I boasted among men

Գովված եմ մարդկանց մէջ, թէ ճանաչել եմ Քեզ,
Տեսնում են պատկերը Քո իմ բոլոր գործերում, գալիս են ու հարցնում «Ո՞վ է նա»:
Չգիետմ ինչպես պատասխանել, ասում եմ «իրականում, չեմ կարող ասել»:
Մեղադրում են, հեռանում արհամարանքով, եւ դու նստում ես այդտեղ ու ժպտում:

Ես իմ հեքյաթներից Քո մասին, մնայուն երգեր եմ գրում, գաղտնիքը ժայթքում է իմ սրտից:
Նրանք գալիս են ու խնդրում «Ասա մեզ քո միտքը ամբողջ»
Չգիտեմ ինպես պատասխանել, ասում եմ «ահ, ո՞վ գիտե»:
Ժպտում են ու հեռանում  խորագուն արհամարանքով,
Եւ Դու նստում ես այդտեղ ու ժպտում:

In one salutation to thee

Ինչպես Հուլիսյան անձրեւոտ ամպ, իր բեռով չթափված անձրեւի ցածր կախված,
Թող իմ ամբողջ միտքը խոնարհվի դռանը Քո, Քեզ ուղղված մեկ ողջույնում:

Թող բոլոր երգերն իմ հավաքեն մի հոսանքի մեջ վտակները բոլոր
ու հոսեն դեպի ծովը լռության, Քեզ ուղղված մեկ ողջույնում:

Ինչպես տունը կարոտած կռունկների երամ,
որ թռչում է զօր ու գիշեր դեպի լեռների բույնը իրենց,
Թող ողջ կյանքն իմ իր ուղին վերցնի դեպի հավերժական տուն,
Քեզ ուղղված մեկ ողջույնում