Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

(Ի յիշատակ մեծ հօրս՝ Նաճար Մովսէսին. ու հօրս՝ վարպետ Անդրանիկին)

Իմաստասիրութիւն՝ «արհեստ արհեստից եւ մակացութիւն մակացութեանց» է:
«Վասնզի իմաստասիրութիւն զԲՆՈՒԹԻՒՆ ԷԻՑՆ ԳԻՏԷ»:
Դաւիթ Անյաղթ՝ «Սահմանք Իմաստասիրութեան»


Բ. Օրինակ՝
Լրացումներով եւ Արեւելահայերէն


Երկու խօսք մեր կողմից

Վիկտոր Համբարձումյանի պատասխանը

... ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ասուլիսից հետո մտերմիկ զրույցում մի դեպք պատմեց, որից չոգեւորվել ու չհպարտանալ հնարավոր չէ: 

 

Նա պատմեց, որ մութ ու ցուրտ տարիներին Աշտարակում իր հարեւանն է եղել մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ընդ որում, նա բնակվել է իր աղջկա՝ Կարինեի տանը: 

Մի օր աշխատանքից տուն գնալիս փոխնախարար Շիրխանյանը տեսել է, որ Վիկտոր Համբարձումյանը մոմի լույսի տակ նստած է եղել՝ ոտքերին ցրտից պաշտպանվելու համար ծածկոց է գցել ու այդպես աշխատել:

Հայաստանի կառավարման համակարգի նախագիծ

1. Կառավարություն

ա. Ծառայում է զինվորական/բանակի կանոնադրությամբ

բ. Բոլոր նախարարներ ու առաջին տեղակալ/օգնականները զօրանոցային կարգավիճակով:

գ. 8 ժամ - ակտիվ ծառայություն, 8 ժամ - պասիվ ծառայություն, 8 ժամ - հանգիստ

դ. Սնունդն ու հագուստ ապահովում է պետ բյուջեն, աշխատավարձը ստանում է ընտանիքը:

ե. Ծառայողական մեքենանաները տրամադրվում է զօրանոցից՝ անհրաժեշտության դեպքում:

2. Խորհրդարան

ա. Ընտրվում է Հայաստանի քաղաքացիներից (Հայաստան և սփյուռք) 2 կամ 4 տարի ժամանակով:

Ես Հարուստ էի

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ–կապույտ
Արտասուքները սրբելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դա ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար։

Հեռավոր այմարները խոսում են մեր մայրենիով

Հեռավոր այմարները խոսում են մեր մայրենիով
– ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 2010
 
ԲԱԺԻՆՆԵՐ:
349 դիտումներ
Պարզվում է, որ Կենտրոնական Ամերիկայում` Տիտիկակա լճի ավազանում, ապրում է մի ժողովուրդ` այմարա, որը լեզվական կապ ունի հայերի հետ: Նա գործածում է բազմաթիվ բառեր, որ հայերենի փոխառություններ են: Այս բացահայտման հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանն է: Նա ռուսական բանասիրության մասնագետ է, թարգմանություններ է արել ռադիոֆիզիկայի, ճարտարապետության ոլորտներում, հայերեն է թարգմանել ակադեմիկոս Պարիս Հերունու «Հայերը ե

Դիմելով թալեաթին, ա. ահարոնյանն հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել

Դաշնակցության գաղտնիքներից
Իթթիհատի կառավարության հանցագործ պարագլուխների հրավերով 1918 թվականի ամռանը Կոստանդնուպոլիս մեկնած Հայոց պատվիրակության  անդամներ Ավետիս Ահարոնյանը (1866֊1948), Ալեքսանդր Խատիսյանը (1874֊1945), եւ Միքայել Պապաջանյանը (1868֊1929) շողոքորթ խոսքեր էին շռայլում, Հայ ժողովրդի դահիճներ` Թալեաթին ու Էնվերին անվանելով Հայոց փրկիչներ, Հայոց պետականության հիմնադիրներ։