Author
Levon Poghosyan

ՌՍԻ  ՀԱՍՑՐԱԾ  ՎՆԱՍՆԵՐԸ

Լավ իմացեք` Սովետական Ռուսիան հրաժարվել է ցարական Ռուսիայի իրավահաջորդը լինելուց: Իսկ այսօրվա Ռուսիան Սովետականի իրավահաջորդն է: Այսինքն Կրեմլի կողմից խոսել ցարական ռուսիայի պատմական տարածքների ու պայմանագրերի վերանայման մասին` անհիմն դատարկաբանություն է:

  1724 թ. Կնքվեց Կոնստանտինոպոլիսի Պայմանագիրը, որի համաձայն Պյոտր Առաջինը ստորագրեց Ռուսիո Կայսրության ընդունումն ու ճանաչումը՝ Կովկասում Օսմանյան Կայսրության տարածքային ամբողջականությունը։ Պյոտր Առաջինի հրամանով Հայերին արտոննություններ տվեցին Ռուսիայում ապրելու և ստեղծագործելու համար, որը օգնեց Ռուսիայում զարգացնել գինեգործությունը, մետաքսագործությունը, շինարարությունը, առեվտուրը, ձիաբուծությունը, և սկսվեց Հայերի գաղթը դեպի Ռուսիա։

1804-իսեպտեմբեր 2, Գեներալ Ցիցիանովի գլխավորած ռուսական կորպուսը կողոպտեց Սբ․Էջմիածինը։

1805 թ․ապրիլ, Մայր տաճարի երկրորդ կողոպուտը գեներալ Նեսվետաեվի կողմից։

1827 թ․հոկտեմբեր 1-ին հայերի օգնությամբ և գործուն աջակցությամբ Երեւանի բերդը պարսիկներից գրաված գեներալ Պասկեւիչը բացահայտ հալածանքներ սկսեց հայ մտավորականների նկատմամբ։

1828-29 թթ․ռուս-թուրքական պատերազմի օրերին ռուսները Արեւմտահայաս­տա­նում կողոպտեցին հայկական բնակավայրերը։

1836 մարտի 11 - Պոլոժենիե։ՆիկոլայԱ-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները։

1840 ապրիլի 10 – Նիկոլայ Ա-ի հրամանով վերացվեց 1828-իմարտի 21-ին ստեղծված Հայկական մարզը։

1879 թ. Երևանի նահանգապետի կողմից ցարական կառավարությանը ներկայացվող ամենամյա հաշվետվության մեջ շեշտվումէ, որ հայկական ծխական դպրոցների մեծ մասը հազիվ թե կարողանա ծառայել որպես լուսավորություն տարածող, եւ «... հետևաբար հայերի կրթական գործը հազիվ թե նպատակահարմար է մասնավոր ձեռքերում թողնել»։

Երեք անգամ՝ 1885, 1897 և 1903 թթ., հայկական դպրոցները փակվեցին: Ցարական

Կառավարությունը սկսեց վարել բացահայտ ռուսացման քաղաքականություն:

1890-ականթթ․ - Աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ ցարական կառավարության կողմից բացահայտ աջակցություն սուլթանական կառավարությանը։

1895-96- Ջհուդներ՝ Ռուսիայի Արտաքին գործերի 8-րդ նախարար՝ Իշխան Ալեքսեյ Բորիսովիչ Լոբանով-Ռոստովսկին և Նիկոլայ 2-րդ Ռուսիայի կայսրը 1895-96-ին մշակեցին ու համաձայնեցրին «Հայաստանը առանց Հայերի» ծրագիրը:
  Նիկոլայ 2-ը եղել է Աբդուլ-Համիդ 2-րդի մտերիմը՝ հատկապես հայկական հարցում: Իսկ թեթեվսոլիկ Լոբանով-Ռոստոովկին եղել է Գերմանիայում, Ավստրիայում, Թուրքիայում Ռուսիայի դեսպան, 1894թ. Մասնակցել է Օտտոմոնյան Թուրքիայի քրիստոնյաների հարցով հանձնաժողովին՝ հակադրվելով Անգլիայի տեսակետին, որ այն պետք է վերածվի համաեվրոպական հարցի, դեմ էր Թուրքիայի վրա ճնշումներին:
  Գեներալ Իլլարիոն Իվանովիչ Վորոնցով-Դաշկովը այդ կտակը որոշեց իրականացնել Արեւմտյան Հայաստանը կազակներով բնակեցումով:
  Այդ կապակցությամբ գեներալ Նիկոլայ Նիկոլաեւիչ Յուդենիչը հրամայեց Ալաշկերտի հովտում Հայերին հող չտալ:
Կովկասի փոխկայսր Գրիգորի Գոլիցինը 1903թ. Պետականորեն հրապարակեց հետեւյալ հայտարարությունը.
--Ես կհանգեցնեմ նրան, որ Թիֆլիսում միակ հայը կմնա թիֆլիսյան թանգարանի հայի խրտվիլակը` ի հաստատումն այն փաստի, որ Կովկասում ինչ-որ ժամանակ

