Դավաճանության փաստերը
1, Արցախի նախագահ Արայիկը պատերազմից առաջ իր հողերը վաճառել էր ու Ստեփանակերտ էր բերել իր կոմբայնները
2, Դավիթ տոնոյանը իմանալով հանդերձ հարձակման մասին հայաստան էր վերադարձել սեպտեմբների 29-ի գիշերը, հատուկ թռիչքով
3, Նոյեմբերի 7-ին, երբ մարտեր էին ընթանում Շուշիի համար արայիկ հարությունյանը դատարկում էր Ստեփանակերտը, պատճառաբանելով, որ հարձակում է լինելու Ստեփանակերտի վրա, մինչ դեռ ոչ Շուշին էր ընկել, ոչ էլ հարձակում կար
4, ՀՕՊ-ը Շուշիից հանել են նոյեմբերի 7-ին, երբ դեռ մերոնք պահում էին Շուշին
5, սեպտեմբերի 30-ին վարչապետն արգելել է համալրել բանակը պահեստային զինծառայողներով, փոխարենը պահանջել է ուղարկել առաջին գիծ կամավորներին, որոնք համապատասխան փորձ չունեին, և նրանց ժամանակ էր պետք տարրական բաներ սովորելու համար
6, Կամավորներին բաց բեռնատարներով էին տեղափոխել դիրքեր՝ դարձնելով նրանց բաց թիրախ ԱԹՍ-ների համար
7, բերված բոլոր անրաժեշտ սարքերը պարտադիր գնում էին ՊՆ պահեստ ու մնում էին այնտեղ ու այդպես էլ սահման չհասան
8,, դասալիք հրամանատարների նկատմամբ ոչ մի քննություն չի կատարվում
9, 500 ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ նվիրվեց թուրքերին, ու դեռ պարզաբանում չկա, թե ինչպես կարող էր անվնաս այդ քանակի զրահամեքենա մնար թշնամուն
10, նահանջելուց զինապահեստները չէին պայթեցվել և թողել էին թշնամում
11, Նահանջի ժամանակ բոլոր կամուրջները թողել էին անվնաս ադրբեջանական զորքերի անխափան առաջխաղացման համար
12, թիկունքում և ճակատում հայտնաբերված բոլոր լրտեսները ունեին հայկական անձնագրեր, որը ենթադրում էր, որ դրանք բաժանվել են ՀՀ տարածքում ու դեռ առ այսօր ոչ մի պատասխանատու չկա
13, Արայիկին զեկուցվել է, որ կիրակի օրը, սեպտեմբերի 27-ին հարձակվելու են Արցախի վրա, ինչին նա պատասխանել է, որ երկուշաբթի կգաս կխոսենք
14, օգօստոսին, երբ թուրքիան ու ադրբեջանը միասին զորավարժություններ էին անում, և ինչպես խոստովանեց վարչապետը, որ իրենք տեղյակ են եղել սպասվող պատերազմի մասին, վարչապետը մեկնել էր արձակուրդ և Հայաստանում ակտիվացել էին լիդիանի աշխատողները Ամուլ սարը բացելու համար, փոխանակ պատրաստվեին պատերազմին
15, հրադադարից հետո Շուշիից բերված բազմաթիվ զինվորներ գլխից էին խփված, կանտրոլնի, որը ենթադրում է, որ մահացած չեն եղել նրանք, այլ վիրավոր են եղել, ու հրադադարից հետո կարող էին որոշ տեղեկություններ փոխանցել մեզ,
16․ փաստացի 44 օր սխալ տեղեկատվություն էր տրվել հանրությանը, որ հանկարծ ակտիվ նախաձեռնություններ չլինեն ճակատին օգնելու համար, բոլորին վստահեցրել էին, որ ամեն ինչ լավ է
17, 2019 թվին ՀՀ մերժել էր ԱՄՆ-ից Բոլթոնի առաջարկը ամերիկյան զենք գնելու համար
18, Ամբողջ ՄՈԲ-ի տղաներին դիտավորյալ թողել են անհրամանատար, ու առանց քարտեզ, շատերը դրա պատճառով չեն կարողացել կողմնորոշվել ու մոլորվելով հայտնվել են գերության մեջ, կամ սպանվել են
19, Ինչպես հետո պարզվեց պատերազմի առաջին երեք օրերը թշնամին չէր կառողանում չեղքել առաջնագիծը, դրա համար էլ Վարչապետը սեպտեմբերի երեսունին հրամայել է դադարեցնել զորքի համալրումը, որ թշնամու համար խնդիր չլինի գալ առաջ
20․ 2016-ի Օդային պաշտպանության սարքեր գնելու ծրագրերի մեջ փոփոխություն են կատարել և չեն գնել այդ զենքերը
31. Պատերազմի ժամանակ առաջարկվել է հայաստանին անվճար 100 հատ զրահապատ մեքենա, որը մերժվել է տիգրան ավինյանի կողմից
32. Պատերազմի ժամանակ կառավարությունը գնել է իր գնից չորս անգամ թանկ երկու բեռնատառ ինքնաթիռ, որոնց թռիչքը Եւրոպա վաղուց արգելված է
33. Իզրաելական ԱԹՍ երը կարող էին լինել հայկական, եթե ժամանակին տոնոյանը մերժած չլիներ Հրեաներին, ու հիմնավորել էր, թե դրանք ոչ էֆեկտիվ միջոցներ են
34. բազմաթիվ դեպքեր կան, որ հրամանատարները նահանջի հրաման չեն տվել կամավորներին ու հետ են քաշվել, թողնելով զինվորներին հրթիռների տակ մահանալու
35. 14 օր գրադով նույն տեղից են խփել, առանց տեղը փոխելու, մինչև թուրքերը տեղն իմանալով պայթեցրել են, անձնակազմին էլ հետը։
36, զոհերի մեծ մասը եղել է զրահաբաճկոն և սաղավարտ չունենալու պատճառով, մինչ դեռ ՊՆ պահեստներից այդպես էլ դրանք ճակատ չհասան
37. Վերջին երկու տարում 95 % ավելացել է ՊՆ գրասենյակային աշխատողները, դրա դիմաց կրճատվել է ակտիվ բանակի մասը
38. Ռուսաստանից ներկրված հակատանկային միջոցները պատրոն դավիթի ձեռքով այն Ուկրաինայի միջոցով վաճառվել է ադրբեջանին
39. Միայն Մոսկվայի եկեղեցու միջոցով Հայաստան է ուղարկվել 10.000 զհարաբաճկոն, որն այդպես էլ չհասավ ճակատ
40. անհատական մակարդակով ուղարկված բոլոր պաշտպանության միջոցները պարտադիր կարգով գնում էին ՊՆ պահեստ, որ հանկարծ չհասներ ճակատ
41. Դավիթ տոնոյանին առաջարկվել է տարբեր տեսակի հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք այդպես էլ չհասան ճակատ, որովհետև կառավարիչները չուզեցին գնել
42. Իմանալով հանդերձ պատերազմի սկսելու մասին ՀՕՊ համակարգերը չեն տեղափոխվել, մնացել են նույն տեղերում, որպես կայուն թիրախ
43. Քարին տակ գյուղը թուրքերը չեն գրավել, թշնամուն է տրվել նիկոլի հրամանով, այն էլ այն ժամանակ , երբ Քարին տակի պահապանները չեն հանձնել դիրքերը, նրանց պարտադրել են հանձնել, զենք ու զինամթերք չտալով կռվելու համար
44, Շուշին թուրքը չի գրավել, այն հանձնել են նիկոլի ստորագրելուց մեկ օր հետո
45. Արցախի ղեկավարները խաբում էին, թե Շուշին ընկել է, հող էին նախապատրաստում նիկոլի ստորագրելու համար, մինչ դեռ տղաները կոտորում էին թուրքերին Շուշիում
46. Հադրութը հանձնվել է առանց կռվի, զուտ հրամանով
47. Կուբաթլուն հանձնվել է առանց կռվի, զուտ հրամանով
48. Վարչապետի կինը ազատ ելք ու մուտք ուներ Ռազմական գլխավոր շտաբ
49. Տոնոյանի հետ վեճի հաջորդ օրը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամաբ կատարվեց մահափորձ
50. Վիրավոր ՊԲ հրամանատարին փոխարինող նշանակելու փոխարեն նրան հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից
51. Պատերազմի ժամանակ ոչ մի ռազմական նշանակության օբյեկտների վրա հարձակում չիրականացվեց
52. Վարչապետը հայտարարեց, որ շրջափակում փրկել է 20,000, հաջորդ ելույթին 25000, մյուս ելույթին 30000, վերջին ելույթին 35000 զինվոր, մոռանալով, որ պնդում էր, թե կռվող չկար, դրա համար էլ ինքը պարտվեց, մյուս կողմից չհասկանալով, որ 35000 զինվորով կարելի էր Բաքուն գրավել,
53. Չնայած վարչապետը պնդում էր, որ կռվող չկար, բայց այդպես էլ համազգային մոբիլիզացիա չհայտարարվեց
54. Պատերազմից առաջ ՀՀ ՊՆ-ն 30 միլիոն դոլարի անպետք ու ժամկետանց զենքեր է առել,որոնք այդպես էլ պետք չեկան պատերազմի ժամանակ
55. Պատերազմից առաջ 120 միլիոն Դոլարի Սու 30 ինքնաթիռ են գնել, որը նույնիսկ հրթիռ չի ունեցել կրակելու համար, իսկ այն գնդապետ որը քննադատել է գործարքը, նրա վրա շինծու քրեական գործ են հարուցել և կալանավորել։
56. ՊՆ պատրոն դավիթի միջոցով Ռուսաստանից գնած կալաշնիկով ավտոմատի 10 միլիոն հատ փամփուշտ է վաճառել Թուրքիային, որը հետո պիտի կրակեր մեր վրա, ինչպես նաև հակատանկային այն միջոցները, որոնք նույնպես պատրոն դավիթի միջոցով վաճառվել էին Ադրբեջանին
57. Պատերազմի ժամանակ, երբ արդեն պարզ էր մեր բանակի հագեցվածության բացերը, ՀՀ բյուջեն պլանավորողները փոխանակ վերանայեյին գիտական ու ռազմական ոլորտների ծախսերը, ավելացրել էին 21% իրենց պարգևավճարները
58, պատերազմի ժամանակ կառավարությունը շարունակում էր ինքնապարգւատրումը
59. Համահայկական հիմնադրամի փողերի մի մասը, որը պիտի գնար Համահայկական խնդիրների լուծմանը պետությունը վերցրեց իրեն
60. Կապիտուլացիայի հայտարարության մեջ հստակ նշած էր Հայկական տարածքների հանձնելու ժամկետները, բայց գերիների փոխանակման կամ հանձնման մասին ոչինչ չկար, ու գերիների վիճակն առ այսօր օրակարգում չի61. Տեղահանվածները չունեին պետական ոչ մի հոգածություն ու օժանդակություն, ոչ մի սոցիալական աջակցություն