Author
Hrach Martirosyan

Աճառյանին բանտարկեցին 1937-ի սեպտեմբերի 29-ին։ Դատավարությունը եղավ շուրջ երկու տարի անց՝ 1939-ի մարտի 7-ին Երևանում։ Հիմա նայենք դատին ու հետո դրա որոշման մեջ ներգրավված ազգանուններին․

• դատավոր՝ Նովիկով,
• անդամներ՝ Վեդուխ և Սիլվա,
• քարտուղար՝ Միխայլովսկի․
• նախագահ՝ Դմիտրիև,
• զինվորական իրավաբան՝ Չեպցով,
• դատախազի օգնական՝ Գյոլեցյան․
• քարտուղարի տեղակալ՝ Եխալով,
• Անդրկովկասի զինվորական դատարանի քարտուղար՝ Լիկանտելիանի։

Image removed. Սոֆյա Աճառյան, Իմ հուշերը Աճառյանի մասին․ Երևան․ «Ասողիկ», 2018, էջ 78-82, 102-103:

Image removed. Պատկերացնում ե՞ք։ Հայերենագիտության Ամենինչը, Հայերենագիտության Մասիսը, Պոլիսից եկած, դասավանդում է Երևանի համալսարանում ու արարում իր անմահ ու հսկա կոթողները, որոնցից յուրաքանչյուրը պատիվ կբերեր մի ամբողջ ինստիտուտի, ու հանկարծ ոչնչությունների իշխանությունը ոչնչի հիման վրա որոշում է 63-ամյա մարդուն դատապարտել 6 տարվա բանտարկության՝ 3 տարվա ձայնազրկմամբ ու գույքի բռնագրավումով։

Image removed. Ու դատը լինում է Երևանում, իսկ գործընթացում ներգրավված մարդկանց մեջ գրեթե չկան հայկական ազգանունով մարդիկ։

Image removed. Հայաստանի անկախությունն անշրջելի է։