Ապրելիս են եղել նաեւ հայեր:"

1903 հունիսի 12 – Ռուսական կայսրությունում Հայ եկեղեցուն պատկանող գույքի ու կալվածքների բռնագրավման հրահանգ

1905-1906՝ռուսական կառավարության կողմից Այսրկովկասում հրահրված հայ-թաթարական բախումներ ու կոտորածներ։

1912 – հայ մտավորականների պետերբուրգյան դատավարությունը։

1914-1916՝Կովկասյան ճակատում ռուսական զորքերի միտումնավոր դանդաղ

առաջխաղացում և անակնկալ նահանջների մարտավարություն, որի արդյունքում պետք

է կոտորվեր հայը:

1914թ պատերազմի հայտարարումից մի քանի օր առաջ դաշնակցականների ընդհանուր ժողովն էր Էրզրումում։ Երիտթուր­քերի կուսակցության կողմից հատուկ ներկայացուցիչ է գալիս և առաջարկում Դաշնակցությանը՝ սկսվող պատերազմի ժամանակ միանալ թուրք-գերմանական դաշնությանը, Կովկասի հայության մեջ ապստամբություն հարու­ցել ռուսների դեմ։ Փոխարենը խոստացվում էր հայկական ինքնավարություն՝ ռուսական Հայաստանի սահմաններում։ Նա չընդունեց երիտ­թուրքերի առաջարկութ­յունը՝ հայտա­րարելով, որ Դաշնակցությունը ծագող պատերազմի մեջ իրեն չեզոք կպահի։ Դաշնակ­ցութ­յունը միացավ ռուսներին և տվեց նրանց այն, ինչ մերժել էր թուրքերին՝ պատերազմ մղելու համար կամա­վորական խմբեր և ապստամբություն Թուրքահայաստանում։ Հայոց կոտորածների համար բոլոր նախապայմանները ստեղծվեց:

1915թ, 5 ապրիլի. Կովկասյան բանակի հրամանատար Կոմս Վորոնցով-Դաշկով հրաման Թիվ 1482,-«Հայերին ներքաշել թուր­­քե­րի դեմ ապստամբությունների և զորքը հետ քաշել»: Այն սկսվեց Վանի ապստամբությունից և շարունակվեց: Ամեն մի թշվառական, որ շարժվելու ընդունակություն ուներ, ոտքի կանգնեց և սկսեց փախչել նահանջող զորքի հետևից:

Թուրքերին հաջողվեց Արեւմտյան Հայաստանում ամբողջությամբ կյանքի կոչել Հայոց ցեղասպանությունը։

1915-ի Հուլիսի կեսին ռուսական զորքերը հաղթականորեն առաջ էին տանում իրենց արշավանքը դեպի Բիթլիս և Մուշ։ Թուրք զորքերը, նահանջելով ռուսաց բանակի առաջ, իրենց ամբողջ կատաղությունը թոթափում էին հայ ազգաբնակչության վրա։ Սկսվեց Մուշի և նրա դաշտի հայերի սոսկալի կոտորածը, 90 հայ գյուղեր՝ 100 հազար ազգաբնակչությամբ ոչնչացվեցին։ Ռուսական զորքերն այդ ժամանակ հասել էին Նեմրութ սարին և նրանց մնում էր երկու ասպարեզ անցնել՝ Մուշ hասնելու համար։ Այսպիսով նրանք փրկած կլինեին մի քանի տասնյակ հազար հայերի կյանք։ Բայց այդ առաջ շարժումը չարին, և Մուշի հռչակավոր դաշտը, այն, որ իր կատարած խոշոր կուլտուրական դերով դեռ հին ժամանակներին ստացել էր «Հայոց տուն» անունը, բոլորովին մաքրվեց հայերից։ Արարատյան երկրում տիֆը, թանչը, սովը և հարյուրավոր այլ թշնամիներ սկսեցին հնձել փախստականի շարքերը։ Մեռնում էր թուրքահայ ժողովուրդը։ Երկու շաբաթ հազիվ անցած այդ նահանջից՝ ռուսական զորքերը նորից սկսեցին առաջարժվել դեպի Վան և Մանազկերտ՝ համարյա ոչ մի դիմադրության չհանդիպելով։ Էլ ինչի՞ համար էր այս հետ ու առաջ քայլելը, եթե ոչ` հայերին կոտորելու:

1916-ի սկզբին ռուսները վերցրին Էրզրումը, առաջին կարգադրությունը, որ եղավ այդ առիթով, այն էր, որ հայերն իրավունք չունեն Էրզրում մտնելու։ Միաժամանակ եռան­դուն գործունեություն սկսվեց Թուրքահայաստանը ռուսներով գաղութավորելու հա­մար։ Գեներալ Յուդենիչի ծրագիրը։Յուդենիչը կարգադրեց, որ հիշյալ հողերը (Ալաշ­կեր­տի, Դիադինի և Բայազետի հովիտները և իր բերրիությամբ հռչակված Մուշի դաշ­տը) տրվեն բացառապես ռուսներին և կազակներին։

  Ստացվում է, որ հենց ջհուդն էր այս ամենի հեղինակը` քանզի եվրոպացիներին էլ շատ հարկավոր էր հայերի կոտորածը, այլապես ինչպե՞ս կարող էր ցարական Ռու­սիան գաղութավորել հայկական նահանգները, իսկ հանրապետական Ֆրանսիան՝ Կիլիկիան։ Իսկ հայերը Ռուսիայում ու Եվրոպայում փրկություն էին փնթրում:

1918 մարտի 3 - Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը Խորհրդային

Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջեւ։ Հաշտության 4-րդ հոդվածով և ռուս-թուրքական լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ ռուսները Արեւմտյան Հայաս­տանը ճանաչեցին Օսմանյան կայսրության տարածք։

1918 հուլիս – Անդրանիկը 3,000 զորքով և 35,000 գաղթականով մտավ Զանգեզուր:

1919 մարտ—Անդրանիկը ստիպված թողեց Զանգեզուրը:

1919 օգոստոս – Նժդեհը ՀՀ կառավարության կողմից գործուղվեց Զանգեզուր:

1920 օգոստոս 4 – բոլշեւիկները Գորիսում գնդակահարեցին ՀՀ խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանին և Վահան Խորխոռենուն:

1920 օգոստոսի 24 - «Սրտագին ու անկեղծ բարեկամության» պայմանագիր բոլշեւիկ­ների ու քեմալականների միջեւ։ Արեւմտահայաստանն ու Արեւելահայաստանի մի մասը ճանաչվեցին թուրքական հայրենիքի անբաժան մասը։

Ռուս-թուրքական գաղտնի դաշնագիրը

  1920թ. Օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրվեց Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակվվելու ռուս-թուրքական գաղտնի դաշնագիր: Ճիշտ մեկ ամիս հետո՝ սեպեմբերի 23-ին սկսվեց թուրքական բանակի արշաանքը հայաստանի վրա: Ահա այդ գաղտնի դաշնագիրը, որ իր հուշերում առաջին անգամ տպագրեց ժամանակի թուրք դեսպան Ալի Ֆուադ Ջեբեսոյը.

