Author
գեներալ-մայոր Օլեգ Կալուգին

ԽՍՀՄ ՊԱԿ-ի /ԿԳԲ/ արտաքին հակահետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Օլեգ Կալուգինը «Առաջին վարչությունը» իր գրքում գրում է․

«․․․Բայց էմիգրանտների այն կազմակերպությունը, ուր մենք ամենից ավելի լիակատար էինք թափանցել, հայ տարագիրների խմբավորումն էր՝ Դաշնակցությունը:

Ժամանակին Դաշնակցությունը եղել է ընդգծված ազգայնական խմբավորում, որը պայքարում էր հայկական անկախ պետության համար: Ժամանակի ընթացքում մենք այնտեղ այնքան գործակալ տեղավորեցինք, որ ոմանք հասան ղեկավար դիրքերի:

Մեզ հաջողվեց արդյունավետ կերպով չեզոքացնել խմբավորումը, եւ 1980-ականներին Դաշնակցությունը դադարել էր պայքարել Հայաստանում խորհրդային իշխանության դեմ:

Կազմակերպությունը եւ նրա անդամներից ոմանք հավաքագրվել էին ՊԱԿ-ի կողմից:

Տարիներ անց, 1992թ.-ին, երբ Դաշնակցության ղեկավարները եւ այլ հայ ազգայնականներ գրոհում էին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ բավարար չափով ազգայնական չլինելու համար, նախագահը (որի հետ ես մի քանի ընկերական խոսակցություն էի ունեցել) զանգահարեց մոսկովյան իմ բնակարանը: Նա ինձ խնդրեց օգնել կասեցնելու Դաշնակցության գրոհները, եւ ես նրան ու հայկական մամուլին տրամադրեցի 1970-ականներին էմիգրանտական այդ խմբավորման մեջ ՊԱԿ-ի խոր ներթափանցման մասին ինֆորմացիան»:

*****

ՊԱԿ (ԿԳԲ) Գեներալ- մայոր Օլեգ Կալուգին