Մի քիչ էլ բեր ոտքս
Կախ գցեմ ու գնամ,
Գարուն գա արևոտ,
Շաղ գցեմ ու գնամ,
Բացատում` մասրենու
Մամխենու թփերով
Մի պուճուր դրախտան-
Բաղ գցեմ ու գնամ...

Խաղ գցեմ երգասաց
Սոխակին ու ծտին
Ձեն- ձենի մի սիրուն
Տաղ կցեմ ու գնամ.
Երկինքն ու երկիրը,
Ասում եմ, էս ցրտին
Վեր կենամ, մի օրով
Հալ գցեմ ու գնամ...

Խառնվեմ ջրերին,
Քամուն թե` կրակին,
Կառ գցեմ սիրահար
Սրտերը ու գնամ,
Աշխարհի էս անհամ
Կիսաեփ խորակին,
Ջիգյարով, մի պտղունց
Աղ գցեմ ու գնամ...

................

Բառուբանիս հետ
Կաթիդ համն առա,
Թե հենց կաթդ էր
Բառուբանն իմ հին,
Մայրիկ, եկել եմ,
Ինձ նանիկ արա
Ճոճքս կախ գցած՝
Խնձորի ճյուղին...

Ոտքերս կապիր
Ծաղկե փաթթանով,
Ու քարկապ գցիր
Պորատալիս հետ,
Խրատդ արա
Խոսքերիդ թանով,
Որ էլ չփնտրեմ
Օտար արահետ․․․

Թող, թափվեն վերից
Շաքար խնձորներ,
Հեքիաթիդ պստիկ
Աղջկա համար,
Թող գյուղս հսկեն
Ափլան - Ղափլաններ,
Դիվարյուն խմեն
Տամար առ տամար...

Ուրիշ հեքիաթ էլ
Հորինիր, մայրիկ,
Էգուցվա պայծառ
Օրերը գրկած,
Որ հետո զարթնած
Աղջիկըդ քայլի
Այրվող աշխարհի
Բարուրը փրկած․․․

.............

Թող չարթնանա վայրին անվերջ,
Դառնամ քնքու՜շ, ամաչկոտ կին
Եվ քո կողքին, նաև քո մեջ,
Ողջ սերերից լինեմ հարգին․․․

Չէ, դառնամ մի չալ դեղձանիկ
Եվ ծլվլամ ականջիդ տակ,
Դու հենց միայն հեռվից ձայնի՛ր,
Վանդակով էլ թռած կգամ..․

Թող ես լինեմ շունդ՝ տանու,
Անունս դիր Բողար կամ՝ Ջեք,
Ոտքերիդ մոտ խանում- մանում,
Թաթս թաթիդ երկա՜ր ննջենք․․․

Կամ էլ դառնամ բառը՝ շուրթիդ,
Շիրայի պես կպչեմ, մնամ,
Ամեն մի նոր սիրո փորձից
Համս քիչ էլ ավելանա․․․

Թող վերանա ամեն կասկած,
Ամեն տագնապ՝ վերքս քերող,
Թե՝ ի՞նչ գտար մեջս հանկարծ,
Տեսք էլ չունեմ, ախր, գերող․․․

Թե ի՞նչն իմ մեջ հավանեցիր,
Ի՞նչ կորցրիր, կամ ի՞նչ գտար,
Քանիսին էլ ետ վանեցիր,
Մինչև սառցե սիրտս մտար․․․

Ամառ, ձմեռ, կարևոր չէ,
Քոնն եմ, ասեմ, մնամ կողքիդ,
Թեկուզ կյանքս արևոտ չէ,
Բայց դե վրաս տա՜ք է հոգիդ..

................

Ամեն կաթիլ արցունքի մեջ
Մոլորակ կա կախված,
Զգույշ եղիր, կկործանվի
Մի լուսավոր աշխարհ...

Ամեն բարի խոսքերի հետ
Ողջ տիեզերքն է լցվում,
Երբ որ դեմքին անհույս մեկի,
Պարզ ժպիտն է գծվում...

Անգամ սոված անտեր շան մեջ
Մի մարդաչափ սեր կա,
Մարդս մարդուն հասկանալու
Հազար ու մի ձև կա․․․

Ափս պարզեմ, ոչ մի արցունք
Թող չկաթի հողին,
Չխառնվի ցավ ու թախիծ
Խատուտիկիս ցողին․․․

..................

Հողս ձեռքերի
Կոշտացած ափն է,
Երբ ափիս միջին
Սեղմում եմ ամուր,
Գարնան գոլորշին`
Քրտինքի քափն է,
Ճիշտ հորս նման,
Երբ փոր էր անում...

Հողս ծաղիկի
Էն ծանոթ հոտն է,
Կաթի համ ունի
Եվ թոնրահացի,
Հենց թիկն եմ տալիս`
Ես մորս մոտն եմ,
Որ միշտ սաստողն է `
Սիրտ քամող լացիս...

Հորս հոգու պես
Էս թավշե խոտն էլ,
Միշտ շաղը վրան,
Հա կխրատե`
Մորդ ծոցն ընկար,
Դեռ էն գիժ հորթն ես,
Քամին պնչիդ մեջ
Հանդը կչափես...

.............

Ասացիր, թե՝ վաղը ես կգամ...
Սխ, այդ վաղը բայց ե՞րբ է գալու,
Աննահանջ խավար է դեռ՝ չկամ,
Սպասման փշփշոտ այս խալուն...

Չի լինում աչքերս` էլ փակել,
Չի թողնում զարկերակը քունքիս,
Թվում է, թե դուռս ես թակել,
Չեն հասել ձայները՝ խուլ ունկիս...

Ու դու ես, ես չկամ այլևս,
Սրտիկիս փոքր ու մեծ փորոքում
Եվ այդ քո արյունն է, արևս,
Կուրծքս իր խշշոցով ոռոգում...

Ու սիրուն բառերս խտտած,
Թեքել եմ գիշերվա թուշը պիրկ,
Տես, նորից քեզանով եմ փթթած,
Մի չքնաղ առավոտ՝ սիրագիրկ...

..................

Խաբար արի, որ գաս,
Քեզ կարոտել էի,
Ոչինչ, որ մեղքերիդ
Լավ -վատ ծանոթ էի,
Ասի մի անգամ էլ
Մարդուն պիտի ներեմ,
Բոլոր լավ բաները
Նորից ի մի բերեմ...

Շատից- քչից, թե որ,
Մարդ է, ասենք զգաց,
Կորցնելու համար
Գիտեմ պիտի սգա,
Պիտի զղջա, որ թե
Մի քիչ շատ չի սիրել,
Թե փորձել է միայն
Մերկությունս տիրել...

Ու զանգեցի քիչ է,
Դեռ կանչեցի՛, բա` չէ,
Ուզածս էլ այնպես,
Մի կարևոր բան չէր,
Մահանա էր, նորից
Տեսնվելու համար,
Ի՜չ հաշտվելու պատճառ,
Սրանից էլ հարմար...

Թե էսքանից հետո,
Մարդ ես, եկար` եկար,
Չեկար, ուրեմն ի՞նչ կա
Մտածելու երկար,
Որ քիշմիշի գինին
Ժամանակն էլ ետ տար,
Սեր չի դառնա արդեն,
Անգամ պաչս` նեկտար..
....................

Գարունն անցնում էր
Փողոցով՝ մենակ,
Ինչ սառցե սիրտ կար
Հալվեց հմայքից,
Ով համարձակ էր՝
Հետևից գնաց,
Ով հուսահատ էր՝
Կախվեց տանիքից…

Մեկը խնդալուց
Ջուր դարձավ, հոսեց,
Մեկը խանդելուց
Ինքն իրեն կերավ,
Մեկը, որ համր էր,
Սկսեց խոսել,
Մեկը ձայնեց ու
Անկյունում կորավ․․․

Լուսամուտները
Բացուխուփ արին,
Ով տեսավ՝ տեսավ,
Ով՝ չէ, իմացավ,
Գարունը գրկեց
Սիրեկան սարին,
Սարը, որ սար էր
Հազիվ դիմացավ….

Գարնան մի օր էր,
Ոսկի չէր թափում,
Արև էր բերել
Սիրուն սարերը,
Իմ աչքով տեսա,
Ես հո չե՞մ խաբում,
Թե՝ ո՞նց են սիրուց
Լացում քարերը ․․
....................

Ասի՞ արի գնանք հանդը,
Ի՞նչ անեմ, չեկար,
Քեզ հոգեհան արեց խանդը՝
Ու՞ր կորա երկար․․․

Անձրև եկավ՝ սատանի լաց,
Ես ի՞նչ անեի,
Ո՞նց կուչ գայի մարմինս թաց,
Պիտի՞ հանվեի․․․

Մտա մի մեծ փչակ ծառի,
Շապիկս առան,
Էն հավքերը ծառի թառին
Կապեցին պարան․․․

Հետո եկան ու գրկեցին
Մեղունները սաթ,
Չէ, աղետից ինձ փրկեցին
Մի մեղրաշաբաթ․․․

Բա չգնա՞մ, անձրև եկավ
Այսօր ծմակում,
Էն փչակում մի մեղու կա
Աչքը չի փակում․․․

...........

Ես տեսա երկնքի
Ու երկրի սիրախաղը,
Հողի տաք գրգիռը՝
Քարքարոտ լանջերին,
Երբ ոտքով բարձրացա
Մեծ գյուղի մեր թաղը,
Մուրազս պատմելով՝
Ձնհալի ջրերին․․․

Ես տեսա ծառերի
Սրթսրթան արթնացումը,
Անձրևի ժպիտը՝
Մի հատիկ կաթիլում,
Ես տեսա և լույսի
Շեշտակի թափանցումը՝
Դողացող կորիզի
Ամեն մի շաքիլում․․․

Ես տեսա հողի
Այն ներքուստ հրճվանքը,
Երբ խաղաց պտուղը՝
Կոնքերի արանքում,
Ես տեսա շրթունքի
Արնագույն նեղ ճաքը՝
Երկունքի ցավից ու
Բերկրանքից էր անկում․․․

Ես տեսա, ետ գնաց
Ամպերի հաստ փառը,
Աչքերից ճառագեց
Արևը՝ տաք, պայծառ,
Երբ ասի՝ մամ ջան,
Սիրտ քամող այս բառը,
Մի քանի մանուշակ
Պտղունցով լուռ պարզած...
....................

ՉՈՒՂԱՐԿԱԾ ԲԱՐԵՎԱԳԻՐ

Բարև՜, բարի օր, իմ աղա տղա,
Իմ ուսյալ տղա,
Իմ քաղաքդաստու՜ր, իմ օրհնյալ տղա,
Խաղատներում, սրճարաններում
Էդ ջահել կյանքդ մաշող շան տղա․․․

Տղա, իմ տղա,
Ես եմ, հա, ես եմ, քո հերն եմ, տղա,
Քո մանկությունը
Էս ծործորանքիս դրած ու կրած,
Հասունությունդ դեռ մինչև հիմա
Կոտրած ուսերս սև եղիր արած,
Լծկան եզան պես,
Ցելի մեջ տեղը ծնկերս ծալած,
Հերդ եմ տղա,
Շեն քաղաք պահող քո գե՜ղ- հերդ եմ,
Քո գեշ հերդ եմ,
Դու մայրաքաղաք,
Ես անտեր մի գեղ,
Բայց դե հերդ եմ․․․

Էլ մերդ չկա՜․․․
Քո տված ջրին,
Քաղաքից բերած մի բուռ շաքարին,
Շաքարից քաղցր՝ քեզ կարոտ գնաց՜․․․
Սրտի հովություն,
Սրտի սով տղա,
Որ գաս ման չգաս․․․

Մերդ որ չկա, հոր տուն էլ չկա,
Խալլու Բաբոյի լիուլիճ բախչից
Սարգսախնձոր գողացող չկա,
էլ Ձորի թաղի սառը ախպրից
Ջուր տանող էն թուխ
Աղջիկը չկա․․․

Որ մերդ չկա,
Մենակ եմ տղա,
Առանց տաքիլլեթ ու առանց խորակ,
Միտքս ծմակած,
Աչքս խվարած,
Բայց,տիրոջը փառք, որ գոնե դու կաս,
Ես էլ հերդ եմ ու դու տղես ես․․․

Ասեմ, ․
Էս ամսից մինչև էն ամիս
Թոշակս հազիվ չոր հաց է առնում,
Նպաստ չեն տալիս,
Մի ցռան մոզի ունեմ` անալափ
Խեծվիպուտով եմ շան հալի պահում,
Որ քելեխհացիս ոտ ու ձեռ չընկնես․․․
Չեն տալի․․․
Բա խի՞ ․․․
Դու մոզի ունիս․․․

Ես գեղ եմ տղա,
Ես գեշ եմ տղա,
Բայց դու, էս կոտրած
Չոր բիլակներով դարձար մե՜ծ քաղաք,
Իմ թրքակոլոլ կալոշներովը ուսում ստացար,
Այ էս կուրենի խանի պես գնդված
Մեջքով ես քաղաք․․․

Մտահան արիր․․․
Չէ հիշել էլ ես, մեմեն հիշել ես,
Քանի մերդ կար, գալ- գալ չորացրած
Ավլուկ էր ղրգում, թացան ու էփած,
Շատ վախտ փշեջուր՝ հոնի չրի տեղ,
Որ մանկությանդ հոտը չկորչի,
Հորդ տան ծուխը հանկարծ չկտրի․․․

Հիշում ես դեռ, չէ,՞
Ամեն նոր գործի մտնելու համար
Հոնի կամ թթի արաղ ղրկեցինք,
Որ ջոջիդ տայիր, աչքը մտնեիր․․․
Թթնին կտրեցի,
Հոնին էլ արդեն փեչի փայ դառավ,
Էդ հեչ, մենք լե՝ հեչ․․․
Դու՝ քաղաք, մենք՝ գեղ․․․

Հմի ասում եմ․
Շունը, որ շռի
Սլուլակիցը ձորի թաղ կհասնի,
Այ էդքան տեղը էլ կարում չեմ, որ
Մի հանգի գնամ,
Տաս տեղ նստում եմ,
Էլ ծունկը չունիմ,
Արմունկից բռնող վեր քաշող չունիմ,
Ով էլ կա՝ ինձնից բեթար օրի է,
Իմ քաղաք տղա,
Էլ նամակ չկա, նամակս տանող բերող էլ չկա,
Գրում եմ լենհե,
Մինչև քի հասնի,
Ես մորդ եդնեն հաց տարած կլնիմ․․․

Ես գիտեմ, կգաս,
Կազինոներում, լրբատներում
Վերջին կոպեկդ երբ թափթաղ կանեն,
Երբ քեզնից էլած լակոտն էլ քեզ պես
Ուրիշ մի քաղաք գնացած կլի,
Մորդ դրած էն գինազողի ու շիշվիկի թթուն
Մոթալ պանիրը, փթռուկը, գինին,
Որ միտդ կընկնի․․․
Կգաս․․․դեռ կգա՜ս․․․

Ու թե բանա գաս,
Մի հիսնանոց բալոնի միջին
Մորդ վախտվանից տանձի արաղ կա,
Քու դպրոցական շորի ջեբումը
Մի քանի ամսեն թոշակ կա, բալես,
Գիտեմ, որ ձեռիդ փող չի ըլելու,
Մերդ որ չկա, հաց թխող չունիմ,
Համա ամբարում դեռ ալյուր ունիմ,
Վրեն թութուն կա, որ ցեց-մեց չընկնի,
Բան չկա, փեչին լավաշ կթխես,
Սոված չմնաս․․․

Իմ քաղաք տղա, իմ օրը հատավ,
Քոնը լուսանա․․․ էգուց վայ թե գա՜ս․․․
2016
Մարո
Երկնափեշյան
....................

Լույսերը վառվել են քաղաքի,
Մարում են հույսերս քաղաքում,
Բարակ են շորերը հագիս,
Շղարշ են` կրքով լի, բորբոքուն։

Շոգու՞մ ես, հոգում ես իմ մասի՞ն,
Հայացքդ գցելով վրաս,
Կոճկվում։ Ասես միասին
Կամքիդ հետ եկել ենք գրազ։

Իրար դեմ, մտքերով սևեռուն,
(Սեղան է, լի գավաթ ու գինի)
Լռում ենք, թե արյունն է եռում,
Լռում ենք, թե թեմա էլ լինի։

Ճոճվում է նավակը լուսնյակի,
Երկնքում մեզ ափ է խոստանում,
Նայում եմ կիսատված բաժակիս,
Դրախտը գինով եմ հաստատում։

Խմում եմ կենացից առաջ և...
Ու գետը ծունկս է խտտում,
Համբերի'ր,-հայացքս սաստում է,
Համբուրի'ր խմելուց հետո։

Դու լցրու բաժակս կիսով,
Մի' նայիր, թե հարբողը ով է,
Երբ հոգիդ լցված է սիրով,
Կես գավաթ գինին էլ ծով է։

Իսկ ափին` ավազ չէ, խիճ չէ,
Քարափին` ուր ես էի առաջ.
-Ես գիտեմ,-ասում ես,- քիչ չէր,
Աչքիդ մեջ ծովեր կան սառած։

_Ճահիճ է այդ ծովը,-ասում եմ,
—Իններորդ ալիք չեն ճիգերս,
Մակընթաց տնքոց է,- սաստում ես,-
—Ժխտում ես դու հոգուդ ճիչերը։

Լողում եմ նեղ ափին հարակից,
Կառչելով փրփուրից փետրաթև,
Կպել են շորերը հագիս,
Իսկ կյանքիս նայում եմ թեթև։

Ճմռթվեց հագուստս։ Թե ուզես,
Կհանեմ ձևական զարդերս։
Գիտեմ, քեզ այսպես էլ կհուզեն
Իմ հոգու գունագեղ վարդերը։

Ով կուզի, ինչ կուզի թող ասի
Կգցեմ ականջիս հետևը,
Թեկուզ և շանս չտա բախտը սին,
Ու թեկուզ շանց տա իր հետևը։

"Անունով" տղերքը մեր թաղի,
Նամուսով աղջիկները, որ հարս են,
Ով լինի խոսողը մեր մասին,
Էս կյանքի դրվածքը քիչ թարս է։

Ծանոթ են...ծանոթ են բոլորը`
" Եղել է-չի եղել" հեքիաթում,
Խոհերիս այս ոլոր մոլորը
Դաջվել են աչքերիդ հայելուն։

Թեքվել է նավակը լուսնակի,
Խեղվում է մեր ճոճվող ստվերը,
Գորտերը խեղդվում են ծիծաղից,
Որ ես չեմ լիիրավ իմ տերը։

Բախվում են նույնանուն երկու լիցք`
Թե հյուլեն լինում է երկու կես,
Նեղվում եմ։ Բայց ոչ թե շմոլից,
Երբ լուսնակ,,,,ու կողքիդ եմ ես։

Տուրք տալով խոհերին մեր լիրիկ,
Կյանքներս կշռելով քիչ թեթև,
Ժպտում եմ գորտերին սատիրիկ,
Մինչև իսկ փորձում եմ ներել։

Իսկ գետը հոսում է հետընթաց,
Ընդերքում ծովեր է կուտակում,
Քո կամքը դարձել է ապաթարց,
Բախտիցս քեզ մասն է կտակում։

Հաշտվել են գիշերը ու գինին,
Հարբել են լուսինը ու շունը,
Դե', խառնի'ր քո դողը իմին,
Որ ծաղկի մոտեցող աշունս։

Մարո երկնափեշյան 2001
"Մեղսածառ" ժողովածուից
....................

Շնորհակալություն, Կարինե ջան :75:

....................

Ձիերը թռա՜ ն,
Ափիս մեջ թողած
Երազանքներիս
Գոլ-գոլ արյունը,
Պայտը գրկելով,
Խոհերում թաղված,
Քնե՞մ, հաշվելով
Մեկից հարյուրը...

