Author
Սուրբ Մեսրոպ Մաշտոց

Սուրբ Մեսրոպ Մաշտոց

ՃԱՌՔ ՅԱՃԱԽԱՊԱՏՈՒՄՔ ԵԻ ԼՈՒՍԱՒՈՐՔ

ՅԱՃԱԽԱՊԱՏՈՒՄ ԵՒ ԼՈՒՍԱՒՈՐ ՃԱՌԵՐ

Գրաբարից աշխարհաբարի թարգմանեց՝Մովսէս Անդրանիկի Նաճարեան

 

Երեւան 2013թ.

Երկու Խօսք

1896 թ-ին երջանկայիշատակ վեհափառ Խրիմեան Հայրիկի կողմից Էջմիածնում հրատարակուած «Յաճախապատում Ճառք» աշխատութեան մասին հրատարակիչ-խմբագիր Ա. Տէր-Միքելեանը շատ համառօտ եւ դիպուկ նկատել է, որ այս գիրքը պէտք է դառնայ իւրաքանչիւր հայի սեղանի գիրքը:

Լինելով պատմաբան-ազգագրաէտ, ծանօթ լինելով «Յաճախապատում»-ի Խորհրդային շրջանի պատմաբան-լեզուագէտների ուսումնասիրութիւններին, որոնք քաղաքական իրադրութիւնից ելնելով մեկնաբանել էին այն՝ոչ լիարժէք խորութեամբ, կապուած լինելով Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ-Սուրբ Մեսրոպ Մաշտոց հոգեւոր հայրերի եւ եկեղեցու նկատմամաբ ունեցած գաղափարական մտավախութեամբ կամ զգուշութեամբ, գտնում ենք՝որ այս աշխատանքի թարգմանութիւնը եւ հիմնարար մեկնաբանութիւնները բարեխղճօրէն կատարուել են Բեյրութահայ մտաւորական հայագէտ եւ լեզուաբան Մովսէս Նաճարեանի կողմից:

Սոյն օրինակը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում Ճառք»-ի գրաբար-աշխարհաբար զուգահեռ առաջին աշխատանքն է:

Հաւատացած ենք, որ «Յաճախապատում»-ը լաւագոյն աւանդը կը լինի Հայոց առաջին տպագիր գրքին նուիրուած հանդիսութիւնների շրջանակներում:

ՀՀ Մշակոյթի Նախարարութեան

Ժող. ստեղծ. եւ արհեստագործութեան կեդրոնի նախկին տնօրէն՝

Տիգրան Օ. Յակոբեան

https://najarian.armeniancathedral.org

Հաճախապաատում

Publushed: Friday, 6 August, 2021