ՀՈԴՎԱԾ 1. Ստորագրող կողմերը սկզբունքորեն ընդունում են չճանաչել խաղա­ղության որեւէ պայմանագիր կամ պետական որեւէ հանձնագիր, որ բռնորեն է պար­տադրվում մյուս կողմից, Ռուսիայի հանրապետությունը ընդունում է բացարձա­կա­պես չճանաչել պետական որեւէ համաձայնագիր, որը կվերաբերվի Թուրքիային և որը վավվերացած չէ թուրք ազգային կառավարության ներկայացուցիչ Ազգային Մեծ ժողովի կողմից:

ՀՈԴՎԱԾ 2. Ստորագրող կողմերը հաստատում են, որ երկու երկրների միջեւ ց’արդ ստորագրված բոլոր պայմանագրերը չեն համապատասխանում իրենց ազգային իսկական շահերին, և հետեւաբար, որոշում են դրանք միանվագ և բոլորովին չեղյալ համարել:

ՀՈԴՎԱԾ 3. Բոլոր ոլորտներում երկու երկրների հրաբերություններում անարգել և անընդմեջ շարունակականությունը ապահովելու համար՝ ստորագրող կողմերը երաշխավորում են անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռք առնել, հնարավորինս շուտ և ամեն կարգի արգելքից զերծ պահել անձերի կամ ապրանքի տեղափոխությունը ապահովելու համար:

ՀՈԴՎԱԾ 4. Ստորագրող կողմերից մեկի հպատակները մյուս ստորագրողի հողի մեջ տեղական օրենքներով ընդունված բոլոր իրավունքներից պետք է օգտվի և նույն օրենքներով նախատեսված բոլոր պարտականությունները կատարելու հանձնառու պետք է լինեն: Բացառություն են կազմում միայն ազգային պաշտպանության վերա­բերող դրույթները: Երկու կողմերի հպատակների ընտանեական և ժառանգական խնդիրները այս հոդվածի դրույթներից պետք է հետագայում մշակվեն:

ՀՈԴՎԱԾ 5. Ստորագրող կողմերը համաձայն են, որ փոխադարձաար իրենց հողերի վրա բնակվող հպատակների հանդեպ առավվելագույն թույլտվություններ և դրույթ­ներ ցույց տան:

ՀՈԴՎԱԾ 6. Ստորագրող կողմերը համաձայնաբար ընդունում են, որ բոլոր ազգերի առեւտրական նավերի նողուցներով ազատ անցքի իրավունք տալու նպատակով ճշտել նեղուցների և Սեւ ծովի հատուկ միջազգային օրենքները, այն պայյմանով, որ այդ օրենքների դրույթները որեւէ կերպ չվնասեն Թուրքիայի ամբողջական վեհապետության և մայրաքաղաք Կոստանդինոպոլիսի ապահովությունը: Այս օրենք­ների մշակումը պիտի վստահվի շահագրգռած պետությունների ներկայացուցիների մասնակցությամբ առաջիկա գումարելիք խորհրդաժողովին:

ՀՈԴԱԾ 7. Այս համաձայնագրի վավերացումից հետո պիտի ձեռնարկվի հյուփատո­սական և դեսպանական հարաբերությունների հաստատմանը, առ այդ կնքելով նաեւ մի նոր համաձայնագիր:

 

1920 սեպտեմբերի 23 – ռուսների դրդմամբ թուրքերը հարձակվեցին ՀՀ-ի վրա։ Սկս­վեց հայ-թուրքականպատերազմը։

1920 նոյեմբերի 29 – Կարմիր բանակը ներխուժեց ՀՀ և չեղած բանվորա-գյուղացիա­կան ապստամբությանանունից Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապե­տութ­յուն։

1920 դեկտեմբեր 2 – Հայաստանի խորհրդայնացումը։ Առաջին հանրապետության կործանումը։

1920 դեկտեմբեր - 1921 հունվար՝ հայ մտավորականների և հայկական բանակի հրա­մա­նատարական կազմի աքսորը։ Մտավորականների կացնահարում Երեւանի բան­տերում։

1921 ապրիլ 26 – Տաթեվի վանքում Նժդեհը հայտարարեց Լեռնահայաստան:

1921 հունիսի 13 – Ալեքսանդր Մյասնիկյանը Լեռնահայաստանը հայտարարեց Խոր­հր­դային Հայաստանի հանրապետության մաս:

1921 հուլիսի 5 – Կովբյուրոյի որոշմամբ Արցախը նվիրվեց Ադրբեջանին։

1921 հուլիս 9 – Նժդեհը անցավ Արաքսը և հրաժեշտ տվեց Հայաստանին:

1921 մարտի 16-ի Մոսկվայի և նույն թվի հոկտեմբերի 13-ի Կարսի չարաբաստիկ պայմանագրերը։ Կարսի և Սուրմալուի շրջաններն անցան Թուրքիային, Շարուր-Նա­խի­ջեւանը՝ Ադրբեջանին։

1926 – Մոսկվան Հայ եկեղեցուն արգելեց հիշատակի պատարագմատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

1929-1949՝Հայաստանից աքսորվեցին, բանտերում կտտանքների ենթարկվեցին ու գն­դակահարվեցին տասնյակ հազարավոր հայորդիներ։ Մտավորականության կազմա­կերպ­ված ոչնչացում։

1953 մայիսի 30 – ԽՍՀՄկառավարության հայտարարությունն այն մասին, որ պաշտոնական Մոսկվան Թուրքիայից հողային պահանջ չունի։

1966-88 – բացահայտ հալածանքների նոր ալիք այլախոհների նկատմամբ։ ԱՄԿ ան­դամների ձերբակալություն և աքսոր։

1988 փետրվարի 27-29 – Սումգայիթի ցեղասպանությունը Սովետի (Գորբաչյովի) նախաձեռնությամբ։

1990-91թ.Օղակ (Կոլցո) Օպերացիան` Ռուս֊-Թուրքական զինված ուժերի (Կարմիր Բանակի և ԱզըռականՕՄՕՆ֊ի) շնորհիվ դատարկվեց Հյուսիսային Արցախը։

1992 ֊ Ռուսական 104-րդ Դիվիզիան դատարկեց Շահումյանի Շրջանը։

1993 ֊Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ֊-ում կողմ է քվեարկել հակահայկական չորս` 822, 853, 874, և 884 բանաձեվերին։

1994 Ալիյեվի հետ պայմանավորվածությամբ` Ռուսիան պարտադրեց Հայերին ծնկաչոք եղած Ադրբեջանի հետ ստորագրել Զինադադարի փաստաթուղթ, փրկելով Ադրբեջանին կործանումից։

2016 Ռուսիայի և թուրքիայի կազմակերպմամբ ապրիլին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, բայց կայծակնային պլանը ձախողեցին Հայ զինվորները։ Դա համարվեց ապրիլյան քառօրյա պատերազմ։

2020-Ռուսիայի օգնությամբ և պարտադրանքով, նիկոլի թիմի դավաճանությամբ Հայաս­տանը պարտվեց 44 օրյա պատերազմում և կապիտուլացվեց:

2022 Սեպտեմբեր 13-ին Ռուսիայի դրդմամբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, տվեցինք վեցը հարյուր զոհ և հարյուրավոր հեկտարներ հող կորցրինք։

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՂԲԸ ՌՈւՍԻԱՅՈւՄ

  Առանց որեվէ հիմնավորման`1885 մարտին ցարի հրամանով փակվեցին Հայկական բոլոր դպրոցները: Քսան հազար դասատու և աշակերտ դուրս շպրտվեցին: 1890-ական թվականներին խստացվել են ցարական հետապնդումները, իսկ 1895-96 թվականին հայկական դպրոցները (նախկինում կոչվել են վարդապե­տարաններ) կրկին փակվել են, առաջադեմ մտավորականներին կալանավորել են կամ աքսորել։ Հայի մոտ կարծրացավ ռուսի հանդեպ անվստահությունը, Հայերը սկսեցին մասնակցել տարբեր ըմբոստ շարժումնե­րի: Որոշ տեղերում դպրոցները աշխա­տեցին` տեղական իշխանավորներին Հայերի կող­մից վերաբերմունք համա­պա­տասխան ցուցաբերե­լով: Հար­կադրված զիճումների գնաց ցարիզմը` 1905 թվա­կա­նին, վախենալով հակամիապե­տա­կան տրամադրությունների սրվելուց, ցարը հայ­կա­­կան դպրոցների վերստացման հրա­մա­նա­գիր ստորագրեց։

  Իսկ ինչու՞ էին լուծարում Հայկական դպրոցները, երբ այդ բոլոր դպրոցները պե­տութ­յան ֆինանսավորման դաշտում չէին՝ թշնամությու՞ն էր դա Հայոց քաղաքա­կրթության հանդեպ։

  19-րդ դարի առաջին կեսը և հատկապես 1850-1860-ական թվականները եղել են Հայ ազգային դպրոցի գաղափարի որոնումների շրջան, Հայ գործիչները մշակում էին ազգային լուսավորության ծրագրեր։ Կարեվորելով դպրոցի դերը մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակման մեջ՝ նրանք ամեն կերպ աջակցել են հասարակ ժողովրդի շնորհալի զավակներին, որպեսզի նրանք նույնպես պատշաճ կրթություն ստանան։ Դպրոցի ժողովրդականացման համար առանձնահատուկ նշա­նակություն է ունեցել աշխարհաբարի արմատավորումը (Խաչատուր Աբովյան 1843-48թ,թ, եղել է Երեվանի գավառի դպրոցի տեսուչ), Միքայել Նալբանդյան, Ստեփանոս Նազարյան և ուրիշներ)։ 1860-ական թվականին կրթությունը նկատելի առաջընթաց է ապրել, դպրոցներից հեռացվել են թերուս վարժապետներն ու տիրացուները, ստեղծ­վել են մշակութալուսավորական, հրատարակչական, թարգմանչական, գրավաճա­ռային, գրադարանային, գրաճանաչության տարածման և այլ ընկերություններ։

    Թրքահպատակ վայրագության ներքո Արեվմտյան Հայաստանի և գաղթավայրերի կյանքում շրջադարձային էին` հատկապես 1860-70-ական թվականներին։ Կրթական կյանքն ուղղորդող կենտրոնը Կոստանդնուպոլիսն էր։ Ստեղծվել են մի շարք մշա­կութային ընկերություններ և ուսումնական հաստատություններ։ Վանում, Մուշում, Էրզրումում, Խարբերդում և այլուր բացվել են նախակրթարաններ։ Բարձր տիպի ուսում­նական հաստատություններ են հիմնադրվել Կոստանդնուպոլսում, Ջմյուռնի­ա­յում, Վենետիկում, Կալկաթայում և այլ քաղաքներում։

  Արեվելյան Հայաստանը ռուսական կայսրության հպատակության ներքո ստիպված էր նաեվ Հայաստանի սահմաններից դուրս բացել ուսումնական հաստատություններ: Մոսկվայի Լազարյան ճեմարանը (հիմնվել է Հայ մեծահարուստ Ղազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով  1815-ին, լուծարվել է 1921-ին, ուսումնական ծրա­գրերով եղել է ռուսական ամենաբարձր գիմնազիաների մակարդակին), Աստրա­խանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918­ թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824-1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժա­րանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրա­պա­րակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։

Ցարական Ռուսաստանի տիրապետության ներքո գործած հայկական դպրոցների ճակատագիրը

Ագուլիսի հայոց հոգևոր դպրոց` Հիմնված է (Պեռճ Պռոշյան) 1867թ, Լուծարված է 1909թ

Բաքվի Գրիգոր Լուսավորչի անվան դպրոց`Հիմնված է 1864թ, լուծարված է 1909թ,

Բաքվի հայկական ձայնագրության դպրոց` հիմնված է 1912թ,, առաջին երաժշ­տա­

կան դպրոց, լուծարվել է

Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց` հիմնված է 1877թ,

Լազարյան ճեմարան` հիմնվել է 1815թ, Մոսկվայում, լուծարվել է 1921թ,

Խալիբյան վարժարան` հիմնվել է 1858թ, Թեոդոսիա, լուծարվել է 1871թ,

Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց` հիմնվել է 1832թ, Երեվան, 1881-ից միջնակարգ

Կարապետյան դպրոց` հիմնվել է 1830թ, Ախալցխա, 1915-20թթ հինգմյա

Կոկոյան աղջիկների դպրոց` հիմնվել է 1877թ, Նոր ախիջեվան, 1913-ից

գիմնազիա, լուծարվել է 1920թ,

Հառիճի դպրոց` հիմնվել է 1850թ, Շիրակ, 1887-89թթ սովորել է Ավ, Իսահակյանը, 1913-14 միջնակարգ,

