ՏՈ՜ՒՐ ԻՆԾԻ, ՏԷ՜Ր

Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ծաղիկներո՜ւ պէս զայն ժողվեմ ճամբուս վրան`
Նայուածքներուն մէջ ամէնուն եւ ամէն օր:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Եւ ես` հանգոյն երփնալուցկի վառող մանկան`
Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դէմքի մը վրան:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Զանգակներո՜ւ պէս զայն կախեմ ամէն դըրան`
Ու զերթ նարօտ ամէն դըրան զայն պըսակեմ:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ճրագներու պէս զայն բոցեմ բազմաստեղնեան`
Խաւարին մէջ ամէն երդ ու խրճիթներու:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.

Արցունքս մնաց իմ մեջ անհասցե

Արցունքս մնաց իմ մեջ անհասցե,

Ու բյուրեղացավ երազներիս մեջ:  
Կարոտս գնաց հոգուս փնտրելու,  
Հոգիս նստել է իմ աշնան ղեկին

Էլ հասցե չունեմ թէ նամակ գրեմ,  
Գրած նամակս մնաց անհասցե  
Խորտակվեց միքս սրտիս ճեղքի մեջ,   
Իսկ սիրտս փարվեց անհունի գրկին

Էլ հացսցե չունեմ թէ նամակ գրեմ  
Գրված նամակս մնաց անհասցե,  
Խորտակվեց միքս սրտիս ճեղքի մեջ,   
Իսկ սիրտս փարվեց անհունի գրկին

ՄԱՅՐԻ ԾԱՌԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ և հին աշխարհի ընկալումներում

ՄԱՅՐԻ ԾԱՌԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ  և  հին աշխարհի ընկալումներում

Մայրի Անտառում, ուր մեծ երկնափառ ու
փառապանծ աստվածներն են բնակվում․․․
                                      Գիլգամեշի Էպոսից

Գնում եք, գնացեք

Գնո՞ւմ եք, գնացեք,
Ես չեմ գալիս,
Ոտքերս ցեխոտ են,
Առանց այդ էլ իմ հողը սակավ է,
Օտար սալարկներին ո՞նց թափեմ,
Ես այն քարերից եմ քերել,
Արյուն քրտինքով եմ ջրել,
Ո՞ւմ տանեմ,
Ո՞նց տանեմ,
Նույնն է, թե հոգիս մարﬓիցս Երկատեմ...
Ինձ ատեմ, քեզ դատեմ,
Բայց անդեմք, անձայն,
Առանց սիրտ ո՞ւր գնամ...
Պարսպացու,
Տաճարացու,
Գահացու քարս ո՞ւմ թողնեմ...
Գնամ.
Աճյունս՝ առանց քար,
Քարս՝ առանց արցունք
Արցունքս՝ առանց մահ
Ո՞ւր թողնեմ...
Գնամ.
Երկինքս ամպամած թողնեմ,
Արևս՝ առանց երկինք,
Տունս՝ առանց արև...

ՄՈՍԿՎԱՆ,Դեմիրճյանը, Ալիևը, Ղարաբաղը, Մեղրին

Ամիսներ առաջ, երբ thearmenians.am «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում ներկայացրեցինք «Ի՞նչ են ասում Կարեն Սերոբիչի օրագրերը» հրապարակումը, նշել էինք, որ «Կարեն Դեմիրճյանը շատ հետաքրքիր սովորություն է ունեցել: Իր օրագրերում բացառիկ արժեքավոր մանրամասներով վավերագրել է իր աշխատանքային օրերը: Դրանք հիմնականում իրեն հատուկ ոճով արված հակիրճ գրություններ են՝ անհավատալիորեն անկեղծ, որոշակի համառոտագրումներով, տողատակերով, հուշումներով, ակնարկներով, վեր

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Երկիր Նաիրի, երազ հեռավոր,
Քնած ես քնքուշ թագուհու նըման.
Մի՞թե ես պիտի երգեմ քեզ օրոր
Եվ արքայական դնեմ գերեզման.
Եվ մի՞թե, մի՞թե սիրտըս ավերված
Ավերակներիդ լոկ պիտի պարզեմ,
Քո տեղ փայփայեմ ստվերըդ մեռած,
Քո սուրբ խոսքի տեղ իմ լացը լսեմ...