Author
Գևորգ Արզումանյան

Գնալով շիկանում է հակամարտությունը կրթության օրենքի չարաբաստիկ փոփոխության շուրջ: Մեր նպատակն է շահագրգիռ կողմերին գիտական հիմնավորումներ և ապացույցներ ներկայացնել լեզու-գեն փոխկապակցվածության մասին, որը վերաբերում է միջուկային գենետիկայի բնագավառին: Օտարալեզու կրթության ծրագրի հեղինակները վերջերս մտածված «բլեֆ» են անում, երբ սկսել են անցողիկ-սահեցնող տարբերակ առաջադրել, թե իբր կսահմանափակվեն օտարալեզու կրթության չափորոշիչները: Մինչդեռ դա ինքնախաբեություն է, քանի որ արդյունքում կիրականացվի այն, ինչ նախատեսված կամ պատվիրված է ի սկզբանե’ «ով վճարում է, նա էլ պատվիրում է» հայտնի սկզբունքով: Եվ կունենանք այն, ինչից դարերով խուսափում ենք’ գենափոխություն-ազգափոխություն:

Անհնարին իրագործելի տեսակետ է, երբ ասում են, թե իբր, օտարալեզու դպրոցները կգործեն հայալեզու դպրոցների հետ հավասարության սկզբունքով, կսահմանափակվի սկզբնական տարիքը կամ առարկաների քանակը, այն կուսուցանվի 4-5-րդ դասարաններից սկսած և այլն, քանի որ այդ դեպքում կստացվի օտարալեզու անհասկանալի և անորակ ուսուցում, նախնական ձևավորվող լեզվամտածողության խաթարում /լեզվամտածողությունը ձևավորվում է մինչև 10-12 տարեկանը/, հետևաբար աստիճանաբար այն կփոխեն 1-ին դասարանից, հետո մանկապարտեզից: Ներկայումս էլ, երբ գործող օրենքը սահմանափակում է երկկողմանի հայ ծնողներին երեխային օտարալեզու դասարան տանելու, կիրառում են այն շրջանցելու հնարամիտ եղանակներ: Անգամ հայկական դպրոցներում տարեց-տարի նվազեցնում են հայոց լեզվի և գրականության ժամերը, այն դարձնելով շաբաթական 2-3 ժամ, փոխանակ ուսուցանելու նաև արևմտահայերն ու գրաբարը։ Կրթական ծրագրում մտածված խոսք չի գնում հայալեզու դպրոցներում ինչ ճակատագիր են ունենալու օտարալեզու դասարանները։

Ներքոնշյալ նյութերը վերցվել են տարբեր արտասահմանյան աղբյուրներից, այդ թվում և հայկական / Հովհաննես Դավթյան-«Հիմնարար դաշտի տեսություն», Արթուր Արմինի «Հնագույն Հեթանոսական/Ազգայնական / Աստվածաշունչ, Սասնա Ծռեր Էպոսը»,մաս 1-ին’ Հնագույն հավատամքի թաքնագիտության իմաստները, որտեղ հիմնական նյութը բերված է ըստ «The Origin Of Language», Merritt Ruhlen, USA, 1994 գրքի/:

Ինֆորմացիայի ընկալումը, կուտակումը և պահպանումը հատկանշանական է մարդու ուղեղին: Կուտակված հիշողությունը հնարավորություն է տալիս ապահովելու զարգացում-առաջընթաց, հետևաբար որքան մեծ է հիշողությունը, այնքան մեծ կարող է լինել բանականությունը, առաջընթացը: Չխորանալով ուղեղի կառուցվածքի մանրամասների մեջ, հարկ է նշել միայն, որ վերջինիս ինֆորմացիայի կրող նեյրոնային մասնիկները, ուղեղի ձևավորման ընթացքում, նյարդային համակարգի միջոցով, արտաքին և ներքին ազդակներից’ գրավիտացիոն, իներցիոն, լուսային, ձայնային, հոտային, շոշափելք և այլ տեսակի, գրգռվելով ստանում են բազմաբնույթ ինֆորմացիա-իմպուլսներ, որոնք ըստ ազդակի տեսակի կարգավորված շարժման ձևով պահպանվում է այնքան ժամանակ /հիշվում է ամբողջ կյանքում/, քանի դեռ որևէ ներքին կամ արտաքին ազդակ /մեխանիկական, ֆիզիոլոգիական, էլեկտրամագնիսական և այլն/ չի խախտում դրանց վիճակը, ինչի հետևանքով ջնջվում-խախտվում է այդ իֆորմացիան /հիշողությունը/: Հետագայում, ձևավորված-ՙձայնագրված՚ ուղեղը ստանալով ինֆորմացիա, կարող է այն համեմատել պահպանվող ինֆորմացիայի հետ և վերադրման-ռեզոնանսի միջոցով տարբերակել: Երբ պահպանվող ինֆորմացիան ուղեղում կարգավորված է և արտահայտում է իմաստ-գաղափար, ապա կարելի է ասել, որ այն միտք է արտահայտում: Միտքը նեյրոնների ակտիվացման միջոցով նյարդային համակարգի օգնությամբ հաղորդվում է մարմնի մասերին, որով պայմանավորված է մարդու գործողությունը, ինչպես նաև էլեկտրամագնիսական, իներցիոն, գրավիտացիոն կամ այլ էներգիայի ձևով կարող է հաղորդվել տարածության մեջ’ հաղորդակցվելով նմանատիպ այլ համակարգերի հետ, ինչպես միկրոկոսմոսում /երկրում/, այնպես ել մակրոկոսմոսում /տիեզերքում/, այսինքն’ ամենուր: Կա տեսակետ, որ այդ իֆորմացիան /ուրիշ կերպ’ միտքը/ հաղորդվում է ավելի մեծ արագությամբ, քան լույսը: Մարդու ՙԵս՚-ը պայմանավորված է ուղեղում կուտակված մտքի տեսակից, որի ջնջումով կջնջվի նաև այդ ՙԵս՚-ը: Տեսակետ կա, որ մահից անմիջապես առաջ ՙԵս՚-ը ամբողջությամբ գտնվում է առավելագույն գրգռված վիճակում, իսկ մահից անմիջապես հետո այն հաղորդվում է տիեզերք /այս երևույթը չի կապվում հոգու հետ/: Կարելի է ասել, որ մտքի իֆորմացիան ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական է, որը կարելի է ընկալել, կուտակել, հիշել և հաղորդել:

Մանկահաս երեխայի ուղեղը, վերջինիս հետագա ձևավորման և զարգացման ընթացքում տարբեր տեսակի ազդակներով’ լսողական, տեսողական, շոշափման, հոտի, էլեկտրոմագնիսական, գրավիտացիոն, իներցիոն և այլն ստանում է ինֆորմացիա, որը գրգռելով հիշողության կրող մասնիկներին պահպանվում է այնտեղ: Բացի լսողական ազդակից, մնացած բոլորը, փոքր տարբերությամբ, նույնանման են ազդում տարբեր ազգությամբ մարդկանց ուղեղի վրա: Ազդակներից էականորեն տարբերվում է և մեծ նշանակություն ունի ձայնային-լսողական, այսինքն’ հնչյունային-խոսքային ազդակը, այլ կերպ ասած’ լեզուն, որը ձևավորում է լեզվամտածողությունը: Ներկայումս հայտնի են ուղեղի այն շերտերը կամ հատվածները, որոնց հետ առընչվում են մարդու խոսքային հիշողությունը, խոսելու կարողությունը, բառընտրությունը, խոսքընկալումը և այլն: Տարբեր լեզվամտածողությամբ մարդիկ տարբեր կերպ են ընկալում ձայնային-լսողական ինֆորմացիան, հետևաբար և տարբեր ձևով են ծրագրավորվում և մշակում, բնականաբար նաև տարբեր ձևով վերարտադրում այն: Ի ծնե խուլ և համր մարդը ձայնային ազդակ չի ստանում և հետևապես նրա մոտ չի ձևավորվում համապատասխան լեզվամտածողություն, ինչպիսին կարող է ունենալ նորմալ լսողություն ունեցողը, իսկ մասնակի լսողություն ունեցողի մոտ լեզվամտածողությունը թերի է ձևավորվում: Բոլորովին այլ տեսակի լեզվամտածողություն է ձևավորվում այն մարդկանց մոտ, որոնք ստանում են ոչ խոսքային ինֆորմացիա, այլ զուտ հնչունային, օրինակ’ մանկուց մարդկանցից առանձնացված և կենդանիների միջավայրում մեծացածների մոտ:

Վերջին տասնամյակներում միջուկային /մասնավորապես ինժիներական գենետիկայի/ կարևորագույն ձեռք բերումներից է մադու գեների և ԴՆԹ-երի ուսումնասիրությունը, որով հնարավոր է դարձել մարդու ցեղատեսակից /օրինակ’ նախահայկական/ առանձնացնելու ազգային տեսակը /օրինակ’ հայի/’ կապված լեզվաընտանիքից: Այդ գիտության սենսացիոն հայտնաբերումներից է այն, որ մարդու գենի փոփոխման վրա հիմնական ազդեցությունը թողնում է լեզուն-լեզվամտածողությունը, իսկ մնացած մասը’ այլ ազդակներն ու պատճառները: Միջուկային գենետիկական նյութերի /օրինակ’ արյան խումբ, պրոտեին, էնգիմիս և այլն/ համաշխարհային մակարդակի ուսումնասիրությունների արդյունքները, որ կատարել է գիտնականների խումբը Յուկա Կավալի-Սֆորզայի գլխավորությամբ, փաստում են, որ լեզվաընտանիքների և գենի հաճախականության-գամմայի ու առանձնահատկությունների միջև գոյություն ունի անմիջական կապ և համադրում: Լեզվաընտանիքների տեղադրում-դասավորումը լիովին համապատասխանում է լեզվաբան Ջոզեֆ Գրինբերգի լեզվաընտանիքների խմբավորման տեսության հետ: Այդ թեմայով Կավալլի-Սֆորզայի աշխատությունը հրատարակվել է 1994թ.: Հետագայում, Ալլան Վիլսոնի գլխավորությամբ գիտնականների խումբը մարդու գենում ԴՆԹ-ի հիմքի ուսումնասիրությունների արդյունքում, նույնպես հանգեց համանման եզրակացության: Նույն արդյունքը ստացավ նաև Դուգլաս Վալլասը, այս ագամ մեսոամերիկյան լեզվաընտանիքի քննությամբ, և արդյունքները շշմեցուցիչ էին ու համընկնում էին Ջոզեֆ Գրինբերգի արդյունքների հետ /Languagi in the Americas, 1987/:

ԱՄՆ-ում Ռոբերթ Սոկալի լաբորատորիան, 1991թ.-ից սկսեց հրատարակել կատարված գիտական հետազոտությունների արդյունքները’ Եվրոպայում գենի և լեզվի միջև գոյություն ունեցող սերտ փոխկապակցվածության մասին: Մինչ այդ Սոկալն իր կոլեգաներ Նիլ Օդինի և Գուիդո Բարբուջանի հետ հարավային Ամերիկայում, հին հնդկացիների միայն մեկ’ Յանոմամա ցեղի գենի և նրանց լեզվի կառուցվածքի-հաճախականության ու փոփոխության հետ կապված ուսումնասիրություններ էր կատարել տեղաբնակների գյուղերում: Միևնույն ցեղի իրարից բավականին հեռացած, բայց ճանաչելի չորս բարբառները կարող են համարվել առանձին լեզուներ: Այդ ցեղերի գեների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ միևնույն ցեղի այս չորս իրարից բավականին հեռացած բարբառներով խոսող տեղաբնակների մոտ, ԴՆԹ-ն հիմքում նույնը լինելով հանդերձ, գեները ակնառու և սխեմատիկ տարբերություններ ունեն: Ի դեպ Բրազիլիայի և Վենեսուելայի սահմանին գտնվող Յանոմամա ցեղի 20 փոքր գյուղերում դրսից գեների հոսքը /ներգաղթը-խառնումը/ այս կոնկրետ դեպքում բացառվում էր: Եզրակացությունն ակնհայտ է’ լեզվական կառուցվածքային-տատանողական փոփոխությունները ուղիղ համեմատական են գեներում եղած փոփոխություններին: Շվեցարիայում, Անդրե Լանգանեիի լաբորատորիան, գիտական երկարատև ուսումնասիրությունից հետո, միևնույն եզրակացության հանգեց Աֆրիկայի բնակչության խոսակցական լեզվի և գենետիկական առանձնահատկություններն ուսումնասիրելիս: Հիմնականում գենետիկ առանձնահատկությունները համապատասխանում են լեզվական առանձնահատկություններին: Անգամ հետաքրքիր փաստ է արձանագրվում. հյուսիս–աֆրիկյան լեզուներով խոսող ժողովուրդների գենետիկ շղթան բացահայտ տարբերվում է աֆրիկյան մայր ցամաքում ապրող մյուս ժողովուրդների գենետիկ շղթայից:

Լեզվաբան Մերրիտթ Ռուհլլինն իր գրքում նաև մանրամասն քննարկում է Հնդեվրոպական մայր լեզվի նախահայրենիքի այդքան չարչրկված հարցը’ համաշխարհային գենետիկական տասից ավել լաբորատորիաների, այդ թվում ՆԱՍԱ-ի, ուսումնասիրությունների հիմքի վրա: Հեղինակը մանրամասն քննարկելով ցուցում է, որ գենետիկական ուսումնասիրությունները բացահայտ փաստում են, որ Փոքր Ասիայի /Հայկական լեռնաշխարհում / հնագույն հողագործ բնակիչների գենն է, որ արտագաղթել է Եվրոպա և կրել փոփոխություն: Ժամանակակից այլ հետազոտություններով ևս /օրինակ’ հնդեվրոպական լեզվաընտանիքի ծագման բնօրրանի մասին Գամկրելաձե-Իվանով համատեղ գրքում/ ապացուցվել է, որ Հնդեվրոպական լեզվաընտանիքի բնօրրանը Հայկական բարձրավանդակն է /հաճախ օգտագործում են նաև Անատոլիա անվանումը/, իսկ հնդեվրոպական լեզվաընտանիքի գծագրում /ՙծառում՚/ հայերենը միակն է, որ արմատից առանձնանում է և չի ճյուղավորվում: Սա է նաև պատճառը, որ հայկական գենը ունի մի շարք առանձնահատկություններ, որ չի կրկնվում ոչ մի այլ ազգի գենում /օրինակ Ֆրիդա Ջորդանի առաջարկով Կալիֆորնիայում և Հայաստանում, Սևակ Ավագյանի գլխավորությամբ ստեղծված ՙArmenian Bone Marrow Donor Registry՚ կազմակերպության տվյալներով, հայկական էթնիկական գենետիկական առանձնահատկություններն արյան և գենի’ ԴՆԹ-ի մեջ այնքան մեծ տարբերություններ ունեն, որ համարյա չեն համապատասխանում աշխարհում որևէ ուրիշ ազգային պատկանելիություն ունեցողների արյան և ԴՆԹ-ի առանձնահատկություններին, ինչի պատճառով դժվարություններ է ստեղծվում լյուքիմիայով տառապող հայ հիվանդներին բուժելու գործում, որի համար էլ ստեղծվեց վերոնշյալ դոնոր կազմակերպությունը /ի դեպ հայը կարող է դոնոր լինել ցանկացած այլ ազգի համար, իսկ հակառակը’ ոչ, ինչը ևս ապացույց է հայի’ ի սկզբանե մինչ այժմ այլ ազգի կամ որ նույնն է այլ լեզվամտածողությանը առավելապես չխառնված լինելու մասին/:

Այս և այլ աղբյուրերը ապացուցում են, որ նույն հիմքից ծագած և հետագայում արմատապես փոխված լեզուների ազդեցությամբ սերնդե-սերունդ փոխված գեներից առաջացել են տարբեր ազգեր, այսինքն լեզուն-լեզվամտածողությունն է հիմնական չափանիշը ազգային առանձնահատկության’ գենի-ազգի տեսակի ձևավորման: Գենափոխության-ազգափոխության այդ ժամանակահատվածը ըստ գիտական աղբյուրների կախված միջավայրից տևում է մի քանի սերուդ’ 3-4-ից հետո էականորեն, սակայն անկախ ամեն ինչից, եթե լեզվամտածողությունը փոխվում է առնվազն 6 սերունդ ապա 7-րդում գենը փոխվում է ամբողջությամբ’ դառնալով տվյալ լեզվամտածողության ազգի լիարժեք ներկայացուցիչ, բացառությամբ ցեղային /օրինակ’ արիական-նախահայկական/ և գանգային-կառուցվածքային /օրինակ’ արմենոիդ/ որոշ հատկանիշների, որոնք արդեն կփոխվեն խառը ամուսնություններով: Ահա այսպես են ուծացել /ասիմիլացվել/ հայկական համայնքի ներկայացուցիչները աշխարհի տարբեր երկրներում և կազգափոխվեն նաև Հայաստանում, եթե չկանխվեն հայի գլխին փաթաթվող օտարալզու լեզվամտածողության կործանարար ծրագրերը, ինչպես Խորհրդային Հայաստանում տարվող հայ ազգի ռուսացման քաղաքականությունը /նախորդ հոդվածից հիշեցնեմ, որ խոսքը վերաբերվում է սկզբնական դաստիրակությանն ու ուսուցմանը’ մինչև 10-12 տարեկանը/:

Արդյո՞ք հայերենը չունի այն հնարավորությունները, որ փորձում են ներմուծել նոր լեզվամտածողություն: Իհարկե ունի անժխտելի մեծ հնարավորություններ: Հայերենը բարձր են գնահատել այլազգի շատ գիտնականեր, նշանավոր մարդիկ և հեղինակավոր հաստատություններ: Բայց արի ու տես, որ սեփական երկրում կամա թե ակամա թերագնահատում են այն: Այսուհետ զգույշ լինենք և նշենք, որ խնդիրը չի կայանում նրանում, թե որ մտածելակերպն է բացարձակ լավ կամ վատ, դրանով չի որոշվում նաև հայրենասեր կամ ազգասեր լինելը: Խնդիրն այն է, որ հայ տեսակին ի վերուստ տրված ցեղային, իսկ հետագայում ձևավորված նաև ազգային առանձնահատկություններին առավել «հարմարեցված» հայերենը, որն ունի այնքան հզոր հնարավորություններ, որով կարելի է փայլուն տիրապետել ցանկացած այլ լեզվի: Որպես փաստ բերենք այն օրինակը, որ, երբ ընտրում էին միջազգային այնպիսի լեզու, որով առավելագույնս հնարավոր կլինի արտահայտել աշխարհի այլ ազգերի լեզվական պոտենցիալը, հիմնական հավակնորդը հանդիսանում էր հայերենը, որը զուտ քաղաքական և տարածվածության նկատառումներից չկիրառվեց և ընտրվեց անգլերենը: Իսկ Չինաստանի ղեկավար Մաոց Զեդունը առաջարկեց հիերոգլիֆները փոխարինել հայկական այբուբենով, քանի որ միայն այն էր կարողանում լիարժեք արտահայտել չինարենի հնչունաբանական յուրահատկությունները, սակայն վերջինիս կինը լինելով ազգային մշակույթի պահպանման և զարգացման կազմակերպության նախագահը, դեմ արտահայտվեց ազգային տառերի-հիերոգլիֆների փոփոխմանը, ինչը և կասեցրեց ղեկավարի նպատակը: Սա էլ խոսում է հայոց այբուբենի կատարյալ լինելու մասին:

Հային ազգային է պահել հայերենը, հայկական լեզվամտածողությունը, այդ իսկ պատճառով հայ ազգի պահպանումը առավելապես կապվում է կորսված /կիրառությունից հանված/ հայկական այբուբենի վերագտնելու, կատարելագործելու և դրա հիման վրա հայոց լեզվի շարունակական պահպանման հետ: Ժամանակին Գրիգոր Լուսավորիչը Տրդատ թագավորի օգնությամբ ազգի կրթության բարձրացման նպատակով /բնականաբար լավ նկատառումներով/ բացեց հունալեզու և ասորալեզու կրթական օջախներ /մեր նորօրյա իշխանության նման/: Մեծն Մաշտոցը աստվածատուր առաքելությամբ փրկեց ազգին ուծացումից-գենափոխումից’ գործածության մեջ դնելով հայկական այբուբենն ու հայալեզու կրթական օջախները Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի օժանդակությամբ /այսինքն պետական մակարդակով/: Այս հարցում մեծ դեր ու նշանակություն ունի գիտական, հասարակական, պատկան մարմինների, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու ակտիվ դիրքորոշումը օտարալեզու կրթության ծրագրի հանդեպ:

Չտեսնելու տալ գիտական ապացույցները, կյանքի փաստերը, հայ ժողովրդի և նրա լեզվի պատմությունը և տեղի տալով անորոշ ու անհիմն պատճառաբանություններին և նյութականին’ ուղղորդել ազգին դեպի գենափոխություն-ազգափոխություն, չի ներվի ոչ ոքի կողմից, անգամ այն անձանց, որոնք օտարալեզու կրթություն են ստացել անհեռատես ծնողնրի ու պետական մարմինների կողմից’ զրկելով վերջիններիս սերնդե-սերունդ հայ մնալու իրավունքից: Պետք է բոլոր հնարավոր միջոցներով պայքարել, հակադարձել նման ծրագրերին, բարձրացնել ազգի զգոնությունը, ինքնագիտակցությունը, ինքնաճանաչումն ու ոգեղենությունը, ինչը ժամանակի ընթացքում կբերի ազգի ինքնամաքրման և որևէ մեկը չի կարող կանգնեցնել, փոխել հայ ազգի գոյատևման և վերելքի ընթացքը:

Գևորգ Արզումանյան,

«Վերելք» պատմամշակութային ակումբի անդամ

7or.am

Գրառումը կատարվել է Գիտական նյութեր բաժնում։ Էջանշեք այս հղումը.