Հովնանյան դպրոց` հիմնվել է 1877թ, Թիֆլիս, աղջիկների և որբերի դպրոց, լուծարվել է 1920թ,

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Բաքու)` հիմնվել է 1869թ,, 1911-12 յոթամյա, լուծար­վել է 1920թ,

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Գանձակ)` հիմնվել է 1874թ,, 1910-ից երկսեռ,

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Գավառ)` հիմնվբել է 1867թ,, 1918-ից երկսեռ

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Երևան)` հիմնվել է 1850թ,, 1925թ Ալ, Մյասնիկյանի անվան

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Շուշի)` հիմնվել է 1876թ,

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Վաղարշապատ)` հիմնվել է 1872թ,,հաճախակի փակվել է, լուծարված է 1918թ,

Մեսրոպյան դպրոց` հիմնվել է 1836թ Ախալքալաք,

Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց` հիմնվել է 1869թ, Բաքու, լուծարվել է 1918թ,

Նախիջևանի արական հոգևոր դպրոց` հիմնվել է 1850թ,, լուծարվել է 1917թ

Նախիջևանի հոգևոր դպրոց` հիմնվել է 1871թ,, լուծարվել է 1915թ,

Նախիջևանի քաղաքային գավառական ուսումնարան` հիմնվել է 1837թ,, լուծարված է 1915թ

Նախիջևանի օրիորդաց դպրոց` հիմնվել է 1872թ, 1913-ից հինգամյա, լուծարվել է 1915թ

Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)` հիմնվել է 1824թ, (Ներսես Աշտարակեցի), լուծարվել է 1924թ

Նոր Նախիջևանի արհեստագործական դպրոց` հիմնվել է 1880թ, Ռաֆայել Պատկանյան, լուծարվել է 1919թ

Շուշիի թեմական հոգևոր դպրոց` հիմնվել է 1838թ, լուծարված է 1920թ,

Շուշիի կույսերի մենաստանին կից ծխական դպրոց` հիմնվել է ՞, 1873թ-ից երկսեռ, լուծարվել է 1885թ

Շուշիի հայ բողոքականների դպրոց` հիմնվել է 1865թ, շուտ փակվել է` բողոքական էր

Ցղնայի ծխական դպրոց` հիմնվել է 1860թ,  Նախիջեվան, լուծարվել է 1917թ,

Ցղնա (գյուղ) սուրբ Աստվածածին վանքի դպրոց` հիմնվել է ՞

  Աբխազիայի Հայկական դպրոցների վշտագին պատմոթյունը

  1949-50թ Աբխազիայում գործում էին 118 Հայկական դպրոցներ, որում սովորում էին

11,494 աշակերտներ:

  Քսան տարի հետո` 1969թ, աշխատում էր 105 Հայկական դպրոց (որոնցից 20 միջնակարգ, 38-ը 8-ամյա, մնացածը սկզբնական), որտեղ սովորում էին 13,500 աշակերտ:

  Եվս քսան տարի հետո` 1989թ, երբ Աբխազիայում ապրում էր 76,541 Հայ, հայկական դպրոցների քանակը կիսով չափ կրճատվեց` մնաց 53 դպրոց, քանզի բնակչության աճին համապատասխան պտի ավելանար:

  1992-93թթ վրաց-աբխազական պատերազմը հայերի կյանքում թողեց անհարթ հետք` հայերի քանակը կտրուկ կրճատվեց: 2003թ Աբխազիայում ապրում էին 44,869 հայ, գործում էին 35 Հայկական դպրոցներ, որոնցից 10-ը միջնակարգ: Աշակերտների ընդհանուր թիվը 2828: Հիմնական պատճառը երեխաների ռուսական դպրոցում սովորելն էր: Իսկ Հայկական դպրոցներում առարկաների մի մասը սկսեցին դասա­վանդել ռուսերեն:

  2009-10թ Դպրոցների քանակը դարձավ 32` 26-ը միջնակարգ: Աշակերտների թիվը 1972:

  Հաջորդ տարի եվս մեկ դպրոց փակվեց: 2011-12 ուստարում մնաց 31 հայկական դպրոց` 1964 աշակերտով: 2012-13 ուս տարում` 42,000 Հայ բնակջի դեպքում Հայկա­կան դպրոցներում սովորում էին 2008 աշակերտ:

  Հիմա Աբխազիայում բնակվում է 45,000 Հայ, միջին և բարձր դասարաններում ուսուցումը միմիայն Մայրենի լեզուն և Հայոց պատմությունն է հայերեն` մնացածը ռուսերեն է` ռուսական դասագրքերով: 24 Հայկական դպրոցներում դասատուների քանակը 428 էր, աշակերտներինը` 2023, իսկ 2017+18 ուստարում` 2016 աշակերտ:

  Ներկայումս Ռուսաստանի դաշնությունում գործում են հայկական պետական հանրակրթական 19 դպրոցներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի բաժնում, դպրոցներ կան Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Սոչիում, Ստավրոպոլում եւ այլ քաղաքներում: Դրանք գործում են ՌԴ կրթության նախարարության ենթակայության ներքո եւ պետության կողմից ապա­հովվում են ուսումնառության համար անհրաժեշտ նյութական եւ տեխնիկական բազայով: Հանրակրթական դպրոցներում դասավանդում են 300 ուսուցիչներ, որոնք վերապատրաստվում են «Սփյուռքե գիտաուսումնական կենտրոնում: Դպրոցներում գործածվում են Հայոց լեզվի եւ Հայ գրականության խորհրդային շրջանում ռուսական դպրոցների համար նախատեսված եւ Հայաստանում վերջին տարիներին հրատա­րակված դասագրքեր: Որպես պարտադիր առարկա դասավանդվում են հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն, առանձին տեղերում նաեւ` էթիկա եւ ազգային մշակույթ, Հայաստանի աշխարհագրություն, ճարտասանություն: Դպրոցնե­րը խիստ կարիք ունեն տարբեր օժանդակ նյութերի, մեթոդական գրականության եւ երկրի պայմաններին հարմարեցված դասագրքերի: Հանրակրթականից բացի Ռուսիայում գործում են բազմաթիվ կիրակնօրյա, էթնո- մշակութային ուղղվա­ծությամբ դպրոցներ եւ դպրոցներին կից հայոց լեզվի ուսումնասիրության խմբակներ: Կան նաեւ հայկական կրթա-մշակութային կազմակերպություններին կից կիրակ­նօր­յա բազմաթիվ դպրոցներ:

Մոսկվայում մեկ տարում երկու հայկական դպրոց է փակվել. Այս տարեսկզբին փակվել է Մոսկվայում 1989թվականին, երկրաշարժից  ունեզրկված ու Մոսկվա  տե­ղա­փոխված հայ երեխաների համար  հիմնադրված  գործող ու կայացած թ.1650 հայկական դպրոցը: Այն օպտիմալացման անվան տակ միավորել են մի այլ դպրոցի՝  պատճառաբանելով, որ  այդ դպրոցում սովորում են 150 հայ երեխաներ  ու  դպրոցը աշակերտ թվով  է  ֆինանսավորվում, շենքը մեծ է ծախսը՝ շատ: Հայկական դպրոց­ները փակելու ռուսական քաղաքականությունը մեր պատմության մեջ նորություն չէ, նրանք շատ լավ գիտեն՝ ՀԱՅԻ ինքնությունը պահպանողը ՀԱՅՈՑ լեզուն է ու Ռուսիայում հենց այն վերացնելու վրա էլ աշխատում են:

  Սոչիում սեպտեմբերի 1-ին իրենց դռները բացեցին հայերեն լեզվով ուսուցումը վարող 8 (ութը) դպրոցներ։

  Ռոստովում 6 (վեցը) հայկական դպրոցներ կան՝ 1800 դպրոցականներով։

Ռուսիո Դաշնության հայաշատ մարզերում (Կրասնոդարի երկրամաս, Ռոստովի մարզ, Սարատով, Աստրախան) գործում է շուրջ 200 հայկական կիրակնօրյա դպրոց՝ ընդամենը կիրակնօրյա:

 

Source
www.academia.edu/92937516/ՌՍԻ_ՀԱՍՑՐԱԾ_ՎՆԱՍՆԵՐԸ