Սրտիս զարկերն էլ
Նժույգներ են հանց,
Չափխում են անհագ,
Պրկված քունքերում,
Սանձիր հրեղեն
Թռիչքը նրանց,
Տղա, քո քրտնած
Ու կոշտ ափերում...

Երբ մեզ գիշերը
Իր թամբին առնի,
Իսկ ես՝ գրկիդ մեջ
Կամ մեջքդ գրկած,
Իմ պաղած շունչը
Քո տաքին խառնիր
Եվ ինձ օրօրիր
Անկումից փրկած...
....................

Քույր իմ, շոյող ափը քո,
Անհուն ցավիս վրա դիր
Եվ անունս թող լինի
Տառապանքիդ վերնագիր,
Եվ լաց եղիր ինձ համար,
Եվ ծիծաղիր խաչվելով,
Իմ ջերմի մեջ այս մրսկան
Եվ պաղիս մեջ խաշվելով...

Քույր իմ, եղիր համբերող,
Ինձ չէ, Աստծուն՝ անարդար,
Մահկանացու այս մարդուն
Ինչ փուրձություն էլ կարդա,
Ասա նրան` Երկնավո'ր,
Քոնն ենք, թեկուզ մեղսական,
Մի տանիր ի փորձություն,
Փրկիր չարից հերթական....

Քույր իմ, ասա դու նրան,
Մեծ ես, գուցե քեզ լսի,
Այս թունառատ թասը առ,
Հոգու՛ս ցավերն իմ կիսիր..
Ասա, Հայր մեր, մեղավոր,
Մոլորյալ ենք, թե` արթուն,
Ինձ պես սիրի՛ր, ինձնից շա՜տ՝
Քո պատկերով հայ մարդուն...
....................

Ինձ մենակ չթողնես
Եղյամներում աշնան,
Պարող քամիների
Շշուկներում սառը,
Նրանք խաբում են մեզ,
Թե ամառը անցավ,
Տերևաթափ ծառից
Ընկավ հասուն բառը․․․

Ինձ մենակ չթողնես
Մթնշաղին աշնան,
Թրջված ագռավների
Թևերի տակ ծանր,
Նրանք կռնչում են
Ռեքվիեմը մահվան,
Իսկ ես դեռ փնտրում եմ
Սիրո ուրիշ ժանր․․․
....................

Երկիր, մենք լռեցինք,
Երբ քեզ թալանեցին
Ասինք`դե հա, ոչինչ,
Իրենք էլ են մերը,
Ամբողջովին երբ մեզ
Փալանեցի՜ն
Նոր հասկացանք ում ենք
Դրել երկրիս տերը․․․

Հերիք ու բոլ եղավ
Կրակ տված բովեք,
Այդ ումի՞ց է սերում
Արնապիղծ ձեր հերը,
Բա մտրակին չտա՞նք,
Որ հասկանաք ով եք,
Էշը դուք եք, ասենք, ու
Ձեր տիրոջ մերը...

PAGE 2

....................

Քո երգն, ասում են,
Վաղուց է երգված,
Երկիր, աշխարհին
Էլ չունես տալիք,
Քո մատնությունը
Արյամբ է ներկված
Ու պատմությունը
Մութ է, անգալիք․․․

Բայց դու դեռ ունես
Վիհերում փակված,
Սուրբ լեռան
Անհուն սառցաշերտերում
Հին աստվածներիդ
Սաղմերը՝ փրկված,
Համբերությունը՝
Լեցուն տաշտերում․․․

Նրանք կարթնանան,
Երկար են քնում,
Հեշտ չէ ելնելը
Խոռոչից՝ սարի,
Քեզ համար
Շանթ ու
Կայծակ են կլլում,
Որ թրեր կռեն
Վահագնաքարից․
....................

Մի թթենու ծառ էր,
Մի շերամի տարիք,
Թևե՞ր էի առել,
Մետաքս էի տալիք․․․

Մի թիթեռի կյանք էր,
Առանց ակնկալիք
Զուր վատնված ջանքեր
Ու փլուզված տանիք․․․
....................

Լույսի բարակ
Մի շող ընկավ վրաս նորից,
Ու թաղարի խորդենու պես
Հոգիս ծաղկեց,
Թափ տուր փոշին,
Քո մի շնչով` տերևներիս,
Մեկ էլ տեսար բույրս թեթև
Ծոցդ լցվեց...

Ո՞վ կիմանա,
Հետո ինչքա՞ն սիրտդ քննեց,
Խտուտ տվեց ու ծիծաղեց՝
Բաց ու արձակ,
Ո՞վ կիմանա՝
Ի՞նչն արթնացավ, ի՞նչը քնեց,
Չոր խորդենիս
Տաք ծոցիիդ մեջ ո՞նց կին դարձավ..
....................

Ես ինձ փնտրեցի քո երակներում՝
Մի ամբողջ գիշեր,
Մի ամբողջ գիշեր մտա ճեղքերը՝
Սրտի ու հոգու,
Թեթև սարսուռով դու նոր աղոթքներ
Փորձեցիր հիշել,
Իսկ ես քեզ համար ուրիշ կռատան
Հրայրք էի մոգում․․․

Լուռ պրպտեցի անկյունները քո,
Մտա մաշկիդ տակ,
Խորն ընկղմվելով ես դուրս նետեցի
Մագմաներդ հում,
Եվ խավարի մեջ արեգակ տեսա
Երկնքում, հստակ,
Եվ տեսա ոնց են չնչին հյուլեից
Տիեզերք արարում․․․

Ես երկիրն էի, դու իմ երկինքը՝
Ուրբաթ գիշերով,
Ձեռքիդ դաստակին քաղցր քրտինքի
Մի քանի կաթիլ,
Որ արարչության շաբաթն ավարտվեց
Կողդ նշելով,
Մնում էր արդեն քո սիրուց ճաքեր
Մի հատիկ շաքիլ․․․

Եվ օր կիրակի խոնջանքի պահին
Արժեր սա նշել,
Թեթև շիկնանքով ժպտուն հայացքիդ
Նետերը շեղած,
Բայց հիշողության ճաքճքած կավե
Էջերը մաշվել,
Էլ չէր կարդացվում սիրո ասքերի
Սալերը՝ պեղած․․․

Ակներևաբար մի ամբողջ գիշեր
Շուռումուռ եկա,
Մի ամբողջ գիշեր անունդ հազիվ
Ես վերծանեցի,
Երբ լուսբացին արևը փռվեց
Մեզ վրա, երկա՜ր,
Իմ մեջ քեզ գտա, բայց ի՛նձ
Այլևս չճանաչեցի...
....................

ՔՆԱԹԱԹԱԽ ՀԵՔԻԱԹ

Յոթ գլխանի դև է
Սա, արնածուծ հրեշ,
Պոչը պատ է տվել,
Երկիր, ու խեղդում է,
Երախները բաց են՝
Մեկ-մեկուց գեշ,
Հուր կրակի միջով
Մեզ հեղձում է․․․

Ես ինչ անեմ հիմա,
Թե որ հնար չեղավ,
Դանակն առնեմ, կուլ տա,
Հանց հեքիաթում,
Ինչպես թագավորի
Աղջիկ դարձած տղան՝
Պատռեմ հսկա փորը՝
Ակնթարթում․․․

Երկիր, քեզ ազատեմ
Լծից երկարատև,
Բացվի աղբյուրներիդ
Առատ հոսքը,
Որ մարմինդ գրկած`
Տա լույսի թև,
Արդարության, սիրո
Արևաբեր հոսքը․․․

Ու հեքիաթի վերջում`
Այս իրական,
Խնձորաթափ լինի
Արտամետի,
Մեզ, բոլորիս հասնի
Թե՝ մեկական,
Մնացածը թողնենք
Հավերժության գետին․
....................

Մի ոտնակածան է
Ձորից ելնող,
Ծունկդ բռնելով
Բարձրացիր,ե՛լ,
Ամեն մի քայլիդ՝
Ուսդ բեռնող
Հոգսի մի քար դիր,
Մի քիչ ավել...

Ինչքա՞ն կքայլես
Կուզդ ցցած,
Ամեն ծառի տակ
Դինջանալով,
Քարշ տուր մախաղն այդ,
Ձեռդ գցած,
Թե հասնես սարին
Լուրջ ջանալով...

Դրանից ավել
Էլ տեղ չկա,
Բեռդ չես տանի
Աստծուն նվեր,
Գրիր այդ քարին՝
Դատարկ կգաք,
Հոգին է միայն
Բարձրանում վեր...

12 մարտի
2017
....................

Ծառերի կարմիր
Ոստերը մանրիկ,
Բարակ մատներ են
Հարսնացող կույսի,
Կուզեի դեղձի
Լինեի, մայրիկ,
Բողբոջներիս մեջ
Շողերը լույսի․․․

Կանաչ դաշտերը
Ծլած արտերի,
Ծալ -ծալ փեշերն են
Քո կարած շորի,
Կուզեի ծիլ տալ՝
Հասկը շուրթերիս,
Ստվերներիս մեջ՝
Ձագերը լորի․․․

Հանդերի մանրիկ
Ծաղիկները` հանց
Գունեղ աստղեր են,
Որ ընկել են ցած,
Ցողի պես կգաս
Բացատը՝ ծռանց,
Մայրիկ, երբ լինեմ
Նրանց հետ քնած․․
....................

Թող չարթնանա վայրին անվերջ,
Դառնամ քնքու՜շ, ամաչկոտ կին
Եվ քո կողքին, նաև քո մեջ,
Ողջ սերերից լինեմ հարգին․․․

Չէ, դառնամ մի չալ դեղձանիկ
Եվ ծլվլամ ականջիդ տակ,
Դու հենց միայն հեռվից ձայնի՛ր,
Վանդակով էլ թռած կգամ..․

Թող ես լինեմ շունդ՝ տանու,
Անունս դիր Բողար կամ՝ Ջեք,
Ոտքերիդ մոտ խանում- մանում,
Թաթս թաթիդ երկա՜ր ննջենք․․․

Կամ էլ դառնամ բառը՝ շուրթիդ,
Շիրայի պես կպչեմ, մնամ,
Ամեն մի նոր սիրո փորձից
Համս քիչ էլ ավելանա․․․

Թող վերանա ամեն կասկած,
Ամեն տագնապ՝ վերքս քերող,
Թե՝ ի՞նչ գտար մեջս հանկարծ,
Տեսք էլ չունեմ, ախր, գերող․․․

Թե ի՞նչն իմ մեջ հավանեցիր,
Ի՞նչ կորցրիր, կամ ի՞նչ գտար,
Քանիսին էլ ետ վանեցիր,
Մինչև սառցե սիրտս մտար․․․

Ամառ, ձմեռ, կարևոր չէ,
Քոնն եմ, ասեմ, մնամ կողքիդ,
Թեկուզ կյանքս արևոտ չէ,
Բայց դե վրաս տա՜ք է հոգիդ.
....................

Սինու մեջ
Խնձորի դեղնված չիր է,
Փափուկ է, ինչպես
Կանացի մատները,
Պարանին կախվածը`
Տաք պանրաջիլ է,
Հենց նոր է կտրել
Թաց պորտը՝
Տատմերը․․․

Մեզարին փռածը`
Չոր լոբահատիկ է,
Չալուչուլ,
Աչքի պես` ճտպտան,
Սերս խռթեշի մեջ
Քնած մի զատիկ է,
Չբռնած` թռավ գնաց...

Դռան տակ, ձագամեր
Չալ կատուն է`
Ավիլը անկողին արած,
Ում` թուխսը
Մի քիչ էլ վեհերոտ
Ատում է,
Ինչպես մի
Գրողի տարած...

Չոր թախտին
Ծեր մայրս քնել է,
Պատառը
Ափի մեջ սեղմած...
Իր դառը օրերը
Հատեհատ քննել է,
Իմ բոլոր մեղքերը
Մեղմած....

19 ապրիլի
2016
....................

Ձմեռը դեռ բան չի խոսի.
Ձյունը կգա ու կհոսի,
Մինչ շունչ առնեն կաղնի, սոսի,
Քամու թևին` Աքռաքոսի*...

Առուն պղտոր, կիջնի շատ- շատ,
Դեպի ձորը` փռված լի տաշտ,
Թե կենդանի, թե մարդ-անհաշտ,
Դեռ կդառնան չէ՞ բնապա՜ շտ....

Հետո կգան մշուշ ու ամպ,
Կիջնեն դաշտին ձորերին` շամբ,
Խև կայծակի զարկից մի բամբ,
Վեր կթռչի աշխարհն անթամբ...

Ու կզարթնի էն շեկ տղեն,
Սիրուն տղեն` թիկունքը լեն,
Մեր դիմացի սարին, հրեն,
Արևն ինչպես վահան` վրեն...

Ու կտանի ինձ իրեն մոտ,
Հազար տարվա սիրակարոտ,
Էլ ի՞նչ գոտի էլ, ի՞նչ նարոտ,
Ինքը` գարուն, ես` առավոտ.

PAGE 3

....................

Հողս ձեռքերի
Կոշտացած ափն է,
Երբ ափիս միջին
Սեղմում եմ ամուր,
Գարնան գոլորշին`
Քրտինքի քափն է,
Ճիշտ հորս նման,
Երբ փոր էր անում...

Հողս ծաղիկի
Էն ծանոթ հոտն է,
Կաթի համ ունի
Եվ թոնրահացի,
Հենց թիկն եմ տալիս`
Ես մորս մոտն եմ,
Որ միշտ սաստողն է `
Սիրտ քամող լացիս...

Հորս հոգու պես
Էս թավշե խոտն էլ,
Միշտ շաղը վրան,
Հա կխրատե`
Մորդ ծոցն ընկար,
Դեռ էն գիժ հորթն ես,
Քամին պնչիդ մեջ
Հանդը կչափես...
....................

Աչքեր պետք չեն ցավի համար,
Ցավին միայն հոգի է պետք,
Արյուն է պետք՝ տամար- տամար,
Որ հոսելիս թողնի մի հետք...

Որ համտեսի աղը լացի՝
Տկարի կամ անտուն մարդու,
Ձեր ոտքի տակ ընկած հացին,
Սատանան է «Հայր Մեր» կարդում...

Ձեզ որտեղից ջիգյար ու սիրտ,
Որ իմանաք ցավն ինչ բան է,
Կուշտը հազիվ, մտքերով բիրտ,
Իր փայ կերից գլուխ հանե...

Մանր բրթած ամեն պատառ
Դուք կուլ կտաք, սովածը՝ չէ,
Այնտեղ որտեղ խիղճը հատավ
Արդեն Աստծո ընտրյալը չեք...

Ում եմ ես ձեզ նման տալիս,
Մարդանման, բայց հոգեզուրկ..։.
Կշտանալուց պոկ է գալիս,
Նույնիսկ կպած ամեն տզրուկ...

Ո՞րն է կյանքի իմաստը ձեր,
Ի՞նչն է հիմա հոգս պատճառում,
Դուք գտել եք ուրիշ մի Տեր,
Ուրի՜ շ գնով եք վաճառում..
....................

Եվ եղավ այսպես.
Մի պահ իրական դարձավ ամեն ինչ
ՈՒ շոշափելի...
Ինքս ինձնից դուրս,
Փորձեցի գրկել ու սեղմել կրծքիս
Երջանկությունս,
Պինդ-պինդ պաչելով
Թուշը կսմթել
Ու լսել մանր ծիծաղի միջից,
-Ա'խ, վայրի աղջիկ,
Ո'նց եմ խենթանում քո մաշկի հոտից,
Ու քո աչքերի խորքը նայելուց...
Մի պահ էր թեկուզ,
Բայց կանգնած էի
Երջանկության ու իրականության
Մի սերտ սահմանում,
Իսկ այդ սահմանում սերը,
Սիրելի'ս,
Սահմանում չունի
Ու չի ենթարկվում ոչ մի կանոնի։

Անկանոնաբա'ր,
Տարերայնորե'ն,
Ես հավաքեցի ուժերս վերջին,
Հույզերս վերջին
Ու փախա, փախա,,,
Չիմանալով, թե ի՞նչ պիտի անեմ
Հավերժությունը այս փոքրիկ կյանքում,
Ե'ս` մահկանացուս։
Ներիր,
Ի՞նչ անեմ,
Կարո'ղ եմ սիրել,
Համարձակություն չունեցա սակայն,
Ախր վախեցա
Այդքան շա'տ ու մե'ծ երջանկությունից`
Հար ու ամենա...
Անսովոր էր խիստ,
Այո', չիմացա, ի՞նչ պիտի անեմ,
Եթե ունենամ,
Բաց թողի գնաց,
Որ ապրի երկար ու միշտ
Սպասված։
2014 թ.
....................

Խառնվել են իրար չարն ու բարին,
Սև ամպեր են իջել Ոսկեպարին.
Տարին մա՞հ է բերել,թե՞ հաղթություն,
Ու՞մ են մատաղ արել Հարսնաքարին:

Կերպարանքը մահի այլազան է .
Վնգստոցն է հեռվում մարում,,Ալազանի՛՛,
Բայց թշնամին արնոտ մի գազան է,
Ունկը սովոր շարիաթ ու ազանի:

Իսկ զինվորը զինյալ նվիրյալ չէ,
Շինարար է, կամ էլ մշակ հողի,
Որ ընկած է հանդում երեք օր ու գիշեր՝
Արդարության սուրը սեպած կողին:

Եվ մետաքսի ճամփան՝բարակ կյանքի թել,
Թե պրկվել է` մեկ է, չի կտրվի,
Ոսկեպարում զոհված թռչնի թևն էլ
Պետք է հաղթանակի հուշաքարին դրվի:
....................

Չարենցն ասավ ` գրիչս առ,
մի բանք գրիր թազա հանգով...
-----------------'---------
Ցավից ծնված տաղերիս մեջ
Սիրեկանից դաղ չմնաց,
Ափս վառող տաք հացիս մեջ
Մի արցունքի աղ չմնաց...

Էլ երեկվա թռի- վռի
Պարերիս մեջ շախ չմնաց,
Խոքիս կարգին ուշք չդրին,
Ցավամրմուռ ախ չմնաց..․

Վառ չթողին ոչ մի ճրագ,
Մթով անցա իզն անծանոթ,
Առ ու ծախում թանկ ու կրակ,
Ես մնացի դատարկ անոթ․․․

Էն պեսպեսիկ խոսքերի մեջ,
Գեթ մի հատիկ ջան չմնաց,
Տեղ չհասած, ասացի վերջ,
Ուժս հատավ,ջանք չմնաց․․․

Հիմա ասեք, ես ի՞նչ անեմ,
Մեջս իսկի՛ վախ չմնաց․
Ձախորդ օրերն ուսած տանեմ,
Էս աշխարհին բա՜ ն չմնա..․
....................

Մարո Գարեգինի Երկնափեշյան
23 augustus om 23:32 ·
***
Երազներում
Մնաց մի գետ,
Մի կռատուն,
Մի լիճ, մի սար,–
Գնացինք ու
Չդարձանք ետ
Ընթացքի մեջ
Մեր՝ ողբահար…

Ժամանակի
Նետը՝ արնոտ,
Թևը խոցեց
Արծվահավքի,
Ու նրան ենք
Փնտրում՝ կարոտ,
Կամ նրանից՝
Մեն մի հավկիթ…

Նա խոստացավ
Մեզ հեքիաթում՝
Ոսկե քաղաք
Տաներ պիտի,
Ասաց՝ սեր է
Ծառից կաթում,
Ճամփան մենակ
Ինքը գիտի…

Բայց, չէ, հաստատ
Նա էլ ընկավ,
Ժահր ու թարախ
Թևը թափեց,
Այդ ազգովի
Մե՛նք ուշացանք,
Կամ` բթացման
Փառը պատեց…

Տեղ չհասանք…
Հեքիաթ չէր՝ ինչ,
Այնտեղ կար մի
Սար սրբացած,
Արտասուքի
Աղի մի լիճ
Եվ ազգ ու ցեղ
Մի՝ քարացած…

Հորինեցի՞նք,
Թե՞ իրոք կար,
Բայց տեսնում ենք
Երազներում.
Մի քարտեզ,
Մի լուսանկար՝
Պատից կախված,
Մեզ չեն ներում…
2016
....................

