ԱՄՆ արխիվային 1880 թ. քարտեզ . Դիարբեքիրից մինչև Բաքու նշված է որպես Հայաստան

Image removed.

Ամերիկյան քարտեզ 1880 թվականի հրատարակում։
Տեսեք ՝ որտեղ է գտնվում Հայաստանը ու որտեղ է գտնվում Ադրբեջանը ։
Դիարբեքիրից մինչև Բաքու նշված է որպես Հայաստան ։ Իսկ Ադրբեջանը գտնվում է Անդրկովկասից դուրս ՝ Արաքս գետից հարավ, Իրանի կազմում: – Վարդան Հարությունյան: Նշենք , որ օրեր առաջ

Անահիտ Վարդանանցը գրել էր. Հայ ազգը բնիկ է ողջ Հայկական լեռնաշխարհում: Դա ապացուցել են գիտնականներ Գամկրելիձեն, Իվանովը ու բազում այլ գիտնականներ: Հայկական լեռնաշխարհը տարածվում է Եփրատից մինչև Կուր-Արաքսյան միախառնումով պատկերվող եռանկյունաձև ողջ տարածքը:

Երբ դեռևս Արարատյան թագավորության (Ուրարտուի) ժամանակաշրջանում հզոր հայոց թագավորները նվшճnւմ և յուրացնում էին այդ տարածքներն ու դրանցից էլ արևելք՝ ընդհուպ մինչև Բաքու (հայոց հնագույն Բակուրակերտ քաղաքը) ու Կասպից ծովն ընկած տարածքները, ո՞ւր էիք դուք՝ քnչվnր

աղկոյունլու և կարակոյունլու ցեղախմբերի հետնորդներդ, որ շատ առավել ուշ՝ 12-13-րդ դարերից ներթափանցեցիք Պարսկաստան, այնտեղից էլ՝ Հայկական լեռնաշխարհ, ապա Բյուզանդական կայսրության անհեռատես քաղաքականության հետևանքով տարածվեցիք մինչև Անատոլիական բարձրավանդակում՝ հասնելով

մինչև Միջերկրական ծով ու Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներ: Թե՞ 1918 թ-ին Օսմանյան կայսրության ու Աթաթուրքի խորամանկությամբ Ադրբեջան հորջորջված պետությունո՞վ եք հպարտանում, գուցե Ստալինի դրած ադրբեջանցիներ անվանումո՞վ: Սա՞ է ձեր պատմությունը: Եթե սա է, ապա մեր գյուղերում և լեռների լանջերին պատսպարված ամենափոքր մատուռը նույնիսկ ձեզնից ավելի հին պատմություն ունի: