Գովված եմ մարդկանց մէջ, թէ ճանաչել եմ Քեզ,
Տեսնում են պատկերը Քո իմ բոլոր գործերում, գալիս են ու հարցնում «Ո՞վ է նա»:
Չգիետմ ինչպես պատասխանել, ասում եմ «իրականում, չեմ կարող ասել»:
Մեղադրում են, հեռանում արհամարանքով, եւ դու նստում ես այդտեղ ու ժպտում:
Ես իմ հեքյաթներից Քո մասին, մնայուն երգեր եմ գրում, գաղտնիքը ժայթքում է իմ սրտից:
Նրանք գալիս են ու խնդրում «Ասա մեզ քո միտքը ամբողջ»
Չգիտեմ ինպես պատասխանել, ասում եմ «ահ, ո՞վ գիտե»:
Ժպտում են ու հեռանում խորագուն արհամարանքով,
Եւ Դու նստում ես այդտեղ ու ժպտում: