(Հայերենը՝ մեքենայական թարգմանություն)
--- « մեքենայական թարգմանություն » ---
Ավետարան ըստ Թովմասի
Սրանք գաղտնի խոսքեր են, որ ասաց կենդանի Հիսուս և որոնք գրի առավ Հուդա Թովմասը: Եվ նա ասաց. Նա, ով տիրապետի այս խոսքերի մեկնությանը, մահ չի ճաշակի:
1 Հիսուս ասաց. Թող նա, ով փնտրում է, չդադարի փնտրել, քանի դեռ չի գտել, և, երբ նա գտնի, նա կտատանվի, և, եթե նա տատանվի, նա կզարմանա, և նա կթագավորի ամեն ինչի վրա:
2 Հիսուս ասաց. Եթե նրանք, ովքեր առաջնորդում են ձեզ, ասում են ձեզ. Նայե՛ք, արքայությունը երկնքու՛մ է, — ուրեմն երկնային թռչունները ձեզանից առաջ կհասնեն: Եթե նրանք ասում են ձեզ, որ այն` ծովի մեջ է, ուրեմն ձկները ձեզանից առաջ կհասնեն: Բայց Արքայությունը ձեր մեջ է և ձեզանից դուրս:
3 Երբ դուք ճանաչեք ձեզ, դուք կճանաչվեք և կիմանաք, որ դուք` կենդանի Հոր զավակներն եք: Իսկ եթե դուք չճանաչեք ձեզ, ուրեմն դուք աղքատության մեջ կմնաք և դուք` աղքատություն եք:
4 Հիսուս ասաց. Ծերունին իր օրերում չի հապաղի հարցնել յոթ օրեկան մանկանը կյանքի տեղի մասին, և նա կապրի: Քանզի շատ առաջիններ կլինեն վերջիններ, և նրանք մեկ կդառնան:
5 Հիսուս ասաց. Ճանաչիր այն, ինչ(կամ նրան, ով) քո առջև է, և այն, ինչ (կամ նա, ով) թաքնված է քեզանից, — կբացվի քո առջև: Քանզի չկա գաղտնի ոչինչ, ինչը հայտնի չի դառնա:
6 Նրա աշակերտները հարցրեցին նրան, նրանք ասացին նրան.Արդյո՞ք դու ուզում ես, որ մենք ծոմ պահենք; և ինչպե՞ս մենք աղոթենք; տա՞նք ողորմություն և խուսափե՞նք ուտելիքից: Հիսուս ասաց. Մի՛ ստեք, և այն, ինչ ատում եք, մի՛ արեք: Քանզի ամեն ինչ բաց է երկնքի առջև: Քանզի չկա ոչինչ գաղտնի, ինչը հայտնի չի դառնա, և ծածուկ ոչինչ ծածկված չի մնա:
7 Հիսուս ասաց. Օրհնված է առյուծ, ում կուտի մարդ և առյուծը մարդ կդառնա: Եվ անիծված է այն մարդ, ում կուտի առյուծ, և առյուծը մարդ կդառնա:
8 Եվ նա ասաց. Մարդը նման է իմաստուն ձկնորսի, ով ցանցը ծովն է գցել: Նա դուրս է քաշում ցանցը ծովից, լիքը փոքր ձկներով; այդ փոքր ձկների մեջ իմաստուն ձկնորսը գտավ մի մեծ և լավ ձուկ: Բոլոր փոքր ձկներին նա նետեց ծովը, նա առանց չարչարանքի ընտրեց մեծ ձկանը: Ով ականջներ ունի լսելու, թող լսի:
9 Հիսուս ասաց. Ահա, դուրս եկավ սերմանողը, նա վերցրեց մի լիքը բուռ սերմ, նա նետեց (սերմերը): Բայց ոմանք ընկան ճանապարհին, թռան-եկան թռչունները և կտցեցին նրանց: Ոմանք ընկան քարերին, և արմատներ չարձակեցին, և հասկերը չուղարկեցին երկինք: Եվ ոմանք ընկան փշերի մեջ, նրանք խեդեցին սերմերը, և որդը կերավ նրանք: Եվ ոմանք ընկան բարենպաստ հողի վրա և առատ բերք տվեցին երկինք: Դա բերեց վաթսուն չափ մեկի վրա և հարյուր քսան չափ մեկի վրա:
10 Հիսուս ասաց. Ես կրակ եմ գցել աշխարհի մեջ, և ահա ես հսկում եմ այն, մինչև այն բոցավառվի:
11 Հիսուս ասաց. Այդ երկինքը կանցնի-կգնա, և այն, ինչ նրանից վեր է, կանցնի-կգնա, և նրանք, ովքեր մեռած են, կենդանի չեն, և նրանք, ովքեր կենդանի են, չեն մեռնի:
12 Հիսուս ասաց.(Այն) օրերին դուք մեռյալ էիք ուտում, դուք կենդանացնում էիք նրան: Երբ որ դուք հայտնվեք լույսի մեջ, դուք ի՞նչ եք անելու: Այդ օրը դուք` մեկ էիք, դուք դարձաք երկու: Իսկ երբ դառնաք երկու, դուք ի՞նչ եք անելու:
13 Աշակերտներն ասացին Հիսուսին. Մենք գիտենք, որ դու կհեռանաս մեզանից: Ո՞վ է նա, ով մեր մեծը կդառնա: Հիսուս ասաց նրանց. Այն տեղում, ուր դուք եկաք, դուք կգնաք Հակոբ Արդարի մոտ, ում պատճառով առաջացան երկինք և երկիր:
14 Հիսուս ասաց իր աշակերտներին. Նմանեցրեք ինձ, ասացեք ինձ, թե ում եմ ես նման: Սիմոն Պետրոսն ասաց նրան. Դու նման ես արդար հրեշտակի: Մատթեոսն ասաց նրան. Դու նման ես իմաստուն փիլիսոփայի: Թոմասն ասաց նրան. Տեր, իմ շուրթերը ոչ մի կերպ չեն ստանձնում ասել, թե ում ես դու նման: Հիսուս ասաց. Ես քո տերը չեմ, քանզի դու խմել ես, դու հագեցել ես եռացող աղբյուրից, որը չափել եմ ես: Եվ նա վերցրեց նրան, մի կողմ տարավ նրան (և) երեք խոսք ասաց նրան: Իսկ երբ Թովմասը վերադարձավ ընկերների մոտ, նրանք հարցրեցին նրան. Ի՞նչ ասաց քեզ Հիսուս: Թովմասն ասաց նրանց. Եթե ես ասեմ ձեզ այդ խոսքերից մեկն անգամ, որ նա ասաց ինձ, դուք կվերցնեք քարերը, կնետեք (դրանք) ինձ վրա, կրակ կժայթքի քարերից (և) կայրի ձեզ:
15 Հիսուս ասաց. Եթե դուք ծոմ եք պահում, դուք ձեր մեջ մեղք եք հարուցում, և, եթե դուք աղոթում եք, դուք դատապարտված կլինեք, և, եթե դուք ողորմություն եք տալիս, դուք ձեր հոգուն վնաս եք պատճառում: Եվ եթե դուք գալիս եք մի երկիր և գնում եք բնակավայրեր, եթե ձեզ հյուրընկալում են, կերեք այն, ինչ ձեր առջև կդնեն: Նրանք, ովքեր հիվանդ են նրանց մեջ, բժշկեք: Քանզի այն, ինչ կմտնի ձեր բերանը, չի պղծի ձեզ, բայց այն, ինչ դուրս է գալիս ձեր բերանից, կարող է ձեզ պղծել:
16 Հիսուս ասաց.Երբ դուք տեսնեք նրան, ով ծնված չէ կնոջից, ոտքերն ընկեք (և) երկրպագեք նրան; նա` ձեր Հայրն է:
17 Հիսուս ասաց. Կարող է, մարդիկ մտածում են, որ ես եկել եմ, որ խաղաղություն նետեմ աշխարհ, և նրանք չգիտեն, որ ես եկել եմ, որ աշխարհ նետեմ բաժանումներ, կրակ, սուր, պատերազմ: Քանզի հինգ հոգի կլինեն տանը. երեքը կլինեն երկուսի դեմ և երկուսը երեքի դեմ: Հայրը որդու դեմ և որդին հոր դեմ; և նրանք կանգնած կլինեն որպես միակը:
18 Հիսուս ասաց. Ես կտամ ձեզ այն, ինչ չի տեսել ձեր աչքը, և այն, ինչ չի լսել ձեր ականջը, և այն, ինչին չի դիպել ձեր ձեռքը, և այն, ինչ դեռ մարդու սիրտը չի մտել:
19 Աշակերտներն ասացին Հիսուսին. Ասա մեզ, ինչպիսի՞ն կլինի մեր վերջը: Հիսուս ասաց. Բացահայտե՞լ եք դուք սկիզբը, որ փնտրում եք վերջը: Քանզի այնտեղ, որտեղ սկիզբն է, այնտեղ կլինի վերջը: Օրհնված է նա, ով կանգնած է սկզբում. և նա կճանաչի վերջը, և նա չի ճաշակի մահը:
20 Հիսուս ասաց. Օրհնված է նա, ով եղել է մինչև ծնվելը:
21 Եթե դուք իմ աշակերտներն եք (և) եթե լսում եք խոսքերս, այս քարերն էլ կծառայեն ձեզ:
22 Քանզի դուք հինգ ծառ ունեք դրախտում, որոնք անշարժ են և ամառ և ձմեռ, և նրանց տերևները չեն թափվում: Նա, ով կճանաչի դրանք, մահ չի ճաշակի:
23 Աշակերտներն ասացին Հիսուսին. Ասա մեզ, ինչի՞ է նման երկնային արքայությունը: Նա ասաց նրանց. Այն նման է մամանեխի հատիկին, ամենափոքրին բոլոր սերմերի մեջ: Իսկ երբ նա ընկնում է մշակված հողի վրա, նա մեծ ճյուղ է տալիս (և) ապաստարան է դառնում երկնային թռչունների համար:
24 Մարիամն ասաց Հիսուսին. Ու՞մ են նման քո աշակերտները: Նա ասաց. Նրանք նման են փոքր երեխաների, ովքեր տեղ են բռնել մի դաշտում, որն իրենց չի պատկանում: Երբ գան դաշտի տերերը, նրանք կասեն. Վերադարձրեք մեզ մեր դաշտը: Նրանք կմերկանան նրանց առջև, որպեսզի այն թողնեն նրանց և տերերին վերադարձնեն դաշտը:
25 Այդ պատճառով ասում եմ ես. Եթե տանտերը գիտի, որ գալիս է գողը, նա անքուն կմնա այնքան, մինչև որ նա գա, և նա թույլ չի տա նրան մտնել իր տուն իր արքայությունը, որպեսզի տանի իր իրերը: Եվ դուք էլ արթուն մնացեք աշխարհի առջև, գոտեպնդվեք մեծ ուժով, որպեսզի ավազակները ձեզ հասնելու ճանապարհները չգտնեն: Քանզի պետքականը, որ դուք սպասում եք, կգտնվի:
26 Երնե՜կ ձեր մեջ գիտակ մեկը լիներ: Երբ բերքը հասներ, նա կգար շտապ` նրա մանգաղը նրա ձեռքին, — (և) կհավաքեր այն: Ով ականջներ ունի լսելու, թող լսի՛:
27 Հիսուս տեսավ նորածինների, որ կաթ էին ծծում: Նա ասաց իր աշակերտներին. Այս նորածինները, որ կաթ են ծծում, նման են նրանց, ովքեր արքայություն են մտնում: Աշակերտներն ասացին նրան. Ուրեմն ի՞նչ է, եթե մենք նորածիններ ենք, մենք արքայությու՞ն կմտնենք: Հիսուս ասաց նրանց. Երբ դուք սարքեք երկուսը մեկ, և երբ դուք ներսը կսարքեք ինչպես դուրսը, և դուրսը կսարքեք ինչպես ներսը, և վերևը կսարքեք ինչպես ներքևը, և երբ տղամարդուն ու կնոջը կսարքեք մեկ, որպեսզի տղամարդը չլինի տղամարդ և կինը չլինի կին, երբ դուք աչքերի տեղ աչք սարքեք, և ձեռքերի տեղ ձեռք, և ոտքերի տեղ ոտք, և դեմքերի տեղ դեմք, — դուք (արքայություն) կմտնեք:
28 Հիսուս ասաց. Ես կընտրեմ ձեզ մեկին հազարից և երկուսին տաս հազարից, և նրանք կկանգնեն որպես մեկ:
29 Աշակերտներն ասացին նրան. Ցույց տուր մեզ այն տեղը, որտեղ դու ես, քանզի մեզ անհրաժեշտ է գտնել այն: Նա ասաց նրանց. Ով ականջներ ունի լսելու, թող լսի’: Լույս կա լուսավորված մարդու ներսում, և այն լուսավորում է ամբողջ աշխարհը: Եթե նա չի լուսավորում, ուրեմն` մթություն:
30 Հիսուս ասաց. Սիրիր քո եղբորն, ինչպես քո հոգուն: Պահպանիր նրան, որպես աչքիդ լույսը:
31 Հիսուս ասաց. Ոստիկը եղբորդ աչքում տեսնում ես, իսկ գերանը քո աչքում չես տեսնում: Երբ որ հանես գերանը քո աչքից, այնժամ կտեսնես, թե ինչպես հանես ոստիկը քո եղբոր աչքից:
32 Եթե դուք ծոմ չպահեք աշխարհից, դուք արքայություն չեք գտնի: Եթե շաբաթը շաբաթ չանեք, դուք չեք տեսնի Հորը:
33 Հիսուս ասաց. Ես կանգնեցի աշխարհի կենտրոնում, և ես մարմնավորված հայտնվեցի նրանց: Ես բոլոր նրանց հարբած գտա, ես չգտա ոչ ոգու ծարավի, և իմ հոգին թախծեց մարդկային զավակների համար: Քանզի կույր են նրանք իրենց սրտի մեջ և նրանք չեն տեսնում, որ աշխարհ են գալիս դատարկ; նրանք փնտրում են, թե ինչպես նորից դատարկ հեռանան աշխարհից: Բայց հիմա նրանք հարբած են: Երբ հրաժարվեն իրենց գինուց, այնժամ կապաշխարեն:
34 Հիսուս ասաց. Եթե մարմինը ծնվել է հանուն հոգու, դա` հրաշք է: Իսկ եթե հոգին է ծնվել հանուն մարմնի, դա` հրաշքների հրաշք է: Բայց ես, ես զարմանում եմ, թե ինչպես է այդքան մեծհարստությունը բանտարկվել այդպիսի աղքատության մեջ:
35 Հիսուս ասաց. Այնտեղ, որտեղ երեք աստված կա, այնտեղ աստվածներն են: Այնտեղ, որտեղ երկու կամ մեկ, ես նրա հետ եմ:
36 Հիսուս ասաց. Չկա մարգարե, որ ընդունված է իր բնակավայրում: Բժիշկը չի բուժում նրանց, ովքեր ճանաչում են իրեն:
37 Հիսուս ասաց. Բարձր սարի վրա կառուցած քաղաքը չի կարող շուտ ընկնել, և չի կարող գաղտնի լինել:
38 Հիսուս ասաց. Այն, ինչ լսում ես քո ականջով, քո տանիքներից ավետիր ուրիշ ականջների: Քանզի ոչ ոք չի վառում կանթեղը (և) դնում ամանի տակ և ոչ ոք չի թաքցնում այն գաղտնի տեղում, այլ դնում է պատվանդանի վրա, որպեսզի բոլորը, ով ներսուդուրս է անում, տեսնեն նրա լույսը:
39 Հիսուս ասաց. Եթե կույրն առաջնորդում է կույրին, երկուսն էլ ընկնում են փոսը:
40 Հիսուս ասաց. Անհնար է, որ ինչ-որ մեկը մտնի ուժեղի տուն և ուժով հաղթի նրան, եթե չկապի նրա ձեռքերը: (Միայն) այդպես նա կթալանի նրա տունը:
41 Հիսուս ասաց. Մի՛ հոգացեք առավոտից երեկո և երեկոյից առավոտ, թե ինչ եք հագնելու:
42 Նրա աշակերտները հարցրեցին. Ե՞րբ դու կհայտնվես մեզ և ե՞րբ մենք կտեսնենք քեզ: Հիսուս ասաց. Երբ դուք մերկանաք և չամաչեք դրանից, և վերցնեք ձեր հագուստները, դնեք ձեր ոտքերի մոտ, փոքր երեխաների պես տրորեք դրանք, այդժամ (դուք կտեսնեք) որդուն նրա, ով կենդանի է, և դուք չեք վախենա:
43 Հիսուս ասաց. Բազմիցս դուք ցանկացել եք լսել այս խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, և դուք չունեք ուրիշին, ումից (կարող եք) լսել դրանք: Կգան օրեր` դուք կփնտրեք ինձ, դուք չեք գտնի ինձ:
44 Հիսուս ասաց. Փարիսեցիներն ու դպիրները վերցրել են գիտության բանալիները: Նրանք թաքցրել են դրանք և ներս չեն մտել և ով ցանկացել է մտնել, նրանց էլ չեն թողել: Իսկ դուք իմաստուն եղեք օձերի պես, և մաքուր, աղավնիների պես:
45 Հիսուս ասաց. Խաղողի վազը տնկել էին առանց Հոր, և այն չզորացավ: Նրան արմատահան կանեն, և այն կզոհվի:
46 Հիսուս ասաց. Նա, ով ունի իր ձեռքի մեջ, — նրան էլի կտան, և նա, ով չունի այն քիչն, ինչ ունի, — նրանից կխլեն:
47 Հիսուս ասաց. Անցորդ եղեք:
48 Նրա աշակերտներն ասացին նրան. Ո՞վ ես դու, որ ասում ես մեզ այդ: (Հիսուս ասաց նրանց). Նրանից, ինչ ես ասում եմ ձեզ, դուք կիմանաք, թե ով եմ ես: Բայց դուք դարձել եք ինչպես հրեաներ, քանզի նրանք սիրում են ծառը (և) ատում են նրա միրգը, նրանք սիրում են միրգը (և) ատում են ծառը:
49 Հիսուս ասաց. Նա, ով վատաբանեց Հորը, — կներվի, և նա, ով վատաբանեց Որդուն, — նա էլ կներվի: Բայց նա, ով վատաբանել է Սուրբ Հոգուն, — չի ներվի ոչ երկրի վրա, և ոչ երկնքում:
50 Հիսուս ասաց. Չեն հավաքում խաղող մամխենուց և թուզ չեն քաղում ուղտի տատասկներից: Դրանք բերքատու չեն: Բարի մարդը բարիք է դուրս բերում իր գանձից: Չար մարդը չարիք է դուրս բերում իր չար գանձից, որը նրա սրտում է, (և) նա ասում է վատ բաներ, քանզի սրտի առատությունից նա չարիք է դուրս բերում:
51 Հիսուս ասաց. Ադամից մինչև Հովհաննես Մկրտիչ կնոջից ծնվածների մեջ չկա մեկը Հովհաննես Մկրտչից վեր, այնպես որ նրա աչքերը չպետք է խոնարհ լինեն: Բայց ես նաև ասացի. Ձեզանից նա, ով նորից երեխա կդառնա,- կճանաչի (Հոր) արքայությունն ու կդառնա Հովհաննեսից բարձր:
52 Հիսուս ասաց. Հնարավոր չէ մարդուն երկու ձի հեծնել, քաշել երկու աղեղ, և հնարավոր չէ ծառայինծառայել երկու տիրոջ. կամ էլ նա կմեծարի մեկին և կկոպտի մյուսին: Ոչ ոգ, ով խմում է հին գինի, չի ձգտում իսկույնևեթ երիտասարդ գինի խմել: Եվ չեն լցնում ջահել գինին հին տիկերի մեջ, որպեսզի նրանք չպատռվեն, և չեն լցնում հին գինին նոր տիկերի մեջ, որպեսզի այն չփչացնեն: Նոր հագուստի վրա հին կարկատան չեն դնում, քանզի չի համապատասխանի:
53 Հիսուս ասաց. Եթե երկուսը մի տան մեջ խաղաղության մեջ են իրար հետ, նրանք կասեն սարին. Փոխի’ր տեղդ, — և սարը կտեղափոխվի:
54 Հիսուս ասաց. Օրհնված են միակներն ու ընտրյալները, քանզի դուք կգտնեք արքայությունը, քանզի դուք այնտեղից եք (և) նորից այնտեղ կվերադառնաք:
55 Հիսուս ասաց. Եթե ձեզ ասում են. Որտեղի՞ց եք սերում. – ասացեք նրանց. Մենք եկել ենք լույսից, այնտեղից, որտեղ լույսը գոյացավ ինքն իրեն, հաստատեց ինքն իրեն և հայտնվեց իրենց պատկերով: Երբ ձեզ հարցնեն. “Այդ դու՞ք եք”, — ասացեք. Մենք նրա զավակներն ենք, և մենք կենդանի Հոր ընտրյալներն ենք: Եթե ձեզ հարցնում են; Ո՞րն է ձեր Հոր նշանը, որը ձեր մեջ է, — ասացեք նրանց. Դա շարժումն է և հանգիստը:
56 Նրա աշակերտներն ասացին նրան. Ե՞րբ կգա հանգիստը նրանց, ով մեռյալներ են: Եվ ե՞րբ է նոր աշխարհը գալու: Նա ասաց նրանց. Այն (հանգիստը), որին դուք սպասում եք, եկել է, բայց դուք չճանաչեցիք նրան:
57 Նրա աշակերտներն ասացին նրան. Քսան և չորս մարգարեներ արտահայտվել են Իսրայելի մեջ, և նրանք բոլորն ասել են քո մասին: Նա ասաց նրանց. Դուք թողել եք նրան, ով կենդանի է ձեր առջև, և խոսում եք մեռյալների մասին:
58 Նրա աշակերտներն ասացին նրան. Թլպատումն օգտակա՞ր է, թե՞ ոչ: Նա ասաց նրանց. Եթե այն օգտակար լիներ, նրանց հայրը կբեղմնավորեր նրանց նրանց մոր մեջ թլպատված: Բայց հոգու մեջ իսկական թլպատումը լիակատար օգուտ է հայտնաբերել:
59 Հիսուս ասաց. Օրհնված են աղքատները, քանզի ձերն է` երկնային արքայությունը:
60 Հիսուս ասաց. Նա, ով չի ատել իր հորն ու իր մորը, իմ աշակերտը լինել չի կարող, և նա, ով չի ատել իր եղբայրներին և քույրերին և չի տարել իր խաչն ինչպես ես, ինձ արժանի չի դառնա:
61 Հիսուս ասաց. Նա, ով ճանաչել է աշխարհը, դիակ է գտել, և նա, ով դիակ է գտել` աշխարհն արժանի չէ նրան:
62 Հիսուս ասաց. Հոր արքայությունը նման է մի մարդու, ով (լավ) սերմեր ունի: Նրա թշնամին եկավ գիշերը, և լավ սերմերի հետ մեկտեղ մոլախոտ ցանեց: Մարդը նրանց (ծառաներին) չթողեց, որ մոլախոտը պոկեն: Նա ասաց նրանց. Մի’ եկեք, որ մոլախոտի հետ մեկտեղ ցորեն չպոկեք: Քանզի հունձի օրը մոլախոտը կաճի, և այն կպոկեն ու կայրեն:
63 Հիսուս ասաց. Օրհնյալ է մարդ, ով մաքառել է. Նա գտել է կյանքը:
64 Հիսուս ասաց. Քանի դեռ կենդանի եք, փնտրեք նրան, ով կենդանի է, որպեսզի չմեռնեք` փնտրեք տեսնե՛լ նրան: Եվ դուք չեք կարող տեսնել սամարացու, ով գառը վերցրել ուսերին (և) մտնում է Հրեաստան: Նա ասաց իր աշակերտներին. (Ինչու՞) է նա գառան հետ:Նրանք ասացին նրան. Որպեսզի սպանի նրան և ուտի նրան: Նա ասաց նրանց. Քանի նա կենդանի է, նա նրան չի ուտի, բայց (միայն) եթե նա սպանի նրան, (և) նա(գառը) դառնա դիակ: Նրանք ասացին. Այլ կերպ նա չի կարող հարվածել: Նա ասաց նրանց. Դուք նույնպես փնտրեք ձեր համար տեղ հանգստի մեջ, որպեսզի չդառնաք դիակ և ձեզ չուտեն:
65 Հիսուս ասաց. Երկուսը կհանգստանան մահճի վրա. Մեկը կմեռնի, մյուսը կենդանի կմնա: Սալոմեն ասաց. Ո՞վ ես դու, Վարպետ, և ու՞մ (որդին) ես: Դու ելար իմ մահիճը, և դու կերար իմ սեղանից: Հիսուս ասաց նրան. Ես նա եմ, ով սերվել է նրանից, ով ամբողջն է; ինձ տրված է այն, ինչ պատկանում է իմ Հորը: (Սալոմեն ասաց). Ես քո աշակերտն եմ: (Հիսուս ասաց նրան).Այդ պատճառով ես ասում եմ հետևյալը. Եթե մեկն ամբողջություն է, նա կլցվի լույսով, բայց, երբ մեկը մասնատվի, կլցվի մութով:
66 Հիսուս ասաց. Ես նրանց եմ բացահայտում իմ գաղտնիքները, ովքեր արժանի են: Բայց, ինչ որ անելու է աջ ձեռքը, — թող ձախ ձեռքը չիմանա այն, թե ինչ է անում նա:
67 Հիսուս ասաց. Կար մի հարուստ մարդ, ով շատ բարիք ուներ: Նա ասաց. Ես օգտագործում եմ իմ բարիքը, որպեսզի ցանեմ, հավաքեմ, տնկեմ, լցնեմ ամբարներս պտուղներով, որպեսզի ոչ մի բանի կարիք չունենամ: Ահա թե ինչի մասին էր մտածում նա իր սրտոում: Եվ նույն գիշեր նա մեռավ: Նա, ով ականջներ ունի, թող լսի՛:
68 Հիսուս ասաց. Մի մարդ հյուրեր ուներ, և, երբ ընթրիքը պատրաստ էր, նա ուղարկեց իր ծառային, որ նա հրավիրի հյուրերին: Նա գնաց առաջինի մոտ, նա ասաց նրան. Իմ տերը հրավիրում է քեզ: Նա ասաց. Ես դրամ եմ պատրաստել առևտրականների համար, նրանք գալու են երեկոյան, ես գնալու եմ նրանց առաջադրանքներ տալու: Ես հրաժարվում եմ ընթրիքից: Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան. Իմ տերը հրավիրում է քեզ: Նա ասաց նրան. Ես տուն եմ գնել, և ինձ կանչում են ցերեկը: Ես ժամանակ չեմ ունենա: Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան. Իմ տերը հրավիրում է քեզ: Նա ասաց նրան. Իմ ընկերոջ հարսանիքն է, և ես ընթրիք եմ կազմակերպում: Ես գալ չեմ կարող: Ես հրաժարվում եմ ընթրիքից: Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան. Իմ տերը հրավիրում է քեզ: Նա ասաց նրան. Ես մի գյուղ եմ առել, գնում եմ հարկը հավաքելու: Ես գալ չեմ կարող: Ես հրաժարվում եմ: Ծառան եկավ և ասաց տիրոջը. Նրանք, ում դու հրավիրել էիր ընթրիքի, հրաժարվեցին: Տերն ասաց ծառային. Գնա փողոց, ում կգտնես, հրավիրիր ընթրիքի: Գնորդներն ու առևտրականներն իմ Հոր տեղերը չեն մտնի:
69 Նա ասաց. Մի բարի մարդ խաղողի այգի ուներ: Նա տվեց այն աշխատավորներին, որ նրանք մշակեն այն և որ նա բերք ստանա: Նա ուղարկեց իր ծառային, որպեսզի աշխատավորները նրան տան խաղողի այգու բերքը: Նրանք բռնեցին նրան, նրանք ծեծեցին նրան, ևս մի փոքր` և նրանք կսպանեին նրան: Ծառան եկավ և պատմեց տիրոջը: Նրա տերն ասաց. Միգուցէ նրանք չճանաչեցին նրան: Նա ուղարկեց ուրիշ ծառայի: Աշխատավորները նրան էլ ծեծեցին: Այդժամ տերն ուղարկեց իր որդուն, ասելով. “Զավակիս հարգանք կցուցաբերեն”: Այդ աշխատավորները, երբ իմացան, որ դա խաղողի այգու ժառանգորդն է, բռնեցին և սպանեցին նրան: Ով ականջներ ունի, թող լսի՛:
70 Հիսուս ասաց. Ցույց տուր ինձ այն քարը, որ շինարարները մի կողմ են նետել: Դա` անկյունաքար է:
71 Հիսուս ասաց. Նա, ով ամեն ինչ գիտի, բայց չի բավարարում ինքն իրեն, — ծայրահեղ կարիքավոր է:
72 Հիսուս ասաց. Օրհնված եք դուք, երբ ձեզ ատում են (և) ձեզ հետապնդում են: Եվ տեղ չեն գտնի այնտեղ, որտեղ ձեզ հետապնդել են:
73 Հիսուս ասաց. Օրհնված են նրանք, ում հետապնդել են իրենց սրտում; այդ նրանք են, ովքեր Հորը ճշմարտության մեջ են ճանաչել: Օրհնված են սովյալները, որովհետև ով ցանկանում է, նրա որովայնը կհագենա:
74 Հիսուս ասաց. Երբ դուք ծնում եք դա ձեր մեջ, այն, ինչ դուք ունեք, կփրկի ձեզ: Եթե դուք չունեք դա ձեր մեջ, այն, ինչ չունեք ձեր մեջ, կսպանի ձեզ:
75 Հիսուս ասաց. Ես կավերեմ (այդ) տունը, և չկա ոչ ոք, ով կկարողանա սարքել այն (կրկին):
76 (Մի մարդ ասաց) նրան. Ասա իմ եղբայրներին, որ իմ հոր իրերը կիսեն ինձ հետ: Նա ասաց նրան. Ով մարդ, ո՞վ է ստեղծել ինձ որպես նա, ով բաժանում է: Նա շուռ եկավ դեպի իր աշակերտներն ու ասաց նրանց. Չե’մ դառնա ես նա, ով բաժանում է:
77 Հիսուս ասաց. Հունձը շատ է, իսկ աշխատողները քիչ: Խնրդեք ուրեմն տիրոջը, որ նա հնձվորներ ուղարկի:
78 Նա ասաց. Տեր, շատերը կան աղբյուրի շուրջ, բայց աղբյուրը ցամաք է:
79 Հիսուս ասաց. Շատերն են կանգնաց դռան առջև, բայց միակն են նրանք, ովքեր հարսանեաց պալատ կմտնեն:
80 Հիսուս ասաց. Հոր արքայությունը նման է շատ ապրանք ունեցող առևտրականի, ով մարգարիտ է տեսել: Այդ առևտրականը շրջահայաց էր. Նա ծախեց իր ապրանքները (և) գնեց այդ միակ մարգարիտն իր համար: Դուք նույնպես` փնտրեք նրա (Հոր) գանձը, որը ճշմարիտ է, որը տևական է, որը չի ուտի ցեցը, և չի վնասի որդը:
81 Հիսուս ասաց. Ես` լույս եմ, որ ամենի վրա է: Ես` ամեն ինչ եմ. Ամեն ինչ դուրս է եկել ինձանից և ինձ է վերադառնում: Կտրիր ծառը` ես այնտեղ եմ; բարձրացրու քարը, և կգտնես ինձ այնտեղ:
82 Հիսուս ասաց. Ինչու՞ դուք դաշտ գնացիք: Որպեսզի տեսնեք եղեգ, որ քամի՞ն է տատանում, և տեսնել մարդու, ով նուրբ շորե՞ր է հագնում: (Տեսեք, ձեր) արքաներն ու ձեր երևելիները` այդ նրանք են նուրբ շորեր հագնում, և նրանք չեն կարողանում ճանաչել ճշմարտությունը:
83 Ամբոխի միջի կինն ասաց նրան. Օրհնված է արգանդը, որ կրել է քեզ, և (կուրծքը), որ սնուցել է քեզ: Նա ասաց նրան. Օրհնված են նրանք, ովքեր լսել են Հոր խոսքը (և) պահպանել են այն ճշմարտության մեջ: Քանզի կգան օրեր, երբ դուք կասեք. Օրհնված է արգանդը, որ չի ծնել, և կուրծքը, որ կաթ չի տվել:
84 Հիսուս ասաց. Նա, ով ճանաչել է աշխարհը, հայտնաբերել է մարմինը, բայց նա, ով հայտնաբերել է մարմինը, — աշխարհն արժանի չէ նրան:
85 Հիսուս ասաց. Նա, ով հարստացել է, թող թագավորի, և նա, ով հզոր է, թող հրաժարվի:
86 Հիսուս ասաց. Նա, ով մոտ է ինձ, մոտ է կրակին, և ով հեռու է ինձանից, հեռու է արքայությունից:
87 Հիսուս ասաց.Մարդկանց պատկերները տեսանելի են, բայց լույսը, որ նրանց մեջ է, թաքնված է Հորպատկերի լույսի մեջ:Նա (Հայրը) ակնհայտ է, բայց նրա կերպարը թաքնված է նրա լույսի պատճառով:
88 Հիսուս ասաց. Երբ դուք տեսնում եք ձեր նմանին, դուք երջանիկ եք: Բայց երբ տեսնեք ձեր իսկ պատկերները, որ եղել են ձեզանից առաջ, — նրանք չեն մեռնում և ի հայտ չեն գալիս, — դեռ որքա՞ն բաներ եք դուք հղանալու:
89 Հիսուս ասաց. Ադամը սերում էր մեծ ուժից և մեծ հարստությունից, բայց նա արժանի չէր ձեզ: Քանզի եթե արժանի լիներ, մահ չէր ճաշակի:
90 Հիսուս ասաց. (Աղվեսներն իրենց որջն ունեն), և թռչուններն (իրենց) բույնն ունեն, իսկ մարդու Որդին չունի տեղ, որ խոնարհի իր գլուխն (ու) հանգստանա:
91 Հիսուս ասաց. Թշվառ է մարմինը, որը կախված է այլ մարմնից, և թշվառ է հոգին, որը կախված է այս երկուսից:
92 Հիսուս ասաց. Ավետիչները կգան ի ձեզ և մարգարեները, և կտան նրանք ձեզ այն, ինչը ձերն է, և դուք նույնպես տվեք նրանց այն, ինչ ունեք, և ասեք ձեզ. Ե՞րբ են գալու նրանք և վերցնելու այն, ինչ իրենցն է:
93 Հիսուս ասաց. Ինչու՞ եք դուք լվանում գավաթի ներսը (և) չեք հասկանում, որ նա, ով սարքել է ներսը, սարքել է նաև դուրսը:
94 Հիսուս ասաց. Եկեք ինձ մոտ, քանզի իմ լուծը` բարիք է և իշխությունն իմ հեզահամբույր է, և դուք ձեզ հանգիստ կգտնեք:
95 Նրանք ասացին նրան. Ասա մեզ, ով ես դու, որ մենք հավատանք քեզ: Նա ասաց նրանց. Դուք քննում եք երկնքի ու երկրի երեսը, բայց չճանաչեցիք նրան, ով ձեր առջև է, — և դուք չգիտեք, ինչպես քննել ներկա պահը:
96 Հիսուս ասաց. փնտրեք և կգտնեք: Այն, ինչի մասին դուք հարցրեցիք նախկինում, — ես չասացի ձեզ: Հիմա ես ցանկանում եմ ասել, բայց դուք չեք փնտրում այլևս:
97 Այն, ինչ սրբություն է, շներին մի տվեք, որպեսզի նրանք այն կեղտը չգցեն: Խոզերի առջև մարգարիտ մի լցրեք, որպեսզի նրանք այն ոտքի կոխան չանեն:
98 Հիսուս (ասաց). Նա, ով փնտրում է, կգտնի, և նրան, (ով թակում է), կբացվի:
99 (Հիսուս ասաց). Եթե դրամ ունեք, տոկոսով մի՛ տվեք, այլ տվեք նրան, ումից հետ չեք կարող վերցնել:
100 Հիսուս (ասաց). Հոր (Արքայությունը) նման է մի կնոջ, ով վերցրեց մի քիչ թթխմոր, (խառնեց) այն խմորին (և) մեծ-մեծ հացեր թխեց: Ով ականջներ ունի, թող լսի՛:
101 Հիսուս ասաց. (Հոր) Արքայությունը նման է մի կնոջ, ով ալյուրով լիքը մի սափոր է տանում: Քանի դեռ հեռու էր տանից, սափորի բռնակը կոտրվեց և ալյուրը կնոջ հետևից թափվեց ճանապարհին: Նա չգիտեր (այդ մասին), նա չնկատեց թափվելը: Երբ նա տուն հասավ և ցած դրեց սափորը, նա տեսավ, որ այն դատարկ է:
102 Հիսուս ասաց. Հոր Արքայությունը նման է մարդու, ով ցանկանում է հզոր մեկին սպանել: Իր տանը նա թուրը հանեց, նա մխրճեց այն պատի մեջ, որպեսզի գիտենա, կլինի՞ ամուր արդյոք ձեռքն իր: Հետո նա սպանեց հզորին:
103 Աշակերտները ասացին նրան. Քո եղբայրներն ու քո մայրը դրսում են: Նա ասաց նրանց. Նրանք, ովքեր այստեղ են, ովքեր իմ Հոր կամքն են կատարում, — իմ եղբայրներն են ու իմ մայրը: Այդ նրանք են, որ կմտնեն Արքայությունն իմ Հոր:
104 Հիսուսին մի ոսկեդրամ ցույց տվեցին և ասացին նրան. Նրանք, ովքեր պատկանում են Կեսարին, հարկ են պահանջում մեզանից: Նա ասաց նրանց. Տվեք Կեսարին այն, ինչ պատկանում է Կեսարին, տվեք Աստծոն այն, ինչ Աստծոն է պատկանում, և ինձ տվեք այն, ինչ իմն է:
105 Նա, ով չի ատել իր հորն ու մորն, ինչպես ես, չի կարող իմ (աշակերտը) լինել, և նա, ով չի սիրել իր հորն ու մորն, ինչպես ես, չի կարող իմ աշակերտը լինել: Իմ մոր համար […], բայց իմ ճշմարիտ մայրը կյանք է տվել ինձ:
106 Հիսուս ասաց. Վա՜յ նրանց, փարիսեցիներին: Քանզի նրանք նման են շանը, որ քնում է ցուլերի մսուրի վրա: Ոչ ինքն է ուտում, ոչ էլ թողնում է, որ ցուլերն ուտեն:
107 Հիսուս ասաց. Երանի մարդուն, ով գիտի, թե երբ են հարձակվելու խռովարարները: Նա կարող է վեր կենալ, հավաքել իր լավագույն ուժերը և նախապատրաստվել, մինչև նրանց գալը:
108 Նրանք ասացին (նրան). Գնանք աղոթենք և ծոմ պահենք այսօր: Հիսուս ասաց. Իսկ ո՞րն է մեղքը, որ ես գործել եմ կամ որին ես տրվել եմ: Ավելի լավ է, երբ փեսացուն դուրս գա հարսանեաց սենյակից, այդժամ թող նրանք աղոթեն ու ծոմ պահեն:
109 Հիսուս ասաց. Նա, ով ճանաչի հորն ու մորը, — նրան կանվանեն պոռնիկի զավակ:
110 Հիսուս ասաց. Երբ դուք երկուսը մեկ սարքեք, դուք Ադամորդի կդառնաք, և, եթե ասեք սարին. Շարժվի’ր, այն կտեղաշարժվի:
111 Հիսուս ասաց. Արքայությունը նման է հովվի, ով ունի հարյուր ոչխար: Նրանցից մեկը, ամենամեծը, մոլորվել էր: Նա թողեց իննսուիննին (և) սկսեց փնտրել մեկին, մինչև գտավ նրան: Այդքան չարչարվելուց հետո, նա ասաց ոչխարին. Ես քեզ սիրում եմ ավելի, քան իննսունիննին:
112 Հիսուս ասաց. Նա, ով խմել է իմ շուրթերից, կդառնա ինձ նման: Ես նույնպես, ինքս կդառնամ նա, և գաղտնիքը կբացահայտվի նրան:
113 Հիսուս ասաց. Արքայությունը նման է մի մարդու, ով իր դաշտում թաղված գանձ ուներ, բաձց չգիտեր այդ մասին: Եվ երբ նա մահացավ, նա թողեց այն իր (որդուն): Որդին նույնպես չգիտեր այդ մասին: Նա ստացավ այդ դաշտը (և) վաճառեց այն: Գնորդը գնաց փորելու, գտավ գանձը,և սկսեց տոկոսով փող տալ (նրանց, ում) ուզեց:
114 Հիսուս ասաց. Նա, ով գտավ աշխարհը և հարստացավ, թող հրաժարվի աշխարհից:
115 Հիսուս ասաց. Երկինքը, ինչպես և երկիր, կփակվեն ձեր առջև, և նա, ով կենդանի է Կենդանի Մեկից, մահ չի տեսնի: Չի՞ ասում Հիսուս. Նա, ով գտավ ինքն իրեն, — աշխարհն արժանի չէ նրան:
116 Հիսուս ասաց. Վա՜յ այն մարմնին, որը կախված է հոգուց; վա՜յ այն հոգուն, որը կախված է մարմնից:
117 Աշակերտները հարցրեցին նրան. Ե՞րբ է արքայությունը գալու: (Հիսուս ասաց). Այն չի գալիս, երբ սպասում են: Չեն ասի. Ահա, այստե՜ղ է, — կամ. Ահա, այնտե՜ղ է: — Բայց Հոր Արքայությունը սփռվում է երկրով մեկ, և մարդիկ չեն տեսնում այն:
118 Սիմոն Պետրոսն ասաց. Թող Մարիամը հեռանա մեզանից, քանզի կանայք արժանի չեն կյանքի: Հիսուս ասաց. Տեսեք, ես կուղղորդեմ նրան, որպեսզի սարքեմ այր, որպեսզի նա նույնպես կենդանի հոգի դառնա, ինչպես դուք, այրերդ: Քանզի յուրաքանչյուր կին, ով իրեն այր կդարձնի, կմտնի Երկնային Արքայություն:
Евангелие от Фомы
Это тайные слова, которые сказал Иисус живой и которые записал Дидим Иуда Фома. И он сказал: Тот, кто обретает истолкование этих слов, не вкусит смерти.
1. Иисус сказал: Пусть тот, кто ищет, не перестает искать до тех пор, пока не найдет, и, когда он найдет, он будет потрясен, и, если он потрясен, он будет удивлен, и он будет царствовать над всем.
2. Иисус сказал: Если те, которые ведут вас, говорят вам: Смотрите, царствие в небе! - тогда птицы небесные опередят вас. Если они говорят вам, что оно - в море, тогда рыбы опередят вас. Но царствие внутри вас и вне вас.
3. Когда вы познаете себя, тогда вы будете познаны и вы узнаете, что вы - дети Отца живого. Если же вы не познаете себя, тогда вы в бедности и вы - бедность.
4. Иисус сказал: Старый человек в его дни не замедлит спросить малого ребенка семи дней о месте жизни, и он будет жить. Ибо много первых будут последними, и они станут одним. (5.)Иисус сказал: Познай то, что (или того, кто) перед Лицом твоим, и то, что скрыто (или тот, кто скрыт) от тебя,- откроется тебе. Ибо нет ничего тайного, что не будет явным.
6. Ученики его спросили его; они сказали ему: Хочешь ли ты, чтобы мы постились, и как нам молиться, давать милостыню и воздерживаться в пище? Иисус сказал: Не лгите, и то, что вы ненавидите, не делайте этого. Ибо все открыто перед небом. Ибо нет ничего тайного, что не будет явным, и нет ничего сокровенного, что осталось бы нераскрытым. (7.) Иисус сказал: Блажен тот лев, которого съест человек, и лев станет человеком. И проклят тот человек, которого съест лев, и лев станет человеком.
8. И он сказал: Человек подобен мудрому рыбаку, который бросил свою сеть в море. Он вытащил ее из моря, полную малых рыб; среди них этот мудрый рыбак нашел большую (и) хорошую рыбу. Он выбросил всех малых рыб в море, он без труда выбрал большую рыбу. Тот, кто имеет уши слышать, да слышит!
9. Иисус сказал: Вот, сеятель вышел, он наполнил свою руку, он бросил (семена). Но иные упали на дорогу, прилетели птицы, поклевали их. Иные упали на камень, и не пустили корня в землю, и не послали колоса в небо. И иные упали в терния, они заглушили семя, и червь съел их. И иные упали на добрую землю и дали добрый плод в небо. Это принесло шестьдесят мер на одну и сто двадцать мер на одну.
10 Иисус сказал: Я бросил огонь в мир, и вот я охраняю его, пока он не запылает.
11. Иисус сказал: Это небо прейдет, и то, что над ним, прейдет, и те, которые мертвы, не живы, и те, которые живы, не умрут.
12. В (те) дни вы ели мертвое, вы делали его живым. Когда вы окажетесь в свете, что вы будете делать? В этот день вы - одно, вы стали двое. Когда же вы станете двое, что вы будете делать?
13. Ученики сказали Иисусу: Мы знаем, что ты уйдешь от нас. Кто тот, который будет большим над нами? Иисус сказал им: В том месте, куда вы пришли, вы пойдете к Иакову справедливому, из-за которого возникли небо и земля.
14. Иисус сказал ученикам своим: Уподобьте меня, скажите мне, на кого я похож. Симон Петр сказал ему: Ты похож на ангела справедливого. Матфей сказал ему: Ты похож на философа мудрого. Фома сказал ему: Господи, мои уста никак не примут сказать, на кого ты похож. Иисус сказал: Я не твой господин, ибо ты выпил, ты напился из источника кипящего, который я измерил. И он взял его, отвел его (и) сказал ему три слова. Когда же Фома пришел к своим товарищам, они спросили его: Что сказал тебе Иисус? Фома сказал им: Если я скажу вам одно из слов, которые он сказал мне, вы возьмете камни, бросите (их) в меня, огонь выйдет из камней (и) сожжет вас.
15. Иисус сказал: Если вы поститесь, вы зародите в себе грех, и, если вы молитесь, вы будете осуждены, и, если вы подаете милостыню, вы причините зло вашему духу. И если вы приходите в какую-то землю и идете в селения, если вас примут, ешьте то, что вам выставят. Тех, которые среди них больны, лечите. Ибо то, что войдет в ваши уста, не осквернит вас, но то, что выходит из ваших уст, это вас осквернит.
16. Иисус сказал: Когда вы увидите того, который не рожден женщиной, падите ниц (и) почитайте его; он - ваш Отец.
17. Иисус сказал: Может быть, люди думают, что я пришел бросить мир в мир, и они не знают, что я пришел бросить на землю разделения, огонь, меч, войну. Ибо пятеро будут в доме: трое будут против двоих и двое против троих. Отец против сына и сын против отца; и они будут стоять как единственные.
18. Иисус сказал: Я дам вам то, чего не видел глаз, и то, чего не слышало ухо, и то, чего не коснулась рука, и то, что не вошло в сердце человека.
19. Ученики сказали Иисусу: Скажи нам, каким будет наш конец. Иисус сказал: Открыли ли вы начало, чтобы искать конец? Ибо в месте, где начало, там будет конец. Блажен тот, кто будет стоять в начале: и он познает конец, и он не вкусит смерти.
20. Иисус сказал: Блажен тот, кто был до того, как возник.
21. Если вы у меня ученики (и) если слушаете мои слова, эти камни будут служить вам.
22. Ибо есть у вас пять деревьев в раю, которые неподвижны и летом и зимой, и их листья не опадают. Тот, кто познает их, не вкусит смерти.
23. Ученики сказали Иисусу: Скажи нам, чему подобно царствие небесное. Он сказал им: Оно подобно зерну горчичному, самому малому среди всех семян. Когда же оно падает на возделанную землю, оно дает большую ветвь (и) становится укрытием для птиц небесных.
24. Мария сказала Иисусу: На кого похожи твои ученики? Он сказал: Они похожи на детей малых, которые расположились на поле, им не принадлежащем. Когда придут хозяева поля, они скажут: Оставьте нам наше поле. Они обнажаются перед ними, чтобы оставить это им и дать им их поле.
25. Поэтому я говорю: Если хозяин дома знает, что приходит вор, он будет бодрствовать до тех пор, пока он не придет, и он не позволит ему проникнуть в его дом царствия его, чтобы унести его вещи. Вы же бодрствуйте перед миром, препояшьте ваши чресла с большой силой, чтобы разбойники не нашли пути пройти к вам. Ибо нужное, что вы ожидаете, будет найдено.
26. Да был бы среди вас знающий человек! Когда плод созрел, он пришел поспешно,- его серп в руке его,- (и) он убрал его. Тот, кто имеет уши слышать, да слышит!
27. Иисус увидел младенцев, которые сосали молоко. Он сказал ученикам своим: Эти младенцы, которые сосут молоко, подобны тем, которые входят в царствие. Они сказали ему: Что же, если мы - младенцы, мы войдем в царствие? Иисус сказал им: Когда вы сделаете двоих одним, и когда вы сделаете внутреннюю сторону как внешнюю сторону, и внешнюю сторону как внутреннюю сторону, и верхнюю сторону как нижнюю сторону, и когда вы сделаете мужчину и женщину одним, чтобы мужчина не был мужчиной и женщина не была женщиной, когда вы сделаете глаза вместо глаза, и руку вместо руки, и ногу вместо ноги, образ вместо образа,- тогда вы войдете в (царствие).
28. Иисус сказал: Я выберу вас одного на тысячу и двоих на десять тысяч, и они будут стоять как одно.
29. Ученики его сказали: Покажи нам место, где ты, ибо нам необходимо найти его. Он сказал им: Тот, кто имеет уши, да слышит! Есть свет внутри человека света, и он освещает весь мир. Если он не освещает, то - тьма.
30, Иисус сказал: Люби брата твоего, как душу твою. Охраняй его как зеницу ока твоего. 31. Иисус сказал: Сучок в глазе брата твоего ты видишь, бревна же в твоем глазе ты не видишь. Когда ты вынешь бревно из твоего глаза, тогда ты увидишь, как вынуть сучок из глаза брата твоего.
32. Если вы не поститесь от мира, вы не найдете царствия. Если не делаете субботу субботой, вы не увидите Отца.
33. Иисус сказал: Я встал посреди мира, и я явился им во плоти. Я нашел всех их пьяными, я не нашел никого из них жаждущим, и душа моя опечалилась за детей человеческих. Ибо они слепы в сердце своем и они не видят, что они приходят в мир пустыми; они ищут снова уйти из мира пустыми. Но теперь они пьяны. Когда они отвергнут свое вино, тогда они покаются.
34. Иисус сказал: Если плоть произошла ради духа, это - чудо. Если же дух ради тела, это - чудо из чудес. Но я, я удивляюсь тому, как такое большое богатство заключено в такой бедности.
35. Иисус сказал: Там, где три бога, там боги. Там, где два или один, я с ним.
36. Иисус сказал: Нет пророка, принятого в своем селении. Не лечит врач тех, которые знают его. 37. Иисус сказал: Город, построенный на высокой горе, укрепленный, не может пасть, и он не может быть тайным.
38. Иисус сказал: То, что ты услышишь твоим ухом, возвещай это другому уху с ваших кровель. Ибо никто не зажигает светильника (и) не ставит его под сосуд и никто не ставит его в тайное место, но ставит его на подставку для светильника, чтобы все, кто входит и выходит, видели его свет.
39. Иисус сказал: Если слепой ведет слепого, оба падают в яму.
40. Иисус сказал: Невозможно, чтобы кто-то вошел в дом сильного и взял его силой, если он не свяжет его руки. Тогда (лишь) он разграбит дом его.
41. Иисус сказал: Не заботьтесь с утра до вечера и с вечера до утра о том, что вы наденете на себя.
42. Ученики его сказали: В какой день ты явишься нам и в какой день мы увидим тебя? Иисус сказал: Когда вы обнажитесь и не застыдитесь и возьмете ваши одежды, положите их у ваших ног, подобно малым детям, растопчете их, тогда (вы увидите) сына того, кто жив, и вы не будете бояться.
43. Иисус сказал: Много раз вы желали слышать эти слова, которые я вам говорю, и у вас нет другого, от кого (вы можете) слышать их. Наступят дни - вы будете искать меня, вы не найдете меня.
44. Иисус сказал: Фарисеи и книжники взяли ключи от знания. Они спрятали их и не вошли и не позволили тем, которые хотят войти. Вы же будьте мудры, как змии, и чисты, как голуби.
45. Иисус сказал: Виноградная лоза была посажена без Отца, и она не укрепилась. Ее выкорчуют, (и) она погибнет.
46. Иисус сказал: Тот, кто имеет в своей руке,- ему дадут; и тот, у кого нет, то малое, что имеет,- у него возьмут.
47. Иисус сказал: Будьте прохожими.
48. Ученики его сказали ему: Кто ты, который говоришь нам это? (Иисус сказал им): Из того, что я вам говорю, вы не узнаете, кто я? Но вы стали как иудеи, ибо они любят дерево (и) ненавидят его плод, они любят плод (и) ненавидят дерево.
49. Иисус сказал: Тот, кто высказал хулу на Отца,- ему простится, и тот, кто высказал хулу на Сына,- ему простится. Но тот, кто высказал хулу на Духа святого,- ему не простится ни на земле, ни на небе.
50. Иисус сказал: Не собирают винограда с терновника и не пожинают смокв с верблюжьих колючек. Они не дают плода. Добрый человек выносит доброе из своего сокровища. Злой человек выносит плохое из своего дурного сокровища, которое в его сердце, (и) он говорит плохое, ибо из избытка сердца он выносит плохое.
51. Иисус сказал: От Адама до Иоанна Крестителя из рожденных женами нет выше Иоанна Крестителя. <...> Но я сказал: Тот из вас, кто станет малым, познает царствие и будет выше Иоанна.
52. Иисус сказал: Невозможно человеку сесть на двух коней, натянуть два лука, и невозможно рабу служить двум господам: или он будет почитать одного и другому он будет грубить. Ни один человек, который пьет старое вино, тотчас не стремится выпить вино молодое. И не наливают молодое вино в старые мехи, дабы они не разорвались, и не наливают старое вино в новые мехи, дабы они не испортили его. Не накладывают старую заплату на новую одежду, ибо произойдет разрыв.
53. Иисус сказал: Если двое в мире друг с другом в одном и том же доме, они скажут горе: Переместись! - и она переместится.
54, Иисус сказал: Блаженны единственные и избранные, ибо вы найдете царствие, ибо вы от него (и) вы снова туда возвратитесь.
55. Иисус сказал: Если вам говорят: Откуда вы произошли? - скажите им: Мы пришли от света, от места, где свет произошел от самого себя. Он... в их образ. Если вам говорят: Кто вы? - скажите: Мы его дети, и мы избранные Отца живого. Если вас спрашивают: Каков знак вашего Отца, который в вас? - скажите им: Это движение и покой.
56. Ученики его сказали ему: В какой день наступит покой тех, которые мертвы? И в какой день новый мир приходит? Он сказал им: Тот (покой), который вы ожидаете, пришел, но вы не познали его.
57. Ученики его сказали ему: Двадцать четыре пророка высказались в Израиле, и все они сказали о тебе. Он сказал им: Вы оставили того, кто жив перед вами, и вы сказали о тех, кто мертв.
58. Ученики его сказали ему: Обрезание полезно или нет? Он сказал им: Если бы оно было полезно, их отец зачал бы их в их матери обрезанными. Но истинное обрезание в духе обнаружило полную пользу.
59. Иисус сказал: Блаженны бедные, ибо ваше - царствие небесное.
60. Иисус сказал: Тот, кто не возненавидел своего отца и свою мать, не сможет быть моим учеником, и тот, кто не возненавидел своих братьев и своих сестер и не понес свой крест, как я, не станет достойным меня.
61. Иисус сказал: Тот, кто познал мир, нашел труп, и тот, кто нашел труп - мир недостоин его.
62. Иисус сказал: Царствие Отца подобно человеку, у которого (хорошие) семена. Его враг пришел ночью, высеял плевел вместе с хорошими семенами. Человек не позволил им (служителям) вырвать плевел. Он сказал им: Не приходите, чтобы, вырывая плевел, вы не вырвали пшеницу вместе с ним! Ибо в день жатвы плевелы появятся, их вырвут и их сожгут.
63. Иисус сказал: Блажен человек, который потрудился: он нашел жизнь.
64. Иисус сказал: Посмотрите на того, кто жив, пока вы живете, дабы вы не умерли,- ищите увидеть его! И вы не сможете увидеть самаритянина, который несет ягненка (и) входит в Иудею. Он сказал ученикам своим: (Почему) он с ягненком? Они сказали ему: Чтобы убить его и съесть его. Он сказал им: Пока он жив, он его не съест, но (только) если он убивает его, (и) он (ягненок) становится трупом. Они сказали: Иначе он не сможет ударить. Он сказал им: Вы также ищите себе место в покое, дабы вы не стали трупом и вас не съели.
65. Иисус сказал: Двое будут отдыхать на ложе: один умрет, другой будет жить. Саломея сказала: Кто ты, человек, и чей ты (сын)? Ты взошел на мое ложе, и ты поел за моим столом. Иисус сказал ей: Я тот, который произошел от того, который равен; мне дано принадлежащее моему Отцу. (Саломея сказала:) Я твоя ученица. (Иисус сказал ей:) Поэтому я говорю следующее: Когда он станет пустым, он наполнится светом, но, когда он станет разделенным, он наполнится тьмой.
66. Иисус сказал: Я говорю мои тайны... тайна. То, что твоя правая рука будет делать,- пусть твоя левая рука не знает того, что она делает.
67. Иисус сказал: Был человек богатый, у которого было много добра. Он сказал: Я использую мое добро, чтобы засеять, собрать, насадить, наполнить мои амбары плодами, дабы мне не нуждаться ни в чем. Вот о чем он думал в сердце своем. И в ту же ночь он умер. Тот, кто имеет уши, да слышит!
68. Иисус сказал: У человека были гости, и, когда он приготовил ужин, он послал своего раба, чтобы он пригласил гостей. Он пошел к первому, он сказал ему: Мой господин приглашает тебя. Он сказал: У меня деньги для торговцев, они придут ко мне вечером, я пойду (и) дам им распоряжение: Я отказываюсь от ужина. Юн пошел к другому, он сказал ему: Мой господин пригласил тебя. Он сказал ему: Я купил дом, и меня просят днем. У меня не будет времени. Он пошел к другому, он сказал ему: Мой господин приглашает тебя. Он сказал ему: Мой друг будет праздновать свадьбу, и я буду устраивать ужин. Я не смогу прийти. Я отказываюсь от ужина. Он пошел к другому, он сказал ему: Мой господин приглашает тебя. Он сказал ему: Я купил деревню, я пойду собирать доход. Я не смогу прийти. Я отказываюсь. Раб пришел, он сказал своему господину: Те, кого ты пригласил на ужин, отказались. Господин сказал своему рабу: Пойди на дороги, кого найдешь, приведи их, чтобы они поужинали. Покупатели и торговцы не войдут в места моего отца.
69. Он сказал: У доброго человека был виноградник; он отдал его работникам, чтобы они обработали его и чтобы он получил его плод от них. Он послал своего раба, чтобы работники дали ему плод виноградника. Те схватили его раба, они избили его, еще немного - и они убили бы его. Раб пришел, он рассказал своему господину. Его господин сказал: Может быть, они его не узнали (в оригинале: Может быть, он их не узнал). Он послал другого раба. Работники побили этого. Тогда хозяин послал своего сына. Он сказал: Может быть, они постыдятся моего сына. Эти работники, когда узнали, что он наследник виноградника, схватили его, они убили его. Тот, кто имеет уши, да слышит!
70. Иисус сказал: Покажи мне камень, который строители отбросили! Он - краеугольный камень.
71. Иисус сказал: Тот, кто знает все, нуждаясь в самом себе, нуждается во всем.
72. Иисус сказал: Блаженны вы, когда вас ненавидят (и) вас преследуют. И не найдут места там, где вас преследовали.
73. Иисус сказал: Блаженны те, которых преследовали в их сердце; это те, которые познали Отца в истине. Блаженны голодные, потому что чрево того, кто желает, будет насыщено.
74. Иисус сказал: Когда вы рождаете это в себе, то, что вы имеете, спасет вас. Если вы не имеете этого в себе, то, чего вы не имеете в себе, умертвит вас.
75 Иисус сказал: Я разрушу (этот) дом, и нет никого, кто сможет построить его (еще раз).
76. (Некий человек сказал) ему: Скажи моим братьям, чтобы они разделили вещи моего отца со мной. Он сказал ему: О человек, кто сделал меня тем, кто делит? Он повернулся к своим ученикам, сказал им: Да не стану я тем, кто делит!
77. Иисус сказал: Жатва обильна, работников же мало. Просите же господина, чтобы он послал работников на жатву.
78. Он сказал: Господи, много вокруг источника, но никого нет в источнике.
79. Иисус сказал: Многие стоят перед дверью, но единственные те, которые войдут в брачный чертог.
80. Иисус сказал: Царствие Отца подобно торговцу, имеющему товары, который нашел жемчужину. Этот торговец - мудрый: он продал товары (и) купил себе одну жемчужину. Вы также - ищите его сокровище, которое не гибнет, которое остается там, куда не проникает моль, чтобы съесть, и (где) не губит червь.
81. Иисус сказал: Я-свет, который на всех. Я - все: все вышло из меня и все вернулось ко мне. Разруби дерево, я - там; подними камень, и ты найдешь меня там.
82. Иисус сказал: Почему вы пошли в поле? Чтобы видеть тростник, колеблемый ветром, и видеть человека, носящего на себе мягкие одежды? (Смотрите, ваши) цари и ваши знатные люди - это они носят на себе мягкие одежды и они не смогут познать истину!
83. Женщина в толпе сказала ему: Блаженно чрево, которое выносило тебя, и (груди), которые вскормили тебя. Он сказал ей: Блаженны те, которые услышали слово Отца (и) сохранили его в истине. Ибо придут дни, вы скажете: Блаженно чрево, которое не зачало, и груди, которые не дали молока.
84. Иисус сказал: Тот, кто познал мир, нашел тело, но тот, кто нашел тело,- мир недостоин его.
85. Иисус сказал: Тот, кто сделался богатым, пусть царствует, и тот, у кого сила, пусть откажется.
86. Иисус сказал: Тот, кто вблизи меня, вблизи огня, и кто вдали от меня, вдали от царствия.
87. Иисус сказал: Образы являются человеку, и свет, который в них, скрыт. В образе света Отца он (свет) откроется, и его образ скрыт из-за его света.
88. Иисус сказал: Когда вы видите ваше подобие, вы радуетесь. Но когда вы видите ваши образы, которые произошли до вас,- они не умирают и не являются - сколь великое вы перенесете?
89. Иисус сказал: Адам произошел от большой силы и большого богатства, и он недостоин вас. Ибо... смерти.
90. Иисус сказал: (Лисицы имеют свои норы), и птицы имеют (свои) гнезда, а Сын человека не имеет места, чтобы преклонить свою голову (и) отдохнуть.
91. Иисус сказал: Несчастно тело, которое зависит от тела, и несчастна душа, которая зависит от них обоих.
92. Иисус сказал: Ангелы приходят к вам и пророки, и они дадут вам то, что ваше, и вы также дайте им то, что в ваших руках, (и) скажите себе: В какой день они приходят (и) берут то, что принадлежит им?
93. Иисус сказал: Почему вы моете внутри чаши (и) не понимаете того, что тот, кто сделал внутреннюю часть, сделал также внешнюю часть?
94. Иисус сказал: Придите ко мне, ибо иго мое - благо и власть моя кротка, и вы найдете покой себе.
95. Они сказали ему: Скажи нам, кто ты, чтобы мы поверили в тебя. Он сказал им: Вы испытываете лицо неба и земли; и того, кто (что?) перед вами,- вы не познали его; и это время - вы не знаете, (как) испытать его.
96. Иисус сказал: Ищите и вы найдете, но те (вещи), о которых вы спросили меня в те дни,- я не сказал вам тогда. Теперь я хочу сказать их, и вы не ищете их.
97. Не давайте того, что свято, собакам, чтобы они не бросили это в навоз. Не бросайте жемчуга свиньям, чтобы они не сделали это...
98. Иисус (сказал): Тот, кто ищет, найдет, (и тот, кто стучит), ему откроют.
99. (Иисус сказал:) Если у вас есть деньги, не давайте в рост, но дайте... от кого вы не возьмете их.
100. Иисус (сказал: Царствие) Отца подобно женщине, которая взяла немного закваски, (положила) это в тесто (и) разделила это в большие хлебы. Кто имеет уши, да слышит!
101. Иисус сказал: Царствие (Отца) подобно женщине, которая несет сосуд, полный муки, (и) идет удаляющейся дорогой. Ручка сосуда разбилась, мука рассыпалась позади нее на дороге. Она не знала (об этом), она не поняла, (как) действовать. Когда она достигла своего дома, она поставила сосуд на землю (и) нашла его пустым.
102. Иисус сказал: Царствие Отца подобно человеку, который хочет убить сильного человека. Он извлек меч в своем доме, он вонзил его в стену, дабы узнать, будет ли рука его крепка. Тогда он убил сильного.
103. Ученики сказали ему: Твои братья и твоя мать стоят снаружи. Он сказал им: Те, которые здесь, которые исполняют волю моего Отца,- мои братья и моя мать. Они те, которые войдут в царствие моего Отца.
104. Иисусу показали золотой и сказали ему: Те, кто принадлежит Цезарю, требуют от нас подати. Он сказал им: Дайте Цезарю то, что принадлежит Цезарю, дайте Богу то, что принадлежит Богу, и то, что мое, дайте это мне!
105. Тот, кто не возненавидел своего отца и свою мать, как я, не может быть моим (учеником), и тот, кто (не) возлюбил своего (отца и) свою мать, как я, не может быть моим (учеником). Ибо моя мать... но поистине она дала мне жизнь.
106. Иисус сказал: Горе им, фарисеям! Ибо они похожи на собаку, которая спит на кормушке быков. Ибо она и не ест и не дает есть быкам.
107. Иисус сказал: Блажен человек, который знает, (в какую пору) приходят разбойники, так что он встанет, соберет... и препояшет свои чресла, прежде чем они придут.
108. Они сказали (ему): Пойдем помолимся сегодня и попостимся. Иисус сказал: Каков же грех, который я совершил или которому я поддался? Но когда жених выйдет из чертога брачного, тогда пусть они постятся и пусть молятся!
109. Иисус сказал: Тот, кто познает отца и мать,- его назовут сыном блудницы.
110. Иисус сказал: Когда вы сделаете двух одним, вы станете Сыном человека, и, если вы скажете горе: Сдвинься, она переместится.
111. Иисус сказал: Царствие подобно пастуху, у которого сто овец. Одна из них, самая большая, заблудилась. Он оставил девяносто девять (и) стал искать одну, пока не нашел ее. После того как он потрудился, он сказал овце: Я люблю тебя больше, чем девяносто девять.
112. Иисус сказал: Тот, кто напился из моих уст, станет как я. Я также, я стану им, и тайное откроется ему.
113. Иисус сказал: Царствие подобно человеку, который имеет на своем поле тайное сокровище, не зная о нем. И (он не нашел до того, как) умер, он оставил его своему (сыну). Сын не знал; он получил это поле (и) продал его. И тот, кто купил его, пришел, раскопал (и) (нашел) сокровище. Он начал давать деньги под проценты (тем, кому) он хотел.
114. Иисус сказал: Тот, кто нашел мир (и) стал богатым, пусть откажется от мира!
115. Иисус сказал: Небеса, как и земля, свернутся перед вами, и тот, кто живой от живого, не увидит смерти. Ибо (?) Иисус сказал: Тот, кто нашел самого себя,- мир недостоин его.
116. Иисус сказал: Горе той плоти, которая зависит от души; горе той душе, которая зависит от плоти.
117. Ученики его сказали ему: В какой день царствие приходит? (Иисус сказал): Оно не приходит, когда ожидают. Не скажут: Вот, здесь! - или: Вот, там! - Но царствие Отца распространяется по земле, и люди не видят его.
118. Симон Петр сказал им: Пусть Мария уйдет от нас, ибо женщины недостойны жизни. Иисус сказал: Смотрите, я направлю ее, дабы сделать ее мужчиной, чтобы она также стала духом живым, подобным вам, мужчинам. Ибо всякая женщина, которая станет мужчиной, войдет в царствие небесное. Евангелие от Фомы