագահական ընտրությունների օրն էր: Ոչ, այդ օրը հարմար չէր, թելադրեցին ինձ տրամաբանությունս ու զգացումներս: 
-Մի րոպե, Ձերդ վսեմություն: Թողեք ես էլ նայեմ իմ օրերի բաժանումը, որովհետև մի ամուսնություն կա Սան Ֆրանցիսկոյում, որտեղ ես քավորն եմ և չեմ կարող բացակայել: Օ՜հ, այո, այդ օրը ես պետք է այնտեղ լինեմ: Ներողություն, այդ օրը անհնարին է, որոշեք մի ուրիշ օր: 
-Մյուս օրը կարող է լինել միայն մի շաբաթ հետո, որովհետև մյուս բոլոր օրերը զբաղված են: Հունվարի 27, այսինքն 2 շաբաթ հետո: Լավ է: Ժամը 11-ին՝ «Բալթիմորում»:
-Սքանչելի է, Ձերդ վսեմություն: Ես ձեզ կդիմավորեմ: Ժամը 11-ին կսպասեմ: Եթե փոփոխություններ կլինեն՝ տեղեկացրեք: Եթե իմ կողմից մի բան պատահի, որը չեմ կարծում, նույնպես կտեղեկացնեմ: 
Մեր խոսակցությունը վերջացավ, և ես մի խորը շունչ քաշեցի: 
Ինչպե՞ս ինձ հաջողվեց այս բոլորը, դերասանություն անելով, կարգադրել, չեմ կարող բացատրել, որովհետև եթե մի քիչ խորը մտածենք, իմ հնագիտությունը շատ սխալ հիմքի վրա էր դրված: 
Մի մարդ, որ ցանկություն ունի արժեքավոր նվերներ տալ՝ ինչ-որ նշաններ ստանալու համար, կարո՞ղ էր մի ինչ-որ հարսանիքիպատճառով հետաձգել: Երկրորդը՝ երբ բերանիցս դուրս թռավ, որ ես ամուսնության քավոր եմ լինելու, հասկացա սխալս, բայց արդեն ուշ էր: Մուսուլմանները քավոր չեն ունենում: 
Այս և ուրիշ մանր-մունր փաստեր ապացուցում են, որ տաճկական հյուպատոսարանը ստացել էր կարգադրություն՝ ամեն կերպ ստանալ այդ նվերները, որոնցով շատ հետաքրքրված էին Անկարայում: Եթե հյուպատոսը կամ նրա օգնականը մի քիչ ավելի խելք ունենային և տրամաբանություն կամ ավելի զգույշ լինեին, որ որպես դիվանագետներ պետք է, որ լինեին, ես չպիտի կարողանայի հարցը լուծել:
Բոլոր դեպքերը և առիթները, որոնք կարող էին երևան հանել իմ կազմած ծրագրի բուն նպատակը, հակառակ ամեն ինչի, լուծվում էին իմ օգտին: Ես չեմ կարող բացատրել, որ այս միայն իմ վարպետության կամ հմտության արդյունքն է եղել: ոչ: Ես համոզված եմ, որ իմ ճակատագիրն էր ղեկավարում այս բոլորը, որ ես հասնեմ իմ ծրագրած գործի հաջող իրագործմանը: 
Արդեն հիմա ինչ պարզ էր: Հունվարի 27-ը լինելու էր այն օրը, երբ ես հնչեցնելու էի նոր ձևի պատերազմի փողը ու հրավիրելու ինձ նման անհատներին՝ կիսատ չթողնել գործը, որը ես սկսելու էի: 
Երբ այս խոսակցությունը վերջացավ, պառկած իմ անկողնում՝ փակեցի աչքերս և մտքով սլացա այն վայրերը, որտեղ տեսել էի անհամար մարդկային ոսկորներ: Ո՞վ գիտե, գուցե այդ ոսկորների մեջ կան և իմ հարազատները: Սխալ եմ ասում՝ ո՞վ գիտե: Իհարկե. ոչ միայն կան, այլ բոլորն էլ իմ հարազատների ոսկորներն են, իմ տանջված ու սիրելի ցեղի զավակների մնացած հետքերը այս աշխարհում:
Մի անորոշ ժամանակ մնացի ոչ արթուն, ոչ քնած դրության մեջ: Երբ բացի աչքերս, նայեցի 4 կողմս, հիշեցի ունեցած խոսակցությունս և միայն այն ժամանակ լիովին հասկացա, թե ինչ էր կատարվել այդ 1973 թվականի հունվարի 12-ի ժամը 11-ին: 
Իմ տրամադրության տակ ունեի մոտ 15 օր: Գրեցի որոշ քանակությամբ նամակներ՝ զանազան բարեկամներիս, հարազատներիս: Սկսեցի մաքրել իմ հարկաբաժինը: Ուզում էի, որ ոչինչ չմնա այնտեղ: Կատարեցի մինչև ամսույն վերջը վճարումը բնակարանիս համար: 
Երիտասարդ ծանոթներիս ու բարեկամներիս սկսեցի նվիրել ունեցածս՝ բացատրելով, որ բնակության համար տեղափոխվելու եմ հյուրանոց, և կահկարասիի կարիք չեմ ունենալու: Նույնիսկ անկողինս և բոլոր սպիտակեղենը տվեցի ուսանող բարեկամներիս
Որոշ բաներ տվեցի Salvation Army-ին: 
Ամեն երեկո հանդիպում էի բարեկամներիս և առաջվա նման ժամանակ էի անցկացնում: Կյանքիս ընթացքը չէի փոխել: Ես նույն ժպտացողն էի: 
Օրերն անցնում էին, և ես ցանկացա տեղափոխվել «Բալթիմոր»: Մտածել էի, որ ես կհյուրասիրեմ հյուրերին իմ bungalow-ում (երկհարկանի տուն), որը պիտի վարձեի: 
Լրագրերում «Բալթիմորի» մասին կարդացել էի, որ այնտեղ մի քանի անգամ անհամություններ են եղել երկար մազերի պատճառով: 
«Բալթիմորը» ես լավ էի ճանաչում: Մոնթե Սիթիի ու Սանտա Բարբարայի «ազնվական» համարվող Գլորիալ կազինո-ակումբները միևնույն տիրոջն են պատկանում: 
Երկար տարիներ Գլորիալ կազինոյի անդամ լինելուց հետո հրաժարվեցի անդամությունից: 
Պատճառն այն էր, որ ես ունեի մի քանի սևամորթ բարեկամներ: Նրանցից մեկը մեր երկրաչափների ակումբի անդամն էր, նույնիսկ ակումբի վարչության մեջ էր և հաճախ էր ինձ հյուրասիրել: Ցանկացա մի երեկո նրանց՝ որպես իմ հյուրը, տանել Գլորիալ ակումբ: Երբ վարչությունն իմացավ, հայտնեց, որ ակումբը private (անձնական) է, և ես չեմ կարող նրանց ունենալ իմ հյուրը: 
Ես, իհարկե, կարող էի հարցը դնել օրինական ճանապարհով, սակայն համոզված էի, որ կկորցնեմ, որովհետև ակումբի տերը մեծահարուստ կապրիզոտ (քմայքոտ) մի անձնավորություն էր և ուներ շատ ու շատ իր նման հարուստ բարեկամներ, ու ես չէի կարող շահել, ուստի հրաժարվեցի ակումբի անդամությունից: 
«Բալթիմոր» հյուրանոց հաճախ էինք գնում ընթրելու: 
Խմիչքատան բոլոր ծառայողներն ինձ լավ գիտեին դոլարի շնորհիվ: 
Այդ ժամանակ մազերս մի քիչ ավելի երկար էին, քան պահանջում էր «Բալթիմորի» տիրոջ կարգադրությունը:
Իմանալու համար թե իմ մազերի երկարության պատճառով կարո՞ղ եմ դժվարություններ ունենալ, երբ «Բալթիմորում» ուզենամ բնակարան վարձել, երեկոյան գնացի խմիչքատուն: Երբ ապսպրեցի վիսկի նա ասաց, որ մազերդ երկար են, և արգելված է այդպիսի մազեր ունեցողի սպասավորել: 
Ես բերետ էի դնում: Երկար չմտածելով՝ մազերս հավաքեցի ու պահեցի բերետիս տակ ու կրկնեցի ապսպրանքս: 
Ծիծաղելով՝ նա ինձ սպասարկեց: Դրությունը պարզ էր. եթե խմիչքատանը չեն սպասավորում, իհարկե սենյակ ստանալս ավելի քան կասկածելի էր դառնում: 
Վերադարձա տուն ու չցանկանալով գնալ սափրիչ մոտ՝ ինքս կտրեցի մազերս: 
2 օր անց գնացի «Բալթիմորի» գրասենյակ և պատվիրեցի սենյակ՝ մի շաբաթով: 
Ցույց տվեցին՝ մոտավորապես հյուրանոցի ո՞ր մասում է լինելու իմ վարձածը: Ես հավանեցի, և պայմանավորվեցինք, որ հետևյալ երկուշաբթի օրվանից սկսյալ բնակարանը իմ տրամադրության տակ է լինելու: 
Երկուշաբթի օրը իրերովս տեղափոխվեցի «Բալթիմոր»: 
Այժմ ես ունեի 2 բնակարան: Հարկաբաժինս պահել էի միայն հեռախոսի համար: Հյուրանոցի հեռախոսից չէի ուզում օգտվել, որ իզուր տեղն անմեղ ծանոթներիս ու բարեկամներիս ապագայում անախորժություններ չպատճառեմ: 
Որպեսզի համոզված լինեմ, որ փոփոխություն չի կատարվել ծրագրում հեռաձայնեցի հյուպատոսարան: Համոզվելով, որ ոչյնչ չի փոխվել, ես սկսեցի ուղարկել գրություններս: Ինքնաշարժս հանձնեցի եվ վերջին 3 օրն օգտագործում էի բարեկամիս ինքնաշարժը: 
Ուրբաթ երեկոյան փողոցի նամարկղերին հանձնեցի մոտ 300 նամակ՝ հասցեագրված Կալիֆոռնիա (ուրիշ տեղերինն արդեն ուղարկել էի): Պահեցի միայն 10-ը, որոնք հասցեագրված էին Սանտա Բարբարայի անհատներին և տեղական լրագրին, որոնք որոշեցի ուշ գիշերը գցել նամակարկղը, որպեսզի շաբաթավերջի արձակուրդից հետո տեղ հասնեին, երբ ամեն ինչ վերջացած կլիներ: 
Մի վերջին անգամ քննելով ցուցակս, որ համոզված լինեմ, թե ամեն ինչ կատարել եմ, և բաց թողած բաներ չկան, ոչնչացրի այն: 
«Բալթիմոր» ես գնացել էի միայն իմ մի մաս հագուստեղենով ու փոքրիկ պայուսակով, որի մեջ դրել էի մի քանի գրքերից մի-մի օրինակ ու այն, ինչ ցանկանում էի, որ անցնի կառավարության ձեռքը, այսինքնէ իմ գրած նամակների օրինակները, 8 հասցեովուղարկված գրքերի բնագրերը և որոշ նամակների օրինակները: Դրանք նախագահներ Ջոնսոնի և Նիքսոնի ինձ ուղարկած նամակներն էին: 
Կարևոր բոլոր թղթերը և հաստատագրերը իմ կարծիքով լավ տեղ էի պահել: Փաստերը մի անգամ ևս եկան ապացուցելու, որ մեր Ամերիկայի Սահմանադրությունը միայն հասարակ անհատների համար է գրված: Բարձր դիրքերի տերերի համար նա ոչ միայն գոյություն չունի, այլև կառավարության հիմնարկությունների համար նույնպես ծաղրանկար է, երբ ԷֆԲիԱյ-ը (FBI-ը Դաշնակցային հետախուզության գրասենյակ), որը կազմված է օրենքները խախտողներին հրապարակ բերելու համար, որպեսզի պատժվեն, ինքը անխիղճ կերպով ոտնատակ է տալիս մեր Սահմանադրությունը: Ի՞նչ անուն կարելի է տալ, երբ առանց դատական որոշման, 2 պաշտոնյաներ, ինքնակամ ոտնատակ տալու Սահմանադրության չորրորդ հավելվածը, համարյա ուժ գործադրելով, սպառնանքով գրավում ու Վաշինգտոն են տանում 2 մեծ պայուսակները, որոնք գտնվում էին մի երրորդ անձնավորության մոտ: Տանելը քիչ է, հարկավոր էր 2 դատական հեռագիր, որ իրենց գողացածները վերադարձնեն 60 օր հետո: Վերադարձրին, բայց ոչ թե ինձ կամ իմ փաստաբանին, այլ դատախազին՝ նախօրոք միջից անհետացնելով իրենց կարծիքով կարևոր փաստաթղթերը, որոնք դատավարության ժամանակ կարող էին օգտագործվել իմ օգտին: 
Վաշինգտոնում կատարվում է այն, ինչ 12 տարի առաջ ես գրել էի իմ «Ամերիկացու ձայնը» գրքում: 
...Ուրբաթ օրը, երեկոյան ժամը 11-ին հանձնեցի փոստին մնացած վերջին նամակները: Լարված դրության մեջ էի, և քունս չէր գալիս: Գնացի օվկիանոսի եզերքը ու նստած ծովափին՝ տարվեցի հիշողություններով...
Տեսնում էի ինձ մեր Թիֆլիսի տանը, մայրիկս, ծալապատիկ նստած թախտի վրա, ողջունում էր ինձ դպրոցից վերադառնալիս. «Գուրգեն ջան, հոգնել ես, արի հանգստացիր»: Եվ ես՝ 16 տարեկան, ռուսական կամերչեսկի դպրոցի վերջին դասարանի աշակերտս, համբուրում էի մայրիկիս ու գլուխս դնելով ծնկին՝ խնդրում էի պատմել իմ մանկության մասին: Շոյելով գլուխս՝ սկսում էր. «Քեզնով էի...1 ամսից պետք է ծնվեիր...Շուն ղասաբը նոր զենք էր առել ու փորձելու համար քեռուդ սպանել էր հայրիկիդ խանութի առաջ...Արզրումի ջարդը դրանով սկսեց...Քեռուդ գիշերով գաղտնի թաղեցինք մեր տան բակում...Չդիմացա...Ժամանակից 3 շաբաթ առաջ աշխարհ եկար...տերտեր չկար, հայրիկդ աղոթեց ու անունդ «Ջարդի տղա» դրինք...մեր տունը Աղջիկ ախպուրեն քիչ հեռու պարսակական հյուպատոսարանին մեծ պարտեզին կպած էր: 27 մեծ ու փոքր ազգականներ հավաքվել էին մեր տանը՝ որպես ավելի ապահով տեղ: Պարսից հյուպատոսը հայրիկիդ լավ բարեկամն էր...Եկավ մեր տուն և ասաց. «Ջարդը պիտի ավելի շատանա, ձերոնց առ ու արի, մեր հյուպատոսարանի մոտ մեծ ախոռ կա, դատարկ է, այնտեղ պահվեք, ավելի ապահով է»: 27 հոգի՝ մեծ ու պստիկ, գնացինք հյուպատոսի ախոռը: Քով քովի նստած ՝ բոլորը սուս-փուս էին...դու լաց էիր լինում, ինչ անում էի ձայնդ չէիր կտրում...Քեռուդ կինը ասաց. «Պրաքսիմա, խեղդիր այդ տղային, որ պատճառ չլինի մեր բոլորի կորստին»: Ճար չունեի, շալիս ծայրը բերանդ կոխեցի...երբ սկսեցիր կապտել, չդիմացա, շալս ետ քաշեցի...այսպես մի 2-3 անգամ արի, շատերը լալիս էին, հայրիկդ նույնպես առանց ձայնի արցունք էր թափում...Էլ չեմ կարող, ասացի, չեմ կարող իմ ձեռքով խեղդել տղայիս, եթե Աստված կամենա, կպաշտպանի տղայիս...Քեզ վերցնելով՝ գնացի այգու հեռավոր անկյունը: Հայրիկդ էլ գիշերները հաց ու ջուր էր բերում ինձ համար»: 
Կյանքումս միշտ էլ հակառակ էի եղել ուժին, որովհետև դրանով, ոտնատակ տալով մեկ ուրիշի իրավունքները, նույն չափով կորցնում ես և քոնը: Գիտեի, թե ինչ էի անելու առավոտյան: Հանդեպ նրանց, որոնք ինքնակամ գալու էին ինձ տեսնելու, ես ոչ մի զգացում չունեի: Նրանք ինձ համար միջոց էին՝ հասնելու ցանկությանս: Եթե լինեին ուրիշները, ինձ համար տարբերություն չէր ունենալու: Զգացի, որ լալիս եմ: Արցունքները թափվում էին աչքերիցս առանց հեկեկանքի: բայց այդ խղճալու կամ տատանվելու արդյունքներ չէին այլ կատաղություն, որ դեպքերի ընթացքն այնպես դասավորվեց, որ ես դիմելու եմ մի միջոցի, որին միշտ դեմ եմ եղել: Նպատակիս հասնելու համար պետք է զոհեի իմ տեսակետներից գուցե ամենագլխավորներից մեկը: 
Մտքովս երբեք չէր անցնում մի անգամ ևս քննել իմ ծրագրածը: քննելու, փոխելու կամ հրաժարվելու խոսք չէր կարող լինել: Որոշումս վերջնական էր: Նպատակս այնքան սուրբ էր ինձ համար, որ իմ որոշ անձնական տեսակետների զոհաբերելը մի շատ էլ մեծ բան չէր: 
...Սրբեցի արցունքներս: Ժամացույց ցույց էր տալիս մեկու կես...Ես ծովի ափը իջա երեկոյան 10-ին. 3 ու կես ժամ...Ի՜նչ արագ էր անցել ժամանակը...Սթափվիր, Գուրգեն, հրամայեցի ես ինքս ինձ ու քայլերս ուղղեցի դեպի իմ սենյակը...Հեռախոսեցի, որ ինձ արթնացնեն ժամը ութին...Իննին գնացի ու մնաս բարով ասացի իմ կյանքի ընկերոջը: 10-ին արդեն հյուրանոցում էի և իմ սենյակում տեսնում էի վերջին պատրաստությունը ընդունելության համար: Ժամը 11-ին իմ հյուրերը գալու էին: Գնացի դուրս ու ման էի գալիս կանաչած բակում և ավելի հանգիստ էի, քան երբևիցե: Մտածում էի, թե արդյոք մի բան չէի՞ մոռացել: Ոչ կարծես ամեն ինչ կարգին էր: 
Սպասուհին եկավ հայտնեց, որսենյակը պատրաստ է: վերադարձա և մի անգամ ևս նայելով ու քննելով զենք-գիրքը՝ դրեցի այն հայելու առջևի սեղանի վրա: Քննեցի նաև այն բրաունինգը ու դրեցի մի կողմ ծածկելով «Թայմ» շաբաթաթերթով: 
Ժամը 10-ն անցել էր, երբ գնացի պատշգամբ: Առավոտը բավականին ցուրտ էր, և ես վերարկու էի հագելու գլխիս դրել իմ սովորական բերետը: 
Անցնողները բարև էին տալիս: Սովորություն էր, որ մոտիկ ապրողները ծանոթ-անծանոթ «բարի լույս» էին ասում միմյանց, որով ցույց էին տալիս (ըստ իրենց ըմբռնումի), որ զարգացած ու խելացի մարդիկ են: 
Կողքի սենյակի դուռը բաց էր: Մի խումբ մարդիկ առավոտ կանուխ թուղթ էին խաղում: հետագայում նրանցից մեկը դատավարության ժամանակ դատախազի վրա եղավ: Պարզվեց, որ մեծ դիրքեր ունեցող անձնավորություններ են եղել: Բոլորն էլ Կալիֆոռնիայի զանազան քաղաքներում դրամատների կառավարիչներ են եղել և եկել էին ժողովի: Առավոտ վաղ «փոկեր» էին խաղում, լավ ժամանաց դրամատների տերերի համար: 
...Տեսա՝ ինչպես 2 հյուպատոսները, դեռ հեռվից լայն ժպիտը դեմքերին. մոտենում էին ինձ: Ես էլ ժպտալով գնացի դիմավորելու: Մեկին, մինչ այդ, ինչպես ասել եմ, տեսել էի, մյուսին՝ ոչ: Մենք ծանոթացանք և որպես սրտագին հին ծանոթներ ձեռք մեկնեցինք: 
-Ուրախ եմ ծանոթանալու Ձեզ հետ, Յանի խան,-ասաց գլխավոր հյուպատոսը: 
-Ուրախությունն իմն է, Ձերդ վսեմություն,-պատասխանեցի ես:
Ինչ լավ, գեղեցիկ տեղ եք ապրում,-շարունակեց նա: 
-Ես այստեղ ժամանակվոր եմ ապրում: քաղաքում իմ բնակարանը ունեմ: Երբ ցանկանում եմ հանգստանալ կամ մասնավոր այցելողներ ունենալ, այն ժամանակ ես գալիս եմ այստեղ: 
-Ես ծանոթ եմ Սանտա Բարբարային, շատ լավ, սքանչելի, հարուստների քաղաք է: 
-Ոչ միայն հարուստների քաղաք է, այլ ամեն տեսակ մարդ էլ ապրում է: Այս կողմ, Ձերդ վսեմություն,-և այսպես խոսելով՝ ես առաջնորդեցի նրանց դեպի իմ սենյակը: Առաջարկեցի նստել բազկաթոռների վրա, իսկ ինքս նստեցի անկողնու անկյունին, այնպես էր երկուսն էլ իմ դիմացն էին: Բազմաթոռների մեջտեղը մի սեղան կար, որի վրա դրված էր իմ ճատրակի հավաքածուն: Ժամանցի համար երբեմն ինքս մենակ լուծում էի որոշ խնդիրներ, որոնք միշտ հրատարակվում են մասնավոր հրատարակություններում: Փոխհյուպատոսն ուզում էր, որ ես նստեի բազմաթոռին, իսկ ինքը քաշեց մի աթոռ, որ նստի: Ես մերժեցի և աացի, որ բազկաթոռները հյուրերին են: 
Մի քանի վայրկյան խոսելով ճատրակի մասին՝ հյուպատոսը ուշադրություն դարձրեց մի մեծ նկարի վրա, որը մի քանի ամիս առաջ բարեկամս էր քաշել և մեծացրել: 
-Գեղեցիկ նկար է Յանի խան: Դու գեղեցիկ տղամարդ ես: Շատ ուրախ եմ, որ մեր երկիրը ձեզ պես բարեկամներ ունի: Մեր երկիրն էլ գիտե գնահատել իր բարեկամներին: Ահա նամակը, որով ինձ տրվում է իրավունք՝ ստանալու նվերները և ուղարկելու Անկարա: 
Նամակը մեկնեց ինձ, ես վերցրի և սկսեցի կարդալ:
-Յանի խան, այդ ստորագրություններով տաճկական դրամը կարո՞ղ եմ տեսնել:
-Իհարկե, Ձերդ վսեմություն,-պատասխանեցի ես և հանելով պայուսակիցս՝ տվեցիր իրեն: Նա սկսեց ուշադրությամբ քննել: ես գիտեի, որ ոչ թե պատկերն էր նրանց հետաքրքրողը, այլ դրամը որը յուրաքանչյուր թանգարանի համար մի գանձ է:
Նա դրամն էր զննում, ես նամակս էի կարդում: Փոխհյուպատոսն իրավունք խնդրեց ծխելու: 
Կարդացի նամակը, որը ինձ լիովին բավարարեց: Գրված էր իմ ուզածի պես: Կառավարությունը հայտնում էր իր շնորհակալությունը և տեղյակ պահում, որ հարկ եղածն արդեն կարգադրված էր: 
Մի օր այդ նամակը դառնալու է թանգարանի առարկա, բայց այժմ դեռ դատախազի մոտ է մյուս բոլոր թղթերի ու իրերի հետ որոնք, ըստ բացատրության, կարող են վերադարձնել միայն իմ դատավարության ավարտին: Բայց քանի որ վերաքննություն ենք արել, դրանք մնալու են իրենց տրամադրության տակ՝ որպես փաստեր: 
Ես որոշել էի նախքան գործի անցնելը մի քանի խոսք ասել, որ նրանք գիտենան, թե ինչո՞ւ պետք է ոչնչացվեն, և ո՞վ եմ ես: 
Առանց այլևայլության ասացի. 
 -Դուք գիտե՞ք, որ ես ՀԱՅ եմ, ծնվել եմ Էրզրումում:
Մի վայրկյան եղավ նրա շփոթությունը: Կիսազարմանքով նայում էին ինձ վրա: 
-Ես գրող եմ. և շատ անգամներ եմ գրել հակառակ ձեր կառավարությանը: 
Հյուպատոսն ավելի դիվանագետ էր, քան իր օգնականը: 
Դեմքի վրա մի ժպիտ ցույց տալով, որը պարզ երևում էր, որ կեղծավորի ժպիտ է, ասաց. 
-Շատ էլ լավ ես արել Յանի խան: Բայց դա անցյալումն է եղել: Այսօրվանից ամեն ինչ փոխվելու է: Տեսեք, դուք նվերներ եք տալիս մեր երկրին: Մեր երկիրն էլ՝ որպես շնորհակալություն, ձեզ 2 շքանշան պիտի տա: Ես էլ իմ կողմից խոսք եմ տալիս, որ մի 5000 դոլար դրամ էլ ձեզ տրվի, որ դուք այլևս մեզ հակառակ բաներ չգրեք: Չէ որ մենք հիմա բարեկամներ դարձանք: 
Ծիծաղելով պատասխանեցի.
-Բայց դուք չգիտեք իմ իսկական անունը: Ես Յանի խան եմ ձեզ համար միաժամանակ ես Նեգրուդն եմ: 
Այս անունը, որ իմ Գուրգեն անվան հակառակ կարդալն է, ես տասնյակ տարիներ որպես կեղծանուն, օգտագործել էի իմ գրությունների համար, նամանավանդ այն գրվածքների, որոնք տաճիկներին էին վերաբերում: շատ ոտանավորներ նույն անունով հրատարակված էին զանազան երկրներում և նույնիսկ Տաճկաստանում: Երևի այդ անունը նրանք գիտեին, որովհետև հյուպատոսի ձեռքից դրամը, որը զննում էր, ցած ընկավ: Բայց չկորցրեց իր սառնարյունությունը: 
Մի քիչ գունատված, բայց շատ սիրալիր ասաց.
-Ասացի, որ հիմա բարեկամներ ենք և մոռանալու ենք ամեն ինչ: 
Ես, արդեն չկարողանալով զսպել ինձ, մի կողմ դերասանությունս, որը մինչ այդ անում էի հաջողությամբԼ Կատաղած նայելով ուղղակի հյուպատոսի աչքերի մեջ՝ ասացի: 
-Բարեկամնե՛ր, գազանների հետ բարեկամ չեմ կարող լինել: Ձեր ցեղը 2 միլիոն մեր ազգից մորթել է: Հիմա ինձ դրամ եք առաջարկում: Դուք փոխել եք ձեր երկրի կառավարելու ձևը, բայց մնացել եք նույն կեղտոտ ազգը: 
Այս խոսքերը դեռ չէի վերջացրել, երբ փոխհյուպատոսը, վերցնելով իր կողքին գտնվող աթոռը ու ասելով. 
You, son of a bitch, dirty Armenian (Դու, բոզի տղա, կեղտոտ հայ),-ուզեց հարվածել ինձ: Մի ձեռքով աթոռը իմ գլխից ետ հրելս, վեր ցատկելս ու դեպի սեղանը գնալս մի վայրկյան տևեց: Վերցնելով գիրքը, որի մեջ պարաբելումն էր պահված, ասացի. 
-Այժմ դուք գիտեք՝ ով եմ. ես պետք է ձեզ ոչնչացնեմ: 
Իմ այս անսպասելի խոսքերը, նամանավանդ ձեռքիս գտնվող անմեղ երևացող գիրքը մի վայրկյան նրանց շփոթության էր մատնել: ձախ ձեռքով բռնած կողքը երբ բացի, միայն հոյւպատոսն էր, որ տեսավ, թե ինչպես ատրճանակը բուռս մտավ, փոխհյուպատոսը տեսնում էր միայն գրքի կազմի կողքը, որի վրա անգլերենով գրված էր վերնագիրը: 
-Պիտի ոչնչացնեմ երկուսիդ էլ,-ասացի և հետո ուրիշ խոսքեր էլ ասացի, բայց, անկեղծ ասած, չեմ հիշում, թե ինչ: 
2 հարված տալով հյուպատոսին՝ գիրքը դեն շպրտեցի և զենքն ուղղեցի երկրորդին: Քանի՞ անգամ կրակեցի և երկուսից որին, չեմ հիշում, միայն երբ վերջին իններորդը կրակեցի, երկուսն էլ արդեն գետնին էին ընկած: 
Ձեռքիս զենքը դնելով սեղանի վրա, վերցնելով բրաուինգը և մոտենալով դիակներին՝ մի 2-2 փամփուշտ էլ ուղարկեցի գանգերին: Ֆրանսիացիք կոչում են “coup de grace”, այսինքն ՝ «խղճալու հարվածներ», որ եթե կյանքի նշույլ է մնացել, այն էլ ոչնչանա: 
Մոտեցա հեռախոսին, կանչեցի հյուրանոցի հեռախոսավարին և ասացի, որ ինձ միացնեն ոստիկանապետ Գարբենթրի հետ, որովհետև իմ սենյակում 2 դիակ կա: 
Նա չհավատաց և տալով անունս՝ հարցրեց. «Ի՞նչ եք ասում»:
-Հեռախոսեք ոստիկանապետին, որ գա այստեղ, որովհետև 2 չարիքներ ես ոչնչարի իմ սենյակում: 
Հագա վերարկուս, դրեցի բերետն ու դուրս եկա պատշգամբ, որտեղ արդեն հավաքվել էին հյուրանոցի ծառայողները: 
Խնդրեցի մի բաժակ ջուր: Չեմ հիշում՝ ով բերեց: հսկում էի, որ ոչ ոք ներս չմտնի: Սպասում էի: 
Մի 5-10 րոպե անցավ. ոչ ոք չէր երևում: Խնդրեցի մեկին (հյուրանոցի կառավրիչն էր), որ գնա և հեռախոսի ոստիկանապետին, թե ինչո՞ւ չեն գալիս: Մեկ ուրիշն էլ, որ ուզում էր մտնել խոսակցության մեջ, նույնպես ասացի, որ ամենալավը կլինի, եթե նա գնա և շտապեցնի ոստիկանությանը: 
-Գուցե դեռ ողջ են և կարիք ունեն օգնության,-մի ինչ-որ խելացի ծառայող ասաց ինձ: 
-2 փամփուշտ ուղեղում՝ ոչ ոք չի կարող ողջ լինել,-պատասխանեցի ես:
Վերջապես լսվեց շտապ օգնության մեքենայի ձայնը: 2 մարդ զանազան օգնության պիտույքներով շտապեցին դեպի սենյակը: Մի քանի վայրկյան հետո մեկը դուրս եկավ և կարգադրեց, որ բերեն պատգարակը: Բերեցին, և տեսա, թե ինչպես դուրս տարան նախ՝ հյուպատոսի մնացորդը, ապա մեկ ուրիշ օգնության մեքենա էլ եկավ ու տարավ նրա օգնականի մնացորդը: 
Ոստիկանապետի գրասենյակից դեռ մարդ չէր եկել: Երևի շատ զբաղված էին: Ես, հանգիստ նստած, սպասում էի: վերջապես տեսա՝ 5-6 ոստիկաններ բավականին հեռվից շրջապատել են պատշգամբը: 
Զարմանալու բան չկա: Նրանք էլ չեն ցանկանում գոհ գնալ: Որտեղի՞ց գիտեն. գուցե ես ցնորված կամ հիվանդանոցից փախած մեկն եմ, որը զինված է ու կարող է կրակել աջից ձախ: Ես հասկացա խեղճերի դրությունը ու դիմելով նրանց՝ ձեռքի նշանով կանչեցի: 
Քաղաքացիական զգեստով մեկը վախվխելով մոտեցավ ինձ ու հարցրեց. «Զենք ունե՞ս...»: Երբ իմացավ, որ զենքերս սենյակում են ոստիկաններին նշանով հրավիրեց մոտենալ:
Միանգամից կարծես բոլորը լծվեցին գործի: Սկսեցին ներս ու դուրս անել սենյակից, խոսել միմյանց հետ և հավաքված ժողովրդին կարգի հրավիրելով՝ մի որոշ տարածության վրա պահել: 
Ինձ մոտեցողն ու հետս խոսողը ոստիկանության հասարակ ծառայող չէր եղել, այլ գաղտնի ոստիկան: Երբ իմացավ, որ զենք չունեմ ինձ կանգնեցնելով՝ սկսեց քնել ոտքից մինչև գլուխ, կարծես կոշիկիս մեջը պահած լինեի: Հանեց գրպանից բազուկի շղթաներ և ուզում էր ինձշղթայել: 
-Լավ մարդ,-ասացի ես,-մոտ 20 րոպե ես այստեղ նստած ձեզ եմ սպասում, հիմա դու ուզում ես ինձ շղթայել, որ չփախչե՞մ: Առանց շղթայելու էլ ես կգամ քեզ հետ, ուր որ տանելու ես: 
Հանդիսականները հետաքրքրությամբ լսում էին մեր այս խոսակցությունը, որը հետագայում դատավարության ժամանակ ևս պարզաբանվեց: Հանդիսականներից ոմանք, որ կանչված էին դատախազի կողմից, բացատրում էին, որ ես ցանկանում էի՝ տանեն ինձ առանց շղթայի: 
Պատմեցին, որ ես 20 րոպե սպասում էի: 
Գաղտնի ոստիկանը մերժեց իմ առաջարկը՝ ասելով, որ օրենքը պահանջում է, որ ինձ շղթայեն: 
Պաշտոնյան մի քանի անգամ փորձեց, բայց տեսնելով, որ ձեռքովս մինչև իմ ուզածի չափ ետ չի գնում, որովհետև ես չէի թողնում, ստիպված եղա բազուկներս շղթայել՝ դեպի առաջ միացնելով: 
Սա առաջին սուտն էր, որ ես ասացի ինձ ձերբակալողներին: 
Արդեն եկել էին և բարձր պաշտոնյաներն ու բարձրաձայն կարգադրություններ էին անում: 
Ես, նայելով շղթայված ձեռքերիս, հիշեցի իմ անմոռանալի հայրիկին, որը միշտ կրկնում էր. 
-Տղաքս, ձեզ փող թողի կամ ոչ, նշանակություն չունի ինձ համար, Բայց ես պիտի ձեր բազուկին ոսկի ապարանջան տամ ուսումով, որ երբեք չկորչի: 
Որքան իրավացի էիր դու, սիրելի հայրիկ, իմ անցած կյանքը ապացուցեց: ափսոս, սիրելիս, որ չես տեսնում այս պողպատե շղթաները, որոնցով հիմա շղթայված եմ, որ համոզվես, որ քո տված ուսումն ապարդյուն չանցավ: Գիտեմ, հայրիկ ջան, եթե դու ողջ լինեիր, պիտի ունենայիր մի ցանկություն, համբուրել ճակատը քո ամենափոքր որդու ու ասել՝ «Ապրիս տղաս, շատ ապրիս: Ե ցանկություն ունեի քեզ նվիրել Ամենակարողին: Դու քո կամքով քեզ նվիրեցիր քեզ կյանք տվող ազգին: Ապրիս, Գուրգեն ջան, շատ ապրիս: Հպարտ եմ քեզնով, որ տվածս ուսումն ապարդյուն չի անցել: մեր անթիվ զոհերի անթաղ ոսկորները հիմա հանգստանան: Դու իմ սիրելի, ջահակիր որդիս, այստեղ էլ դու մնացել ես նույնը, ինչ էիր քո երիտասարդության ժամանակ: Մի՛ զղջա, տղաս»: 
Կարծես ես զգացի մի համբույր իմ դեմքին: Սթափվեցի: Մեծ պաշտոնյաները, մի քանի րոպես խոսելով միմյանց հետ, թե ի՞նչ ճանապարհով են ինձ տանելու ոստիկանապետի գրասենյակը, տվեցին ցուցումունքներ երիտասարդ գաղտնի ոստիկանին, որն ինձ առաջնորդեց դեպի մենքենան: 
«Բալթիմորի» կառավարիչներն ամեն միջոց ձեռք առան, որ շատ աղմուկ չբարձրանա: Ամեն ինչ կատարվում էր այնպես, որ քիչ տեսնողներ լինեին: 
Թե ի՞նչ արագությամբ են լուրերը հասնում լրագրերին, ես փաստացի տեսա: Դեռ ոստիկանատնից ոչ ոք չկար, բայց լրագրողներն իրենց լուսանկարչական սարքերով արդեն գործողության վայրում էին: Իհարկենկարեցին մի քանի անգամ, երբ ինձ առաջնորդում էին դեպի ինքնաշարժը: Հետևյալ օրը տեսա լրագրում այդ նկարը՝ շղթայված ձեռքերով, բերետը գլխիս և տաք վերարկուս ուսերիս գցած: 
Ոստիկանապետի գրասենյակում սկսվեց հարցաքննությունը, որը շատ հեշտ էր ինձ համար, որովհետև միևնույն հարցերին տալիս էր միևնույն պատասխանները: Նախ՝ գաղտնի ոստիկանը, հետո ուրիշ երկու գաղտնի ոստիկաններ District Attorney-ի (շրջանային դատախազ) գրասենյակից, հետո ԷֆԲիԱյ-ից 2 քննիչ սկսեցին ինձ մանրամասն հարցաքննել: Վերջիններս ամբողջ երեկոն և ուշ գիշերը զբաղված էին ինձնով հրապարակ եկավ նաև հոգեբույժը, որին հատկապես ուղարկել էր դատախազը: Չեմ թաքցնում, որ բժշկի հետ մի քիչ դերասանություն արեցի: Նախ՝ ես նրան ծանոթ էի, մի քանի անգամ հանդիպել էինք վիսկիի հավաքույթներում, բայց ցույց չտվեցի, թե ճանաչում եմ իրեն: Երկրորդը՝ աշխատեցի որ նա մի որոշ կարծիք կազմի իմ ուղեղի դրության մասին Մի քիչ ծանոթ լինելով դատական մի քանի որոշումների, երբ ուղեղի դրությունը մեծ դեր էր խաղացել հօգուտ մեղադրյալի, աշխատեցի ստեղծել ինձ շահավետ որոշ տպավորություն: 
Պետք է խոստովանեմ, որ բժիշկը շատ հմուտ էր իր արվետսի մեջ: Իր զեկուցման մեջ նա շեշտել էր, որ ես աշխատում էի քննությունը տանել իմ ցանկացած ուղղությամբ: Ընդհանրապես շատ ճշտորեն էր տրված եզրակացությունը: Հետագայում, երբ ծանոթացա իր զեկուցմանը, համոզվեցի դրանում: Շատ ճիշտ էր նկարագրել իմ ներքին աշխարհը: Լավ մասնագետ է: Դատավարության ժամանակ թե՛ դատախազը և թե՛ դատավորը աշխատեցին, որ իմ պաշտպանը շատ չօգտվի այդ օգտակար զեկուցումից: Նույնիսկ նույն բժիշկը, որպես մասնագետ կանչված դատախազի կողմից, սկսեց ուրանալ իր գրածը: Կասկած չունեմ, որ իրեն հրամայված էր այդ անել, որովհետև appeal-ի (դատավճիռը վերանայելու դիմում) պատճառներից մեկն էլ այդ զեկուցման հետ էր կապված: Ես ենթադրում եմ, որ իմ պաշտպանը շատ հետամուտ չեղավ այդ զեկուցման բովանդակությանը, որ մի զգալի փաստ ունենա հետագայում appeal-ի համար: 
Ամբողջ օրը՝ մինչև ուշ գիշեր, հարցաքննողներն ինձնով էին զբաղված ԷֆԲիԱյ-ից երկուսը, որոնց մասնավորապես հանձնարարված էր ի հայտ բերել թե ո՞ւմ կամ որ կազմակերպության հետ եմ կապված, մեկ գալիս էին քննության ենթարկում ինձ և մեկ գնում, որ նորից վերադառնան: 
Երկուսն էլ, երևում էր, ուսում առած անհատներ էին, բայց երբեմն իրենց հարցերով մարդու ծիծաղ էին բերում: 
Նախ սկսեցին նրանով, թե ես Աղաբեկովն եմ: Աղաբեկով ասածը հայտնի բոլշևիկ, չեկիստ և լրտես էր: Եթե նա հիմա ողջ լիներ, գուցե տարեկան լիներ: 
Ես հայտնեցի, որ լսել եմ, նրա ով լինլու մասին, և պատմեցի մանրամասն նրա մասին: 
Աղաբեկովին թողին և մեկ ուրիշին գտան: Այս անգամ չգիտեմ, թե ո՞վ էր նա, որը կուզեին փաստել, որ ես էի: 
Երկուսն էլ ծխախոտ էին ծխում: Գնացին և վերադարձան 8 բութ սիգարներով: Մի քանի անգամ առաջարկեցին, մերժեցի որովհետև չէի ծխում: Սիգարների ծուխը համարյա քթիցս ներս էին ուզում քշել: Հասկացա իրենց ենթադրությունը, անձը, ում կասկածում են, սիգարի սիրահար է: Ուզում էի ծխելու ցանկությունը գրգռել իրենց ենթադրած անհատի մեջ: Գուցե նա իսկապես մեծ սիրահար էր և չպիտի կարողնար դիմադրել ծխելու ցանկությանն ու ծուղակն ընկներ: 
Ձեռքովհետ քշելով ծուխը՝ ասացի. 
-Լսեք, եթե դուք արդեն անցել եք սիգար ծխելու, ծխեք մեկ ուրի տեղ: Ես ոչ սիգարի սիրահար եմ և ոչ էլ այն անձը, որի հետ շփոթում եք ինձ: Ծխախոտները թողնել ու անցնել սիգարի, երևի նույնպես ձեր պաշտոնի պարտականություններից մեկն է: 
Նայեցի միմյանց ու առանց մի խոսք ասելու սիգարները դեն գցեցին ու հանելով ծխախոտներ՝ սկսեցին ծխել:
Ես պատասխանների համարմտածելու կարիք չունեի: Բոլորին էլ ասում էի միևնույնը՝ իսկությունը: Հարցնելով աշխատում էին ինձ շփոթեցնել և արարքիս ինչ –որ կազմակերպության կամ մի ինչ-որ օտար երկրի կողմից թելադրված արարքի բնույթ տալ: խոստանում էին վարձատրել ինձ, եթե Ամերիկայի օգտի համար սկսեմհամագործակցել իրենց հետ: 
Համաձայնելով ամեն իրենց ասածին ու փաղաքշական խոսքերին և հայտնելով իմ ցանկությունը՝ անել ամեն ինչ մեր սիրած երկրի համար, ես վերադառնում էի իմ առաջվա ասածին, որ «ես ոչ մի ընկերի, անհատի կամ կազմակերպության հետ չեմ աշխատել և կապված չեմ ոչ մի օտար երկրի հետ: Ժամանակ էլ մի կորցրեք, ավելին ասելու ոչ ցանկություն ունեմ և ոչ էլ պատճառ, որովհետև դա կլինի ճշմարտության հակառակ»: 
Չէին հավատում: Նույնիսկ երբ ես առաջարկեցի չծախսել ժողովրդի դրամը թե մեր երկրում և թե եվրոպական քաղաքներ կենտրոններում պրպտումների համար, այլ ընդունել ասածս որպես ճշմարտություն, նրանք, նայելով միմյանց, հարց տվին. 
-Ուրեմն դու տեղյա՞կ ես եվրոպական քաղաքների կենտրոնների մասին:
-Իհարկե տեղյակ եմ: Կարդացեք մեր թերթերը, և ամեն ինչ ավելի լավ կիմանաք, թե ինչպես զանազան երկրներ ձեռք ձեռքի տված աշխատում են ոճրագործներին գտնելու համար, ինչպես հաղորդում են միմյանց զանազան գաղտնիքներ (խոսքը Ինտերպոլի՝ միջազգային ոստիկանության մասին է): 
-Դե՛, պատմի՛ր, ի՞նչ գիտես,-ուրախացած ասաց համակրելի դեմք ունեցողը (այս ասում եմ, որովհետև մյուսը շատ անհամակրելի էր արտաքինով և վարքով): 
-Պատմելո՞ւ համար եմ ես ձերբակալված, կարդացեք գրքերը:
Կրկնեցի իմ ասածը, որ դա ոչ մի օգուտ չի տա իրենց: «Դուք ձեր ժամանակն եք վատնում»,-ասացի: 
-Եթե դուք չեք ուզում հավատալ, որ իմ ասածը ճիշտ է, ի՞նչ անեմ: Եվրոպական կենտրոններում էլ ձեզ օգտակար չեն կարող լինել, որովհետև նրանք գործ ունեն ոճրագործների հետ, իսկ ես ոճրագործ չեմ. ես չեմ ժխտում արածս: Ե՛ս եմ կազմակերպել, ե՛ս եմ գործադրել որոշածս անհատապես և ես տալում եմ իմ պատասխանը դատարանում: Մանրամասնությունները կլսեք դատարանում: Այլևս ասելիք չունեմ ձեզ: Ես հայտարարել եմ պատերազմ տաճիկների դեմ: 
Գնացին, բայց հետևյալ օրը կրկին եկան: Բերել էին իմ գրքերից “Mirror In The Darkness”-ը («Հայելի մթան մեջ»), որի վրա կար ինձ հետ աշխատող բարեկամիս անունն էլ: Պարզ եղավ ինձ համար, որ նրանք գնացել և հարցապնդել են նրան և երևի նրա կառատանըիմ թողած պայուսակներին, փաստաթղթերին և ուրիշ թղթերին տեր են դարձել: 
Երբ իմացա, որ ենթադրածս ճիշտ է, ասացի. 
-Հիմա արդեն վերջնականապես ցանկություն չունեմ պատասխանելու ձեր հարցերին:
Գնացին: Հետևյալ օրը եկան իբր թե մնաս բարով ասելու, որովհետև իբր թե իրենք վերջացրել էին իրենց գործը: Սուտ էր, որովհետև ամիսներ նրանք շարունակել էին իրենց հետաքննություններն ամբողջ Ամերիկայում: Նրանք դատավարության ժամանակ ներկա էին՝ որպես դատախազի վկաներ: 
Բաժանվելիս ասացին. 
-Պարոն Յանիկյան, դու ունես շատ բարեկամներ, և բոլորն էլ քեզ սիրում են: Good luck (մնաս բարով): 
-Շատ բարեկամների մասին եք խոսում,-պատասխանեցի ես,-հապա շատ թշնամիների մասին ինչո՞ւ չեք խոսում: Որովհետև նրանք են ձեզ ցուցմունքներ տվողները: 
Հետևյալ օրն ուշ երեկոյան վերջապես ինձ թույլ տվին գնալ խուցս ու քնել: Քնի կարիք պիտի խոստովանեմ, որ շատ ունեի: Ուտելու ցանկություն չունեի՝ չնայած որ այդ ամբողջ օրը մի բաժակ ջոր չէի խմել:
Հետևյալ առավոտ տասնյակ մարդիկ էին այցելել բանտ ու ցանկացել ինձ տեսնել: Չկարծեք, թե ցանկացողներն ինձանով էին հետաքրքրված: Նրանք թե փաստաբաններ էին և թե առիթից օգտվել ցակացողներ: Ես չուզեցի ոչ ոքի տեսնել, որովհետև այդ այցելողները բարձրացել էին մի շատ լուրջ հարց, որի մասին բոլորովին մոռացել էի. այն, որ կարիք եմ ունենալու դատարանում ինձ պաշտպանողների: 
Ես մասամբ հասա իմ նպատակին: Արթնացրի քնածներին և գրավեցի ուշադրություն: Դատարանում թեև չթողեցին շատ խոսել, բայց այդ մասին դեռ գրելու եմ: 
Հիմա ես կանգնած էի մի լուրջ հարցի առաջ, թե ի՞նչ եմ անելու, ո՞ւմ եմ դիմելու, ո՞վ և ինչպե՞ս պետք է կազմակերպի իմ պաշտպանությունը: Դրամի կարիք է լինելու՝ նկատի ունենալով, թե ի՞նչ գներ են նշանակում քիչ թե շատ աչքի ընկնող փաստաբանները: 
Այս մտածումների մեջ էի, երբ հանկարծ պատահեց մի դեպք, որը կարծես ինքը՝ նախախամությունն էր ուղարկել: Գոնե այն ժամանակ ես այդպես էի մտածում: Բանտի ծառայողներից մեկը եկավ խուցս՝ ձեռքին մի մեծ դեղին թուղթ, ասաց. 
-Այս մարդն առավոտից այստեղ է և ուզում է անպայման Ձեզ տեսնել: Ասացինք, որ Դուք ոչ ոքի չեք ուզում տեսնել: Նա գրեց այս և պնդում է, որ անպայման կցանկանաք իրեն տեսնել: 
Վերցրի թուղթը և խնդրեցի մի քանի րոպե ժամանակ տալ կարդալու համար: Ամբողջ մի երես անգլերեն էր գրված: Նամակի օրինակը ես ունեի, բայց դժբախտաբար Վակովիլի բանտում ինձնից ամեն ինչ վերցրին: 2 ամիս հետո հեղինակը խնդրեց նամակի բնագիրը վերադարձնել՝ պատճառաբանելով, որ շատ ազնիվ մարդկանց անուններ կան այնտեղ, և լավ չէ, որ նրանց անուններն այսպես թե այնպես հրապարակ գան: 
Ես նրա բացատրությունները տրամաբանական գտա և մի օրինակ պահելով՝ իսկականը վերադարձրի: Սխալված չեմ լինի կարծելու, որ ըստ հիշողությանս գրած այդ թղթի բովանդակությունն ընթերցողը կընդունի որպես ճշմարտություն: 
Գրողը Վազգեն Մինասյանն էր, որին մինչ այդ չէի ճանաչում: 
Գրում էր, որ պարտավոր եմ՝ որպես հայ, կարդալ գրածը, որովհետև դա շատ կարևոր է: Գրում էր, որ Լոս Անջելեսի մի քանի հայ առաջնորդներ նույնպես հեռախոսել են Նյու Յորքից, Բոստոնից, որ անպայման տեսակցի ինձ հետ ու խոսի իմ պաշտպանության մասին: Գրում էր, որ Լոս Անջելեսի միքանի հայ առաջնորդներ նույնպես հեռախոսել են իրեն նույն պատճառով: Ներկայացնում էր իրեն որպես փաստաբան, որ ամուսնացած է Նյու Յորքի մի ազգային գործիչ միլիոնատիրոջ աղջկա հետ և մտերիմ բարեկամն է Ալեք Մանուկյանի: Այս այն անձն է, որ հարյուրավոր միլիոններ է նվիրում հայկական բոլոր ձեռնարկներին և աշխարհին հայտնի է իր բարեգործություններով ու ամեն մի ձեռնարկի միշտ հրապարակ է եկել որպես ազնիվ հայ: Գրում էր, որ նախագահն է այն կազմակերպության, որը Մոնթեբելոյի հուշարձանը կառուցեց, փոխ-նախագահն է մի այլ հայկական կազմակերպության և անդամը մի ուրիշի, հրատարակիչն էր նաև մի ինչ-որ թերթի և այլն: 
Մի՞թե այս գրությունը մանանա չէր ինձ նման մեկի համար, որ մտածում էր, թե ինչպես է լինելու իր պաշտպանության հարցը: 
Ցանկություն հայտնեցի տեսակցել իր հետ: Նա ասաց. «Պաշտպանության մասին մի մտածիր, որովհետև ամբողջ ազգը կանգնած է քեզ համար: Միայն ունենալու ես մեկը, որը քեզ ներկայացնի, և այդ իրավունքը տալու ես ինձ, որ ես կարողանամ պաշտոնապես կազմակերպել քո պաշտպանությունը»: Իմ նկատողությունը, որ դրամի կողմից ես չափավորված եմ, պատասխանեց. Այդ մասին անհոգ եղիր: Դրամական հարցն ամենահեշտն է: Դատավարությունը ոչ միայն քեզ ոչինչ չի նստելու, այլ եթե կարիք ունես, ամսական որոշ վճարումներ կկատարվեն՝ . օրինակ՝ ում որ կուզես. օրինակ՝ քո կնոջ հիվանդանոցի վճարումները»: 
Հայտնելով շնորհակալություն խնդրեցի, թե իմ անձնականի և իմ կնոջ համար կարիք չկա մտածելու, որովհետև ես ինքս կարող եմ հոգալ այդ ծախսերը: 
Մինասյանը շատ ուրախացավ ու գրեց մի քանի տող, որ ինքը լիազորված է կազմակերպելու իմ պաշտպանությունը, և որ ինձ ոչինչ նստելու չէ: Ես ստորագրեցի ես ասացի, որ ցանկանում եմ ամենալավ փաստաբանը, որի հետ միասին նա գործակցելու է:
Բաժանվեցինք: Ուրախացած վերադարձա իմ խուցը՝ լի հույսով որ ես մենակ չեմ, որ կան ազատ աշխարհում իմ մասին մտածողներ, որ ցեղս ինձ հետ է: 
Հետագա մի քանի օրը նա այցելում էր օրը 2 անգամ: Ուներ մի ձայնագիր մեքենա իր հետ, և ամեն անգամ նա ուզում էր, որ ես խոսեմ. միայն իմ խոսակցությունը չէր, որ գրվում էր երևի, այլև իրենը, եթե, իհարկե, նա իր խոսակցության ժամանակ չէր կանգնեցնում մենքենան: Ես կցանկանամ լսել այդ ձայնագրությունները, որոնք շատ բաներ են ապացուցելու: Նախագծած ծրագրիս ձայնագրվելն անուն կրող Մինասյանի կողմից նշանակում էր մի հիմք պատրաստել իմ ծրագրերի համար, որոնցմեջ իմ անձնական շահերը երկրորդական տեղ էին գրավելու: 
Տեղեկացնում էր ինձ իր արած քայլերի և այն բանակցությունների մասին, որ նա ունենում էր զանազան փաստաբանների հետ: Նույնպես տեղեկացնում էր, որ կազմակերպում է մի կոմիտե՝ հատկապես իմ պաշտպանության համար: Լուրերը շատ ուրախալի էին ու քաջալերական: Հայտնեց նաև, որ անվանի մի փաստաբանի հետ արդեն բանակցում է, որը 150 հազար դոլար է պահանջում: Այդ փաստաբանի անունը Քերի էր: 
Շաբաթը մի անգամ ունեի առիթ ուրիշ ոչ հայ այցելողներ ընդունելու: Նրանցից իմացա, թե ով է ոճրային գործերով զբաղվող քաղաքի ամենահայտնի փաստաբանը: Տվեցին Լինզիի անունը: Առաջիկա տեսակցության ժամանակ ես ասացի Մինասյանին, որ տեսնվի նրա հետ: Հայտնելով, որ ինքն էլ է լսել նրա մասին, խոստացավ: 
Ինչպես ասացի, շատերն էին ցանկանում օգտագործել իմ կատարածը իրենց անձնական շահերի համար: Բոլորի անունները չեմ ուզում հիշել, որովհետրև իմ ցանկությունը չէ ցույց տալ զանազան անհատների բարոյական մակարդակը: Ես ցանկանում եմ, որ գրությունովս պատմությունը գիտենա աքմեն ինչ այնպես, ինչպես կատարվել է, որպեսզի զանազան սխալ բացատրություններն անհետանան: Ցանկանում եմ, որ հասարակությունը հասկանա այդ անողների բուն պատճառներն ու մղիչ ուժերը: 
Մի անուն եմ բերելու, որը շատ հետաքրքրական է: 25 տարի առաջ մի ոմն հայ ծանր հիվանդությամբ Լոս Անջելեսի մի հիվանդանոցում պառկած էր: Անունը Սերժ Բեսոյան էր: Նա փեսան էր մեծահարուստ տիկին Հակոբյանի: Դրական կարիք ուներ: Օգտագործելով իր կնոջ ու նրա մոր անունը՝ խնդրեց ինձանից կարճ ժամանակով 3 հազար դոլար տալ: Իր կնոջ ներկայությամբ տվեցի ուզածը չեկով, որի փոխարեն նա տվեց մի մուրհակ: 
Դրամը երբեք հետ չստացա: Մուրհակը տվեցի գանձելու, բայց որովհետև ես մոտ 2 տարի Ամերիկայից բացակայում էի, փաստաբանը, որին տվելի էի մուրհակը գանձելու համար, այն մոռացել էր իր դրամարկղում և ժամանակին չէր ներկայացել: Երբ վերադարձա Ամերիկա, Ֆրեզնոյում տեսնվեցի մի ազնիվ հայի հետ, որը նաև փաստաբան էր: Անունը՝ Ռալֆ Մուրադյան, որ հիմա դատավոր է: Հանձնեցի գործը նրան, բայց գրավոր պատասխան ստացա, որ ոչինչ չի կարելի անել գանձելու համար, որովհետև օրենքով որոշված ժամանակն անցել է: Կարելի է միայն դատ բանալ առաջվա փաստաբանի դեմ: Հրաժարվելուս բուն պատճառն այն էր, որ ես դեռ ամերիկացի չէի, և այդ «մոռացկոտ» փաստաբանը լավ բարեկամ էր այն ժամանակվա immigration-ի (Գաղթականության գրասենյակ) կառավարչի հետ: Վախեցա, որ որպես վրեժ բարդություններ կարող է ստեղծել իմ ամերիկացի դառնալու հարցում: Բարեկամներիցս մեկն ինձ բացատրեց, որ այդ Բեսոյանը հայտնի է իր արարքներով, և գուցե նա տեսնվել է «մոռացկոտ» փաստաբանի հետ և հարցը կարգադրել fifty-fifty, այսպես ասված, կեսուկես կոչվող հաշվեփակումով: 
Այս էր իմ ունեցած ծանոթությունը այդ Բեսոյան Սերժ անունը կրողի հետ, որն անսպասելի կերպով եկավ ինձ տեսնելու: Ներկայացնելով իրեն որպես հայ ազգի սիրույն տառապող մկեը՝ ցույց տվեց զանազան թղթեր, որոնք ապացուցում էին, որ ժամանակին նա աշխատել էր ստանալ մի որոշ գումար կառավարությունից (տաճկական, թե՞ մեր, պարզ չէր)՝ օգտագործելով զանազան անձանց անուններ, որոնք տուժել էին ջարդերի ժամանակ: Բեսոյանին այդ չէր հաջողվել: Հիմա, իմանալով իմ կատարածը, ցանկացել էր օգտակար լինել ինձ՝ իր գրպանի համար: Շատերը ևս այդ ցանկացան հետագայում:
Ես ոչինչ չասացի իր պարտքի մասին: Ուզում էի տեսնել՝ ի՞նչ էր այս մարդու մտադրությունն ու ծրագիրը: 
Ինչ խոսք, որ փառաբանանքի ու գնահատումների խոսքերը թափվում էին շուրթերից: Դեպի ժողովուրդն ու հայրենիքը իր սերը ցույց տվող խոսքերի վերջը չկար: Ես համբերությամբ սպասում էի, թե մինչև ո՞ւր է գնալու իրեն հայ զեյթունցի կոչող ա՛յդ ողորմելի արարածը, և ի՞նչ էր իր ծրագիրը: Նրա այցելությունները քիչ էին, բայց նամակագրության վերջը չկար. ամեն օր ստանում էի մի նամակ, մի քանի դրոշմաթուղթ և իր այցետոմսերը, մի անգամ էլ՝ իր նկարը, կարծես ես ցանկություն ունեի նրան միշտ տեսնել իմ խցում: Նույնիսկ 5 դոլար փող էր տվել, որ դնեն իմ հաշվին: 
Այսպես մի 7-10 օր հող պատրաստելով՝ վերջապես պարզ բաց արեց իր սիրտը: Ուզում էր, որ իրեն տայի լիազորություն, որ սկսեր աշխարհի 4 կողմերում դրամ հավաքել իմ պաշտպանության ծախսերը հոգալու համար: Նույնիսկ նամակով տեղեկացրեց, որ քառորդ միլիոն հավաքելու պատեհություն ունի, և պետք է օգտվել կացությունից: 2 օր հետո ուղարկել էի ինձ պաշտոնական թղթի վրա գրված լիազորություն իր անունով որ ես լիզորում եմ իրեն դրամ հավաքել ամբողջ աշխարհում՝ ըստ իր համար գտած միջոցների: Ամենագ;լխավորը՝ այնպես էր գրված, որ ես լիազորության իրավունք չունեմ չեղյալ համարել առնվազն 1 տարի: Ողորմելի ու կեղտոտ մի հայ, որ օգտվելովառիթից ու օգտագործելով զոհերի անունը, ցանկանում էր իր համար եկամտի ճանապարհ ստեղծել: 
Ուղարկած լիազորությունը տվի փաստաբան Մինասյանին, որ պահի արխիվի համար, իսկ Բեսոյան անվանվածին էլ ասացի փաստաբանիս միջոցով, որ լավ կլինի, եթե վճարի իր 3 հազար դոլար պարտքը, որը գնալու է իմ պաշտպանության համար: 
Հետագայում բանտից մի նամակ գրեցի նրան և առաջարկեցի պարտքը հանձնել իմ անունով կազմված հիմնադրամին: Ոչ դրամը տեսա և ոչ էլ այլևս իրեն: 
Ես տեղեկացրել եմ նրան, որ հարմար ժամանակ պատմելու եմ հասարակությանը թե ով է ինքը: Չգիտեմ, առանձի՞ն պիտի գրեմ նրա մասին, թե ոչ, բայց եթե ավելի մանրամասն չգրեցի այդ «հերոսի» կատարած գործերի մասին, այս մի քանի տողով թող բավականանա: 
Ես դեռ չգիտեի, որ լինելու են շատերը, որոնք իրենց դիրքով ու կրթությամբ ավելի բարձր են, քան այդ Բեսոյանը, բայց իրենց ծրագրով նրանից չեն տարբերվում: Միայն միջոցներն ու ինձ օգտագործելու ձևերն են տարբերվում: 
Մինասյանն արդեն իմ փաստաբանն էր, և մենք տեսակցում էինք մասնավոր սենյակում: Այդպիսի մի տեսակցության ժամանակ նա, չկարողանալով զսպել հուզմունքը և չգիտենալով ինչպես արտահայտվել, վերցրեց ձեռքս և համբուրեց: Ես զարմացա: Հետագայում, երբ իմացա, որ վանեցի է, հիշեցի իր այդ քայլը և հասկացա իսկական արժեքը թե՛ նրա խոսքերի և թե՛ նրա գործերի: Մի ուրիշ վանեցի էլ դատավարության ժամանակ ապացուցեց, թե ինչ է նրա համար ազգը: 
Մի քանի օր անց փաստաբանս հայտնեց, որ փաստաբան Լինզիի հետ եկել են համաձայնության, և նա է լինելու իմ գլխավոր պաշտպանը իր հետ: Երբ հարցրի պայմանների մասին, պատասխանեց, որ այդ մասին անհոգ լինեմ: Ասաց, որ իր ցուցմունքներով կազմվում է մասնավոր կոմիտե իմ պաշտպանության համար: Ես լիովին բավարարված էի նրա այս խոսքերով, նամանավանդ երբ 2 օր անց 2 փաստաբաններս եկան ինձ տեսնելու: 
Լսել էի Լինզիի կարողության և մանավանդ նրա ազնվության մասին: 
Մի անգամ ևս ցանկացա իմանալ պայմանները, բայց 2 փաստաբաններն էլ խուսափում էին ուղղակի պատասխանից: 
Երկրորդ թե երրորդ տեսակցության ժամանակ Մինասյանը ցանկացավ իմանալ, թե պարսկական կառավարությունից ստանալիքներից, եթե պետք գա, պիտի ծախսե՞մ իմ պաշտպանության համար: Մի շատ ապուշ հարց: Ծիծաղով պատասխանեցի, որ եթե կարիք լինի և հնարավորություն ստեղծվի, բոլորը կծախսեմ թե՛ իմ պաշտպանության և թե՛ իմ բուն նպատակի իրագործման համար: Պատմեցի նախկին ծրագրիս՝ ֆիլմի մասին, որից ստիպված էի եղել հրաժարվել: 
Մինասյանըհաճախ էր գալիս տեսնելու ու հարցաքննելու համար: Ամեն անգամ, երբ հետաքրքրվում էի, թե ի՞նչ դրության մեջ է կոմիտե կազմակերպելու հարցը, ստանում էի պատասխան, որ շատ լավ է, և շուով կներկայացնի ինձ անդամների ցուցակը՝ իմ հավանությունը ստանալու համար: Գործելու գլխավոր նպատակն էր լինելու ոչ միայն դրամ ողորմալ հայերից, այլև ծանոթացնել ամերիկացիներին հայ ազգի՝ տաճիկներից պահանջածի և մեզանից գողացված հողերի հարցի մասին: 
Այսպես անցավ մոտ մի ամիս, և ես երբեք չիմացա, թե իսկապես ի՞նչ դրության մեջ էր կոմիտեի հարցը: 
Մի օր նույնիսկ, պատասխանելով իմ հարցին, Մինասյանը հայտնեց, որո որոշ ազգասեր հայեր արդեն սկսել են դրամ ուղարկել: Իմ հարցին, թե ՝ ո՞ւմ, պատասխանեց. «Առայժմ իմ գրասենյակն է ստանում, որովհետև աշխարհն արդեն գիտե, որ ինձ է հանձնված պաշտպանություն կազմակերպելու գործը»: 
Սուտ հայտարարություն: Շուտով իսկությունը պարզվեց. ոչ ոք նրա հետ չէր ուզեցել մասնակցել կոմիտե կազմելու գործին: 
Մի ամսից ավելի էր, ինչ ես ձերբակալված էի: Կերակրվում էի ստերով: 
Մի շաբաթ օր, որը բանտարկյալների տեսակցության օրն էր, ինձ այցելեց բժիշկ Թոլիկյանը և հայտնեց, որ ինքը՝ որպես նախագահ, կազմված կոմիտեի կողմից եկել է տեսնելու ինձ ու հայտնելու, որ կոմիտեն է կազմակերպելու ինձ պաշտպանելու գործը: Հայտնեց նաև, որ արդեն համարյա վարձել են փաստաբան և ուզում են իմ հավանությունը: Հայտնեց, որ փաստաբանի անունը Քերի է: Ասացի, որ կոմիտեն ցանկանում է հրավիրել Քերիին, որը 100 հազար դոլար իր համար է ուզում և մոտ 50 հազար էլ՝ ծախսերի համար: Երբ մանրամասն պատմեց, թե ով է Քերին, ես զարմացած հարցրի. «100 հազար է ուզում մի հայ փաստաբան մի հայ պաշտպանելու համար մի ազգային գործում...»: Սա այնպիսի մի անսպասելի բան էր, որ ես կարծեցի, թե գուցե Թոլիկյանը սխալվում է գումարի մեջ կամ փաստաբանը տեղյակ չէ գործի համար, երբ պարզվեց, որ թվերը ստույգ են, ասացի, որ այդպիսի հայ փաստաբան ես չեմ ուզում: Ցույց տվեց կոմիտեի կազմած կոչը ու անդամների ցանկը: Ապակիի հետևից էր մեր տեսակցությունը: Խնդրեցի, որ իրավունք ստանա և ուղարկի ինձ ցանկն ու կոչ, որ կարողանամ կարդալ ու իմ կարծիքը հայտնել: 
2 ժամ հետո ստացա անդամների անունները ու կազմած կոչը: Կոմիտեի կազմը հետևյալն էր. նախագահ՝ բժիշկ Ա.Թոլիկյան, անդամներ՝ Ջորջ Մանդոսյան, Լևոն Զ.Սյուրմելյան, Դրո խաչատուրյան, Սարգիս Քոչարյան, Միքայել Հակոբյան, Միքայել Մինասյան և Լևոն Կարապետյան: Կոմիտեն կազմվծա էր բոլոր հոսանքներից՝ դաշնակցական, հնչակյան, ռամկավար անկուսակցական, դոլարական և այլն: Երբ առաջին անգամ եկան բանտ 4 հոգով, ես չկարողացա զսպել արցունքներս և ուրաղացած ասացի, որ ես հասել եմ իմ նպատակներից մեկին՝ տեսնելով որ կուսակցական ներկայացուցիչները միացել են և մի նպատակ են դրել՝ պաշտպանել մեր ազգի պահնաջները: Նույն երեկո գրավոր կերպով էլ պաշտոնապես տեղեկացրի կոմիտեին իմ ուրախության մասին և ցանկացա հաջողություն: Ցանկությունս չիրագործվեց...
Սրանցից մի քանիսին լավ էի ճանաչում, բայց մեծամասնության հետ անծանոթ էի: 
Խնդրեցի, որ իմ փաստաբաններն էլ լինեն կոմիտեի մեջ: Նախ մերժեց, բայց երկար խոսելուց հետո համաձայնվեց, որ միայն Լինզիին կարող են կոմիտեի անդամ ընդունել՝ որպես իմ փաստաբանի, իսկ Մինասյանին չեն կարող, որովհետև նրան անդամներից ոչ մեկը չի սիրում և չի ուզում գործակցել: Աշխատեցի իմանալ պատճառը: Ինչ-որ անհամություններ են ունեցել Մոնթեբելոյի՝ հայ նահատակներին նվիրված հուշարձանի կառուցման ժամանակ: Մինասյանը նախագահն է եղել հուշարձանի շինության կոմիտեի, և դրամական հարցերում վիճաբանություն է եղել: Տեսնելով, որ չեմ հրաժարվում իմ փաստաբաններից, կոմիտեն ինձ տեսության ուղարկեց Լ.Սյուրմելյանին (որը ճանաչում էր ինձ տասնյակ տարիներ ի վեր), որպեսզի համոզեր ընդունել կոմիտեի որոշումները: 
Սյուրմելյանի և մյուս բոլորի խնդրանքները, սպառնալիքներն ու հորդորներն անօգուտ մնացին և չնայած նախագահի ու 3 անդամների ճնշումին՝ ես իմ որոշումը չփոխեցի: Հետագայում արդարանալու կամ ինձ վարկաբեկելու համար ուզում էին բացատրել հասարակությանը, թե ես հրաժարվեցի, որովհետև Քերին հայ է և փոխել է իր անունը: սուտ: Չգիտեմ ի՞նչն էր պատճառը, որ կոմիտեի ամեն մի անդամ և ոչ անդամ աշխատում էր ստանալ իմ համաձայնությունն այդ փաստաբանի համար: 
Բացատրել, թե գուցե անձնական շահերից էին դրդված, նույնպես չէ կարող, որովհետև համոզողների շարքում էին նաև իմ անկեղծ բարեկամները: 
Քերիի անունը փոխելը ոչ մի կապ չուներ իմ որոշման հետ: Անուն փոխելը ինձ համար ոչ մի նշանակություն չունի (ես ամուսնացել եմ մի հայ աղջկա հետ, որ իր ազգանունն էր փոխել ու ռուսացել): Միակ պատճառը պաշտպանելու ոչ ինձ և ոչ էլ այն նպատակը, որի համար կատարեցի գործողությունը: 
Կոմիտեն որոշեց, որ ես պետք է ունենամ Ամերիկայում մեծ անուն ունեցող մի փաստաբան, քանի որ հարցը մեծ է և շատ լուրջ: Խոսեցի Լինզիի ու Մինասյանի հետ, և եկանք այն եզրակացության, որ «մեծ անունով փաստաբանի» օգտակարությունն անժխտելի է: Տվեցին փաստաբան Ֆորմանի անունը: Հայտնեցի կոմիտեին, նախագահն ուզեց ինձանից խոստում, որ եթե հրավիրեն նրան, ես Մինասյանից պիտի հրաժարվեմ: Մերժեցի և բացատրեցի պատճառը: Իմ բարոյական տեսակետին հակառակ կլինի, եթե ես նրանից հրաժարվեմ, որովհետև նա առաջինն էր, որ ձեռք մեկնեց ինձ բանտում, և նա մնալու է պաշտպանների շարքում: 
Համաձայնվեցին:
Կոմիտեն, օգնությամբ Լինզիի ու նույն Մինասյանի, բանակցեց Ֆորմանի հետ, և պայման կապեցին, որ նա 50 հազարով իր վրա վերցնի իմ պաշտպանությունը: Տվեցին 10 հազար կանխավճար: 
Ես ուրախ էի, որովհետև Ֆորմանի անունը բավական էր, որ լսողները տեսնեին, թե իմ պաշտպանության համար զանազան ուղղությունների պատկանողներից կազմած կոմիտեն լուրջ է և ուժեղ: 
Կոմիտեն իր գեղեցիկ ու ազդեցիկ անունն էլ ընտրեց՝ Հայ նահատակների ամերիկյան բարեկամներ: Ի՜նչ գեղեցիկ անուն, բայց ի՛նչ տգեղ գործունեություն սկսեց և ի՛նչ խայտառակ կերպով վերջացրեց: 
Ես կոմիտեին ժամանակին կոչեցի Հայ նահատակների ամերիկյան թշնամիներ: Այժմ, դատավարությունից հետո ես կարող եմ կոչել նրանց՝ ամերիկյան դավաճանները հայ ազգի պահանջներին: 
Կոմիտեն բոլոր հայկական թերթերում հայտարարեց իր հրապարակ գալը և նպատակը ու խնդրեց հայ հասարակության դրամական օժանդակությունը: 
Կարճ ժամանակամիջոցում մոտ 50-60 հազար դոլար ստացան կոմիտեի անդամները՝ ըստ նախագահի ինձ հայտնած տեղեկության: Իրենց անունները՝ որպես ազգի պահվածքներ, երևացին հայերեն լեզվով հրատարակվող աշխարհի համարյա բոլոր թերթերում: 
Իմ փաստաբանների և ինձ հետ կոմիտեի ունեցած թղթակցությունը մի հատոր է, որը գտնվում է իմ փաստաբան Լինզիի մոտ: Եթե մի օր ցանկություն ունենամ ավելի խորը քննելու ու հասկանալու կոմիտեի գործերը, իր կազմակերպվելու բուն իմաստն ու նպատակը, պիտի աշխատեմ ձեռք բերել և օգտագործել նաև կոմիտեի մոտ ունեցած «գրականությունը» այս հարցի վերաբերյալ: Նույնն է անելու և մի ուրիշը, եթե ցանկություն կունենա ցույց տալ հասարակությանը, թե ինչպիսի «ազնիվ, հայրենասեր ու մարդասեր» մարդիկ են երբեմն գործում ու խոսում իր անունից:
Գրքերիս մասին չեմ ուզում գրել, որովհետև նրանք այնքան էին տեղյակ իմ գրածների մասին, որքան չինական գրականությանը: Կոմիտեի անդամները ստացան իրենց պատասխանը դատավարության ժամանակ, երբ հրապարակ եկան լույս տեսած իմ 6 գրքերը (Ամերիկայում ու Եվրոպայում) և մի քանի դեռ լույս չտեսած գրքերն ու թատերախազերը: Չգիտեմ կարմրեցի՞ն նրանք դատավարության ժամանակ, երբ հրապարակ էին գալիս իմ ստացած վկայականները թե՛ համալսարաններից և՛ թե՛ իմ գրքերի համար: Չեմ կարծում, թե շատ գրողներ ունեն միջազգային գրականության հիմնարկի վկայականը: Ես հպարտ եմ և պատիվ եմ համարում այդ թե՛ ինձ համար անձնապես և թե՛ իմ ցեղի համար: Քանի՞ հայ գրողներ ունեն Mark Twain-ի անունով հիմնարկի վկայականը որ ստացել եմ «Հուդայի հաղթանակը» գրքիս համար, որը թարգմանվել է ֆրանսերեն և գերմաներեն: 
Չգիտենալը մեղք չէ, բայց ցույց տալ, որ տեղյակ չեն, մեղքը դա է: Ենթադրում եմ, որ այս բոլորը դիտավորյալ է աչքաթող արված: 
Մի կոչի մեջ, որ ցույց է տալիս, թե դրամը, որ ուզում են, մի «չքավորի» համար է, միայն ապացուցում է, որ կոմիտեն ինքը չքավոր է բարոյապես: 
Ես բողոքեցի այս խոսքի համար ևս: Որպեսզի կարողանան մի կերպ ուղղել իրենց սխալը և ապացուցել, որ գրածները ճշմարիտ են, կոմիտեն դիմեցմի շատ կեղտոտ ձևի: 
Տեսակցության ժամանակ առաջարկեցին, որ ես ասեմ, թե ի՞նչ վճարումներ պետք է կատարվեն իմ հիվանդ տիկնոջ համար հիվանդանոցին: Բացի դրանից, որքան եմ ուզում ամսական ստանալ ինձ համար՝ բանտում ծախսելու համար: 
Իմ պատասխանըես տվեցի բանտում և նույն այդ պատասխանը, քանիցս տվել եմ ամեն տեղ, նույնիսկ դատավարության ժամանակ, երբ ընդմիջումների ընթացքում գալիս էին ինձ տեսնելու ոչ միայն կոմիտեի որոշ անդամներ, այլև հասարակական գործերով զբաղվող երկսեռ ներկայացուցիչներ: Ես այդ կրկնել եմ հազար անգամ. «Ես հնարավորություն չունեմ ծածկելու այն հսկայական դատական ծախսերը, որ լինելու են այս դատավարության համար: Կոմիտեն թող ոչ մի սենթ չծախսի անձնապես Յանիկյանի ու նրա ընտանիքի համար: Սենթն էլ շատ է, բաքյց թող ծախսի, եթե պետք է, միլիոն, որ հայ ազգը ստանա իր արդար պահանջները: Իմ կնոջ մասին անհոգ եղեք, ես մինչև հիմա հոգ եմ տարել մասին և մինչև հիմա կյանքիս վերջն էլ հոգ եմ տանելու: Կոմիտեն գործ չունի այդ հարցի հետ: Անձնապես ես էլ ոչնչի կարիք չունեմ, և ինքս կհոգամ իմ մասին»: 
Ի գիտություն ոչ միայն կոմիտեի, այլև բոլոր այս հարցով հետաքրքրվողների՝ հայտնում եմ, որ բոլոր վճարումները իմ կնոջը հիվանդանոցում պահելու համար կատարված են առանց մի որևէ կոմիտեի կամ անհատի օգնության, այլ անձնապես իմ միջոցով, նույնիսկ բանտերից և մինչև այսօր էլ կատարվում են ՝ որքան ժամանակ որ պետք լինի: Ահա մի «չքավոր» Յանիկյանի կատարածը իր ընտանիքի համար, որով ես չեմ պարծենում որովհետև դա իմ պարտականությունն է եղել և կլինի: 
Ուղեղի չքավորություն ունեցող կոմիտեի անդամներին հարց եմ տալիս, թե այս ի՞նչ է: Լուրջ, ուսյալ անհատների կամավոր կերպով քով քովի եկած ու իրենց համայնքի առաջնորդներ ներկայացնողների գործելակերպ, թե անպատասխանատու, անտեղյակ ու փառասիրության համար աշխատողների մի ոհմակ: Կոմիտեն իր կոչի մեջ բառախաղերով ուզում էր արթնացնել ազգի կամքը: Նա մի ուրիշ նպատակով կազմված կոմիտե էր, որը բարեբախտաբար ժամանակին մահացավ, որ ավելի մեծ չարիքներ չգործեր: Բավական է, որքան գործեցին: 
Վերջացնելով «անձնականս»՝ անցնում եմ կոմիտեի մյուս՝ պատմական ու անմոռանալի գործելակերպին: Թող այս գրությանս՝ կոմիտեի վերաբերյալ մասը լինի իմ մեղադրանքի «աղոթքը» նրանց համար ու նրանց հասցեին, քանի որ ամեն մի աղոթք վերջանում է խնդրանքով ու ցանկությամբ, ես էլ մի խնդրանք ու ցանկություն ունեմ. թող հասարակությունը լավ ճանաչի կոմիտեի անհատներին և պագայում թույլ չտա, որ նրանք զբաղվեն հարցերով, որոնք իրենց գլխից վեր են և իրենց կամքին հակառակ: 
Կոմիտեն ցավ է հայտնում իր կոչով, որ Յանիկյանը ցանկացավ արթնացնել իր քնած եղբայր անհատներին՝ մեր ցեղի իրավունքները պահանջելու համար: Ծակ փիլիսոփաների արժանի կեղծավորության խոսքեր: Կոմիտեն հայտնեց հայությանը, որ իմ պաշտպանության համար պիտի հրավիրի ամենալավ փաստաբանների: Ազգը հավատաց և ուղարկեց տասնյակ հազարներ: Ի՞նչ արեց կոմիտեն: Համաձայն Ֆորմանի հետ ստորագրված պայմանի՝ 10 հազար կանխավճար էին տվել նրան: Հետագայում կոմիտեն հայտնեց, որ եթե Ֆորմանը չմիանա իրենց, ու չաշխատեն իմ փաստաբան Լինզիին ու Մինասյանին դուրս հանել գործից, որ Քերին գրավի նրանց տեղը,, նրանք դադարեցնելու են նրան ըստ պայմանի վճարումները: Ֆորմանը, տեսնելով, որ գործ ունի դավադիր ստախոսների հետ, որոնք նույնիսկ իրենց ստորագրած պայմանը ոտնատակ են տալիս, չցանկանալով մասնակցե ոչ մի խմբակցության, ձևանալով հիվանդ, պաշտոնապես հրաժարվեց ինձ պաշտպանելուց Որպեսզի ապագայում գործ չունենա կոմիտեի հետ, նա նույնիսկ վերադարձրեց իր ստացած կանխավճարը: Նա գուցե ուներ նաև ուրիշ պատճառներ... և օգտվեց իրադրությունից: 
Կոմիտեի ամենամեծ մեղքը, որը երբևէ ներում ունենալու չէ, հետևյալն է. «Պաշտպանելով Յանիկյանի դատը՝ պաշտպանած կլինեք նաև Հայ դատը» իր կոչում մեծ տառերով հայտնում էր կոմիտեն ամբողջ հայությանն արար աշխարհում: 
Հրաժարվելով վճարել փաստաբանին ըստ պայմանի՝ նրանք հրաժարվեցին իմ պաշտպանությունից, որով, ըստ իրենց խոստոանանքի, հրաժարվեցին պաշտպանել մեր ազգի դատը: 
Կարճ՝ նրանք ոչ միայն դավաճանեցին ու ամեն մի կեղտոտ միջոցով սկսեցին ինձանից իրենց վրեժը լուծել, այլ դավաճանեցին մեր ազգին ու մեր նպատակներին: Պատճա՞ռը. որովհետև Յանիկյանը չցանկացավ ընդունել իրենց բատ ուղարկած սպառնալիքը, որ կազմված էր 5 կետից: 
Ի՞նչ էր իմ պահանջածը, և ի՞նչ էր նրանց պահանջածը: 
Ես պահանջում էի, որ կոմիտեի մեջ լինի իմ փաստաբանը, որպեսզի իրենց կոչերը կարողանա կարդալ ու ստուգել, որ դատավարությանը վնասակար տվյալներ չլինեն, որ ես տեղյակ լինեմ, թե որտեղի՞ց է դրամ գալիս, ո՞վ է ծախսում և ինչպե՞ս: Որովհետև ինձ պաշտպանելու հատկացված դրամը խնդրվում է ժողովրդից, պետք է, որ այդ հիշվի դրամըւ ստանալու ժամանակ և իրենց կոչերում նույնպես: Ես չէի ցանկանում, որ կրկնվի այն, ինչ պատահել է անցյալում: 50 տարի առաջ ուրիշ կոմիտեներ հանգանակություն էին անում մեր հայ որբերի համար, և այդ շարունակվում է մինչև այսօր՝ չնայած որ որբերն արդեն հասակ առած մարդիկ մարդիկ են: 
Ես այս պարզ բացատրեցի կոմիտեի անդամներին և հայտնեցի, թե ցանկություն չունեմ, որ իմ անունից օգտվելով՝ անվերջ դրամ հավաքեն: 
Դատավարությունից հետո կոմիտեն պետք է դադարի օգտագործել իմ անունը: 
Ես պահանջում էի, որ առանց իմ փաստաբանների կոմիտեն թռուցիկներ ու տեղեկություններ չտարածի: 
Այս իմ բնական և տրամաբանական պահանջներին ի պատասխան՝ կոմիտեից ստացա մի մի սպառնալիք՝ 5 կետից բաղկացած. 
1(Ես իրավունք չունեմ խառնվել դրամական ոչ մի հարցի, և նրանք են ծախսելու՝ ըստ իրենց ցանկության: 
2)Մերժում են իմ փաստաբանին՝ որպես կոմիտեի անդամ: 
3(Թռուցիկները և տեղեկությունները կոմիտեն հրատարակելու է առանց իմ փաստաբաններին ցույց տալու կամ նրանց հավանությունը ստանալու: 
4)Իմ անունը չեն գործածելու հայտարարություններում՝ չնայած որ դրամը, ըստ իրենց կոչի, այդ նպատակով է ստացվում: 
5(Որ նրանք սկզբունքային կերպով հրաժարվում են իմ գործածից ևհամամիտ չեն իմ արածին: Ընդհանրապես հրաժարվում են գործակցել ինձ հետ: 
Այս «տաճկական» ոգով ուղարկած սպառնալիքը ստանալուց հետո հասկացա, թե ի՞նչ նպատակների համար էր կազմակերպված կոմիտեն: Ուզում էին օգտվել առիթից ու մի նոր տեսակ եկամտի ճանապարհ բանալ. միաժամանակ ստեղծել իրենց համար որոշ դիրք ու անուն հասարակության մեջ: 
Ստիպված եղա մի նամակ գրել, որով ոչ միայն մերժեցի ընդունել իրենց սպառնալիքը, այլև հայտնեցի, որ ես ոչ նրանց ծառան եմ և ոչ ալ այդպիսին եղել եմ հունվարի 27-ին, երբ գործողությունը կատարեցի: Ես խնդրեցի կոմիտեին մոռանալ, որ կարող է ինձ հրահանգներ ու ցուցմունքներ տալ: Հայտնեցի նաև, որ ես գործել եմ որպես անհատ և անձամբ կդիմեմ անհատներին, որ օգնեն կազմակերպելու իմ պաշտպանությունը: Կամավոր կերպով կազմված կոմիտեն չի կարող ինձ ստիպել, որ իրենց ընդունած բոլոր որոշումներին համամիտ լինեմ: Ես չեմ խնդրել, որ կազմվեն. նրանք ինձ համար են կազմվել. և ես չեմ գործել նրանց հրամանով ու նրանց համար: Գիտեք ի՞նչ եղավ այս նամակի հետևանքը: Ինձ տեսակցության եկան կոմիտեի որոշ անդամներ՝ նախագահի գլխավորությամբ, ու սկսեցին սպառնալ: 
Չզարմանաք, իսկություն է այս, և փաստաթղթերը փաստաբանիս մոտ են գտնվում: Այդ պատվելի այցելուները հայտնեցին, որ եթե ես չհամաձայնվեմ իրենց որոշմանը, իրենք պիտի զրկեն ինձ հնարավորությունից օգտվել բոլոր կուսակցական թերթերից: «Դու ոչ մի հայտարարություն չպիտի կարողանաս տալ, որովհետև հրատարակվող հայկական լրագրերի 90 տոկոսը պատկանում են կուսակցականներին, և մենք նրանց անունից ենք զգուշացնում քեզ»,-հայտնեցին նրանք: 
-Դու ո՞ր կուսակցությանն ես պատկանում,-հարցրին ինձ: 
Երբ իմացան, որ ոչ մի կուսակցության չեմ պատկանում, հարցրին. 
-Հայկական հարցն ունի 2 տեսակետ՝ տաճիկից մեր պահանջների վերաբերալ: Դու ո՞ր տեսակետին ես պատկանում, որ մեր անելիքը գիտենանք: 
Հայտնեցի, որ ես բոլորվին չչեմ հետաքրքրված իրենց ունեցած տեսակետներով, որովհետև ես՝ անհատս ունեմ իմ տեսակետը՝ տեսնել տաճիկից մեր հողերը ստացած ու մեր զոհերի հարցը լուծված մեր օգտին: 
Մեր խոսակցությունը լուրջ ընթացաք ընդունեց: Մի քանի անգամ նրանք բարձրացան և ուզում էին գնալ, եթե ես չհամաձայնեմ իրենց հետ: Կարծում էին, թե ես, վախից դրդված, որ կորցնում եմ դրամական հիմքը իմ պաշտպանության համար, պիտի զիջեմ ու ընդունեմ իրենց ցուցմունքները, այսինքն՝ հանդես գամ այս կամ այն կուսակցության անունից:
Ողորմելիները սխալվել էին: Մի մարդ, որ զոհում է կյանքը իր նպատակի համար, կարո՞ղ է արդյոք ազդվել ինչ-որ կոմիտեի անդամներից, որոնք մի քանի դոլարով ուզում են գնել իմ՝ հայ անհատիս կամքն ու ցանկությունը: 
Ես այնքան ջղայնացած էի, որ երբ մի անգամ էլ հարցրին, թե՝ ուրեմն, գնա՞նք, պատասխանեցի. 
-Ես ձեզ կանչե՞լ եմ, դուք ձեր կամքով եք եկել: Եթե ուզում եք, կարող եք գնալ: 
Չգնացին, որովհետև մտածում էին ուրիշ միջոցներով հասնել իրենց նպատակներին: 
Դրանից հետո ես ստացա մի նամակ կոմիտեի անունից և մի նամակ՝ անձամբ ստորագրված նախագահի կողմից: Նամակներով հայտնում էին՝ որ եթե ցանկություն ունեմ, կարող եմ դիմել որոշ դրամական օգնության՝ իմ անձնականի համար: Անիմաստ մի նամակ, որովհետև քանիցս հայտնել էի, որ իմ անձնականի համար ես դրամի կարիք չունեմ: Երկրորդ նամակով նախագահը տեղեկացնում էր, որ ես անհանգիստչլինեմ որովհետև փաստաբան Ֆորմանին վճարելիք ամբողջ գումարը պատրաստ է, պիտի վճարվի իր ժամանակին: 
Պիտի տեղեկացնեմ ընթերցողին, որ մյուս 2 փաստաբաններին հրաժարվեցին վճարել: Ես անձնապես խոստացել եմ, որ ինքս պետք է վճարեմ նրանց: 
Ֆորմանն այցելեց, և երկար խոսեցինք մյուս փաստաբանների ներկայությամբ: Նա հայտնեց, որ մի քանի օր հետո կոմիտեն կազմակերպելու է մասնավոր հանդիպում հասարակության հետ, որին ինքը ներկա է լինելու և գուցե խոսի: 
Այդ հանդիպումը եղել է որպես coctail hour (խմիչքի ժամ). նա խոսել է և, ըստ իմ տեղեկության, մեծ գումար են հավաքել մասնակիցներից: 
Սրանից 2 օր հետո 3 հոգի, որոնցից մեկին չէի ճանաչում, այցելեցին բանտ: Ասացին, թե ինչպես ինձ շատ խիստ պահպանում են: Օրինակ՝ դատարան տանելու համար 3 մեքենա է լինելու: Առաջից գնում է մի մեքենա, որտեղ, վարորդից բացի, նստում է մեկ ուրիշ ոստիկան՝ ձեռքին ոստիկան, բոլորը՝ քաղաքացիական զգեստով, պատրաստ զենքերով. և հետևից՝ մեկ ուրիշ մեքենա՝ նույն կազմով: 
Այսպիսի խիստ պաշպանողներից ես բացառություն չկարողացա ստանալ, բայց երբ հարցի իմ փաստաբան Լինզիին, նա որպես գաղտնիք ինձ աաց, որ ՍիԱյԷյ-ը (CIA, Կենտրոնական հետախուզության վարչություն) և ԷֆԲիԱյ-ը արդեն տեղեկացրել են Սանտա Բարբարայի ոստիկանապետին ու դատախազին, որ Անկարայից ահաբեկիչներ են ուղարկվել, որպեսզի միջոցներ ձեռք առնեն, որ իմ դատավարությունը չկայանա: Կարճ ասած՝ ինձ ահաբեկեն: 
Ես այս պատմեցի կոմիտեի անդամներին: Եկողներից մեկը բացականչեց. 
-Մեզանից վախենում են, որ փախցնենք քեզ: 
Զարմացած նայեցի դեմքին ու հարցրի. 
-Այս մարդը ո՞վ է, որ հետներդ եք բերել: 
Վիրավորված անծանոթը, գրպանից մի թուղթ հանելով ու ցույց տալով, ասաց՝ 
-Երեկ ես դրամ եմ տվել:
Եկողներից մեկն էլ ավելացրեց. 
-Կոմիտեի խորհրդատու է ընտրվել: 
Ես քմծիծաղով պատասխանեցի. 
-Ուրեմն կոմիտեն սկսել է ծախել և խորհրդատուների՞ անունները: Շա՜տ լավ է: Անունդ ի՞նչ է: 
-Քյուրքճյան է,-հպարտությամբ պատասխանեց անծանոթը: 
դատարան գնալուս հաջորդ օրը հետարքրքվեցի այդ մարդու մասին: 
Հարցրի մի քանի մարդկանց, պատասխան չստացա: հետևյալ օրը թղթերիս մեջ, որը տանում էր ինձ հետ դատարան ու հետ բերում բանտ, գտա մի հայկական թերթ: Չիմացա՝ ո՞վ էր դրել: զարմացած սկսեցի նայելու տեսա մի մեծ հոդված Քյուրքճյանի մասին: Ինչ-որ մի հայոց եկեղեցու դրամները գրպանն է դրել և դատի է կանչվել: Նույնիսկ չհետաքրքրվեցի, թե ինչո՞վ էր դատը վերջացրել: 
Այս դեպքը գրեցի միայն նրա համար, որ պարզ լինի, թե ինչպե՞ս էր մոտեցել հարցին կոմիտեն և ում էր մտցնում կազմի մեջ, որը կատարելու էր մի սուրբ գործ՝պաշտպանել ազգի պահանջները:
Ուրախ եմ, որ ինքնալուծարվեց կոմիտեն՝ հայտնելով հասարակությանը, որ Յանիկյանը չի ուզում իրենց հետ գործակցել: Սուտ է, պատճառը այդ չէ, այլ այն, ինչ արդեն շեշտեցի, որ Յանիկյանըչծախեց իր ինքնասիրությունը ու տեսակետները մի ինչ-որ խումբ անհատների, որոնք ցանկանում էին հասարակությունից հավաքած դոլարներով սկսել մի ձեռնարկ, որը մեծ ապագա էր խոստանում իրենց: Երբ տեսան, որ չեղավ, ու ես իրենց ենթադրած ու ցանկացած մարդը չէի, նրանք գործադրեցին իրենց սպառնալիքի հինգերորդ կետը, ըստ որի՝ նրանք սկզբունքային կերպով հրաժարվում են իմ գործածից և համամիտ չեն իմ արածին: Ընդհանրապես հրաժարվում են գործակցել ինձ հետ: 
Այսպիսի մի պատմական քայլից հետո ինձ մնում էր ուղարկել նրանց մի երկար հեռագիր՝ պահանջելով, որ կատարեն իմ անունով հավաքված գումարների հաշվետվությունը: Իհարկե, որքան որ ես գիտեմ, մինչև այժմ հաշվետվություն չի կատարվել, և ստացած դրամները որոշ տոկոս զեղչերով հետ են ուղարկվել: 
Կոմիտեի հրատարակած կոչի և իրենց գործակերպիմոջ ոչ միայն որևէ նմանություն չկար, այլ ընդհակառակը, անհետացավ ազգային պահանջը թուրքից, մոռացվեցին մեր միլիոնավոր զոհերը, չքացան արդարության ու իրավունքի հարցերը, որոնց համար, ըստ կոչի, «ամենայն խավերից կամավոր կերպով քով քովի էին եկել ազգասեր անձնավորությունները»: 
Մահը ֆիզիկապես բնական երևույթ է ամեն մի անհատի համար: 
Բարոյապես մեռնելն ավելի սարսափելի է, քան ֆիզիկական մահը: Առավել սարսափելի է, երբ դա կապ ունի մի ցեղի պատմության հետ: 
Կամավոր կերպով կազմված կոմիտեն իր կարճ կյանքում դառել էր մի ճահիճ, որ ամեն տեղ կեղտահոտ էր տարածում: Իր մահով նա ազատեց հասարակությանն այդ գարշելի հոտից, բայց իր համար կառուցեց մի այնպիսի հուշարձան, որ պատմությունը մոռանալու չէ: 
Համայնքը, որից նրանք ամեն կերպ աշխատում էին պահել ճշմարտությունը ու սուտ լուրերով արդարացնում իրենց, վերջ ի վերջո իմանալու է ճշմարտությունը և ըստ արժեքի գնահատելու է մեր ազգի այդ դավաճաններին: 
Այս գրությունը կոմիտեի մասին թող լինի իմ կողմից մի ծաղկեպսակ՝ բարոյապես դիակ դարձած կոմիտեի համար: 
Անցնում եմ իմ դատավարության պատմությանը: 
Փաստաբաններս գործում էին բայց դրամ չլինելու պատճառով ավելի լուրջ պատրաստություն չէին կարող ունենալ: Նույնիսկ որոշ ծախսեր նրանք իրենց գրպանից էին անում: 
Մի կերպ թեթևացնելու համար դրամական դժվարությունները ստիպված եղա իմ խցից մի կոչ ուղղել հայ անհատներին՝ հայերեն լեզվով հրատարակվող թերթերի միջոցով: Ապարդյուն եղավ: Բացառությամբ «Արմինյըն ուիքլի»-ի և «Քաջ Նազարի», որոնց հայտնում եմ շնորհակալությունս, ոչ մի ուրիշ թերթ՝ թե՛ կուսակցական և թե՛ իրենց չեզոք անվանողները, չհրատարակեց կոչը: 
Կոմիտեի սպառնալիքն իսկապես դատարկ խոսք չէր եղել: 
Հայրենակիցներ, դո՛ւք ասեք, թե ի՞նչ անվան են արժանի մեր այս թերթերը որոնք 50 տարի է հայրենիք, արդարություն, ճշմարտություն էին հոլովում: Ես անտարբեր լինել չեմ կարող: Այդ թերթերը ձեր դրամներով են պահել իրենց կյանքը և նույնիսկ կալվածների տեր են դարձել ձեր առատաձեռնության շնորհիվ: Երբ նրանց աջակցության կարիքը եղավ, ի՞նչ պատահեց, ի՞նչ էր պատճառը որ նրանք լքեցին իրենց դիրքերը: Ստեղծվեց մի դրություն, երբ անկուսակցական Յանիկյանը, որ զոհում էր կյանքը իր ցեղի, իր ժողովրդի պահանջների, արդարությունը վերականգնելու համար, մնաց պատնեշի այս կողմը՝ իր 2 փաստաբաններով ու մի քանի անհատներով, իսկ ազգը, ցեղը մնաց մյուս կողմը՝ ունենալով որպես պատնեշ նրանց միմյանցից բաժանող ազգային գործիչներ, համայնքի առաջնորդներ, զանազան կուսակցություններ և հայ մամուլ: 
Կասկած չկար, որ ժողովուրդն ամբողջ սրտով ինձ հետ էր: Բայց կազմված պատնեշը կատարեց իր գործը: 
Մի՛ սպասեք պատմության որոշմանը, հայրենակիցներ: Տվեք ձե՛ր որոշումը, որպեսզի մեղավորները, եթե կարմրելու հնարավորություն ունեն, կարմրեն ու այլևս հրապարակ չգան հանրային կյանքում՝ որպես ձեր առաջնորդներ ու ղեկավարներ: 
Յանիկյան անհատի դատավարությունը սկսվեց: 
Մի նոր զավեշտ սկսվեց: Ահա և այդ դերասանների նկարագիրը: 
Իմ փաստաբանների պահանջի համաձայն՝ դատավարության ժամանակ ես ունենալու էի թարգմանիչ: 
Մի քանի անունների ցուցակը քննվում էր թե դատախազի և թե իմ փաստաբանների կողմից: 
Տեսակցության օրը բանտ եկավ Արամ Սարոյան անունով մի փաստաբան, որին ես գիտեիմոտ 20 տարի: 
Առաջարկեց լինել իմ թարգմանիչը դատավարության ժամանակ: Արամ Սարոյանը (խոսում էր Վանի բարբառով) սկսեց ինձ բացատրել, որ լինելով իրավաբանմ կարող է մեծ օգուտ տալ թարգմանության ժամանակ: Բացի դրանից, ինքը լավ գիտե տաճիկների ու մեր ցեղի պահանջների մասին: 
«Ես դրամի համար չեմ ուզում քո թարգմանիչը լինել,-ասաց նա: Ես դրամի կարիք չունեմ: Դրամը նվիրելու եմ քո՝ արդեն կազմված պաշտպանության հիմնադրամին: Ես ուզեմ եմ մեր ազգի համար օգտակար լինել և իմ վարկի համար»: 
Նրա առաջարկը, որ դրամի համար չէ այդ անում, ավելի մեծ դեր խաղաց իմ համաձայնությունը տալու մեջ, քան իր մեջբերված բոլոր մյուս առավելությունները: Եկանք համաձայնության, որ ես անելու եմ ամեն ինչ, որ նա նշանակվի, իսկ ինքը պարտավորվում է ստացած դրամը հատկացնել Յանիկյանի պաշտպանության հիմնադրամին: 
Ըստ օրենքի՝ թարգմանիչն օրական ստանում է 50 դոլար: Նկատի ունենալով, որ իմ դատավարությունը տևելու էր առնվազն 2 ամիս, հաշվեցի, որ 2-3 հազար դոլար է մտցվելու պաշտպանության հիմնադրամ: 
Հետևյալ օրը փաստաբան Լինզիին հայտնեցի Սարոյանի հետ իմ կազմած համաձայնության մասին և խնդրեցի նրա աջակությունը՝ Սարոյանին որպես պաշտոնական թարգմանիչ հրավիրելու համար: դատախազը և պաշտոնյան, չնայած ունեին 2 ուրիշ թեկնածու, ստիպված եղան համաձայնվել ինձ հետ: 
Նույն օրը Արամ Սարոյանն ընդունվեց դատավորի կողմից որպես ընտրյալ թարգմանիչ ու երդվեց լինել անկողմնակալ իմ դատավարության ընթացքում: 
Դատավարության ժամանակ ներկաներն ականատես եղան անկողմնակալությանը»: 
Նույնիսկ ինքը՝ դատախազը, այնքան վատ զգաց, որ հարցրեց նրան մի բացատրության ժամանակ. 
-Պարոն Սարոյան, ես ձեզանից այդ բացատրությունը խնդրեցի՞: 
-Ոչ, պատասխանեց նա,-ե՛ս տալիս եմ այս բացատրությունը, որպեսզի չմեղադրվեմ, որ մեղադրյալի օգտին եմ խոսում, այլ ապացուցեմ, որ դատախազի օգտին եմ խոսում ու նրա տեսակետը պաշտպանում: 
Ո՞վ էր այդ բացատրության ժամանակ Սարոյանը-մի հա՞յ, որ խոստացել էր լինել միայն անկողմնակալ մի թարգմանիչ, թե, ինչ-ինչ պատճառներից դրդված, դատախազի գնահատելի օգնականը: Գուցե նրա խիղճը միշտ քնած է եղել, բայց հույս ունեմ, որ կարդալով այս գրությունս՝ կարթնանա: Եթե միայն այս լիներ նրա մեղքը, գուցե ես ժամանակ չկորցնեի ու չգրեի նրա մասին, բայց քանի որ նա գործեց և ուրիշ «քաջագործություններ» որոշեցի գրել և նրա անունն էլ հավերժացնել Յանիկյանի պատմական դատավարության փաստերի շարքում: 
Մի գիրք էր գրել, որը ջերմ ու սրտառուչ մակագրությամբ նվիրել էր այդ դատախազին: Բոլորը գիտեին, որ նրանք հաճախ էին միասին անցկացնում երեկոները և մեծ մասամբ՝ Սարոյանի տանը: Ի՞նչ էր այդ հաճախակի հանդիպումների բուն նպատակը, գաղտնիք է միայն այսօր: 
Բայց գաղտնիքը ծածկող վարագույրի մի անկյունըբացվեց, երբ դատախազն իր մեղադրական ճառի մեջ սկսեց մեջբերումներ անել Սարոյանի գրքից.
-Շունը հաչում է, կարավանը շարունակում իր ճանապարհը,-բացականչեց դատախազը՝ կարավան խոսքի տակ նկատի ունենալով տաճիկ կառավարությանը:
Ներկաներից մեկը դատարանի միջանցքում մեղադրեց դատախազին և ասաց, որ իրավունք չունի այդպես վիրավորվել մի ամբողջ ազգ: Նա պատասխանեց. 
-Ես չեմ հնարել այդ խոսքերը, վերցրել եմ Սարոյանի գրքից: 
Անձնապես ես ենթադրում եմ, որ դատախազը փաստեց Սարոյանին, որ նա էլ պարտավորված լինի օգնել դատապարտելու մեղադրյալին, այլապես մեղավորը կլինեն թե՛ ԱՄՆ կառավարությունը և թե՛ տաճիկ երկիրը: 
Ինչպե՞ս կարող էր օգնել Սարոյանը: 
Իմ գրությունների թարգմանությունը նա երբեմն կատարում էր այնպես, որ գրածիս իմաստը բոլորվին հակառակն էր դուրս գալիս: Կամ բաց էր թողնում մի խոսք, որը փոխում էր գրվածի իմաստը: Բացասական գրած մտքերս դրական էր դարձնում և հակառակը: Մի քանի անգամ բողոքեցի: Մի անգամ նույնիսկ վիճաբանություն ունեցանք դատարանում: 
Բացատրել, թե այդ բոլորն արվում էին անգիտակցաբար, դժվար է, բայց ենթադրենք՝ այդպես է: 
Դատավարությունը վերջացավ: Սարոյանը ստացավ իր ստանալիք դրամը ու գնաց Լոնգ բիչ՝ ժամանակ անցկացնելու: Մոռացավ իր ինձ հետ ունեցած պայմանը, մոռացավ հիմնադրամը, ուր մտցնելու էր իր ստացածը: Ես խնդրեցի փաստաբան Լինզիին հիշեցնել նրան: Ասացի, որ նույնիսկ նամակ գրի ու պաշտոնապես պահանջի: Սարոյանը, որ տարիների ընթացքում ամեն մի հարմար ու անհարմար միջավայրում հրապարակ էր գալիս որպես մեր ազգի համար պայքարող, Սարոյանը, որ նույնիսկ չամաչեց մի գրողի անուն կրելուց, որով ամբողջ ազգն է հպարտանում, և ոչ միայն անունն է կրում, այլ նրա հորեղբորորդին է, Սարոյնաը, որն իրեն ներկայացնում է որպես հարուստ ու հանգստության քաշված իրավաբան, չկարողացավ բաժանվել մի քանի դոլարից, որ նա ստացավ շնորհիվ մեր համաձայնության: 
Պոռոտախոս անհատների ժամանակն անցել է, պարոն Սարոյան: Չկարծես, թե մոռանալու եմ քեզ: Պիտի հիշեմ ոչ միայն ե՛ս, այլ շատ-շատերը, որոնք կտեղեկանան քո վարմունքի մասին: Զղջում եմ, որ քեզ հետ աղ ու հաց եմ կերել: Որտե՞ղ են քո խոստումները ոչ միայն ինձ, այլև իմ փաստաբաններին, որ երբ դատավարությունը վերջանա, որպես Սարոյան՝ սկսելու ես մի դատավարություն կոմիտեի դեմ ու պահանջելու ես, որ ժողովրդից ստացած բոլոր դրամները մտցվեն պաշտպանության համար կազմված հիմնադրամի մեջ: 
Ի՞նչ եղան քո խոստումները: Ի՞նչ պատահեց, որ դու դատավարությունից հետո փոխեցիր քո տեսակետը թե՞ դու տեսակետ չունես, այլ լոկ մի կենդանի ես, որ դժբախտաբար կրում է հայ անունը: 
Միայն մի քանի դոլարնե՞րը թելադրեցին քո անելիքը, թե դատախազի համոզումները դեռ շարունակում են իրենց ունեցած ազդեցությունը: Եթե դու ունես մի քիչ ինքնասիրություն, պատասխանիր հանրությանը: 
Գիտեմ, որ քեզ պես պոռոտախոս ու սուտ հայրենասերների թիվը Ամերիկայում ներկայումս քիչ չէ: 
Ցավալի է, որ շատ-շատերը չեն գործածում այս նշանաբանը իրենց առօրյա կյանքում, նամանավանդ երբ հարցը վերաբերվում է մեր ցեղին ու մեր ազգի պահանջներին մի կառավարությունից, որին միայն բարբարոս կոչելը քիչ է: 
Ցավալի չէ՞ արդյոք իմանալ, որ կան հայ անուն կրողներ, որոնց նախնիների դիակներն անթաղ էին մնացել արաբական անապատներում, այսօր ոչ միայն մոռացության են տվել այդ, այլև կենաց բաժակներ են խմում իրենց ծնողներին մորթողի թոռների հետ: Կան և այնպիսինները, որ շոյում են իրենց կրծքին կախված տաճիկ կառավարությւոնից ստացած շքանշաններն ու նայում իրենց զոհված հարազատների նկարներին՝ կախված իրենց առանձնասենյակներում, և մխիթարվում նրանով, որ դա անցյալն է ու տեղի է ունեցել Տաճկաստանում և այստեղ՝ Ամերիկայում, չի կարող պատահել: 
Կա՞ արդյոք ամբողջ աշխարհում մի հայ, որի ընտանիքը զոհ չի տվել մարդկային դեմքով վայրի գազաններին, որոնց մեր զարգացած կառավարությունըտաճիկ ժողովուրդ ու ազգ է կոչում: Կա՞ արդյոք մի անհատ, որ բացառություն է կազմել: Չկա՛ այդպիսին:
Արդեն անվիճելի մի փաստ է, և այս նույնսիկ վերջերս գրանցվեց Միացյալ ազգերի կազմակերպության փաստաթղթերում, որ հայ ազգի ցեղասպանությունն առաջինն է եղել մեր ներկա դարում, և որի հեղինակը եղել է տաճիկ կառավարությունը: 
2 միլիոն զոհերի մասին ենք խոսում: Բայց ըմբռնել, թե ինչ է նշանակում այդ 2 միլիոնը՝ ապրելով Ամերիկայում, ուր ամեն ինչ միլիոններով է խոսվում, դժվար է ու անհասկանալի: 2 միլիոնը աշխարհում մեր հայ ազգի 60 տոկոսն էր կազմում, իսկ Հայաստանում ապրողների քանակի հետ համեմատած՝ 80 տոկոսը: Համեմատած Ամերիկայի հետ տոկոսաբար՝ դա նշանակում է 160 միլիոն: 
Փոքրաթիվ մնացած հայությունը ցրվեց աշխարհի 4 կողմը: Շատերը մոռացել էին իրենց լեզուն ու խոսում են տեղական լեզուներով: Եթե մի քանի հարյուրի են հասնում այդ քաղաքում ապրողները, իսկույն միտք են հղանում մի հայկական եկեղեցի կառուցել: Վատ գաղափար չէ, թող շինեն: Վերջերս կարծես սկսել են հասկանալ, որ միայն եկեղեցիով չէ, որ կարող են հայ մնալ, այլև լեզվով, և ուրախալի երևույթ. սկսել են դպրոցներ շինել: Եկեղեցիներից ու դպրոցներից բացի, սկսել են կազմակերպել և հանդիպումներ, դասախոսություններ, թատրոններ, երգչախմբեր և շատ ուրիշ գովելի ու պատվաբեր ձեռնարկներ: Ցիրուցան եղած հայությունը լավ ընդունելություն գտավ և ա՛յս երկրում, որ Միացյալ Նահանգներ է կոչվում:
Օգտագործելով իր պապերի սովորությունները և լինելով աշխատասեր ու ճարպիկ՝ գաղթական հայությունը շատ բնագավառներում սկսեց առաջադիմել, գրավել որոշ բարձր դիրքեր: 
Ըստ սովորության՝ սկսեցին կառուցել եկեղեցիներ: Ոչ ոք չի կարող բողոքել. դա ամեն ամերիկացու իրավունքն է: Կազմվեցին հայրենակցական միություններ: Կուսակցական ու անկուսակցական թերթեր սկսեցին հրատարակվել քիչ թե շատ հայաշատ քաղաքներում: Սկսվեց նմանապես զանազան հոսանքների պատկանողների միջև հին հաշիվները մաքրելը: Լավ է, որ օտարները չէին կարդում մեր հայ թերթերը: «Անդրանիկի նստած ձիու ճակատին սպիտակ նշան կար»,-իր ընթերցողներին ուզում է տեղեկացնել մի թերթի աշխատակիցը: Հետևյալ օրը մի ուրիշ թերթ հարձակվում է մեր «պատմությունը կեղծող» ու «աղավաղող» այդ անհատի վրա, որ համարձակվել է մի այդպիսի սուտ նորություն հրապարակ հանել...
Ամերիկա եկածս օրից ես ստանում էի զանազան քաղաքներում տպվող հայերեն 6 թերթ, 3 շաբաթաթերթ և 2 ամսաթերթ: Հավատացեք, որ նրանք ինձ համար երբեմն երգիծական թերթերի տեղն էին գրավում, որովհետև միայն ծիծաղելի էին հրատարակված որոշ գրությունները, այլ երբեմն ամոթ էի զգում կարդալիս: գուցե և կարմրում էի, բայց լավ է որ ոչ ոք չէր տեսնում: Սխալ չհասկանանք: Կարդում էի երբեմն ե՛վ շատ լուրջ ու գեղեցիկ գրություններ: Նրանք մնում էին միայն հազվագյուտ ընթերցողների համար: Ո՛չ երիտասարդությունը, ո՛չ հարստացած հայերն էին կարդում և ոչ էլ օտարները: Ցանկություն չունեմ քննելու, թե ո՞վ էր մեղավորը: Թերթերի հրատարակիչներն ավելի լավ գիտեն պատճառները, քան ես: 
Մեր կոմիտեները, որոնք զբաղված են դրամ հանգանակելով, այնքան շատ են ու տարատեսակ, որ եթե մի հայաբնակ վայրում մի որևէ այդպիսի կոմիտե գոյություն չունի, ենթադրում են, որ անտեղի բնակիչները կամ ուղեղի հիվանդություն ունեն, կամ հայեր չեն: Հավաքում են, ավելի ճիշտ ասած՝ մուրացկանությամբ են զբաղվում և երբեմն՝ շատ հաջող...
Փոստը, համաձայն իմ կարգադրության, նամակներս ուղարկում էր իմ «նոր հասցեով»՝ բանտ: Ստացա 2 զանազան քաղաքից «ողորմության» թղթիկներ՝ որբերի օգնության համար: Մի 2 բոբիկ ու պատռտած հագուստով երեխաների նկարները՝ տանջված դեմքով ու համարյա մարած աչքերով, դրված էին մեջը՝ հաստատելու համար ընթերցողին, թե ո՞ւմ համար է կատարվում հանգանակությունը: 
Մեր հարուստները, եթե օգնում են, աղաչանք և պաղատանք սիրում են լսել: Պարոնյանի տիպարները Ամերիկայի հարստացած հայերի մեջ ավելի շատ կան, քան այն վայրում, որտեղից մեր երգիծաբանն ընտրում էր իր հերոսներին: Կային ու կան և բացառություններ: Չնայած որ երբեմն տալիս էին մեծ գումարներ, բայց եթե քննեք, կտեսնեք պատճառները: Հարստացած հայերն օգտվում էին այն օրենքներից, որոնցից՝ բոլոր ուրիշ ցեղերի մեծահարուստները, որոնք ծնվել ու հարստացել են Ամերիկայում (Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն՝ եկամտի տուրքը կարելի է զեղչել այնքան, որքան ենթական վճարած կլինի բարեգործական հարստություններին: Այս ձևով, իրականում բարերարը ոչինչ չի կորցնում: Կառավարության տալիքը տալիս է բարեսիրական միություններին, որոնց մեջ՝ նաև իր ազգային միություններին): Չնայած այն բոլորին, ինչ արել և անում են մեծահարուստները կրոնի, կուսակցությունների ու շատ այլ նպատակների համար, չի կարելի ասել, թե նրանք լիովին ու լուրջ կերպով կատարել են իրենց բարոյական պարտականությունն այն ցեղի համար, որին իրենք պատկանում են: 
Ի՞նչ է արված այդ հարստացածների կողմից մեր ազգի իրավունքները պաշտպանելու ու պահանջելու համար: Մի՞թե նրանք պարտավոր չէին մտածել մեր ցեղի մասին: Եթե կարծում են, թե եկեղեցիներ շինելով, այս-այն դպրոցին որոշ գումարներ նվիրելով իրենց բարոյապես կատարել են իրենց պարտականությունը, սխալվում են: Նրանց արածները բոլորովին կապ չունեն տաճիկներից պահանջատիրության հետ: Այս հարցում մեր ազգն Ամերիկայում համարյա «բոբիկ» է մնացել: Շատ ցավալի իրողություն: 
Ցավալիներից ցավալին է նաև լսել, թե տասնյակ տարիներ են անցել, և այդ հարցն այլևս կորցրել է իր հրատապոթյունը: Այսպես մտածողները մեծ մասամբ մեր ունևոր դասակարգին են պատկանում: Խայտառակությո՛ւն:
Այսպես մտածողներն ունեն և ուրիշ լուրջ պատճառներ ու կարծում են, թե ժողովուրդը, զանգվածը չի հասկանում: 
Սխալվում են կամ զբաղված են ինքնախաբեությամբ: Աշխարհը գիտե, որ եթե մեծ տերությունները ցանկանայինմեր ցեղի հարցը վաղուց լուծված կլիներ: Պատմությունն ասում է մեզ, որ տաճիկը մինչև այսօր կանչված չի պատասխանատվության, որովհետև մեծ պետությունները նրա բարեկամներն են: Մեծերից մեծը Ամերիկան է, որի մեղրամիսը տաճիկների հետ տևում է ահա տասնյակ տարիներ: Եթե մեծահարուստները հայկական պահանջների համար զգալի գումարներ տան, հայտնի է լինելու Վաշինգտոնին, և իհարկե, նա տվողին կանչելու է, զգուշացնելու է, որ կառավարությունը անտես չի կարող թողնել այս, ու այդ մասին հարմար առիթով հիշեցնելու է նրանց: Ո՞ր հայ հարուստը այս կամ այն կերպ կապված չի ուրիշ, իրենից ավելի հարուստների հետ: Նրանց ձեռքին է մեր երկիրը կառավարելու ղեկը: Մոռացեք նախագահ, ծերակույտ, կոնգրես և սրանց նման «թմերցուցիչներ», որոնցով քնեցնում են երկիրը: Այս մասին 12 տարի առաջ ես գրել էի: Հիմա իմ գրածների փաստացի ճշմարտությունը տեսնում ենք Վաշինգտոնում: Երևակայեցեք մի երկիր, որի փոխնախագահը պաշտոնապես գող է անվանվում ու դուրս շպրտվում իր պաշտոնից: Այսպիսի դեպքից հետո ի՞նչ բարոյական հիմք եք ուզում գտնել մեր ընտրածների մեծ մասի գործունեության մեջ: Երկար չեմ ուզում կանգնել այս հարցի վրա, որովհետև ահա 4 ամիս է՝ գիշեր-ցերեկ դուք լսում եք, թե ի՞նչ է կատարվում Վաշինգտոնում: Գողություն, թալան, խաբեբայություն. ժողովրդի կողմից ընտրված ու նրա անունով երկիրը կառավարողներիբնական գործերեն են սրանք մեր օրերում: Իսկական դեմքը երևում է, երբ կեղծ դիմակները պատռվում են (Յանիկյանն ակնարկում է Ուոթրգեյէի ծանոթ խայտառակությունը): 
Ինչպես բոլոր հարուստները նույն կերպ են վարվում նաև հայ մեծահարուստները: Չլինի թե ամեն մի քայլ, որ վատ տպավորություն թողնի երկրի ղեկավարների վրա, ու տուժեն իրենց դրամական գործերում: Երբ դրամը, ազգի շահը, արդարությունն ու ճշմարտությունն են դրվում նրանց առջև, նրանք առանց տատանվելու ընտրում են դրամը: Ի՞նչ անուն կտաք մեր մեծահարուստներին ու նրանց օգնականներին: Փաստերը շատ են: Բերել եմ մեկը: 
Նախքան իմ կատարած գործողությունը, Ֆրեզնոյում հրատարակվող անգլիատառ հայկական թերթը՝ “Courier”-ը, որի հրատարակչին նոլորը գիտեն որպես շատ ազգասեր, հայրենասեր մեկը, պահանջում էր, որ տաճիկներից ստանան ու տան մեր հողերը և այլն: Անձնապես ես էլ էի ճանաչում նրան: Շատ անգամներ իմ հակատաճկական ու պահանջկոտ հոդվածները հրատարակում էր ձրի: Ես իմ կյանքում ոչ մի թերթից վարձատրություն չէի ստանում, որովհետև կարիքը չունեի: 
Իմ կատարած գործողություններից մի 2 օր անց թերթը ոչ միայն պահանջկոտությունը վերջացրեց, այլև այդ խմբագիրն ուրիժների հետ խոսակցության ժամանակ սկսել էր աքյնպես խոսել, կարծես իրեն արդեն նշանակել են իմ դատավարության դատախազը: 
Ես բանտում ստացա այս լուրը և իմ պարտականությունն եմ համարում այս գրությանս մեջ անդրադառնալ դրան, որովհետև խոստացել եմ ամեն ինչ կոչել իրենց անուններով: 
Ջորջ Մեյսն. այս է անունը մի հրատարակչի, որն ի միջի այլոց ոչ շատ հեռացոր խնամիություն ունի մեզ հետ: Նա միաժամանակ գործում էր մի մեծահարուստի համար, որին բոլորդ գիտեք՝ Լաս Վեգասի բարձրացող աստղը՝ Գրիգորյան ազգանունով: Նա խորհուրդ էր տվել Մեյսնին շատ բաներ չգրել իմ արած գործողության մասին և լինել ձեռնպահ: Նրա խորհուրդը, որը, չգիտեմ, ուներ իր հետ և վճարում, թե ոչ, բավական էր, որ մեր այս «անվախ» խմբագիրը, արդարության պաշտպանն էր ու հայ ցեղի վրա տառապողը, բերանը ջուր առներ ու լռեր և սկսեր այլ կերպ մտածել ու խոսել: 
Գրությանս այս մասը վերջացել էի, երբ կարդացի «Օբսերվըր»-ը, որը ստանում էի բանտում (չգիտեմ ձրի՞, թե բարեկամներս էին վճարել. համենայն դեպս, շնոիհակալություն ուղարկողին): Նրանում կարդացի մի մանրամասն հոդված Գրիգորյան կոչված մեծահարուստի դրամական գործերի մասին և այն մասին, թե քանի-քանի միլիոն է ստանալու վերջերս իր ծախած թղթերի համար: Հաճույք չզգացի և մտածեցի՝ ի՞նչ հետաքրքրություն հանրության համար գիտենալ այս բոլորը: Մտածել, թե գուցե հրատարակիչը հետաքրքրված է նրանով, որ նա հարուստ է մոռացա: Մեծ ուրախություն պատճառեց ինձ, երբ մի 2 շաբաթ անց կարդացի մի բաց նամակ՝ ուղղված նույն լրագրի խմբագրությանը՝ Ռ.Այվիսոն ստորագրությամբ: Շատ տեղին ու գեղեցիկ գրություն էր գրել Այվիսոնը դոլար փառաբանող այդպիսի գրությունների մասին: Հեղինակի ով լինելը չգիտեմ, բայց շնորհավորում եմ: Եթե երիտասարդ է, շնորհավորում եմ կրկնակի, որովհետև ցույց է տալիս, թե ի՞նչ մտածողություն ունեն մեր այսօրվա երիտասարդները: Bravo:
Չեմ կարող չընդգծել և լրագրի հրատարկչին, որ տպել էր իրեն չգնահատող այդ նամակը, մի բան, որ հաճախ չի պատահում մեր թերթերում: այս ևս մի գովելի ընթացք է, և պետք է, որ մեր մամուլը օրինակ վերցնի: Սրա համար էլ՝ նրա’ն bravo: 
Իմ դատավարությունը եղավ այն փորձաքարը, որ կյանքը դրեց Ամերիկայում ապրող հայության առաջ: Մեր ղեկավար կարծվողները սայթաքեցին: 
Արդյունքը ցավալի է գրել: Մոռացվեցին հայրենիքի կենաց համար կոնծած անթիվ բաժակները: Անհետացան պոռոտախոս խոստումները: 50 տարի հոլովվող տաճիկ կառավարությունն ու գազանություններն անցյալում կարծես գոյություն չէին ունեցել: Դրամատերերը հրապարակ չեկան՝ վերոհիշյալ պատճառներից դրդված: Բացի դրանից, տվող հարուստներն ուզում են, որ ոչ միայն աշխարհը գիտենա, այլև իրենք լինեն փառաբանանքի առարկա՝ թե’ եկեղեցիներում և թե’ լրագրերում: 
Մի հարց, որ շոշափելու էր մեր երկրի կառավարության անկեղծությունն ու անարդարությունը, նրանք կցանկանայի՞ն, որ իրենց անունը հիշվի այնպես, որ իրենց վրա նայեն որպես կառավարության դեմ գործող անհատներ: Ի՞նչ էին ասելու ու անելու դոլարի երկրի տերերը, որոնց ձեռքն է, դժբախտաբար, Ամերիկայի կառավարությունը: Լրագրերն էլ խաղացին բացասական դեր՝ բացառությամբ մի քանիսի: 
Լրագրերը 90 տոկոսով պատկանում էին կուսակցականներին, և պարզ չէր, թե ի՞նչ դիրք էին բռնելու նրանք ստեղծված իրադրությունում: 
հարցը բարդացավ նրանով, որ ես հայտարարեցի, թե ոչ մի կուսակցության չեմ պատկանում: 
Միմյանց հետ ունեցած վիճաբանությունները զանազան հարցերի վերաբերյալ, որոնք տարիներ են շարունակվել և ատելությունը միմյանց հանդեպ ևս խաղացին ոչ պակաս դեր, որ սպասողական դրություն լիներ հայտարարված բոլոր հոսանքների կողմից: 
Մի քանի անհատներ, նույնիսկ կուսակցականներ անվերապահորեն անցան ինձ պաշտպանողների շարքը, որովհետև նրանք ղեկավարվում էին ոչ թե կուսակցական հրամաններով, այլ լոկ տրամաբանությամբ ու ցանկությամբ, որ հայ ազգը հասնի իր նպատակին: Շնորհակալություն այդ անհատներին: 
Հրապարակի վրա անկեղծ սիրով ու օգտակար լինելու ցանկությամբ մնացել էր ժողովուրդը, նամանավանդ մատաղ սերունդը, որն արդեն կշտացել էր հոդվածներից, ճառերից և համբերություն քարոզող մեր մամուլից: Երբ իրենց ազգային գործիչ համարողներն այս կամ այն պատճառով հետ քաշվեցին, ժողովուրդը մնաց առանց ղեկավարության: Բայց ինչպես միշտ, ժամանակն ու իրադրությունը ստեղծում են առաջնորդներ, և այդպես էլ պատահեց: Հրապարակեկան նոր ղեկավարներ, որոնք անկեղծ կերպով ու անչափ սիրով լծվեցին գործի: Նույնիսկ մի քանի ամսվա ընթացքում երևացին նորերն ու տեղեկացրին ժողովրդին, որ նրանք չեն մնացել անղեկավար, որ հրապարակ են եկել նոր, երիտասարդ առաջնորդներ, ազգի սիրով տառապողներ, որոնք գրավել են փախչողների ազատ թողած աթոռները: Պատիվ ու հարգանք նրանց: 
Նրանք ոչ միան լծվեցին գործի շարունակությանը, այլև բացարձակապես հայտնեցին բոլոր հոսանքներին, որ նրանց միջոցները հնացել են, որ նրանք իրենց գործերով ու կամքով բաժանել են իրենց հասարակությունից և նույնիսկ գործում են ի վնաս հայ ազգի շահերի:
Ես հրաշքի հավատացողներից չեմ: Հրապարակ եկած երիտասարդ անհատները և ալեզարդ գլխով նոր ղեկավարները կարճ ժամանակում ստեղծեցին մի այնպիսի դրություն, որ բոլոր կուսակցություններն էլ մի պահ ստիպված եղան փոխել իրենց դիրքորոշումը: 
մեծ ուրախությամբ բանտախցում կարդում էի խմբագրականներ, որոնք ապացուցում էին, որ մամուլը ցանկություն չունի բաժանվելու երիտասրադության ստեղծած հոսանքից, և այս շատ գնահատելի քայլ եղավ մեր ներկա կյանքում: Թող ոչ ոք Միացյալ ազգերի կազմակերպության կողմից որպես մեր ազգի ցեղասպանության պատճառ թուրքը ընդունելը չաշխատի բացատրել որպես արդյունք իրենց գրությունների ու դիմումների: Մի աշխատեք զբաղվել ինքնախաբեությամբ, որովհետև փաստերը հակառակն են: 
30տարի տասնյակ կազմակերպություններ աշխատում էին գոնե թղթի վրա ունենալ ՄԱԿ-ի կողմից մի քանի խոսք: Ապարդյուն էին նրանց բոլոր քայլերը: Թուրք կառավարությունը ու նրա բարեկամները, մասնավորապես Ամերիկան, ամեն կերպ արգելում էին այդ: 
Մի հայ անհատի 1973-ի հունվարի 27-ին Սանտա Բարբարայի հյուրանոցում արձակած 13 փամփուշտները եղան այն հրամանի ձայները, որոնք ստիպեցին ՄԱԿ-ի մի որոշ կոմիտեի ճյուղին տալ իր որոշումը: Այդ փամփուշտների ձայներն էին, որ ավելի կենսալից ու տրամաբանորեն խոսեցին մեր երիտասարդության ներքին աշխարհի հետ և, նրանք թափվեցին այն թմրեցուցիչներից, որոնցով տասնյակ տարիներ սնում էին նրանց: 
«Բալթիմորի» ձայնի հետ միասին ՄԱԿ-ի ղեկավարները ստացան նաև այն վերջին նամակը, որի պատճենը հարյուրավոր օրինակներով ցրված էր երկրում (թե հայ անհատներին և թե երկիրը ղեկավարողներին): Կասկած չկա, որ կարդացին և այդ: 
Մոռացված չէին և նախագահը, և շտ ուրիշ բարձրաստիճան անհատներ, որոնք ստացել էին ոչ թե 1, այլ 110 թերթ գրություն, որը ես մասնավորապես գրել էին նրանց համար: 
Տեսնելով, որ հարցը լուրջ է և շատ հեռու է գնալու, ստիպված եղան կարգադրել, որ տասնյակ տարիներով ծեծվող հարցը լուծվի, որ գոնե դրամով մի քիչ մեղմացնեն ստեղծված դրությունը: Գրությանս մեջ առաջին պահանջս էր, որ թուրքերի կողմից հայ ցեղասպանությունը ընդունվի ՄԱԿ-ի կողմից ու դրվի վերջնական լուծման՝ մարդկության առաջ: 
ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևը առաջին հաղթանակն է, որ հայ ժողովուդը ստացավ շնորհիվ մի հայ անհատի: Նրա կոչը լսվեց:
Անհատի՝ տաճիկների դեմ հայտարարած պատերազմի երկրորդ հաղթանակը եղավ այն, որ երիտասարդությունը սթափվեց ու անցավ գործնականի, որ մասին քանիցս Ամերիկայի մամուլը գրել է արդեն: Ողջույն ձեզ, զավակներս: 
Երրորդ հաղթանակը եղավ այն, որ կուսակցությունները հասկացան, որ իրենք հետ են մնացել կյանքից և հիմա ձեռք են առնում միջոցներ՝ ուղղելու այս դրությունը: 
Չորրորդ հաղթանակը եղավ այն, որ անհատները զգացին այն անսահման ուժը, որ իրենք ունեն իրենց մեջ, և օգտագործելով այդ ուժը՝ կարող ն հասնել ցանկացած նպատակի: 
Հինգերորդ հաղթանակը եղավ այն, որ շրջապատը՝ ամերիկյան երկիրը, սկսեց հետաքրքրվել հայոց ցեղասպանության հարցով: 
Վեցերորդ հաղթանակը եղավ այն, որ ես՝ ցմահ դատապարտված, նստած իմ խցում, գրում եմ այս գրությունը և առանց քաշվելու ներկայացնում եմ հանրությանը թե՛ մեր անցյալը, թե՛ մեր ներկան և թե՛ մեր ապագան: 
Ես չեմ գրում, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ անհատի արածը տաճիկների վրա: Թե՛ նրանց լրագրերը և թե՛ պաշտոնական դիմումներն ուրիշ ազգերին, մասնավորապես Ամերիկային, փաստում են, որ նրանք շատ լուրջ մտահոգված են թե՛ Յանիկյանով և թե՛ այդ անունով իրենց կոչող «կոմանդո»-ներով (Հեղինակն ակնարկում է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը», որ սկզբնական շրջանում կրում էր «Գերի Գուրգեն Յանիկյանի խումբ» անունը): Իրենց սահմաններում ձեռք առած միջոցները շատ լուրջ են և խիստ: 
Ոչինչ չի կարող ազատել ձեզ, տաճիկներ, վայրենի արյունարբու ժողովուրդ, ստանալու այն պատիժը, որին դուք արժանի եք ձեր արարքների համար: Դա դեռ միայն սկիզբն է: Շատ բաներ դեռ տեսնելու եք: Դուք դեռ զգալու եք, թե ի՞նչ է նշանակում հայ անհատի՝ ձեր դեմ հայտարարած պատերազմը: Ամերիկյան զենքերով զինված ձեր բանակներն անգամ չեն կարող ձեզ պաշտպանել հայ անհատից, որ արդեն հրապարակ է եկել իր կամքով ու ցանկությամբ՝ վերջապես ստանալու համար ձեզանից ձեր պարտքը հայ ժողովրդին: 
Ձեր վայրենի միջոցները, որը կրկին սկսել եք գործածել ձեր երկրում իմ ցեղակիցների հանդեպ, ձեզ, բացի վնասից, ոչինչ չեն տալու. 1-ի դեմ 10-ը կստանաք: Մի մոռանաք, որ ձեր սիրած յաթաղանի ժամանակն անցել է: Մի փոքրիկ սրվակ կարող է գերեզման դարձնել ձեր ամբողջ մայրաքաղաքը: 
Զգույշ քայլեք, որ չզղջաք: 
Ֆիզիկապես ես դատապարտված եմ բանտի, բայց իմ հոգին սավառնում է ամենուրեք...
Ինչպես արդեն հիշել եմ, դատավարությունս սկսվեց առանց ֆորմանի՝շնորհիվ «Հայ նահատակների ամերիկյան թշնամիներ» անունով կազմված կոմիտեի: 
Մի անգամ ևս կոմիտեի նախագահը հեռախոսեց ինձ բանտ և ասաց, թե քանի որ ֆորմանը չի լինելու, համաձայնվիր, որ Քերին (որի մասին արդեն գրել եմ) լինի առաջինը քո պաշտպանների թվում: Խնդրեց, որ հեռախոսեմ նրան ու տվեց հասցեն: 
Պատասխանելով, որ ես ոչ ոքի ցանկություն չունեմ հեռախոսելու, բայց կլսեմ բոլորին, կտրեցի մեր խոսակցությունը: 
Կես ժամ անց բանտապահը եկավ խուցս և հայտնեց, որ Սան Ֆրանցիսկոյից փաստաբան Քերին ցանկանում է հետս խոսել: 
Ես նրան երբեք չէի տեսել և նույնիսկ առաջին անգամն էր, որ խոսում էինք: 
Մի քանի հարց ու փորձի խոսքերից հետո նա հայտնեց, որ ընդունեմ իրենց որպես իմ փաստաբանը: Ես հայտնեցի, որ արդեն երկուսն ունեմ: Պատասխանեց, որ մեկին ճանապարհ դնեմ: Իմ հարցումին, թե՝ ո՞ւմ, ասաց՝ Լինզիին, որովհետև դժվար թե նա ցանկանա իր հետ գործել: Ես կրկնեցի իմ նախկին կարծիքը, որ ես չեմ կարող ընդունել մի հայ փաստաբանի, որը մի հայ պաշտպանելու համար ցանկություն ունի 100-150 հազար դոլար ստանալ, մի պահանջ, որ հայի վայել չէ: Գիտենալով, որ իմ բոլոր նամակներն օրինակվում են և հեռախոսով խոսակցությունները գրվում մասնավոր մեքենայով, ես առաջարկեցի գալ բանտ և տեսնվել անձամբ որովհետև հեռախոսով չեմ կարող ազատ խոսել: Քերին պատասխանեց, որ կգա տեսության, երբ ես գրեմ 3 խոսք, թե նա իմ փաստաբանն է: Ես մերժեցի: Նրա բացատրությանը, թե փաստաբանի համար անվայել է գնալ տեսնել մի երևէ բանտարկյալ, ես պատասխանեցի, որ շատերն են եկել տեսության: Նրա համար, որպես բացառություն, ես կասեմ իմ փաստաբան Լինզիին, որ նրան բերի իր հետ: Բացատրեցի, որ Լինզին հայերեն չի խոսում, և մենք կարող ենք զրուցել: Նա մերժեց, որովհետև նախքան գալը ուզում էր իմ ստորագրորթյունը, որը ես մերժեցի տալ: Ցանկանում էի իմանալ, թե ի՞նչ մտահոգություն ունի և ի՞նչ է ներկայացնում ինքը, որովհետև լսել էի, որ նա պատկանում է ձախակողմյան կուսակցության և կարող է մեր գործին վնասակար լինել, նաև որ նրան շատ-շատերը չեն սիրում: 
Խոսակցությունը վերջացնելուց առաջ հայտնեց, որ վաղն ինքը գնալու է մի ուրիշ քաղաք՝ պաշտպանելու համար մեկին: «Այդ գործը,-ասաց նա,-դատարանում տևելու է մոտ երկու ամիս»: Խորհուրդ տվեց, որ ես չհամաձայնվեմ իմ դատավարությունը շարունակելուն առանց իրեն ու սպասեմ մոտ 3 ամիս: ցանկացա նրան հաջողություն իր գործում՝ հայտնելով, որ նրա առաջարկը չեմ ընդունում և մնում եմ իմ առաջվա կարծիքին: 
Առաջին անգամ փաստաբան Քերիի անունը լսեցի Մինասյան փաստաբանից՝ մեր երրորդ տեսակցության ժամանակ, որ հետ նա, իր ասելով, բանակցության մեջ էր, և որը պահնաջում էր իմ գրած գումարը՝ 100-150 հազար դոլար: Առաջին անգամ իմ մերժելն ու պատճառը հայտնեցի Մինասյանին: Սրանից հետո էր, որ հրապարակ եկավՖորմանը, որը պայմանավորվեց պաշտպանել միայն 50 հազարով: Ֆորմանը՝ որպեսհմուտ փաստաբան, հայտնի էր ամբողջ Ամերիկայում: 500 անգամ պաշտպանել էր ուրիշներին անցյալներում և ոչ մեկը չէր կորցրել: Համեմատած Քերիի հետ շատ ավելի ուժեղ ու անվանի էր և միայն 50 հազար էր նստելու կոմիտեին: 
Քերիի պատմությունն ընդհանրապես ծածկված է զանազան գաղտնիքներով, որոնք ես, նստածբանտում, հնարավորություն չունեմ ճշտելու: Հետագայում Քերին ասել է, որ իրեն չեն հասկացել: Սուտ է: Նրան լավ հասկացել է կոմիտեի նախահգահը, որը 3 անգամ տեսակցության ժամանակ հայտնեց նույնը: Կոմիտեի մասնակից Լևոն Սյուրմելյանը ևս 3 անգամ նույն էր ասել: Նմանապես և կոմիտեի մյուս անդամներից ինքս լսել եմ Քերիի պահանջի մասին: Դատավարությունից հետո իմ փաստաբան Լինզին հայտնեց, որ Քերիին հրավիրելը որոշել է կոմիտեն՝ միաձայն: Երբ ինքը եղել է կոմիտեի ժողովին, իրեն առաջարկել են կանխիկ, չեմ հիշում ինչքան ասաց, 20-30 հազար դոլար, որ նա գա ու համոզի ինձ, որ ես ընդունեմ Քերիին՝ որպես իմ գլխավոր պաշտպանը: Քերիի պատմության մեջ շատ ծածկված ծալքեր կան, որոնք դեռ հայտնի չեն, բայց մի օր հրապարակ են գալու: 
Եթե Ֆորմանի ուզած 50 հազարը բավականին գումար էր նրա համար, տրամաբանորեն բավական գումար էր լինելու այդ և Քերիի համար: Մնացած 100 հազարը ո՞ւր էր գնալու: Գուցե ուրիշների՞ համար էր պահանջվում: Ո՞ւմ և որքա՞ն ու քանիսի՞ն: Սա իհարկե տրամաբանության ու իմ գիտցած փաստերի քննության արդյունք է՝ անձնապես իմ համոզման համար: 
Գուցե կան և ուրիշ պատճառներ. ոչ միայն դրամը, այլև ուրիշ ինձ անհայտ շահագրգռություններ: Չգիտեմ: Գուցե: բայց մի բան գիտեմ, որ ազգասիրությունը և ուրիշ բարոյական սկզբունքներ գոյություն չեն ունեցել Քերիի փաստաբանի համար, երբ նա որոշել էր իր արժեքը: Նույնը վերաբերում է և կոմիտեին: 
Նրան լավ ծանոթներից մեկը, տեղյակ լիելով այս պատմությանը, մի տեսակցության ժամանակ կարճ կերպով շատ բան ասաց. «Քերին դոլարի համար իմ մայրիկին էլ կծախի»: Ի՞նչ էին ծախում նրան հրապարակ քշողները...
Սրանից մի քանի ամիս առաջ ինձ տեղակացրին,լ որ Քերին մի հայտնի հայ անհատի հետ, որի «Քավոր Պետրոսությունը» հայտնի է շատերին, Անկարա է գնացել: Գուցե գնացել է, գուցե միայն խոսակցություններ են. հաստատ չգիտեմ, դրա համար էլ չեմ անդրադառնում այդ այցելությանը: գուցե կապված է անհատի հայտարարած պատերազմի հարցին: Երբ փաստացի իմանամ, այն ժամանակ կանդրադառնամ դրան: 
Եթե ինձ չհայտնեին իրեն ընկերակցողի անունը, ես ոչ մի ուշադրություն չէի դարձնելու: Բայց Ամերիկայի «Քավոր Պետրոսի»՝ Ջորջ Մարտիկյանի անունը տալիս է որոշ հավանականություն որ լուրը կարող է ճիշտ լինել: 
Չեմ կարող մոռանալ, թե ինչպես Ֆրեզնոյում եսհրաժարվեցի ելույթ ունենալ որովհետև Մարտիկյանն էլ խոսք ուներ ասելու: Ինչո՞ւ: Մարտիկյանը ուներ մի ճաշարան՝ Օմար Խայամ անունով (Սան Ֆրանցիսկոյում), որ լավ անուն էր հանել: Ամեն տեսակ մարդիկ էին այցելում նաև թուրք ցեղին պատկանողներ: Մարտիկյանը բոլորին էլ լավ էր ընդունում (դա իր պարտականությունն էր), ոչ ոք չէր կարող մեղադրել: Ինչ-ինչ պատճառներով նա արժանացել էր թուրք կառավարության ուշադրությանը և պարգևատրել նրանց շքանշանով: Զարմանալու բան չկա, և ոչ էլ մեղադրելու, որովհետև պարգևատրվել էր տաճկական կերկաւորներ պատրաստելու, տաճիկ զինվորներին կերակրելու համար՝ Կորեայի պատերազմի ժամանակ, որին մի քանի ազգերի զինվորների նման տաճիկ կառավարության պաշտոնյաներ գնացել էին իմ ճաշարանը՝ հանձնելու համար շքանշնաը, նա հայտնել էր, որ կազմակերպելու է մեծ ընդունելություն իր բնակարանում այդ առթիվ: Ընդունելության օրը նա դիմավորում է իր տաճիկ հյուրերին, նաև նրանց հյուպատոսին և առաջնորդում դեպի ճաշասենյակ: Մարտիկյանի հորը, ըստ իր ասածի, թուրքերը գլխատել էին իր աչքի առաջ: Գեղեցիկ իր հոր նկարը սրահի դռան վերևի մասն էր բռնում՝ մինչև առաստաղը: Հյուրերից մեկը կանգ է առնում ու զմայլվում նկարով և հարց է տալիս, թե ո՞ւմ նկարն է: Առանց շփոթվելու կամ կարմրելու, նա մտնում է հարցնողի թևը և տանում մյուս սենյակը՝ ասելով. «Հին, երկար պատմություն է, այդ նկարի մասին չարժե փառաբանելով ու գովեստներ չխնայելով՝ գիրք է գրել, որտեղ նույնիսկ մոռանում է իր ծննդյան թվականը և հաշվում է իր ծնունդը Ամերիկա գալուց, դավաճանում է ո՛չ միայն իր ցեղին, այլև իրենց կյանք տվողին: Մի արհամարհական զգացում է ծնում իմ մեջ դեպի ինքը՝ իր աններելի որդիական վերաբերմունքի համար: Անարգել իր հո՞րը...Ամո՞թ չէ...
Այս ինձ պատմողը հյուրերի թվում էր և իր լավ բարեկամը, որը զարմանում էր, թե ինչպե՞ս ամեն ինչ նախատեսող իր ճարպիկ բարեկամը չէր վերառել այդ նկարը ու պահել հրավերի օրը...
Երբ իմ դատավարությունը կոմիտեի արարքների պատճառով մնաց առանց դրամական օգնության, ստիպված եղա կազմել իմ անունով մի հիմնադրամ: Պաշտոնապես տեղեկացրի հիմնադրամի ղեկավարին, որ Մարտիկյանի կողմից ոչ մի դրամ չընդունեն: 
Պատճառները շատ են: Մանրամասն գրելու չեմ, միայն արարքների անուններն եմ տալու, որ ինքը հիշի և եթե դեռ կարմրելու ունակություն ունի, կարմրի: 
Հետաքրքրվող ընթերցողներն էլ, հիմնվելով արարքների անունների վրա, կարող են մանրամասն տեղեկություններ ունենալ ե՛ւ Մարտիկյան Ջորջի, ե՛ւ այն մասին, թե ի՞նչ արժանաիքի տեր է այս Քավոր Պետրոսը: Նա դավաճան, ինքնասեր և փողամոլ անուններից բացի արժանի չէ ուրիշ անվան: Դժբախտաբար մեր հասարակական կյանքից պակաս չեն նրա նմանները և դրա համար նա միշտմնացել է աննկատելի: 
Եթե ունի ինքնասիրություն անգամ մի նշույլ, ես հարցը կտամ, թող ինքը մանրամասն պատմի այս տեղելությունները. 
-Թեհրանում աղբյուր շինելու պատմությունը, և իր ունեցած դերը այս գործում:
-Հանրային դրամներով աշխարհի զանազան մասերն ուղարկած մթերքներն ու կապոցներն իսկապես ումի՞ց էին գալիս: 
-DP-իներից հետ ստացած դրամների հաշվետվությունը հանրությանը, որը երբեք կատարված չէ՝ չնայած մամուլի կողմից քանիցս հրապարակավ պահանջներին: 
Քանի՞ միլիոն ստացավ կառավարությունից իր 2 ընկերակիցների հետ DP-ի անունն օգտագործելով, և ո՞ւր են գնացել այդ դրամները: 
Եվ այլն, և այլն...
Մահը ամենի համար է, Ջորջ Մարտիկյան: Այս տողերը թող լինեն իմ ծաղկեփունջը քո գերեզմանի համար՝ քո կենդանի ժամանակ, որ կարդացողը չասի, թե մեռացի հետևից վատ չեն խոսում: Ես ոչ միայն գրում, այլև տալիս եմ իմ անունը, որ դու կարողանաս արդարանալ կամ մի որևէ կերպ պատասխանել, որ ես ունենամ հնրավորություն ինքս պատմելու բոլոր իմ գրած հարցերի մասին և ավելին, որոնք չեմ հիշել: 
...Դատավարությունը, որը սկսվեց առանց գլխավոր փաստաբանի, բոլորի համար մի circus (կրկես) էր՝ բացառությամբ ինձ: 
Դատախազը պահանջեց, որ նշանակվեն 2 բժիշկ մասնագետներ՝ ինձ քննության ենթարկելու համար: 
Բայց փաստաբան Լինզին, հիմնվելով մի ինչ-որ օրենքի վրա, ստիպեց դատավորին մերժել դատախազի առաջարկը: 
Հետագայումմի անգամ ևս դատավարության ընթացքում այս հարցը բարձրացավ, և փաստաբանս համաձայնվեց, որ ես ունենամ խոսակցություն բժիշկների հետ, բայց դատախազի և իր ներկայությամբ: 
Սակայն դատախազը հրաժարվեց օգտվել այն բժիշկների քննությունից, որոնք ինքն էր հրավիրել: Հրաժարվելու մասին Լինզին՝ իմ փաստաբանը, դատավարության ընթացքում դատավարին հայտնեց իմ զարմանքը: Բայց դատավորի կողմից տրամաբանություն կամ չեզոքություն մի՛ սպասեք: Նա էլ էր պատկանում արդարադատության նախարարությանը: 
Որոշված էր, որ ինձ անպայման մեղավոր ճանաչեն և դատապարտեն: Կարգադրված էր երբեք թույլ չտալ, որ հարցն անհատական գործողությունից անցնի ազգային-գաղափարական արարքի: Չթողնել, որ հրապարակ գան հարցեր, որոնք ուղղակի կապված կլինեն թե՛ մեր կառավարության կատարած սխալների և թե՛ միջազգային հարաբերությունների հետ: 
Այդ ամենի մասին ես գիտեի և պարզ խոսում էի փաստաբաններիս հետ: Ստիպված եմ գործածել «փաստաբաններս» բառը, բայց իրականում Մինասյանն ինձ համար գոյություն չուներ: 
Ես պաշտոնապես խնդրեցի Մինասյանին որ «Սանտա Բարբարա նյուս»-ին տանի մի օրինակ այն գրությունից՝ մոտ 120 էջ, որը ես ուղարկել էի 7 հասցեով: Ստանալով իմ այդ գրությունը՝ նա հայտնեց, որ կինը լծված է թարգմանության գործին: Բացարձակ սուտ, որով նա ինձ 3 ամիս կերակրում էր: Հետագայում պարզվեց, որ գրությունը մաս-մաս տվել էր ինչ-որ հայ ուսանողների, որոնք թարգմանում էին իր համար: 
Ես ամեն կերպ աշխատել էի, որ բացի փաստաբաններիցս ու նրանցից, որոնց հասցեագրված էր գրությունը, ոչ ոք տեղյակ չլիներ բովանդակությանը: Իմ փաստաբան Լինզին մաս-մաս կարդացել էր անգլերեն թարգմանությունը, որը դատավարության ժամանակ միայն ես տեսա Մինասյանի ձեռքին: Նա այդ թարգմանության նույնիսկ օրինակը չէր տվել Լինզիին: 
Երևակայեք, Մինասյանը հեռախոսում էր ինձ բանտ և հարցնում, թե ինչ նորություններ գիտեմ Լոս Անջելեսի հանրության կյանքի անցուդարձի մասին: Ես՝ բանտում, ինքը՝ քաղաքում: 
Հետագայում հասկացա պատճառը: Կազմակերպվում էր մի կոմիտե, որը Մինասյանի անունը նույնիսկ լսել չէր ուզում, և նա ուզում էր իմանալ՝ ես տեղյա՞կ եմ, թե ինչեր են կատարվում այնտեղ: Ես տեղեկություն չունեի, և իմ իմացածը հիմնված էր միայն Մինասյանի տված լուրերի վրա: Նույնն էր և Լինզիի դրությունը, որն ինձ պես Մինասյանի խոսքերին հավատ էր ընծայում: 
Եթե նախապես իմանայի, որ Մինասյանի կողմից կոմիտե կազմելը չի հաջողվում, որովհետև չեն սիրում իրեն, ես կգտնեի միջոց ինքս բանտից մի կոմիտե կազմելու՝ նրան լիազորություն տալով օտվել իմ անունից: Մենք այդ ձևով խուսափած կլինենք շատ վատ բաներից, և գլխավորը՝ ես կունենայի և փաստաբան Ֆորմանին: Շատ հավանական է, որ դատավճիռն ու դատավարության ընթացքն ուրիշ արդյունք ունենային: 
Մինասյանի տեսակցության ժամանակ ես ոչ միայն ձայնագրվում էի իր արձանագրության մեքենայով,, այլև տալիս էի հասցեներ, որտեղից նա ստանալու էր որոշ փաստեր, որոնք ցույց էին տալու, որ «Դրախտ» կոչված իմ ծրագրած ֆիլմի համար շատ գործ արդեն կատարված էր: Տվեցի հասցեն դերասանուհի Պերճուհու, որին այդ ֆիլմի մի մասը հայերեն գրված տվել էի կարդալու: ասացի, որ նա գնա ու ստանա և տա Լինզիին՝ բացատրություններով: Տվեցի որոշ լրագրերի հասցեներն ու անունները, որտեղ իր ժամանակին տպվել էին 1949-1958 թվականների իմ գրածները՝ ՆԵԳՐՈՒԳ ստորագրությամբ: Այս բոլորը ցույց էին տալու, որ մեր ազգի պահանջներն ու մեր ազգի ցեղասպանությունը վերջին երկու տասնամյակներում լուրջ տեղ էին գրավում թե՛ իմ կյանքում և թե՛ գրվածքներում: 
Ոչինչ չէր արել: Երբ դատախազն իր ճառի մեջ ինձ ստախոս անվանեց ֆիլմի վերաբերյալ, փաստաբանս՝ Լինզին, փաստ չուներ հերքելու նրա այս մեղադրանքը, որովհետև Մինասյանը 4 ամսվա մեջ ժամանակ չէր ունեցել գնալու այն հասցեներով, որոնք տվել էին իրեն: 
Բացի տված հասցեներերից, քանի՜ անգամ ասել էի, որ դատախազի մոտ գտնվող իմ փաստաթղթերում բոլոր ասածներս պատճեները կան, թող Մինասյանը հետաքրքրվի և պաշտոնապես ստանա: Նա ոչ միայն չէր կատարել այս շատ կարևոր գործը, այլև նույնիսկ Լինզիին չէր հայտնել: 
Մինասյանից պահանջել էի, որ ինձ ցույց տա դատավորի ուղարկած բժշկի եզրակացությունը: Մինչև այսօր էլ չեմ տեսել: Գիտեմ միայն, որ որոշ մարդկանց ասել էր, թե ես հոգեկան հիվանդություն ունեմ, և ինչ-որ ինքը թելադրի, ես այնպես էլ ասելու եմ ու վարվելու: Խեղճ ու ստախոս փաստաբան: 
Տաճիկ կառավարությունն էլ այդ ուղղությամբ հրահանգ էր տվել իր լրագրերին, որ ինձ ներկայացնեն որպես մի հիվանդ մարդ, որը նոպայի ազդեցության տակ էր գործել: 
Փաստաբանը բարոյական ի՞նչ իրավունք ունի իր պաշպանյալին վերաբերող թղթերը դարձնել քննարկման առարկա կողմնակի անձանց հետ: 
Դատավարությունը սկսվելուց հետո Մինասյանը Լոս Անջելեսից եկած մի խումբ մարդկանց դատարանի շենքի սանդուղքների վրա հայտնում է, թե մենք ուժեղ փաստաբանի կարիք ունենք, ունեցածներս թույլ է: Երբ այս տեղեկությունն ինձ տվեցին, զարմացա, որովհետև մինչ այդ Լինզիի մասին իմ կարծիքը շատ բարձր էր: Ես ենթադրում եմ՝ այս փոփոխությունը առաջ է եկել այն պատճառով, որ, 3 անգամ բռնելով Մինասյանի ինձ տված տեղեկությունների սուտ լինելը, Լինզիի ներկայությամբ նրան դրել էի վատ դրության մեջ: Լինզին, զարմացած, 3 անգամին էլ հարցրել էր նրան, թե՝ ինչո՞ւ: Բացի դրանից, քիչ դեր չէր խաղացել այն, որ Լինզին տեսել էր նրա թույլ լինելը փաստաբանական հարցերում և այքան էլ ուշադրություն չէր դարձնում նրա տված խորհուրդներին:
Դատավարության ժամանակ, ինչպես երևում էր, ամեն մարդ մտածում էր իր շահերի ու անվան մասին, նույնիսկ ինձ լավ ճանաչողները: Լինդի Ավագյան անունով գրողը մի լավ գիրք էր գրել, որով մանրամասն պատմում էր Թոռլաքյանի* կատարածի դրդապատճառների, նրա դատավարության մանրամասնությունների և թուրք կառավարության հետ մեր ունեցած հաշիվների մասին: 
Մի օր, դատավարության ժամանակ իմ կողքին նստած Մինասյանի մոտ տեսա Ավագյանի հրատարակած այդ գիրքը: Ժամանակին ես ստացել էի նրանից իր գիրքը՝ ընծայագրով: Գիրքը վերցրի ու թերթելով տեսա, որ մի ամբողջ երես Ավագյանը ձեռքով ձոն է գրել դատախազ, Մինեըրին՝ ընկերային ցանկություններով ու հաջողության մաղթանքներով: Բացի նար գրությունից, կարդացի և փաստաբան Մինասյանի կես աջ գրությունը՝ ուղղված միևնույն անձնավորությունը: Մինասյանը նույն օրը տվեց այդ գիրքը դատախազին: Դատախազն իր ամբաստանական ճառը հիմնել էր մեծ մասամբ այդ գրքի վրա: Նա սովորել էր մեր հերոսների անուններն ու արածները և բոլորն օգտագործեց իր դեմ: 
Լինդի Ավագյանն իր գրքով կարելի չափով վնասեց իմ դատավարությանը: 
Դատավարությունից հետո, երբ նա ցանկացավ, որ ես ընդունեմ իր առաջարկը, որ նա գրի մի գիրք իմ մասին, և տամ նրան մենաշնորհություն, ես մերժեցի: Այս խնդրանքն ապացուցում է, որ նա նույնիսկ չէր հասկացել, թե ինչ կերպով էր անգիտակցաբար վնասել ինձ՝ հետապնդելով գրողի իր անձնական շահերը: 
Մի օր դատավարությունը դեռ չէր սկսվել, Մինասյանը բերեց ինձ Գերմանիայից ստացած ֆրանսերեն լեզվով մի նամակ: Գրողը անվանի մի ռուս դասախոս էր: Նա գրում էր իր ով լինելը և այն, որ զբաղված է եղել Բեռլինում Թալեաթի սպանության դատավարության փաստաթղթերով, որոնք օգտագործում է համալսարանում իր դասախոսությունների ժամանակ: Գրում էր՝ քանի որ աշխարհը գիտի, որ Մինասյանին են հանձնել կազմակերպելու Յանիկյանի պաշտպանության գործը, ինքը պատրաստ է առանց վարձատրության օգտակար լինել դատավարությանը: Գրում էր, որ պատրաստ է ուղարկել շատ կարևոր վավերագրերի օրինակները և իր ճառերը, որոնք շատ օգտակար կլինեն Մինասյանի դժվարին գործին: Ես թարգմանեցի գրածը հայերենի և ասացի Մինասյանին, որ իմ կողմից շնորհակալություն հայտնի դասախոսին և խնդրի, որ ուղարկի ամեն ինչ, որն իր կարծիքով կարող է օգտագործվել մեր դատավարության ժամանակ: 
Մի 2 անգամ հետագայում հիշեցրի այս մասին: Բեռլինում մեղադրական ճառեր արտասանողները և պաշտպաններն աշխարհահռչակ փաստաբաններ էին: Օգտվել նրանցից՝ մի գնահատելի պատեհություն էր իմ պաշտպանության համար: Մինչև հիմա էլ չգիտեմ, թե ինչո՞ւ այսպիսի մի գնահատելի պատեհությունից Մինասյանը չէր օգտվել: Իր տված բացատրություններից բան չհասկացա: Գիտեմ, որ չէր խնդրել: 
Աշխարհի 4 կողմ լուր տարածելով, որ համայնքի կողմից իրե՛ն է հանձնված Յանիկյանի պաշտպանության գործը, նա հասավ իր նպատակին: Չճանաչողներին իրեն ընդունել էին որպես մի կարևոր և կարող փաստաբանի: Պարզ է, որ դա փաստաբանի համար շատ գործ ունենալ կնշանակեր թե՛ քանակի և թե՛ վճարումի արժեքի տեսակետից: Մինասյանի արարքները, որոնց քանակը շատ է, ես չեմ բացատրում, որպես մի դիտավորություն՝ վնասելու համար ինձ: Տարված լինելով միայն իր եսասիրության ու շահամոլության նպատակներով՝ նա վնասեց իմ դատավարությանը: Կոմիտե կազմելու հարցում նույնպես բացասական մեծ դեր կատարեց: 
Զարմանալու բան չկա, որ նրա արարքներն իմ մեջ հետզհետե թողնում էին մի վատ զգացում դեպի նա: Այդ վատ զգացումները գագաթնակետին հասան, երբ դատախազն ինձ մեղադրեց ստախոսության մեջ, և Լինզին ոչինչ չուներ դրան պատասխանելու՝ Մինասյանի անհոգության պատճառով: 
Երբ դատավճռից հետո իմ 2 փաստաբանները՝ ընկերակցությամբ մեր հայտնի պաշտոնական թարգմանչի՝ Արամ Սարոյանի և ինքնահավան ու երևակայության մեջ կորսված Լինդի Ավագյանի, այցելեցին բանտ, ես արդեն շատ բան գիտեի Մինասյանի արարքներից, որպեսզի զսպեի ինձ ու չարտահայտվեի: Բացի դրանից, ես ցանկանում էի, որ Լինզին էլ գիտենա այն, ինչ չգիտեր: 
Տեսակցության սենյակում փաստաբան Մինասյանը պարզեց իր ձեռքը որոշ ցավակցական խոսքերով: 
Ես մերժեցի ընդունել նրա ձեռք ու ասացի. 
-Չեմ ուզում ձեռք տալ քեզ, որովհետև դո՛ւ ես մեղավորը, որ ինձ առաջին կարգի մեղավոր գտան: Եթե դու իմ ասածներն անեիր, վճիռն ուրիշ կլիներ: 
Մինասյանը վատ զգաց, իսկ Լինզին, անյելով ինձ, ասաց. “What”s going on here ?” («Ի՞նչ է կատարվում այստեղ»):
Ես պատմեցի, թե ինչպես ես խնդրել էի Մինասյանին ստանալ ու տալ իրեն ապացույցներ, որ իմ պատմած ֆիլմի մասին փաստերը կան ու շատ են: Ասացի, որ երբ դատավարության վերջին րոպեին իմացա, որ այդ չի կատարված, դատարանի մեջ նույնիսկ ուզում էի ապտակել Մինասյանին: Պատմեցի Լինդիի գրքի պատմությունը ևս: Լինզին զարմացած մեկ նայում էր ինձ, մեկ՝ Մինասյանին և մի քանի անգամ բացականչեց. “No! No! No!...” ( «Ո՛չ, Ո՛չ, Ո՛չ...»):
Երբ վերջացրի, նա, զարմանքի արտահայտությունը դեմքին, հարցերց Մինասյանին. «Եթե այս բոլոր պատմածը ճիշտ է, եթե ճիշտ է, դու զգում ես, թե ինչ եղավ այդ բոլորի արդյունքը: Զգո՞ւմ ես, թե ինչ ես արել»: 
Մինասյանը խոստովանեց, որ ճիշտ է, և սկսեց արդարանալ, որ մի 2 անգամ ինքը հեռախոսել էր Պերճուհուն, և նա խոստացել էր, բայց չէր ուղարկել և այլն: 
Լինզին շվարած նայում էր Մինասյանին, որը որպես իր օգնականը, պետք է օգտակար լիներ դատավարությանը: Լսելով՝ ինչպես էր նա կատարել իր պարտականությունը որպես փաստաբան, միայն կրկնում էր. “I”m sorry, I don”t know what to say, Kourken” («ներողությու՛ն, ներողությու՛ն, չգիտեմ ինչ ասել, Գուրգե՛ն»): 
Ես հայտնեցի Լինզիին, որ մեր պայքարը շարունակելու ենք, բայց Մինասյանի անունն այլևս ցանկություն չունեմ տեսնելու ինձ պաշպանողների ցանկում: 
Խնդրեցի, որ իմ կողմից հավատարմաթուղթ պատրաստի իր անունով, որ ես լիազորում եմ միայն իրեն հարկ եղած գործողությունները սկսել բողոքի համար: 
3 օր ժամանակ էին տվել ինձ, որ իմ ասելիքը գրավոր տամ parole officer-ին (անորոշ ժամանակով բանտարկվածների պատասխանատու անձ), որից հետո ինձ տանելու էին ուրիշ բանտ: 
Իմ ասելիքն արդեն գրել էի հայերեն, և պետք է թարգմանվեր: Պաշտոնական թարգմանիչը՝ Սարոյանը, գնալու էր Լոնգ բիչ՝ դատավարությունից իր ստացած դրամները ծախսելու: դատավորը պարտադրեց Մինասյանին կատարել այդ գործը: 2 օր հետո Մինասյանը եկավ բանտ՝ ինձ ցույց տալու թարգմանությունը, որը հետո Լինզիի միջոցով պիտի տար parole officer-ին: Հայտնեց դժգոհություն, որ իմ գրածի մեջ, խոսելով փաստաբանների մասին, միշտ գործածել եմ միայն Լինզիի անունը և իրեն աչքաթող եմ արել: Պատասխանեցի՝ դիտավորյալ եմ գրել այդպես, որովհետև, եթե ես հիշեի իր անունը, չէի կարող «պաշտպան» անունը կպցնել իրեն: 
Հետևյալ երեկոյան Լինզին եկավ վերջին անգամ ինձ տեսնելու և որոշ թղթեր ստորագրել տալու համար: Ստորագրեցի բերած թղթերը, տվեցի որոշ կարգադրություններ, և նա այդ րոպեից եղավ իմ միակ փաստաբանը: 
Հետևյալ օրը լուսաբացին, քաղաքացիական զգեստ հագած 2 ոստիկանի ուղեկցությամբ, առանց շղթայի, ինձ տեղափոխեցին Վակովիլի բանտը՝ Սան Ֆրանցիսկոյից 50 մղոնի վրա: 
Չեմ կարող չհիշել ինձ պահպանող ոստիկանների լավ վերաբերմունքը թե՛ բանտարկության և թե՛ դատավարության ժամանակ: Ամենագլխավորն այն է, որ ինձ տեղափոխում էին բանտից դատարան ու հետ՝ առանց շղթայի: Այս ունի իր բացատրությունը, որ ես տվել էի ինձ պահպանողներին, և ավելորդ չեմ համարում գրել նաև այստեղ: 
Առաջին օրվանից, երբ բազուկներս շղթայեցին, ես «շնորհակալ եմ» ասացի: Հետագայում անում էի նույնը: Բանտի ծառայողներից մեկը ցանկացավ իմանալ, թե ինչու եմ շնորհակալություն հայտնում: 15 տարի նա ծառայել է և չի լսել, որ մի բանտարկյալ շնորհակալություն հայտնի, երբ իրեն շղթայում են: Ես բացատրեցի պատճառը: Ուշադրությամբ լսելուց հետո մի քանի րոպե մտածեց եւ ինձ շնորհակալություն հայտնեց իմ բացատրության համար: 
Այդ օրվանից դեպի ինձ հարգանք էին ցույց տալիս բոլորը, որովհետեւ բացատրության լուրն իրար մեջ տարածել էին, որ հետաքրքիր խոսակցության առարկա էր դարձել նրանց համար: 
Իմ բացատրությունը հետեւյալն էր: Ես ասացի, որ ինձ համար նշանակություն չունի, թե ի՞նչ պաշտոն են զբաղեցնում կառավարության ծառայողները՝ բանտո՞ւմ են աշխատում, թե առեւտրի նախարարությունում, աղբահավաք մեքենայի վրա, թե նախագահի վարորդ: Նրանք բոլորն ինձ համար ծառայողներ են կառավարության մեջ: Ամեն մեկն ընտանիք ունի եւ ուզում է ունենալ բարեկեցիկ կյանք: Իր պաշտոնական պարտականությունը կատարելիս երբեմն կատարողը զգում է, որ եթե ի՛ր հետ այդպես վարվեին, վատ պիտի զգար: Որոշ բացասական զգացում էր հրապարակ գալու անողի հանդեպ, բայց կատարում է, որովհետեւ դա իր պարտականությունն է: Դրանով է նա ապրում: Անձնական զգացումները ստիպված է զոհել պաշտոնին: Իր ներքին ապրումները պաշտոնի հետ չի կարող խառնել: Երբ լսում է «շնոհրակալություն» բառը, այն ժամանակ ներքին զգացումները բարոյապես լինում են բավարարված, ու մնում է միայն իր պաշտոնի գործողությունը: Նա տեսնում է, որ դիմացինը հասկանում է, որ ինքը կատարում է միայն իր ստանձնած պաշտոնը եւ ոչ մի մեղադրանք կամ վատ զգացում չկա նրա մեջ: Մի «շնորհակալություն» բառը հանգստացնում է նրա ներքին ապրումներն այն բանի համար, որ նա մեկ ուրիշի ազատությունն է խլում: Ուրիշ խոսքով՝ անողը չի զգում, որ իրեն մեղադրում են, երբ իր նման մեկ անհատ է շղթայում...
Ասում են՝ կոմիտեի ժողովը հետաքրքիր էր եղել, նամանավանդ վիճաբանությունը, որի ժամանակ փաստաբան Մինասյանը հաղթող էր դուրս եկել: Ենթադրում եմ, որ նա՝ որպես պաշտպան իմ կողմից, աշխատել էր այն լավագույնը, որ չլինի թե (ինչպես զգուշացրել էի իրեն Լեւոն Երկաթի* միջոցով) որոշ փաստեր իր մասին հրապարակ հանեմ: Այդ զգուշության պատմությունն էլ հետեւյալն է: 
Դատավարության ժամանակ Մինասյանին տվել էի որոշ գրություններ, որ հանձներ Լեւոն Երկաթին: Մինասյանը, ինչ-ինչ կապեր ունենալով Լինդի Ավագյանի հետ, ցանկություն ուներ, որ իմ գրածները ձեռք անցնեին: Երբ Լեւոն Երկաթը նրան նեղն էր գցել, թե կտեղեկացնի ինձ նրա արարքների մասին, եւ հետեւանքը վատ կլինի նրա համար, նա ասել էր, թե տեղեկացրե՛ք Յանիկյանին, որ եթե նա ինձ նեղը գցի ու աշխատի իմ մասին հրատարակություններ անել, թող գիտենա, որ appeal-ի (դատական վերաքննություն) բանակին իմ ձեռքին է: Ողորմելին սպառնում էր եւ չգիտեր, որ իմ ցանկությամբ արդեն հեռացված է ինձ պաշտպանող փաստաբանը լինելուց: 
Երեւի նա, ինչպես մեր երկրում ասում են, աշխատում էր մի կերպ շահած լինել իմ լավ վերաբերմունքը: Նա գիտեր, որ ես կարող էի լրագրերում պատմել իր արարքները, հրատարակել օրինակն իր առաջին նամակի, որտեղ նա ներկայացնում էր իրեն եւ իր մտերիմ բարեկամներին: Երբեմն նա այնպես էր իրեն պահում, որ հարց էր ծագում իր մեջ, թե արդյո՞ք նա հասկանում է այն դատավարության իմաստը, որում նա հանդես էր գալիս որպես փաստաբան, հասկանո՞ւմ էր, թե մի անհատի կյանքի չի լուծվում, այլ մի ազգի շահերն են քննվում: 
Ո՞ր փաստաբանը դատավարության ամենատաք ժամանակ կհետաքրքրվի իմանալ, թե իր պաշտպանյալի զգեստը ով է կարել: Մի՛ ծիծաղեք, լուրջ եմ գրում: Զարմանք պատճառեց ինձ, երբ նա դիմեց ինձ՝ հարցնելով, թե որտե՞ղ եւ ո՞վ է կարել իմ կապույտ զգեստը: 
Արդյոք այս չի ապացուցում, որ Մինասյանին իմ հագուստն ավելի էր հետաքրքրում, քան իմ ապագան: 
Զարմանալի տպավորություն եմ ստանում այս փաստաբանից, երբ հետզհետե հիշում եմ նրա վարմունքը եւ արածները, որոնք ավելորդ եմ համարում այստեղ գրել: Իմ կարծիքով, նա կարծեց, թե մեծ հաղթանակ է տարել, երբ սուտ փաստեր ներկայացնելով՝ ինձանից իրավունք ստացավ կազմակերպելու իմ պաշտպանության գործը: Կարծեմ ենթադրեց, որ կոմիտեն կազմվելու եւ նրա աշխատանքները կատարվելու են իր ցուցմունքներով: Մի խոսքով ինքն արդեն իրավունք ունի երեւակայելու իրեն որպես dictator (բռնապետ), որ միայն հրաման է տալու, եւ բոլորը, նույնիսկ ես, պիտի իրեն հպատակվեն: Տեսնելով, որ ոչ ոք չի ուզում գործակցել իր հետ, եւ ինքը մնացել է մենակ, սկսեց դավել փաստաբան Լինզիի եւ կոմիտեի անդամների դեմ: Փոխանակ աշխատելու համագործակցել, որպեսզի իմ պաշտպանությունը չտուժի (ինչպես պատահեց), նա ավելի յուղ էր լցնում կրակի վրա, քան համերաշխության խոսքեր ասում...
Նրա ազգասիրության մասին չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ չգիտեմ: Գուցե շատ անկեղծ մի մարդ է, որի համար բոլոր ճանապարհները Հռոմ են տանում: Գուցե մի տեսակետ ունի, որի համաձայն արդյունքն արդարացնում է միջոցները: Թողնում եմ այս բոլորը մի կողմ, թող ուրիշները զբաղվեն այդ հարցերով: 
Իմ վերջնական եզրակացությունն այն է, որ Հռոմի հասցեն նրա ներսում է, իսկ արդյունքի հասցեն՝ գրպանում: Նա փողի եւ իր եսին սիրահար մի փաստաբան է: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ նույնիսկ մի քանի դոլար էլ նա ծախսել է իր գրպանից: Նա անուն շահեց ե՛ւ մեծ անուն: 
Զարմանալի բան չկա. ամեն մի գործ կարիք ունի որոշ դրամագլխի: Ոչ ոք չի կարող նախատեսել, որ իր սկսած գործը կամ նպատակն անպայման լինելու է շահավետ: Հին առածն ասում է. «Վնասն ու շահը քույր-եղբայր են, որ ծնվում են միեւնույն ծնողներից»: 
Այս գրության մեջ շատ չեմ կարող հիշել եւ այնպիսիններին, ովքեր անշահախնդիր եւ անկեղծ սիրով ու միայն ազգասիրության զգացումով տարված, ամեն կերպ աշխատում էին իմ դատավարությանն օգտակար լինել: Չեմ ուզում, որ իրենք վատ զգան, որովհետեւ խնդրել են ինձ ոչինչ չգրել իրենց մասին: Խոստացել եմ: Համեստ առաքինության մի ձև է այս, եւ ես չեմ ցանկանում իմ խոսքի տերը չլինել ու հիշել նրանց՝ չնայած որ ցանկությունս շատ մեծ է: գուցե նրանց հիշեմ մի ուրիշ գրվածքում, որի նյութը կլինի իմ դատավարության ոչ միայն բացասական, այլեւ դրական կողմերը: Միայն իմ ցեղակիցներից չէին այդ ազնիվ, անկեղծ ու նվիրված բարեկամները, կային եւ այնպիսինները, որոնք ՀԱՅ անունն առաջին անգամ իմացան հունվարի 27-ին: Իրենց գործերով ու վերաբերմունքով նրանք ցույց տվեցին, որ արժանի են մարդ էակ կոչվելու, եւ գիտեն ՝ ինչ է նշանակում արդարություն եւ ազնվություն: Ինչպես փաստերը ցույց տվեցին, սրանք դատարկ իմաստներ էին ունեցել ինքնակոչ կոմիտեի անդամների համար: Իրենց կոչելով մտավորականներ եւ գրպանում ունենալով համալսարանական վկայականներ՝ այս ինքնակոչները ոչ միայն սեւացրին իրենց անունները, այլեւ այն դպրոցները, որտեղ նրանք ուսում էին առել: Մի՞թե այդ ուսման տաճարներում այդ էին նրանց սովորեցրել, ա՞յդ ձեւով էին նրանք պատրաստվել՝ որպես առաջնորդներ քայլելու մարդկության առաջին շարքերում: 
...Ինձ տեղեկացրել են, որ շուտով պիտի լսվի իմ փաստաբանի տված appeal-ը լոս Անջելեսի վերաքննիչ ատյանում: 
Արդյունքի մասին ենթադրականորեն ոչ կարող եմ գրել եւ ոչ էլ իրավունք ունեմ: Չեմ ուզում խառնվել իմ փաստաբանի գործերին: Համեստություն չէ: 
...Ուզում եմ մի քանի խոս էլ ասել իմ ընդհանուր տպավորության մասին Սանտա Բարբարայի դատավարության վերաբերյալ: 
Վճռից հետո հայերեն լեզվով մի հեռագիր ուղարկեցի նախագահին:
Այս մասին նույնիսկ իմ փաստաբանն իմացավ միայն երկրորդ օրը: Ինչպես ասացի, իմ գրությունների օրինակները բանտում առնում էին եւ այդ գրածիս օրինակն ուղարկել էին Լինզիին, որը մինչեւ թարգմանել էր տվել, մի օր էր անցել: Ավելորդ չեմ համարում բերել այդ հեռագրի իմաստը, որովհետեւ օրինակ չունեմ, գրում եմ ըստ հիշողության:
«Նախագահին-Սպիտակ տուն. 
Երեւի դուք արդեն գիտեք տաճկական դեսպանատան 2 անհատների ոչնչացման վճռի մասին: Ես միշտ հարգանք եմ ունեցել դեպի ընտրյալ նախագահը, որովհետեւ նա մեծամասնության կողմից է ընտրված: Ես դիտում եմ Ձեզ ո՛չ որպես նախագահի, այլ որպես փաստաբանի եւ շատ հմուտ փաստաբանի՝ մի հարցով: 
Դատարանի որոշումը երեւի երկրի շահերն են պահանջել: Ի՞նչ անուն կտաք մի դատավարության, երբ արգելում են մեղադրյալին խոսել իր դրդապատճառների մասին: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք այս նամակիս: Հասցես Դուք գիտեք: Գուրգեն Յանիկյան»: 
-Բայց մի՞թե դուք կամ դատախազը թողեցիք, որ ես բացատրեի ատենակալներին իմ գործածի թե՛ դրդապատճառների եւ թե՛ արածիս հիմքի ու նպատակի մասին: Դուք կամ դատախազը միշտ կանգնեցնում էիք եւ թույլ չէիք տալիս խոսել: Ես կրթված մարդ եմ, ես չեմ կարող կռվել դատարանում ֆիզիկական ուժով: 
Իմ այս պատասխանը մնաց առանց պատասխանի, եւ դատավարությունը փակվեց: Երբ առանձնացանք սենյակում, Լինզին ասաց, որ իմ պատասխանը շատ տեղին էր, ճիշտ եւ հետագա դատավարության համար մեծ նշանակություն է ունենալու: 
Լրագրերի, ձյունասփյուռի եւ հեռատեսիլի ներկայացուցիչները ստացել էին մասնավոր արտոնություն՝ տեսնվելու ինձ հետ եւ հարցեր տալու:
Փաստաբաններիս պատասխաններից հետո դիմեցին ինձ, եւ ես բավականին ջղայնացած ու հբարձր ձայնով բոռացի երեսներին. 
-Ի՞նչ արդար դատավարություն, երբ չեն լսումնույնիսկ դրդապատճառողները: Նրանք կարծում են, որ ես դադարելո՞ւ եմ պայքարելուց: Մինչեւ կյանքիս վերջը պիտի պայքարեմ:
Մեկի հարցումին, թե ո՞ւմ դեմ են եւ ինչպես ես պայքարելու, պատասխանեցի. 
-Արդարությա՛ն համար, որ մարդկությունը զգա իր սխալները եւ վերադարձնի մեզանից գողացված ու վայրենիներին նվիրված մեր հողերը: 
Լուսանկարողները շատ էին: Հետագայում ո՞ր դրամասերն էր տաճիկներին ծախել իր քաշած նկարներից մի քանիսը, չգիտեմ: Տաճկական լրագրերում ոչ միայն ոչ միայն գրություններ էին տպվում, այլեւ իմ նկարները: ինձ համար տարբերություն չունի. ընդհակառակն, ուրախ էի: Իմ բարեկամներից ոմանք՝ այնտեղ (Թուրքիայում) ապրողները, կկարդային եւ կտեսնեին, որ ես չդավաճանեցի մեր ընդհանուր գաղափարին, այլ հանգամանքները ստիպել էին ինձ փոխել միջոցը միայն: Մեր նպատակը, որի համար նույնիսկ իմ կյանքը զոհեցի, ես չէի թաղել: 
Արդեն համարյա մի տարի է լինելու շուտով: Դեկտեմբերի 24: Հիշեցի, որ այս թվականն է իմ ծննդյան իսկական օրը: Մարտի 24-ը տիկնոջս ծննդյան թվականն է: Թյուրիմացաբար, այստեղ՝ Ամերիկայում Immigration Department-ը (ներգաղթի բաժինը) այդ թվականը սխալ էր գրել: Երբ նրանց խնդրեցի ուղղել, պատասխանեցին. «Ուղղելը երկար-բարակ պատմություն է լինելու: Վերջապես դու զինվորության չես կանչվելու, ի՞նչ տարբերություն քեզ համար»: Ես համաձայնվեցի նրանց հետ, եւ մարտի 24-ը եղավ իմ ծննդյան օրը: Երբ ձերբակալեցին եւ իմ թղթերի մեջ գտան իմ պարսկական անցագիրը, դատախազը, եւ Էֆ Բի Այ-ն ուզում էին գործ ստեղծել այդ տարբերության համար: Երբ իմացան, թե ինչպես է ստեղծվել այդ տարբերությունը, խոհեմություն համարեցին լռել: 
Ես գիտեմ, որ երիտասարդ չեմ: Գիտեմ, որ քչերն են հասնումիմ հասակին: 79 տարի առաջ ապրել եմ եւ ինչպիսի՜ կյանք: Հաճախեմ ծիծաղել, հաճախ լացել, ստել եմ, խաբվել եմ, սիրել եմ, սիրվել...
Պիտի փակեմ իմ աչքերը բանտում, ցավում եմ միայն նրա համար,ո ր չեմ տեսնելու իմ արած գործի արդյունքը:
Բանտում, դատավարությունից առաջ ստացա մի կարճ նամակ Նյու Յորքից: Մի հայուհի գրել էր. 
«Ապրե՛ս, տղա՛ս: Եթե դրախտ կա, դու այնտեղ տեղ ունես»: 
Հեղինակի ով լինելն ինձ հայտնի չէր: Անվանելով ինձ՝ 78 տարեկանիս, «տղաս»՝ ենթադրում եմ, որ ինձանից հասակով է, այսինքն 80-ն անցած պիտի լինի: 
Եթե ե՛ս գրած լինեի այդ նամակը, «եթե» չէի գործածի: Նամանավանդ ոչ ոքի դրախտ չէի ցանկանա ուղարկել, որովհետեւ շատ տխուր է լինելու այնտեղ: Դժոխք կցանկանայի իմ բոլոր ծանոթներին, եթե նրանք ցանկություն ունեն հանդիպելու իրենց ծանոթներին ու ընկերներին: Չեմ ուզում շատ գրել այս հարցի վերաբերյալ: Մի քանի գրքերումս ես բավական մանրամասն շոշափել եմ այս հարցը: Չեմ գրում, որ չվիրավորեմ կրանական հայերին, որոնք մեր հայապահպանման հարցում անկեղծորեն կատարում են իրենց պարտականությունը: Չնայած իմ ունեցած համոզմանն ընդհանրապես հավատքի կամ կրոնի վերաբերյալ եւ նրանց բացասական ընդհանուր դերին մարդկային կյանքի առաջադիմության մեջ՝ ես պիտի շնորհակալ լինեմ մեր նախնիներին, որ նրանք անբաժան եղան իրենց ընդունած կրոնից: Չնայած անհամար զոհերին՝ կրոնը չթողեց, որ մեր նաիրյան ցեղն անհետանա, որ մեզ մինչեւ 20-րդ դարը հասցրեց: 
Որպեսզի ինձ ճանաչողները չասեն, թե կյանքի վերջալույսին վերադարձավ իր պապերի կրոնին ու դարձավ հավատացյալ, մտցնելու իմ որոշ բացատրություն: Եթե իմ ցեղը մնար արեւապաշտ (կամ ընդուներ սատանայապաշտություն) եւ երբեք չհամաձայներ միանալ ուրիշ կրոնների հետ, այլ մնար ինքնուրույն, արդյունքը կլիներ նույնը: Ոչ թե ա՛յս կամ ա՛յն կրոններն են պահպանում ազգի ինքնությունը, այլ այն, որ նրանք մնում են միշտ կպած մի տեսակետի՝ իրենց ընդունածը պաշտպանում են, նույնիսկ եթե ամենաանհավատալի ու ծիծաղելի հավատքը լինի այդ: Այդպիսինները չեն անհետանա, այլ կպահեն իրենց դիմագիծը որպես ինքնուրույն ազգ: 
Պետք է շնորհակալ լինել մեր հավատքի անցած դարերի առաջնորդներին, որ նրանք հրաժարվեցին ընդունել ուրիշ, ավելի մեծ ազգերի կրոնի ղեկավարների առաջարկը: 
Գնահատելով մեր կրոնական առաջնորդների այս քայլը՝ պետք է համենայն դեպս ասեմ, որ նրանք, պահելով իրենց ինքնությունը, հեռուն չէին նայում, այլ միայն աշխատում էին չկորցնել իրենց աթոռները եւ ստացած հարգանքը: Կյանքը փաստեց, որ նրանք այս անձնական մտածողությունը շատ օգտակար եղավ մեր ցեղի համար: 
Եթե այս հարցին մոտենանք լրջորեն, մեր պատմության մեջ շատ փոփոխություններ պիտի մտցնենք: Քրիստոնեության քարոզած բարոյականությունը հիմնված է առեւտրի վրա. տո՛ւր հիմա, երբ մեռնես, այն աշխարհում վարձդ կստանաս:
«Եթե ապտակեցին քեզ, մյուս երեսդ դարձրու». ի՞նչ անշնորհք ու մարդու ինքնասիրությունը վիրավորող մի առաջարկ: 
Թողնենք կրոնական հարցերը, որպեսզի ընթերցողներն ինձ անաստված չանվանեն: Միայն ասելու եմ, որ աշխարհումս ոչ մի պատերազմ այնքան արյունահեղ չի եղել, որքան կրոնական ընդհարումները: Անցած դարերըմոռացե՛ք, վերցրե՛ք մեր ներկա դարը: 
Վա՛յ մարդկությանը, եթե «Աստված» կոչված մեծությունը կարող է այդպիսի մի գրություն տալ իր ստեղծածին: 
Եթե մարդու մեջ ինքնասիրությունը, փառքի կարոտը, տիրելու եւ հրամայելու ցանկությունը, անձնական դրամական շահերը, փառամոլությունը եւ սրանց նման զգացումները գոյություն չունենային, կրոնները, նամանավանդ քրիստոնեական կրոնը, երբեք չէին ունենալու այն դերը, որ ունեն մարդկության ներկա կյանքում: Այդ զգացումների գոյությունն ինքը՝ բնությունն է դրել մարդու մեջ: Միաժամանակ եւ դրել է տրամաբանություն ու խեղճ կոչվածները, սերն ու հարգանքը, երախտագիտությունը հանդեպ իրեն կյանք տվողները եւ այլ զգացումներ: Այս բոլորը մեծ մասամբ հակառակն են այսօրվա մեր զգացումների՝ թե՛ մեր այն դիպվածով ազգի հովիվներ, ղեկավարներ, առաջնորդներ են անվանում իրենց: 
Ցանկացածիս ավելի կանգնեցի կրոնի հարցի վրա, որովհետեւ նույնիսկ այստեղ՝ բանտում, հանգիստ չեն թողնում հոգու որսորդները:
Թող ընթերցողները ներեն, որ մի քիչ էլ խոսեմ այս մասին ու պատմեմ հետեւյալ դեպքը: 
Սկզբնական խուցս դուռ չուներ: Երկաթե վանդակ էր, որի մեջ պահում էին ինձ պես մի վտանգավոր «ոճրագործի»: 
Ամեն առավոտ, պատին կպցրած մի փոքր մետաղե սեղանի վրա գտնում էի զանազան քարոզչական գրքույկներ ու թռուցիկներ՝ այս կամ այն կրոնին պատկանող հայրերից: Ցանկացա իմանալ, թե ովքեր են և երբ են դնում: Սուտ քնած ձեւանալով՝ սպասում էի այցելության: Երեկոյան ժամը 10-ին մի անձ մոտեցավ վանդակիս եւ թերթիկներ դրեց սեղանիս վրա: 
-Մի՛ստր, ասացի ես՝ վեր կենալով անկողնուց, ու նշան արեցի սպասելու: 
-Հալո՜, ինչպե՞ս ես,-որպես հին ծանոթի՝ հարցրեց գիշերային այցելուն:
-Ես լավ եմ: Ինչո՞ւ ես ամեն օր դնում այդ թղթերը սեղանիս: Քանի՜ անգամ դրանք գցեցի միջանցքը, որ դու հասկանաս, որ դրանց կարիքը չունեմ: 
-Այդպես մի՛ խոսիր, տղա՛ս (ասողը ըստ տարիքի, իմ թոռը կարող էր լինել): 
-Տղա՞ս: Քանի՞ տարեկան ես, պարո՛ն, որ ինձ այդ անունով ես կանչում: 
-Տարիքը կապ չունի: Հիսուսի համար բոլորը տղաք են: Իսկ ես՝ որպես նրա ներկայացուցիչը, կարող եմ այդպես անվանել բոլորին: Աստվա՛ծ է ինձ իրավունք տվել: 
-Օ՜հ, Աստվա՞ծ: Ուրեմն դու նրան ճանաչո՞ւմ ես: 
-Իհա՛րկե: Ի՞նչ ասել է «ճանաչո՞ւմ ես»: 
-Հասցեն ունե՞ս,-ժպտալով հարցրի:
-Նա ամենուրեք է: Նա ամեն տեղ է: 
-Նույնիսկ այստե՞ղ՝ բանտո՞ւմ,-շարունակեցի ես հարցապնդելով: 
-Այո՛, նույնիսկ բանտում, նույնիսկ քո այս խցում: Նա ամեն տեղ է: 
-Նույնպես մեր ներսո՞ւմ,-ցույց տալով՝ իբր հետաքրքրված եմ այս խոսակցությամբ՝ զարմացած հարցրի: 
Այս հոգեւոր հովիվը, ակրծելով թե ես իսկապես լուրջ եմ ընդունում իր խոսքերը, եւ երեւի տեսնելով մի մարդ էլ դժոխքից փրկելու եւ դրախտ ուղարկելու մի պատեհություն, ավելի լուրջ ձայնով ու կեղծավոր ժպիտով պատասխանեց. 
-Այո՛, նա՝ Հիսուսի հայրը, ամեն տեղ է եւ ամեն ինչ տեսնում է: Պետք է աղոթել ու խնդրել իր որդու անունով, եւ նա կլսի: Նա ամեն տեղ է, նույնիսկ քո մեջ: 
-Իմ մեջ,-զարմացած ու հետաքրքրություն ցույց տալով դեմքիս՝ հարցրի: 
-Այո՛, քո մեջ այդ դեղին հագուստիդ տակ,-հաղթական դեմքով պատասխանեց սեւ զգեստ հագած իմ խոսակիցը, որը թռուցիկ էր ցրում բանտում, որպեսզի նոր զոհեր գտնի թե՛ իմ օգտի համար եւ թե՛ այն կազմակերպության, որի անունից գործում էր: 
-Եթե նաեւ իմ մեջ է Աստված, որին դու լավ ճանաչում ես, այն ժամանակ ես քո՝ որպես միջնորդի, կարիքը չունեմ: Ես ի՛նքս կխոսեմ նրա հետ: Ես սովորություն ունեմ իմ գործերը կարգադրելու առանց միջանկյալ մարդկանց: Տեսնո՞ւմ ես՝ դրա համար էլ այս վանդակում եմ: 
Ասելով այս ու մի մեծ հարցական հայացք եւ ուրախ ժպիտ նետելով նրան՝ ես նորից պառկեցի անկողնուս վրա: 
Մի վայրկյան ապշած մնալով՝ նայում էր ինձ, եւ որովհետեւ նրա նմանները սովոր են շատ արագ խոսելու. ատելության մի հայացք նետելով՝ ասաց. 
-Դու երբեք չպիտի կարողանաս մեղքերդ քավել: Դու դժոխքի ես արժանի եւ պիտի այնտեղ գնաս, ուր...
Ես չթողեցի, որ նա վերջացնի. 
-Ուրախ եմ եւ կասկած չունեմ, որ քեզ էլ այնտեղ կհանդիպեմ: Իսկ հիմա հեռացի՛ր իմ վանդակից եւ զուր տեղը ժամանակդ մի՛ վատնիր: Ես քեզանից լավ գիտեմ քո բոլոր բոսերի (մեծավորների) հասցեները: 
Այդ դեպքից հետո թռուցիկներ այլեւս չստացա: Մի քանի անգամ տեսա նրան, բայց նա աշխատում էր նայել ուրիշ կողմ՝ իբր ինձ չեր տեսնում...
Դատավարությունս սկսելուց մի քանի օր հետո, երբ թե՛ դատախազը եւ թե՛ դատավորը քանի անգամ կանգնեցրել էին իմ փաստաբանին՝ աելով, որ այստեղ իրենք դատում են միայն մի ոճրագործի՝ 2 անհատ ոչնչացնելու համար, եւ ոչ մի ժողովրդի ու կառավարության հարց չի կարող լինել դատավարությանս ընթացքում, ես հասկացա իմ դրությունը եւ ունեցա սրտաբաց խոսակցություն փաստաբան Լինզիի հետ: 
Փաստաբան Լինզին շատ լավ մարդ է եւ բախտի բերմամբ ընդունելով ինձ պաշտպանելու գործը՝ ինքն իրեն դրել էր շատ անհարմար դրության մեջ: 
Նախքան վճիռ ստանալը՝ ես ասել էի, որ ինչպես երեւում է, ինձ ճանաչելու են առաջին կարգի մեղավոր: Լսելով իմ բացատրությունները, թե ինչու եմ եկել այդ եզրակացությանը, նա, գլխով դրական նշան տալով, ասել էր. «Կան եւ շատ ուրիշ բաներ, որոնց դու տեղյակ չես, եւ տեղյակ լինելդ էլ անօգուտ է. միայն ջղերդ ես քայքայելու»: 
Մի քանի անգամ նա կրկնել էր, որ դատավորը շատ լավ մարդ է. «Նա քաղաքիս ամենուժեղ պաշտպան փաստաբանն էր ժամանակին, եւ քեզ շատ օգնում է...դատավարության ժամանակ»: 
Այսպիսի խոսքեր եւ նմանապես ուրիշ տվյալներ տրամաբանորեն բերեցին ինձ մի եզրակացության, որը ես հայտնեցի Լինզիին: Նա ուղղակիորեն չպատասխանեց, այլ ծիծաղելով ասաց. «Ես ուրախ եմ, որ քեզ պաշտպանում եմ, եւ հպարտ եմ քեզանով»: 
Ես եկել էի այն եզրակացության, որ թե՛ դատավորը, թե՛ դատախազը եւ՛ թե իմ փաստաբանը, գտնվում էին ոչ միայն Վաշինգտոնի կամ Սակրամենտոյի մեծերի, այլեւ իրենց՝ հանրապետական կուսակցության ղեկավարների ազդեցության տակ: 
Տեսնելով, որ (համաձայն մեծերի տված ցուցմունքների) ամեն պարագայում ինձ գտնելու են մեղավոր, Լինզին ցանկանում էր գտնել միջոց՝ մի կերպ ինձ օգնելու համար: Այդ միջոցն էր՝ համաձայն լինել, որն ինձ դատապարտեն, բայց դրա փոխարեն տան հնարավորություն, որ դատի ժամանակ ստեղծվեն դրություններ, որոնք կարող են հիմք լինել ապագա appeal-ի համար: Ինչպես երեւում էր, բոլորն էլ եկել էին այսպիսի համաձայնության: Շատ անգամ ստեղծվում էր դրություն, որ պետք է բողոքարկվեր իմ փաստաբանի կողմից, բայց չէր արվում: Այդպիսի մի քանի շատ կարեւոր դեպքերը հետագայում մեր appeal-ի հիմքը եղան: 
Ինչ վերաբերում էր մեղադրյալին, 3-ն էլ գիտեին, որ մի քանի ամսից հետո Լինզին տալու է գործը appeal-ի եւ օգտագործելու է այն փաստերը, որոնք նրանք միասին պատրաստել էինդատավարության ժամանակ: 
Նրանք բոլորն էլ հավատացած էին, որ դրությունը կլինի չարիքների փոքրագույնը: Համոզված էին, որ իրենք պաշտպանած կլինեին կառավարությանը, որպեսզի նրա գործած չարիքներն ու անարդարությունը դատարանում չլսվեին, եւ իրենց անձնական ապագա բարիքների համար պարարտ հող կստեղծեն: Իրենց խղճի առաջ էլ արդարացի կլինեին, որովհետեւ appeal-ը սկսեցին պատրաստել երեքով միասին, երբ դատավարությունը դեռ չէր ավարտվել: 
Այս դրությունը կարող էր տակն ու վրա լինել միայն մի դեպքում, եթե երդվյալները վճիռը տային իմ օգտին: Դա մի վտանգ էր, բախտին թողնված մի բան, որ երրորդությունը զգում էր, բայց դատավորը դրա առաջն էլ առավ, երբ ատյանին ցուցմունքներ տալու ժամանակ էլ շեշտեց, որ մեղավոր պետք է ճանաչեն ինձ: Այս պնդումն էլ appeal-ի ուժեղ կետերից եղավ, որն օգտագործեց իմ փաստաբանը: 
Նրանց կարծիքով սա ամենալավ միջոցն էր առաջին անգամ դատելու մի անհատի, որն իր ազգասիրության համար հայտարարել էր պատերազմ տաճիկ կառավարությանը: Կատարելով իր արարքը՝ կոչ էր արել ցեղակիցներին ու ցույց տվել այն միջոցները, որոնք պիտի օգտագործվեն իր հայտարարած պատերազմը մինչեւ հաղթանակ տանելու համար: 
Կասկած չունեմ, որ 3-ն էլ իրենց սրտում գիտեին, որ ես իրավացի եմ, եւ արածս հանցանք չէ, բայց գոյություն ունեցող օրենքները հակառակն են ասում: 
Ինչ վերաբերում է իմ որոշման ու գործադրած միջոցին, ես դեռ առաջ է; գիտեի, որ իմ արարքն անօգուտ չի մնալու, որ ինձ պիտի հաջողվի արթնացնել իմ ցեղակիցներին, նամանավանդ երիտասարդ սերնդին: 
Երբ այս գրում եմ, հարցը ենթադրականից արդեն անցել է փաստի: Ուրախ եմ, որ ինձ լսեցին: Նույնիսկ կան տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ անձնական եսը կամաց-կամաց տեղի է տալիս մեր ցեղին շատ անհրաժեշտ ու կարեւոր մենքին: Ի սրտե շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հասկացան այդ կարեւորությունը եւ քայլեցին այդ ուղղությամբ: 
Իմ այս կարծիքը փաստվեց վերջերս: Դատախազը եւ դատավորն ուղարկել են մի պաշտոնական գրություն, որ միացվի իմ թղթածրարին:Նրանով հայտնում են, որ իմ արածը քաղաքակն գործ է: Դատավարության ժամանակ, նրանք միշտ խուսափում էին շեշտել, որ քաղաքական նպատակով է կատարվածը, ինչպես պնդում էր իմ փաստաբանը: Հետաքրքիր է նաեւ այն, որ այդ հայտարարությունից բացի, շեշտել են, թե ես վնասակար չեմ մի որեւէ անձի համար, բացառությամբ տաճիկ ցեղի պատկանողների: Թեեւ այստեղ էլ սխալ են, բայց այդ պաշտոնական գրությունը մեծ դեր է խաղալու appeal-ի ժամանակ: Ես թշնամի եմ տաճիկ կառավարութանն ու նրանց ներկայացուցիչներին: տաճիկ ժողովրդին թեեւ չեմ սիրում, բայց չեմ ընտրել նրան որպես իմ գաղափարն առաջ տանելու միջոց: նույն ոգով է կազմված եւ իմ կոչը, որը գործողությունից առաջ գրել ու տարածել եմ: 
Համոզված եմ, որ ուղարկված այս գրությունը պատրաստված է ո՛չ առանց իմ փաստաբանի մասնակցության եւ պահանջի: Այս պաշտոնական թուղթը եւ շատ կարեւոր եմ գտնում մեր նպատակներին հասնելուհամր: Սա առաջին անգամն է, որ շեշտվում է, թե արարքը քաղաքական պատճառներից է դրված: 
Բեռլինում, Թալեաթի սպանության դատավարության ժամանակ, հարցը դրված էր այսպես: Թալեաթը, լինելով հեղինակը մեր ցեղի ջարդի, ենթարկված է ահաբեկումի: Ճիշտ է, որ Թեհլերյանին անմեղ գտան ու ենթարկված է ահաբեկումի: Ճիշտ է, որ Թեհլերյանին անմեղ գտան ու արձակեցին, բայց ո՞վ էր հետ մնացել նրա պաշտպանության գործում: 
Ամբողջ ազգն էր լծվել, եւ դրամի պակասության մասին խոսք անգամ չկար: 
Եթե նույնը լիներ, ի՞նչ արդյունք էի ես ունենալու իմ այս դատավարության ժամանակ, չգիտեմ, բայց երբեք չէի ստանա այն, ինչ ստացել եմ: Այժմ, ստանալով այս գրությունը, ակրող եմ ենթադրել, որ դատավորի, դատախազի եւ իմ փաստաբանի միմյանց տված խոստումները սկսել են իրագործվել: 
Լինզիի բռնած դիրքը դատավարության ժամանակ հասկանալի է եւ արդարանալի: Նա գտել էր, որ այս միակ միջոցն է՝ օգնելու ինձ եւ միաժամանակ կատարելու իր պարտականությունը որպես կուսակցական, որպես ամերիկացի, եւ որպես փաստաբան: 
Հիմա արդեն ամեն տեղ ես ընդունվելու եմ ո՛չ որպես մի անհատ, որն ինչ-որ անձնական շահերից դրդված է գործել, այլ մի հայ անհատ, որը հրապարակ է եկել ու գործել իր ժողովրդի անունից, որ բանա մի նոր ճանապարհ՝ հասնելու ամեն հայի փափագին՝ հետ ստանալ տաճիկներից իրենից գողացածը եւ հատուցում իր նահատակների համար: Հիմա ոչ ոք չի կարող արգելել կամ կանգնեցնել գազանների արածը փաստերով ներկայացնելու աշխատանքները: Ահա այս սարսափն է, որ հիմա անհանգստացնում է եւ՛ ուրիշ երկրների: 
Եթե անմեղ լինելու հավանականությունն էլ լիներ, ի՞նչ դրություն կստեղծվեր: Առաջիկան պատկանում է մեզ, եւ մեզանից է կախված, թե ինչպես պետք է կարողնանք օգտագործել մեզ համար ստեղծված այս շատ օգտակար դրությունը: Տասնյակ տարիներ մենք պահանջում էինք ներկայացնել մեր հարցը միջազգային դատարանին: Այսօր մենք ոչ միայն ունենք Միացյալ ազգերի կազմակերպության ուշացած որոշումը 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ, այլեւ քարոզչական ամբիոն՝ ամերիկյան բարձրագույն դատարանում: Առաջին դատավարության ժամանակ ես մեր եռագույն դրոշն ընդունել տվեցի՝ որպես մեր ազգի դարավոր կյանքի ապացուցիչ փաստ: Երկրորդ դատավարության ժամանակ պիտի աշխատեմ, օգնությամբ բոլոր հայերի, ցույց տալ տաճիկ կառավարության իսկական դեմքը ամբողջ մարդկությանը: Թող աշխարհը տեսնի, եթե աչք ունի, լսի, եթե ականջ ունի, եւ կայացնի իր որոշումը, եթե խիղճ ունի: 
Կա եւ մի շատ կարեւոր փաստ էլ, որը ես որոշ չափով օգտագործեցի անցյալում, պիտի աշխատեմ օգտագործել եւ առաջիկայում: 
Թմրեցուցիչների 90 տոկոսն արտադրողը Տաճկաստանն է: Ծիծաղելի է եւ ցավալի, որ նրանք զարգացրին եւ զարգացնում են այդ թույների արտադրությունն ամերիկյան փողերով: 1972-ին ԱՄՆ-ը նրանց օգնելու համար տվեց 35 միլիոն դոլար: Շնոհրակալ պիտի լինեմ Նիքսոնին, որն իր մեղքերի համար ստանալու է իր պատիժը (Յանիկյանն ակնարկում է Ուոթրգեյթի գայթակղությունը): Արդյունքն այն եղավ, որ մեր երկիրը հայտնեց ամբողջ աշխարհին, թե մեր փոխնախագահը գող ու ավազակ է, եւ դրա համար դուրս շպրտեցին պաշտոնից: Հիմա արդեն մոտենում է ժամը, երբ պիտի հայտարարենք, որ մեր ընտրած նախագահն էլ շատ հեռու չէ մնացել նրանից, այլ ընդհակառակը: Եթե շարունակենք քրքրել, այն ժամանակ ներկայացուցիչների տան ու ծերակույտի անդամների եւ ուրիշ բարձր դիրքերի գրավողներից շատերի տեղն իմ այսօրվա բնակավայրն է լինելու, եթե, իհարկե, դեռ արդարությունը բոլորվին չի անհետացել մեր ամերիկյան կյանքից: 
Այս գուցե նորություն լինի ուրիշների համար, բայց ինձ համար՝ ոչ: 
15 տարի առաջ իմ «Մի ամերիկացու ձայնը» գրքում ես ոչ միայն գրել էի մեր կյանքի հարյուրավոր բացասական կողմերի մասին, այլեւ կանխատեսել էի, ինչ-որ այսօր տեղի է ունենում Վաշինգտոնում: 
Այստեղ ծնվողների համար ոչ մի զարմանալի բան չկա իրենց շրջապատում: Դեռ մանուկ հասակից իրենք էլ սկսում են դաստիարակվել այնպես, ինչպես պահանջում է ամերիկյան կյանքը: Ամեն ինչից ավելի կարեւոր է դոլարը: Ամեն ինչ հպատակվելու է դոլարի ուժին ու քմահաճույքներին: Այս է այն հիմքը ամերկյան դաստիարակության, որ շարունակվել է տարիների ընթացքում: Երեխաները, դառնալով ծնողք, շարունակում են իրենց սովորածը փոխանցել իրենց երեխաներին, եւ այսպես շարունակ: Կյանքի ձեւի եւ իմաստի այս սխալ հասկացողությունը դարձել է Ամերիկայի հավատքւ: Այս հավատքն ավելի ուժեղ է, քան կրոնական հավաքտը: Սա ճիշտ է նույնիսկ նրանց ծառայողների համար՝ անխտիր, ինչ կրոնքի էլ պատկանում են: Վերջիններս դոլարի ամենաեռանդուն պաշտպանողների ու երկրպագողների առաջնակարգ շարքերում են կանգնած կամ չոքած: 
Գիտեմ, որ առանց դրամի մեր ներկա կյանքում չի կարելի կուշտ փորով գնալ քնելու, միշտ քաղցած կլինես: Ես էլ սիրել եմ կյանքը եւ աշխատել լավ ապրել: Մի հասկացողություն դրամն օգտագործել անհատի համար, մի ուրիշ հասկացողություն է անհատին օգտագործել դրամի համար: 
Մեր ամերիկյան կյանքում ամեն մի զեղծում կառավարական ամեն մի հիմնարկության մեջ, հասարակական ամեն մի ձեռնարկում ունի եւ շարունակելու է ունենալ ու ավելի տարածվել, մինչեւ որ չփոխի գոյություն ունեցած համոզմունքը, թե դրամն ամենակարողն է մեր կյանքում: 
Կարող եք փոխել կառավարիչներին, աշխատել նոր միջոցներով ազնվություն քարոզել: Արդյունքը շատ քիչ կլինի:
Փոխելով շշի ձեւը կամ տակառների տեսքը՝ կփոխվի՞ արդյոք մեջը եղած գինին: 
Երբ մեր երկիրը, որը կարծում է, թե ինքը մարդկության առաջադիմության խորհրդանշանն է ներկայացնում, ցույց է տալիս աշխարհին, որ իր ընտրած ամենամեծերը հասել են իրենց բարձրությանը դոլարի օգնությամբ, ի՞նչ հարգանք կարող է ունենալ մարդկության կողմից: 
Ամենահետաքրքիրն այն է, որ երբ մեծ աղաները բռնվում են գողության մեջ, նրանց հետ լեզու են գտնում ու գալիս որոշ եզրակացության, որ պատիժը շատ չնչին լինի կամ բոլորովին չլինի: Վախենում են, թե կարող էպատահել, որ այդ բռնված գողն այսօր պատժվի, վաղը լինի դատավոր՝ այսօրվա դատավորների համար: 
Ամենացավալին այն է, որ այդ բռնված ու չբռնված գողերն իրենց անձնական կյանքում աշխատում են ցույց տալ, որ իրենք լցված են ամենաբարձր ու մաքուր բարոյական սկզբունքներով ու գաղափարներով: Նույնիսկ շատ զարգացած գրողն անգամ չի կարող երեւակայել, թե ինչ տեսակ խաբեական հնարքների են դիմում, հավատքների որ տեսակի ցուցամոլությանն են դիմում, որ այդ հավատքի պատկանողների աչքում երեւան որպես սրբերից սուրբը: Ծախում են բնությունից ստացած իրենց բոլոր պարգեւները, ոչ մի բանի առաջ չեն կանգնում, որպեսզի որքան կարող են շատ դոլարների տիրանան, հրապարակ են հանում մասնավոր օրենքներ, որոնք պաշտպանելու են ոչ թե ընդհանուր կամ ազգի շահերը    , այլ մասնավոր փոքր խմբերի շահերը, որոնց թվում են եւ իրենք: նույնիսկ ծիծաղելի է երբեմն տեսնել, թե ինչպես այդ օրենքները հրապարակ հանելիս հեղինակներն աշխատում են հավատացնել ժողովրդին, որ դա մասնավորապես ժողովրդի համար է ընդունվում, որովհետեւ դրանով պաշտպանվում են նրա շահերը: Մի ծանր աշխատանք կատարող բանվոր, իր բերանից կտրելով, մի 200 դոլար խնայել է: Վարակված գոյություն ունեցող հիվանդությամբ՝ նա ցանկանում է այդ դրամն օգտագործել, որ մի քանի դոլար շահ ստանա: Տալիս է այդ իր 200-ը saving (խնայողական դրամարկղ) կոչված նւ որեւէ կազմակերպության, որն զբաղված է դրամի առեւտրով: Տարվա վերջին վճարում են նրան 10 կամ 11 դոլար՝ որպես իր դրամի բերած շահ: Հետաքրքիր է, որայդ saving կոչված կազմակերպությունները ցանկություն ունեն տալ ավելին, բայց երկիրը կառավարողներն օրենքով արգելել են նրանց ավելի շահ տալ: Ես դեռ չեմ հանդիպել մի խելքը գլխին տնտեսագետի, որը կարողանար ինձ հասկանալի կերպով բացատրել այս օրենքի պատճառը: 
Այդ բանվորի ընկերը, որն ամուսնացել է եւ ուզում է սառնարան գնել իր նոր կազմվող ընտանիքի համար, դրամ չունի: Փոխառության համար գնում է այդ սառնարանները վաճառողի մոտ ու նրանից տոկոսով վերցնում դրամը: Վճարած տոկոսը տարեկան հասնում է մինչեւ 17-18 առ 100: Փոխ տվողը հարուստ է, նրա դոլարն իրեն բերում է այդ տոկոսները: 
Այսպես՝ 200 դոլար ունեցող բանվորը ստանում է համարյա 3 անգամ ավելի պակաս, որովհետեւ նա չի պատկանում այն խմբին, որի շահերը պաշտպանելու համար են գրվում ու գործադրվում մեր երկրի բոլոր օրենքները: 
Աչքերովս տեսել եմ այս երեւույթը, երբ երեկոյան շուկաները փակվելիս են լինում, մեր՝ 2 սեռին էլ պատկանող երիտասարդությունից շատերն աղբանոցներում ուտելիք են փնտրում, որովհետեւ քաղցած են: Չկարծեք, թե դա ես տեսել եմ մի ինչ-որ հետ ընկած երկրում: Ես ամերիկացի եմ եւ գրում եմ Ամերիկայի մասին: 
Աշխարհիս ամենահարուստ ազգի զավակները ստիպված են երբեմն «սնունդ» ստանալ աղբանոցներից: Մի ազգ, որ միլիարդներ է ծախսում, որ հետազոտի տիեզերքը, մի ազգ, որ քանի՜ միլիարդ վճարեց, որ վերջապես իմանա, թե Լուսնի վրա կյանք գոյություն չունի, եւ նրա տարիքը հարյուրավոր միլիոնների է հասել. ստիպում է իր զավակներին աղբանոցում կերակուր որոնել, որ չմեռնեն քաղցից: 
Սխալ չհասկանաք: Ես ոչ գիտությանն եմ հակառակ եւ ոչ էլ բնության գաղտնիքներն իմանալու մարդկության տենչանքին: Ես զարմանում եմ մեր երկրի ընտրած կառավարիչների գործերի վրա: Փոխանակ մտածելու, որ իրենց գործունեությունն արդարացնի ընտրողների ցանկությունը, որ է՝ կարգավորել կյանքը բոլորի համար, նրանք, ծունկի չոքած կանաչ աստծու առաջ, մտածում ու գործում են միայն նրանց համար, որոնք տիրում են ու թելադրում աստծուն իրենց անելիքները: 
Ոչ միայն ես, այլեւ միլիոնավոր ինձ նմանները ոչ մի բովանդակություն չունեցան, երբ իմացան Լուսնի տարիքը: բայց ես եւ իմ նմաններն ընկանք մտածմունքի մեջ, թե ո՞ւր ենք գնում մենք եւ մեր երկիրը, երբ տեսանք աղբանոցներում սնվող ամերիկացի մատաղ սերնդին:
Թող ընթերցողը չաշխատի բացատրել ինձ, թե աղբանոցում սնվողներն իրենք են մեղավոր, ծույլ են, hippie, ոճրագործ եւ այլն...
Թող այդպես լինի: Բայց ինչո՞ւ մեր կառավարությունը քաղաքներում չունի ձրի ուտելու մասնավոր տեղեր, որտեղ այդպիսինները կարող են կերակրվել: Ո՞ւմ է պատկանում Ամերիկան՝ ըստ օրենքի կամ մեր Սահմանադրության: Իրականության մասին չեմ խոսում, որովհետեւ գիտեմ, որ պատկանում է դոլարականներին ու նրանց հետույքը համբուրողներին: 
Մեր երկրին իր ամբողջ հարստությամբ պատկանում է մեզ՝ անհատներիս: Եթե դուք վերցնեք մեր երկրի թե՛ անշարժ, թե՛ շարժական հարստությունը եւ վերածեք դոլարների, կստանաք մի թիվ, որի կարիքը կա միայն տիեզերական տարածությունները հաշվելիս: Կարող ենք այդ անվանել երկրի asset-ը (դրամագլուխը): Վերցրեք մեր բնակչությանն ու նրա վրա բաժանեք asset-ը: Չզարմանաք, որ ես այդ արեցի՝ մոտավորապես գիտենալով մեր շարժական ու անշարժ հարստության գները: Դա տեւեց մի քանի օր, բայց ես ինձ բավարարելու համար արեցի: Չշփոթեք. ես միայն կառավարության ու երկրի հարստությունն եմ հաշվել, անհատների ունեցածի հետ գործ չեմ ունեցել: 
Մեր Ամերիկայի asset-ն է 175,000,000,000,000 դոլար, որից 36 տոկոսը շարժական գույքեր են, սիկ 64 տոկոսը՝ անշարժ: Դժվար չէ բաժանել այս գումարը բնակչության թվի վրա: Ամեն մեկը՝ ծեր թե նորածին, ունի իր բաժինը մեր երկրի հարստության մեջ, որ կազմում է 875,000 դոլար ամեն ամերիկացու համար:
Այսինքն՝ բոլորս էլ համարյա միլիոնատերեր ենք: բայց մեզանից ոմանք միշտ քաղցած են կամ աղբով են ապրում: Մայրը չունի դրամ մի քիչ կաթ առնելու համար, որ իր նորածին միլիոնատերը չմեռնի քաղցից: Ի՞նչ է սա, եթե ոչ խայտառակություն: Ունենալով այս դրությունը մեր սեփական երկրում մասնագետներ է ուղարկում հետամնաց երկրներում ապրողներին սովորեցնելու, թե ինչպես պետք է նրանք կազմակերպեն իրենց կյանքն այս երկրագնդի վրա, որ լինեն բախտավոր: Խեղճ հետամնաց ժողովուրդ, որ մենք ենք ձեզ խելք սովորեցնելու: Մենք՝ ինքնահավան մետաղապաշտների պարտադրյալ ստրուկներս...
Ամեն ինչ վերջ ունի: Ա՛յս էլ կունենա իր վերջը: Ես վախենում եմ, որ վերջը կարող է շատ ցավալի լինել երկրի համար, եթե սխալ շարժվենք:
Մեր երկրի հիմքը շատ հաստատուն եւ ադամանդային է: Ժամանակի ընթացքում դոլարականներն իրենց գործերով հետզհետե այս փայլուն ադամանդը փոշով են ծածկել: Այսօր ադամանդը նույնիսկ չի երեւում, 2 մատնաչափ աղբի տակ է մնացել, եւ ներկա ղեկավարներն էլ շարունակում են այն ծածկել ավելի վատ աղբով: 
Հրապարակ են եկել ինձ նմանները, որոնք ոչ միայն քննադատում, այլեւ արյունով լալիս են մեր ներկա դրության վրա: Մեծ մասամբ այդ նոր երիտասարդությունն է, որ կարծես արթնացել է քնից ու ուզում է փոփոխություն ոչ միայն իր անձնականի համար, այլեւ՝ ապագա սերնդի: Գիրքը, խոսքը բավական չեն եղել այդ երիտասարդության համար, նրանք երբեմն սկսում են գործադրել բռնի ուժ, երբեմն՝ զենք, ու թափվում է մեղավորների եւ շատ անգամ անմեղների արյունը: 
Երկրի այսօրվա տերերը զգո՞ւմ են, թե որտեղից է քամին գալիս, եւ ինչ է լինելու իրենց դրությունը, եթե այս նոր սերունդը հասնի իր նպատակներին: 
Կասկած չկա, որ հներն էլ են ձեռք առնում զանազան միջոցներ՝ կա՛մ թուլացնելու այդ բողոքների ստացած արդյունքի իմաստը, կա՛մ իսպառ ազատվելու դրանից: 
Ազատվելու այս նոր հրապարակ եկած հոսանքից՝ անհնարին է: 
Եթե երկրի այսօրվա կառավարող դոլարականները կամավոր կերպով չհրաժարվեն իրենց ունեցածից, կասկած չկա, որ ուշ թե շուտ լինելու է մի այնպիսի ընդհարում, որ Բոստոնի Tea party-ն (որից հետո սկսվեց 1775-83 թթ. ամերիկյան ազատագրական ապստամբությունն ընդդեմ անգլիական տիրապետության) երեխայական խաղ է լինելու: 
Օգտագործելով հին ու նոր, ամեն մի մատչելի ու իրենց տրամադրության տակ եղած միջոցները՝ յուրաքանչյուրը պիտի աշխատի ոչնչացնել իր հակառակորդին: 
Ահա այն վախը, որ ես ունեմ: Այս մենամարտի ժամանակ ադամանդը ոչ թե կմաքրվի, այլ կարող է բոլորովին փշրվել, եւ հրապարակ են գալու այնպիսինները, որոնք, օգտագործելով ստեղծված դրությունը, ակրող են գրավել երկրի ղեկավարությունը: Կասկած չկա, որ երկրում կտիրի անիշխանություն: Պատմությունը մեզ ասում է, որ անիշխանության ժամանակ ծնունդ է առնում այս կամ այն ձեւի բռնատիրություն: 
Ես հակառակ եմ բռնատիրական կառավարության, եթե նույնիսկ նրա առաջնորդները լինեն հրեշտակներ կամ նույնիսկ ինքը՝ Աստված: 
Ամեն կերպ պետք է խուսափենք բռնատիրական կարգերից: Փաստերը ցույց են տալիս, թե ինչ «օգուտ» է բերում երկրին կամ ժողովրդին այդ տեսակ կարգը: 
Բոլորը խոստանում են, որ իրենց կազմած ծրագրով ժողովուրդը լինելու է բախտավոր, եւ երկիրը դրախտ է դառնալու այս երկրագնդի վրա: 
Եթե դրախտ հասնելու ճանապարհը ծածկված է լինելու է արյունով ու միլիոնավոր մարդկանց անշունչ դիակներով, այն ժամանակ կարո՞ղ եմ հարց տալ, թե Ի՞նչ է մնացել եւ ինչպե՞ս է լինելու դժոխքի ճանապարհը, եթե ցանկանաք երկնային դժոխքը երկիր բերել: Մենք արդեն դժոխքում ենք, եւ դրանից ավելի վատ չի կարող լինել: 
Ընթերցողին հանգստացնելու համար պիտի գրեմ թե ինչ կապ ուներ իմ գործողությունը այս նախորդող էջերի գրածներիս հետ: 
Ինչպես արդեն գրել եմ, իմ նախնական ծրագրից ստիպված եղա հրաժարվել ու գնալ դեպի «Բալթիմոր» հյուրանոցը: Դյուք կոչեցյալ ծերակուտականը ներկայացնում էր երկրի այնմասը, որտեղ ես բնակվում էի: Շատ լավ մարդ լինելը շատերից էի լսել: Իր արած գործերի մասին նա միշտ տեղեկացնում էր իրեն ընտրողներին: Ես էլ եմ բախտ ունեցել լինելու նրա հասցեների ցուցակում եւ դրա ամար էլ ստանում էի նրա նամակները՝ ուղղված շատերին: Ի միջի այլոց, սա մի ընդունված սովորություն է մեր երկրում, որով ծերակուտականներն ուզում են ցույց տալ, թե իրենք գիտեն, որ իրենց ընտրողների ծառաներն են: Բայց այս բոլորը ցուցամոլություն եւ միջոց են, որպեսզի հետագա ընտրության ժամանակ ձայներ ստանան: Մի մանրամասն նամակ գրեցի (իհարկե՝ անգլերեն) պատմելով State Departament-ի արարքները, որ նրանք չեն գործադրում ընդունված օրենքները: 
Ընդհանրապես ընդունված է, որ երբ մեկից գանգատվում եք, նամանավանդ երբ մեղադրում եք նրան այն հիման վրա, որ երկրի օրենքները ոտնատակ են արվում, նամանավանդ երբ այդ օրենքն ընդունողներից մեկն էլ ինքն է, եւ իր պարտականությունն է հետեւել, որ օրենքը գործադրվի ամենքի համար, վարվում են ուրիշ կերպ, քան մեր հարգելի ծերակուտական Դյուքը: 
Նա ուղարկում է իմ նամակը State Departament -ին, որ պատասխանեն: Ի՞նչ կարող էր պատասխանել State Departament-ը, եթե ոչ տալ ծերակուտարանին նույն բացատրությունը, ինչ ինձ էր տվել, այն տարբերությունը միայն, որ ավելի մեծ հարգանք էին ցուցաբերել: Ծերակուտարանը նրանց պատասխանն ուղարկում է ինձ: Ես ավելի մանրամասն եմ բացատրում գործի էությունը եւ ուղղակի հարց դնում, որ State Departament-ը ոտնատակ է տալիս մեր երկրի օրենքները եւ գործում է օրենքին հակառակ: Այս իմ նամակի բախտը նույնը եղավ, ինչ առաջին գրությանը: 
Մի 3 անգամ այսպիսի նամակագրությունից ու ծերակուտականի ձեռք առած միատեսակ միջոցներից հետո ես ուղղակի գրեցի, որ ծերակուտականի պարտականությունն է քննել, թե ինչո՛ւ իրենց ընդունած օրենքը չի գործադրվում State Departament-ի կողմից: 
Ծերակուտական Դյուքի հետ ունեցած նամակագրությունս մի անգամ եւս հաստատեց, որ մեր ծերակույտի մասին իմ ունեցած կարծիքը շատ ճիշտ է եղել: Մի վերջին նամակով State Departament-ի արածներն անվանեցի իրենց իսկական անունով եւ զգուշացրի, որ ես կստիպեմ իրենց՝ տալ երկրին պետք եղած բացատրությունը: Ի՞նչ իրավունքով են նրանք քաղաքացիներին բաժանում 2 կարգի: Ինչո՞ւ են բացատրում ընդունված օրենքներն ըստ իրենց ցանկության: Ինչո՞ւ են պաշտպանում քարյուղի (նավթի) գործի մեջ եղող իրենց մեծահարուստ աղաներին:
Այս բավականին սուր նամակն ու մեղադրանքը, որի պատճենն ուղարկեցի նաեւ մեր ծերակուտականին, նույնպես արդյունք չբերեց: Երեւի ենթադրում էին, որ իրենց սոփեստական պատասխաններով հարցը կփակի: Չգիտեին, որ իրենց այս արա՛րքը դրդիչը եղավ, որ ստիպված եղա շեղվել իմ նախագծած ուղուց: 
Այս փաստը դրեցի այն գրության մեջ, որը, ինչպես արդեն հիշել եմ, գնաց 7 հասցեով: կասկած չունեմ, որ ստացողները կարդացել են բովանդակությունը: Ստացողներից ոչ մեկը չհետաքրքրվեց, թե փոխանակ պաշտպանելու անհատների շահերը, ինչո՞ւ State Departament-ը ոտնատակ է տալիս մեր օրենքները՝ չխզելու համար իրենց բարեկամական կապերը Իրանի վեհապետի հետ, որ շատ հեռու էին գնացել: Մեր ներկայացուցիչը Դյուքն էլ չհետաքրքրվեց այլեւս այս հարցով, որովհետեւ իր համար մեջը շահ չկար, մանավանդ, որ հարցը բարձրացնողը մի քաղաքացի է, որ նույնիսկ այստեղ չի ծնվել, այլ հետո է հպատակություն ստացել: 
Երբ դատավարության ժամաանկ հարց եղավ State Departament-ի արարքների մասին, ես պարզ կերպով հայտնեցի, թե սխալմունք է, որ ես մենակ եմ նստել այս մեղադրյալի աթոռին, որովհետեւ իմ կողքին պետք է լինի նաեւ State Departament-ը՝ որպես իմ գործակիցը: Թե՛ Դյուքը եւ թե՛ State Departament-ը, իհարկե լսեցին ասածս: Ի՞նչ արեցին: Ոչի՛նչ: Արդարացա՞ն կամ տվեցի՞ն բացատրություն: Ո՛չ: եթե կարծում են, որ հարցը փակվել է, սխալվում են: Հիմա հարցն ավելի պարզ է դրվելու, եւ State Departament-ը մեղադրվելու է նրա համար, որ նրանք չեն գործում հօգուտ երկրի կամ ժողովրդի, այլ կատարում են ոմանց հրամաններն ու կարգադրությունները: 
Եթե State Departament-ը լիներ իր բարձրության վրա, այսօր չէին լինելու երկրի համար շատ անախորժելի հարցեր ու վատ կարծիքներ, որոնք պատիվ չեն բերում Ամերիկային: 
Հետապնդելով միայն անհատների շահերը, ոտնատակ տալով ընդհանուրի շահերը, արդարությունը, ճշմարտությունը, տարիների ընթացքում սխալ ընթացք բռնելով միջազգային հարցերի մեջ՝ երկրի ղեկավարները հասցրել են մեր Ամերիկան այսօրվա դրությանը: 
Ամերիկան արդեն մտել է նոր պատմության մեջ՝ որպես մի երկիր, որը միայն իր շահերին հետեւելով, ոտնատակ է տալիս մարդկային արդարությունն ու ազնվությունը: 
Ես չքաշվեցի այս հայտարարությունը դատարանում անելուց՝ ավելացնելով, որ ժողովուրդը մեղք չունի, որովհետեւ տեղյակ չէ: Ես՝ որպես այս երկրի քաղաքացի, ուզում եմ մասամբ մաքրել պատմության անպատիվ դրոշմը: Մեր ղեկավարները, հետեւելով իրենց անձնական շահերին, իրավունք են տվել պատմությանը մեր ժողովրդի ճակատին այդ կնիքը դրոշմել: 
Երբ 2-րդ համաշխարհային պատերազմը վերջացավ, եւ քո զավակները սկսեցին տուն վերադառնալ, դու ուրախ էիր: Ուրախ էին եւ այն ծնողները, որոնք պատկանում էին իմ ցեղին, որոնք նույնպես ամերիկացիներ էին: Նրանց զավակներից մեկը, որ ծնվել էր Ամերիկայում ու ստացել իր կրթությունն այս երկրում, որ իր նման երիտասարդ ամերիկյան զինվորների հետ միասին ուղարկվել էր Եվրոպա, բախտ էր ունեցել ողջ մնալու եւ վերադառնում էր տուն: Տատը, որ, մահացու հիվանդ էր (գտնվում էր Պոլսում), ցանկանալով առաջին ու վերջին անգամ տեսնել թոռանը, որին երբեք չէր տեսել: Երբ տուն վերադարձող ամերիկյան հայ զինվորն իմացավ այս, իրավունք ստանալով իր մեծից, Պոլսից գնաց: 
Երկաթուղու կայարանում նրան ձերբակալեցին եւ ուղղակի տարան բանտ: 
15 օր կեղտոտ տաճկական ոջիլներին կերակրելով նրա ամերիկյան մարմնով՝ սրան բիրտ ուժով նստեցրին Ամերիկա մեկնող մի ինչ-որ ուրիշ երկրի պատկանող նավ: 
Ի՞նչ միջոցների դիմեց մեր կառավարությունը մի այսպիսի չտեսնված արարքի դեմ: Պոլսում մեր աստղազարդ դրոշն աշխարհին ավետում է մեր այնտեղ լինելը: Պոլսի կառավարիչների արածը չի՞ ապացուցում մեր այնտեղ չլինելը, թե՞ մի ուրիշ բան, որին ամերիկյան ժողովուրդն այնքան էլ տեղյակ չէ, եւ ես զուր պիտի աշխատեմ տեղեկացնել նրան: 
Ես ամերիկացի եմ եւ իմ պարտքն եմ համարում այդ անել: 
Պոլիսը պատկանում է տաճիկներին: Քիչ թե շատ պատմություն իմացողներին հայտնի է, թե ինչ են նշանակում Տաճիկն ու նրա Տաճկաստանը: 
Տաճկաստանը դարերի ընթացքում ֆիզիկապես ջարդել է հայերին, հույներին, քրդերին, ասորիներին, արաբներին, բուլղարներին եւ բոլոր այն ազգերին, որոնք դժբախտություն են ունեցել ապրելու, այսպես կոչված, Օսմանյան կայսրությունում: 
Իր ստեղծած օրից (այսինքն 13-րդ դարից) մինչեւ լուծարվելը այս Օսմանյան կոչված կայսրության ջարդերի մասին հազարավոր գրքեր են գրվել: Ես մանրամասն գրելուց հրաժարվում եմ: Իմ գործով ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրեցի այդ ցեղասպանություն իրագործողների վրա եւ սպասում եմ արդյունքին: 
Ես ցանկություն ունեմ կարճ կերպով տեղեկացնել ընթերցողիս տաճիկ ժողովրդի մասին նաեւ պատմել միջազգային կյանքում նրա գրաված դիրքի ու պատճառների մասին: 
Դեռ հին դարերից սկսած՝ ասիական տափաստաններում ապրում էին կիսավայրենի թափառական ցեղեր: Նրանք մեծ ու խմբերով ապրում էին բացօթյա վրաններում: Ապրում էին թալաններով՝ այս կամ այն երկրի վրա հարձակվելով: հազվադեպ չէր, երբ իրար էին թալանում: Թուրքեր, թաթարներ, մոնղոլներ, ուզբեկներ եւ ուրիշ անուններ էին կրում այդ թափառական ցեղերը: 
Այս ցեղերի հարձակումները երբեմն այնքան հեռու էին գնում, որ հասնում էին մինչեւ Ճապոնիա եւ Կորենա: Միացած ուժերով այդ հարձակումները հաճախ կատարվում էին Չինաստանի եւ Հնդկաստանի վրա: Եթե այսօր գոյություն ունի պատմական «Չինական մեծ պարիսպը»՝ շինված չինացիների կողմից, դա նրա համար էր, որ նրանք պաշտպանվեին այդ կիսավայրենի ցեղերի հարձակումներից: 
Այդ ցեղերը մի մշտական հավատք չունին եւ ոչ էլ պատկանում էին որեւէ կրոնի: Իրենց նախնիներից ստացել էին այն սովորությունը, որ իրենց ֆիզիկական ուժն ավելացնելու եւ միշ երիտասարդ մնալու համր խմում էին անասունների արյունը, բայց չէին մերժում օգտագործել նաեւ իրենց զոհերի, այսինքն՝ մարդկային արյունը: Նրանց այս սովությունն ունի գիտական հիմք մեր օրերում եւ շատ ճիշտ ու նպատակահարմար է իր տեսակետով եւ արդյունքով: 
Եթե այսօր գնաք դեղատոն ու պահանջեք Hemoglobine, դուք կստանաք մի հեղուկ, որը պատրաստված է անասունների արյունից: Բժիշկներն այս դեղն օգտագործում են հիվանդներին ավելի արագ կազդուրելու համար: Զարմանալու բան չկա, որովհետեւ շատ դեղեր, որ մենք միայն 20-րդ դարում ենք գտել, գոյություն են ունեցել դարեր առաջ եւ գործածվում են մինչեւ այսօր զանազան ցեղերի կողմից: Օրինակները շատ են, բայց գրությունս անվերջ կլինի, եթե ես ամեն մի այսպիսի հարցի վրա կանգնեմ: Պիտի բերեմ մի օրինակ, որ անձիս վրա եմ փորձել: 
Շատ տարիներ առաջ էր, երբ դեռ պենիցիլինը չէին գտել: Ձիուց վայր ընկնելիս ստացած վերքս 2 օրում բուժեց լեռնաբնակ մի ծերունի՝ ինչ-որ սեւ գույնի յուղով: Հետաքրքրվեցի, թե այդ յուղն ինչ է պարունակում. հասարակ հող, ջուր եւ իրենց ախոռի անկյունում շինված խյուսը: այս խառնուրդն էր ծերունու օգտագործած դեղն իմ վերքի համար: 
Հետագայում, երբ այս պատմեցի բժիշկների շրջանում, ինձ ասացին, որ այսօրվա պենիցիլինը նույնն է, ինչ այդ ծերունին էր գործածել իր ախոռից: 
Որպես առողջության մի շատ օգտակար միջոց՝ արյուն խմելու այդ սովորությունը, առանց գրության, բերանից բերան անցնելով, շատ հին ժամանակներից սկսած, գոյություն է ունեցել սեփական տափաստաններով այդ թափառողների մեջ, որոնց թվում տաճիկները վերջին տեղը չէին գրավում: 
Նրանք ունեին ու գործածում էին զենքեր: Գործածում էին սրեր, որոնք ունեին 1 ոտքից սկսած մինչեւ 4 ոտք երկարություն: Պետք է խոստովանել, որ նրանք շատ վարժ ու հմուտ էին այս զենքերը գործածելու մեջ: Ունեին նաեւ շատ ուժեղ ու արագավազ ձիեր ու գիտեին նրանցից շատ լավ օգտվել: 
Այս 2 առավելություններն ունեին այդ տափաստանում այն ժամանակի ապրող կիսավայրենի ցեղերը: 
Անսպասելի կերպով նրանք հարձակվում էին իրենց ընտրած զոհ երկրի վրա, այրում, ջարդում, թալանում ու տանելով իրենց հետ գերիներ՝ նույն արագությամբ անհետանում էին: Գերիները լինում էին ամեն սեռի ու հասակի եւ օգտագործվում էին տարբեր նպատակներիհամար՝ որպես ծառաներ, որպես իրենց սեռային հաճույքները հագեցնողներ, որպես խմվելիք արյան մատակարարողներ: 
9-10-րդ դարերում այդ ցեղերը, կամզելով մեծ խմբեր, սկսեցին ավելի կազմակերպված հարձակումներ կատարել թե՛ դեպի արեւելք եւ թե՛ դեպի արեւմուտք: 
Արեւելքն իր պաշտպանության համար արդեն շինել էր «Չինական մեծ պարիսպը», բայց չնայած դրան՝ շարունակաբար ենթարկվում էր հարձակումների: Այդ հարձակումները վերջացան, երբ մի այդպիսի գործողության ժամանակ, պարսպի վրայից հարձակվողների վրա թափվեցին գնդակներ, որոնք պայթում էին ու շատ զոհեր խլում հարձակվողներից: Չինացիք հնարել էին վառոդը եւ այն օգտագործում էին իրենց պաշտպանության համար: Հարձակվողները պարտվեցին եւ փախուստ տվեցին՝ տանելով իրենց հետ մի քանի չպայթած գնդակներ: Նրանք իմացան գաղտնիքն ու իրենք էլ սկսեցին օգտագործել վառոդն իրենց արշավանքների ժամանակ. հետագայում նրանք իրենց հարձակումներով հասան Եվրոպա: Առաջին անգամ Վիեննայի պատերի տակ էր, որ մոնղոլները վառոդը գործածեցին: Արշավանքի գլուխն էր տխրահռչակ Չինգիզ խանը: 
Զանազան անուններ կրող մոնղոլյան ցեղերի միացյալ արշավանքները միայն դեպի Եվրոպա չէին շարժվում, այլ դեպի Ասիայի հարավը: 
Այդ ժամանակ միայն քրիստոնեությունը չէ, որ տարածվում էր: Մահմեդականությունն էլ էր մեծ թափով տարածվում: հարձակվող մոնղոլները, շփվելով մահմեդականության տարածվող քարոզիչների հետ, պարզ է, որ ազդվում էին, ու ոմանք նույնիսկ ընդունում էին այդ կրոնը, որ ցույց էր տալիս դրախտ հասնելու ամենակարճ ճանապարհը: 

134-135 էջ 

Տաճկական կառավարությունը միշտ էլ աշխատել է կեղծել իր պատմությունը եւ գոյություն չունեցած նոր պատմություն է ստեղծել ու կերակրել նրանով ոչ միայն օտարներին, այլեւ իր սեփական ժողովրդին: Նույնիսկ Encyclopedea Britania-ն (Բրիտանական հանրագիտարան) իր հրատարակության մեջ շեշտել է, որ տաճիկների հին պատմությունը կեղծված է դիտավորյալ կերպով, որպեսզի ծածկվի, թե որտեղից են նրանք եկել, եւ ովքեր են եղել նրանց նախնիները: 
Այսօրվա տաճիկ պատմագիրներն աշխատում են ապացուցել, որ տաճիկներն իրենք, հալածված լինելով մոնղոլներից, փախել են ու հիմնել իրենց պատմությունը փոքր Ասիայում, որ իրենց օգնել է սելջուկ սուլթան Ալաիդին Քեյկուբադ 1-ը, որովհետեւ իրենք՝ տաճիկները, օգնել են նրան մոնղոլների դեմ պատերազմելիս: Բացեիբաց կեղծված պատմություն, որովհետեւ իրենք՝ տաճիւկներն էին, որ կազմում էին մոնղոլների մեծ մասը, եւ մոնղոլների ղեկավարները տաճիկներն էին: 
Շնորհիվ հայտնի պատմաբան Փոլ Վինդեգի աշխատանքների՝ այս բոլոր շինծու հեքիաթները հերքվել են, եւ գրվել է իսկական պատմությունը: 
Տաճիկներն իրենց անունն էլ ստացել են շնորհիվ Օսման Առաջինի (1281-1325), որը որդին էր Էրթուղրուլի: Վերջինս կռվում էր քրիստոնեության դեմ մահմեդական ղազիի, այսինքն ՝ քրիստոնյաներին ոչնչացնելու հաղթական դրոշով: Նա մեռել է 1281 թվականին, Փոքր Ասիայում և թղվել այնտեղ: 
Եթե վերցնեք տաճկական սուլթանների հետագա պատմությունը, կտեսնեք, որ համարյա բոլոր գահակալները զբաղվել են իրենցից առաջվանի մնացորդներին ոչնչացնելով: Հարազատ եղբայրների եւ ազգականների սպանություններն էլ հազվադեպ չէին: Թողնում եմ այս հարցն ընթերցողներին, որոնք կարող են դրանք կարդալ զանազան պատմական գրքերում, եւ անցնում են այն հարցին, թե ի’նչն էր պատճառը Օսմանյան կայսրության կայնացման ու տարածման: 
Մահմեդականությունը տարածվեց շնորհիվ նրանց, ովքեր դեռ այդ կրոնի նախնական շրջանում հրապարակ էին եկել որպես անձնազոհ հավատացյալներ եւ կրելով ղազի անունը՝ ոչ միայն իրենք էին քաջություններ ցույց տալիս կռիվների ժամանակ, այլեւ օրինակ էին լինում ուրիշներին՝ հետեւելու իրենց: Մի կրոն, որի ղեկավարները քարոզում էին որ եթե ուզում ես դրախտին արժանանալ ու նստել Աստծո աջ կողմը, աշխատիր մահմեդական դարձնել ուրիշ կրոնի պատկանողներին, իսկ նրանց, որոնք չեն հպատակվցում, սպանի’ր: Որքան որ շատ սպանես ուրիշ կրոնի մարդկանց, ինչպիսիներն են քրիստոնյաները, այնքան առատապես վարձատրված կլինես Ալլահից: 
Դրախտ գնալու եւ Աստծո աջ կողմը նստել ցանկացողների ցանկը կարճ չի եղել երբեք: Այս տեսակ դրախտի կարոտներն էին, որ կարճ ժամանակում ստեղծեցին մի կայսրություն, որը միայն մեր դարի սկզբում քայքայվեց: Այս քայքայված փլատակների վրա էր, որ իրենց իրավունքի տերը դարձան շատ փոքր ազգեր: Բացառություն է կազմում 2 ազգ, որոնք գտնվում էին Օսմանյան կայսրության մեջ: Սրանցից մեկն իմ ազգն թէ, որը իրավունքները մեկ անգամ եւս հրապարակ բերելու ու մարդկության ուշադրությունը գրավելու համար ես կազմեցի ու իրագործեցի իմ՝ հունվարի 27-ի ծրագիրը:
Զարմանալի չէ՞ արդյոք, որ կիսավայրենի զանազան ցեղերից կազմված մի խուժան ոչ միայն կարողանում է ստեղծել պետություն, այլեւ գրավում ու տիրում է երկրներ ու ժողովուրդների, որոնց մարդկությունը թույլ է տվել, որ նախ հրապարակ գա այս Օսմանյան կայսրությունը, հետագայում էլ, տեսնելով կատարվող ոճրագործությունները, անտարբեր մնա կամ, ամենաշատը, բավարարվի խոսքերով: 
Օսմանյան կայսրության ընդարձակ տիրապետության հրապարակ գալու ամենագլխավոր պատճառներից մեկն է եղել մյուս ազգերի «խելացի» քաղաքականությունը: Մեծ ազգերն էին ստեղծել Օսմանյան կայսրությունը: Նրանք էին, որ ամեն կերպ աշխատում էին պահպանել նրա գոյությունը: Նույնիսկ մեր այս օրերում ամերիկացիները նրանց հետ «քաղաքական ամուսնություն» են կազմել, եւ մեղրալուսինը ահա շարունակվում է տասնյակ տարիներ: Դրան դեռ կհասնենք, նախ շարունակեմ ասածս: 
Օսմանյան կայսրությունը գտնվում էր Փոքր Ասիայում եւ Միջին Արեւելքում. տարածվելով հասավ մինչեւ Պարսից ծոց եւ ավելի հեռու: 2 ծովեր միացնող Բոսֆոր նեղուցը նույնպես պատկանում էր նրան: Ռուսաց Պետրոս մեծ ցարն իր ժամանակին աշխատում էր ձեռք գցել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ գտնվող նեղուցները, որպեսզի կարողանա դուրս գալ դեպի տաք ջրեր եւ կարգավորել իր ծովային հաղորդակցությունները: Անգլիան էլ աշխարհի ՝ իր տիրապետության ամբողջ ընթացքում աշխատում էր մի կերպ ձեռք գցել նեղուցները: 
Նույնը՝ եւ Ֆրանսիան, նույնը եւ Գերմանիան, նույնը՝ եւ Ամերիկան: 
Մրցումը շատ ուժեղ էր, եւ մեծերը գերադաս էին համարում, որ նեղուցները մնան տաճիկների ձեռքը, որպեսզի չանցնեն մի ուրիշի: 
Համաշխարհային 1-ին եւ 2-րդ պատերազմները փաստեցին, թե ինչ նշանակություն ունեին նեղուցները: 
Դաշնակիցների հսկայական միացյալ ուժերը, մի ամբողջ տարի տասնյակ ռազմական նավեր ու մոտ 2 հազար զինվոր զոհելով հանդերձ, չկարողացան տիրել Չանաք կալե կոչված ջրանցքին, որպեսզի գրավեն Կոստանդնուպոլիսը: 
Տաճիկները թող գնան ու համբուրեն Բոսֆորի ափերը նրա համար, որ այսօր նրանք գոյություն ունեն: 
Օսմանյան կայսրության կարգավորման սկզբնական շրջանում Եվրոպայի մեծ երկրները զբաղված էին իրենց ներքին գործերով եւ նույնիսկ պատերազմ էին մղում միմյանց դեմ: Ուշքի եկան այն ժամանակ, երբ տաճիկն արդեն ոտք էր դրել Իտալիա եւ երազում էր գրավել բոլոր եվրոպական երկրները: 
Վտանգը հասկացան, բայց ուշ: Նույնիսկ իրենց կազմակերպած խաչակիրների արշավանքները չտվեցին այն արդյունքը, ինչ սպասում էին, որովհետեւ ամեն մեկի անձնական շահն ավելի բարձր էր դրված, քան ընդհանուրինը: Մեղադրել ոչ ոքի չի կարելի, որովհետեւ նույնիսկ մեր այս զարգացած 20-ժրդ դարում բոլոր ազգերն էլ յուրաքանչյուր հարցի մոտենում են՝ ելնելով իրենց սեփական շահերից: Որովհետեւ մեր բոլոր երկրներում ժողովրդի շահերի փոխարեն գոյություն ունեն մեծահարուստ անհատների կամ խմբակների շահերը, ուրեմն փոքրաթիվ մարդկանց շահերին զոհաբերվում են ոչ միայն արդարությունն ու ճշմարտությունը, այլեւ ազգերի գոյությունը: 
Եթե մեծ ազգերի ղեկավարները մի քիչ ավելի զգայուն լինեին դեպի մարդկային կյանքի արծեքն ու մի քիչ ընդունեին իրենց դավանած կրոնների սկզբունքները, կասկած չկա, որ ցեղասպանություն աշխարհում երբեք չէր լինի: 
Ոչ միայն կառավարությունները, այլեւ Քրիստոսի հավատքի հովիվները, եթե մի քիչ լսեին իրենց խղճի եւ ոչ թե ոսկու զզվելի ձայնը, շատ կոտորածներ երբեք տեղի չէին ունենալու, եւ ես չէի լինի այս խցում եւ չէի աշխատի մի քիչ լույս գցել անցյալի վրա: 
Բոլոր մեծ երկրները դարերի ընթացքում ոչ միայն օգնել են տաճկական կառավարությանը, այլեւ շարունակում են նույնն անել եւ մեր օրերում: 
Տաճիկը, լավ հասկանալով իր աշխարհագրական դիրքը, խորամանկ կերպով այդ օգտագործում է իր օգտին: Այս կամ այն մեծ պետության հետ գաղտնի դաշինք կապելով՝ հրապարակ է գալիս մյուսների դեմ եւ որպես դաշնակից՝ հատուցում պահանջում: Հատուցում, որը, մեծ գումարների հասնելով, գնում է իրմեծահարուստների գրպանները: 
Կանգ չառնելով տասնյակ փաստերի վրա՝ ցանկություն ունեմ գրավել ընթերցողի ուշադրությունը վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում տեղի ունեցած վրա: 
Երբ մեր դարի սկզբում Օսմանյան կայսրությունը սկսել էր քայքայվել, ու իր տիրապետած փոքր ազգերը, շնորհիվ մեծ պետությունների օգնության, որնոնց շահերն այդ պահին այդ էին պահանջում, սկսել էին ազատագրվել ու հրապարակ գալ որպես ինքնուրույն երկրներ, տաճիկ ժողովուրդը սթափվել էր: Երկրի երիտասարդությունը, որոնցից շատերը դաստիարակվել էին արտասահմանում, վերադառնալով տուն, տեսնում էին երկրի կառավարության ու ժողովրդի ողորմելի դրությունը: Նրանք կազմեցին զանազան հեղափոխական միություններ, որոնք, վերջապես տապալելով «արյունարբու» մակդիրով պատմությանն անցած սուլթան Աբդուլ Համիդին, գրավեցին երկրի ղեկը: Երկրի նոր տերերը տեսան, որ իրենց դրությունը շատ վատ է: Արթնացած Եվրոպան այլեւս թույլ չէր տալու, որ իրենց երկիրը ստանարա այն դիրքը, որն ուներ առաջ: Կայսրությունը կորցրել էր մի քանի պատերազմներ. արդյունքը եղավ փոքր ազգերի ազատագրվելը տաճկական լծից: Օսմանյան նախկին հսկա կայսրությունը շատ էր փոքրացել: 
20-րդ դարի սկզբին երկիրն անցել էր այպես կոչված, եռապետության ձեռքը, որն աշխատում էր փրկել ստեղծված դրությունը: Սրա ղեկավարները՝ Թալեաթ փաշան, Էնվեր փաշան եւ Ջեմալ փաշան, վարվում էին երկրի հետ՝ որպես իրենց պապերից ստացած ժառանգության: Սրանք էին, որ կազմել ու ստորագրել էին գաղտնի դաշինք Գերմանիայի հետ, եւ սրանք էին, որ սկսել էին երազել պանթուրանիզմի մասին: Այս պանթուրանականների նպատակն էր, օգտվելով խառը դրությունից, գերմանական զարգացած զենքերով հագեցած իրենց բանակները շարժել դեպի Ասիայի տափաստանները, որտեղից իրենք եկել էին, միացնել այնտեղ ապրող մահմեդական ու ոչ մահմեդական բոլոր ցեղերին ու հասնել մինչեւ Խաղաղականի ափերը, կազմել մի հսկայական կայսրություն՝ ավելի քան միլիարդ բնակչությամբ: 
Կային եվրոպական պետություններ, որոնք ոչ միայն խոսքով էին քաջալերում նրանց, այլեւ գործնականորեն: Ծրագիրը լավ պատրաստված էր եւ կարող էր հաջողվել, որովետեւ այն երկրները, որոնք նրանք ուզում էին միացնել պանթուրանիզմի գաղափարով, չէին կարող ուժեղ դիմադրություն ցույց տալ: Պարսկաստանը, Բելուջիստանը, Աֆղանստանը, ի՞նչ կարող էին անել, եթե ոչ միանալ այդ գաղափարին, որովհետեւ իրենք էլ մահմեդականներ էին: Զինամթերքի մասին մտածելու կարիք չունեին, որովհետեւ նախ՝ Բաղդադի գործող գիծը կապված էր Եվրոպայի հետ, եւ երկրորդ՝ երկրում իրենց կաուցած գործարանները կհոգային այդ մասին: Եռապետությունն այս հսկայական գաղափարի իրագործման համար շարժման մեջ դրեց իր բանակները: 
Տաճկական բանակներում այդ ժամանակ 60.000 հայ զինվոր կար, որոնք՝ որպես հավատարիմ հպատակներ, կանչված էին պաշտպանելու երկիրը: Նրանք միայն հասարակ զինվոր չէին: Նրանց մեջ շատ էին եւ սպաները: Իսկ ոչ զինվորական կյանքում հայերի գրաված դիրքերը շատ ավելի զգալի էին, որովհետեւ նրանք անկեղծորեն գործում էին այն երկրի համար, որի հպատակներն էին: 
Գաղտնի հրամանով բոլոր զիմվորական հայերին, զինաթափ անելով, հեռացրին բանակից եւ ուղարկեցին հեռավոր վայրեր՝ իբր թե ճանապարհներ կառուցելու համար: 
Որպեսզի ապահովեն իրենց առաջանալը, եռապետությունը որոշեց, որ նախ պետք է ոչնչացնել բոլոր հայերին, որոնք բնակվում էին երկրում՝ աչքի տակ ունենալով նաեւ զինաթափ արած զինվորներին: Կազմվել էր հատուկ կառավարական մարմին, որին իրավունք էր տրվել ամեն միջոցով կարճ ժամանակում ոչնչացնել բոլորին՝ նախքան ցեղասպանության լուրի հասնելը մեծ երկրներին: 
Մանրամասն այս ցեղասպանության մասին չեմ գրում, որովհետեւ արդեն գրել եմ մի ուրիշ գրության մեջ՝ հիմնվելով իրենց՝ տաճիկների աղբյուրների եւ իրենց ղեկավարների գրությունների վրա: 
Իմ ազգը դիմադրում էր: Անզեն, ատամներով կծել էր այն մահացու մանգաղը, որով ուզում էր իրեն հնձել: 
Աշխարհը մի անուն է հաճախ լսել՝ Մուսա լեռ: Բայց քանի-քանի Մուսա լեռ ունեցանք մենք, քանի Սասուն: Հայը չէր ուզում զրկվել իր տնից, իր հողից, իր ունեցվածքից: Մեր պապերի ժայռերը եղան տաճիկ գազանի ատամները փշրողը: Կառավարության կազմակերպած ու գործադրած ցեղասպանությունը չօգնեց պանթուրանիզմի այդ մոլեռանդ ղեկավարներին: Պատերազմական դրությունը փոխվել էր, գերակայությունն անցել էր դաշնակից ուժերի կողմը: Ստեղծված դրությունը փրկելու համար Տաճկաստանում հրապարակ էր եկել մի նոր «հերոս»՝ Քեմալ փաշան, որը հետո ընդունեց Աթաթուրք անունը: 
Մի կողմ դնելով պանթուրանիզմի գաղափարը )որովհետեւ նա դրան կողմնակից չէր, եւ նոր գաղափարներ էին հրապարակ եկել միջազգային կրկեսում), նա անցավ գործի: 
Քեմալ փաշան եւ իր մտերիմ օգնականը՝ սպարապետ Ինյոնյուն (որ Քեմալի մահից հետո մի քանի անգամ ընտրվել է տաճկական կառավարության նախագահ), կոմունիստներ էին: 
Քեմալը ծնվել է Օսմանյան կայսրության եվրոպական մասում՝ Սալոնիկ քաղաքում: Ստացվել էր զինվորական կրթություն: Նա էր, որ հաջողությամբ պաշտպանեց Դարդանելը: Նա գուցե իր զինվորական կրթություն: Նա էր, որ հաջողությամբ պաշտպանեց Դարդանելը: նա գուցե իր զինվորական տաղանդով փրկեց Տաճկաստանը քարտեզից իսպառ չքանալուց: 
Նա հակառակ էր եռապետության եւ նույնիսկ նրանց կողմից մահվան էր դատապարտված: Փախել էր երկրի խոսրքերը: Էրզրումում կազմել էր համագումար: 1920 թվականից սկսած՝ նրա ներկայացուցիչները հաճախ են այցելել կոմունիստական Ռուսաստան: Իր գաղափարակիցների հետ միասին կազմել էր Անկարայի համագումարը: Տաճիկների երկիրը քայքայվում էր, եւ աշխարհը սպասում էր, որ հիվանդը մեռնի, որ միմյանց մեջ սկսեն բաժանել նրա ուեցվածքը: 
Պարզ կերպով խոսում էին, որ Տաճկաստանը պիտըի անցնի Ամերիկայի հովանավորության տակ: Հիվանդը չմեռավ: Սաքարիայի մոտ հույների դեմ քեմալի տարած հաղթանակը եղավ վերելքի առաջին քայլը: 
Հույներին օգնում էր Իտալիան. ինքն էլ իր հերթին Անգլիո Լլոյդ Ջորջից էր ստանում զինվորական մթերքները: Իսկ պաշտոնապես չեզոք համարվող Ամերիկան զինամթերքով օգնում էր թե’ իտալացուն, թե’ հույներին եւ թե’ Անգլիային: 
Քեմալը հայտարարեց, որ Անատոլիան պատկանում է թուրքերին, եւ ոչ մի օտարական, բացի մուսուլման թուրքերից, իրավունք չունի լինելու Տաճկաստի տերը. կամ ստրուկի նման պետք է ապրեն երկրում, կամ էլ ոչնչացվեն տաճիկների կողմից: Եթե մի քանի քրիստոնյաներ՝ հայեր կամ հույներ, մնացել էին այդ շրջանում, նրանց էլ (որովհետեւ փամփուշտը «գյավուրների» համար շատ էր» մորթում էին: 
Քեմալի՝ Սաքարիայի հաղթությունից հետո դրությունը բոլորովին փոխվեց: 
Այն ժամանակներում ռուսները մեծ պետությունների կողմից ընդունվում էին որպես մի ընդհանուր թշնամի, որը պետք է ոչնչացվի:
1-ին համաշխարհային պատերազմից հետո մեծ պետությունները միջազգային պայմանագրով գծել ու հաստատել էին նոր աշխարհ եկած բոլոր փոքր երկրների սահմանները՝ հետագայում թյուրիմացություններից խուսափելու համար: 
Ներկայացուցիչները հավաքվեցին Վերսալում: Նույնիսկ ամերիկյան նախագահ Վիլսոնը մասնակցեց: Բոլորը, նամանավանդ, փոքր ազգերը, լծված էին հույսով ու հավատով, որ վերջապես աշխարհում արդարությունը պիտի գրավի իր տեղը, ընդմիշտ պիտի որոշվեն երկրների սահմանները, որոնք պիտի ընդունվեն ու պաշտպանվեն բոլորի կողմից: 
Չհաջողվեց: Ամերիկյան նախագահը՝ փոքր ազգերի այդ ազնիվ ու անկեղծ բարեկամը եւ արդարության ու հավասարության խորհրդանիշը, նույնիսկ ծաղրանքի առարկա դարձավ ուրիշ մեծ երկրների ներկայացուցիչների կողմից: Կլեմանսոն Վերսալի ժողովում ծաղրանքով բացականչել էր. «Լավ աստվածը տվեց մեզ 10 բավարար պատվիրաններ: Վիլսոնն առաջարկում է մեզ 14 պատվիրաններ»: Նրա այս խոսքերը երկար ժամանակ նույնիսկ Փարիզի փողոցներում դարձել էին սրախոսության առարկա: 
Ասելով 14՝ Կլեմանսոն աչքի առաջ էր ունեցել այն 14 կետերը, որոնք հաստատված էին Ամերիկայի ծերակույտի կողմից՝ որպես հիմքը միջազգային խաղաղության ու փոքր պաշտպանության՝ համաձայն նախագահի տված զեկուցման (հունվարի 8, 1918 թվական, ծերակույտի թղթածրար, էջ 99, 120): 
Վերսալում, բացի ճառելուց, ոչինչ չստացվեց, ու բոլորը ցրվեցին դատարկ ձեռքերով: Նամանավանդ շատ հուսախաբված էին փոքր ազգերը, որոնց հույս ու հարգանքը ոտնատակ էին արված: 
Պատմությունը Վերսալի ժողովի մասին արդեն տվել է հետեւյալ վճիռը, «Արդարության մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ Վերսալում, բացի արդարությունից, կային եւ ուրիշ սեփական հարցեր, որոնք ավելի կարեւոր էին որոշ երկրների համար»: 
Դիվանագիտական երկար պատրաստությունից հետո վերջապես կառավարություններին հաջողվեց կազմել Սեւրի դաշնագիրը եւ ստորագրել. դրանով բոլոր փոքր ազգերի երկրների սահմանները որոշված էին, նմանապես եւ Տաճկաստանինը: 
Հայ ազգի ներկայացուցիչը՝ որպես անդամ, մասնակցել էր այդ ժողովին եւ իր երկրի կողմից նույնպես ստորագրել էր այն դաշնագիրը, որում ցույց էին տրված նաեւ Հայաստանի սահմանները (օգոստոսի 10, 1920 թվական, հոդված 89):
Կարծես ամեն ինչ պարզ էր ու հասկանալի, եւ ոչ մի թյուրիմացության առիթ չկար այլեւս փոքր ազգերի երկրների սահմանների վերաբերյալ: 
Թյուրիմացություն չէր լինելու, եթե մեծ պետություններն ընդունեին ու հետեւեին իրավունքի արդարության սկզբունքներին՝ իսկապես բուն իմաստով ու հասկացողությամբ: Բայց…
Մեծ պետությունները, որոնք ամեն միջոց ձեռք էին առել, որ խափանեն կոմունիստական կառավարության ամրապնդումը Ռուսաստանում ստիպված էին ընդունել, որ իրենց չէր հաջողվում այդ անել: Ընդհակառակն, իրենք էին ստիպված ձեռք առնել միջոցներ, որ նույն գաղափարը չտարածվի եւ իրենց երկրներում: 
Ես գրում եմ միայն փաստերը՝ առանց ընդգծելու իմ անձնական կարծիքը այս կամ այն գաղափարի կամ կառավարման ձեւի մասին: 
Անգլիացի դիվանագետ Լլոյդ Ջորջը տեսնում էր, որ դրությունն իրենց համար շատ երերուն էր: Կորցնում էին իրենց ազդեցությունն ամենուրեք: Ժողովուրդներն արթնանում էին եւ չէին ցանկանում այլեւս աշխատել երկրների կողմից: 
Ինչպիսի պահանջներ ու խոստումներ են տեղի ունեցել՝ հայտնի չէ: Վերջապես, մեծ երկրները եւ տաճիկը եկել են որոշ համաձայնության՝ հողային ու դրամական: Հողայինը եղել է իմ ցեղի հաշվին, իսկ դրամականը՝ Ամերիկայի Ժողովրդի: 
Համաձայնությունն օրինական դարձնելու համար մեծերը կազմում են մի նոր միջազգային ժողով ու ստորագրում, այսպես ասած, Լոզանի դաշնագիրը: 
Այդ դաշնագրով հայ ժողովրդի իրավունքները ոտնատակ են արվում. կազմվում են նոր սահմաններ հայաստանի եւ Տաճկաստանի համար: 
Այդ նոր գծած սահմաններով մեծ պետությունները գողանում են մի փոքր երկրիցտասնյակ հազար քառակուսի մղոն՝ նրա պապական հողերը, ու նվիրում տաճիկներին: Լոզանում հայերի ներկայացուցիչը բացակայում էր: Լսելու բա՞ն է այս, քո ունեցածը, որոնք իրե՛նք էին սահմանագծել, 3 տարի հետո քեզանից խլեն: Ի՞նչ անուն կարելի է տալ սրան նույնիսկ դիվանագիտական լեզվով: 
Մեզանից գողացած ու թուրքին նվիրած հողամասերում են գտնվում մեր Արարատ լեռը, Վանա լիճը, Վանը, Կարինը եւ որիշ շատ բնակավայրեր: Ըմբռնո՞ւմ էին Լոզանի դաշնագիրը ստորագրողները, թե ի՛նչ են անում, ինչպիսի՛ անարդարացի քայլ են անում: 
Անկասկած նրանք գիտեին, որ տաճիկին նվեր տրված այդ հողերի ամեն մի հատվածը սրբություն է յուրաքանչյուր հայի համար: Այդ պատմության մասին շատ անգամներ իրենք թե՛ իրենց ժողովարաններում եւ թե՛ ամենուրեք ճառել են, զարմացել, գովել ու հիացել: 
Ի՞նչը դրդեց մոռանալ ամեն ինչ: 
Պատասխանը շատ պարզ է: 
Մի փոքր, բայց ազնիվ ու աշխատասեր ժողովրդի իրավունքները զոհել իրենց մեծահարուստների օգտին: 
Լոզանի տխրահռչակ դաշնագիրը ստորագրեցին 1923-ի հուլիսի 24-ին, որով անիրավացի կերպով չեղյալ համարեցին մոտ 3 տարի առաջ իրենց ստորագրած Սեւրի դաշնագիրը: 
Ուրախ էր տաճիկը, ուրախ էր Քեմալը, որ Ամերիկայի, Անգլիայի պես մեծ պետությունները կատարում են իր բոլոր քմահաճույքները: 
Միայն մե՛ր հողերը չնվիրեցին Քեմալին, այլեւ ամերիկյան ժողովրդի քանի-քանի տասնյակ միլիոն դոլարները: 
Ուշադրությո՛ւն դարձրեք Լոզանի դաշինքի ստորագրության թվականին: Հուլիսի 24, 1923: Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ե՞րբ Քեմալը, խաբելով կոմունիստներին, որոնցից ոսկի էր ստացել, հայտարարեց Տաճկաստանը ազգային հանրապետություն: Հոկտեմբերի 29, 1923, այսինքն~ 3 ամիս հետո: Պե՞տք է արդյոք մի ուրիշ փաստ, որ ապացուցի թե ինչպիսի՛ կեղտոտ գործ կատարեցին մեծ երկրների այն ժամանակվա ղեկավարները: 
Ամերիկյան ժողովուրդը գիտե՞ այս բոլորը: Ո՛չ. նրանից ոչ միայն ամեն ինչ պահում էին, այլեւ ներկայացնում ուրիշ լույսի տակ: Լոզանի այդ տխրահռչակ դաշինքը քանի՞ անցանկալի գործեր է հրապարակ հանել եւ դեռ պիտի հանի, պատմությունն է ասելու: 
Բերելու եմ նաեւ մի փաստ՝ ապացուցելու համար, որ տաճիկը որոշ նպատակների դրդումով միշտ էլ եղել է մեծ պետությունների համար մի «որդեգրած» երկիր, եթե նույնիսկ ամերիկացի ժողովրդինդա մեծ գումարներ է արժեցել: 
1-ին համաշխարհային պատերազմից հետո, երբ ստորագրվեց խաղաղության դաշինքը, Գերմանիան պարտադրվեց վճարել 20 միլիարդ մարկ՝ որպես հատուցում: Ի՞նչն էր պատճառը, որ տաճիկից մի սենթ չպահանջեցին, այլ ընդհակառակն, սկսեցին լողացնել նրան ամերիկյան դոլարներով: Տաճիկը նույնպես կռվում էր մեր դեմ ու նույնպես սպանում մեր զավակներին: Ի՞նչն էր պատճառը, որ մենք տվեցինք նրան դրամ, որ նա սկսի լայնացնել իր թունավոր թմրեցուցիչների արտադրությունը: Գիտե՞ արդյոք ամերիկյան ժողովուրդը, որ թմրեցուցիչների արտադրողն ու զանազան անունների տակ մեր երկրի հասցնողն ու ծախողը Տաճկաստանն է: Գիտե՞ երկիրը, որ հերոյին թույնը, որի պատճառով մեր զավակներից հազարավորներ են մահացել եւ շարունակում են մեռնել, Տաճկաստանից է գալիս: Անցյալ տարի մենք տվեցինք նրանց 35 միլիոն դոլար՝ այդ թույնի արտադրությունըզարգացնելու համար: 
Նստած բանտում եւ կարդալով, թե ինչ է կատարվում այժմ Վաշինգտոնում, երբեմն մտածում են, թե ինչու չեն սկսում քննել մեր արտաքին քաղաքականության արած քայլերը, որպեսզի հրապարակ հանեն զեղծումներ, որոնք շատ ավելի կեղտոտ ուշատ ավելի սարսափելի են, քան այն, ինչ կատարել են երկրի այսօրվա՝ դեռ իրենց բազկաթոռներին նստած կառավրիչները: 
Նրանք գործում են ամերիկյան ժողովրդի անունից՝ եւ իբր թե նրա օգտին են մտածում ամեն քայլափոխի: Քանիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ ավելացնելով. կաճկական կառավարության իսկական երեսը շատ լավ հայտնի է Վաշինգտոնում նստած մեր աղաներին: Արդյոք երբեւիցե նրանք տեղեկացրե՞լ են ժողովրդին, թե ի՞նչ են ներկայացնում տաճիկ ժողովուրդըեւ իր կառավարությունը: 
Եթե քրքրեք State Departament-ի թղթերը, կտեսնեք, որ այդ հարցի վերաբերյալ հարյուրավոր զեկուցումներ են ստացել իրենց լիազորներից: Եթե մոռանանք բոլոր զեկուցումները ու վերցնենք միայն դեսպան Մորգենթաուի տեղեկությունները, դրանք բավական են, որ մենք գիտենանք, թե ո՞ւմ հետ է մեր գործը: 
Դեսպան Մորգենթաուն էր ներկայացնում Ամերիկան Պոլսում, երբ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեղի էր ունենում Տաճկաստանում: Նա բողոքեց տաճիկների ոճիրների դեմ: Նրա տասնյակ բողոքները մնում էին անհետեւանք, որովհետեւ մեր բողոքները շատ քաղաքավարի կերպով էին կազմված: Ամերիկայի վրա ծիծաղում էին Պոլսո ղեկավարներն առանց քաշվելու: Երբ մեր դեսպանը հայտնեց, որ ամերկյան ժողովուրդը շատ հետաքրքրությամբ է հետեւում, թե ի՞նչ է կատարվում Տաճկաստանում, եւ երբեք չի ընդունելու, որ փոքր ազգերին պատկանողները ջարդվեն, այն ժամանակվա կառավարության գլուխը՝ Թալեաթ փաշան, ջղայնացած, մոռանալով, թե ո՞վ էր դիմացը կանգնած, գոռացել էր. «Ինչ շան ձագ է Ամերիկան, որ համարձակվում է խառնվել մեր գործերին»: 
Կարդացեք դեսպան Մորգենթաուիհուշերը, որը նա հրատարակեց Ամերիկայում: Կարդացեք եւ դուք կիմանաք շատ բաներ, որոնք ապացուցելու են ձեզ, թե Վաշինգտոնում նստածները ինչպես էին պաշտպանում Ամերիկայի անունը, պատիվը եւ փողերը: 
Դեսպանի այս գրությունից տարիներ են անցել: Տաճիկ կառավարությունն աշխատում է ապացուցել, որ ժամանակները փոխվել են, հիմա ամեն ինչ լավ է: 
Միայն տաճիկ կառավարությունը չէ, որ աշխատում է լվալ աշխարհի ուղեղը: Ամերիկայի կառավարիչներն էլ աշխատում են անել նույնը, բայց նախ եւ առաջ նրանք ուզում են լվալ ամերիկայի ժողովրդի ուղեղը: 
Կարդացեք Վաշինգտոնի տեղեկագրերը Տաճկաստանի մասին, որտեղ նշված է՝ 
-Տաճկաստանը կապում է Եվրոպան եւ Ասիան: 
-Տաճկաստանը պաշտոնապես հրաժարվել է ամեն մի նվաճումից: 
-Տաճկաստանում քաղաքական բանտարկյալներ չկան: 
-Տաճկաստանը միակ երկիրն է, որ չունի օտարության մեջ քաղաքական պատճառներով ապրող փախստականներ: 
Եվ այլ այսպիսի հեքիաթներ…
Քաղաքականությամբ քիչթե շատ հետաքրքրվողները պիտի ծիծաղեն մեր State Departament-ի այս հայտարարություններին: 
Չկարծեք, որ այս բոլորն անում են առանց պատճառի: Այդ անողներն աշխատում են արդարացնել իրենց անչափ բարյացակամ վերաբերմունքը դեպի տաճիկը, որ ժողովուրդը չզարմանա, թե ինչո՞ւ անհաշիվ դրամական օգնություն է ստանում այդ երկիրն Ամերիկայից: 
Ամերիկյան մեղրալուսինը տաճկական կառավարության հետ միայն դրամով չէ, այլ ամեն կերպ նրանց հանդեպ ցույց են տալիս մասնավոր ուշադրություն, որը երբեմն անցնում է բնական չափը: 
Նույնն է կատարվում եւ այստեղ՝ Ամերիկայում, մեր քթի տակ: 
Ամերիկան ունի հայտնի ԷֆԲիԱյ կազմակերպությունը: Ճիշտ է, որ շատ անգամներ մեր գրված օրենքներն էլ, նույնիսկ Սահմանադրության կետերը, նշանակություն չեն ունենում նրա համար, որովհետեւ ընդունված է, որ նա ավելի բարձր է, քան ամեն օրենք, եւ այս շատ անգամներ է փաստել: 
Եթե մի տեղ 4 մարդ է հավաքվում, հետեւյալ օրը ԷֆԲիԱյ-ը արդեն գիտե, թե ինչի՞ մասին էին խոսում: Շատ լավ է կազմակերպված: Ամերիկան դրա կարիքն ունի՞: 
10 տարուց ավելի է, որ Նյու Յորքում գոյություն ունի մի տաճկական ուսանողական միություն: Շատ ընդարձակ է նրա անդամների գործունեությունը: Այցելելով գրադարանները՝ նրանք կարդում են այն բոլոր հրատարակված գրքերը, որոնք կապ ունեն Տաճկաստանի թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի վերաբերյալ: Այն գրքերը, որոնք պարունակում են գովասանքներ թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի վերաբերյալ, վերադարձվում են գրադարան: Այն գրքերը, որոնք պարունակում են իրենց ցեղի վերաբերյալ հարցեր՝ առանց գովասանքի, այլ միայն փաստեր ու ճշմարտություն ոչնչացվում են: Աշխատեք, եթե կարող եք, գտնել որեւէ գրադարանում գրքեր՝ կապված տաճիկ ցեղի հին պատմության եւ իրենց նախնիների հետ: 
Հազարավոր գրքեր ամեն լեզվով գրվել են այդ գազանների կատարած ցեղասպանության մասին, նայեք ու գտեք գրադարաններում: Աշխատեք գտնել, եթե կարող եք, ամերիկյան դեսպան Մորգենթաուի հուշերը: 
Ամերիկյան գրադարաններում, որտեղ որ կարողացել են, որտեղ որ հասել են իրենց ձեռքերը, մաքրել են իրենց անցանկալի գրքերը ու թողել միայն այն, ինչ իրենց կարծիքով պետք է ժողովուրդը կարդա: 
Այս երեւակայություն չէ, այլ փաստ: 
Այս տաճիկ ուսանողների միությունն իր ուսումն Ամերիկայում ստանում է համարյա ձրի ու դրա փոխարեն՝ որպես շնորհակալություն, երեւի հրատարակում է կոչեր ամերիկահայերի դեմ: Բացի հայհոյանքներից ու վիրավորանքներից՝ ուղղված հայ ժողովրդին, գրել են նաեւ շատ անցանկալի խոսքեր Ամերիկայի մասին: Ի՞նչ են անում ամերիկյան հիմնարկությունները, մանավանդ ԷֆԲիԱյ-ը: Ինչպե՞ս կարելի է նույնիսկ ենթադրել, որ նրանք տեղյակ չեն: Ես կասկած չունեմ, որ նրանք տեղյակ են: Ինչո՞ւ միջոցներ չեն ձեռք առել կանգնեցնելու այս հակաամերիկյան գործը: 
Հազարավոր օրինակներ այդ մի ամբողջ էջ տպված թռուցիկներից ուղարկվել են զանազան հասցեներով: Ես էլ եմ ստացել այդ թռուցիկը* Սանտա Բարբարայում: Երբ ձերբակալվեցի, թղթերս մոտ 3 ամիս Վաշինգտոնի եւ լոս Անջելեսի միջեւ ճանապարհորդություն անելուց հետո հասել էին Սանտա Բարբարա ու անցել դատախազի ձեռքը: Գրածը թուրքերեն էր: Իմ փաստաբանի պահանջի համաձայն՝ թարգմանվեց հայերենի եւ անգլերենի ու կարդացվեց դատավարության ժամանակ՝ ներկայացվելով որպես փաստ-վավերագիր, որը հիմա իմ գործի վերաբերյալ թղթածրար մեջ է: Երբ թարգմանվում էր այս թռուցիկը, դատախազը ջղայնացած նայում էր ու մտածում, թե ինչպե՞ս է պատահել, որ այդ չի անհետացել իր գրասենյակում: Ուրիշ թղթեր էլ էին անհետացել, բայց նրանցից ոչ մեկն ավելի ուշադրություն չէր կարող գրավել: 
Եթե դատարանում չներկյացվեր ոչ մի ուրիշ փաստ՝ վայրենի տաճիկի ցանկությունն ու զգացումները ցույց տալու համար դեպի իմ ազգը, այդ 1 թռուցիկը բավական էր, որ փաստեր իր արածի իրավասությունը, պահանջը եւ իրավունքը: 
Ուրախ եմ, որ իմ հայրենակիցներն այդ թռուցիկը եւ թարգմանությունը հրատարակեցին զանազան հայկական թերթերում: 
Ուսանողների միությունը խոստանում է մեզ՝ հայերիս, ոչնչացնել, իսկ մեր հայրենիքը՝ քար ու քանդ անել: 
Ապուշները նույնիսկ չեն իմանում պատմությունը, որ գիտենան, թե 2 հազար տարի ապրող մի ժողովուրդ՝ իր բարոյական հարստությամբ զինված, այնքան էլ հեշտությամբ չի կարելի ոչնչացնել: 
Շատերն են փորձել. թի հաջողվել. իրե՛նք են անհետացել: 
Կարելի է ենթադրել որ տաճիկ ուսանողները քաջալերված էին վաշինգտոնի մեծերի գրությունից. դա ապացուցում էր, որ Պոլսո հետ մեղրալուսինը շատ սիրալիր է լինելու եւ անվերջ: 
Տարիներ առաջ, գերմանացի գրող Ֆրանց Վերֆելը մի գիրք էր գրել՝ «Մուսա լեռան քառասուն օրը» անունով: Գիրքը, շնորհիվ իր բովանդակության, շատ հայտնի եղավ: Այն պատմությունն էր հայ ազգի ցեղասպանության ու նրա զավակների դիմադրության հայելին: Շարժանկարի մի մեծ ընկերություն գնեց գիրքը, որ շարժանկար պատրաստի: Տաճկաստանն, իմանալով այս եւ գիտենալով, որ դա կլինի ամենամեծ ապտակը տաճիկ կառավարությանն ու ժողովրդին, իր դեսապանատան միջոցով կարգադրեց, որ պետք եղած միջոցները ձեռք առնեն, որ այդ շարժանկարը չպատրաստվի: 
Ո՞ւմ հետ էր տեսնվել դեսպանը, ի՞նչ նվերներ էր ներկայացրել եւ ո՞ւմ, չեմ ասելու, որովհետեւ, եթե անուն տամ, փաստ են պահանջելու, որը ես չունեմ իմ ձեռքի տակ: Նվեր ստացողը փաստն իր հետ գերեզման տարավ, բայց նվերը դեռ գերեզմանում չէ: Եթե տեսնեք ծխախոտի ոսկե մի տուփ՝ վրան էլ՝ մի քանի հատ ադամանդ ու հետեւյալ գրությունը. «Մեր ժամանակվա ամենամեծ քաղաքագետին (իմ հարգանքներով) Տաճկաստանի նախագահից», այդ քաղաքագետի անունն էլ պիտի գտնեք վրան: 
Դեսպանի տեսակցությունից հետո, State Departament-ի աղաներից ամենամեծը տեսնվել է այդ գիրքը գնող ընկերության հետ: նա շատ կարճ հասկացրել է, եթե այդ գիրքը ֆիլմի վերածվի, կառավարությունը պիտի աշխատի ամեն կերպ վնասակար լինել այդ ընկերությանը, իսկ եթե չվերածվի, կլինի հակառակը: 
Գրքին վճարել էին 30 հազար: Ընկերությունը խաչ քաշեց իր վճարածի վրա: Չգիտեմ ընկերությունն ինչպե՞ս վարձատրվեց, բայց գիտեմ, որ լա՛վ վարձատրվեց: 
Ի՞նչ անուն կարելի է տալ այսպիսի մի արարքի: 
Անձնապես ես ենթադրում եմ, որ ազատ խոսքի մասին մեր այդ ընտրյալների հասկացողոթյունը շատ հեռու չի գնում՝ չնայած որ համալասարն են ավարտել: 
Իմ ցեղն այս երկրում շատ չնչին է քանակով, բայց ոչ գործերով: 
Ինքնագովությամբ զբաղվելու չեմ: Վերցրեք երկրի գիտության, արվեստի, շինարարության ցանկացած ճյուղ, դուք կգտնեք շատ հայեր: Նույնիսկ եթե աչքաթող անենք, որ շատերը գործողություն են կատարել իրենց անունների վրա, մնացած յան-երն էլ բավական են, որ ապացուցեն, որ տոկոսի համեմատությամբ մենք բռնում ենք առաջին տեղերը շատ մարզերում: 
Մենք՝ հայերս, շատ ենք կապված մեր անցյալին եւ միշտ էլ ցանկություն ենք ունեցել մեր ներսի զգացումները մի կերպ ցույց տալ ընդհանուրին: 
Մենք առաջին ցեղասպանության զոհերն ենք եղել 20-րդ դարում: Մոռանալ այդ՝ մենք չենք կարող ու մոռանալու չենք, թե կուզ երկու հայ մնա երկրագնդի վրա: Հանդիպելիս նրանք հիշելու են մեր դժբախտ օրերը: 
Ամերիկայի զանազան քաղաքներում ապրող հայերի մեջ ցանկություն առաջացավ հուշարձաններ կառուցել ազգի 1,5 միլիոն զոհերի համար: 
Լոս Անջելեսի շրջանի հայերը նմանապես ունեցան ցանկություն Մոնթեբելո քաղաքում մի այդպիսի հուշարձան կանգնեցնել: 
Սկսելուց շատ առաջ, ինչպես ամեն մի հարց, այն դարձել էր լրագրերի նյութը: 
Կոմիտեներ, ժողովներ, բանաձեւեր, առաջարկություններ…Վերջապես սկսվեց դրամ հավաքվել այս նպատակի համար, որ իսկապես մի գովելի ցանկություն էր: 
Բոլորին հայտնի է, որ տաճկական դեսպանատունն ու նրա բաժանմունքներն Ամերիկայում ունեն 3 գլխավոր նպատակ. առաջին՝ օգտագործելով ամեն մի միջոց՝ աշխատել որքան կարելի է դոլարներ ստանալ Uncle Sam-ից (ԱՄՆ). երկրորդ՝ ղեկավարել եւ օգտագործելով իր դիվանագիտական դրությունը՝ օգնել իր երկրի թմրեցուցիչ դղերի ներմուծմանը ու նրանց մասին լրագրերի մեջ գրվածներին, որպեսզի դրանք պետք եղաքծ ժամանակ օգտագործվեն: 
Պարզ է, որ Անկարան ստանում էր մանրամասն տեղեկություն հայերի հուշարձանների մասին: 
Չգիտեմ, թե մյուս քաղաքներում ինչե՞ր են պատահել այս հարցի շուրջ, բայց գիտեմ, թե ի՞նչ էր պատահել Մոնթեբելոյում: 
Հուշարձանի շինարարության համար ընտրված կոմիտեն դիմում է Մոնթեբելո քաղաքի վարչությանը՝ ստանալու համար պետք եղած օիրավունքը, որ սկսի հուշարձանի կառուցումը: Հայտնվում է, որ այդ հարցի վերաբերյալ դիմում է կատարել նաեւ Լոս Անջելեսում տաճկական հյուպատոսարանը՝ բայց հակառակ խնդրանքով: Տաճիկներն առաջարկում են քաղաքին, որ հայերի խնդրանքը մերժվի եւ չտան իրավունք, որ նրանք հուշարձան կառուցեն ժողովրդի հավաքած փողով, որովհետեւ իրենց կառավարությանը հաճելի լինելու չէ, որ կառուցվի մի այդպիսի հուշարձան: Զարմանալի բան չկա, որ իրենց կառավարությանը հաճելի լինելու չէ, որ երկինք բարձրացող արձանն օր ու գիշեր պիտի հիշեցնի ոչ միայն հայերին, այլ բոլոր նայողներին, թե ո՞վ է մեր 20-րդ դարի առաջին ցեղասպանը: 
Զարմանալին մի ուրիշ բան է: Տաճիկ կառավարությունն այնքան է վստահ Ամերիկայում իր ունեցած ազդեցությանը, որ իր հյուպատոսիմիջոցով հրահանգում է Մոնթեբելո քաղաքի վարիչներին տալ մի այնպիսի որոշում, որը բավականացնի իրենց կառավարությանը: 
Այս փաստն ապացուցում է, թե ինչպես են հասկանում տաճիկ երկրի կառավարիչները դեմոկրատիա կոչված գաղափարները, որոնց հիման վրա իբր թե գոյություն ունի այսօրվա տաճկաստանը: 
Մոնթեբելո քաղաքի հայերի որոշումը հայտնի է: Արձանը ոչ միայն կառուցվեց, այլեւ ամեն տարի մեծ շուքով ու հանդեսով հիշվում է Ապրիլ 24-ը, որի ցավալի հիշատակի համար կառուցվեց այն: 
Բայց կարծում եք, թե տաճկական կառավարությունը հանգստացա՞վ: Ո՛չ: 
Բայց ինչ-որ չափով նա հասավ իր ցանկացած նպատակին «ազատ Ամերիկայում»: 
Հուշարձանը Մոնթեբելոյում կառուցված էր, եւ հայությունը ցանկություն ուներ շքեղ կերպով նշել նրա բացումը: 
Նախօրոք պատրաստված ծրագրով հրավիրված էին ոչ միայն հայեր, այլեւ շատ օտարներ: Հրավիրվածների մեջ կային մեծ դիրք գրավող ամերիկացիներ: Կային նաև ծերակուտականներ եւ կոնգրեսի անդամներ: Կազմակերպիչները պատրաստել էին եւ երաժշտություն, որի համար խոսել ու ստացել էին Marine Band (Ծովային ուժեր) նվագախմբի համաձայնությունը: 
Ամեն ինչ կատարվում է ըստ ամերիկյան սովորությունների՝ բաց ու պաշտոնապես: 
Հուշարձանի բացումից 1 օր առաջ կազմակերպիչներին տեղեկացվում է, որ Marine Band-ը չպիտի նվագի: Սկսում եմ քրքրել պատճառները եւ ծերակուտականներից մեկն այս հարցով նույնիսկ ուղղակի դիմում է նախագահ Նիքսոնին: 
Պարզվում է, որ տաճկական կառավարությունը գործ է ածել իր դիվանագիտական միջոցները, որ արգելվի զինվորական այդ նվագախմբի մասնակցությունը: Այս անհավատալի հրամանը եկել է Անկարայից եւ Marine Band-ի պատասխանատուներին տեղեկացվելնախագահիմիջոցով: Եկիրը գիտե, որ նախագահը միաժամանակ րամանատարն է նաեւ ամերիկյան բոլոր ռազմական ուժերի: 
Կարո՞ղ էր Marine Band-ը չհնազանդվել իր գլխավոր հրամանատարի կարգադրությանը: 
Այս անգամ գուցե պետք է, որ մենք շնորհակալություն հայտնենք Անկարային, որ «բարեխիղճ» է եղել: Կարող էր հրաման տալ, որ մի փոքրիկ միջուկային ռումբ գցեին այդ շրջանում, որ իսպառ չքանար ոչ միայն հուշարձանը, այլեւ բոլոր հայերը…
Երբ գրում եմ այս տողերը, երեւի Անկարան հիմա զղջում է, որ չի արել մի այդպիսի կարգադրություն: Եթե արած լիներ, ոչ ես էի գոյություն ունենալու, եւ ոչ էլ իր 2 դիվանագետների դիակները նախագահի օդանավով Անկարա էին տանելու: 
Այս հերոս նախագահ Նիքսոնի գործերի լուսավորության համար 1 տարուց ի վեր տասնյակ փաստաբաններ, մի քանի դատավորներ աշխատում են: Կարծում եք նրանք կհասնե՞ն մի որոշ եզրակացության: գուցե եւ հասնեն, բայց երբեք ժողովրդին չեն հայտնելու: 
Ճշմարտությունը հրապարակ հանելու համար քննիչների ու մասնագետների մի ամբողջ բանակ լծված է գործի: Նույնքան հմուտ, եւ գուցե ավելի, մասնագետ քննիչներ լծված են գործի, որ ճշմարտությունը հրապարակ չգա: 
Բոլոր ռոճիկներն էլ վճարվում են ժողովրդի գրպանից: Paradox: բայց դա է մեր ներկա ամերիկյան կյանքի դրությունը: Մեր բոլոր օրենքների գործածությունը կախված է նրանից, թե ինչպե՛ս, ո՛վ եւ ի՛նչ միջավայրում է գործադրում այս կամ այն օրենքը: 
Չունեւոր մարդը չունի հնարավորություն ունենալու պաշտպաններ, որոնք պիտի կարողանան օգտվել օրենքների բոլոր նեղ ու երկար փողոցներից: Չունեւոր մարդը չունի հնարավորություն վճարելու փաստաբաններին, որոնք, հիմնվելով օրենքի վրա, գործը անվերջ կձգեն: Չունեւոր մարդը չունի դրամ, որ տալով որպես ապաովություն՝ ազատ լինի բանտից ու վայելի կյանքը: 
Ունեւորն այս բոլոր վերոհիշյալների հնարավորությունն ունի: 
Գալիս ենք նույն եզրակացությանը, ինչին արդեն մի քանի անգամ եկել ենք այս, նմանապես եւ իմ մյուս գրություններում: 
Մեր կապիտալիստական սիստեմըհնացել է եւ վնասակար է ժողովրդի համար: Պետք է վերջ տալ այն դրությանը, երբ դրա՛մն է թելադրում մարդուն ինչ անել: 
Այս մասին շատ եմ գրել եւ ոչ միայն քննադատել եմ մեր կյանքի բացասական կողմերը, այլեւ վել եմ, իմ անձանական համոզումով, այն ելքը, որը կփոխի ամեն ինչ մեր կյանքում դեպի լավը: 
Իմ գրվածքներում եւ առաջարկներում ես աչքի առաջ չեմ ունեցել անհատների շահերը, այլ միշտ ընդհանուրինը: Ես նույնիսկ աչքաթող եմ արել գոյություն ունեցող օրենքները, որովհետեւ իմ համոզմմաբ դրանք հնացած օրենքներ են, որոնք երկիրը հասցրել են այսօրվան, երբ դարձել ենք ծիծաղելի ու սրախոսության առարկա ամբողջ աշխարհում: Ճանապարհորդեցե՛ք եւ տեսե՛ք, որ ասածս լոկ խոսքեր չեն: 
Երբ ես սկսեցի այս գրությունը, ցանկություն ունեի միայն գրել իմ կառավարության պատմությունն ու նրա հետ կապված անցքերի ու անհատների մասին: Այսօր, նոր տարվա երեկոյին, երբ ես նայեցի հայելուն ու խմեցի մի բաժակ ջուր շամպայնի փոխարեն, ինչ միշտ արել էի իմ կյանքում, հիշեցի մի ռուսական առած. «Հույսդ դիր Աստծո վրա, բայց ինքդ մի՛ սխալվիր եւ անգործ մի՛ մնա»: 
Ինչպես հիշել եմ, ես զգում եմ ու ընդունում, որ ամեն մարդ ունի պարտականություն դեպի իրեն կյանք տվող ծնողներն ու ազգը: Նա ունի նաեւ պարտականություն նաեւ այն երկիրը որտեղ ինքն ապրել է ու օգտվել՝ որպես նրա հպատակը: Եվ վերջապես, որպես մի անհատ նա պարտականություն ունի դեպի մարդկությունը, որի ստեղծած բարիքներից օգտվում է: 
Այս համոզումով ես տասնյակ տարիներ ապրել եմ եւ նույն համոզումով ծրագրել էի իմ կյանքի վերջին 15-20 տարիները: 
Ապահոված լինելով տնտեսապես՝ կարող էին ինձ ազատ զգալ արտաքին ամեն մի պահանջից, երբ գոյություն ունեցող դրությունը ճնշում է անհատների վրա եւ հրամայում նրանց հպատակվել իրեն: Ես ազատված էի, շնորհիվ իմ աշխատանքի, որեւէ հրամանի ենթարկվելուց: Ես գրում, մտածում ու գործում էի միմիայն իմ անձնական ապրումների ու համոզումների հիման վրա: 
Ուրիշների կարծիքը ինձ համար չի եղել իմ որեւէ գրության հիմքը: Ես ոչ մեկի գրությունից չեմ ազդվել: 
Ճիշտ եմ եղել ես, թե սխալ՝ դա ամեն մեկի անձնական կարծիքն է: Անձնապես ես լիովին համոզված եմ իմ ճիշտ լինելու մեջ: 
Պիտի գա օրը, երբ պատմությունը պիտի ասի իր խոսքը թե՛ իմ արարքի եւ թե՛ իմ գրած ու հրատարակած գրքերի ու մարդկության համար նրանց ունեցած արժեքի մասին: Տակավին նկատի չեմ առնում չհրատարակված, բայց վերջացած գրություններն ու տեսությունները, որոնք Վաշինգտոնում 3 ամիս «հյուր» լինելուց հետո այժմ գտնվում են Սանտա Բարբարայում՝ դատախազի գրասենյակում: 
Նրանք պահվելու են այնտեղ՝ մինչեւ իմ գործը վերջնականապես որոշվի, որից հետո դրանք պիտի վերադարձնեն ինձ, եթե ես ողջ լինեմ: 
Իսկ եթե ողջ չլինեմ, ի՞նչ են անելու մեքենայով ու ձեռքով գրված 10 հազար թերթերը, նոթերը եւ նույնիսկ ավարտված գործերը՝ զանազան լեզուներով: Մի քանիսը կարդալուց հետո գալու են այն եզրակացության, որ ես հակադրամատիրական գաղափարներ եմ ունեցել եւ քարոզել: Մեղադրել ինձ որոշ կուսակցության պատկանելու մեջ՝ անհնար կլինի, որովհետեւ գոյություն ունեն կառավարական հիմնարկությունների տված որոշումներն իմ ինչ եւ ով լինելու մասին: Ամենալավ դեպքում գալու են այն եզրակացության, որ կրակը անհարմար տեղն է այդ գրությունների համար, ու պիտի ոչնչացնեն, որովհետեւ իմ գրությունները հարվածում են այն համակարգի հիմքին, որին ծառայում են նրանք, ովքեր որոշելու են, թե ինչ պետք է անել մեռած մարդու թղթերի հետ նամանավանդ, որ ժառանգ չունի, որ գա ու պահանջի: Ըստ նրանց՝ լավ է՝ մարդ չկարդա իմ թղթեր: 
Ամենալավ ելքը կլիներ, եթե ես կարողանայի ստանալ թղթերս ու նվիրել: 
Նորից գրել անհնարին է, բայց հնարավոր է գոնե կարճ կերպով գրել ամեն մի հարցի մասին, որոնց մանրամասնությունները գտնվում են դատախազի մոտ: 
Այս եղավ իմ նոր տարվա որոշումը: Նամանավանդ ժամանակ շատ ունեմ եւ ամոզված եմ, որ այս օգտակար կլինի: 
Գրածս գրքերի մասին մանրամասն չեմ գրելու, որովհետեւ այն գրությունները, որոնք հրատարակված են թե՛ Ամերիկայում եւ թե՛ օտար երկրներում, արժանացել են ոչ միայն քննադատության, այլեւ շատ արժանի գնահատության, որոնց մանրասմանությունները կան, թեեւ ոչ լիովին, զանազան տեղերում ու հրատարակություններում: 
Երբեմն կարճ ակնարկով ես նրանց հիշելու եմ, որովհետեւ բոլոր գրություններս հիմնված են եղել իմ համեզումների ու գաղափարների վրա եւ չեն եղել գրողի գիրք գրելու հարկադրանքից բխած հնարումներ: Նմանապես, կենսագրություն գրելու ցանկությունչունեմ, թող ով ուզում է՝ գրի: 
Եթե երբեմն հիշելու եմ անցքեր իմ կյանքից, միայն նրա համար է լինելու, որ ընթերցողն ավելի լավ հասկանա իմ ներքին աշխարհը եւ այն մտքերը, որոնցով լցված է եղել իմ ուղեղը: 
Ես՝ որպես մի հայ անհատ, իմ առաջին պարտականությունը հաշվում եմ լիովին կատարած, որի մանրամասնությունն արդեն ակարդացել եք այս գրության մեջ: 
Ես հպարտ եմ եւ բավականացած, որ իմ արարքը կլինի այն հիմքը ամերիկյան հայերի կյանքում, որի վրա վերջ ի վերջո պիտի կառուցվի մի ինչ-որ բան, որը մարդկությանը հիշեցնելու է արդարության ու ազաության կարեւորությունը մեր կյանքում: 
Ես իմ գործով գցեցի լուման արդարության բագինի առաջ, որ նժարը թեքվի պետք եղած կողմը: 
Ես էլ եղա այն անհամարներից մեկը, որոնք զոհվել են իրենց՝ իրենց ցեղի լույս օրերի համար: 
Ամենից առաջ պիտի բացատրեմ իմ հասկացողությունը, դրամատիրական ձեի մասին, որովհետեւ շատ անգամներ ես հիշել եմ այդ: 
 Դրամատիրական ձեւը մեր այս աշխարհում գոյություն ունի մարդկության ծննդի հետ միասին: Անձնական շահերի համար մեկ ուրիշին կեղեքելը կամ օգտագործելը սկսվել է նախքան դրամի հրապարակ գալը: Երբ դրամն ընդունվեց որպես իրավունքի մի ապացույց այս կամ այն բանի համար, ուրիշ ձեւի կեղեքումները կամաց-կամաց անհետացան, եւ մնաց միայն դրամը: Դրամատիրական ձեւը սկսվել է մարդկության կողմից առաջին դրամը գործածելուց էլ առաջ եւ շարունակում է մինչեւ մեր օրերը՝ առանց փոփոխության: Մի քանի հազար տարիներ առաջ մարդիկ, եթե շատ ունեւոր էին, էշով կամ ուղտով էին ճանապարհորդում, սիկ քիչ ունեցողները՝ ոտքով: 
Մարդկության առաջադիմությունը մեզ հասցրել է այն տեղը, որ եթե դու վճարես, քո մեղրալուսինըկարող ես անցկացնել Լուսնի վրա: 
Արդեն ծախում են մարդու մարմնի զանազան մասերը՝ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին: Շուտով երեխաները ծնվելու են մի այնպիսի դրությամբ, որ նախապես ծրագրված է նրանց համար՝ լինել խելացի, լինել ապուշ, լինել հանճար եւ այլն: Այսինքն՝ մարդկությունն իր գիտական առաջադիմությամբ եւ techingue-ով (արհեստագիտություն) հասել է այն տեղը, որ մրցակցության է հրավիրում նույնիսկ բնության օրենքներին: Շատ հեռու չէ այն օրը, երբ երկրի կառավարիչները, սեղմելով մի կոճակ, պիտի կարգադրեն գործարաններին, որ արտադրեն մի երկու միլիոն սեւ աչքերով ու խելքը գլխին մարդ էակներ՝ առանց խղճի, որովհետեւ նրանց օգտագործելու են թշնամու դեմ: Հասկանալի է, որ պատերազմներ ու ընդհարումներ լինելու են անվերջ: Առանց դրանց, կառավարությունը ստիպված կլինիմեծ կրճատում կատարել իր ծառայողների շարքերում: 
Քանի գնում է, մարդկային մտքի թռիչքն ավելի արագ է սկսում սլանալ դեպի նոր գիտական ու արհեստագիտական նվաճումները: Առայժմ թողնելով մի կողմ այն հանգամանքը, թե ինչ օգուտ է ստանում անհատն այս բոլոր հաղթանակներից,անցնում են դրամատիրական դրոյթի հարցին: 
Ի՞նչ փոփոխություն է մարդկությունը մտցրել այն համակարգի մեջ, որը գոյություն ուներ սկզբնական դրամատիրական համակարգի ժամանակից մինչեւ այսօրվա դրույթը:
Ոչ մի: Միայն անուններն ու ձեւերն են փոխվել: Այն ժամանակներում էլ դրամն էր հրամայում մարդուն. նույնն է եւ այսօր: Այն ժամանակվա պահանջներն ավելի մարդկային էին, քան այսօրվա պահնաջներն ու հրամանները: 
Կարելի՞ է այս բնական համարել երբ մի ձեւ հազարավոր տարիների ընթացքում մնա նույնը, երբ ամեն մի ուրիշ բան ենթարկվել է փոփոխության եւ ինչպիսի փոփոխության: 
Դրամատիրական համակարգը, ինչպիսին մենք ունենք արդեն վաղուց հնացել է եւ կարիք ունի որոշ փոփոխության: 
Դրամատիրական համակարգը, ինչպիսին մենք ունենք, արդեն վաղուց հնացել է եւ կարիք ունի որոշ փոփոխության: 
Որովհետեւ այդ համակարգը կապված է մեր կյանքի բոլոր՝ թե՛ արտադրող, թե՛ շինարարական, թե՛ առեւտրական մարզերի հետ, հարց է ծագում, թե ի՞նչ է պատահելու այդ մարզերում, եթե մենք աշխատենք բոլորվին ոչնչացնել դրամատիրական համակարգը: Ի՞նչն է փաստելու աշխատավորի իրավունքը: 
Բոլորվին ոչնչացնել դրամատիրությունը չի կարելի, որովհետեւ դրանով մենք զրկում ենք անհատներին գործել ըստ իրենց կյանքի: Կան երկրներ, որոնք գործադրել են այդ միջոցը: Իմ ցանկությունը չէ քննադատել ուրիշների արածը, իմ ցանկությունն է միայն հասկանալի կերպով բացատրել իմ տեսակետն այդ հարցի վերաբերյալ: 
Ամեն մարդ ազատ էիր ցանկացած գործը սկսելու եւ աշխատելու: Ամեն մարդ ազատ է իր շինածը կամ իր գործարանի արտադրածը ծախելու եւ շահ ստանալու: 
Անհատի առջեւ իր ընտրած հրապարակի վրա աշխատելու եւ գործելու ոչ մի արգելք չպիտի լինի: Ոչ մի կառավարական հիմնարկություն չպետք է խառնվի անհատի անձնական գործերի մեջ: Կառավարական մենաշնորհ կամ կառավարական հսկողություն կամ կառավարական ծրագիր թե՛ մեծ եւ թե՛ փոքր արդյունաբերության համար կարիք չկա ստեղծելու: Ազատ մրցումը լինելու է հիմքը ամեն մի գործի: Պահանջը ստեղծելու է առաջարկը: Դարերի ընթացքում դրամը, հետզհետե կենտրոնանալով որոշ անհատների, խմբերի ու կազմակերպությունների ձեռքը, դարձել է կեղեքելու մի զենք: Պետք է ամենից առաջ ստեղծել դրություն, որ առաջիկայում անհատները չկարողանան իրենց ձեքում կենտրոնացնել մեծ գումար, արգելել անհատներին միանալ զանազան անունների տակ՝ նույն նպատակի համար: 
Ամեն մի անհատ, ազատ լինելով իր գործունեության մեջ, միունույն ժամանակ պիտի գիտենա, որ երկիրն ու ժողովուրդը թույլ չեն տալու, որ նա հարստանալով վերջապես դառնա միլիոնատեր: 
Միլիոնատերերի ժամանակն արդեն անցել է, եւ երկիրը, ժողովուրդն ամեն միջոց ձեռք են առնելու, որ հրապարակ չգան նոր միլիոնատերեր: 
Թող ամեն մեկն աշխատի ինչպես ուզում է ու շահի դրամ որքան ուզում է՝ նույնիսկ միլիոն, բայց պիտի ծախսի: Եթե չի ծախսում, ուրեմն կարիքը չի ունեցել: Եթե կարիքը չի ունեցել, ինչո՞ւ է փող շինել: Այդ շահած ու չխածսած դրամը գնում է կառավարությանը, որ օգտագործվի ընդհանուրի համար: Ինչպես որ հիմա մենք ունենք տարեկան տուրքի պատմությունը, նույնը կլինեն եւ անհատի աշխատած դրամի քանակի ներկայացումը կառավարությանն ու ավելորդը երկրին վճարելը: 
Մի՛ ենթադրեք, որ այս ձեւով մարդիկ չեն լայնացնելու իրենց գործերը, եւ մենք պակասություն կունենանք որոշ բաների: Այդ երբեք չի կարող պատահելկ, որովհետեւ պահանջը կստիպի ուրիշներին ծածկել այն բացը, որը կազմվել է սրա կամ նրա արտադրության կրճատումով: 
Կասկած չկա, որ այս ձեւը, մեկ զարկ կտա բոլոր արտադրությունների համար: Ամեն մեկը, գիտենալով, որ եթե շատ հարստանա, դառնա միլիոնատերեւ տարվա վերջում իրենց պիտի առնեն, կունենա 2 ընտրություն՝ կամ չաշխատել, կամ ծախսել որքան կարելի է շատ, որ քիչ մնա տարվա վերջում: Մի զգեստի փոխարեն երկուսը կգնի: Մի ամիս հանգստանալու տեղ 2 ամիս կանգստանա: Ամեն ամիս կահկարասիքը կփոխի: Աջ ու ձախ նվերներ կտա: Այսինքն՝ արտադրությունը կսկսի ավելի առաջանալ որ ծածկի հրապարակ եկած պահանջը: 
Ամեն մի ընթերցողի մտքում անցնելու է մի միտք. ի՞նչ պետք է անել այն միլիոնատերերին, որոնք արդեն գոյություն ունեն: 
Հարցը տեղին է ու հասկանալի, եւ պատասխանը՝ նույնպես պարզ ու հասկանալի: 
Հրապարակում գտնվող բոլոր մեծահարուստների միլիոնները գրավել ու գործածել երկրի համար: 
Հասականալի է, սակայն իրենց ունեցած միլիոններից այդ զրկվածները ինչպե՞ս են ապրելու: 
Շատ պարզ ձևով: Կառավարությունն ամեն առավոտ նրանց տալիս է երկրի բնական ապրուստին հարկավոր եղած գումարի եռապատիկը՝ ծախսելու եւ ապրելու համար մինչեւ իրենց մահը: Գուցե ամիսը մի անգամ կստանա ամսական եւ ոչ թե ամեն օր. սրանք արդեն մանրամասնություններ են: Սրանց նման մանրամասնություններ շատ են լինելու, որոնք ետք է քննվեն եւ որոշվեն: Այս բոլորը երկրորդական հարցեր են: Որպես տեսակետ՝ երկիրը նախ ընդունելու է առաջարկված այս նոր ձեւը, որը ես անվանում եմ նեոկապիտալիզմ (նոր դրամատիրություն): Ճիշտ է, որ վերջանում է իզմ-ով, բայց իզմ-երի հետ ոչ մի կապ չունի: 
Նույնպես, երբ դուք փոխում եք ձեր բնակարանը, որոշ ժամանակ է անցնում, երբ դուք, կահավորելով սենյակները, գտնում եք ձեզ համար ամենալավ դրությունը: Պարզ է, որ մեր կյանքում մի այսպիսի հիմնական փոփոխություն մտցնելիս շատ ու շատ հարցեր կարոտ են լինելու պատասխանի, երբեմն նույնիսկ փորձերի, որ որոշվի՝ ո՞րն է ավելի օգտակար համայնքին: Նախօրոք ամեն ինչ տեսնել անհնարին է եւ կարեւոր չէ: Նրանք լուծվելու են այս դրությունը կյանք մտցնելու ընթացքում եւ երկրորդական կամ նույնիսկ երրորդական հարցեր են: 
Երբ դուք պատրաստում եք մի հսկայական դղյակի հատակագիծը, արդյոք նշանակություն ունի՞, թե ինչ գույնով է ներկվելու այսինչ հարկի պատուհանը կամ դուռը: 
Առաջին ու ամենակարեոր քայլն է ընդունել, որ եկել է ժամանակը, որ դրամատիրական դրույթը փոխվի, եւ ընդունվի իմ առաջարկած նեոկապիտալիզմը: 
Այս ընդունելուց հետո միայն կարելի է անդրադառնալ մանրամասնությանը: 
Գիտեմ, որ ոմանք, այս կարդալով, պիտի ծիծաղեն իմ առաջարկի վրա: Ծիծաղելու համար նախ պետք է ունենալ փաստեր, որ իմ առաջարկն ավելի լավ արդյունք չի տալու, քան մեր այսօրվա գոյություն ունեցող դրամատիրական ձեւը: 
Անժխտելի փաստ է, որ հինը միշտ ծիծաղ չի բերում բոլորի դեմքին, այլ շատ-շատերի աչքերից հազար արցունք է քամում: 
Քանի որ իմ առաջարկած այս նոր ձեւն անհավատալի ու անհնարին է երեւալու ոմանց, ես ստիպված եմ մի քիչ ավելի բացատրել իմ առաջարկած կյանքի կազմակերպումը երկրում, որով հարցն ավելի պարզ կլինի: 
Կառավարական նոր օրենքներից արդեն նեոկապիտալիզմի հոտ է գալիս այսօր: 
Աշխարհումս ոչ մի մարդ չի ծնվում իր կամքով: Եթե հնարավորություն լիներ նախօրոք հարցնել ծնվելու ցանկությունը, հավանական է՝ շատերը պիտի հրաժարվեին, որովհետեւ իրենց մոր արգանդում նրանք իրենց զգալու էին ավելի ապահով, քան թե անծանոթ մեր այս աշխարհում: 
Նորածինները, ուզեն-չուզեն, պետք է ընդունեն այն ամենը, ինչ գոյություն ունի, եւ հպատակվեն այն բոլոր օրենքներին ու սովորություններին, որոնց հրապարակ գալը եղել է առանց իրենց մասնակցության ու ցանկության: 
Ծնողների ապագա կյանքը, ուրախությունը, հանգստությունը, մի խոսքով՝ ամեն ինչ կախված է ծնողների ունեցած դիրքից եւ հարստությունից: 
Ինչո՞ւ պետք է լինի այս անիրավացի դրությունը մեր կյանքում: Ինչո՞ւ այս աշխարհ բոլոր եկողները միունույն չափով չպիտի օգտվեն կյանքի բարիքներից: Ինչո՞ւ պետք է շարունակվի գոյություն ունեալ այս խտրությունը: Մի՞թե մարդկությունը չպիտի մտածի ստեղծել մի այնպիսի դրություն, որ բոլորը լինեն հավասար պայմանների մեջ՝ անկախ իրենց գույնից ու ծնված միջավայրից: 
Կարեւոր է ցանկությունը, որովհետեւ կազմակերպելու միջոցները գոյություն ունեն մեր կյանքում, որի մոտավոր նկարագրությունը տալիս եմ ներքեւում: 
Աշխարհ եկող բոլոր նորածինները պետք է ենթարկվեն քննության, որ վերջապես վերջ վերջ տրվի բնության սխալմունքներին, որոնց համար թե՛ համյանքն է պատժվում եւ թե՛ ծնվածն է չարչարվում: 
Միայն նրանք, որ չունեն բնական զգալի ֆիզիկական կամ ուղեղային պակասություններ, իրավունք պիտի ունենան ապրելու: Կրոնական հայերն իհարկե բողոքելու են: Բայց դա բնական է, որովհետեւ նրանք արդեն հրապարակ են եկել, որ բողոքն ամեն ինչի դեմ, որտեղ հնարավոր է տրամատանություն գործածել: Նորածինները, որոնք անցած կլինեն այդ բժշկական քննությունը, դառնում են անդամը համայնքի՝ լրիվ իրավունքներով: 
Նախօրոք պատրաստված ծրագրով ամենքը երկրից ստանալու են բնական կյանքով ապրելու համար դրամական օժանդակություն: Օժանդակության քանակը լինելու է բոլորի համար հավասար՝ համաձայն իրենց տարիքի: Երբ երեխաները դառնում են չափահաս, սկսում են ստանալ օժանդակություն ինչպես բոլոր չափահասները, որը նույնպես լինելու է հավասար բոլորի համար: 
Ուսում, հիվանդանոց, բժիշկ, ամեն ինչ բոլորի համար լինելու է ձրի: Մինչեւ չափահասության անցնելը երկիրն է որոշում, թե ինչպիսի նվազագույն ուսում են ստանալու անչափահասները: Միայն այս է լինելու պարտադիր նրանց համար: 
Ընդունելով այս որպես պարտականություն՝ նրանք ազատ են հետո ընտրելու որևէ մասնագիտություն, որի ուսումը նույնպես լինելու է ձրի: 
Իհարկե, երեխաների օժանդակությունը կառավարության կողմից տրվում է նրա ծնողներին մինչեւ ստացողի չափահասությունը, որից հետո ինքն է ստանում: Թե՛ անչափաասների եւ թե՛ չափահասների կառավարական օժանդակությունը լինելու է բավարար, որ ստացողը կարողանա ապրել, ունենալ բնակարան, հագնվել, մի խոսքով՝ վարել բնական կյանք՝ նույնիսկ առանց աշխատելու: Ավտոմեքենա, հեռատեսիլ, մուշտակ՝ կնոջ համար, երկրորդ՝ ավտոմեքենա, ամառանոց եւ այլն, որոնք պետք է հաշվել lux (վայելչություն), կառավարությունը չի տալիս: 
Ազատ առեւտուր, ազատ մրցակցություն, ծառայություն՝ հավասար են բոլորի համար, դրանց համար համարյա նույն դրությունն է լինելու, ինչ եւ այսօր:   
Այդ շահած ավելորդ դրամով ամեն մեկն ազատ է անել՝ ինչ ուզում է: Հարկավ, վճարվելու են գոյություն ունեցող բոլոր տուրքերը: Եթե օգուտը շատ մեծ է եւ չի ծախսված, նույնպես գնում է կառավարության գանձարանը՝ ընդհանուրի օգտին: Հարց է ծագում, եթե այսպիսի մի դրություն ստեղծվի, աշխատել ցանկացողներ կլինե՞ն, երբ ստանալու են ամսական դրամ, որով կարող են ապրել: Արդյո՞ք չի ստեղծվելու մի դրություն, երբ բոլորը չեն ցանկանա աշխատել եւ կբավականան ստացած դրամով: 
Այսպիսի մի դրություն երբեք չի կարող ստեղծվել, եւ այդպիսինների թիվը գուցե 5 տոկոս լինի, ոչ ավելի: 
Բացատրեմ պատճառները: 
Նախ եւ առաջ՝ բարի նախանձը կատարելու է մեծ դեր: Տեսնելով, որ ուրիշն ապրում է ավելի լավ պայմաններում, շատերի ցանկությունը կլինի ապրել նույն կերպ: 
Մարդ էակի՝ բնությունից ստացած պարգեւներից մեկն է նաեւ ստեղծելու ունակությունը: Այս հատկանիշը միունույն ազդեցությունն ունի, ինչ քաղցը կամ ծարավը: Նույնիսկ մի քանի ամսական երեխան մեզ ապացուցում է բնության այս օրենքը: Երբ ծարավ է կամ քաղցած, սկսում է լալ, որովհետեւ ուրիշ կերպ արտահայտվելու միջոց չունի: 
Հագեցրե՛ք երեխայի քաղցը կամ ծարավը եւ դրե՛ք նրա առաջ տաշեղի, փայտի կամ թղթի կտորներ: Առանց հասկանալու, թե ինչ է անում, նա սկսում է աշխատել. միմյանց միացնելով դրանք՝ աշխատում է իր ցանկացած նոր ձեւը տալ: Ծովի ափի մոտ, հաճելի ավազի վրա նստած երեխան սկսում է հորեր փորել, ավազից գնդեր շինել: Մի քանի ամիս ավելի հասակ ունեցող երեխան սկսում է մեծերի համար ավելի տեսանելի ու հասկանալի շինությունների նմանվող կառուցումներ անել՝ ճանապարհներ, կամուրջանման բաներ շինել եւ այլն: Այն, ինչ որ նրանք անում են, ոչ ոք չի սովորեցրել նրանց. դա բնության պարգեւն է, որը գործադրում են առանց հասկանալու: 
Եթե վերցնեք միեւնույն հասակն ունեցող 2 փոքրիկի, կերակրեք երկուսին էլ եւ դնեք միեւնույն միջավայրում մի տարբերությամբ, որ մեկն առջեւում ունի թղթի կտորներ, փայտի տաշեղներ, իսկ մյուսը չունի, ի՞նչ կտեսնենք: Ունեցողը սուս-փուս լուրջ կերպով զբաղված է իր ստեղծագործությամբ, իսկ չունեցողը, ջղայնացած, չգիտե ինչ անել եւ վերջապես սկսում է լալ: Հոգնելով իր ձեռքի կամ ոտքի մատները ծծելուց՝ նա պահանջում է, որ իրեն տրվի հարմարություն՝ օգտագործելու իր մեջ գտնվող բնական պահանջը: 
Չափահասները, որոնց մեջ բնության այս ստեղծելու, մի բան անելու սերմերն արդեն աճել եւ ճյուղեր են տվել, էլ ավելի են ձգտելու մի բան անել: Այս ցանկությունը ոչ միայն պիտի բավարարի իր ներքին պահանջը, այլեւ տեսնելով, որ դրանով նա ավելի լավ, հարմար կյանք է ստեղծելու թե՛ իր եւ թե՛ իր ընտանիքի հաքմար, ավելի ոգեւորված պիտի սկսի աշխատել: 
Սրանից ելնելով՝ ես լիովին հավատացած եմ, որ շատ քիչ կլինեն այնպիսինները, որոնք կբավականանան իրենց ստացած ռոճիկով եւ առավոտից մինչ երեկո անգործ կնստեն ծովի ափին ու նայելով եկող ու գնացող ալիքներին՝ ժամանակ կանցկացնեն կամ գիշերը նայելով աստղազարդ երկնքին՝ կսկսեն աստղերը համրել: Համրելն էլ մի գործ է, որպեսզի ժամանակ անցնի: 
Թե՛ արտադրությունը, թե՛ առեւտուրը կզարգանան անտեսանելի թափով, որովհետեւ ամեն մարդ աշխատելու է ծախսել որքան կարելի է շատ, որ քիչ մնա կառավարությանը տալու համար: 
Բարեգործություն անելու անհրաժեշտություն էլ չի լինելու, որովհետեւ ոչ ոք դրա կարիքը չի ունենալու: Երեւակայո՞ւմ եք թե ինչ է լինելու բարեգործություն անելու անվան տակ հրապարակի վրա գտնվող հազարավոր այդպիսի non-profit (ոչ շահաբեր) կոչվող կազմակերպությունների դրությունը: Նրանք անհետանալու են, նախ՝ կարիք ունեցող անհատների բացակայության պատճառով եւ երկրորդ՝ ավելի կարեւորը, որ մեծահարուստները չեն կարող այդ ձեւով պահել իրենց ունեցած հարստությունը, այսինքն՝ չեն կարող առանց տուրք տալու այն փոխանցել իրենց զավակներին կամ ցանկացածներին: Ինչպես անհատ մեծահարուստների միլիոնների, այնպես էլ այդ բոլոր non-profit կազմակերպությունների ունեցածի տերն է դառնալու կառավարությունը: 
Այս իմ գրածը շատ համառոտ ու կարճ կերպով է ներկայացնում կապիտալիզմի հիմքը: 
Նախքան մի գնահատական որոշման գալը, խորհուրդ եմ տալու ընթերցողին մի 2 օր թողնել այս հարցն իր ուղեղում, որ այնտեղ ենթարկվի բնության ստեղծած computer-ի քննությանը, որից հետո իր որոշան արդյունքն ավելի անկեղծ կլինի: 
Քանի որ հիշել եմ կրոնական հայրերի մասին, պարտք եմ համարում տալ իմ տեսակետն ու հասկացողությունը եւ ա՛յս հարցում: 
Շատերն ինձ անաստված են կարծում՝ առանց մի քայլ անելու, որ տրամաբանությամբ ընդունելի մի ապացույց տան՝ իրենց ներկայացրած Աստուծո գոյությունն ընդունելի դարձնելու համար: 
Ավետարանականների ու նրանց հետեւողների՝ Աստծո գոյությունը բացատրողները միայն ժպիտ կարող են առաջ բերել իմ դեմքին: 
Ուտող ու քնող Աստված, մեր լեզուներով խոսող Աստված, հրամայող ու պատժող մի կենդանի էակ, որ ունի իր տրամադրության տակ հրեշտակների բանակ կամ ստանաների ոհմակ, ինձ համար գոյություն չունի: 
Մի Աստված, որ երեւի ստիպված է եղել արդեն մի քանի անգամ փոխել իր բնակարանը երկնքում, որովհետեւ մարդկության մքի թռիչքը հասել է նրա բնակարանին ու անհանգստացնում է նրան, նույնպես գոյություն չունի: 
Մեկը, որ ստացել է Աստված անունը եւ որ մեր մարդկային աղաչանքներով ու խնդրանքներով կարող է փոխել իր աստվածային ստեղծագործության օրենքները, շատ ծիծաղելի ու հակատրամաբանական է: 
Իմ մահից հետո ինձ դրախտ կամ դժոխք ուղարկողը, որին Աստված են անվանում, ինձ երբեք չի հետաքրքրում: Չի հետաքրքրում նմանապես այդ չեղյալ բնակարանը՝ դրախտ կամ դժոխք անուններով: եթե սխալված եմ, հիմիկվանից ցանկություն եմ հայտնում դժոխք գնալու, որտեղ ավելի շատ ծանոթներ ու բարեկամներ եմ ունենալու, քան դրախտում, որովետեւ հազվագյուտ է լինել դրախտի արժանավոր: 
Եթե ես երբեւիցե ցանկություն եմ ունեցել տեսնել Աստծուն, ես կա՛մ նայել եմ հայելու մեջ, կա՛մ դուրս եմ եկել փողոց, որ տեսնեմ այդ անունը կրող ոչ միայն 1, այլեւ 2 սեռի պատկանողների: 
Այդպիսի աստվածներից մեկն է եղել եւ Հիսուսը, որին Աստված, հիմնված իր ստեղծած բնության օրենքների վրա, ուղարկել էր մեզ: 
Հիսուսը մեծ, անկեղծ մի հեղափոխական էր որ ցանկություն ուներ ստեղծել մի նոր կյանք՝ մարդկության երանկության համար: 
Չընդունեցին. եւ նա զոհեց կյանքն իր նպատակի համար, որովհետեւ հավատացած էր, որ ինքն իրավացի է: 
Օրինակ վերցնել նրանից ու աշխատել, որ մարդկությունը վերջապես ընդունի նրա գաղափարները, շատ ցանկալի մի բան է: Բայց որովհեըեւ նրա ու մեր ժամանակների միջեւ կա շատ մեծ տարբերություն մեր կյանքի ամեն մի մարզում, կարիք կա, որ նրա գաղափարներն էլ ենթարկվեն խմբագրության, որ ավելի հեշտությամբ ու տրամաբանությամբ ընդունելի լինեն մեզ: 
Խոսք չկա, որ նրա գաղափարներն առանց խմբագրության էլ ներկայացնում են շատ գնահատելի մտքեր մարդկության համար: 
Քանի-քանի Հիսուսներ են աշխարհ եկել եւ չհասած իրենց վերջնական նպատակին՝ հեռացել մեզանից. պատմությո՛ւնը թող խոսի: 
Քրիստոսի անունը հոլովողները, որոնք շատ հեռու են նրա գաղափարներից ի չարն են գործածում նրա անունը: 
Հիսուսը սեր էր քարոզում. նրա քրմերի մեծ մասի գործերն այսօր ատելություն են առաջ բերում: 
Հիսուսը հավասարություն էր քարոզում, նրա անունն օգտագործողները մարդկությունը մասերի են բաժանում՝ արժանիներիեւ անարժանների: 
Այս ծիծաղելի երեւույթը ոչ միայն անհատների կամ փոքր խմբերի գործն է: Մեծ, աշխարհիս կառավարող երկրներն էլ նույնն են անում, բայց ավելի կազմակերպված ձեւով: 
Կրոնի այս հարցերի վերաբերյալ ես 3-4 գիրք եմ գրել: Նրանցից մեկն արժանացել է Mark Twain-ի անվան միջազգային կազմակերպության կողմից գնահատանքի, եւ ինձ ընտրել են ցմահ պատվո անդամ այդ կազմակերպության: 
Գրքի անունն է «Հուդա Իսկարովտացու հաղթանակը»: 
2 նպատակ ունեի՝ գրելով այս գիրքը: Նախ՝ ապացուցել, որ եթե մենք ամեն ինչ ընդունենք այնպես, ինչպես կրոնի հայրերն աշխատում են այսօր համոզել իրենց հետեւորդներին, բոլորովին սխալ է. Հուդան Աստծու կողմից այս աշխարհ էր ուղարկված որոշ նպատակների համար եւ կատարելով նրա հրամանը՝ նա ոչ թե մեղք գործեց, այլ եղավ իրեն հրաման տվողի գործադիր մարմինը: Ա՛յս է ճշմարտությունը: 
Երկրորդ՝ եթե քրիստոնեությունը մի որոշ լավ բան է տվել մարդկությանը, այն ժամանակ միայն Հիսուսը չէ, որ պիտի փառաբանվի, այլ Հուդան նրա կողքից անբաժան պիտի լինի՝ արդարությունը պահպանելու համար: 
Ի միջի այլոց, այդ գրքի քննադատներից մեկը ֆրանսիական ամենամեծ ու կարեւոր մի հրատարակության մեջ ինձ ներկայացրել էր որպես այս աշխարհն ուղարկված սատանա, որ նսեմացնի Հիսուսի գործերը: 
Աշխատեցի, բայց չկարողացա իմանալ, թե ում կողմից էի ուղարկված: Նա չգիտեր, որ ես հրապարակ էի հանելու գրքեր եւ Հիսուսի մասին՝ «Համբարձում առած Հիսուսը» եւ «Մեր Մեսիան» թատերախաղերը, որոնք մի քանի անգամ ես անձամբ բեմադրեցիու ներկայացրի իմ սեփական ծախսերով: 
Ճիշտ է, որ թե՛ այս գրությունների համար, եւ թե՛ հուդայի գրքի համար ինձ պաշտոնապես նզովքի ենթարկեցին Լոս Անջելես քաղաքի ռուսական մի եկեղեցում: Բայց ասելու եմ, որ նրանց անեծքը Աստված չլսեց: Չնայած, որ անցել է 20 տարի, ես դեռ չեմ ոչնչացվել, ինչպես եկեղեցական հայրերն էին պահանջում, այլ ընդհակառակն՝ ապրել եւ աշխատել եմ հասնել իմ նպատակին՝ օգտակար լինել ինձ կյանք տվող ցեղին ու մարդկությանը: 
Երբ ես Փարիզի հիվանդանոցներից մեկում պառկած էի լուրջ գործողությունից հետո, Ֆրանսիական մի թերթում կարդացի, որ անգլիական 4 հայտնի գիտնական հետազոտողներ կատարել են որոշ աշխատանք կառավարության հաշվին: Նրանք Հնդկաստանի Մաթարա կոչված քաղաքում գտել են գերեզմանը մի հրեայի, որը մեռել է 90 տարեկան հասակում եւ որպես կրոնական քարոզիչ հայտնի էր շրջակայքում Հիսուս, Ռաբա անուններով: Նրանք լրագրում նույնիսկ փողոցի անունն էին հիշել: Նրա գործունեության հետքերը նրանք գտել են շատ վայրերում: Այս նորությունը միայն մի անգամ երեւաց ֆրանսիական թերթերում: Հասկանալի է՝ Հռոմին հաջողվել էր կանգնեցնել տարածումը բոլորին զարմացնող այս նորության: 
Երբ եկանք Ամերիկա, եւ ես տեսա, թե ինչ խայտառակ կերպով են ներկայացնում մարդկային մեծ գաղափարականայդ մարդուն, որոշեցի գրել իմ վերոհիշյալ գիրքը (Յանիկյանը չի հստակեցնում, թե ո՛ր գիրքը նկատի ունի): Օգտվելով Ավետարանից, տարբեր գրվածքներից եւ անգլիական գիտնականների հայտարարություններից՝ ես կազմեցի եւ հրատարակել տվեցի իմ այդ գիրքը: 
Հիսուսն իմ գրքում հրապարակ է գալիս որպես մի մեծ գաղափարական մարդ, որը նախ եւ առաջ մտածում է իր ցեղի մասին: 
Նրա ցանկությունն էր, որ իր հայրենակիցներն ընդունեին իր մտքերը, եւ այն ժամանակ նա կարող կլիներհրապարակ գալ ամբողջ մարդկության համար: 
Նրան իր ժամանակին չհասկացան: Մեծ դեր էր խաղացել նաեւ նախանձը այն ժամանակվա հրեա կրոնական առաջնորդների կողմից: 
Հետագայում մարդկության որոշ մասին հաջողվեց ստեղծել մի կրոն, որը թեեւ ասում են, որ քրիստոնեական է, բայց դրանք պարապ խոսքեր են: Մեր այսօրվա ոնեցած քրիստոնեական կրոնը մի մեծ վաճառատուն է, որի մոտ նույնիսկ Ամերիկայի ամենամեծ վաճառական ընկերություններն էլ փոքր են երեւում: Այսօր մեր երկրում Հիսուսի անունով ստեղծված ու կազմակերպված հավատքի տեսակները հասել են մոտ 200-ի: Մի քանիսն ունեն միայն 10 անդամ, բայց շնորհիվ երկրի դրամատիրական դրույթի, օրեցօր հարստանում են ու մեծանում, որովհետեւ ազատ են որեւէ տուրքից: Մի քանիսը նույնիսկշատ հետաքրքիր անուններ ունեն՝ թռչողներ, վազողներ, ուրբաթականներ շաբաթականներ, 4 անկյունավորներ, պարողներ, պառկողներ եւ այլն: Սրանց եւ մյուսների կարողությունն այսօր մեր երկրում հասնում է 100 միլիարդ դոլարի՝ կանխիկ, եւ 150 միլիարդ դոլար արժեցող կալվածների: 
Մի՛ ծիծաղեք. երեւակայություն չէ այս, այլ փաստ: Օգտագործելով կանխիկը՝ կրոնիայդ ղեկավարները նույնիսկ bours-ի (արժեթղթերի սակարան) վրա են խաղում եւ երբեմն որոշ ընկերություններ սնանկության դուռը հասցնում: Զարմանալու բան չկա: Սիրի՛ր ուրիշին քո անձի պես. այս է նրանց կրոնի ուսուցման գլխավոր մասերից մեկը: Նրանք էլ այդ սերը ցույց են տալիս իրենց հասկացողությամբ: 
Կրոնական հայրերի առեւտրական գործերը շատ առաջացած են ու զանազան տեսակի: Ազատ աշխարհում ես սիրում էի լավ գինու մի 2 բաժակ երբեմն խմել եւ գործածում էի Կալիֆորռնիայի Nabba Valley-ի գինին, որ շատ լավ էր պատրաստված: Այդ գինու արտադրությունը, որ օրական 6 հազար սնդուկ է (մի հսկայական քանակ), պատկանում է կաթոլիկ եկեղեցուն: Ֆլորիդայում կա անասունների արոտավայր 100 հազար acre (արտավար) տարածությամբ, որտեղ հազարավոր եղջերավոր անասուններ են պատրաստվում սպանդանոց տարվելու համար: Այն էլ պատկանում է մորմոններին: Լոս Անջելեսում՝ հոլիվուդում, «Ռուզվելտ» կոչված հյուրանոցը կա, մի քանի բարեր, որտեղ կիսամերկ երիտասարդ աղջիկներ են սպասավորում: Վերեւի հարկերի սենյակներն էլ վարձու են տալիս թե՛ ճանապարհորդներին եւ թե՛ նրանց, ովքեր, ովքեր ցանկանում են մի քանի ժամ անցկացնել իրենց սրտի հրեշտակների հետ: Այս հյուրանոցը պատկանում էր կաթոլիկներին, որոնք վերջերս 10 միլիոն դոլարով այն ծախեցին կարծեմ եպիսկոպոսականներին: 
Այդպիսի գործերի շարանը երկար կլինի, եթե շարունակենք: Սրանք էլ բավական են փաստելու, որ մենք գործ ունենք ոչ թե աստվածային հավատքի կամ հիսուսյան գաղափարների տարածման հետ, այլ ժողովրդից ամեն միջոցով դոլարներ կորզելու կազմակերպությունների հետ: Ցավալի է, բայց սա Ամերիկայի դրությունն է: 
Չկարծեք, որ իմ այս գրքերը մնացին անհետեւանք: Ո՛չ: Ինձ սկսեցին հետապնդել՝ որպես մի չարի, ու աշխատել մի կերպ ինձ պատժել: Նույնիսկ սպանության ծրագրեր եղան, բայց միայն սպառնալիքներով: Հետաքրքիր է այն, որ գրավոր կերպով մեր ոստիկանության կողմից հաստատված փաստերը եստվեցի այն հիմնարկությանը, որ, ըստ մեր օրենքի, պատասխանատվության պետք է կանչեր մեղավորներին, բայց անօգուտ: Պարզվեց, որ այդ սպառնալիքը դուրս էր եկել միունույն հիմնարկությունից որին ես դիմել էի: 
Գիտությունըքայլում է հսկայական քայլերով: Վերջին 50 տարվա ընթացքում մենք հասկացանք ու իմացանք ավելի, քան մեր վերջին 1000 տարի առաջ ավելի երջանիկ էր, քան մեր այս օրերի անհատը: 
Հակասություն է, բայց իրականություն, որ քանի առաջանում է գիտությունը, այնքան բարդանում է անհատի կյանքը: Կյանքը կորցնում է իր գոյության իդեալիստական նպատակը, եւ անհատը դառնում է հսկայական մեքենայի չնչին մասնիկը: Կորչում են էակի ուրախության ու երջանկության զգացումները, եւ հրապարակ են գալիս նոր զգացումներ ու ցանկություններ, որոնք անբաժան կերպով կապված են այն հսկայական մեքենայի հետ, որ մենք անվանում ենք քաղաքականություն: 
Կասկած չունեմ, որ այսօրվա առաջադիմությունը վերջ ի վերջո տանելու է մարդկությանը դեպի ինքնաոչնչացում: Կարո՞ղ է պատահելուրիշ կերպ, երբ մենք ամեն միջոց ձեռք ենք առնում, որ արագացնենք ընթացքը դեպի ոչնչանալը: Եթե աշխարհը չզգաստանա ու ձեռք չառի հարկ եղած միջոցները, ոչնչացվելու ժամանակը կարելի է հաշվել մի քանի տասնամյակներով: Այս ժամանակը կարող է շատ կրճատվել, եթե հյուլեական ուժի գործածման ու արտադրության հնարավորությունները դառնան բոլոր ազգերի սեփականությունը: Դիտավորյալ կամ թյուրիմացաբար կարող է սկսվել այս ուժերի գործածումը, եւ երկրագնդի վրայից կանհետանան ոչ միայն մարդն ու կենդանի էակները, այլեւ ամբողջ բուսական աշխարհը: 
Ի՞նչ է լինելու սրա արդյունք ապագայում՝ անկարելի է նախատեսել որովհետեւ տվյալները ոչ կան եւ ոչ էլ երեւաայելի են մեր ուղեղի համար: 
Մենք շատ ենք հոխորտում մեր ուղեղի ուժի ու անսահման լինելու մասին: Ճիշտ է, որ մեր ուղեղի հնարավորությունները հսկայական են, բայց ի՞նչ համեմատությամբ ու ինչի՞ հետ: Նրա հնարավորությունները սահմանափակ են, եթե չափանիշ վերցնենք գոյություն ունեցող բնության օրենքները: Մենք նրանցից ենք օրինակ վերցնում ու սովորում եւ ոչ թե սովորեցնում, ինչպես ոմանք աշխատում են ցույց տալ: 
Ո՞վ կարող է փաստել, որ մեր այս երկրագունդը չի անցել մի քանի անգամ այն շրջանը, երբ ունեցել է կյանք, հասել իր բարձրունքներին եւ այս կամ այն պատճառով կորցրել ունեցած կյանքը, որ միլիոնավոր տարիներ անց նորից սկսվի կյանքի ծնունդը: 
Ո՞վ կարող է փաստել, որ կյանքերի շարանը, որն ունեցել է մեր երկրագունդը, չի եղել ավելի զարգացած, ավելի առաջացած եւ ավելի շատ սովորած բնության գրքից ու ավելի լավ ընդօրինակած նրանից: 
Երբ մենք գտնում ենք մի ոսկորի կտոր ու իմանում, որ նա ունի 20 հազար տարվա անցյալ, մեր աշխարհի ամբողջ մամուլը, գիտնականները խառնվում են իրար, որովհետեւ ցանկություն ու հույս ունեն այդ ոսկորի միջոցով մի քիչ ավելի լավ պարզել, թե ով ենք մենք եւ որտեղից ենք եկել: Միենույն ժամանակ մենք կոչում ենք բնության թագավոր, ստեղծագործության պսակ եւ այլ՝ մեր ինքնասիրությունը փայփայող անուններով: 
Լուսին էլ ասանք: Վաղը Մարսին կհասնենք: Մարդկությունը թող մոռանա, որ իր գիտնականներով կհասկանա Տիեզերքը…Մի հասկացողություն, որ ոչ սկիզբ ունի եւ ոչ էլ վախճան, կարո՞ղ է արդյոք սկիզբ ու վախճան ունեցող մարդ կոչվածին հասկանալի լինել…
Հասկանալու համար՝ ինչ տեսակ մեքենա ենք նստած, պետք է որ դուրս գանք մեքենայից, որ նայենք ու բացատրենք: Ուր էլ որ գնանք, նույնիսկ Երեւակի համակարգից եւ տասնյակ այդպիսի շրջաններից էլ դուրս գանք, մենք չենք կարող դուրս գալ Տիեզերք կոչված հասկացողությունից: Մենք միշտ նրա մեջ ենք լինելու եւ տեսնելու ենք միայն մի մասը: 
Անժխտելի փաստ է, որ մեր երկրագնդի կյանքը կարելի է հաշվել մի քանի միլիարդ անգամ ավելի երկար, քան մեր գտած ոսկորը: 
Մենք կարող ենք մի քիչ դանդաղեցնել ընթացքը բայց փոխել՝ ոչ: դա մեր ուժերից վեր է ու անհնարին: Ինչո՞ւ այն ժամանակ չաշխատել, որ ամեն անհատ ունենա ամենացնակալի կյանքն ու վայելի իր ամենաուրախալի ու երջանիկ ապրելու օրերը: 
Այսօր անխտիր բոլոր ազգերը զանազան միջոցներով աշխատում են կարճացնել ուրիշի կյանքի ժամանակը: Այս ցանկությունը շատ անգամներ լիովին տեղի է ունենում, բայց շատ անգամներ՝ կիսովին: Գուցե ենթադրում են, որ կարճացնելով մեկի կյնաքըկամ ոչնչացնելով մի ազգ, նույն չափով երկարացնում են իրենցը: Հիվանդ երեւակայության արդյունք: Մարդկության պատմությունը փաստում է, որ ոչ թե երկարացվում է, այլ նրա կյանքը, ով ցանկացել է կարճացնել ուրիշի կյանքը, իր հերթին կարճացվում է իրենից ավելի ուժեղի կողմից: 
Շատ անգամներ, նույնիսկ անհատների միմյանց հետ ունեցած հարաբերության ժամանակ մենք պարզ տեսնում ենք, թե ինչպես ուժեղը ստիպում է թույլին հպատակվել իրեն, ապա թե ոչ՝ վնասելու է: Ոմանք հպատակվում են՝ կորցնելով իրենց ինքնությունը, պայց պահելով իրենց ֆիզիկակական կյանքը: Հազվագյուտ չէ հակառակ երեւույթը, երբ անհատը գերաասում է իր ֆիզիկական ոչնչացումը, քան թե հրաժարվում իր տեսակետներից: 
Իմ ամբողջ հարգանքը վերջիններին եմ տալիս ու արդարացնում իրենց քայլը: Պետք չէ՞ արդյոք, որ մեր կյանքում միայն անասնականն ու ֆիզիկականը չլինեն կարեւորն ու հրամայողը, այլ ուրիշ ավելի բարձր հասկացողություններ: 
Այս հարցի պատասխանը ես տվեցի իմ գործերով: 
Մի քանի անգամ խնդրել են ինձ, որ ես գրեմ իմ կենսագրականը: 
Միշտ մերժել եմ՝ չնայած, որ երբեմն ծուռ ու սխալ բաներ են գրել ոմանք, որոնք առանց իմ ցանկության կամ թույլտվության զբաղվել են ինձանով: 
Չցանկանալով, որ այդ գրվածները լինեն որպես հիմք ու իսկություն իմ մասին, իմ կյանքի մասին, իմ բարեկամների ու ընդհնարապես իմ անցած 79 տարվա կյանքի մասին, որոնք սխալ նկարագիր են ցույց տալու, որոշեցի համառոտ կերպով ինքս գրել իմ կենսագրականը: 
Գիտեմ, որ ուրիշների գրվածքներում ես հրապարակ էի բերվելու ավելի լավ լույսի տակ, իսկ իմ գրվածում հրապարակ եմ գալու ինչպես որ եմ՝ իմ դրական ու բացասական կողմերով: 
Ես գերադասում եմ, որ ընթերցողը ճանաչի ինձ, ինչպես ես ե՛մ: 
 

Հայ ժողովրդին
Ցանկանում եմ՝ ամեն ոք գիտենա, որ բանտից արձակվելուց ի վեր շատ լավ եմ զգում: Օրեցօր ապաքինվում եմ, ոռողջութունս բարվոքվում է: 
Մասնավոր հիվանդանոցում եմ գտնվում, որտեղ լավ խնամք եմ ստանում: Իմ խնդրանքով հիվանդանոցի տեղը մնում է անհայտ: Առայժմ չեմ ցանկանում տեսակցություն ունենալ հայկական մամուլի հետ: 
Բազմաթիվ հայեր կային, որոնք ճիգ չխնայեցին ինձ բանտից ազատելու համար: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլորին-իմ ազատության համար խնդրագրերը տարածող հանձնաժողովին՝ Գուրգեն Յանիկյանի ազատագրության հանձնախմբին, Կալիֆոռնիայի նահանգի օրենսդրական պաշտոնատան մեջ ծառայող Մաթիու Մարտինեզին եւ շատ երեւելի հայերի, որոնք չեն ցանկանում, որ իրենց անունները հիշվեն, ու փաստաբաններիս: 
Ինձ հետ առնչություն ունեցող հարցը դեռ չի լուծվել: Բանտից հիվանդանոց ժամանակավոր իմ փոխադրությունը եղել է բանտից լրիվ դուրս գրելու մտադրությամբ: Մինչ այդ, միայն փաստաբաններս են իրավասու իմ մասին: Ոչ ոք արտոնված չէ նյութական օգնություն ցուցաբերել: Որեւէ դրամական միջոց հայթայթելը հետագայում թողնված է փաստաբաններիս: 
Գիտեմ՝ կան բազմաթիվ հայեր-բարեկամներ, որոնք փափագում ե ինձ այցելել, բայց ես խնդրել եմ, որ նրանք համբերեն մինչեւ դատս իր վախճանին հասնի: 
Շնորհակալությունս՝ բոլոր հայերին: 
Անկեղծորեն՝ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
Դեկտեմբերի 5, 1981
Լոս Անջելես, Կալիֆոռնիա

Ուրուգվայի հայկական ռադիոյի հարցազրույցը Գուրգեն Յանիկյանի հետ

Հարց-Սիրելի պրն. Յանիկյան, բանտի խցից ձեր տված այս ոգեւորիչ պատգամը հայ ժողովրդին մեծապես հուզիչ էր: 
Այժմ, այս առիթից օգտվելով, ցանկանում եմ մի քանի հարցեր տալ, որպեսզի ժողովուրդն անձամբ ձեզանիվց իմանա, թե ինչպես ասպարեզ իջաք՝ հայ ժողովրդին օգտակար դառնալու համար: Պրն Յանիկյան, ե՞րբ որոշեցիք հայ ժողովրդի վրեժը լուծելու թվականը: 
Պատասխան-Թվականը շատ հեռու էր: Հայրս, երբ վախճանվեց, կտակ թողեց ինձ, որ հայ ժողովրդի համար մի բան անեմ, եւ իր մահվան րոպեին խոստացա կատարել այդ: Հետագայում, երբ ամուսնացա մի բժշկուհու հետ, բացատրեցի դրությունը եւ նա էլ համաձայնեց: Անհրաժեշտ էր հավաքել այնքան դրամ, որ կարողանայինք իրագործել այդ նպատակը, որոշել էինք շարժապատկերով ցույց տալ աշխարհին, թե ինչ խատառակություն է կատարվել: 
Հ.-Պրն Յանիկյան, ասացիք, որ արդեն վաղուց որոշել էիք շարժապատկերով ցույց տալ աշխարհին հայ ժողովրդի ամբողջ դժբախտությունը, ի՞նչ աշխատանքներ էիք կատարել այդ ուղղությամբ: 
Պ.-Մեր ունեցած ամբողջ դրամը՝ 2-մլն-ից ավելի ծախսեցինք այդ նպատակի համար. 18 ամիս ես ապրում էի Արեւելքի այն վայրերում, որտեղ կատարվել էին մեր ջարդերը, եւ պատրաստում էի շարժապատկերը: Գնեցի մի գյուղ որ պիտի այրվեր, գտա այն վայրերը, որտեղ դիակների կմախքներից դեզեր էին կուտակված, եւ այդ բոլորն էլ ցուցադրվելու էին: Երբ դրամը վերջացավ, հույս ունեի, թե պարսկական կառավարությունը կտա իր պարտքը, որով կշարունակեմ իմ գործը: Բայց երբ նրանք իմացան, որ ես ամերիկահպատակ եմ, դրամը չտվեցին: Նրանք իմ կառուցած երկաթուղագծի համար կես միլիարդ դոլար են ստացել ամերիկյան կառավարությունից. բայց ինձ չեն վճարել իմ 2 մլն դոլարը եւ մինչու այսօր էլ պարտական են: 
Պարսկաստանի դատարանը որոշեց, որ այդ դրամը վճարվի ինձ, բայց շահնարգելք հանդիսացավ «Սթեյթ դեպարտմենթ»-ում: 
Հ.-Պրն Յանիկյան, ինչո՞ւ ձեր դրամը չվճարվեց «Սթեյթ դեպարտմենթ»-ի կողմից: 
Պ.-Որովհետեւ շահը բարեկամն էր Նիքսոն կոչված նախագահի եւ խնդրեց, որ «Սթեյթ դեպարտմենթ»-ը չօգնի ինձ: Նախնական շրջանում նրանք օգնեցին, բայց հետագայում այլեւս չօգնեցին: 
Հ.-Արգելքն ուղղակի շարժապատկերի համա՞ր էր: 
Պ.-Այո՛, նրանք իմացան, որ ես պատրաստում էի այդ շարժապատկերը: Նրանք գիտեին, որ ես այն ձրի էի ցույց տալու աշխարհին՝ թե՛ անգլերեն եւ թե՛ ֆրանսերեն լեզուներով: Թուրք կառավարությունն էլ, երբ իմացավ եղելությունը, միջամտեց «Սթեյթ դեպարտմենթ»-ում, որ չօգնեն ինձ: Այդպիսով շարժապատկերը կիսատ մնաց, եւ ես այրեցի այն: 
Հ.-Պրն Յանիկյան, ի՞նչ էր ներկայացնում ձեր այդ շարժապատկերը: 
Պ.-Այն ներկայացնում էր ոչ միայն հայերի ջարդը, այլեւ ցույց էր տալիս մեծ երկրների վերաբերմունքը դեպի հայը, նրանց շահերը, ովքեր ուզում էին խեղդել Հայկական հարցը: Այդ էր գլխավոր նպատակս եւ ոչ թե ցույց տալ սպանության 2 մլն տեսարաններ: 
Շարժապատկերի մնացած մասն էլ տաճկական փաստաթղթերի վրա էր հիմնված, թե ինչ ծրագրով եւ ինչպե՞ս բանտերից թողեցին ավազակներին ու նրանց հագցրին զինվորական զգեստներ, որպեսզ մեզ ջարդեին, թե ինչպես հայ զինվորների զենքեր վերցրին, ուղարկեցին ճանապարհներին կոտորելու համար: 
Բացատրում էի նաեւ Սեւրի եւ Լոզանի պայմանագրի մասին: 
Հ.-Պրն Յանիկյան, ուրեմն ձեր նպատակի իրագործման արգելքից հետո է, որ դուք որոշեցիք այդ քայլն անել: 
Պ.-Այո՛, մինչ այդ ես իմ ամբողջ գրությունների մեջ միշտ պաշտպանել եմ այն միքը, որ բռնությունը պետք է ոչնչանա մեր կյանքում: Բայց երբ այդ բոլորը կատարվեցին, եւ մարդկությունն ու համայն աշխարհը լուռ մնացին Հայկական հարցի նկատմամբ, այն ժամանակ որոշեցի, թե ինչպես կարող եմ մարդկության եւ պետությունների ուշադրությունը կենտրոնացնել Հայ Դատի վրա: 
Հ.-Պրն Յանիկյան, երբ ձեր արարքը կատարեցիք, ի՞նչ դիրք բռնեցին հայկական կուսակցությունները, ի՞նչ տեղի ունեցավ ձեր արարքից հետո: 
Պ.-Օհո՜…Սկզբնական շրջանում ես Աստված դարձա լրագրերում, պատկերներս (լուսանկարներս) եւ հոդվածներս աստվածացրին: բայց հետո, որտեղից որ պետք էր, հրանահգ ստացավ Դաշնակցության բյուրոն, թե ո՞վ է ձեզ ավելի հետաքրքրում՝ ամերիկյան շահե՞րը, թե՞ Յանիկյան անհատը: 
Դաշնակցության ղեկավարությունը հրահանգ տվեց կազմած բոլոր կոմիտեներին, որ այլեւս Յանիկյանին չպաշտպանեն, եւ իմ պաշտպանության համար հավաքած դրամները հետ ուղարկվեցին: 
Բայց ամենամեծ շնությունն ու դավաճանությունն այն է, որ կուսակցության ղեկավարությունը հրահանգեց, որպեսզի լրագրերում հայտարարություն անեն, որ իրենք չեն արդարացնում Յանիկյանին եւ նրա արարքի դրդապատճառները, դրա համար էլ հրաժարվել են պաշտպանելուց: 
Նրանք նույնիսկ իմ գլխավոր փաստաբանին ստիպեցին հրաժարվել, ու ես մնացի առանց դրամի եւ փաստաբանի: 
Նույնիսկ Թուրքիան 2 մլն դոլար ծախսեց՝ չգիտեմ որքան կաշառելով կոմիտեի անդամներին: 
Բայց ամեն ինչ, որ կատարվում էր կուսակցությունում, հաջորդ օրը ԷֆԲիԱյ-ը գիտեր: 
Հ.-Պրն Յանիկյան դատավարությունից եւ ցմահ դատապարտվելուց հետո ի՞նչ է ձեր ծրագիրը, նպատակը եւ դիրքորոշումն այսօր Հայ դատի առնչությամբ: 
Պ.-Իմ մոտեցումը Հայ Դատի առնչությամբ նույնն է, ինչ որ անցյալում էր: Խոսքով ոչ ոքի ազատություն կամ երկիր չի տրվի: Բայց ի՞նչ կարող եմ անել բանտից. ես միայն կարող եմ ուրախանալ, երբ լրագրերում կարդում եմ, որ ստեղծվել է մի բռունցք, որ կոչվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ: Այս բռունցքն է այսօր գործ կատարողը, եւ իմ միակ հույսը դրա վրա է: 
Ճառերով, բողոքագիր գրելով, դպրոցներ շինելով եւ կուսակցության որոշ ղեկավարության վրա հույսեր դնելով հայ դատը չի լուծվի, միայն ուժ է հարկավոր: 
Այսօր հրապարկ են եկել երիտասարդները, ստեղծել են մի բանակ եւ գնում են զինյալ ազատագրական պայքարի ուղիով. ուրախ եմ եւ շնորհակալ, որ նրանք իրենց կոչում են Յանիկյանի զավակներ. ես գրկաբաց ընդունում եմ այդ զավակներին: 


Կարևոր անցքեր Յանիկյանի դատավարությունից

Ներկայացնում ենք Գ.Յանիկյանի դատավարության էական եւ ուշագրավ մասերը՝ ցույց տալու համար հատկապես՝ ա(Յանիկյանի Ոգին, բ)ամերիկյան դատարանի կողմնակալ ընթացքը՝ իբրեւ արդյունք թուրքական ուժեղ, ծրագրված եւ խելացի միջամտության, գ(Հայոց բացակայությունը դատարանից կամ ասարանից…ծույլ ու անմիտ աշակերտի պես: 
Հայոց նահատակների ուրվականը բացակայում էր դատարանից: 
Դատախազի կողմից ուղղված հարցերից եւ նրանց տրված պատասխաններից կարեւորագույնները քաղել ենք ԼԵՎՈՆ ԵՐԿԱԹԻ ընդարձակ տեղեկատվությունից: 

Հարց-Ե՞րբ սպանեցիք երկու հյուպատոսներին, նայեցի՞ք նրանց աչքերի մեջ: 
Պատասխան-Նախ՝ ես մարդ չեմ սպանել, այլ աշխարհը մաքրել եմ երկու սատանայից: 
Հ.-Կարո՞ղ եք ասել, թե ի՛նչ է նշանակում «սպանել»: 
Պ.-Դուք դրա բացատրությունը գիտեք, դո՛ւք պատասխանեք: 
Հ.-Իմացե՞լ եք զորավար Դրոյի, Համազասպի, Սեպուհի, Անդրանիկի, Քեռիի անունները, որոնք իրենց կամավորական ջոկատներով թուրքեր են ջարդել, նույնիսկ թուրք երեխաների են փռի մեջ այրել: 
Պ.-Գիտեմ բոլորի անուններն էլ, մասնավորապես՝ Դրոյի խմբում եղել են ճանապարհներ ու կամուրջներ կառուցող: Այդ կամավորները՝ հազիվ մի քանի խումբ. ինչպե՞ս կարող էին թուրքական եւ գերմանական բանակով պաշտպանված գծերն անցել եւ թուրքեր ջարդել, տրամաբանակա՞ն է արդյոք: Թվե՛րը թող խոսեն, երբ ամբողջ մի ժողովուրդ է բնաջնջվել անողոքաբար: 
Հ.-Լսե՞լ եք Սողոմոն Թեհլերյանի անունը, որ սպանել է Թուրքիայի վարչապետ Թալեաթ փաշային: 
Պ.-Այո՛, լավ գիտեմ պատմությունը, Թալեաթ փաշան Հայկական ցեղասպանությունը կազմակերպող երեք անձերից մեկն էր: 
Թալեաթ փաշան փախել էր թուրքերի դաշնակից Գերմանիա, Թեհլերյանը գտավ նրա հետքը ու Բեռլինի փողոցներից մեկում իր ազգի եւ հարազատների վրեժը լուծեց: 
Հ.-Այսինքն սպանեց, չէ՞: 
Պ.-Այո՛, սպանեց եւ շատ լավ արեց: Թուրքիայի դաշնակից Գերմանիայում՝ Բեռլինում, տեղի ունեցավ դատավարություն՝ բոլոր ազգերի թղթակիցների եւ ներկայացուցիչների ներկայությամբ: Հայերին բնաջնջելու համար ուղարկված հեռագրերի պատճեններն այսօր գոյություն ունեն, վերցրեք եւ կարդացեք: 
Գերմանական դատարաննանպարտ ճանաչեց Թեհլերյանին: 
Հ.-Գիտե՞ք, թե ով է Արշավիր Շիրակյանը, որ նույնպես ոճիր է գործել՝ սպանելով թուրք պետական պաշտոնյայի: 
Պ.-Այո՛, շատ լավ գիտեմ, նա էլ սպանեց Սայիդ Հալիմ փաշային՝ ցեղասպանությունը ծրագրողներից մեկին, որ փախավ Իտալիա, Արշավիր Շիրակյանը գտավ նրան եւ սպանեց Հռոմի փողոցներից մեկում:
Շիրակյանը նույնպես ազատ արձակեց: 
Հ.-Դրոյի բանակում եղած ժամանակ երբեւէ մարդ չսպանեցի՞ր: 
Պ.-Մենք կամավորներ էինք եւ օգնում էինք հայ գաղթականներին, որոնք փախչում էին թուրք զինվորների ջարդերից. բայց մենք մեզ եւ նրանց պաշտպանելու համար, շատ բնական է, զենքով պետք է ինքնապաշտպանվեինք, որ կարողանայինք գաղթականներին ապահով տեղ հասցնել, մի՞թե դա մարդ սպանել է, մի՞թե Վիետնամը պաշտպանող ամերիկացի զինվորները մարդ են սպանում…
Հ.-Դուք ասացիք, թե ջարդերը կատարվել են դեր Զորում՝ արաբական հողերում, մի՞թե այնտեղ 2 միլիոն հայ կար: 
Պ.-Հայկական ջարդերը միայն Դեր Զորում չեղան. Ժոլսից, Իզմիրից, ամբողջ Թուրքիայի տարածքներից բոլոր հայերին տեղահանեցին եւ քշելով բերեցին մինչեւ Դեր Զոր. ժողովրդի կեսից ավելին մաս առ մասմահացավ ճանապարհին՝ ցրտից, քաղցից, հիվանդությունից: Ամեն քայլափոխի հազարավոր հայերի կմախքներ դուրս կգան: Ես պայքարում եմ ոչ միայն իմ ժողովրդի դեմ եղած անարդարությունը դարմանալու, այլեւ Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի երիտասարդության կյանքը փրկելու համար, որի միակ թշնամին թուրքն է՝ իր կառավարմամբ: 
Քաղաքակրթությանը նրանք տվել են միայն ոճիր եւ մահ, սպանություն եւ գողություն, իսկ մենք՝ հայերս, Քրիստոսից առաջ իսկ համաշխարհային մշակույթին եւ քաղաքակրթությանը մեր մեծ բածինն ենք բերել: 
Նախքան Քրիստոսը, 1500 տարի առաջ, մենք հասել էինք քաղաքակրթութան բարձր մակարդակի, խորացել էինք գիտությունների մեջ, որոնք զարմանք են պատճառում ներկա գիտական աշխարհին: 
Ի՞նչ է տվել թուրք քաղաքակրթությանը…միայն մահ ու կործանում: 
Հ.-Մոսկվայի համալսարանում եղած ժամանակամիջոցում ինչպիսի՞ն էր ուսանողների ընկերային մտայնությունը մասնավորապես 1915-ի պատերազմի ժամանակ: 
Պ.-Կային մի շարք գաղափարական կազմակերպություններ ցարական տիրապետության դեմ, կային հարուստների կազմակերպություններ, կային ազգայնական ուսանողական կազմակերպություններ: 
Հ.-Դուք որեւէ կազմակերպության անդա՞մ էիք: 
Պ.-Այո՛, կար ուսանողների մի խումբ, որոնք սերում էին հարուստ ընտանիքից՝ ռուս, վրացի, ուկրաինացի, կովկասցի, հայ, հրեա, յաս խմբի անդամներս շատ էինք հետաքրքրվում պատերազմի ժամանակ Թուրքիայում իրագործվող ջարդերով, որոնց մասին ռուսական թերթերն ամեն օր մեծ խորագրերով հոդվածներ էին հրապարակում: Լուրերը սարսափելի էին եւ անմարդկային այն աստիճան, որ այս խումբը )60 հոգի էինք( որոշեց գնալ սահմանագլուխ եւ օգնել ջարդված հայերին, որոնք քաղցած, ծարավ, բոբիկ փախչում էին դեպի ռուսական սահման: Մեզ օգնեց մի ռուս մեծահարուստ, որը տվեց մեր ճամփորդական ծախսերը )ուտելիք, ձմեռվա հագուստ, դրամ( եւ ուղարկեց Թիֆլիս, որը ռուսական զինվորական հրամանատարության կենտրոնն էր: 
Այնտեղ մեկ շաբաթ մարզվելուց հետո մեզանից յուրաքանչյուրը, ըստ իր մասնագիտության, կամավոր արձանագրվեց գաղթականներին պաշտպանող եւ նրանց օգնող գնդին: Ես զորավար Դրոյի խմբում էի, իմ պարտականությունն էր նորոգել քանդված կամուրջները եւ նոր ճանապարհներ շինել, որոնք կդյուրացնեին թե՛ խուճապահար փախչող հայ գաղթականների փոխադրությունը: Այս պաշտոնում ծառայեցի վեց ամիս, ռուսական բանակի հետ հասա մինչեւ Վան: 
Հ.-Ի՞նչ տեսաք ձեր ճանապարհին եւ մինչեւ ո՞ւր գնացիք օգնության այդ կամավորական խմբի հետ: 
Պ.-Ամբողջ ճանապարհին, ամեն քայլափոխի տեսնում էինք մեռած, մորթված, կմախքացած, սառած մարմիններ, որոնց մեծամասնությունը ծերեր, աղջիկներ, կանայք ու մանուկներ էին: Տեսանք մայրեր՝ մերկացված՝ եւ փորները սվիններով պատռած, տեսանք մերկ կանայք եւ աղջիկներ, որոնք թուրք վայրենի ասկյարների կենդանական կրքերի գոհացմանն էին ենթարկվել, տեսանք կիսամեռ մարմիններ, որոնք հոգեվարքի մեջ էին: 
Մարդկության պատմության մեջ չարձանագրված եւ մարդկային երեւակայության անհավատալի տեսարաններ տեսանք, որոնց առջեւ քարացած էինք՝ չհավատալով իրողությանը. աչքիս առջեւ եկան խեղճ եղբորս գլխատվելը, մորս աղիողորմ լացը եւ աչքերս գոցելը: Բայց հիմա 100 հազարավորներ էի տեսնում եղբորս պես: Այլեւս չէինք լալիս, որովհետեւ սովորական էին դարձել նման տեսարանները, որտեղ մտնում էր ռուսական բանակը: Հասանք Վան, որը գրավել էր ռուսական բանակաը եւ շարժվում էր դեպի արեւմուտք: Վանում հայտարարված էր հայկական կառավարություն՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: 
Հ.-Վանի գրավումից հետո տեղի թուրքերը ջարդվեցի՞ն հայերի կողմից: 
Պ.-Վանում մեկ հատ իսկ թուրք չկար, բոլորը նահանջել էին թուրքական բանակի հետ: 
Հ.-Վանից հետո ո՞ւր գնացիք: 
Պ.-Մեր խումբը երկրաչափների եւ ուրիշ մասնագետների հետ առաջացավ դեպի Էրզրում, ուր արդեն հասել էր ռուսական բանակը: Ճանապարհներին տեսանք այրված գյուղեր, փոքր քաղաքներ, որոնց բնակիչները չկային: Վեց օր հետո հասանք Կարս, որը գրեթե դատարկ էր. ըւզեցի գտնել փեսայիս եւ նրա զավակներին )քույրս բախտի բերմամբ ազատվել եւ հասել էր Թիֆլիս(. մեզ ասացին, թե հազարավոր հայերի, բանտարկելով եկեղեցիներում, ողջ-ողջ այրել են: Սկսեցինք փնտրել, հազարավոր այրված դիակներ գտանք: Զինվորական մարմինը հրամայեց, որ դիակները սայլերով փոխադրվեն քաղաքից դուրս եւ ամփոփվեն փոսերում՝ հիվանդությունները կանխելու համար: 
Զինվորներին օգնում էի՝ անճանաչելի դարձած մարմինների մեջ մերոնց գտնելու հույսով: Երբ երկրորդ սալը դիակներով լցրեցինք, աչքերիս չհավատացի…գտա երկուսին՝ իրար փաթաթված, մարմնի կեսը՝ այրված, աչքերը՝ բաց, կարծես օգնություն էին սպասում ինձանից: Նրանց տեղափոխել տվեցի գերեզմանոց եւ աղոթքով թաղեցի: Մի քանի ամիս Կարսի շրջակայքի կամուրջները նորոգելուց եւ նորերը կառուցելուց հետո, ֆիզիկապես քայքայված էի, այդ ընթացքում ռուսական բանակը սկսել էր նահանջել: Հայրս ինձ ուղարկեց ավելի բարձր ուսման Շվեյցարիա՝ Ժնեւ, որտեղ եւս երկու տարի երկրաչափության մեջ մասնագիտանալուց հետո վերադարձա Թիֆլիս: Հեղափոխությունը սկսվել էր, այդ խառնակ իրավիճակում մեր ընտանիքից 20 հոգի զոհվեց: Ի վերջո, պարսկական հյուպատոսի օգնությամբ անցանք Պարսկաստան, ուր ձեռնարկեցի անհատական գործ՝ կառուցում էի երկաթուղագծեր ու կամուրջներ Պարսկաստանի կառավարության պատվերով: 
Հ.-Ձեր կորած ազգականներին գտնելու փորձեր կատարեցի՞ք: 
Պ.-Այո՛, Պարսկաստանից պտույտի նպատակով անցա Բաղդադ՝ Իրաք: Լսել էի, թե թուրքական կառավարությունըհայ բոլոր գաղթականներին Պոլսից սկսած տեղահան էր արելի դեպի Սիրիայի եւ Իրաքի անապատները. ոմանց ոչնացրել էր անապատում, ոմանց էլ՝ թափել գետը: Այնտեղ ծանոթացա մի քրդի հետ, բարեկամացանք, եւ նա ինձ պատմեց 1915-16-ի հայկական ջարդերի մասին, ցույց տվեց շուկաներում որպես հուշանվեր վաճառվող հայերի ոսկորները: Քաղաքից դուրս, ձորերից հանեց հազարավոր մորթված հայերի կմախքներից մի քանիսը: Ուր որ փորում էր մի քանի ոտք խորությամբ, դուրս էին գալիս կմախքներ. դառնալով ինձ՝ասաց. «Այս հսկա տարածության մեջ փոսեր կան, որոնք լեցուն են հազարավորների մարմիններով. տեղացիները հաճախ գալիս ու տանում են գլուխներ, թեւեր, ոտքեր՝ որպես հուշանվեր վաճառելու համար»: 
Անցա Դեր Զորի շրջանը, այնտեղ վերապրող մի քանի հայեր ինձ ցույց տվեցին հայ ժողովրդի ողջակիզված վայրը, որը եղել է վերջին կայանը՝ մարդկության հեռու, ապանատում, ուր մաքրագործվեց գաղթականության վերջին մնացորդը: Նրանցից փրկվածները՝ վիրավոր կամ մահացած, մեծ փրկանք տալով, կարողացել են հասնել արաբական գյուղեր, մի մասն էլ հասել է Սիրիայի Հալեպ եւ այլ քաղաքներ: Վստահ եմ եթե այսօր էլ փորեք Դեր Զորի անապատը, պիտի գտնեք հայ նահատակների ոսկորներ, որոնց մեջ միգուցե կան եւ իմ ազգականները, որոնց մինչեւ հիմա չեմ կարողացել գտնել: 
Հ.-Թուրքական այս ցեղասպանության մասին գրություններ գրվեցի՞ն: 
Պ.-Այո՛, եւ շատ, ո՜ր մեկը թվեմ: Կարդացած պետք է լինի քաղաքակիրթ աշխարհը, որի պետական կարեւոր անհատները թե՛ խորհրդարաններում, թե՛ թերթերից եւ թե՛ գրքերից իմացած պետք է լինեն մեծագույն ցեղասպանության մասին, որի առաջ Հիտլերի կատարած ցեղասպանությունը հրեաների դեմ ոչինչ է: կարդացեք Անգլիայի վարչապետի )Ասքվիտի( հրատարակած գիրքը՝ իր բոլոր մանրամասնություններով ու վկայություններով, կարդացեք Ֆրանսիայի եւ Իտալիայի խորհրդարաններում արտասանված ճառերը, որոնք արձանագրված են ժամանակի թերթերում: Կարդացե՛ք մանավանդ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան պրն Մորգենթաուի հաստհատորը, որտեղ պիտի տեսնեք թուրք ոճրագործի իսկական պատկերը: Պրն Մորգենթաուն ինքն անձամբ հանդիպել է ջարդի ղեկավար եւ Թուրքիայի տեր ու տիրական Թալեաթի հետ եւ զգուշացրել նրան, որ իր այս անմարդկային ոճրի համար պատասխանատու է լինելու աշխարհի առջեւ: Թալեաթն ամբարտավանորեն պատասխանել է. «Ոչ ոք իրավունք չունի միջամտելու մեր ներքին գործերին, ո՞վ կհանդուրժի մեր ներքին գործերին խառնվել»: 
Կարդացե՛ք ձեր հյուպատոսի գրած գիրքը, որ լավ ըմբռնեք, թե ի՛նչ է «թուրք» ասվածը: 
Հ.-Դուք կարդացե՞լ եք պրն Մորգենթաուի գիրքը: 
Պ.-Այո՛, երեք անգամ կարդացի եւ չկարողացա ավատալ պարունակությանը: Գիրքը թարգմանել տվեցի հայերեն եւ ֆրանսերեն՝ տարբեր անձանց՝ համեմատելու համար բովանդակությունը: Երկու թարգմանություններն էլ հարազատորեն տվեցին նույն պատկերը: 
Պիտի խնդրեմ, որ պաշտոնական փասաբանս կարդա մի քանի էջ՝ մի փոքր գաղափար կազմելու համար կատարված անհավատալի ոճիրների տեսակների մասին: 
)Դատավորը թույլ չտվեց, որ կարդացվի. արտոնեց կարդալ միայն վերջաբանը՝ մի քանի տող միայն…(
Հ.-1915-ի ցեղասպանության եւ հայ ժողովրդի արդար դատի ցույցեր անո՞ւմ էիք: 
Պ.-Այո՛, 1918-ից ի վեր բողոքում ու պահանջում ենք մեր 2 միլիոն նահատակների արյան գինը եւ միջազգային դաշնագրով ճանաչված մեր պատմական հողերի վերադարձը: Ամեն տարի ապրիլի 24-ինաշխարհի չորս կողմերում գտնվող հայերը, որոնք փախել են Թուրքիայից, ցույցեր են անում եւ պահանջներ ներկայացնում թուրքական կառավարությանը: Լիբանանում, Պաղեստինում, Ֆրանսիայում, Հարավային Ամերիկայում, այստեղ՝ Միացյալ Նահանգներում, կանգնեցված են թուրքական ցեղասպանության զոհ 2 միլիոն հայ նահատակներին հարգանքի հուշարձաններ: Մոնթեբելոյի հուշարձանի կառուցումը խափանելու համար թուրքական կառավարությունն ամեն միջոց գործադրեց ամերիկյան կառավարության մոտ, որպեսզի ամերիկացիները չծանոթանան թուրքական անմարդկային ոճիրների պատմությանը: Հակառակ իրենց ամեն տեսակ արգելքների՝ հուշարձանը բարձրացավ, եւ ամեն տարի բազմահազար հայեր են հավաքվում այնտեղ եւ ոգեկոչում հայ նահատակների հիշատակը: Այնտեղ ելույթներ են ունեցել նաեւ ամերիկացի պետական պաշտոնյաներ: Թուրքերը քանի անգամ սպառնացել են պայթեցնել հուշարձանը. թո՛ղ անեն, դա իրենց ազգային սովորությունն է՝ քանդել, ջարդել, փշրել սպանել: 
Հ.-Պրն դատախազն ասաց, թե նոր քեմալական Թուրքիան նախկինի պես չէ. արաբական գրերը փոխել են եւ ունեն լատինական գիր, ֆեսը հանել եւ գլխարկ են գործածում, այժմ ավելի կրթված են, բազմակնությունը վերացված է. ի՞նչ է ձեր կարծիքը: 
Պ.-Գրերը փոխելով, ֆեսերը հանելով՝ թուրքը երբեք չի փոխվել, վայրենությունն իրենց ազգային բնազդն է, մահացնելը՝ սրբազան պարտականություն, քրիստոնյա մորթելը սրբություն է նույնիսկ ներկա սերնդի համար: Թուրքը միշտ թուրք է՝ նույն բարբարոսը, նույն ոճրագործը: 
Պիտի խնդրեմ, պրն փաստաբան որպեսզի կարդաք ձեզ մոտ գտնվող այն նամակները, որ 1965-ին Հայկական ցեղասպանության 50-րդ տարեդարձի առիթով տեղի ունենալիք ապրիլի 24-ի ցույցերի ժամանակ ուղարկված էր շատ հայերի, նաեւ ինձ…Կարդացե՛ք, որպեսզի այստեղ գտնվող ժողովուրդը, երդվյալ դատավորները ճանաչեն նո՛ր Թուրքիայի ՈՒՍՅԱԼ երիտասարդությանը, որին պրն դատախազը կոչում է կրթված…
Պաշտպան փաստաբանպրն Լինզին դատավորի թույլտվությամբ նախ ցույց տվեց լատինատառ նամակը, ապա դրեց անգլերեն թարգմանությունը, եւ պաշտպան փաստաբանի խնդրանքով հրավիրվեցմի հայ, որը լավ գիտեր թե՛ թուրքերեն, թե՛ հայերեն եւ թե՛ անգլերեն: Պաշտոնական երդումից հետո, կարդալով նամակի բնագիրն ու անգլերեն թարգմանությունը, հաստատեց: Երդվյալ դատավորները, ներկա ժողովուրդը, ոստիկանությունը իրար երես նայեցին, երբ իմացան ճիվաղային այս նամակի բովանդակությունը, որը ցույց էր տալիս ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ, Ամերիկայում ուսում առնող ուսանողության իսկական պատկերը՝ վայրենի վնազդը: Այս նամակի ընթերցումից հետո դատախազը չհամարձակվեց որևէ նոր հարցապնդում անել կամ թերահավատություն ցուցաբերել անմարդկային այս արտահայտության հանդեպ, որովհետեւ գրավոր էր փաստաթուղթը եւ նոր՝ 1965-ին գրված: 
Պաշտպան փաստաբան պրն Լինզին, դռանլով երդվյալ դատավորներին, ասաց. «Արդյոք տակավին կարիք ունե՞ք ավելի զորավոր փաստերի թուրքերի կատարած ցեղասպանության մասին. թուրքն այժմ եւս հասկանում է գործել նույնը, թուրքի երկու ներկայացուցիչներն են եղել «Բալթիմոր» հյուրանոցում սպանվածները: 
Ահավասիկ թուրք ժողովրդի նոր սերունդը, որը այժմ էլ պատրաստվում է բնաջնջել գոյություն ունեցող հայությանը: 
Պրն Յանիկյանը քանիցս անցել է այդ սպանդանոցների եւ մահվան միջով: Մի վայրկյան մտածեք եւ ձեր աչքերի առջեւ բերեք այդ տեսարանները…»: 


ԱՀԱ՛ ԹԻՒՐՔԸ…
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ

Իւրաքանչիւր Հայ պէտք է պահէ այս նամակը, ի հարկին կախէ զայն իր տան պատէն: 
Կարդացէք զայն. թարգամանութիւն է. բնագիրը թիւրքերէն՝ քիչ անդին, քլիշէ եղած, ափսոս, ֆոտոքոփին ժամանակի ընթացքին գունաթափ եղած: Զայն գրած եւ ստորագրած է յանուն «Նիւ Եորքի Թուրք Ուսանողական Միութեան» ՕՐԳՀԱՆ ԳԱՐԱԳԷԱԶԻՄ, հաւանաբար 1965 թուին, Ապրիլեանեղեռնի 50-ամեակին: 
Կարեւոր այս փաստաթուղթը մեզի ղրկած է Լոս Անճելըսեն Լեւոն Երկաթ, հետեւեալ տեղեկութիւններով. «Սոյն նամակին անգլերեն պատճենը ղրկուած է Նախագահ Նիքսընին, Մ.Ն.Օրէնսդիր ժողովին. Միացեալ Ազգերու )ՄԱԿ( ներկայացուցչական Տան, Սանդա Պարպարայի դատաւորներուն. Ըճրադատ Ատեանին եւ դատաւորին, նաեւ ամերիկեան թերթերուն: Լատինական տառերով գրուած թրքերեն այս նամակը Ապրիլեան Եղեռնի 50-ամեակի առիթով ղրկուած է կարգ մը հայերու: Կը պատկերացնէ շատ յստակ կերպով ԱՅՍՕՐՈՒԱՆ ԹԻՒՐՔԸ, ԵՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ Թիւրքը: Կրնանք ըսել մեկ բան-նոյն Թիւրքն է, միայն թե աւելի գերարդիական զգացումով»: 
Ճանչնա՞նք Թիւրքը: Դեռ չեն ճանչեր: Այս նամակը քիչ մը պիտի ճանչնէ զայն: 


ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ՀԻՇԵԼՈւ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՄԻՈՒԹԵԱՆ

Ով վարանոց, աղտոտ, ապօրէն ծնունդ մարդկային թափթփուկներ, տգեդ կովերու հոտ, ձեր յետին նպատակներուն համար, օրօրոցի մանուկներն իսկ օձի թոյնով պատուաստեցինք եւ ամէն կողմ թոյն սրսկեցիք: 
Ով դուք ապերախտ խոզերու հավաքածոյ, ստորնացած շահատակներ, եոթը տեղէ վտարուած խամաճիկներ: 50 տարիներէ ի վեր քաղաքակրթութեան մէջն եք, տակաւին մարդ չկրցաք ըլլալ, ով իմաստակ էշեր: 
«Թուրքերը մեզ ջարդեցին կ՛ըսեք», ձեր հասակէն աւելի մեծ սխալներ կը գործէք. ըրո՛ւն հետ կը չափուինք, որմէ ինչ կուզէք. չէք գիտեր: 
Ձեր անտեղի գրգռումներով եւ վտանգաւոր ձեռնարկներով աշխարհիս առջեւ խայտառակուցեաք, յիմար էշեր: 
Ագաւասիկ, աշխարհի բոլոր ազգերուն մէջ, բարի համբաւ ունեցող թուրքը զէնքին ապաւինելով, տակավին քանի՜ միլիոնանիծուած ահյեր սուրէ անցընելու համար կարգի կը կսպասէ: 
Անիծեալ Հայերը աշխարհիս երեսէն պիտի մի անգամ ընդմիշտ մաքրենք, ասիկա մեր սրբազան մարգարէին պատգամն է: 
Ով Իսլամ աշխարհ լավ գիտցէք թէ հայ թշուառականները աշխարհիս երեսէն չոչնչացուցած, աշխարհիս խաղաղութիւն եւ ազատութիւն պիտի չունենայ: 
Մոհամմէտի սիրոյն համար, իւրաքանչյուր թշուառական հայ մը որ սպաննէք, արքայութեան պիտի արժանանաք: 
Ով վախկոտ, սմսեղուկ կեղծ ֆետայիններ, ով պոռոտախօս յեղափոխականներ, առանց շունի գիղ էք գտած, անպիտաններ, առանց գաւազանի աջ ու ձախ կը հարուածէք: 
Ունի՞ք ձեր մէջ էշ ֆետայիններ, ո՞ւր են, ի՞նչ կը սպասէք, եթէ կրնաք, ինչո՞ւ երթալով Թուրքէն ՎԱՆԸ, ՄՈՒՇԸ, ՊԻԹԼԻՍԸ, ԿԱՐՍԸ, ԱՐՏԱՀԱՆԸ չէք առներ, վախկոտ կռուազաններ, ձեզ կը սպասէ թուրք Մէհմէտճիկը: 
Շատ մօտ ատենէն ձեր Հայաստանն ալ գերեզմանի պիտի վերածնեք Աստուծոյ ուժով եւ Մարգարէի օգնութեամբ. այս պիտի իմանաք: Աստուած հայ ազգի ճակատագիրը Թուրքին ափին մէջ դրած է: 
Սա լաւ գիտցէք, թէ ո՛չ մարգարեները եւ ո՛չ ալ որեւէ ազգ կարող է ձեզ մեր ձեռքէն ազատել: 66.000 Պոլսահայեր մեր ձեռքերուն մէջ պատանդներ են, մեր ոչխարները՝ մորթուելու: 
Ձեր 27 եկեղեցիները-կը նշանակէ բոլոր եկեղեցիները-ձեր գլխուն վրայ պիտի փլցնենք, իսկ ձեր ղեկավարներն ալ իրենց ոտքերէն պիտի կախենք: 
Հապա ձեր այդ կրոնական առաջնորդները, փողոցներուն մէջ իրենց փորոտիքները դուրս պիտի թափենք: Թո՛ղ ամբողջ աշխարհ ականատես ըլլայ եւ տեսնէ, թէ թուրքի անսահման ոյժը աշխարհի կը հաւասարի: 
Ո՜վ առանց թամբի եզի գլուխներ, այնքան ատեն որ այս գլուխը կը կրէք, մինչեւ աշխարհիս վերջը մարդ պիտի չըըլաք: Ո՜վ խեղճ, շփացած գինով իմաստակներ, ո՛չ քաղաքականութենէ եւ ո՛չ ալ քաղաքակրթութենէ գաղափար ունիք. ձեր տգէտ մարգարէին կը նմանիք: 
Ո՜վ անաստուած թշուառականներ, կամ Միւսլիման պէտք է դառնաք եւ ընդունիք ճշմարիտ կրօնքը եւ կամ աշխարհիս երեսէն ձեզ պիտի ոչնչացնենք: 
Ահաւասիկ այս է ձեր ճակատագիրը. ոչ Ռուս արջին ապաւինեցէք եւ ոչ ալ Ընգըլ Սեմին-միացյալ նահանգաց: 
Միայն մենք կրնանք ձեզ հաւատքի բերել: 
Դուք լաւ գիտէք հաւատքի բերել: 
Դուք լաւ գիտէք թուրքին կոտրող սուրը: 
Ձեր նահատակներու յիշատակին այս նամակն ալ աւելցուցէք առ ի յայտարարութիւն աշխարհին: 


Մի դրվագ Եանիկեանի դատավարությունից*

Պատմում է Եանիկեանը. 
Քննութիւնները ավարտած էին: Սպասում էի դատին: Նշանակված էր դատի լսուելու օրը: Դատական դահլիճը լիքն էր մարդկանցով, որոնց մեջ ժուռնալիստներ եւ դատավարութեամբ հետաքրքրուողները: Իմ նկատմամաբ, պոլիսների (ոստիկան) վերաբերմունքն աստիճանաբար փոխվեց: Պոլիսները, օր-օրի լսելով դատական ընթացքը, նրանց վերաբերմունքը իմ նկատմամաբ փոխվեց դրականի: Պոլիսները զգալով, որ ես սպանութիւնը կատարել եմ ազգի համար, նրանք այլեւս իմ ձեռքերը չէին կապում, նոյնիսկ բանտ տանել-բերելուց, որ եզակի երեւոյթ էհամարւում դատական պրոցեսների ընթացքում, մարդասպանին առանց ձեռքերը կապելու դատարան ներկայացնեն: Նրանք զգացին, որ ես շրջապատի համար վտանգաւոր մարդ չեմ, որ ես հետապնդում եմ այդ ճանապարհով հայկական հարցին ընթացք տալուն: 
Պոլիսները ինձ զգում են, բայց դատախազը՝ ոչ: Պոլիսները իրենց կողմից իմ ձեռքերին ազատութիւն տուեցին, իսկ դատախազը ձեռքը բռնած «Ասպարէզ» թերթի այդ տարուայ համարներից մէկը, որտեղ «Ասպարէզ»ը գրել էր, որ Գուրգէն Եամիկեանը սպանութիւնները հայ ազգի համար չի կատարել, այլ իր անհատական պահանջների համար: 
Մէկ ժամ ու կէս պետական մեղադրողը, «Ասպարէզի» համարը գլխից վեր ճօճելով, դատարանով մէկ բարձրաձայն բացատրում էր դատաւորներին, թէ «Ասպարէզը» համարւում է դաշնակցական կուսակցութեան առաջատար թերթը, եթէ Դաշնակցութեան թերթն ասում է, որ Գ.Եանիկեանը հայ ազգի համար չի արել այս սպանութիւնները, ուրեմն ավելորդ է հաատալ Եանիկեանի խօսքերին: 
Ինչ որ չկարողացան երկար քննութիւնների ընթացքում անել քննիչները, գրչի մէկ հարուածով արեց «Ասպարէզը»: 
Այստեղ ես ուզում եմ կանգ առնել եւ պատմել իմ տպաւորութիւնը Եանիկեանի այս մասը պատմելու ժամանակ: Այս պատկառելի տարիք ունեցող մարդը, որն այդ ժամանակ արդէն ութսուներեք տարեկան էր, երբ հասաւ պատմելու «Ասպարէզ» թերթի ելոյթի մասին, յանկարծ նկատեցի Գ.Եանիկեանի արտասուելը: Նա պատմում էր եւ արտասւում: Արտասուքն իր երկարութեամբ գլորւում էր իր երեսից ցած, կարծես թէ Եանիկեանի դէմքը աջ ու ձախ կողմերից հոսում էին փոքրիկ, արագահոս, զուլալ առուակներ: Ես զարմացած նայում էի Եանիկեանի դէմիքն, իսկ նա շարունակում էր իր վրդոված պատմութիւն «Ասպարէզ» թերթի նկատմամբ: 
Նա վրդովված էր ոչ թէ բանտում գտնվելու համար, այլ նրա համար, որ իր ժողովուրդը, որի համար ինքը դարձել է մարդասպան, մեղադրում է իրեն: 
Երբեք կեանքումս չեմ մոռանայ Եաանիկեանի արտասուելը: Մրբ միքտս է գալիս, ինքս եմ տանջում: Ախ, լացել կայ, կացե էլ: Մարդ կայ լաց է լինում, երբ ծեծել են, կամ հարզատն է մահացել, բայց Եանիկեանի լացն ուրիշ էր. նա լացում էր իր նկատմամաբ ապերախտութիւն ցոյց տոուղ, իր ազգակցի ցուցաբերած արարքից: Նրա լացը սովորական չէր ես երբեք չեմ տեսել, որ մի մարդ այդ չափ երկար արտասուի առանց մղկտոցի. նրա լացը ուրիշ էր. արցունքները խորը հայկական ակունքներից էին գալիս, որոնք գլորուելով արագ-արագ զոյգ այտերի վրայից, կազմում առուակներ, թափւում ցած: Մինչեւ մահ չեմ կարող մոռանալ այդ արցունքները: 
Դատախազն իր ելոյթը շարունակելով ասաց, որ մեղադրեալ գուրգէն Եանիկյանը ինքը խոստովանեց, որ միտումնաւոր ծրագրուած իր կողմից սպանութիւն է կատարել, ուստի նրա արարքը համարւում է վտանգաւոր ապագայի համար, եթէ մենք հնարաւոիութիւն տանք Եանիկեանին: Ոչ մի երաշխիք չունենք մենք, որ Եանիկեանը լինելով ազատութեան մէջ, չի կրկնի նոյն տեսակի սպանութիւններ: Դատրանաը պէտք է խստիւ կերպով հաշուի առնի Գուրգէն Եանիկեանի քաղաքական վտանգաւոր հայեացքները, ինչպէս ինքը խոստովանեց դատարանում, եւ նրա նկատմամբ կիրառի պատժի առաւելագոյն չափը: 


Խմբագրի օրատետրէն

Մենք՝ հայերս, պարտուեցանք Սանթա Պարպարայի դատարանին մէջ: 
Թուրքը յաղթանակեց, արդէն կը յաղթանակէ 1071 թուականէն ի վեր, երբ խորտակեց Մանազկերտի դռներն ու պարիսպները 900 տարիներ առաջ: 
Պարտուեցանք ամբողջական կերպով՝ բարոյապէս եւ նիւթապէս: 
Երջանիկ օրերուն գէթ կը յաղթանակէինք բարոյապէս: Այս անգամ նախ բարոյապէս պարտուեցանք, շատ փոքր ռազմադաշտի մը մէջ, որ Սանթա Պարպարայի դատական սրահն էր: 
Բան պիտի չկորսնցնենք. մի՜ վախնաք, կորսնցնելիք բան չունինք, վաղո՜ւց կորսնցուցած ենք մեր կորսնցնելիքները: Թրքահայաստանը ամբողջութեամբ արդէն կորսնուցած ենք, վերադիրներով՝ Կարս ու արտահան, մե՛նք՝ Թրքահայաստանը բարենորոգելու համար միայն ճամբայ ելլողներս: 
Եանիկեան պիտի մնայ բանտը: Դատապարտուած է ցկեանս բանտարկութեան, 78 տարեկանէն ետք: Բարեբախտաբար պատիժները ի զօրու են ոչ թե անցած, այլ գալիք տարիներու համար: Բանտարկութեան տարիներու թիւը պիտի որոշէ եանիկեանի հոգեական կորովը: Մաղթենք որ բանտի իր խուցին մէջ երկար ապրի Եանիկեանի հոգեկան կորովը: Մաղթենք, որ բանտի իր խուցին մէջ մէջբերենք ու գոչենք. «Ֆերարա-Սանթա Պարպարա-եթէ քար քարի վրայ չմնայ, հայ մարդու մը անունը փառքիդ մեծագոյն տիտղոսը պիտի ըլլայ…»: 
Եանիկեանի հետ բանտ կը մտնէ, դատապարտուելով իբրև առաջին կարգի յանցաւոր հայ ժողովուրդի գոյատևելու կամքը: 
Մենք կողբանք ա՛յս «բանտարկեալը» և ո՛չ 78 տարեկան ծերունի մենամոլը…
Եանիկեանի արարքին առաջին իսկ օրէն թերևս հայ մամուլին մէջ առաջինը եղանք Եանիկեանի հարցին արձագանքողը՝ այդ արձագանքին ետին որոնելով «արձագանքողները»…
Ըսինք՝ չենք հաւատար անհատական ոճին ազգային դատ հետապնդելու մեծ ճանապարհին. Եանիկեան մենամոլիմենամարտը կը մղէր. անցած է Դաւիթ-Գողիաթեան մենամարտով ազգային ճակատագիրը վճռելու երանելի ժամանակը: 
Ըսինք՝ Եանիկեանի արարքը առիթ պիտի ընծայէ Եանիկեանի անձէն աւելի մեր ազգային բազկերակի քննութեան…
Ուրեմն Գուրգէն Եանիկեան իր արարքով դարձաւ փորձաքար մը մեր ազգային կամքն ու կարողականութիւնը արժեչափելու: 
Ահաւասի՝կ «քննութեան» արդիւնքները՝ պարզ, անվիճելի և աղաղակող. 
1.Հայկական Դատ կուզենք հետապնդել բանաւոր կերպով, այսինքն՝ խօսքով, մամուլով, ակումբի բենէն կամ եկեղեցիի խորնէն, բակէն, ուիսքիի սեղաններէն: Բթացած են արարք գործելու մեր զգայարանքները: 
2.Միակամ չենք Հայկական Դատը հետապնդելու: Փա՞ստ. Եանիկեանի Պաշտպան Յանձնախումբը, որ կազմուած էր երեք կուսակցութիւններու ներկայացուցիչներէն, լուծուեցաւ առանց պատճառի, ափսո՜ս, առանց նոյնիսկ տեսակէտի տարբերութեան. այլ պարզապէս մեծ փաստաբան մը (Ֆորմէն) նշանակելու առթիւ: Իր միակ «հրաշագործութիւնը» եղավ մէկ շաբթուան մէջ մեր հոյակապ ժողովուրդի նուիրաբերած 40.000 տոլարները…ետ դարձնել: 
3.Մեր ժողովուրդը՝ «մեծ համրը», ազնիւ է, նուիրաբերող և մանաւանդ տրամադիր գործելու և տալու յանուն Հայութեան եղած բոլոր գործերուն: 
4.Հայ անաղարտ երիտասարդութիւն մը առաջ եկած է՝ մեր օրերու գերագոյն բարեբախտութիւնը մեր ժողովուրդին, որ դժգոհ է ազգային ծերացած գործելակերպէն և նո՛ր ուղիներ, նոր ու թարմ ոճ կորոնէ ազգային ծառայութեան իր թափին համար: Եանիկեանով աւելի խանդավառ է, քան «կարգախօսներէն»; 
5.Ամէնէն կարևոր յայտնութիւնը, այսինքն փորձաքարի քննութեան մեծ արդիւնքը, եղաւ այն իրողութիւնը, որ հայ ժողովուրդի ջախջախիչ մեծամասնութիւնը՝ Սփիւռքի թէ Հայաստանի, ջերմ ու խորունկ սէր արտայայտեց Եանիկեանի հանդէպ: Մեկ շաբթուան մէջ և միայն մէկ շրջանէն (Գալիֆորնիա) նուիրաբերեց 40.000 տոլար: Հապա եթէ ամբո՛ղջ Հայութեան առիթ տրուէր մասնակցելու նուիրաբերութեան, կրնանք վստահեցնել, որ առնուազն 1.000.000 տոլար կարելի պիտի ըլլար գոյացնել, եթէ անոր կարիքը զգացուէր: 
Երեւոյթը սքանչելի է և այլապէս ուշագրաւ, եթէ ի մտի ունենանք, որ Եանիկեան բացարձակապէս անկուսակցական էր: 
6.Եանիկեան մը, ճիշդ է, Թեհլիրեան մը չէր, երկուքը տարբեր ժամանակներումէջ ապրեցան ու գործեցին, տարբեր էին մա՛նաւանդ իրենց զոհերը, բայց կրնայինք Եանիկեանը պաշտպանել Թեհլիրեանի պէս և անոր շնորհել Թեհլիրեանի մերձ աթոռ մը, քանի որ Եանիկեանն ալ կը գործէր յանուն Հայութեան և յանուն հետապնդման ՄԻԵՒՆՈՅՆ ԱՐԴԱՐՈւԹԵԱՆ: 
7.Մեր կուսակցութիւնները կրաւորական դիրք բռնեցին Եանիկեանի հանդէպ: 
Պատճառնե՞րը…չենք ուզեր ենթադրական պատասխաններ տալ: 
Բարեբախտաբար չդատապարտեցին: Գոհանանք ատով: 
Անկուսակցական մը անկէ աւելի բախտաւոր չէր կրնար ըլլալ: 
Հայ ժողովրդական երգերով փառաբանուած ազգային մեծ հերոսն իսկ՝ Զօր. Անդրանիկ, աւելի բախտաւոր չեղաւիր անկուսակցական շրջանին: Եւ եթէ միւս կողմը քիչ մը թիկունք կանգնեցաւ անկուսակցականացած Անդրնաիկին, այդ իսկ կուսակցական ոճ մըն էր մարդ փառաբանելու ի վնաս հակառակորդին եւ…ի շահ իր կողմին: 
Եանիկեան անհատապէս իր արարքով որեւէ կուսակցութեան պատիւ ու շահ չէր բերեր: 
8.Մեր բարեկամն ու աշխատակիցը՝ Եանիկեանի դատավարութեան մեր աշխատակիցը Լ.Երկաթ, իր նամակին մէջ ուշագրաւ ակնարկ մը ունի. Եանիկեան պարտուած է գրեթէ մատնութեամբ մը (աւելի ծանր վճիռ ստանալով) իրեն Պաշտպան Յանձնախումբի անդամներէն մէկուն գրած մէկ յոդուածին պատճառով, Սանթա Պարպարայի «Սանթա Պարպարա» թերթին մէջ, բնական է՝ անգլերէնով: Տեսէք, թէ ի՜նչկը գրէ Լևոն Երկաթ. «Դժբախտաբար հայ անունին պատուաբեր չէր այդ դրդապատճառը, որ ձեռք առնուած էր ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԷՆ ՄԷԿՈՒՆ՝ «Սանթա Պարպարա» թերթին մէջ յօդուածով մը, զոր ԴԱՏԱԽԱԶԸ ԶՈՐԱՒՈՐ ԶԷՆՔ ԴԱՐՁՈՒՑ ԻՐ ՁԵՌՔԸ»: 
Բնական է՝ ընդդեմ Եանիկեանի: 
Այստե՞ղ պիտի հասնէինք: 
Եթէ այս ոճով պաշտպանած ըլլայինք Սողոմոն Թեհլերեանը կամ Թորլաքեանը, անոնց բաժինը պիտի ըլլար անմիջական գնդակահարութիւն և ոչ թէ իրենց 78 տարիներէն ետք…ցկեանս բանտարկութիւն: 
Կորսնցուցինք մէկ առիթ մը: 
Եանիկեանը մեծ պիտի ըլլար ոչ թե իր արարքով, 1973 Յունուարի օր մը, այլ ԴԱՏԱՐՆԻՆ ՄԷՋ, ամերիկեա՛ն դատարանին մէջ: 
Եանիկեանի Աւարայրը դատարա՛նը պիտի ըլլար: 
Հայ ժողովուրդը սակայն մէկ օրէ աւելի չի սիրեր մնալ Աւարայրներու մէջ, 451 թուականէն սկսեալ: 
Արդ, ի՞նչ պիտի ընենք Եանիկեանի դատապարտութենէն ետք: 
Նուէրնե՞ր պիտի ղրկենք ծերունազարդ մենամոլին: 
Մեր չըրածներո՞ւն համար պիտի զղջանք: 
«Իմաստութի՞ւն» պիտի հաստատենք մեր չկամութեան մէջ: 
Բայց, մարգարէութիւն, չընենք, յաջորդ Եանիկեանի հանդէպ ի՞նչ դիրք պիտի որդեգրենք: 
Նո՞յնը: 
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞-այս անգամ թող որ մարգարէութիւն ըրած ըլլանք -որ Եանիկեանը պիտի չունենայ իր յաջորդը: 
Հայ ժողովուրդը պարտական կը մնայ հոգեհանգիստ մը Գ.Եանիկեանին՝ նախագահութեամբ ո՛չ Խորէն Կաթողիկոսի և ո՛չ Վազգէն Կաթողիկոսի, այլ համեստ տէրտէրի մը…
Մաղթենք, որ հոգեհանգիստ մը չընենք… Հայկական Դատին, որ ճակատագրուած է կուսակցական բազուկներովօրօրութելու, մինչև որ մտնէ խոր քուն: 
Սիմոն Սիմոնեան* 
«Սփիւռք», 1975, թիւ 2, 21 Յունուար


ԱԶԳԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ԵՒ Ո՛Չ ԱՆՀԱՏԸ՝ ԵԱՆԻԿԵԱՆՆԵՐԸ

Եանիկեանին արարքը մեզ ակնթարթի մը մէջ դէմ առ դէմ դրաւ թիւրքին հետ: Վարժուած էինք տարիներէ ի վեր մենք մեզի խօսիլ ու ճառել Հայկական Դատի մասին ճշմարիտ մենախօսութեամբ մը, եւ նոյնիսկ պահանջել, միշտ՝ մենք մեզի, գրեթէմենք…մեզմէ: Կը խորհէինք ու կը կարծէինք, թէ այդպէս պիտի տեւէր…
Եանիկեան, սակայն, ո՛չ միայն ցոյց տուաւ ճշգրիտ ու միակ հասցէն, որմէ մենք մեր իրաւունքը պէտք է պահանջէինք, այլև մեզ շփման մէջ դրաւ անոր հետ: Ահա՛, ըսաւ, թիւրքը, որուն հետ գործ պիտի ունենաք, որմէ բան 78 տարիներու բեռովը՝ դատարաններէն շահելիքը և վնասելիքը համազօր գտնելով: 
Ըրաւ անհատապէս՝ իր ըմբռնումին և իր խառնուածքին համաձայն, ո՛չ ոք անհատ, խմբակցութիւն ու ժողովուրդ իր արարքին պատասխանատու հռչակելով, բայց կարծէք յուսալով, որ ազգը շարժելու է ազգովին՝ նուաճելու համար իր սրբազան իրաւունքը: 
Ոչ ոք այս օրերուն կը հաւատայ անհատական ձեւով համազգային հարցերու լուծումին. փաստ՝ արաբական ֆետայութիւնը. մեր օրերուն այլեւս մէկ ծիծեռնակով գարուն չի գար. ծիծեռնակներն իսկ իրենց ճամբաները կորսնցուցած ըլլալ կը թուին, ինչպէս գաղթող բոլոր թռչունները: Բայց մէկ ծիծեռնակն իսկ կը յիշեցնէ, թե գարուն մի կայ: 
Եանիկեան մեզի յիշեցուց մեր «գարունը»՝ թիւրքը, մեր ձեռքը դրաւ անոր բազկերակին կամ՝ անոր ձեռքը մեր բազկերակին: 
Ահա՛ Թիւրքը և Մենք. Մենք ասոնցմէ է, որ պիտի պահանջենք մեր կորուստները, հողերը, Արևմտահայաստանը…
Եթէ լրջօրէն պիտի լուծենք Հայկական Դատը, այսինքն պիտի պահանջենք Արևմտահայաստանը, ապա ուրեմն ԱԶԳՈՎԻՆ մտածելու, ծրագրելու, հաշուելու և ԳՈՐԾԵԼՈՒ ԵՆՔ: 
ԱԶԳՈՎԻ՛Ն՝ բոլոր հոսանքներով, դաւանանքներով, դասակարգերով, խաւերով: 
ԱԶԳՈՎԻ՛Ն՝ որպէսզի անհատները անհատապէս չգործեն ո՛չ ճիշտ և ո՛չ ալ սխալ գործեր: 
Այսուհետեւ անհատներու անհատական սխալներուն պատասխանատու է ազգը՝ կաթողիկոսներէն մինչև յետին ժամկոչը, պատրիարք-կաթողիկոսէն մինչև նոր ուխտեալ մայրապետը, գերագոյն վերապատուելիէն մինչև վերջին ապաշխարողը, Հնչակեան, դաշնակցական, ռամկավար, Համայավար գերագոյն մարմիններէն մինչև դեռ երէկ իր կուսակցական երդումը ընող երտասարդը, Անկախները,, յատկապէս հայ բոլոր մտաւորականները…
Եթէ մեր Դատը համազգային է, ապա ուրեմն ամբո՛ղջ ազգը մտածելու և գործելու է: 
Եւ ամբողջ ազգը կը գործէ Համահայկական Կեդր. Մարմինով մը՝ ԳԼՈւԽՈՎ մը, որ կարենայբոլոր անդամները շարժման մէջ դնել, մինչև յետին բջիջները հրահանգ ղրկել: 
Ո՞վ պիտի նախաձեռնարկ ըլլայ, ո՞վ կապ պիտի ըլլայ նման Համաայկական Կեդր. Մարմին կամ Գլուխ առաջ բերելու: 
Կերեւի թէ աւագութեան և խոնարհութեան կարգով՝ Մայր կուսակցութիւնը…
Սիմոն Սիմոնեան
«Սփիւռք», 1975, թիւ 3, 26 Յունուար


Եանիկեանի հարցով

Եանիկեանի պաշտպանութեան գործին մէջ պատուաւոր դուրս չկրցանք գալ, ամէնէն առաջ՝ Ամերիկայի Հայութիւնը, որ սովորաբար իրեն բաժին ինկած բոլոր գործերուն մէջ միշտ առաւելագոյն յաջողութիւնը կարձանագրէր: 
Հրանդ Սիմոնեանի նամակները այդպէս կը վկայեն աււաղ: 
Հայ ժողովուրդին աննահանջելի պարտականութիւնն էր պաշտպանել Եանիկեանը, վասնզի ծերունազարդ հերոսը յանուն իր ժողովուրդին գործած էր արարքը, որ Հայ Դատի լուծման ճանապարհին նոր ձև մըն էր, ճշմարի՛տ նորարարութիւն, որ շքեղ խօսքերու փրփուրին փոխարէն մեր հեղուկ մտածումներուն մէջ կը խառնէր մետաղի փոշի, առաջին փոշիները: 
Անհատական ոճին եծ հաւատացողներէն չենք եղած, ինչպէս Գ.Եանիկեանի արարքին վաղորդայնին յայտնած ենք այս էջերէն, բայց չենք կրնար առաւելագոյն չափով չպաշտպանել մէկը, որ յանուն հայ ժողովուրդին գործեց իր արարքը, ամէնէն անձնուրաց, անշահախնդիր և տեսլապաշտ ոգիով: 
Յետոյ, անհատական այս ոճը, ինչպէս յետագայ օրերը ցոյց տուին, Հայ Դատի հետապնդման գործը դրաւ աւելի կենսունակ, աւելի իրատես և աւելի գործարար ճանապարհի մը վրայ: Մանաւանդ ցոյց տուաւ ճշմարիտ տեղը, ուրկէ պէտք է նետել կամուրջ՝ խօսքի և գործի միջեւ: Եանիկեանի արարքը Հայ Դատին գործը հանեց իր հանքէն, մաքրեց փոշիներէն ու այլ խառնուրդներէն: 
Պէ՛տք է պաշտպանել գուրգէն Եանիկեանը: 
Եանիկեանի արարքը չի սկսիր այն օրը, երբ ահաբեկումի ենթարկեց երկու թիւրք պաշտօնատարներ, այլ դատարանին մէջ, ամերիկեան դատարանին մէջ ուր պէտք է աճի ու բարգաւաճի և լսելի դառնայմիջազգային ականջներուն: 
Սանթա Պարպարայի Ամերիկեան դատարանը պէտք է վերածուի համալսարանի մը պատմութեան ամբիոնին՝ ամերիկեան դատարանին մէջ, ուր պէտքէ աճի ու բարգաւաճի և լսելի դառնայ միջազգային ականջներուն: 
Սանթա Պարպարայի Ամերիկեան դատարանը պէտք է վերածուի համալսարանի մը պատմութեան ամբիոնին՝ ամերիկեան և այլ ժողովուրդներուն դասախօսելու թիւրքին կատարածցեղասպանութիւնը և այլ բաներ, զորս մենք մեզի կը մենախօսենք: 
Մե՛ծ ամօթ մը պիտի ըլլայ մեր ժողովուրդին, եթէ դատարանին մէջ անփառունակ վախճան մը և ելք մը ունենայ Եանիկեան: 
Պարտուողը մե՛նք պիտի ըլլանք, հա՛յ ժողովուրդը, խօսքերու և զգայուն արտայայտութիւններու մեր երազախաբութեան մէջ: 
Սողոմոն Թեհլիրեանի գործը շքեղ յաղթանակ դարձաւ որքան Թալէաթի դիտապաստ ինկած օրը, նոյնքան գերմանական դատարանին մէջ երբ ցեղասպան թիւրքինկարելի եղաւ հագցնել իր բռնաշապիկը և զայն գլխիկոր Ստամպոլ վերադարձնել: 
Սանթա Պարպարայի բանտին ու դատարանին մէջ մինակ պէտք չէ թողուլ Եանիկեանը, մինակ մնալու և մինակ գործելու այս մեծ ու ծերունի սիրահարը, որ, ինչպէս գիտենք և ինչպէս կը վկայեն լուրերը, կուզէ մինակ մնալ, իր անհատական ոճով, արհամարհելով փաստաբաններն ու հանգանակուած գումարները: 
Ի՞նչ կը նշանակէ Եանիկեան պաշտպանելու համար ի խորոց սրտի նուիրուբերուած գումարները վերադարձնել, փաստաբաններու տեսակին համար տարակարծիք ըլլալ և այլ մանր-մունր բաներու համար կազմալոյծ ու անդամալոյծ ըլլալ: 
Իր արարքին ատեն մինակ՝ երկու թիւրքերու դէմ, որ ցեղասպաններու արիւնէն գնդիկներ ունէին իրենց երակներուն մէջ, պիտի մնայ նաև մինա՞կ դատարանի առջև՝ թիւրք պետութեան գաղտնի տրամադրած վարկերով գօտեպնդուած փաստաբաններու և այլ մարդոց բազմութեան առջև: 
Մինչև ե՞րբ պիտի շարունակենք սրբազան գործերու պահուն պառակտուած մնալ: 
Ափսո՜ս, մեծ պահերու կրակը չի կրնար հալեցնել մեր տկարութիւնները և չի զօդեր մեր ճեղքերը: 
Ամերիկեան դատարանին առջև պարտուողը Եանիկեանը պիտի չըլլայ, այլ մեր ժողովուրդը, մեր Նահատակները….

Գէորգ Աճեմեան* 
«Սփիւռք» շաբաթաթերթ, ԺԷ տարի, թիւ 2, 21.01.175


ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՄԵՂԱԴՐԵԼՈ՞Ւ, ԹԷ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ

Հայ մարդ մը՝ 78 տարեկան Գուրգէն Եանիկեան ուսեալ, ասպարէզով ճարտարագէտ, խառնուածքով գրող, քիչ մը արտասովոր նիւթերէ ներշնչուող, գիրքեր գրած՝ անգլերէն և հայերէն, ծագումով կամ հայութեամբ՝ երփներանգեալ երեք Հայաստաններէ (Էրզրում ծնած, Մոսկուա ուսած, Երևանէն անցած, Թեհրան ապրած, իր վերջին կայքը Ամերիկա հաստատած՝ Սանթա Պարպարա, Լոս Անճելըս, Քալիֆորնիա), ըստ երեւոյթին անկուսակցական, բայց ոչ չէզոք (ջորի), այլ անկա՛խ, որ աւելի քան կուսակցականը կրնայ թունդ ըլլալ և պատասխանատուութիւն վերցնել, արարք մը գործեց նոր սկսող 1973 տարուան Յունուարի 27-ին: 
Արա՛րք մը գործեց, բացարձակապէս իր անհատական պատասխանատուութեամբ: 
Չենք կրնար-աւելի՝չենք ուզեր-բնորոշել իր արարքը, միայն կը հարցնենք. 
-Իր արարքը ոճի՞ր էր, թէ՞ տեռոր, արդա՞ր տեռոր մը, ազգին և իր ընտանիքի անդամներուն անթիւ զոհերուն ի վրէժխնդրութիւն: 
Չենք ուզեր զբաղիլ գուրգէն Եանիկեանի անձով և արարքով: Անիկա ո՛չ մեր աշպատակիցը եղած է (բարեբախտաբար կամ դժբախտաբար), ո՛չ մեր բարեկամը և թղթակցողը (բարեբախտաբար կամ դժբախտաբար), ո՛չ ալ մեր բարեկամին բարեկամը..
Արա՛րք մը գործեց, որ իր անձէն աւելի՝ մեր ազգային բազկերակային քննութեան առիթ կընծայէ: 
Ուրեմն հարց կու տանք. երբ Հայկական Դատը իրաւ ու ֆիզիքական ձևով հետապնդելու ըլլանք, պիտի ծագին ՀԱՐՑԵՐ, որոնց պատասխանները չունինք ևդեռ չենք պատրաստած ՀԱՐՑԵՐ, որոնց պատասխանելու նոյնիսկ ազատութիւնը ձեռք չենք բերած և երջանիկ անլրջութիւնը ունինք, թէ Հայկական Դատ հոլովելով՝ հայրենասէրնե՜ր և գործի վրայ երևցողներ կրնանք թուիլ…
Գուրգէն Եանիկեան (նոյնիկս եթէ արտակեդրոն՝ էքսանթրիք, մարդ մը եղած ըլլայ, ինչպէս ըստ կարգ մը ամերիկեան և հայ-թիւրք թերթերու) իր արարքով քար մը նետեց Հայկական Դատի ճահիճին վրայ, որ ձևով մետաքսագոյն, այլ խորքով ժանտաջրային է: 
Եանիկեան քար մը նետեց: 
Եանիկեան մեզ հարցերու առջև դրաւ: 
Մենք պէտք է պատասխանենք ո՛չ թէ Եանիկեանին և իր արարքին, այլ ա՛յն հարցերուն, որոնք մեր առջև պիտի ներկայանան, երբ մենք Ի՛ՐԱՊԷՍ սկսինք Հայկական Դատ հետապնդել: 
Ի՞նչ են այն հարցերը, որոնց մենք պատասխանատու ենք, երբ որ սկսինք ի՛րապես Հայկական Դատ հետապնդել և դուրս գալ մեր թմրած ու ճապաղ ուղեգիծէն: 
1.Ամէնէն առաջ Հայկական դատը ֆիզիքական ու նիւթական՝ ֆինանսական գործ է: 
Պատրա՞ստ ենք արիւն թափելու: 
Երկու թիւրքի դիակ տեսնելով եթէ պիտի տժգունինք և բոլոր կրօնքներէն, վարդապետութիւններէն ու ընկերային փիլիսոփայութիւններէն մէջբերումներ պիտի ընենք, թէ մարդու կեանքը նուիրական է, և թէ այդ երկու Թիւրքերը անձնապէս պատասխանատու չէին իրենց 50է նուազ տարիքներով 8 տարի առաջ գործուած Հայկական Ցեղասպանութեան…
Կարծես մեր 1.500.000 նահատակները եոթը մահացու մեղքերով ախտավարակուած ըլլային: 
Պատրա՞ստ ենք մեր համազգային հարստութիւններէն ու կարելիութիւններէն և հայ մեծահարուստ ու միջակ ունևոր դասկարգերէն գոյացնել առնուազն 100 միլիոն տոլար և այդ գումարը գործածել Հայկական Դատ հետապնդելու կարծր գործին, որ կը պահանջէ ու կը նաատեսէ քրտինք, արիւն, թշնամութիւններ, բարեկամութիւններ, բայց մանաւանդ խոհականութիւն ու ղեկավարելու գիտութիւն: 
2.Պատրա՞ստ ենք Արևմտահայաստանը ազատագրելու համար. մանի որ, ըստ մեզ, Հայկական Դատ հետապնդել կը նշանակէ ԷԱՊԷՍ Արևմտահայաստանի ազատագրումը Պոլսոյ և այլ տեղերու Հայերու գոյութիւնը չընդունիլ արգելացում Հայկական Դատի հետապնդման: 
3.Պատրա՞ստ ենք Հայ Դատ հետապնդելու ատեն, Սովետներու և Ամերիկացիներու տեսակէտները (=ԱՀԵՐԸ) ի նկատի ունենալով հանդերձ, ՊԱՐՏԱԴՐԵԼ ԶԱՆՈՆՔ, որ ծառայեն արդարութեան, գործեն ի նպաստ հայ ժողովուրդին և Հայկական Դատին բարւոք լուծման: 
Սիմոն Սիմոնեան
«Սփիւռք», 1975, թիւ 3, 26 Յունուար

ՀԵՐ՞ՈՍ, ԹԷ ԽԵԼԱԳԱՐ

Ասկէ ճիշտ երկու տարի առաջ՝ 27 Յունուար 1973-ին, հեռաւոր Ամերիկայի մէջ ալևոր հայ մը կէս դարու դառնութիւնը արտայայտեց աշխարհի մը, որ վաղուց մոռցած էր իր ժողովուրդը: 
Լրագրական գործակալութիւններ անմիջապէս հաղթրդեցին լուրը, միջազգային մամուլը արձագանքեց, մինչեւ հայութիւնը զարմացաւ: 
Եղեռնէն յիսունութ տարի ետք՝ տարօրինակ, ապշեցուցիչ դառնութիւն էր ասիկա: Տարօրինակ էր մանաւանդ զայն արտայայտելու եղանակը: 
Լսուա՞ծ բան էր: Ըլլալի՞ք բան էր: 
Այս ի՞նչ դառնութիւն էր, ի՛նչ խենթութիւն: 
Այո՛, հայութիւնը՝ իր բազմահարիւր դպրոցներով և եկեղեցիներով երեք կամ չորս կուսակցութիւններով, բազմաթիւ կազմակերպութիւններով, հարստութեամբ և կենսունակութեամբ զարմացաւ: 
Ի՛նչ կուզէր այս մարդը իրենցմէ: Ինչո՞ւ կը խանգարէր իրենց հանգիստն ու կազմակերպուած կեանքը: Ո՞վ էր: Ո՞վ արտօնութիւն տուած էր իրեն բողոքելու: Եւ այդ ալ՝ այս կերպով: Բողոքելու ի՜նչ ձև էր: 
Ըլլալի՞ք բան էր: Լսուա՞ծ բան էր: 
Եւ՝ խելագար կոչեցին զինք: Անհաւասարակշիռ: Անպատասխանատու: 
Թերևս խելագարած էր մարդը, այո՛: Բայց անպատասխանատո՞ւ: Երբե՛ք: Եւ ինչպէ՞ս կարելի էր չխելագարիլ: Յիսունութ տարի դիեցնել այդ ցաւը, տառապանքը և ականատես ըլլալ աշխարհին և իր իսկ ժողովուրդին անտարբերութեան: Ինչպէ՜ս չխելագարիլ: 
Բայց իրեն սերնդակից հայեր ճանչցած ենք մենք, որոնք չեն կրցած ճպտիլ եղեռնէն ետք: Չե՛ն ժպտած: 
Ինչո՞ւ կը զարմանանք ուրեմն: Ինչո՞ւ մը մեղադրենք: Եւ մանաւանդ՝ ինչո՞ւ չենք փորեր հասկնալ այս մարդիկը, զգալ անոնց հետ, մտնել անոնց աշխարհէն ներս և ապրիլ իրենց սարսափը: մերը չեղա՛ւ անոնց ցաւը: Հեգնեցինք նոյնիկս: Ծիծաղեցանք: Մենք մեր հայրերը չէինք վերջապէս: Կոտորածի և տարագրութեան գեհենէն անցնողները մենք չէինք: Ականատես չէինք եղած մեր մայրերուն, քոյրերուն ու սիրելիներուն սպանութեան: 
Բայց այս մարդոց մայրերն ու քոյրերը, եղբայրներն ու սիրելիները ջարդած էին օր մը տեղ մը-զարմանալի աշխարհի մը մէջ: 
Զարմանալի աշխարհ, զարմանալի՜ աշխարհ, ուր ինչե՜ր կը պատահին: 
Բայց մարդ ենք վերջապէս: Ու որպէս մարդ՝ ի՛նչ պիտի զգայինք մենք այսօր, եթէ նուազագոյն չարիքն իսկ հասնէր մեր սիրելիներուն կամ զաակներուն: Ի՛նչ պիտի զգային մեր բոլոր այն ղեկավարները, որոնք, բազմաթոռներու մէջ ընկողմանած, ժողովուրդ եւ պատմութիւն կը դատեն կամ կ՛առաջնորդեն: 
Եթէ միայն-ենթադրելու համար պահ մը միայն-իրենց զաւակներունպատահէր նոյնը: 
Երկու տարի առաջ էր: 
Եւ մարդը՝ Գուրգէն Եանիկեան, որպէս հասարակ ոճրագործ դատուելէ ետք, բանտին մէջ իսկ կը շարունակէ իր պայքարը այսօր: Չէ յուսահատած: Չէ պարտուած՝ հակառակ իր իսկ ազգակիցներու ուրացումին: 
Եւ իսկապես՝ զարմանալի, զարմանալի՜ աշխարհ: Երկու թիւրք սպաննելուն համար կը բանտարկեն զինք, կը դատեն ու կը մեղադրեն: Ու բնականաբար Եանիկեան, իր կարգին, բնաւ պիտի չկարենար ըմբռնել այս զարմանալի վախճանը: Զարմանալի՝ նախ որովհետեւ թիւրք ցեղը անպարտ արձակուած է մէկ ու կէս միլիոն հայ ջարդելէ ետք, իսկ ինք դատապարտուած՝ միայն երկու թիւրք սպաննելուն համար: Ու շատ աւելի զարմանալի, որովհետեւ հայը նույնպէս-կամ կարգ մը հայեր-կը դատապարտէ զինք: 
Բանտարկեալ մըն է ան այսօր: Առանձին: Լքուած: Անտեսուած: Ուրացուած: 
Ինչո՞ւ: Բայց ինչո՞ւ: 
Որո՞ւ համար ան գործեց այս արարքը: Ու եթէ նոյնիսկ խելագար մըն էր այս մարդը կամ խելագարած էր այդ միջոցին՝ ո՞վ է յանցաւոր: Ո՞վ պատասխանատու: Ո՞վ հասցուց զինք այդ վիճակին, եթէ ոչ իր ժողովուրդը, որու համար գործեց միայն: 
Այո՛, գործեց անհատապէս, առանձին, որպէս լոկ հայ անհատ: Ու կրնանք մենք ևս չբաժանել իր տեսակէտը, բայց ի՛ր տեսակէտն է: Իւրաքանչիւր անհատ սեպհական համոզում ունենալու իրաւունք ունի: Ինչո՞ւ մեզի արտոնուած է տեսակէտ ունենալ, իսկ իրեն՝ոչ: Մենք մեր համոզումներուն հաւատարիմ սպասարկումները չե՞նք մնար: Ո՛ր մարդը կամ ո՞ր հայը այս պարագային իրեն յատուկ մտածողութիւն չունի: Մանաւանդ շրջանի մը, երբ անիշխանութիւնը սկզբունքի վերածուած է համայն աշխարհի մէջ: 
Աշխարհը իր մեծ ու փոքր պետութիւններով դաւած է ու կը շարունակէ դաւել մեզի դէմ:: Բայց մե՛նք ևս: Ո՞վ է Եանիկեան վերջապէս: Իր անձը չէ, որկը հետաքրքրէ մեզ: Ան անձ մը չէ մեզի համար, այլ գաղափարի մը խորհրդանիշը, որ պարագայական կերպով կառնչուի իրեն՝ պարզ այն պատճառով, որ ինք գործած է այս արարքը: Կրնար ուրիշ մը ըլլալ: Նոյնը պիտի ըլլար պարագան: 
Եւ հետևաբար, երբ կուրանանք զինք ու կը հակադրուինք իրեն, իրականութեան մէջ ուրացած կըլլանք հարցին էութիւնը ու կը հակադրուինք մենք մեզի: 
Այսինքն՝ կը դաւենք հայութեան դէմ: 
Որովհետև հոն՝ հեռաւոր Ամերիկայի աննշան և մեզի անծանոթ բանտերէն մէկուն մէջ, բանտարկուած հայը՝ Գուրգէն Եանիկեանը ըլլալով հանդերձ, մենք կամակատար կերպով բանտարկած ենք նաև մեև բոլոր տենչերն ու տէալները: Նոյն բանտին մէջ: Անկախ իրմէ և իր գոյութենէն: 
Իսկական բանտարկեալը հայն է՝ իր բոլոր երազներով: Բանտարկած ենք մեր բողոքելու և ըմբոստանալու իրաւունքը, բանտարկած ենք մարդ ըլլալու, մարդոց մէջ հաւասար մարդ ըլլալու մեր իրաւունքը: 
Բայց չենք խղճահարիր: Չենք ամչնար: Մեր խիղճը չի տանջեր մեզ: Անքուն գիշերներ չենք անցըներ: Ընդհակառակըն՝ աւելի ևս կը մխրճուինք քունի մէջ, որպէսզի թաղենք, մոռնա՛նքմեզի ուղղուած անարգանքը, զոր ընդունած ենք առանց առարկութեան: Իւրացուցած ենք զայն: 
Մեղսակից ենք, ընդունի՛նք: 
Եանիկեանը չէ, որ կուրանանք, այլ մենք զմեզ: Մեր իրաւունքները: Երկիրը, անցեալը, պատմութիւնը: Ապագան: 
Եանիկեանը մարդ մըն է ի վերջոյ-պարզ, պատահական, թերևս խելագար կամ խելագարած հայ մը: Եւ որպէս այդպիսին՝ ոչինչ կը ներկայացնէ: Ինչպէս ոչինչ կը ներկայացնէ իւրաքանչիւր հայ անատ: 
Բայց հայութի՞ւնը: 
Եթէ կրնաք, մի՛ խելագարիք: 
Գէորգ Աճեմեան
«Սփիւռք» շաբաթաթերթ, ԺԷ տարի, թիւ 3, 26.01.1975


«Հարեմի խաչը» (ամփոփագիր)
Հեղինակ՝ Գուրգեն Յանիկյան

«Հարեմի խաչը» կյանքի պատմությունն է մի երիտասաքրդ աղջկա, որը ծնվել էր Արևելքի երկրներից մեկի մի ագարակում (ռանչոյում): Ինչպես Ամերիկայում անասնաբուծական ագարակները գոյություն ունեն՝ տարբեր տեսակների կենդանիներ բուծելու համար՝ շուկա արտահանման նպատակով, այնպես էլ Արևելքի որոշ երկրներում նմանատիպ ագարակներ գոյություն ունեն՝ մարդկային էակների սերունդ տալու՝ զանազան նպատակներով վաճառքի համար: 
Այս պատմության հերոսուհին ծնվել և մեծացել էր այդ ագարակներից մեկում և իր արտասովոր գեղեցկության պատճառով լայն պահպանվում էր որպես «ընտիր պատառ»՝ ցանկալի գնորդի համար, որն էլ պատահաբար դարձավ հարևան մարզի հարուստ և ազդեցիկ նահանգապետը: Իր արտասովոր հմայքով և գեղեցկությամբ աղջիկը գրավում է պարոնի ուշադրությունը և դառնում վերջինիս հարեմի առաջին տիկինը: 
Այս վիճակը երկար չի տևում: Ըստ սահմանված կարգի՝ ոչ միայն հարեմի բնակիչներին, այլև տիրոջ գերադասելի կնոջը պետք է փոխարինեին ավելի երիտասարդ և ավելի ցանկալի կանայք: 
Հարեմի տերը չգիտեր, թե աղջկա հնազանդությունն իրեն առաջացել էր ոչ թե աղջկա կողմից որևէ ցանկությամբ, այլ՝ աղջկա նվիրվածությամբ՝ իր սիրեցյալին, որը դեռևս ապրում էր ագարակում: Դեղերի ազդեցության տակ որոնք սովորաբար օգտագործվում էին հարեմի կանանց կողմից, Նքրու Ֆաթման, այդպես էր աղջկա անունը, տիրոջ հետ իր կրակոտ մտերմական հարաբերությունների պահին իրեն պատկերացնում էր իրական սիրեցյալի գրկում: 
Քանի որ Ֆաթման փոխարինել էր հարեմի մեկ այլ տիրուու, կարճ ժամանակահատվածում ստիպված էր իր տեղը զիջել մեկ ուրիշին՝ ավելի երիտասարդին և ավելի գրավչին: Իր դրությունը պահպանելու համար աղջիկը որոշում է վրեժխնդիր լինել իր իրավունքներին բռնի կերպով տիրացած ինքնակոչից, սակայն պարզվում է, որ իր վրեժխնդրության օբյեկտը ոչ այլ ոք է, քան իր քույրը, որն էլ, իր նման, նույն ագարակի արգասիքն էր: 
Այս նոր իրավիճակը ցնցող հարված է հասցնում, Ֆաթմայի ներաշխարհին, և հարեմում իր դիրքի համար պայքարի փոխարեն նա որոշում է կոտրել շղթան և փախչել հարեմից: 
Մեծ դժվարություններից հետո աղջկան հաջողվում է փախչել: Իր անցյալ կյանքին ընտելացած լինելու պատճառով նա վերածվում է անպարկեշտ կնոջ, որը վաճառքի էր հանում սեփական մարմնական հմայքն ու թովչանքը՝ ապրուստի միջոցներ հայթայթելու, երբեմն էլ սեփական կիրքը բավարարելու նպատակով այնքան ժամանակ, մինչև որ դառնում է գիշերային մի ակումբի պարուհի և իր բառացիկ գրավչության և հմայքի շնորհիվ գրավում այցելուների ուշադրությունը: 
Իր կարիերայի գագաթնակետին անսպասելի մի միջադեպից հայտնի է դառնում աղջկա ամոթալի, անպատիվ անցյալը, և նրան բարձունքից վայր են նետում ճիշտ այն մարդիկ, որոնք աղջկան բարձրացրել էին այնտեղ՝ իրենց հիացմունքով, սքանչացմամբ: Ֆաթման այլևս չի կարողանում շարունակել իր սկսած խաղը՝ վրեժխնդիր լինել տղամարդկանցից ընդհանրապես՝ հրապուրելով և տանջելով նրանց: 
Խայտառակված, անհույս և անօգնական՝ նա փորձում է վերացնել ինքն իրեն: Նման մահափորձ կատերելիս, երբ նա փորձում է ջրահեղձ լինել, աղջկան հրաշքով փրկում են միսիոներական քույրերը որոնք գործում էին այդ երկրներում՝ քրիստոնեություն քարոզելու և տարածելու նպատակով: Նրանց վերաբերմունքը և իր հանդեպ հոգատարությունը բացում են Ֆաթմայի աչքերը, և աղջիկը սկսում է հասկանալ կյանքի նպատակը: 
Նողկալի կարգ ու կանոնը, որի պայմաններում ծնվել և մեծացել, դաստիարակվել էր Ֆաթման և որն էլ նրան դարձրել էր մարմնական հեշտասիրության, տարփանքի առարկա, աստիճանաբար ջնջվում է հիշողությունից, մոռացվում այս նոր սկիզբ սռած կյանքի լույսի ներքո, և Ֆաթման վճռում է վիրվել ազատագրմանն իր տարաբախտ քույրերի, որոնցից հազարավորները դեռևս տառապում էին այն խավար երկրներում: 
Աստիճանաբար Ֆաթման սկսում է գիտակցել, որ իր ծնունդը և դրան հետևող իրադարձությունները սահմանված էին Արարչի կողմից՝ վեր հանելուհամար իրենթշվառությունից, տառապանքից ու խավարից և դարձնելու նրան գործիք՝ ցրելու խավարը և տարածելու քրիստոնեության լույսը, կործանելու հարմեը և մարդիկ բուծող ագարակները: 
Երբ ֆաթան ժամանակավոր բնակության համար մեկնում է Ամերիկա և սկսում գրի առնել իր կյանքի դրաման, համոզվում է, որ սկսած իր ծննդյան առաջին իսկ պահից՝ ինք իր մեջ կրել է Խաչը՝ Քրիստոնեական Հավատքի և Սիրո այդ խորհրդանիշը: Հենց այդ Խաչին էլ այժմ նա նվիրել է իր ողջ կյանքը: 


Թուրքիայի Հանրապետության Գլխավոր Հյուպատոսարան
1801 ավենյու, Լոս Անջելես, Կալիֆոռնիայի նահանգ, 

900.79(7   Լոս Անջելես
29-ը հունվարի, 1979 թ. 
Տիկին Վիլմա Քացզնարակին, CCIX
Կալիֆոռնիական հաստատատությունը՝ մարդկանց համար փոստատուփ թիվ 128-PROPER 
Չինո, կալիֆոռնիա-91710

RS: Անունը, ազգանունը, հայրանունը.  Գուրգեն Յանիկյան Մկրտիչի
Ծբշննդյան ամիսը, ամսաթիվը, տարին  12)24(1895
Ստացված 7)26(73      PO)SO No.
COC No. B-50399       Դատական գործ No49612
Հանցանքը՝ սպանություն 1st W)2 GcaCC հրազենի կիրառում

Հարգելի տիկին Քացզնարակ
Ինչպես հիշում եք, վերոհիշյալ ցմահ բանտարկյալը 1973 թ. հունվարի 27-ին սառնասրտորեն սպանել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսին եւ հյուպատոսին: 
Իմ կառավարության անունից կցանկանայի շեշտել, որ նա վտանգավոր անձնավորություն է եւ երբեք չպետք է ազատ արձակվի բանտից: Սպանության նրա շարժառիթը կարող է դրդել նրան կրկին կատարելմեկ այլ կրակոց, եթե նրան գործողության ազատություն տրվի: 
Ձեր բարեհաճ համագործակցությունը սույն գործի ընթացքի զարգացման շուրջ մանրամասն տեղեկություններ հաղորդելու հարցում բարձր կգնահավի: 
Անկեղծորեն Ձեր Քեմալ Արիքան գլխավոր հյուպատոս

«Ֆրեզնո Բի» օրաթերթ, կիրակի, 25-ը հունվարի, 1998

25 տարի առաջ (1973-ի հունվարի 27-ին) 2 թուրք դիվանագետ սպանած Գուրգեն Մկրտիչ Յանիկյանի դատախազ Դեյվիդ Մինեըրը մի հոդվածով անդրադարձել է ատավարությանը եւ ընդունել, որսխալ է գործել, երբ արգելել է Հայկական ցեղասպանության մասին վկայությունները: 
Հոդվածի սկզբում դատախազը նախ անդրադարձել է Յանիկյանի ահաբեկչական արարքին, որ տեղի ունեցավ Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոցում, երբ Յանիկյանը նվերներ հանձնելու պատրվակով հանդիպման էր հրավիրել Թուրքիայի ընդհանուր հյուպատոսին և փոխհյոպատոսին եւ «2 սատանաներին» սպանելուց հետո հանձնվել իշխանություններին:
Արարքից մի քանի ժամ առաջ 78-ամյա Յանիկյանը հարյուրավոր թերթերի եւ հայ քաղաքացիների նամակներ էր հղել ՝ կոչ անելով ահաբեկել Թուրքիայի կառավարության բոլոր ներկայացուցիչներին՝ «արդարություն պահանջելով» 1915-ին ջարդված 2 միլիոն հայերի համար: 
Ըստ դատախազի՝ Յանիկյանի առաջնորդած ահաբեկչական արշավին հաջորդած 10 տարիներին ահաբեկչվել են 27 թուրք դիվանագետներ, իսկ 150 հոգի էլ վիրավորվել կամ սպանվել են: 
Նա շարունակում է, թե Յանիկյանը ոգեւորված էր Սողոմոն Թեհլերյանով, որը 1921-ին սպանել էր «Թուրքիայում բոլոր հայերին սպանելու» հրաման արձակած Թալեաթ փաշային եւ իր դատավարությունն օգտագործել էր Հայկական հարցը եւ ցեղասպանությունը միջազգային հասարակայնությանը ներկայացնելու համար: 
Յանիկյանը եւս ցանկանում էր իր դատավարությունը դարձնել «Հայկական Նյուրնբերգի» նախաքայլը, որովհետեւ Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում Հայկական ցեղասպանությունը: 
«Ես էի Յանիկյանի դատավարության դատախազը, եւ հայերի հույսն ինձ վրա էր»,-գրում է Միները եւ ավելացնում, թե դատավարությունից առաջ Յանիկյանի փաստաբաններից Վազգեն Մինասյանը կոչ է արել իրեն ցեղասպանության դեմ մի վճիռ արձակել եւ հանձնել է Թեհլերյանի մասին գրված «Խաչը եւ մահիկը» գիրքը, որի հեղինակը Գ.Յանիկյանի բարեկամներից Լինդի Ավագյանն էր: 
«Առիթ ունես աշխարհում արդարության խորհրդանիշ լինելու»,-ասել էր Մինասյանը դատախազին: 
«Այդ բառերը շարունակում են հալածել ինձ մինչեւ այսօր եւ եթե կարողանայի ժամանակը հետ դարձնել, այլ ճանապարհ կընտրեի, ինչ էլ լինեին հետեւանքները»,-շարունակում է Մինեըրը՝ ասելով, թե Յանիկյանի փաստաբանները ցանկանում էին դատավարությանը ներկայացնել վերապրողների եւ պատմաբանների վկայություններն ու լուսանկարչական փաստերը ցեղասպանության մասին: 
«Իբեւ դատախազ իմ պարտականությունն էր դատապարտել ոճիրը, եւ գիտենալով, որ դատախազը կարող է իր կարծիքը փոխել, եթե լսի ջարդերի մասին ցավալի վկայությունները, համոզեցի դատավորին, որ դրանք (վկայությունները) նկատի չունենա: Այդպիսով Հայկական Նյուրնբերգը ձախողության մատնեցի»,-գրում է նա: 
Դատախազը շարունակում է, թե Յանիկյանի եւ Արամ Սարոյանի (Վիլյամ Սարոյանի հորեղբայրը) ուսերին մնաց Հայկական ցեղասպանության փաստերը ներկայացնելը: Յանիկյանը 6 օր շարունակ ներկայացնում էր դրանք՝ նկարագրելով իր ընտանիքի 26 անդամների սպանութոյւնը: 
Ըստ դատախզի՝ պաշտպանության հիմնական թերությունն այն էր, որ սպանված դիվանագետները չէին ներկայացնում այն կառավարությունը, որ պատասխանատու էր ցեղասպանության համար, եւ այդ պատճառով Յանիկյանը 79-ամյա հասակում դատապարտվեց ցմահ բանտարկության եւ 5 տարի հետո ներում ստացավ՝ հակառակ Թուրքիայի բողոքների: Սակայն 2 ամիս անց մահացավ սրտի տագնապից: 
Դատախազը եզրակացնում է, թե յանիկյանը մի խորհրդանիշ է Թուրքիայի կառավարության ուրացման քաղաքականության դեմ, եւ հիշեցնում է, որ նրա պաշտպան փաստաբաններից մեկն ասել է. «Այժմ Յանիկյանը հայոցպատմության կարեւոր մասնիկն է»: Դատախազն ավելացնում է, թե Թուրքիայի կառավարությունը շարունակում է ուրանալ ցեղասպանությունը՝ հակառակ գոյություն ունեցող փաստերի: 
«Ցավում եմ, որ թույլ չտվեցի ցեղասպանության վերաբերյալ փաստերի լիարժեք ներկայացմանը, ոչ թե նրա համար, որ Յանիկյանը պետքէ ազատ արձակվեր, այլ նրա համար, որ պատմության ամենամութ էջերը՝ ցեղասպանությունները, պետք է բացահայտվեն, որպեսզի այլեւս չկրկնվեն արհավիրքները: Դժբախտաբար, Հայկական ցեղասպանությունը, եւ այդ պատճառով Ադոլֆ Հիտլերը 1939-ին իր ազգային ցեղասպանության արշավի սկզբին հայտարարեց. 
«Վերջապես, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»: 

Վերջաբանի փոխարեն

Թուրքական կառավարության զորավոր միջամտությամբ կուսակցականների դավաճան ղեկավարության մեղսակցությամբ ամերիկյան իշխանությունները ցմահ բանտարկեցին հերոս Գ.Յանիկյանին: Ամենավաղ ազատ արձակման թվականը որոշվում է 28.1.1980 թ.: 
Հայրենասեր անձանց նախաձեռնությամբ հիմնվում է «Յանիկյանի ազատագրության հանձնախումբը», որը հետևողական եւ բծախնդիր աշխատանք է կատարում՝ միաժամանակ մերկացնելով Յանիկյանի դեմ թուրքական կառավարության եւ հայ գործակալ ղեկավարության դավադրությունները: 
1979-ի սկզբներին, նկատի առնելով Յանիկյանի առաջացած տարիքը, առողջական վատթար վիճակը եւ իբրեւ վարձատրության նրա վարք ու բարքին, որոշվում է ազատ արձակել ծերունի հերոսին: Սակայն թուրքական կառավարությունը դիմում է զանազան միջոցների. Լոս Անջելեսի թուրք նոր ընդհանուր հյուպատոս Քեմալ Արիքանի (սպանվեց 28.1.1982-ին) միջոցով 29.1.1979-ին պաշտոնական մի նամակով ամերիկյան իշխանություններից պահանջում է հետեւյալը. 
«Յանիկյանը երբեք չպետք է ազատ արձակվի բանտից, որովհետեւ շատ վտանգավոր անձ է. եթե ազատ արձակվի, կարող է նույն գործը կրկնել»: 
Այսպես Յանիկյանը շարունակում է անարդարացիորեն բանտարկված մնալ ամերիկա-թուրքական դավադրության հետևանքով: 
31.7.1981-ին գիշերվա ժամը 9:20-ին, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Գուրգեն Յանիկյան» խմբակը Աթենքում սպանեց թուրք դիվանագետ-գործակալ Օսմանին: Այս գործողությունը տեղի ունեցավ հերոս Յանիկյանի դատավճռի երկարաձգման որոշումից անմիջապես հետո: 
Ուշագրավ է նաեւ այն, որ Օսմանն ամերիկյան հատուկ ծառայության հետ մասնակցել է Յանիկյանի հարցաքննությանը եւ մեծ դեր ունեցել հերոսի դեմ վճռի կայացմանը: 
Աթենքի այս գործողության առիթով, 31.7.1981-ին հրապարակավ հաղորդագրության մեջ ՀԱՀԳ բանակը շեշտում է, թե գործողությունն ուղղված է ամերիկա-թուրքական համագործակցության դեմ: 
Տեղի տալով թուրքական կառավարության միջամտություններին՝ ամերիկյան վարչակարգը 5 տարով երկարաձգել էր Յանիկյանի արգելափակումը: 
5.8.1980-ին «Հարություն Սասունյան» եւ «Գուրգեն Յանիկյան» խմբակները հաջող հարձակում գործեցին Լիոնում թուրքական հյուպատոսարանի վրա: 
28.7.1981-ին, ավելի քան 8 տարիարգելափակված մնալուց հետո, հերոս Յանիկյանն ազատ արձակվեց խոր ծերության մեջ եւ ֆիզիկապես վատառողջ: Ամերիկյան իշխանությունների որոշման համաձայն՝ Յանիկյանը տեղափոխվում է մի գաղտնի վայր, որտեղ գտնվում էր բժշկական խնամքի տակ: 
27.3.1984-ին մահացավ Գուրգեն Յանիկյանը՝ հայությանը որպես ժառանգություն թողնելով նաեւ Զինյալ ազատագրական պայքարի ղողանջը…