Ցանկացա խնդրել Քեզանից, չհանդգնեցի, վարդերի պսակը պարանոցից:
Սպասեցի առավոտյան երբ հեռացար, փնտրելու փշուրներ մահճակալին:
Արշալույսին փնտրեցի մուրացկանի պես, մեկ կամ երկու կորած թերթիկների համար:
Ավաղ ի՞նչ եմ գտել, ի՞նչ թալիսման մնաց ինձ Քո սիրուց,
Ծաղիկներ չեն,կամ համեմունք, ոչ էլ սրվակ անուշաբույր յուղի,
Դա Քո սուրն է, փայլով իր բոցեղեն, ու ծանրագույն, ասես շանթ որոտի:
Պատանի լույսը առավոտի պատուհանն անցնելով փարվում է անկողնուն,
Արշալույսի հավքն է հարցնում կանչով «կին,դու ի՞նչ ստացար»:
Ոչ, ծաղիկներ չեն,կամ համեմունք ոչ էլ սրվակ անուշաբույր յուղի,
Դա ահեղ սուրն է Քո:
Նստում եմ զարմանքով, ապշահար: Ի՞նչ է այս նվերը Քո:
Չեմ ճարում մի տեղ թաքցնելու, եւ երբ ինքս փխրուն, ամաչում եմ կրել:
Ցավեցնում է,երբ կրծքիս եմ սեղմում:
Սակայն կրելու եմ սրտում իմ, պատիվը ցավի այս բեռի, նվերը Քո:
Այսուհետ չի լինելու վախ ինձ մնացած այս աշխարհում,
Եւ Դու կլինես միշտ հաղթանակած իմ ամեն պայքարում:
Դու մահն ես թողել ինձ ուղեկից,իմ կյանքով կթագադրեմ նրան:
Ինձ հետ է սուրը Քո, շղթաներս բոլոր կտրելու:
Եւ վախ չի լինելու ինձ մնացած այս աշխարհում,
Այսուհետ թողնում եմ անօգուտ զարդարանք:
Այլեւս չկա ինձ սպասում ու ողբ անկյուններում, Տէր իմ սրտի:
Ոչ մի ամաչկոտ ու մեղեսիկ վարմունք:
Դու Քո սուրը տվեցիր որպես զարդ, էլ չկա ինձ տիկնիկի հարդարանք: