Ա
Ագնի – (կրակե, բոցե ) - Հինդուիստական դիցաբանության Կրակի աստված: Հոգեբանական
նշանակությամբ աստվածային Կամք, ոգեշնչված աստվածային Իմաստությամբ և նրա
հետ ամբողջացած:
Ադվայտա – (աներկակիություն ), Վեդանտայի տարատեսակ, մոնիզմի հետևողական բնորոշմամբ: Բրահմանը Ադվայտում՝ ամբողջական և միակ իրականություն:
Ադիտներ – Ադիտի աստվածուհու որդիները: Վեդայական աստվածների մականուն: Նախապես նրանք վեց կամ յոթն էին հետագայում դառնում են տասերկու ամիսների թվաքանակով, նրանք ներկայացնում էին Արևին: Արևային աստվածներ, ծնված ճշմարտության մեջ:Նրանք ցած էին իջնում, որպեսզի ստորին մակարդակներում մարդու մեջ պահեն և պահպանեն Ճշմարտությունը, առաջնորդելով դեպի անմահություն:
Արիստոֆան - Հին հունական կատակերգության հիմնադիր:
Արյամա - Վեդայական աստվածություն, Արևի աստված Սուրյայի հատկանիշներից, որը նշանակում է հոգու ջանք և նպատակաուղղվածություն:
Անանդա - Երջանկություն, բերկրանք:
Անանտագունա - Անհամար հատկություններ կրող :
Աուրոբինդո Քրիշնա – Ներկա համաշխարհային ցիկլի Չատուրյուգայի ուժի հիմնական խորհրդանիշ: Նա իր տիրապետությունում դրսևորվում է որպես Հզորություն և Իմաստություն: Սատյուգայի` Ճշմարտության դարաշրջանում տիրապետողը կլինի Շրի Քրիշնան:
Աշրամ – Հոգևոր կամ կրոնական համայնք, որտեղ մարդը գալիս է մեդիտացիայի, ծիսակարգերի միջոցով հոգևոր բարեփոխման համար:
Ամրոս - Ըստ հունական դիցաբանության աստվածների անուշահոտ, անմահական կերակուր:
Բ
Բաքոս - Հունական Դիոնիս աստծո անուններից մեկը:
Բրահմա - Հինդուիստական առասպելների գլխավոր աստվածը, աշխարհի ստեղծող, երրորդնության գլխավոր աստվածը: Այս երրորդության մեջ Բրահմանը ստեղծողն է, Վիշնուն՝ պահապանը իսկ Շիվան՝ քանդողը:
Բրահման - Իրականություն, Անսահմանություն, Բացարձակ, Ամենայնի հոգևոր, մտավոր և
նյութական Էությունը:
Բրահմին - Բրահման է կոչվում նաև Մարդկային չորս խավերից բարձրագույնը:
Բհագավադգիտա - «Աստվածային Երգ» Մահաբհարատա էպոսից :
Բհագա - Վեդայական աստված, Բերկրանքի Տիրակալ :
Բհակտի - Սեր դեպի Աստված, Աստծո նվիրվածություն:
Բրահմանասպատի - Աստվածություն Ռիգ - Վեդայից, սրբազան Բառի աստված :
Դ
Դաքշինա – Ընծայում նրանց, ովքեր նվիրաբերության արարողություն են կատարում:Երբ ինչ - որ բան ես ստանում, պարտավոր ես դրա փոխարեն ինչ - որ բան փոխհատուցել:Սա է դաքշինի իմաստը:
Դիոնիս - հունական դիցաբանության մեջ բնության պտղաբերության ուժերի աստված,
խաղողագործության և գինեգործության աստված:
Դրիշտի - Տեսիլք, մտապատկեր - ներքին տեսիլք, հոգևոր տեսիլք:
Է
Էսոն - Թեսալիայի Իոլկոս քաղաքի թագավոր: Լեգենդի համաձայն Մեդեան նրան
երիտասարդացնելու համար մարմինը կտրատում, լցնում է կաթսան, որից նա վերածանվում է երիտասարդացած:
էոն - Հին հունական փիլիսոփայության մեջ նշանակում է կյանքի ընթացք կամ ուղի:
Թ
Թովմաս դե Տորքվեմադա (1420 - 1498թթ. )առաջին Մեծ Ինկվիզիտորը Իսպանիայում: Նրա անունը դարձավ ինկվիզիցիայի սարսափների, կրոնական ֆանատիզմի և դաժանության հոմանիշը:
Ի
Ինդրա - «Տիրակալ» երկնային ոլորտների Հինդուիստական աստված, կայծակի և որոտի աստված, Տիրակալ Լույսի և Անմահության, աստվածային բանականություն:
Իշա – անուն, որով սկսվում է Ուպանիշադի 18 կարևոր բանաստեղծությունների առաջին տողը:
Խ
Խիրանյաքաշիպու - Հինուիստական դիցաբանության մեջ հզոր թագավոր - հրեշ , որին Վիշնուն սպանեց վերափոխվելով մարդ – առյուծի:
Կ
Կալկաթա - (Kalikata «Կալլիի կացարան»,Կալլին հինդուիստական դիցաբանության աստվածուհիներից է՝ Շիվայի կինը, այն պաշտամունքային վայր - քաղաք է Հնդկաստանում
Կայեն - Ադամի որդիներց մեկը, ով սպանեց եղբորը` Աբելին:
Կայլաս - Տիբեթի լեռնաշղթայի գագաթներից մեկը, որը սրբազան է համարվում հինդուիստների
համար, որոնք համարում են, որ Շիվայի դրախտը գտնվում է այնտեղ: Տիբեթական
բուդդիստները այն համարում են տիեզերական կենտրոն:
Կալի - Աստվածային Մոր ահեղ դրսևորումը: Աստվածուհի, որը բոլորին կյանք է պարգևում ու նաև կործանում է:
Կալիդաս - Նշանավոր պոետ և դրամատուրգ, ստեղծագործել է սանսկրիտով, բոլոր
ժամանակների ամենախոշոր հնդիկ գրողը: Շրի Աուրոբինդոն նրա ծաղկուն շրջանը
համարում է մ.թ.ա. առաջին դար:
Կալիյուգա - Վերջին համաշխարհային շրջափուլ, Երկաթյա դարաշրջան, ավերածությունների
ժամանակաշրջան:
Կանսա - Հիդուիստական դիցաբանության մեջ Մատխուրների թագավոր: Վիշնում երկրի վրա
մարմնավորվել է որպես Քրիշնա՝ Կանսային սպանելու համար:
Կանչանջանգ - Լեռնագագաթ Հմալայներում:
Կարմա - Գործունեություն, աշխատանք, պատճառահետևանքային օրենք, որի համաձայն անհատի կամ հասարակության կատարած գործունեությունը ունենում է իր համապատասխան
հետևանքը:
Կանչենջանգա կամ Կանչենջունգա - Լեռնագագաթ Մեծ Հիմալայներում, Նեպալի և Սիկկիմի
սահմանագլխին։ Բարձրությունը 8585 մ:
Քուրուքշետրա – ( Կուրուի դաշտավայր) Այն տեղը, որտեղ կռիվ տեղի ունեցավ Պանդավների և
Կաուրավների միջև: Որտեղ կայացավ նաև Քրիշնայի և Արջունայի զրույցը:
Կիմերական խավար (կիմերացիներ) - Հնագույն ցեղեր, որոնք ապրելիս են եղել Հյուսիսային
Կովկասում և Ազովի ծովի ափերին( համընդանուր հուսահատական, զարհուրելի խավար):
Մ
Մուհամեդ - Մարգարե, իսլամի հիմնադիր (570 - 632):
Մայավադա – Տեսություն, որի համաձայն ողջ աշխարհը պատրանք է` մայա :
Մայավադին – Մայավադայի հետևորդ, քարոզիչ :
Մարուտի – Վեդայական ու ինդուիստական դիցաբանության մեջ, քամու, փոթորիկի, որոտի,
կայծակի աստվածությունը, որը կարևոր դեր ունի վեդայում Ինդրայի ընկերոջ և
բարեկամների մեջ: Մարուտին Կյանքի ու Մտքի Ուժն է:
Մարանաֆ - Արամերեն է և նշանակում է «մեր Տերը եկավ»:
Մայի - Ինտեգրալ յոգայի ուսմունք, վարդապետություն
Մահդի - «Ճշմարտության ճանապարհի առաջնորդ» - իսլամական էսխատալոգիայում,
Փրկիչը, Աստծո առաքյալը պետք է ճշմարտություն բերի երկիր, վերականգնի ճշմարիտ
Կրոնը,ավետելով ոսկե դարի գալուստը, որը կկայանա մինչ աշխարհի վերջը:
Մենտալ - Նուրբ էներգիաների տարածք, որտեղ ստեղծվում և վերաբախշվում է սկզբնական էներգիան, այն մարդու մտքի ու Ոգու տունն է:
Միտրա – Վեդայական դիցաբանության մեջ աստված, որը մարմնավորում է Ճշմարտության
համընդհանուր ներդաշնակություն: Բոլոր Էակների բարեկամ, Սիրո Տիրակալ:
Մովսես – (մ.թ.ա. 14 - 13 դար) Եհովայի առաջին առաքյալը:
Մոլյեր ( Ժան Բատիստ Պոկլեն, 1622 - 1673) - Ֆրանսիական մեծագույն դրամատուրգ, երկիծաբան:
Մուքտի – Փրկություն, ազատագրվել վերամարմնավորման ( ծնունդ - մահ )բոլորապտույտից:
Յոգա - Միասնություն, կապ, միավորում, հոգու միավորում անմահ լինելիությանը գիտակցությամբ և աստվածային երանությամբ: Ինքնակատարելագործման մեթոդավոր աշխատանք և մարդ անհատի միաձուլումը բացարձակ գոյության հետ:
Ն
Նարադա - Աստվածների ուսուցիչ, ամենահայտնի լեգենդար իմաստունը, միջնորդ մարդկանց և աստվածների միջև: Իր նամակներից մեկում Շրի Աուրոբինդոն գրել է, որ Նարադան Աստվածային Սիրո և Իմացության խորհրդանիշն է:
Շ
Շանկարա, Շանկարաչարիա – (8 – 9 դար.) հնդկական ամենահայտնի փիլիսոփաներից մեկը,
խստագույն մոնիզմի դպրոցի հիմնադիր ( Ադվայտներ):
Շաստրա - Ցանկացած կանոնակարգված իմացություն կամ ուսմունք, այդ թվում նաև գիտությունը: Բարոյական կոդեքս, հասարակական վարվեցողության կանոններ, ճիշտ գործունեություն, կյանքի ճշմարիտ օրինակ: Յոգայում` ճշմարտության իմացություն, սկզբունքներ, յոգայի իրականացման ճանապարհի հիմքում ընկած հիմնական ուժ ու գործընթաց:
Շիվա – (բարիք, երջանկություն պարգևող) - Հնդկական դիցաբանության բարձրագույն
աստվածներից մեկը, որը Բրահմայի և Վիշնուի հետ կազմում են աստվածային
երրորդությունը:
Շրուտի – Հայտնություն լսելը: Գրվածքներ հիմնված հայտնությունների վրա:
Շուդրա - Չորրորդ դասի ներկայացուցիչ, ծառա:
Պ
Պանդիտ - Գիտական կոչում, գիտնական:
Պուրաններ – Առասպելների, հեքիաթների և լեգենդների հավաքածու:
Պլուտոկրատիա - Մեծահարուստների կառավարում, իշխանություն:
Ջ
Ջանակա - «Ծնող» Հանրաճանաչ իմաստուն և թագավոր(ռաջա - ռիշի):
Ջանական հայտնի է եղել ոչ միայն իր ընդարձակ և խորը իմաստությամբ ու
անշահախնդրությամբ, այլև նա Իմաստունի օրինակ էր, ով Յոգա իրականացնում էր ոչ թե առանձնանալով, այլ աշխարհիկ կյանքում:
Ջանյանա – Իմացություն, իմաստություն, բարձրագույն ինքնաճանաչողություն, Բարձրագույն Էության հոգևոր Տեսանող:
Ջանյանի - Մարդկային չորս տիպերից մեկը: Աստծուն երկրպագողներ, ովքեր տիրապետում են ճանաչողության արվեստին: Բարձրագույն Գիտակցության, Գերբանականության հասած անհատ, որը անմիջական շփման մեջ կարող է լինել Աստծո հետ:
Ռ
Ռավանա – Ռակշասների թագավոր, որն ուներ տասը գլուխ և տասերկու ձեռքեր: Իր չար
գործերով սարսափ էր տարածում անգամ աստվածների վրա, և Վիշնուն նրա սպանելու համար վերափոխվեց Ռամայի:
Ռամաքրիշնա – (1836 - 1886) Հնդկաստանի մեծագույն հոգևոր ուսուցիչ, շատերի կողմից
ընդունվում է որպես Աստծո մարմնավորում Երկրի վրա:
Ռիտամ - Ճշտություն, կանոնավորություն, աստվածային էության ճշմարտություն,
ճշմարիտ գործունեության կարգավորում:
Ռուդրա - Հին հնդկական դիցաբանության մեջ որոտի, զայրույթի, վրեժխնդրության
աստված:
Ս
Սիդդխեր - - Գերբնական ուժեր, հրաշքներ գործելու կարողություն, այս տերմինը հիմնականում
օգտագործվում է բուդդիզմում: Սիդդխեր են անվանվում նաև նշանավոր յոգերը:
Սանյասա – Աշխարհիկ կյանքից և գործունեությունից լիակատար հրաժարում:
Սանյասին – Նա ով իրականացնում է սանյասա: (Ասկետ, ճգնավոր, մենակյաց)
Սմրիտի - Ավանդություն, մարդկանց կողմից ստեղծված օրենքներ, ի տարբերություն
Շրուտի, որոնք հիմնված էին հայտնությունների վրա:
Սումբխա - Ասուրններ, նրանք ըմբոստացան աստվածների դեմ և պարտություն կրեցին
Կալլի աստվածուհուց:
Սուրյա – Արևի աստված հինդուիստական դիցաբանության մեջ:
Սադհանա – Սանսկրիտյան տերմին. Հինդուիզմում և բուդդիզմում այդպես են անվանում հոգևոր գործնական աշխատանքները: Կարելի է թարգմանել նաև ինչ - որ բանի հասնելու միջոց:
Սուպրամենտալ - Գերգիտակցություն
Վ
Վայշնավ - Վիշնուի երկրպագու:
Վայշիներ - Այդ դասակարգն իր մեջ ներառում էր առևտրականներին և վաշխառուներին:
Վալի - «Ռամայանա» - ում կապիկների թագավոր:
Վալմիկ - Հնդկական նշանավոր իմաստուն, վեդայական մեկնությանբ «տեսանող»:
Վարունա - Վեդայական աստվածներից Անսահմանության տիրակալը:
Վասիշտխա - Հայտնի վեդայական իմաստուն:
Վեդանտա (վերջ կամ Վեդաների ամփոփում) - Բարձրագույն իմացություն:
Վեդաներ - Հնդկաստանի ամենահին սրփազան գրքերը, թերևս աշխարհի ամենահինը:
Վիվեկանանդա (1863 - 1902) - Հհնդկաստանի ամենանշանավոր հոգևոր ուսուցիչներից մեկը:
Վիշնու - Բրահմայական աստվածային երրորդության երկրորդ դեմքը (Բրահմա, Վիշնու, Շիվա) Համաշխարհային աշխարհակարգի պահապանը, որի համար Վիշնուն բազմիցս մարմնավորվել է Երկրի վրա, նախավերջինը` 8 - ը, որպես Ռամա, մեր օրերում. 9 - ը` Քրիշնա, 10 - ը կլինի աշխարհակարգի ավարտին:
Վրինդավան - Գտնվում է Մատխուրայի շրջանում, Քրիշնայի երկրպագուների համար աշխարհի ամենասրբազան վայրը:
Տ
Տապասյա - Ջանք, էներգիզմ, անձնական կամքի դաստիարակություն, մտքով ղեկավարվելու համար կամքի և էներգիայի կենտրոնացում:
Ու
Ուպանիշադներ ( Sanskrit : Upaniṣad:) - Հանդիսանում է հնագույն սանսկրիտ տեքստերի հավաքածու: Ուպանիշադների վրա հիմնված գիտությունը կոչվում է Վեդանտա: Շուրջ 200 - ից ավելի ուպանիշադներից 12 - ը համարվում են գլխավորները:
Չ
Չանդրաբալի - Հինդուիզմում Գոպի(աղջիկ) հովիվներից մեկը, որի հետ խաղում էր Քրիշնան:
Ք
Քրիշնա – Երանության, բերկրանքի Աստված: Քրիշնան համարվում է Վիշնուի ութերորդ
մարմնավորումը, որի նպատակն էր բռնակալ Կանսին և մյուս դևերին պարտության
մատնելը:
Քշատրիա - Այս դասակարգին էին պատկանում կառավարիչներն ու
զինվորականները:
Օ
ՕՄ, ԱՈՒՄ – Սրբազան բառ, որը նշանակում է Բացարձակ, Բրահման:
Ֆ
Ֆիլիպ Սինդի (1554 - 1586) - Անգլիական պալատական պոետ: Նշանավոր էր Ելիզավետա
թագուհու ժամանակ, համարվում էր իր ժամանակի լավագույն գրողն ու պոետը:
Ֆրանսուա Ռաբլե (1483 - 1553) - Ֆրանսիական գրող, ժամանակակիցներին հայտնի էր
որպես նշանավոր բժիշկ, հումանիստ, իսկ ժառանգներին, որպես
«Գարգանտուա և Պանտագրուել» կատակերգության հեղինակ: