He it is, the innermost one

He it is, the innermost one, who awakens my being with his deep hidden touches.

He it is who puts his enchantment upon these eyes and joyfully plays on the chords of my heart in varied cadence of pleasure and pain.

He it is who weaves the web of this maya in evanescent hues of gold and silver, blue and green, and lets peep out through the folds his feet, at whose touch I forget myself.

Days come and ages pass, and it is ever he who moves my heart in many a name, in many a guise, in many a rapture of joy and of sorrow.

 

Այդ Նա է, Նվիրականը, Ով արթնացնում է էությունն իմ, իր խորհրդավոր հպումով հուշիկ:

Այդ Նա է, ով իր թովչանքով հմայում է աչերն իմ, եւ բերկրառատ խաղում լարերին իմ սրտի՝ բազմազան հանգերով, հաճուքի ու ցավի:

Այդ Նա է, որ հուսում է ոստայն այս պատրանքի, հպանցիկ երանգներով ոսկու եւ արծաթի, կապույտ ու կանաչի, ծալքերի միջից արձակելով առկայծումն իր ոտքերի, ում հպումից ես մոռանում եմ ինձ:

Օրեր են գալիս ու դարերը անցնում, եւ այդ Նա է հավերժ, ով իմ սիրտն է շոյում, անթիվ անուններում, պատկերներում անթիվ, անհամար հորձանքներում վայելքի ու վշտի: