Մոսկվան և Անկարան Փաշինյանի ձեռքով փակում են հայկական իրավունքներն ու պահանջները. Ֆրանսիան այս մասին արդեն խոսում է բաց տեքստով
 

December 27, 2021

Image removed.

Դեկտեմբերի 24-ի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով այս տարիների բանակցային գործընթացը ներկայացրել է այնպես, կարծես թե Բաքուն, Անկարան, Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն ճանաչում էին Արցախը որպես Ադրբեջանի տարածք, բայց ձեւացնում էին, թե ինքնորոշում են պահանջում Արցախի համար։

Փաշինյանի խոսքերին վաղուց ոչ ոք չի հավատում, տվյալ պարագայում պետք է հասկանալ, որ այդպիսով նա բացահայտում է սեփական համոզվածությունը, որ պետք է հրաժարվել Արցախից, հայ-իրանական սահմանից, Սյունիքից եւ Հայաստանի պետական ինքնիշխությունից։

Մնում է միայն մեկ հարց՝ եթե ամբողջ աշխարհը համաձայն էր, որ Արցախն Ադրբեջան է, ապա ի՞նչն էր խանգարում աշխարհին վերջ դնել այդ թվում Արցախի ինքնորոշման շուրջ բանակցություններին եւ ինչպես Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի դեպքում, պահանջել «Ադրբեջանի» տարածքային ամբողջականության վերականգնումը։

 

Image removed.

Ինչո՞ւ էր Ալիեւը միշտ տրտնջում, որ միջազգային կառույցները պաշտոնական փաստաթղթերում չէին ամրագրում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» դրույթը։

Ի՞նչն է հիմա խանգարում ՄԱԿ ԱԽ-ին ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Ինչո՞ւ է Ալիեւը շարունակաբար հիստերիա բարձրացնում այն բանից հետո, երբ Արցախի խնդիրը այս կամ այն կերպ շոշափվում է միջազգային ատյաններում, եւ ամեն ինչ անում է խնդիրը ռուս-թուրքական ձեւաչափում փակելու համար։

Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանը գիտի։ Ալիևն ու Էրդողանը կոչ են անում փոխել Հայաստանի Սահմանադրությունը և հրաժարվել Թուրքիայի և «Ադրբեջանի» նկատմամբ հավակնություններից։

 

Image removed.

Մոսկվան և Անկարան Փաշինյանի ձեռքով փակում են հայկական իրավունքներն ու պահանջները, և շուտով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իսկապես ոչինչ չի խանգարի հայերին ճանաչել որպես իրենց տարածքներից, պետականությունից և ազգային արժանապատվությունից կամովին հրաժարված ժողովուրդ։ Ֆրանսիան այս մասին արդեն խոսում է բաց տեքստով։