Ինչպես հեքիաթում բարի, բարի՝
Այդպես իմ կյանքում սկիզբն եղավ.
Փոքրիկ իշխանն էի այս աշխարհի,
Շուրջս բերկրանք ու խինդ էր շռայլ։
Հորս ու մորս ջերմ շունչը կար,
Պապեր ու տատեր՝ հրա՜շք էին,
Օրը ձգվու՜մ էր անվերջ երկար,
Լույս ու խայտանք էր իմ աչքերին։
Մեր տունը բերդ էր թվում հսկա,
Որ Աստծո ձեռքն էր ամուր շարել,
Թվում էր կյանքում ոչինչ չկա,
Որ կարողանա մեզ պաշարել։
Հիմա նայում եմ պատկերներին,
Անպատասխան է կանչս մնում.
Եվ հասկանում եմ հեքիաթը հին՝
Ա՛յն, որ լինում է ու չի՛ լինում...
Երազ էր` եկավ, անցավ,
Թվում է` չի էլ եղել.
Երկիրս` սուրբ հուշարձան,
Մենք` քայլող, շնչող մեռել։
Իմ ազգը ամբոխ դարձավ,
Իմ կյանքը` աշնան տերև.
Փշրվեց` անճիչ, անցավ,
Թվում է` չի էլ եղել...
Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,
Ես չեմ հեռանում իմ Հայրենիքից,
Ոտքիս տակ հողն է դառնում անանուն,
Մարդիկ` անհաղորդ ու անկարեկից:
Օտարոտվել ենք,
Էլ չենք հասկանում
Ստով բեռնված քայքայվող լեզուն,
Եվ ատելությամբ իրար են նայում
Լքված մշակ ու բտված անասուն:
Հույս, հավատ ու սեր` տանու՛լ տվեցի
Խեղկատակների տոնահանդեսում,
Էլ չեն սպսասում իմ վերադարձին
Եվ հրաժեշտի խոսքեր են ասում,
Բայց ես ամու՛ր եմ կանգնել իմ տեղում`
Խորշակների դեմ` անպա՛րտ ու անբի՛ծ,
Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,
Ես չե՛մ հե֊ռա֊նում իմ Հայրենիքից:
Այս մոլորակում խնկաման չկա,
Չեն ծնվում այստեղ և չեն էլ մեռնում,
Իրար հոշոտող անցվորները չար
Չեն նշանառում լույսերը հեռու:
Ձեռքերդ հանիր հոգուդ գրպանից,
Այստեղ նյութեղեն պաշարներ չկան,
Մահվան կիսարթուն սև կառապանից
Չես որսա անփայլ ժպիտներ չկամ:
Այստեղ ընտրություն չի լինում երբեք
Պարարտ չարի մեջ և նվազ չարի,
Ոչ մի կիսանդրի ոչ ոք չի կերտել,
Որ անմահության գինը վճարի:
Այս մոլորակում խնկաման չկա,
Չեն ծնվում այստեղ և չեն էլ մեռնում,
Սիրո շլացնող բեռներով ճկված
Երազանքները չեն մորթվում հեռվում:
ՏՐԻՈԼԵՏ-ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ՝ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԻՆ
1.
Այս փամփուշտները, որ մնացին,
Ես ու՞մ ճակատին պիտի գամեմ,
ՈՒ՞մ պիտի հետս դժոխք տանեմ
Այս փամփուշտներով, որ մնացին:
Կյանքի այս դաժան հավելվածին,
Իմ բաժին սևը ո՞նց պատանեմ,
Այս փամփուշտները, որ մնացին,
Տղա՛ս, ու՞մ գանգին պիտի գամեմ:
2.
Այս լրտեսները պոռնկածին
Իմ Հայրենիքն ու զորքը կերան,
Սրանք ունեին հազար բերան,
Այս լրտեսները պոռնկածին:
Անթրաշ բախտի այս դիպվածին
Դարձրել են մեզ ցավի մերան,
Այս լրտեսները պոռնկածին
Մեր զավակներին հանգիստ կերան:
3.
Ձեզ հավի նման պիտի մորթեն
Դավաճանածին ձեր մոր ծոցում,
Պատմության նեխած աղբանոցում
Ձեզ հավի նման պիտի մորթեն:
Մարդկային բարքերն արդեն խորթ են,
Մեր դեմ հավատի դուռն են գոցում,
Ձեզ հավի՛ նման պիտի մորթեն
Դավաճանածին ձեր մոր ծոցում:
4.
Ասֆալտի վրա չենք փռելու,
Ձեզ փռելու ենք ասֆալտի տակ,
Թավշյա բոզերի ծախու ոհմակ,
Ասֆալտի վրա չենք փռելու:
Թուրքի արյունն է ձեր մեջ եռում՝
Առնետ, բորենի ու խեղկատակ,
Ասֆալտի վրա չենք փռելու,
Ձեզ փռելու ենք ասֆալտի տակ:
5.
Եռաբլուրում վիզդ կկտրեն,
Որպես քաջերին դավաճանած շան,
Որպես հաղթության առաջին նշան՝
Եռաբլուրում վիզդ կկտրեն:
Իմ Հայրենիքը չի լինի անդեմ,
Դեռ մնացել է հավատի փշրանք,
Եռաբլուրում վիզդ կկտրեն,
Որպես հայ ազգին դավաճանած շա՛ն:
ՀԻՍՈՒՍ
Քեզ ըստ գրքերի չսիրեցի,
Քեզ չսիրեցի ուղղորդումով,
Մոմի պես Քո դեմ չհալվեցի,
Չպաշարեցի սուտ երդումով,
Մեղքերս Քո դեմ չշարեցի՝
ՈՒսերիս առած երկինքդ մով,
Եվ չսպասեցի հաջորդ այցիդ.
Դու չես հեռացել, եղել ես մոտ։
Ես Քեզ տեսնում եմ ամեն անգամ
Մանկանց աչքերի մեջ արևոտ,
Բացվող օրվա մեջ Քո շունչը կա,
Վրան՝ արարման սեր ու կարոտ,
Համբարձման պահից Դու ետ եկար,
Դարձար կենսալույս նոր առավոտ
Եվ չթողեցիր անմխիթար
Հոգու ձեռքերը Քեզ երկարող։
Պապիս հաղթական վարքով եկար,
Եկար գորովով իմ հոր ու մոր,
Ընկերոջ տեսքով ազնվափայլ,
Զավակներովս արևավոր,
Անուրջների հետ փաթիլապար,
Բարձր լեռներով, խոր ձորերով,
Եկար ոգեղեն ջահերդ վառ՝
Տիեզերակալ Քո մե՜ծ սիրո։
Քեզանից ոչինչ չխնդրեցի՝
Ինձ ոչինչ, ոչի՜նչ չէր հարկավոր,
Քեզ ու Քո Հորը փառք տվեցի,
Հովի պես անցա էս կողմերով,
Մարգարտափայլ, խշշուն խեցին
Պատմություններ էր հղում սիրով...
Քեզ ըստ գրքրի չսիրեցի,
Քեզ չսիրեցի սուտ երդումով։
ԻՄ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԷՋԵՐԸ
2.
Լաց մի լինիր, աշու՚ն,
Առաջվա պես քոնն է
Ամենալավ օրը
Իմ խռոված կյանքի,
Եվ հայացքս նորից
Քո գույների զոհն է՝
Անվերջ խշխշալով
Քամու կոնքին։
Քո քղանցքներն ի վեր
Իմ երազի տոնն է ֊
Տերևատառ շարված
Վառ հմայիլ,
Իմ հոգու մեջ, իմ շուրջ՝
Քո հորինած թոնն է,
Աշու՚ն, հարազա՚տս,
Լաց մի՚ լինիր։