Հայրենիք իմ, հող իմ,
Որբ ու տառապած իմ,
Հայր ու մայր ունենայիր,
Ախ, երանի չէ՞ր,
Մախաղիդ մեջ դներ մայրդ
Լավաշ, պանիր,
Հայրդ աղեղն իր տար,
Ասեր՝ հետ կբերես…

Ու գար, թեկուզ ցեղով,
Թուրքը՝ նախկին սելջուկ,
Զորանայիր այնքան՝
Ինչքան կողդ խոցեր.
Մայրդ վերադարձիդ
Սարքեր տոն ու խնջույք,
Հայրդ նիզակն իր տար,
Ասեր՝ հետ կբերես…

Հետո աշխարհը գար,
Փորձեր բերել ծնկի,
Երակներդ բացեր՝
Արյան գետեր որպես,
Մայրդ՝ աստվածամայր,
Մի պահ սեղմեր գրկին,
Հայրդ մոսինն իր տար,
Ասեր՝ հետ կբերես…

Արնոտ շորդ լվար
Մայրդ լաց ու պաչով,
Հայրդ ասեր՝ տղաս,
Ծեր եմ, պիտի ներես.
Օրհնանք աներ մայրդ
Թալիսման ու խաչով,
Հայրդ դրոշը տար,
Ասեր՝ հետ կբերես…

2016
....................

Այս գիշեր,ամեն միտք,
Թվում է իմաստուն,
Այս գիշեր իրերն էլ,
Մեզ նման սիրտ ունեն,
Այս գիշեր ուզում ես,
Հույզերիդ իմաց տուր,
Այս գիշեր, քեզ պե՞տք է,
Թե ինչպես կնդունեն։

Այս գիշեր կկանչեն
Ամպրոպն ու ամպերը,
Տանս մեջ տոն կտան,
Տեղ կտան երկուսիս,
Այս գիշերն ի՜նչ հեշտ է
Ու մերն է մեծ դերը,
Այս գիշեր ․․․
Պիջակդ գցում ես երբ ուսիս։

Այս գիշեր անձրև է,
Չեմ թողնի, որ գնաս,
Կմրսես առանց ինձ,
Հուր- կրակ չի լինի,
Այս գիշեր, կարթնացնեմ
Հավքերին էն քնած,
Այս գիշեր թող երգեն
Սիրո հի՜ն մեղեդին։

Քո մեղքն էլ,այս գիշեր,
Կվերցնեմ ինձ վրա,
Քո ցավն էլ, քրոջ պես,
Հավասար կկիսեմ,
Եվ այսպես,եթե լուրջ․․․
Հմայքով աղջկա,
Քո հոգին մեղրաշուրթ
Համբույրով կկիզեմ։

Կբացեմ ի՛մ սրտի
Յոթկողպեք դռները,
Ես այնտեղ, քեզ համար,
Մի հարմար տեղ կանեմ,
Այս քիշեր անմիտ է,
Անիմաստ՝ մեռնելը,
Այս գիշեր չեմ քնի
Ու քեզ հետ սեր կանեմ։

Այս գիշեր, թե ուզեմ,
Քեզ դրախտ կտանեմ,
Դրախտից կհանեմ,
Իմ խանդով`կանացի,
Այս գիշեր,քեզ անձամբ,
Բարձրունքներ կհանեմ,
Անդունդի պռունկին,
Կ անչելով քեզ հացի։

Եկ,նստիր, քիչումիչ
Քո մասին հարցնեմ,
Իմ մասին թե պատմեմ,
Ինչ կուզես հարցրու,
Այս գիշեր, ինչ գույն էլ
Բ առերիդ հագցնես,
Այս գիշեր․․․էլ ոչինչ,
Ինձնից մի թաքցրու։

Այս գիշերն երազ է,
Երազս՝ թռչող ձի՛,
Փորձեցի, որ սանձեմ,
Ետևից չհասա,
Այս մասին,ես ճիշտը
Քեզ կասեմ առանձին,
Այս մասին, խնդրում եմ,
Ո չ մեկին մի ասա։
1992
....................

***
Աշխարհի
Հեռավոր մի ծայրում,
Ուր երբեք
Չես եղել դու անգամ,
Իմ երգերն եմ
Անհասցե ծրարում,
Իմ վերքերն եմ
Քեզ հղում ակամա:
Ու գրում եմ
Սրտիս խոսքն անթաքույց,
Քեզ կրում եմ
Որպես մի հանգամամք,
Մեզ կապում է,
Արդեն,մի հանգույց,
Մի հակում՝
Անծանոթ հարգանաց:
Թե լքում եմ
Դիրքերն իմ անառիկ,
Կես-բերան,
Քո խոսքից անազատ,
Իմ սիրո
Գգվանքով ապառիկ,
Քո սիրո
Դրվագով անավարտ:
Դա երբեմն
Ինձ տանում է անկում,
Դու դառնում ես
Թախիծն իմ հարակա,
Քո երգից
Ներշնչված իմ հանգում,
Այս սիրուն եմ տրվում
Հ ե ռ ա կ ա:

1997թ
Հետընթաց թռիչք
....................

***
Ճակատս գիր է փնտրում աներկբա,
Իմիս սևը շատ ու ճերմակը`քիչ,
Ի ձեռամբ գրված գիրս արդ, վկա,
Եվ վկա Տիրոջ Աջը արարիչ․․․

Գրված է կանխավ․սեփական` ոչինչ,
Աշխարհին կյանքդ ու մահդ՝ ընծա,
Իսկ հոգիդ պետք չէ, ոչ` պղտոր, ոչ՝ ջինջ,
Կուզես լաց եղիր, կուզես թե՝ ցնծա․․․

Երեսիդ խալը պաչն է Սատանի,
Հացի պես հիշես մարդեղեն աստծուն,
Քո ու քո միջև պայքարով տևես,
Պսակդ լինի փշերի ածուն․․․

Ճակատագիրս փնտրում է ճակատ,
Ճակատս կուզե իր գիրը փոխել,
Սատանի՞ դրդմամբ դարձել են ներհակ,
Որ գլխիս էլի ամպեր են կախվել․․․

Գիրս փնտրում է հնազանդ ճակատ,
Կամ գոնե հարգանք` վաստակած ջանքին,
Ճակատս հոգնել, կնճիռներից զատ
Ուզում է զգալ համբույրը բախտի․․․

Թող դափնի լինի ճակատիս դրված,
Առատ օժիտը թող հոգսս զեղչի,
Մինչդեռ անհատնում տքնանք է գրված,
Քրտինքս հոսում, իսկ կյանքս զեխ չի․․․

Ոչ հանուն Աջի, ոչ ի դեմ` Ոչի․․․
Կորչի ամեն ոք, կեցցե ամեն բան․․․
Չեմ արձագանքի, էլ ոչ մի կոչի,
Ե՛ս` ինձնից հետո, ե՛ս` ինձնից առաջ․․․

Ճակատագիրս փնտրում է ճակատ,
Ճակատս կուզե իր գիրը փոխել․․․
Բայց ո՞վ կկրի քո գիրն, իմ ճակատ,
Ի՞նչ ճակատ կուզե, Գիր իմ, քեզ կրել․․․
1990

PAGE 4

....................

Արևի շողերը
Մազերիս,
Հյուսեցի հասկի պես
Խակ գարու,
Բանգի չոր կոծոծներ
Շարեցի
Ու դարձա մի պուպրիկ՝
Նոր տարու․․․

Մի հանդ էր,
Մի պսպեղ երեխա,
Գնացի
Ուր խելքս կկտրեր,
Էս մերս
Զայրացավ, թե՝ եղա՜,
Հո պորտդ
Հանդումը չե՞ն կտրել․․․
Ձեն տվող չեղավ էլ՝
Տուն արի,
Թե՝ ճաշդ սեղանին է,
Սառավ,
Երեկվա էն ճարպիկ, գիժ
Մարին,
Երբ դարձավ այսքան խեղճ
Մի պառավ․․․

Զարմանքից
Մնացի սլարած,
Լաց չեղա,
Արցունքս շաղեցի,
Երգեցի
Ծառերին՝ ծվարած,
Չեկա, չէ,
Ինձ այնտեղ թաղեցի․․․
2016

***
Արևի շողերը
Մազերիս,
Հյուսեցի հասկի պես
Խակ գարու,
Բանգի չոր կոծոծներ
Շարեցի
Ու դարձա մի պուպրիկ՝
Նոր տարու․․․

Մի հանդ էր,
Մի պսպեղ երեխա,
Գնացի
Ուր խելքս կկտրեր,
Էս մերս
Զայրացավ, թե՝ եղա՜,
Հո պորտդ
Հանդումը չե՞ն կտրել․․․

Ձեն տվող չեղավ էլ՝
Տուն արի,
Թե՝ ճաշդ սեղանին է,
Սառավ,
Երեկվա էն ճարպիկ, գիժ
Մարին,
Երբ դարձավ այսքան խեղճ
Մի պառավ․․․

Զարմանքից
Մնացի սլարած,
Լաց չեղա,
Արցունքս շաղեցի,
Երգեցի
Ծառերին՝ ծվարած,
Չեկա, չէ,
Ինձ այնտեղ թաղեցի․․․
2016
....................

Այսքան մաքուր,
Այսքան անմեղ,
Քեզ ո՞նց պահեմ
Իմ ձեռքերին,
Ի՞նչ անուն տամ
Գորովազեղ,
Ծնված
Սիրո հեքիաթներից։

Սնարիդ մոտ
Քունդ հսկեմ,
Արթուն մնամ,
Աչքով՝ կարոտ,
Քեզ դողիս պես
Ծոցս պահեմ,
Խնկեմ շուրջդ
Անուշահոտ։

Ու քեզ կնքեմ
Ազգի մարտիկ,
Ազգի զինվոր`
Ազատատենչ,
Հայ լեռներին լինես
Արծիվ,
Հայոց հողին՝
Մշակ ու տեր։

Եվ աստծո սուրբ
Հավատքի պես,
Բախտդ գրեմ`
Լուսակնիք,
Ազգիս
Հույսի երդիկ բացես,
Վեր համբառնա հոգիս՝
Երկինք։
1991
ՀԵՏԸՆԹԱՑ ԹՌԻՉՔ ժողովածուից
....................

Ինձ չե՛ն մոռանում,
Այլ ինձ ատում են,
Դատում են մտքի
Ամբողջ խստությամբ,
Կեղտի շերտերով
Կարգի՜ն պատում են՝
Իրենց մեղքերի
Ամբողջ խտությամբ․․․

Բայց հետո, մի օր
Էլ չեն համբերում,
Կարոտատենդից
Կուչ գալով անլաց,
Իրենց շպրտած
Կեղտն են համբուրում
Ասես տիրամոր
Սրունքներն են բաց․․․

Ինձ կամ սիրում են,
Կամ էլ չեն սիրում․
Դու, որ փորձ ունես,
Դեռ հեռվից կզգաս,
Քեզ մի համոզիր,
Ինձ չե՜ն մոռանում,
Արդեն ատու՞մ ես,
Ուրեմն կգաս․․․
2017

ԲԱՑ ԹՈՂ ՓԵՇՍ, ՄՈՇԻ ժողովածուից
....................

Քո անունը.
Ատամիս մեջ մտած
Մոշի մի հատիկ է,
Կռատուկի կոծոծ՝
Մազերիս մեջ թաղկած,
Քրտնած իմ ափ մեջ
Բախտաբեր մի զատիկ է,
Դեղին հիլի-֊հլի՝
Մատնեմատիս ծաղկած...

Քո անունը նեղլուկ
Մի կածան է քարոտ,
Ծառի հաստ կեղևը
Ճեղքած չջնջվող տառ,
Ճաքած շուրթիս՝ տենդ ու
Խեղդված մի կարոտ է,
Իմ թանկ կորուստներն է՝
Պղտոր սելավատար...

Քո անունը անթագ,
Անքող, անքորոց է,
Իմ խինդն ու իմ վիշտն է,
Ճիչն է՝ երկինք փլող,
Քո անունը սարից
Շրջված լի կթոց է՝
Քո մրգերն, գյուղ իմ,
Դեռ հավքում ցայսօր...
2017
ԲԱՑ ԹՈՂ ՓԵՇՍ, ՄՈՇԻ ժողովածուից
....................

Ասի՞ արի գնանք հանդը,
Ի՞նչ անեմ, չեկար,
Քեզ հոգեհան արեց խանդը՝
Ու՞ր կորա երկար․․․

Անձրև եկավ՝ սատանի լաց,
Ես ի՞նչ անեի,
Ո՞նց կուչ գայի մարմինս թաց,
Պիտի՞ հանվեի․․․

Մտա մի մեծ փչակ ծառի,
Շապիկս առան,
Էն հավքերը ծառի թառին
Կապեցին պարան․․․

Հետո եկան ու գրկեցին
Մեղունները սաթ,
Չէ, աղետից ինձ փրկեցին
Մի մեղրաշաբաթ․․․

Բա չգնա՞մ, անձրև եկավ
Այսօր ծմակում,
Էն փչակում մի մեղու կա
Աչքը չի փակում․․․

...........

Ես տեսա երկնքի
Ու երկրի սիրախաղը,
Հողի տաք գրգիռը՝
Քարքարոտ լանջերին,
Երբ ոտքով բարձրացա
Մեծ գյուղի մեր թաղը,
Մուրազս պատմելով՝
Ձնհալի ջրերին․․․

Ես տեսա ծառերի
Սրթսրթան արթնացումը,
Անձրևի ժպիտը՝
Մի հատիկ կաթիլում,
Ես տեսա և լույսի
Շեշտակի թափանցումը՝
Դողացող կորիզի
Ամեն մի շաքիլում․․․

Ես տեսա հողի
Այն ներքուստ հրճվանքը,
Երբ խաղաց պտուղը՝
Կոնքերի արանքում,
Ես տեսա շրթունքի
Արնագույն նեղ ճաքը՝
Երկունքի ցավից ու
Բերկրանքից էր անկում․․․

Ես տեսա, ետ գնաց
Ամպերի հաստ փառը,
Աչքերից ճառագեց
Արևը՝ տաք, պայծառ,
Երբ ասի՝ մամ ջան,
Սիրտ քամող այս բառը,
Մի քանի մանուշակ
Պտղունցով լուռ պարզած...

Nina Alaverdyan

....................

***
Երազներում
Մնաց մի գետ,
Մի կռատուն,
Մի լիճ, մի սար,–
Գնացինք ու
Չդարձանք ետ
Ընթացքի մեջ
Մեր՝ ողբահար…

Ժամանակի
Նետը՝ արնոտ,
Թևը խոցեց
Արծվահավքի,
Ու նրան ենք
Փնտրում՝ կարոտ,
Կամ նրանից՝
Մեն մի հավկիթ…

Նա խոստացավ
Մեզ հեքիաթում՝
Ոսկե քաղաք
Տաներ պիտի,
Ասաց՝ սեր է
Ծառից կաթում,
Ճամփան մենակ
Ինքը գիտի…

Բայց, չէ, հաստատ
Նա էլ ընկավ,
Ժահր ու թարախ
Թևը թափեց,
Այդ ազգովի
Մե՛նք ուշացանք,
Կամ` բթացման
Փառը պատեց…

Տեղ չհասանք…
Հեքիաթ չէր՝ ինչ,
Այնտեղ կար մի
Սար սրբացած,
Արտասուքի
Աղի մի լիճ
Եվ ազգ ու ցեղ
Մի՝ քարացած…

Հորինեցի՞նք,
Թե՞ իրոք կար,
Բայց տեսնում ենք
Երազներում.
Մի քարտեզ,
Մի լուսանկար՝
Պատից կախված,
Մեզ չեն ներում…
2016

Nina Alaverdyan

....................

***
Հայրենիք իմ, հող իմ,
Որբ ու տառապած իմ,
Հայր ու մայր ունենայիր,
Ախ, երանի չէ՞ր,
Մախաղիդ մեջ դներ մայրդ
Լավաշ, պանիր,
Հայրդ աղեղն իր տար,
Ասեր՝ հետ կբերես…

Ու գար, թեկուզ ցեղով,
Թուրքը՝ նախկին սելջուկ,
Զորանայիր այնքան՝
Ինչքան կողդ խոցեր.
Մայրդ վերադարձիդ
Սարքեր տոն ու խնջույք,
Հայրդ նիզակն իր տար,
Ասեր՝ հետ կբերես…

Հետո աշխարհը գար,
Փորձեր բերել ծնկի,
Երակներդ բացեր՝
Արյան գետեր որպես,
Մայրդ՝ աստվածամայր,
Մի պահ սեղմեր գրկին,
Հայրդ մոսինն իր տար,
Ասեր՝ հետ կբերես…

Արնոտ շորդ լվար
Մայրդ լաց ու պաչով,
Հայրդ ասեր՝ տղաս,
Ծեր եմ, պիտի ներես.
Օրհնանք աներ մայրդ
Թալիսման ու խաչով,
Հայրդ դրոշը տար,
Ասեր՝ հետ կբերես…

2016

Nina Alaverdyan

....................

***
Անբուժելի
Ցավդ ես եմ,
Դու հիվանդ ես
Ինձնով, ինձնով,
Աչքերիդ մեջ
Շատ եմ տեսել
Տառապանքի
Քարափ ու ծով...

Չես թաքնվի
Վերմակիդ տակ.
Ավելի շատ
Ես այնտեղ եմ,
Մթության մեջ`
Տանդ դատարկ,
Թե կրակ չեմ`
Տաք անթեղ եմ...

Ո՛տքդ... զգու՜յշ...
Կայրեմ նորից,
Վերք եմ,
Շոյիր, որ չնվա,
Մինչ լուսաբաց
Պիտի քայլեմ
Հանգչող սրտիդ
Զարկի նման...

Պիտի տնքա՜ս,
Ես հո գիտեմ
Տղամարդը
Ոնց է լալիս,
Երբ որ մերժված,
Խանդից անտեր՝
Լավան ներսում
Եռ է գալիս...

Երբ արթմնի
Ու քնած էլ`
Հազար պտույտ
Շուռ ես գալիս,
Ինչ-որ մեկին,
Ինչ-որ մի տեղ,
Գիտեմ, ինձ ես
Նման տալիս...

Ինձ չես խաբի,
Շատ խորացա,
Քե՛զ համոզիր՝
Ոնց կարող ես.
Հոգսերիդ մեջ
Թե մոռացար,
Երազիս մեջ դեռ
Գալու ես...
2015

Nina Alaverdyan

....................

Չխոնարհեք
Դրոշները աշտարակի,
Ես ընկել եմ թեև,
Կենդանի եմ, դեռ կամ,
Ծունկս գետնին հենեմ,
Կբարձրանամ էլի,
Կելնեմ յոթ գազ հորից՝
Մինչև անգամ։

Ինձ մահ չկա, երբեք,
Չհավատաք գույժին,
Եթե մատնված եմ,
Խոցված՝ ուրացությամբ,
Առասպելում թրծված,
Սուրս թող չտուժի
Կշռաթաթին արնոտ՝
Մահ կամ ազատության։

Չխոնարհեք
Դրոշները աշտարակի,
Եղեգնածին տղան,
Ելած՝ հուրհեր ու բոց,
Բաց կկանգնի ձեր դեմ՝
Լանջեղ ու ձիգ,
Եղեռնածին ոգու
ՎՐԵԺ սուրբ անունով։

Չխոնարհեք,
Դրոշները աշտարակի,
Քանզի ձոնն իմ
Գոյի՝ հավերժության,
Հավաստում է
Հայոց Լինելությամբ ազնիվ,
Աստծո ժառանգակիր
Գենն իր հզորությամբ։

Չխոնարհեք,
Դրոշները աշտարակի,
Հայոց եռագույնի
Երթով՝ եռաբլուր,
Մեռնող - հառնող ﬕ ջիղ,
Հաստատ, ոնց էլ լինի,
Ոգեկոչման ժաﬕն
Պրկվելու է ﬕ օր։
2013

Nina Alaverdyan

....................

* * *

Այս գիշերն էլ
Ճմռթեցի մի քիչ երկար
Ու խցկեցի մեկ բարձի տակ,
Մեկ՝ վերմակի,
Ձեռնոց էր մի,
Միջնորդվելով բուռս նետված,
Թե` դուելով հետս պիտի
Հաշիվ մաքրի...

Ի՞նչ անեի, չմարված դեռ
Պարտքեր կային,
Անգամ՝ վարձքեր,
Որ այս գիշեր չէի տալու,
Շա՞տ գիտեի՝
Վրիժառու պիտի գային,
Թե` տուր հա տուր,
Վաղը կամ էլ հենց էս տարում...

Փախուստ չկար,
Մինչև անգամ և սերերից,
Գիշերվա կես,
Թախծամորմոք հոգու նվագ,
Վերքս շոյող իրենց ծանոթ
Հին ձևերից,
Արյուն կաթեց մինչ լուսաբաց
Սրտես նվաղ...

Ինչեր ասես դեմս չեկան
Մի գիշերով,
Իմ հիշելով
Ավել - պակաս բան չմնաց,
Ակամայից մուրհակի պես
Այն կիսելով`
Արևն առա,
Տեսե'ք, ծոցիս ոնց է քնած...

PAGE 5

....................

***

Կարկատանված ծմակափեշ,
Բաղ ու բաղչի կորած կածան,
Կածաններում կոծոծ է գեշ,
Այնտեղ մտքով մի կերպ հասա...

Ոչ մանգաղ կա, ոչ՝ գերանդի,
Ձեռքով ինչպես փուշը քաղեմ,
Հին չափարից մի քիչ անդին,
Կակալի այս տունկը թաղեմ...

Ինձնից հետո թող իմանամ,
Մի ճիժ կապեց իր ճլորթին,
Թե չէ վերում չեմ դիմանա,
Կմեռնեմ անհոգեորդի...
2017
....................

Չխոնարհեք
Դրոշներն աշտարակի,
Ես ընկել եմ թեև,
Կենդանի եմ, դեռ կամ,
Ծունկս գետնին հենեմ,
Կբարձրանամ էլի,
Կելնեմ յոթ գազ հորից՝
Մինչև անգամ։

Ինձ մահ չկա, երբեք,
Չհավատաք գույժին,
Եթե մատնված եմ,
Խոցված՝ ուրացությամբ,
Առասպելում թրծված,
Սուրս թող չտուժի
Կշռաթաթին արնոտ՝
Մահ կամ ազատության։

Չխոնարհեք
Դրոշներն աշտարակի,
Եղեգնածին տղան,
Ելած՝ հուրհեր ու բոց,
Բաց կկանգնի ձեր դեմ՝
Լանջեղ ու ձիգ,
Եղեռնածին ոգու
ՎրԵԺ սուրբ անունով։

Չխոնարհեք
Դրոշներն աշտարակի
Քանզի ձոնն ի
Գոյի՝ հավերժության,
Հավաստում է
Հայոց Լինելությամբ ազնիվ,
Աստծո ժառանգակիր
Գենն իր հզորությամբ։

Չխոնարհեք,
Դրոշներն աշտարակի,
Հայոց եռագույնի
Երթով՝ եռաբլուր,
Մեռնող - հառնող ﬕ ջիղ,
Հաստատ, ոնց էլ լինի,
Ոգեկոչման ժաﬕն
Պրկվելու է ﬕ օր։
....................

***
Գնամ ցավիս
Հետքերով տաք,
Արյուն տալով
Մռնչամ, չէ,
Ինձ թիկունքից
Խրին դանակ,
Բայց այդքան հեշտ
Ծնկողը չեմ․․․
Այս ցատկն ինձնից
Կյանք է խլում,
Բայց կորյունիս
Թաթն եմ լիզել,
Աղբյուրից, որ
Ջուր եք խմում
Պետք չէ, ասի,
Մեջը միզել․․․
Ահա, այսպես,
Դիրքով ելման,
Դոստ ու դուշմանն են
Պաշարել,
Դուշմանս պետք
Չունի ներման
Դոստս թող դեռ
Ապաշխարե․․․
2016
....................

Հուշեր

Իմ առաջին ուսուցիչը Մեծն Թումանյանն էր․․․․
----------------------------------------------------
Դեռ երեքից- չորս տարեկանում անգիր գիտեի Թումանյանի
բոլոր պոեմներն ու լավագույն բանաստեղծությունները,
հիմա էլ, ինչքան ու ինչ հիշում եմ, երեք տարեկանից է մնացել․․․․
Մի սուրուրիկ բարձր տանիքով հացատուն ունեինք, բարձրանում
նստում էի կտուրին և առավոտից իրիկուն արտասանում էի,
ճամփի աջ անցկենողն էլ էր կանգնում, լսում, ձախն էլ։

Շատերն առաջին անգամ էին Թումանյան լսում և հիանում էի՜ն․․․
ես ինձ վարձատրված էի զգում, երբ գովեստի տարափն էր տեղում․․․․
վեջում, վարագույրը փակելուց առաջ, միշտ ՄԱՐՈՆ էի արտասանսում,
չգիտես ինչու ձեռքս ճակատիս դրած, չէի կարողանոմ ավարտել,
լացում էի․․․․
Մինչ օրս ԱՆՈՒՇ և ՄԱՐՈ կարդալս կիսատ է մնում․․

/ Մարո Երկնափեշյան /
....................

Թախիծով լեցուն մի պահ եմ միայն,
Անցողիկ մի պահ, հավերժության մեջ,
Ինձանից հետո կմնա ունայն,
Մի դեղնած նկար շրջանակում մեծ։

20-11-2014
....................

***
Երբ վաղվա օրն է
Աճուդի հանվում
Ու փշրվում են
Ծնկները հույսի,
Նորից մեր արյան
Կաթիլն է քամվում
Ու քսմսվում է
Մահը մեր ուսին...

Վիճակն այս երկար,
Ջղաձիգ ծամվում
Եվ կտրվում են
Ջլերը թևի,
Խավարն է մեր մեջ
Արյունով ցայվում`
Ընտրություն չկա `
Ծանր ու թեթևի...

Տանու մի կատու
Ճանկերն է թաղում,
Իբր լիզում է
Վերքերս բացած,
Իմ կողքին մեկը
Ցավից նվաղում,
Մեկը ընկնում է,
Պատգարակից ցած...

Չգիտեմ խեղդեմ,
Թե խեղդվեմ անհույս,
Մերժեմ աստծուն,
Հավատամ խոսքին,
Օրը ցերեկով;
Թե փնտրում ես լույս
Գիշերվա թնում
Չես գտնես ոսկին...

Փշրած ծնկներով
Երկար չես քայլի,
Թևերդ բացիր,
Ճախրես անդունդով,
Թե արեգակից
Թևերդ այրվի
Լույսը կբացվի
Վերածնունդով...
2016
....................

Ուսերս կորանում են,
Արդեն խորանում են
Այտերիս փոսիկները,
Խորթանում են այն ինչ
Իմն էր և սիրուն էր
Եվ սիրում եմ
Նույնիսիկ անսովորը...

Ծնկներս դողդողում են
Բարձրանալիս,
Երբ ընկնում եմ՝
Ընկնավոր է թվում
Մոլորակը,
Միտքս սևեռվում է,
Կպչում` թանձրանալիս,
Խավարում է աչքիս
Բոլորակը...

Ու դեռ
Ծուլ է լինում ներսում`
Հոգևորս,
Եվ թռչել է ուզում`
Դեպի երկինք,
Ուր գտնել է ուզում
Այնտեղ հորս
Երբ տեսնում մի տեղ
Բացված երթիկ....

Հաճախ,արդեն,
Ձեռքս թուլանում է,
Հանկարծ ցած է ընկնում,
Անգամ,
Բերնիս հացը,
Եվ նշխարքը
Հաղորդության
Մի կերպ խցկած,
Կուլ եմ տալիս
Հայրմերի պես
Վերջին հայցս....

Ահա մաշկիս դեղին պեպենները,
Երակներս քիչ -քիչ սպիտակող,
Ձյուն ձմեռով եկած
Հրեշտակի դերը՝
Ձեռը մեկնած,
Ճերմակ վարագույրի տակով...

Կոպս փակող գոլ- գոլ
Արցունք` երկու կաթիլ,
Երկու հատիկ ծաղիկ`
Կիսով թառամ,
Ես մշուշից ընկնող
Սառը ձնեփաթիլ,
Դեպի երկինք ելնող
Ափսոսանքի հառաչ․․․

18-01- 2016
....................

Չգնաս իմ մոտից,
Մնա հետս, ի՛մ Սեր,
Մնա,որ համոզես
Ապրել համառ,
Քեզ հույս դրած
Միայն՝ երգել, երգե՜լ,
Ինչպես դեղձանիկն իր
Վարուժնակի համար...

Չգնաս իմ մոտից,
Դու, որ անուն չունես,
Դու իմ փառքի դափնի,
Իմ չխամրող կոչում,
Հավատացրու թեկուզ,
Ինձ հուսախաբ չանես.
Երգը մնու՞մ է, թե՝
Միայն մարդն է կորչում....

2016
....................

Հատված Մտասևեռումից....
--------------------

Ծերացել ես, դժվար է
Արդեն քեզ պահելը,
Չուլ ու փալասդ առ,
Ծերանոց եմ տանում,
Թվում է ճիշտ են հենց
Նման պահերը,
Ավելին, փրկում եմ
Քեզ ինձնից դրանով....

Եվ լքում եմ երկիր,
Առանց ետ նայելու,
Թիկունքս ծակում է
Աղերսիդ մախաթը,
Դեռ երկար եմ այսպես
Առանց թի նավելու,
Չեմ կտրի ափ քաշող
Ցանցերն ու թաղանթը...

Ես խաբում եմ, թե չեմ
Հեռանում քեզնից,
Մինչ դու իմ ետևից
Նույնիսկ ջուր ես լցնում,
Տես, իմ սիրտն եմ կախում
Ահա, դռնից,
Բանալին ինչպես նոր
Անձնագիրն եմ վերցնում...

Գնում եմ հեռվից
Ճշտելու ինքս ինձ,
Թե քո ինչն եմ երկիր
Լինելու ես հետայսու,
Քո անունն եմ հետս
Տանում, ուրիշ ոչինչ,
Իմ ազգության դիմաց`
Իբրև ստույգ հարցում...

Ու սրանից հետո
Ուրիշ հետո չկա,
Չի լինի ոչ սահման
Ոչ պահանջ, ոչ վեճ,
Ուրիշ մեռելային
Մի լռություն կգա,
Կասի` ցուցված տեղում
Բութդ սեղմիր ու վերջ....

Չէ, չի ասի... իբր
Արդեն դու ով ես որ....
Ինչ քոնը չէ իբր
Վաղուց արդեն իմն է,
Բայց որտեղից -որտեղ
Մեջս խրտնած մի ցուլ
Կմռնչա էհե~յ հայ եմ
Կյանքի հիմն եմ...

Ու կփնտրեմ ես քեզ,
Ամեն սահմանին մերձ,
Ամեն հող ու ջրում,
Քարը ճեղքած մի հասկ,
Քելե լաո, քելե,
Երթանք էրգիր, կասեմ,
Ուր մեզ հայհոյում է
Անքաղաքակիրթ մի ազգ...
-------
Ու ետ կգամ, երկիր,
Աշխարհի համն առած,
Աշխարհի փայլն առած`
Կեղծ ու շինծու,
Ուսիս թևավորվող
Արծվաճտեր թառած,
Որ չկրծի գենդ
Ամեն որդ ու ճիճու...

Իմ մեջ ապրող հայը,
Որ չի չի ծախվել փողին,
Ներքաշվել է իմ մեջ,
Մե՜ ծ թռիչքից առաջ,
Պիտի իջնի նորից
Քո սնարքի կողին`
Արքայկան քունդ
Հսկող թռչնագազան...
....................

Սիրտ չմնաց կատակելու,
Շփոթմունք է տկար,
Բան չունեմ ձեզ կտակելու,
Ջանք թափեցի երկար...

Քրքրեցի ծալք ու սնդուկ,
Որ զարդ գտնեմ, խոսքի,
Մի բան չկար, այ քեզ խնդուկ,
Իրեղեն թանկ, ոսկի...

Հազիվ գտա մի քանի բան՝
Էն հոգևոր մասից,
Այն էլ, գիտե՞ք, ավելի քան
Իմ փորձության դասից...

Միայն սեր կար համատարած,
Ամեն անկյունում,
Լիքը կարոտ, նաև լույս կար,
Անգամ անկումում...

Եկեք, ձեզ տամ, լցվի բարով,
Այս աշխարհը արար,
Երբ ետ կգամ գարնան օրով,
Անձրևի հետ վարար...երկար...

Քրքրեցի ծալք ու սնդուկ,
Որ զարդ գտնեմ, խոսքի,
Մի բան չկար, այ քեզ խնդուկ,
Իրեղեն թանկ, ոսկի...

Հազիվ գտա մի քանի բան՝
Էն հոգևոր մասից,
Այն էլ, գիտե՞ք, ավելի քան
Իմ փորձության դասից...

Միայն սեր կար համատարած,
Ամեն անկյունում,
Լիքը կարոտ, նաև լույս կար,
Անգամ անկումում...

Եկեք, ձեզ տամ, լցվի բարով,
Այս աշխարհը արար,
Երբ ետ կգամ գարնան օրով,
Անձրևի հետ վարար...

PAGE 6

....................

***
Անի ջան, իմ Անի...
Ես հազար մի տեսակ
Նպատակ ունեի,
Մի այդքան պատվերներ
Ունեի, երբ եկա.
Նախ ասեմ՝ քեզ պիտի
Տասը բյուր պագեի,
Մի այդքան էլ ասեի`
Մեղա, մայր, մեզ մեղա՜...

Անի ջան, իմ Անի...
Տասը բյուր քար պիտի
Տանեի քեզանից,
Ամրակուռ պարսպից
Աշոտա, Սմբատա,
Այդքան բուռ ցամաք հող՝
Հենց միայն խորանից,
Խոնարհված՝
Հազար մեկ սրբատան...

Անի ջան, իմ Անի...
Քեզ պիտի ես ինձ հետ
Վերցնեի, տանեի,
Տասը բյուր կարոտած
Սրտերին՝ հովություն,
Չտարա, որ մեկը՝
Հենց այդ տասը բյուրից,
Օրերից մի օր գա,
Քեզ անի հովվություն...

Անի ջան, իմ Անի...
Մուրազո՜վ արյունն իմ
Քսեցի պատերիդ.
Քեզ մատա՜ղ ես լինեմ,
Քո ցավից համրանամ,
Միջնորդը լինեմ վեհ
Ոգուն մեր պապերի,
Տասը բյուր սրերով
Պարիսպդ ամրանա...
2016

«Դարձ ի շրջանս յուր»
....................

Կասեն՝
Զարմանալի ազգ եք,
Կոծոծի չափ չկաք,
Կպած քղանցքներին՝ մոլորակի,
Կասեն՝ աղ մաղվելով
Մահվան դարերն անցաք,
Մի պտղունց եք․․․էլի
Համն եք ողջ խորակի․․․․

Կասեն՝
Մի տեղ առասպելի
Դուռն եք ձեզնով փակում,
Մի տեղ խառնված եք
Արարչական գործին,
Մի տեղ նմանվում եք`
Փլված վանքի բակում,
Արնոտ լաթով կապած,
Մատաղացու որձին․․․

Մի տեղ արարած եք,
Մի տեղ Արարատ եք,
Մի տեղ ժայռապատկեր՝
Նույնիսկ աստղապատին,
Կասեն՝ պատմությունդ
Առմիշտ անավարտ է,
Չէ, չէ, նախածինն եք,իրոք,
Աստված պապի․․․

Կասեն, գիտուն, անգետ`
Տակից, գլխից,
Կասեն,
Էլի իրար կտան մաղը թեթև,
Աղդ թափած արնոտ
Մատաղատան դռնից,
Ոսկե Գեղմդ նետած
Զոհաբեմի ետև․․.
....................

Չգնաս իմ մոտից,
Մնա հետս, ի՛մ Սեր,
Մնա,որ համոզես
Ապրել համառ,
Քեզ հույս դրած
Միայն՝ երգել, երգե՜լ,
Ինչպես դեղձանիկն իր
Վարուժնակի համար...

Չգնաս իմ մոտից,
Դու, որ անուն չունես,
Դու իմ փառքի դափնի,
Իմ չխամրող կոչում,
Հավատացրու թեկուզ,
Ինձ հուսախաբ չանես.
Երգը մնու՞մ է, թե՝
Միայն մարդն է կորչում....

2016
....................

·
***
Կարկատանված ծմակափեշ,
Բաղ ու բաղչի կորած կածան,
Կածաններում կոծոծ է գեշ,
Այնտեղ մտքով մի կերպ հասա...

Ոչ մանգաղ կա, ոչ՝ գերանդի,
Ձեռքով ինչպես փուշը քաղեմ,
Հին չափարից մի քիչ անդին,
Կակալի այս տունկը թաղեմ...

Ինձնից հետո թող իմանամ,
Մի ճիժ կապեց իր ճլորթին,
Թե չէ վերում չեմ դիմանա,
Կմեռնեմ անհոգեորդի...
2017
....................

Չխոնարհեք
Դրոշներն աշտարակի,
Ես ընկել եմ թեև,
Կենդանի եմ, դեռ կամ,
Ծունկս գետնին հենեմ,
Կբարձրանամ էլի,
Կելնեմ յոթ գազ հորից՝
Մինչև անգամ։

Ինձ մահ չկա, երբեք,
Չհավատաք գույժին,
Եթե մատնված եմ,
Խոցված՝ ուրացությամբ,
Առասպելում թրծված,
Սուրս թող չտուժի
Կշռաթաթին արնոտ՝
Մահ կամ ազատության։

Չխոնարհեք
Դրոշներն աշտարակի,
Եղեգնածին տղան,
Ելած՝ հուրհեր ու բոց,
Բաց կկանգնի ձեր դեմ՝
Լանջեղ ու ձիգ,
Եղեռնածին ոգու
ՎրԵԺ սուրբ անունով։

Չխոնարհեք
Դրոշներն աշտարակի
Քանզի ձոնն ի
Գոյի՝ հավերժության,
Հավաստում է
Հայոց Լինելությամբ ազնիվ,
Աստծո ժառանգակիր
Գենն իր հզորությամբ։

Չխոնարհեք,
Դրոշներն աշտարակի,
Հայոց եռագույնի
Երթով՝ եռաբլուր,
Մեռնող - հառնող ﬕ ջիղ,
Հաստատ, ոնց էլ լինի,
Ոգեկոչման ժաﬕն
Պրկվելու է ﬕ օր։
....................

Այսօր էլ այսպես աղոթեցի․․․․
--------------------------------------

Կաթնադեղին աղոթարան,
Ոսկեմշուշ՝ լուսաբացի,
Ասօր էլի շողդ առած,
Արժան արա արդար հացի․․․

Կաթիլ- կաթիլ քրտինքս առ,
Մահլամ արա՛, վերքը անցնի,
Մոլորակիս աչքերը թաց
Ժպտան սիրով իմ՝ կանացի․․․

Արիացրու ոգին՝ հոգնած,
Ազգիս՝ պոկած իր արմատից,
Ինչքա՞ն պիտի մնա քնած,
Խաբված՝ օտար, սին արատից․․․

Սիրիր մարդուն ու մարդը քեզ,
Մաքուր սրտով իմ՝ հայեցի,
Ինչպես պայծառ արևդ կեզ,
Միլիոն դարեր վայելեցինք․․․

Թող միշտ մնա ոգին մշակ՝
Խաղաղությաբ ծաղկուն հողիս,
Հետո արդեն աչքերով փակ,
Թող խառնվի լույսիդ, հոգիս․․․․

5 փետրվարի 2018
....................

***
Հին բաղչի
Ճռճուռ չափարում,
Ագռավի
Մի փափուճ գտա.
Չէ, այսօր
Քամու հետ չեմ պարում,
Հենց այնպես
Շիվուտը մտա։

Թփի տակ
Կրակ չէր վառած՝
Մանուշակ
Պեծերի մոտից,
Այտերիս
Կարմիրը առած՝
Ճաքել են
Քարերը կարոտից․․․

Թվում է՝
Մաշկիս կպչում են,
Դառնում են
Ծաղկավոր բլուզ,
Խաշամի տակից
Կանչում են՝
Կիսաբաց
Ձնծաղիկ ու խնջլուզ․․․

– Եկել ես,
Ախ, մնա մի քիչ,
Ծառի տակ
Ինչու՞ չես քնում,
Պոկվելով
Քարափի գրկից,
Շան աղջիկ,
Էլ ու՞ր ես գնում․․․
2016
....................

* * *
Ձնհալն առուն առած
Տարավ հանեց այգի,
Խառնվեցին իրար
Սարի գառն ու մաքի․․․

Շան պես լեզուն հանած,
Մեջքին ծռած՝ ագին,
Օրը չի հասցնում
Օրվա քրտնած վազքին․․․

Թոնրաբոցի նման
Շեղջը տվի ակին,,
Արևագունդ ծեփեմ
Կեսօրվա թեժ պատին․․․

Կուտ ու քերինջ առնեմ,
Հասնեմ ժամանակին,
Արև հացս տանեմ,
Գյուղ իմ, քո մշակին․․․

3 փետրվարի 2018
....................

* * *
Սիրտ չմնաց կատակելու,
Շփոթմունք է տկար,
Բան չունեմ ձեզ կտակելու,
Ջանք թափեցի երկար...

Քրքրեցի ծալք ու սնդուկ,
Որ զարդ գտնեմ, խոսքի,
Մի բան չկար, այ քեզ խնդուկ,
Իրեղեն թանկ, ոսկի...

Հազիվ գտա մի քանի բան՝
Էն հոգևոր մասից,
Այն էլ, գիտե՞ք, ավելի քան
Իմ փորձության դասից...

Միայն սեր կար համատարած,
Լի անկյուններում,
Խինդ ու կարոտ, նաև լույս կար,
Անգամ անկումներում...

Ասի ձեզ տամ, լցվի բարով,
Այս աշխարհը արար,
Երբ ետ կգամ գարնան օրով,
Անձրևի հետ վարար...

6 փետրվար 2018
....................

Ես փշրված եմ
Հայելու նման,
Եվ աղճատվում է
Կյանքն իմ լույսի մեջ,
Ոնց էլ կպցնես
Կողերս իրար,
Էլ առաջվանը
Չեմ լինելու ես։

Կյանքն ինձ ծաղրում է,
Ինչքան ու ինչքան,
Մինչ ես խրվում եմ
Կուրծքը՝ ողջ թափով,
Նա հեռանում է,
Քրքիջով,արբած,
Ո՞նց ես փակելու
Վերքս մերկ ափով։

Գալի՞ս ես ինձ հետ,
Կյանքից խլելու,
Մեր սերն անիծված,
Մեր բախտը նանիր,
Ու կարևոր չէ,
Թե մեզանից ո՞վ,
Կամ ինչպես
Սերն իր կխոստովանի։

Ա՛յ այստեղ, արդեն,
Նմանվում ես ինձ,
Քոնն եմ- քոնը չեմ,
Ճշտել չի լինում,
Թե հարյուր անգամ
Փորձում ես էլի,
Հարյուր մեկ անգամ
Բախտդ չի բերում։

Քոնն եմ, կես –բերան
Ես խոսք եմ նետում,-
Առ բեկորներս,
Հանց սրտիդ կեսն է,
Թե ամբողջանա
Անձդ իմ ներսում,
Կյանքն ուր էլ թռչի
Քո բախտը ես եմ։

2005

PAGE 7

....................

***
ԴԵ ԽԱՆԱ ԾԱՄԹԵԼՍ Ի ԾՈՎԵՆ․․․
/մշակում/

Լույսը հանգավ լեռան գրկում,
Աստղերը սեր են խմբերգում,
Ծամթելն ընկա՞վ խորքը ծովի,
-Ի՞նչ տամ,ի՞նչ տամ ես հանողին։

-Ականջ ունեմ,օղը՝ոսկի,
Գիտե պահել թանկը խոսքի,
Աչքս,ասեմ,շատ է տեսնող,
Գեթ հայացքով՝ մոտ է հասնող։

Շուրթս` միշտ փակ․․․ բայց թե խոսի՜,
Չոր քարից էլ գետ կհոսի,
Լեզուս` սերս դեռ չի մատնել,
Գաղտնիք է սուրբ ու չի վատնել։

Միտքս-ճգնող՝ ճամփան գիտի,
Ամեն փակից ելք կգտնի,
Սիրտս՝ քնքուշ ծաղիկ ու վարդ․․․
Ծամթել բերող, ո՜վ, բարի՛ մարդ։

-Եղածն ի՞նչ է՝,ծամթել,մի զարդ,
Ի՞նչ ես անում շիվան ու դարդ,
-Ա՜խ, չէ՛, հանեք ծամթելս թանկ,
Թե չէ կընկնեմ ծովն անհատակ։

-Ձկնորսը գա՞ ու դուրս հանի․․․
-Չէ մի․․․ նրան հեռու վանիր։
-Ոչի՛նչ, մի լար, կգա նավազ․․․
-Չէ՛, դա միայն հույս է նվազ։

-Թող լողորդը իջնի հատակ,
Ու դուրս բերի ծամթելդ թանկ․․․
Ծամթելիդ հետ գտնի ու տա
Քո էն սիրո կողպեքը թագ․․․

-Մեղք է տղան, իզուր լողա՞,
Կասեմ տեղը, թող չդողա,
Ախ, ծամթելս,որ չկորչի՜,
Ծոցս դրի, ծո՛վ չի, ծով չի՜․․․

1999թ․
« Հետընթաց թռիչք »
....................

***
Բոլոր նրանց համար,
Ում հղված է խոսքս,
Բոլոր նրանց՝
Ում, որ չի ուղղված,
Անիմաստ չէ, բնավ,
Բառերիս այս հոսքը,
Թեկուզ փառքի ճամփից
Դուրս եմ մղված։

Գիտեմ,
Հարցիս, այո,
Դուք պատասխան չեք տա,
Բայց պատին եք սեղմել
Նյութը մտքիս,
Որտեղի՞ց եք գալիս,
Ես անուններ չեմ տա,
Ե՞րբ եք ծլում՝
Արև, թե ՞ անձրևին։

Նույն այս հողի վրա,
Նույն արգանդն է ծնում,
Հավերժ պահեստային ազգասերներ,
Ձեզ էլ,
Ով եկել է կռվից,
Ով ընկել է կռվում,
Ովքեր կյանքն էլ տալիս`
Մահ են խեղդել։

Նաև նրանց,
Ովքեր կան, չեն կորչում,
Հող են հերկում էլի՝
Ցորեն –հացի,
Բոլոր նրանց,
Ովքեր ձեռք են բերել կոչում,
Հացատուն են մտնում
Առած կացին։

Ձեր մի տեսակն, ահա,
Թյուր կարծիք է ցրել,
Ո՞վ եք, ու՞ր եք ընկել,
Ի՞նչ եք անում,
Մեզնից մեկը, իբրև,
Օտար արտն է ջրել,
Դուք էլ տեսել, իբրև,
Ձայն չեք հանում։

Եկեք,
Թուք մի թափեք,
Թույն մի թափեք,
Հստակ,
ՈՒ հերիք է, արդեն,
Հոգիներդ սևեք,
Ես պայքարի դաժան
Ճանապարհը չանցա,
Որ դուք,
Թիկն տված,
Վարքն իմ այլաձևեք։

1991թ․
«Հետընթաց թռիչք»
....................

***
Հին բաղչի
Ճռճուռ չափարում,
Ագռավի
Մի փափուճ գտա.
Չէ, այսօր
Քամու հետ չեմ պարում,
Հենց այնպես
Շիվուտը մտա։

Թփի տակ
Կրակ չէր վառած՝
Մանուշակ
Պեծերի մոտից,
Այտերիս
Կարմիրը առած՝
Ճաքել են
Քարերը կարոտից․․․

Թվում է՝
Մաշկիս կպչում են,
Դառնում են
Ծաղկավոր բլուզ,
Խաշամի տակից
Կանչում են՝
Կիսաբաց
Ձնծաղիկ ու խնջլուզ․․․

– Եկել ես,
Ախ, մնա մի քիչ,
Ծառի տակ
Ինչու՞ չես քնում,
Պոկվելով
Քարափի գրկից,
Շան աղջիկ,
Էլ ու՞ր ես գնում․․․
2016
....................

***
Անի ջան, իմ Անի...
Ես հազար մի տեսակ
Նպատակ ունեի,
Մի այդքան պատվերներ
Ունեի, երբ եկա.
Նախ ասեմ՝ քեզ պիտի
Տասը բյուր պագեի,
Մի այդքան էլ ասեի`
Մեղա, մայր, մեզ մեղա՜...

Անի ջան, իմ Անի...
Տասը բյուր քար պիտի
Տանեի քեզանից,
Ամրակուռ պարսպից
Աշոտա, Սմբատա,
Այդքան բուռ ցամաք հող՝
Հենց միայն խորանից,
Խոնարհված՝
Հազար մեկ սրբատան...

Անի ջան, իմ Անի...
Քեզ պիտի ես ինձ հետ
Վերցնեի, տանեի,
Տասը բյուր կարոտած
Սրտերին՝ հովություն,
Չտարա, որ մեկը՝
Հենց այդ տասը բյուրից,
Օրերից մի օր գա,
Քեզ անի հովվություն...

Անի ջան, իմ Անի...
Մուրազո՜վ արյունն իմ
Քսեցի պատերիդ.
Քեզ մատա՜ղ ես լինեմ,
Քո ցավից համրանամ,
Միջնորդը լինեմ վեհ
Ոգուն մեր պապերի,
Տասը բյուր սրերով
Պարիսպդ ամրանա...
2016

«Դարձ ի շրջանս յուր»
....................

* * *

Խաբար արի, որ գաս,
Քեզ կարոտել էի,
Ոչինչ, որ մեղքերիդ
Լավ -վատ ծանոթ էի,
Ասի մի անգամ էլ
Մարդուն պիտի ներեմ,
Բոլոր լավ բաները
Նորից ի մի բերեմ...

Շատից- քչից, թե որ,
Մարդ է, ասենք զգաց,
Կորցնելու համար
Գիտեմ պիտի սգա,
Պիտի զղջա, որ թե
Մի քիչ շատ չի սիրել,
Թե փորձել է միայն
Մերկությունս տիրել...

Ու զանգեցի քիչ է,
Դեռ կանչեցի՛, բա` չէ,
Ուզածս էլ այնպես,
Մի կարևոր բան չէր,
Մահանա էր, նորից
Տեսնվելու համար,
Ի՜նչ հաշտվելու պատճառ,
Սրանից էլ հարմար...

Թե էսքանից հետո,
Մարդ ես, եկար` եկար,
Չեկար, ուրեմն ինչ? կա
Մտածելու երկար,
Որ քիշմիշի գինին
Ժամանակն էլ ետ տար,
Սեր չի դառնա արդեն,
Անգամ պաչս` նեկտար...

12 փետրվարի 2018
....................

***
Մի քաղցր լավաշ՝
Ուրիշի տված,
Չիր, լավագույնս՝
Շաքարաքլոր,
Բոլորից թաքուն
Ծոցիդ մեջ պահած,
Ինձ էիր տալիս
Ու սաստում՝
Խելո՛ք…

Քո պուճուրն էի,
Տաշտաքերանքը,
Աղուն լցնողը՝
Էրկանքիդ աչքին,
Տաշտդ՝ ծանր ու լի
Հակին տվողը,
Հոգսիդ մեծ մասը՝
Փոքրիկ ուսերիս․․․

Հարսանիքներին
Չէիր գնում կարգին,
Միշտ ասում էիր՝
Ջահելիդ տեղն է.
Նոր շորդ մերն էր,
Հինն էր քո հագին,
Ինչի՞ց էր, որ միշտ
Քեզ լայն կամ նեղ էր․․․

Հիմա ես մեծ եմ,
Դու ես երեխա,
Դեռ նորդ թողած՝
Իմ հինն ես հագնում,
Ես եմ հոգ տանում,
Բայց թե տեղը գա,
Մայրիկ, դեռ խաշամ
Ծոցիդ եմ նայում․․․

Քո սուղ թոշակն է,
Կամ թե՝ տվածս,
Ո՞նց ես հավաքում՝
Բան չեմ հասկանում,
Ի՞նչ նվիրում է,
Մայրիկ, թվածս,
Ես չեմ ճանաչում
Քեզ իրականում․․․

Էլ չի քաղցրանում,
Կյանքս կոնֆետով՝
Թե հայրիկն էլ գա
Երազով կրկին–
Քիչ էլ թևիդ տակ
Տաքացրու, հետո,
Մայրիկ, հուշերիս
Ծնկները գրկիր․․․
2016
....................

Տաք ու սիրուն օր էր,
Պատուհանից միտքս
Կախ տվեցի,
Ասի՝ մի քիչ արև ուտի,
Նամահոտը անցնի․․․․
Մեզարի մեջ,
Հոգիս մի լավ
Թափ տվեցի ․
Անկյուներում պահված
Կարգին բաներ գտա․
Մի քիչ թրթիռ՝
Հնից պահած,
Մի քիչ հույզ էլ գտա
Միջից,
Չիրու չամչի նման,
Ասի՝
Ձեզ էլ բաժին հանեմ,
Մի քիչ -մի քիչ․․․
Մորս թթու դրած
Զկեռի պես,
Մարխոշ,
Ախորժելի՜
Մի բան գտնեմ,
Ասի՝,
Գարնան օրով
Արյան պղտորումին
Սիրտ է կուզի՞ - կուզի՛․․․
Գտա ՜,
Պատռած առասանի միջից՝
Սիրում եմ ձեզ,մարդի՜կ․․․
....................

Տաք ու սիրուն օր էր,
Պատուհանից միտքս
Կախ տվեցի,
Ասի՝ մի քիչ արև ուտի,
Նամահոտը անցնի․․․․
Մեզարի մեջ,
Հոգիս մի լավ
Թափ տվեցի ․
Անկյուներում պահված
Կարգին բաներ գտա․
Մի քիչ թրթիռ՝
Հնից պահած,
Մի քիչ հույզ էլ գտա
Միջից,
Չիրու չամչի նման,
Ասի՝
Ձեզ էլ բաժին հանեմ,
Մի քիչ -մի քիչ․․․
Մորս թթու դրած
Զկեռի պես,
Մարխոշ,
Ախորժելի՜
Մի բան գտնեմ,
Ասի՝,
Գարնան օրով
Արյան պղտորումին
Սիրտ է կուզի՞ - կուզի՛․․․
Գտա ՜,
Պատռած առասանի միջից՝
Սիրում եմ ձեզ,մարդի՜կ․․․

....................

ՉՈՒՂԱՐԿԱԾ ԲԱՐԵՎԱԳԻՐ

Բարև՜, բարի օր, իմ աղա տղա,
Իմ ուսյալ տղա,
Իմ քաղաքդաստու՜ր, իմ օրհնյալ տղա,
Խաղատներում, սրճարաններում
Էդ ջահել կյանքդ մաշող շան տղա․․․

Տղա, իմ տղա,
Ես եմ, հա, ես եմ, քո հերն եմ, տղա,
Քո մանկությունը
Էս ծործորանքիս դրած ու կրած,
Հասունությունդ դեռ մինչև հիմա
Կոտրած ուսերս սև եղիր արած,
Լծկան եզան պես,
Ցելի մեջ տեղը ծնկերս ծալած,
Հերդ եմ տղա,
Շեն քաղաք պահող քո գե՜ղ- հերդ եմ,
Քո գեշ հերդ եմ,
Դու մայրաքաղաք,
Ես անտեր մի գեղ,
Բայց դե հերդ եմ․․․

Էլ մերդ չկա՜․․․
Քո տված ջրին,
Քաղաքից բերած մի բուռ շաքարին,
Շաքարից քաղցր՝ քեզ կարոտ գնաց՜․․․
Սրտի հովություն,
Սրտի սով տղա,
Որ գաս ման չգաս․․․

Մերդ որ չկա, հոր տուն էլ չկա,
Խալլու Բաբոյի լիուլիճ բախչից
Սարգսախնձոր գողացող չկա,
էլ Ձորի թաղի սառը ախպրից
Ջուր տանող էն թուխ
Աղջիկը չկա․․․

Որ մերդ չկա,
Մենակ եմ տղա,
Առանց տաքիլլեթ ու առանց խորակ,
Միտքս ծմակած,
Աչքս խվարած,
Բայց,տիրոջը փառք, որ գոնե դու կաս,
Ես էլ հերդ եմ ու դու տղես ես․․․

Ասեմ, ․
Էս ամսից մինչև էն ամիս
Թոշակս հազիվ չոր հաց է առնում,
Նպաստ չեն տալիս,
Մի ցռան մոզի ունեմ` անալափ
Խեծվիպուտով եմ շան հալի պահում,
Որ քելեխհացիս ոտ ու ձեռ չընկնես․․․
Չեն տալի․․․
Բա խի՞ ․․․
Դու մոզի ունիս․․․

Ես գեղ եմ տղա,
Ես գեշ եմ տղա,
Բայց դու, էս կոտրած
Չոր բիլակներով դարձար մե՜ծ քաղաք,
Իմ թրքակոլոլ կալոշներովը ուսում ստացար,
Այ էս կուրենի խանի պես գնդված
Մեջքով ես քաղաք․․․

Մտահան արիր․․․
Չէ հիշել էլ ես, մեմեն հիշել ես,
Քանի մերդ կար, գալ- գալ չորացրած
Ավլուկ էր ղրգում, թացան ու էփած,
Շատ վախտ փշեջուր՝ հոնի չրի տեղ,
Որ մանկությանդ հոտը չկորչի,
Հորդ տան ծուխը հանկարծ չկտրի․․․

Հիշում ես դեռ, չէ,՞
Ամեն նոր գործի մտնելու համար
Հոնի կամ թթի արաղ ղրկեցինք,
Որ ջոջիդ տայիր, աչքը մտնեիր․․․
Թթնին կտրեցի,
Հոնին էլ արդեն փեչի փայ դառավ,
Էդ հեչ, մենք լե՝ հեչ․․․
Դու՝ քաղաք, մենք՝ գեղ․․․

Հմի ասում եմ․
Շունը, որ շռի
Սլուլակիցը ձորի թաղ կհասնի,
Այ էդքան տեղը էլ կարում չեմ, որ
Մի հանգի գնամ,
Տաս տեղ նստում եմ,
Էլ ծունկը չունիմ,
Արմունկից բռնող վեր քաշող չունիմ,
Ով էլ կա՝ ինձնից բեթար օրի է,
Իմ քաղաք տղա,
Էլ նամակ չկա, նամակս տանող բերող էլ չկա,
Գրում եմ լենհե,
Մինչև քի հասնի,
Ես մորդ եդնեն հաց տարած կլնիմ․․․

Ես գիտեմ, կգաս,
Կազինոներում, լրբատներում
Վերջին կոպեկդ երբ թափթաղ կանեն,
Երբ քեզնից էլած լակոտն էլ քեզ պես
Ուրիշ մի քաղաք գնացած կլի,
Մորդ դրած էն գինազողի ու շիշվիկի թթուն
Մոթալ պանիրը, փթռուկը, գինին,
Որ միտդ կընկնի․․․
Կգաս․․․դեռ կգա՜ս․․․

Ու թե բանա գաս,
Մի հիսնանոց բալոնի միջին
Մորդ վախտվանից տանձի արաղ կա,
Քու դպրոցական շորի ջեբումը
Մի քանի ամսեն թոշակ կա, բալես,
Գիտեմ, որ ձեռիդ փող չի ըլելու,
Մերդ որ չկա, հաց թխող չունիմ,
Համա ամբարում դեռ ալյուր ունիմ,
Վրեն թութուն կա, որ ցեց-մեց չընկնի,
Բան չկա, փեչին լավաշ կթխես,
Սոված չմնաս․․․

Իմ քաղաք տղա, իմ օրը հատավ,
Քոնը լուսանա․․․ էգուց վայ թե գա՜ս․․․
2016
Մարո Երկնափեշյան
....................

***
Իգդիրում
Փոշի էր ու փոշի՜,
Դավադիր քամին էր
Հետամուտ՝
Պատմության
Խարտոցած էջերի
Այդ փորձված
Վաշխառուն անամոթ...

Իջնում էր
Շեկ փոշին և՛ մաշկիս,
Խազվեխազ
Նստում էր հաստակող.
Փորձ ուներ՝
Ծածկել իր տակին
Ինչ որ կար՝
Ալ-ոճիրը փաստող...

Հերիք էր, բայց,
Ձեռքդ քսեիր,
Ճանկռեիր
Տախտերը կանաչ՝
Դուրս պրծած
Գրե՜ր կխոսեին,
Մի ժանյակ կբացվեր
Քեզ ճանաչ․․․

Փչում էր,
Քամին փչում էր,
Ու այսպես
Շերտեր էր գոյացել,
«Շուռ տված»
Մի քուրդ ճչում էր,
Թե՝ գիտե՞ք,
Ձեզնից են գողացել...

Թվում էր՝
Շուրջկալ էր շներով,
Մինչ հիմա
Քիմքս է չորացած.
Անծաղիկ
Ու անծառ շեներով
Հեքիաթիս
Քաղաքն էր քարացած...
2016

PAGE 8

....................

***
-Մեծարգո հանդիսատես,
Բեմահարթակը տրամադրում ենք
Խղճին...
(հուշարարը փսփսաց կուլիսից)
-Քիչ առաջ քնեց ձանձրույթից...
-Լավ,
Ձայնը տրվում է Հավատին...
-Երեկ, նրա հայր Կամքը,
Իր որդի
Համբերության հիշատակին,
Կարոտի կամուրջ էր սարքել,
Սպասում գետի վրա,
Գնաց
Իր անձով չափելու Բարձրությունը...
-Վստահությունը...
-Դուրս է եկել
Իր դիմումի համաձայն...
-Սերը ...
-Ծախվեց շքեղությանը...
-Հարգանքը՞ ....
-Տնօրենի կոշիկներն է մաքրում...
Հույսը՞...
-Արձակուրդի մեջ է...
-Ափսո՜ս ...
Ընկերներ, երեկոն չի կայանա...
-Ոչ,ինչու՞-
Ինքնավստահ
Բեմ բարձրացավ ցավը.
-Ես կխաղամ
Բոլորի փոխարեն...

1985
....................

* * *

Գրպանահատ մի ոհմակ՝
Խաղամոլ ու արնապիղծ,
Ինքն իրենով գոհունակ,
Պատվազուրկ և առանց իղձ...

Ուր գնորդ կա և ծախվող,
Եվ տիրացու և կավատ
Եվ նոխազներ կան բախվող,
Ինչքան թրփոշ էնքան վատ...

Անաստառ ու աներես
Եվ սրբադեմ սատանա
Անկերպար, որ առ երես
Հաղորդություն կստանա...

Որբի շապիկը խլող,
Խաչագող ու խաչեղբայր,
Ամեն ջրում կտան լող՝
Շուն -շանորդի, ազդու այր...

Ախ անբարո Ժամանակ,
Ձեզնից բան չեմ հարցրել,
Թե հայհոյեմ, իմանաք
Ով էր հոգուս հասցրել...

27 փետրվարի 2017
....................

Մեկը տվեց
Դար ու տափով,
Մեկը ասեց՝
Ունես պարծանք,
Օգնող գտար
Այդպես թափով․․․

Չվչվեցին,
Քրքրեցին,
Մի լա՜վ արին
Տակնուվրա,
Էլի նույնը
Կրկնեցին,
Մի բառ ասի`
Դեմքիս թռան․․․

Լավ չէ՞
Մնամ ես իմ աբով,
Քան թե՝ հազար
Բերան բացվի․․․
Ասիր՝ Աստծուն
Աստծո չափով,
Կեսարին էլ`
Թե որ հասնի․․․
2016
....................

***
Ձայնդ արձագանքեց,
Մենությանս ձորից,
Մաշկս փշաքղավեց՝
Մթնշաղը առած,
Թվաց՝ մնացել եմ
Անտուն, առանց շորի
Ու մի փառ է ծածկում
Հրաժեշտից առաջ․..

Չասիր՝ սպասիր ինձ,
Իմաստ արդեն չկար,
Գլորվում էր կյանքը՝
Բանուկ մի կածանով,
Որով անցել էի
Քանի- քանի անգամ,
Բոլոր կեռմաններին
Արդեն ծանոթ ․..

Ասի, հագցրու ինձ
Բառեր գունեղ ու տաք,
Վառիր վերջին մոմը
Խամրող իմ աչքերի,
Պահիր թաքուն մի տեղ
Ինչպես կնքած կտակ՝
Ուր էլ գնաս, սերս
Թող քեզ մատաղ լինի․..

2017
«Բաց թող փեշս, մոշի․․․»
....................
***
Երբ խորանում եմ
Խորքերը նյութիս
Ծավալվում՝
Սղվող խորության խորքը,
Խելագարվում է
Անճարությունից՝
Իմ համեստորեն
Զուգորդած խոսքը․․․

Մինչև վերջ
Խորքը չեմ հասնում երբեք,
Ուշաթափվում եմ
Խորության կեսին,
Մակերեսորեն
Մոռանում` բեկբեկ,
Ինչպես
Աղոթքի խոսքերը՝ ծեսին․․․

Ու լավ է,
Շատ բան չեմ էլ հասկանում
Երևույթներից՝
Տիեզերականի,
Միտքս կառչելով
Նյութից՝ անկանոն,
Կբախեր դուռը՝
Միստիկականի․․․

Գուցե դեռ
Աստծո աչքին էլ հասներ,
Չոր մատս,
Իբրև՝ հաստակող բրիչ,
Անտարածության
Նյութի մի մասն էլ,
Տես ձեռքիս արդեն
Դարձել է գրիչ․․․․

2016
«Բա՛ց թող փեշս, մոշի՛»․․․
....................

***
Մորեխը
Ծնկանս նստեց,
Ունքը՝ կախ,
Ականջը՝ ձայնի,
Ինձ թվաց,
Որ նույնիսկ բզեց,
Համոզվի՝ մեռա՞ծ եմ,
Կենդանի՞․․․

Մի տեսակ
Ինքն էլ ծիծաղեց,
Ժպտացի
Երբ արցունքն աչքիս․
Պահպանիչ
Իր աղոթքն արեց,
Որ գիտեր
Դեռ մանկուց անգիր․․․

Չէի կարող
Հո սիրտը կոտրել,
Մնացի,
Որ մենակ չմնա․
Խաղալով
Խե՞լքս է նա կերել՝
Չեմ ուզում
Էլ քաղաք գնամ․․․
2016
....................

***
Դու խոստացար,
Դու խոստացար
Ու ես երեխայի նման
Հավատացի,
Ասիր,ուր էլ գնաս`կգամ,
Քեզ կբերեմ նվեր,
Սերս ջերմ ու անծիր․․․․

Ասիր՝ ուրիշ ես դու,
Ուրիշ,ուրիշ
Իմ ափերը այրող
Արծաթ ասուպ
Որ ընկել ես, հեռու,
Մեկ այլ մոլորակից,
Աստեղային մի օր․․․

Հետո ասիր նաև
(դեռ հիշում եմ դողով),-
Ես քառասուն օրից կգամ,
Քեզ կտանեմ իմ տուն,
Ձյունափաթիլ քողով
Շքեղ շուշաններով ճերմակ․․․․

Քո քառասուն օրից,
Չորս քառասուն ամիս,
Շաբաթ ու օր հոսեց
Ավազ –ավազ,
Ու դոփփում եմ արդեն,
Քառասունի շեմին,
Սպասելով սպասելով, ավաղ․․․

Հիմա դու զանգել ես,
Ինչու՞, ինչ է եղել,
Թևաթա՞փ ես,
Ցավա՞ծ,
Մենա՞կ,
Կյանքը շատ է նեղել,
Դառն արցունք ես հեղել
Եվ ուզում ես,
Որ ե՞ս լինեմ հենակ․․․

Այո, սա երազ չէ,
Քո ձայնն է տաք,
Քո բառերն են`կիրթ,
Խոսքդ զուսպ ու հատու
Բայց ես մի բան գիտեմ,
Առավել քան` հստակ,
Թե չեմ սիրում,
Արդեն, չեմ էլ ատում․․․

Իսկ տարիքս անցել,
Կրակներս հանգել,
Երազս թե ծուխ էր,
Խավարի մեջ, չկա՜․․․
Քեզ խնդրում եմ
Սիրուս հիշատակը հարգել,
Ոչ` իր, ոչ՝ իմ
Հոգեհացին չգաս․․․․
2005
« Հետընթաց թռիչք »
....................

Մշկավանքի պատից քար է ընկել,
ՈՒ կիսատ է տողը մեծ իշխանի,
Չեմ հասկանում ու՞մ էր-ի՞նչ նվիրել,
ՈՎ էր ջարդել զորքը Չինգիզ խանի...

18.06.2013
....................

Ես գնում էի լույսը աչքիս մեջ,
Ցավիս փուշը մերկ՝ արած թալիսման,
Հույսս յոթ ձորից հորդորում էր, թե՝
Յոթ ձորից անդին մեր բախտն էր պահած..
....................

Թռիչքի պահի անկումը ծանր է,
Կախյալ պահվածքում անգամ, նետվածի,
Ծպտուն չես լսի, համրացնող քայլ է,
Միայն դիմանա՜ սիրտը հարվածին ...

18.06.2013

PAGE 9

....................

Իմ գյուղի կաս- կարմիր արևը,
Եղինջոտ գարունը՝ համով,
Ջան -ջիգյարն ու քաղցր բարևը
Եվ երկա՜ր օրհնանքը՝ ծանոթ․․․

Իմ գյուղի ծննդկան երկինքը,
Աստղերը՝ ծոցիս մեջ գգվող,
Հարազատ աշխարհի երկունքը
Եվ կլոր կոնքերը ճկվող․․․

Իմ գյուղի անտերտեր աղոթքը,
Մշակը՝ եզան հետ լծվող,
Ցելի մեջ դեռ խրված իմ ոտքը,
Քրտինքս՝ հողի մեջ ծծվող․․․

Իմ գյուղի հանաքն ու շիտակը,
Ցամաքած պռունկը իր գետի,
Հեղեղած՝ իմ հոգու անտակը
Հատակից՝ այսօրվա,,հե՜յ- գիդին,,․․
....................

* * *

Քո աչքերի մեջ
Իմ թռիչքները գուցե չկային,
Բայց մի հայացքից
Թևս կբացվե՜ր․․․
Եթե կանչեիր,
Հաստատ կգայի
Երկնքից խռով
Հրեշտակի պես...

Շա՜տ սպասեցի,
Լռութան դիմաց
Դուռս ճռռալով
Տարուբերեցի,
Կանացի բոլոր
Մեղքերը քնած
Զարթնեցին թեպետ,
Սակայն ներեցին...

Բայց ոչ կանչեցիր,
Ոչ էլ դու եկար,
Հիմա ուր նայես
Թախիծ է կպչուն,
Որ քո ամպերում
Չմնաց երկար,
Վերջին թևաբեկ
Հրեշտակի չուն...

14 մարտի
2017
....................

Քո հացի մեջ էլ
Աղ չկար, ախպերս,
Արտասուքով հունցած
Հայու հաց էր,
Քանզի արդարութուն
Ծնող մերը
Արնոտ լաչակ կապած
Մի բոզ քած է․․․

Ծածկել է երեսը՝
Քամակը բաց արած,
Ով հասնում ճմթում է
Ազդրերը՝ դյուրին․․․
Որ հիմա, առանց քեզ,
Ասում ենք շվարած՝
Հացի հետ միշտ հիշենք
Հաց Բերող Աթուրին․․․
....................

Ո՞նց եմ այսուհետ
Սեղան նստելով,
Հանգիստ ծամելու
Պատառը հացի
Եվ ատամիս տակ
Խիղճս սաստելով,
Ո՞նց եմ նայելու
Երկիր, քո լացին․․․

Չէ, էլ նշխարք չէ,
Կամ՝ հաղորդություն,
Հացիս արյունն է
Հաց արարողի,
Ես ինքս ինձնից
Առա խորթություն,
Թե արժանի չեմ,
Երկիր, քո հողին․․․

Եվ արդարության
Թշերին՝ շիկնած,
Հաց եմ կպցնում,
Պեծերը՝ կողին,
Որ չհամարեք
Դեռ, պաքարն՝ ընկած,
Փոխարինում եմ
Ես Հաց Բերողին․․
....................

* * *
Միտք էր,ծնվեց,
Բարուրեցի,
Տաք ու քնքուշ
Պարուրեցի,
Գուրգուրեցի,
Փայփայեցի,
Չոռ ու ցավից
Պաշտպանեցի․․․
Ծոցիս դրի,
Քիչ մեծացավ,
Ծնկիս,ուսիս
Թրփոշացավ,
Հագուկապով
Զուգի թեթև
Ու մարդամեջ
Ելանք թև-թև ․․․
Մեկը ճերմակ
Թուշը շոյեց,
Մեկը կճատ
Քիթը գովեց,
Մեկը կանչեց
Ու տարավ տուն,
Մինչև ծեսով
Տվի մարդու․․
Հիմա գնա՞մ
Գլուխլվա․
Վախենամ, որ
Դուրսը մնամ,
Վախենամ,
Որ չեն հավանել,
Իրենց կարգին
Չի դավանել․․․
Նազուկ պահած
Մի երեխա,
Գոմ ու ախո՞ռ․․
Էդ ի՞նչ տեղ ա․․․
Ասի՝ ափսո՜ս․․․
Ասի՝ մեղա՜․․․
Հո թալան չի՞
Էդպես չեղավ․․.
Անտեր հո չի,
Գնամ բերեմ,
Մարդ է, խոզ չի․․․
Ախր մեր եմ․․․
Բայց չգտա,
Աղի -մաղի,
Կորցրեցի
Տնով, սաղին․․․
Մինչև եկավ
Գուշակ գնչուն,
Ասավ՝ զուր ես
Փնտրում, ինչու՞,
Տես, երկնքի
Երամի չուն,․
Դարձել է նա
Ճախրող թռչուն…
....................

* * *
ՔՆԱԹԱԹԱԽ ՀԵՔԻԱԹ

Յոթ գլխանի դև է
Սա, արնածուծ հրեշ,
Պոչը պատ է տվել,
Երկիր, ու խեղդում է,
Երախները բաց են՝
Մեկ-մեկուց գեշ,
Հուր կրակի միջով
Մեզ հեղձում է․․․

Ես ինչ անեմ հիմա,
Թե որ հնար չեղավ,
Դանակն առնեմ, կուլ տա,
Հանց հեքիաթում,
Ինչպես թագավորի
Աղջիկ դարձած տղան՝
Պատռեմ հսկա փորը՝
Ակնթարթում․․․

Երկիր, քեզ ազատեմ
Լծից երկարատև,
Բացվի աղբյուրներիդ
Առատ հոսքը,
Որ մարմինդ գրկած`
Տա լույսի թև,
Արդարության, սիրո
Արևաբեր հոսքը․․․

Ու հեքիաթի վերջում`
Այս իրական,
Խնձորաթափ լինի
Արտամետի,
Մեզ, բոլորիս հասնի
Թե՝ մեկական,
Մնացածը թողնենք
Հավերժության գետին․․․

19 մարտի 2017
....................

* * *
Ում ներսից
Մի պստիկ կայծ կպչի,
Թող վերցնի
Ու փողոց դուրս գա,
Չոր մարխն իր
Թե մարխիս դիպչի,
Իմացեք,
Խանձահոտ կգա․․․

Ու պեծ-պեծ
Կրակ կառնեն
Խռոված սրտերը
Մեր՝ բոսոր,
Ում հացը
Որ մահու չափ դառն է,
Թող փողոց
Ելնի հենց այսօր․․․

17 մարտի
2017
....................

***
Ո՞վ գիտի՝
Ի՞նչ է մտածել աստված
Ինձ ստեղծելիս.
Հոգնե՞լ է, ննջե՞լ,
Թե՞ առանձնապես
Արարիչն ասված
Իմիջիայլոց է
Կողերս փնջել...

Ու ձեռքի հետ էլ
Կավս է ձևել,
Ինչպես չմերսված
Քերուկը` պատի,
Տաշտից պոկելով՝
Քուրան է նետել,
Որ հետո կյանքս
Զնգոցով դատի...

Դրա համար է,
Ախ հա, երևի,
Ներսս դեռ մոխիր,
Ու կրակը՝ շեջ,
Մի բերնի հուր էլ
Փչի վերևից՝
Խնկամանս հին
Լցվում է տաք շեղջ…
2016
....................

* * *
Ինքս իմ հունով
Թե ետ եմ հոսում,
Չեմ ջրվեժելու,
Ո՞նց բարձրանամ լեռ,
Իմ ցավի մասին
Ոչինչ չեմ խոսում,
Կարող են փլվել
Քարափները ժեռ...

Փորձում եմ լինել
Ինձնից ավելին,
Պարզելով հոսել,
Չմնալ փոսում,
Թե ցամաքելով
Ծավալվեմ էլի,
Ուրեմն գտեք
Մի տեղ` ակոսում...

Կողքս քարերին
Քսելով հաշվում՝
Մինչ այգի հասնեմ
Էլ բան չի մնա,
Եվ հունս նետած
Ճիմերն եմ մաշում,
Եվ խորն եմ քաշվում,
Որ մարդ չիմանա...

Նայեք հայելուս,
Ինչ տեսաք այն եմ,
Մամուռ եմ, խիճ եմ,
Բայց տիղմ չեմ հանում,
Ինչ որ տեղ կորած
Այն խղճի ձայնն եմ,
Որ թեև հիվանդ,
Բայց չի մահանում...

Ես գիտեմ մի տեղ,
Որ նաև ձերն եմ,
Աղբյուր ու առու,
Թե՝ գետ եմ վարար,
Մոտիկ, շա՜տ մոտիկ
Այն վճիտ սերն եմ
Որին փնտրում է
Աշխարհը արար...

4 փետրվարի 2017
....................

Հիմա ես հարս կունենայի,
Թոռներ`չալուչուլ,
Աղջիկս էլ կին կլիներ
Ու,գուցե՝ ծոցվոր․․․

Հազար տեղից խեղված կյանքս,
Իմաստ կունենար,
Կենաց ծառի հատած քոքին,
Շիվս կմնար․․․

Մարդս կգար՝ հոգնած- ջարդված,
Կընկներ բազմոցին,
Տրտնջալով հացին, նեղված
Կպատմեր գործից․․․

Հարսս, խելոք, սիրտ շահելու
Փորձով կանացի,
Կասեր՝ պապ ջա՞ն, շատ մի նեղվիր,
Սուրճ խմիր, կանցնի․․․

Իմ անունով, տոտերը բաց,
Թոռս կվազեր,
-Պապի՜, գոգիդ որ գամ նստեմ,
Հեքիաթներ կասե՞ս․․․

Մեջքին կառներ, տնովը մեկ
Պապը ման կտար,
Թոռս կասեր՝ տատի, տեսա՞ր
Ինչ լավ ձի գտա․․․

-Հայրի՛կ, դրան երես չտաս․․․-
Հարսս կնեղվեր,
-Իմ արևն է, բան չկա, հարս,
Հոգսի՛ց քիչ շեղվենք․․․

Կամ կլիներ,կամ չէր լինի,
Էսպիսի մի պահ,
Եթե մնար մահը մեզնից
Մի քիչ ձեռնպահ․․․

Խելացնոր միտք էր, եկավ,
Մեխվեց ու մնաց,
Ո՞վ կիմանա, էս ճակատիս
Է՛լ ինչ կա գրված․․

PAGE 10

....................

ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ....

Միայն Ձեզ գտնելու համար
Եվ Ձեզ ունենալու՝
Արժեր հիվանդանալ
Տարիներով, անքուն,
Մեկիդ ժպիտն առնել
Կողքից, ծածուկ ու լուռ,
Մեկիդ թախիծն անբառ
Ու մորմոքը` անգույն...

Արժեր մեկիդ համար
Լինել Երազ թաքուն,
Մեկիդ` անհաս մի կին,
Մեկիդ թող` հոգեքույր,
Մեկիդ գրկել` ինչպես
Ամպից իջած որդուս,
Մեկիդ աղջկաս պես,
Աստղակաթին` իմ լույս..

Չհասցրի ափսոս,
Չհասցրի թեկուզ,
Ձեզ մի կարգին տեսնել,
Մի ձեռք սեղմել անփույթ,
Առանց իմաց տալու,
Առանց իմաց տալու,
Ձեզ գրկելով հանց քույր`
Սիրահարվել մաքուր...
....................

Ձմեռը դեռ բան չի խոսի.
Ձյունը կգա ու կհոսի,
Մինչ շունչ առնեն կաղնի, սոսի,
Քամու թևին` Աքռաքոսի*...

Առուն պղտոր, կիջնի շատ- շատ,
Դեպի ձորը` փռված լի տաշտ,
Թե կենդանի, թե մարդ-անհաշտ,
Դեռ կդառնան չէ՞ բնապա՜ շտ....

Հետո կգան մշուշ ու ամպ,
Կիջնեն դաշտին ձորերին` շամբ,
Խև կայծակի զարկից մի բամբ,
Վեր կթռչի աշխարհն անթամբ...

Ու կզարթնի էն շեկ տղեն,
Սիրուն տղեն` թիկունքը լեն,
Մեր դիմացի սարին, հրեն,
Արևն ինչպես վահան` վրեն...

Ու կտանի ինձ իրեն մոտ,
Հազար տարվա սիրակարոտ,
Էլ ի՞նչ գոտի էլ, ի՞նչ նարոտ,
Ինքը` գարուն, ես` առավոտ...

26-01-2018

*Աքռաքոս-քամու և հողմի աստված հին Հայաստանում
....................

Քո անունը.
Ատամիս մեջ մտած
Մոշի մի հատիկ է,
Կռատուկի կոծոծ՝
Մազերիս մեջ թաղկած,
Քրտնած իմ ափ մեջ
Բախտաբեր մի զատիկ է,
Դեղին հիլի֊հիլի՝
Մատնեմատիս ծաղկած...

Քո անունը նեղլուկ
Մի կածան է քարոտ,
Ծառի հաստ կեղևը
Ճեղքած չջնջվող տառ,
Ճաքած շուրթիս՝ տենդ ու
Խեղդված մի կարոտ է,
Իմ թանկ կորուստներն է՝
Պղտոր սելավատար...

Քո անունը անթագ,
Անքող, անքորոց է,
Իմ խինդն ու իմ վիշտն է,
Ճիչն է՝ երկինք փլող,
Քո անունը սարից
Շրջված լի կթոց է՝
Ծաղիկներ եմ սեր իմ,
Դեռ հավքում ցայսօր...

....................

Գիշերվա երկնքի բոսորը`
Զենիթում,
Արև չէր,
Չխաբվեք,
Հրթիռ էր շիկացած,
Երկնքում,չիմանաք,
Թե աստծուն էր փնտրում,
Բայց շփման գծում այն,
Չքացավ ․․․

Այդ հրեշտակը չէր
Կախ տվել թևերը,
Մարդն ինքն էր
Կյանքի դեմ դժկամած,
Չէր շարժվում մի թրթիռ,
Մինչև իսկ` տերևը,
Երբ մահն էր
Սողունը՝ բթացած․․․

Նետվում են՝
Գումարտակն,
Էկիպաժը,
Ինքն ու իր սխրանքն է,
Ընտրություն չկա,
Մարմինը այրում է
Կպչուն կոմուֆլյաժը,
Գիտի, որ
Օգնություն դեռ չի գա․․․

Դիրքը էլ չի շնչում,
Չի ՛շնչում և՝ սպան․
Երբ վերջն զինվորը
Գլորվեց ծնկներին,
Հայրենիքն այս մեկն է,
Թշնամին` անսպառ,
Մահ,
Վերջին փամփուշտը
Քեզ համար էր,
Մեռի՛ր․․․
....................

Առանց քեզ չեմ ապրում ես, ջանս,
Պատրանք է՝ իբր թե սա կյանք է,
Սարդերը վխտում են հին տանս,
Ոստայնում ճոճվելս խաբկանք է․․․

Այս կյանքն էլ մահու պես մի բան է,
Առանց քեզ դա նույնն է թե չկամ,
Արյունս ջրջրիկ գոլ թան է,
Ճանճերն էլ վխտում են վրան․․․

Առանց քեզ այս ինչքա՞ն դժվար է
Գիշերն ու ցերեկը տարբերել,
Ամենուր ամպամած խավար է
Ու պետք է սրտնեղած համբերել․․․

Առանց քեզ սա կյանք չէ, սիրելիս,
Մինչև իսկ երազներ էլ չկան,
Միամիտ, մազերս սանրելիս,
Քո շարած հակինթները ընկան․․․

Առանց քեզ նույնն է թե առանց ինձ,
Ո՞նց ապրեմ ինձանից բացակա,
Որպեսզի գտնեի ինձ նորից,
Այսօ՛ր էլ քո շապիկը հագա...

....................

Պտտվիր անվերջ մտքերիդ շուրջը,
Պտտվիր ինչպես ջրապտույտում սրտաչափ մի քար,
Մահ կա, թե չկա, վառ պահիր հույսդ,
Որպես վերջերգը կարապի ճերմակ հայացքից ի կախ:

Գնա, մոլորվիր ունայնության մեջ
Եվ փնտրիր անվերջ՝ ջանասիրությամբ ալքիմիկոսի,
Եվ գաղտնիքը սուրբ պատվիրանի պես հիշիր մինչև վերջ,
Գուցե թե մի օր, պղինձն էլ իրավ կդառնա ոսկի:

Ու նախագոյի նզովքը տող-տող ճակատիդ վրա,
Ձեռքիդ հնձանում ճշմարտության պես արարիր գինի,
Եվ մխիթարվիր, որ ցավը թմրել, ննջել է մի պահ,
Եվ մոռացումը զզվել է արդեն քո օգնությունից:

Եվ մխիթարվիր, որ աստվածների անհաս կաճառում
Եվբուլևսն անգամ ամբրոս չէր ըմպում ըստ առասպելի,
Եվ Օլիմպոսի գագաթն էլ այնքան անհաս չի թվում,
ինչքան այս պատը բարեբանելի;

Բարեբանելի և՛ ասք, և՛աղանդ,
Եվ սուտը այնքան նուրբ ու անանցիկ,
Եվ նազովրեցի պանն էլ մրգապաշտ,
Այս կյանքում չունեն արժեքը լացի:

Մանրամաղ լույսի ստվերում անձայն
Միտքդ բուրվառիր՛ր, և բուրվառիր քեզ,
Այս խաչը վկա և այս Գողգոթան,
Մեր տառապանքը հորինել ենք մենք:

1991թ, տպագրված է «Գրական Լոռի» ամսաթերթում
....................

Ամեն կաթիլ արցունքի մեջ
Մոլորակ կա կախված,
Զգույշ եղիր, կկործանվի
Մի լուսավոր աշխարհ...

Ամեն բարի խոսքերի հետ
Ողջ տիեզերքն է լցվում,
Երբ որ դեմքին անհույս մեկի,
Պարզ ժպիտն է գծվում...

Անգամ սոված անտեր շան մեջ
Մի մարդաչափ սեր կա,
Մարդս մարդուն հասկանալու
Հազար ու մի ձև կա․․․

Ափս պարզեմ, ոչ մի արցունք
Թող չկաթի հողին,
Չխառնվի ցավ ու թախիծ
Խատուտիկիս ցողին․․․
....................

***
Լուսինը ոսկի է թափել,
Դեբեդի հայելու վրա,
Ես հույսի կամուրջ եմ կապել
ՈՒ մոտը խփել եմ վրան։

Նռնենին ծաղկել է ափին,
Իսկ այգին ուրիշինն է թեև,
Կանգնել եմ չափարին մոտիկ,
Շնչում եմ բուրմունքը թեթև։

ԵՎ արփին, ո՞վ գիտի,որ սարի
Ետևում մտել է դարան,
Ամառվա գիշերը՝ մի թիզ,
Ձգել եմ, դարձրել պարան։

Միայն դեռ կարոտս չառած,
Չցնդի հմայքն այս պահի,
Կդառնամ ստրուկն ու ծառան,
ԵՎ արքան՝ կյանքի ու մահի։

Իսկ եթե պատահի, հենց այնպես,
Հայտնվես դրախտի է՛ս ափին,
Կիմանաս, որ մարդը ծնվել է,
Էս խորշում՝ անառիկ քարափի։

Երկինքը կնստի ուսերիդ,
Թե ելնես բարձրունքը քարափի,
ՈՒր մութը նման է լույսի,
Թե նայես Դեբեդի էս թափին։

Հյուսիսի զեփյուռը այս ժամին,
Բախվում է տոթին հարավի,
Սերն այստեղ գիշերով նման է,
Ճարճատող կրակի ալավին։

Դեբեդի էս ափին մի վրան,
Վրանում` երկուսից մեկը՝ կին,
Իսկ քամի՜ն․․․մի նայիր դու նրան,
Թող խառնի՜ մոխիրը կրակին

2000
....................

Գարունն անցնում էր
Փողոցով՝ մենակ,
Ինչ սառցե սիրտ կար
Հալվեց հմայքից,
Ով համարձակ էր՝
Հետևից գնաց,
Ով հուսահատ էր՝
Կախվեց տանիքից…

Մեկը խնդալուց
Ջուր դարձավ, հոսեց,
Մեկը խանդելուց
Ինքն իրեն կերավ,
Մեկը, որ համր էր,
Սկսեց խոսել,
Մեկը ձայնեց ու
Անկյունում կորավ․․․

Լուսամուտները
Բացուխուփ արին,
Ով տեսավ՝ տեսավ,
Ով՝ չէ, իմացավ,
Գարունը գրկեց
Սիրեկան սարին,
Սարը, որ սար էր
Հազիվ դիմացավ….

Գարնան մի օր էր,
Ոսկի չէր թափում,
Արև էր բերել
Սիրուն սարերը,
Իմ աչքով տեսա,
Ես հո չե՞մ խաբում,
Թե՝ ո՞նց են սիրուց
Լացում քարերը ․․

....................

Թող չարթնանա վայրին անվերջ,
Դառնամ քնքու՜շ, ամաչկոտ կին
Եվ քո կողքին, նաև քո մեջ,
Ողջ սերերից լինեմ հարգին․․․

Չէ, դառնամ մի չալ դեղձանիկ
Եվ ծլվլամ ականջիդ տակ,
Դու հենց միայն հեռվից ձայնի՛ր,
Վանդակով էլ թռած կգամ..․

Թող ես լինեմ շունդ՝ տանու,
Անունս դիր Բողար կամ՝ Ջեք,
Ոտքերիդ մոտ խանում- մանում,
Թաթս թաթիդ երկա՜ր ննջենք․․․

Կամ էլ դառնամ բառը՝ շուրթիդ,
Շիրայի պես կպչեմ, մնամ,
Ամեն մի նոր սիրո փորձից
Համս քիչ էլ ավելանա․․․

Թող վերանա ամեն կասկած,
Ամեն տագնապ՝ վերքս քերող,
Թե՝ ի՞նչ գտար մեջս հանկարծ,
Տեսք էլ չունեմ, ախր, գերող․․․

Թե ի՞նչն իմ մեջ հավանեցիր,
Ի՞նչ կորցրիր, կամ ի՞նչ գտար,
Քանիսին էլ ետ վանեցիր,
Մինչև սառցե սիրտս մտար․․․

Ամառ, ձմեռ, կարևոր չէ,
Քոնն եմ, ասեմ, մնամ կողքիդ,
Թեկուզ կյանքս արևոտ չէ,
Բայց դե վրաս տա՜ք է հոգիդ...

22 Փետրվար, 2018

PAGE 11

....................

Կյանք, դու այսքա՞ն դատարկ էիր,
Այսքան փուչ ու այսքան սի՞ն,
Գերանի՛ պես, ախր, տարա
Փխրուն ու կախ իմ ուսին․․․

Ո՞նց խաբեցիր հեշտուգնա,
Առանց խղճի մի խայթի,
Թե՝ վերելքին լինեմ վհատ,
Վայրէջքին էլ չեմ գայթի․․․

Ու քայլեցի վեր ու վարով,
Անիրական այս ուղին,
Քո հորինած փառքի սարով,
Ապավինած իմ տողին․․․

Գոնե մի բան լավ է, ասի,
Ե՛ս չեմ բեռ քո շալակին
Ու խմեցի թույնը թասիդ,
Իբրև խաղը շահած կին․․․

Արդեն գիտեմ, բայց, հավատա,
Սովորել եմ այս դերին,
Որ միշտ պիտի կոճերիս տաս,
Թե՝ մի նստիր, վեր ելիր․․․

Հիմա ես եմ քեզնից կախվում,
Թե՝ մի սուտ էլ դեռ պատմիր,
Երբ տեսնում եմ ո՞նց է մաղվում,
Օրս ինչպես կհատնի․․․

Դեռ գնալով թանկանում է
Անգամ փուչդ անիմաստ,
Երբ գերանիս ծանրանում է
Խաբեության մի նոր փաստ․․․

Քեզ գուցե էլ տանող չկար,
Ինձ պես մեկն էր հարկավոր,
Ինձ էլ բեռ էր երևի պետք,
Մարդ զգայի՝ «բախտավոր»․․․
2017
....................

Ինքս իմ հունով
Թե ետ եմ հոսում,
Չեմ ջրվեժելու,
Ո՞նց բարձրանամ լեռ,
Իմ ցավի մասին
Ոչինչ չեմ խոսում,
Կարող են փլվել
Քարափները ժեռ...

Փորձում եմ լինել
Ինձնից ավելին,
Պարզելով հոսել,
Չմնալ փոսում,
Թե ցամաքելով
Ծավալվեմ էլի,
Ուրեմն գտեք
Մի տեղ` ակոսում...

Կողքս քարերին
Քսելով հաշվում՝
Մինչ այգի հասնեմ
Էլ բան չի մնա,
Եվ հունս նետած
Ճիմերն եմ մաշում,
Եվ խորն եմ քաշվում,
Որ մարդ չիմանա...

Նայեք հայելուս,
Ինչ տեսաք այն եմ,
Մամուռ եմ, խիճ եմ,
Բայց տիղմ չեմ հանում,
Ինչ որ տեղ կորած
Այն խղճի ձայնեմ,
Որ թեև հիվանդ,
Բայց չի մահանում...

Ես գիտեմ մի տեղ,
Որ նաև ձերն եմ,
Աղբյուր ու առու,
Թե՝ գետ եմ վարար,
Մոտիկ, շա՜տ մոտիկ
Այն վճիտ սերն եմ
Որին փնտրում է
Աշխարհը արար...
....................

Պատրաստի կտավ՝ շոշափելի, գունեղ, հյութալի…

* * *
Սինու մեջ
Խնձորի դեղնված չիր է,
Փափուկ է, ինչպես
Կանացի մատները,
Պարանին կախվածը`
Տաք պանրաջիլ է,
Հենց նոր է կտրել
Թաց պորտը՝
Տատմերը․․․

Մեզարին փռածը`
Չոր լոբահատիկ է,
Չալուչուլ,
Աչքի պես` ճտպտան,
Սերս խռթեշի մեջ
Քնած մի զատիկ է,
Չբռնած` թռավ գնաց...

Դռան տակ, ձագամեր
Չալ կատուն է`
Ավիլը անկողին արած,
Ում` թուխսը
Մի քիչ էլ վեհերոտ
Ատում է,
Ինչպես մի
Գրողի տարած...

Չոր թախտին
Ծեր մայրս քնել է,
Պատառը
Ափի մեջ սեղմած...
Իր դառը օրերը
Հատեհատ քննել է,
Իմ բոլոր մեղքերը
Մեղմած....

ՄԱՐՈ
ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ
19 ապրիլի
2016
....................

***
Ձեր անունները միշտ տրոփում են
Սրտի զարկի պես,
Ահը խլացնող քայլերգի նման
Դեռ հողն են դոփում,
Դուք կաք, ես գիտեմ,
Սահմանը հսկող ամեն հայի մեջ,
Ամեն մի զինվոր
Ձեզ պես կռվելու համար է կոփվում․․․

Մահ չկա, ի՞նչ մահ,
Հերոսի համար կա անմահացում,
Բայց դուք, տղաներ,
Ավելին եղաք նույնիսկ հերոսից,
Դուք, հենց Ձեր մարմնով,
Դարերի միջով սարքեցիք անցում,
Որ հայը էլի դուրս գա Դավթի պես
Մահանենգ փոսից․․․

Դուք թիվ չունեք, չէ,
Եվ չունեք կյանք ու մահվան թվական,
Դուք ունեք միայն
Քայլերգի նման տրոփող անուն
Ու Ձեր արևով պիտի պահպահենք
Հողն այս տևական,
Որ իր գոյությամբ ասես
Աշխարհի աչքերն է հանում․․․

Ուրեմն դոփեք, մեր սրտում
Զորեղ քայերգի նման,
Զարկեցեք ուժգին,
Որ Հայը հանկարծ չքնի մեր մեջ,
Ձեզ չէինք ծնել
Գառների նման մատաղի համար,
Մայր ենք, զոհում ենք,
Որ այս երկիրը ապրեցնենք հավերժ․․․

Գիրք 5-րդ
....................

****
Կյանքին բարևեցի,
Բայց դե օդում մնաց,
Կախվեց տերևի պես`
Կտրած ճյուղի,
Էլ առաջվա նման
Ձեռքս երկար բռած,
Թուշս պաչել չուզեց
Նա գողունի...

Հաշվի չառավ խռով
Սիրեկանի նման,
Մեջքը վրես արեց
Մարդամիջում,
Իբր՝ տեսեք- տեսեք,
Չեմ ճանաչում նրան,
Լեզու չեմ էլ թռչում`
Խոսքամիջում․․․

Բաց դեռ աչքս աչքից
Չեմ հեռացնում,
Ծեծված շան պես կողքանց
Էլի հետևում եմ
Չէ, մտել ենք արդեն
Մի նեղ անցում,
Ուր ակնթարթն անգամ
Մեզ պես լուռ հևում է․․․

Այստեղ կյանքս մի պահ
Անզուսպ շուռ է գալիս,
Համոզվելու համար՝
Ես եմ -ես չեմ
Ու ոտքի տակ ընկած,
Արդեն շունչս տալիս,
Իմ անունն եմ լսում
Պարզ ու հնչեղ․․․

Չի հասցնում գրկել՝
Արդեն վեջնակետում,
Բարձրանում եմ ամպից
Վեր, էլի վե՜ր,
Ես երգերիս խուրցը
Թափով ետ եմ նետում,
Հարսնափնջի նման,
Իբրև նվեր․․․
....................

***
Ես երազներ ունեի
Կարմիր, կապույտ ու կանաչ,
Կածաններում հեքիաթի
Շաղ տվեցի քմահաճ,
Ով հասցրեց հավաքել,
Ով՝ չէ, միայն հիացավ,
Ես փնտրեցի նրան, ով
Եկավ, կույրի պես անցավ․․․

Երբ երազներ ունեի
Կարմիր, կանաչ ու կապույտ,
Երիցուկի դաշտի մեջ
Շաղ տվեցի ես անփույթ,
Հետո անհագ փնտրեցի
Հոգեպարար մի ծաղիկ,
Ամեն շաղոտ սեզի մոտ
Հորինելով մի խաղիկ․

Թե՝ երազներ ունեի
Կարմիր, կանաչ ու դեղին,
Բայց իմ սիրո ծմակում,
Տերևաթափ է թեղին,
Մերկ ճյուղերս անպտուղ
Չորացել են արևից,
Հրեշտակներն են կախվել
Տկլոր- տկլիկ, վերևից․․․

Եվ երազներ ունեի
Կապույտ դեղին ու կարմիր,
Առ, օրերիս թազբեհին
Թե կարող ես այն համրիր,
Խեր ու շառ է, շառ թե խեր,
Ինչ, որ վերից էր տրված,
Ինձպես իրեն թող ների
Սխալական իմ աստված․․․

Ես երազներ ունեի,
Կապույտ, դեղին ու ճերմակ,
Հիմա վրաս են քաշել
Աստղանկար մի վերմակ․․․
Էլ չեմ մրսում ես արդեն,
Թևերս դուրս եմ հանել,
Երբ երկնքում այսքա՜ն շատ
Ծաղիկներ եմ ես ցանել․․․

Գիրք 5րդ
....................

***
Ասին՝ գութը հանկարծահաս
Ավանդել է հոգին...
Ու՞մ անեծքն էր նետի նման
Զարկել ճերմակ թոքին։

Ով էր ասել՝ մերդ մեռնի,
Այ անիրավ աշխարհ,
Պտտվում ես ինքնահավան,
Շուրջդ այսքան անշահ։

Մի քիչ թեքվիր կամ աջ կամ ձախ,
Տեղ տուր, կողքից անցնենք,
Դե թող մենք էլ լավից- վատից
Մի փոր հացի հասնենք։

Մենակ դու չես, բա մե՞նք, բա մե՜ նք
Մեզ էլ բաժին արա,
Դու կուլ տվիր մի օվկiանոս,
Մենք խաշվեցինք ծարավ։

Չեմ մոգոնում, այսպես ասին՝
Պարզորոշ թե հետին,
Միտք էր՝ ճչաց, արնաթաթախ
Աղավնի կար նետին...

Գիրք 5-րդ
«Ես քո խանդոտ սիրահարն եմ, երկի՛ր․․․»
....................

Երկար որոնված բանաստեղծությունը, որ անհայտացել էր։
Նինա Ալավերդյանի գլխավորությամբ`
Մարո Գարեգինի Երկնափեշյան էջից։

****
Կյանքին բարևեցի,
Բայց դե օդում մնաց,
Կախվեց տերևի պես`
Կտրած ճյուղի,
Էլ առաջվա նման
Ձեռքս երկար բռնած,
Թուշս պաչել չուզեց
Նա գողունի...

Հաշվի չառավ խռով
Սիրեկանի նման,
Մեջքը վրես արեց
Մարդամիջում,
Իբր՝ տեսեք- տեսեք,
Չեմ ճանաչում նրան,
Լեզու չեմ էլ թրջում
Խոսքամիջում․․․

Բայց դեռ աչքս աչքից
Չեմ հեռացնում,
Ծեծված շան պես կողքանց
Էլի հետևում եմ
Չէ, մտել ենք արդեն
Մի նեղ անցում,
Ուր ակնթարթն անգամ
Մեզ պես լուռ հևում է․․․

Այստեղ կյանքս մի պահ
Անզուսպ շուռ է գալիս,
Համոզվելու համար՝
Ես եմ -ես չեմ
Ու ոտքի տակ ընկած,
Արդեն շունչս տալիս,
Իմ անունն եմ լսում
Պարզ ու հնչեղ․․․

Չի հասցնում գրկել՝
Արդեն վեջնակետում,
Բարձրանում եմ ամպից
Վեր, էլի վե՜ր,
Ես երգերիս խուրձը
Թափով ետ եմ նետում,
Հարսնափնջի նման,
Իբրև նվեր․․․
....................

Երբ կանաչ շապիկով մի խլեզ
Սփրթնած հայացքով ինձ քննի,
Սիրուն է, թող մնա, չխփե՜ ս,
Ծնկանս իր համար թող քնի․․․

Մտքերը ծամելով է գալիս,
Նա հաստատ բան ունի ասելու,
Մանկության հուշերը իմ` խալիս,
Թավշե թուխ գոգիս է դասելու․․․

Հանդի խակ խնձոր է պահելու
Դեզի տակ, ով գիտի՝ մերատա՜ նձ․․․
Ու հետո դեռ սիրտ է շահելու,
Մանկության ծիծաղով իմ՝ անսանձ...

Մտքիս մեջ շուտվանից մնացած
Համտեսի մրգեր կան շատ համեղ,
Սպասիր շշունջով ընկնեն ցած,
Մթի հետ՝ մեղավոր ու անմեղ...

Դեռ քիմքիս այդ համն է մնացած,
Կապ չունի դեզի հետ, խլեզի․․․
Կյանքիցս՝ մի պատառ հնացած,
Աշունքվա արևով խլեցի․․․

Գիրք 5-րդ
....................

Մշկավանքի աղբյուրը պաղ,
Պատմություն է պոկված՝ ակից,
Ադամանդ է ձորը ընկած՝
Շերենշեի չօծված թագից...

Մշկավանքի աղբյուրը պարզ
Իշխաններ է ճանապարհել,
Կամ դշխոյի ծոցը՝ քրտնած
Ցողելու է աճապարել..․

Մշկավանքի աղբյուրն արծաթ՝
Գաղտնիքներ է հուշապատել,
Իշխանուհու սիրտը՝ ալմաստ,
Քարագործի մուրճն էր հատել...

Մշկավանքի աղբյուրը՝ քույր
Հովվուհուն է կանչել ձորից,
Արքայորդու ափը փափուկ,
Կուրծքը նրա շոյի նորից...

Ականջ անես, կպատﬕ բաց՝
Յոթ ամուրի եղբայրներից,
Կռվի- Գոլում նահատակված՝
Պատկառազդու քառսուն այրից...

Քանի ցեղ է տեսել վայրի,
Քանի՜ ազգեր՝ այլակրոն,
Որ եկել են Կողբն ավարի
Որ ավարեն խաչ ու կերոն...

Եվ Բացրելի սուրբ մատուռում,
Կույս Քալոյի հավատքից ջեռ,
Ժամանակը ետ էլ հոսի,
Պատﬔլու է նա էլի, դեռ.․․

Թե` սրբազան Հայր Գրիգոր,
Մլքե, Սադուն, Արստակես...
Պիտի գան ու գնան հերթով,
Ու ճանապարհ պիտի տան ﬔզ:
2011

PAGE 12

....................

Չարենցն ասավ ` գրիչս առ,
մի բանք գրիր թազա հանգով...
-----------------'---------
Ցավից ծնված տաղերիս մեջ
Սիրեկանից դաղ չմնաց,
Ափս վառող տաք հացիս մեջ
Մի արցունքի աղ չմնաց...

Էլ երեկվա թռի- վռի
Պարերիս մեջ շախ չմնաց,
Խոքիս կարգին ուշք չդրին,
Ցավամրմուռ ախ չմնաց..․

Վառ չթողին ոչ մի ճրագ,
Մթով անցա իզն անծանոթ,
Առ ու ծախում թանկ ու կրակ,
Ես մնացի դատարկ անոթ․․․

Էն պեսպեսիկ խոսքերի մեջ,
Գեթ մի հատիկ ջան չմնաց,
Տեղ չհասած, ասացի վերջ,
Ուժս հատավ,ջանք չմնաց․․․

Հիմա ասեք, ես ի՞նչ անեմ,
Մեջս իսկի՛ վախ չմնաց․
Ձախորդ օրերն ուսած տանեմ,
Էս աշխարհին բա՜ ն չմնա..․
....................

Ես վաղը կգամ,
Դու տանը եղիր․․․
Կգամ մոլորված,
Կգամ հուսահատ,
Կհագնեմ սիրուն
Շորիկս դեղին,
Խռոված սիրտդ
Շահելով, տղա'․․.

Ես վաղը կգամ
Դու տանը եղիր․․․
Չխմես գինին
Առանց կենացի,
Խեղդող հարցերով
Շատ էլ մի նեղիր,
Նազուտուզերով
Մնամ կանացի․․․

Դու տանը եղիր,
Ես կգամ վաղը ․․․
Կսպասես, հանկած
Թե շեմին չեղար,
Խռոված, ինչպես
Քո հացի աղը,
Մի պստիկ բանից
Տեսար լաց եղա․․․

2014թ
«Մեղսածառ»
....................

Ասացիր, թե՝ վաղը ես կգամ...
Սխ, այդ վաղը բայց ե՞րբ է գալու,
Աննահանջ խավար է դեռ՝ չկամ,
Սպասման փշփշոտ այս խալուն...

Չի լինում աչքերս` էլ փակել,
Չի թողնում զարկերակը քունքիս,
Թվում է, թե դուռս ես թակել,
Չեն հասել ձայները՝ խուլ ունկիս...

Ու դու ես, ես չկամ այլևս,
Սրտիկիս փոքր ու մեծ փորոքում
Եվ այդ քո արյունն է, արևս,
Կուրծքս իր խշշոցով ոռոգում...

Ու սիրուն բառերս խտտած,
Թեքել եմ գիշերվա թուշը պիրկ,
Տես, նորից քեզանով եմ փթթած,
Մի չքնաղ առավոտ՝ սիրագիրկ...
· 12․02.2018
....................

***
Գիշերում այս՝ աստղաթափի,
Գիտես հե՞շտ է տանը մնալ,
Գյուղը թեկուզ ոտքս կապի,
Գետում պիտի շորս լվամ․․․

Գուցե իջնե՞ս ափը մոտիկ՝
Գունաքարեր հավաքելու,
Գոտիդ փռես տափին գողտրիկ,
Գլխանց հետս հանաքելով․․․

Գունաթափվի երկինքը թող՝
Գլգլալեն փախչող ձորում,
Գոլ ծոցիկից՝ մեղր կաթող,
Գոհ ժպիտդ հոսի ծորուն․․․

Գողանովի մի աստղափունջ
Գորովանքով թե մեկնես ինձ,
Գլազուրե պաչ ու համբույր․․․
Գիժս, ծոցիդ քնեցնես ջինջ․․․
....................

***
Խոհս մի մանվածքի կծիկ էր,
Գոգիցս ինքն իրեն գլորվեց,
Մրմուռս հացի պես ածիկ էր,
Կոկորդիս դեմ առավ, մոլորվեց...

Կուլ տվի կաթիլքը՝ արցունքի,
Պեծի պես կառ տվեց ու հանգավ,
Նայեցի Աստծո մութ աչքունքին,
Ասաց թե իր ընտրյալն եմ հարկավ...

Կծիկս ու՞ր մնաց, չգտա,
Կսկիծս ինքն իրեն հույս տվեց,
Սատանան գուցեև քիչ գթաց
Եվ էլի շեմքիցս խույս տվեց․․․

Հիմա հո հայրս կա՛ վերևում,
Իր պուճուր աղջկան չի մերժի,
Կգնամ քայլերով երերուն,
Կկորչեմ ծալքերում հավերժի...
....................

Իմ Կողբին․․․
------------------
Դու պտղունցով ցանած
Աղն ես՝ բրդուճ հացիս
Եվ մրմուռն ես անվերջ,
Իմ բաց վերքին քսվող,
Դու գոգնոցի փեշն ես
Ցամաք պահող՝ լացից,
Մորս ախուվիշը՝
Սաղմոսի պես լսվող...

Դու շլորի ծառն ես
Հին չափարի միջի,
Ցոգոլահամն ես, չէ՝
Քրտնած ծոցս լցրած,
Այն նեղ կածանն ես, որ
Դեռ կանչում է՝ իջի՜ ր...
Օձագորգի նման
Կանաչ տախտին գցված...

Իմ մի ինչ- որ պապի
Անխաչ քարն ես, որին
Տոհմածառիս տակռին
Շուռ է տվել, նեղել,
Խոնարհվում է ոգիս
Այս ձորերին խորին,
Որ հենց գյուղս, երկրիս,
Մեծ կողպեքն ես եղել...
2017
«Բա՛ց թող փեշս, մոշի․․․»
....................

***
Բառը՝ լացակնքած,
Բառը՝ լքված ու մեղկ,
Եկավ, ասավ՝ տեղ տուր,
Տվի ամբողջ հոգիս,
Անունը սեր դրի,
Հորինեցի մի երգ,
Սերս տարավ ահա,
Ցավը թողեց նա ինձ․․․

Բառը մրսած եկավ՝
Ձմռան ցրտին ահեղ,
Ասավ տեղ տուր, մի օր,
Որ չմնամ դրսում,
Տաքացրեցի ծոցիս,
Մերկությունս ծաղրեց,
Ինձ դուրս թողեց ինձնից,
Հիմա ես եմ մրսում․․․

Եկավ քնահարամ ու
Սևեռվեց մտքիս,
Ասաց՝ մահն եմ,
Կուզես տունդ մի թող,
Հյուրն աստծունն է, ասի,
Թեկուզ վերցրու հոգիս,
Միայն թող կյանք երգեմ
Մի քանի տող...
2016
....................

***
Տեր, գիշեր է իջել
Խղճին աշխարհի,
Առ մոմերս,
Լուսավորիր աչքը կույր,
Թողություն տուր
Իմ մեղքերին աշխարհիկ,
Թե, որ լինեմ
Այս զինվորին հոգեքույր։

Թրթուրի տակ
Ու՞մ մարմինն է բզկտված,
Ու՞մ հառաչն է
Արյան ծովում լուռ մարում,
Ի՞նչ մայրեր են
Սևերի մեջ կծկված,
Անեծքի մեջ,
Ու՞մ յոթ պորտն են նզովում։

Թե գիշեր է իջել
Հոգուն աշխարհի,
Առ, մոմերս,
Լուսավորիր խիղճը կույր,
Որ մայրերը
Չդառնան ծով` անեծքի,
Որ այրերը
Վերադառնան կռվից տուն։

Մարտակոչի թմբուկներ կան
Կրծքիս տակ,
Ագռավներն են կտցում
Լյարդը զինվորի,
Տեր, արյուն կա
Քո ձեռքերին էլ` հստակ,
Մեն մի խաչով
Փրկել կուզես,
Զի որի՞ն։
1992
«Հետընթաց թռիչք»
....................

*** «ՀՄԱՅԱՆՔՆԵՐ »շարքից
Հմայանք 3
Ես հավերժությունն եմ հեռու ու մոտիկ,
Բախտն եմ՝
Մոռացության մացառների մեջ մոլորված,
Երգն եմ՝
Մեղքի պես ցանկալի
Ու մեղքի պես չերգված երգը։
Ես Ցավն եմ, և ցավի պես անծանոթ եմ քեզ,
Անծանոթ․․․ ի՛մ ընկեր։
Ես կյանքն եմ,
Կյանքի պես թանկ ու էժան․․․
Թարգմանի՛ր ինձ, սեր, իմ,
Թարգմանիր ինձ․․․
....................

***
Մի հարցրու,
Ինձնից ոչինչ մի հարցրու,
Սիրտս լիքն է ցավով,
Նման գինու թասի,
Ձեռք տաս հանկարծ,
Կ փշրվի հուսախռով
Ու կզնգա զանգի նման՝
Ավեր վանքի։

Մի հարցրու,
Ինձնից ոչինչ մի հարցրու,
Քեզ ո՞նց պատմեմ,
Որ հասկանաս խռովյալիս,
Լքված տուն եմ,
Քամին է, լոկ իմ այցելուն,
Եվ անեծքն է դուռս բախում,
Բ ոլոր տարին։

Մի հարցրու,
Ինձնից ոչինչ մի հարցրու,
Արի խմենք կենացն, անգամ,
Անբույն հավքի,
Ես էլ հավք եմ,
Թևեր չունեմ, ինձ թռցրու,
Թող,որ հոգուդ երկինքներով,
Աչքս լցվի։
1990
«Հետընթաց թռիչք»

PAGE 13

....................

Վերադարձրու ինձ երեկս, կյանք
Միայն երեկս,
Որ այսօրվան նայեմ վաղվա սպասումով
Որ այսօրվան սպասեմ վաղվա հեռատեսությամբ,
Որ այսօր հեռատսորեն տնօրինեմ
Որպես կյանքիս տևողությունից խլվող ժամանակ։
Պահպանիր իմ այսօրը, կյա՛նք,
Մի քիչ երկար պահպանիր,
Մի քիչ թող քեզ նվիրեմ,
Մի քիչ՝ մենակությամբ թախծող աշխարհին,
Մի քիչ էլ այն մարդուն, որ չի ուզում
Մահանալ․․․
Երեկս թող ինձ մնա,
Այսօրը՝ քեզ,
Աշխարհին ու․․․
Մեռնել չցանկացող մարդուն։
Բայց գոնե վաղվաս աչք մի դիր,
Կյա՛նք․
Աչք մի դիր, ես այն նվիրելու եմ
Հ ա վ ե ր ժ ու թ յ ա ն ը․․․
13.07.1990
....................

Հույսս չեմ կտրում,
Երկա՜ր ձգում եմ,
Ծայրը կապելով
Մեջքիցը` ծառի,
Այսպես գիտեմ, կա,
Նրան զգում եմ,
Ծլնգոցի պես`
Ջութակալարի․․․

Լվացք չեմ փռում
Էլ` թաշկինակի,
Նրանց պահում եմ
Կարկատանացու
Ու հենափայտս
Քսելով կարգին,
Նոտագրերիս
Վրայով անցնում․․․

Ականջդ պահիր,
Թե՝ չես ալարի,
Երբ ծառն է հոգուս
Ճյուղերն իր քսում,
Ճոճվելով դանդաղ,
Միայն մի լարի,
Կենաց արմատի
Օրհներգն եմ լսում.․․

ԳԻՐՔ 5-րդ
«Ես քո խանդոտ սիրահարն եմ, երկի՛ր․․․ »
....................

Արմատով մի կերպ
Կառչելով քարին,
Վարդերից հետո
Մասուրներ կաթեց,
Սիրահարվել էր
Ժայռն ուրիշ ծառի,
Փոքրիկ մասրենուն
Ոչ էլ նկատեց․․․

Ժայռը ճաք տվեց
Սիրո ծարավից,
Ծառը գետափին
Սաղարթը փռեց,
Ջուրն իր ծուռ ճամփան
Գիտեր հիրավի,
Ուրիշ ձորերի
Ծոցի մեջ լռեց․․․

Ոչ դու քարափն ես,
Ոչ ես՝ մասրենին,
Բայց ոնց տեսնում եմ
Ամեն բան նույնն է,
Սիրտս ասում է՝
Ախ, իմ վայրենի՜,
Խմիր այս սերը
Թե անգամ թույն է․․․
....................

***
Դարերը
Չեմ կարող վերծանել.
Բառեր կան՝
Քնած են հողում,
Ասես թե
Հենց նոր են ցանել,
Ծիլերն են
Ձեռքիս տակ դողում...

Ես կյանքի
Արմատն եմ բացել
Ոլորուն
Հյուսքերը՝ գարի,
Ուր կենաց
Ծառեր են աճել
Քառակող
Թևավոր խաչքարին...

Մի ճպուռ
Ճյուղերի արանքից
Սրտառուչ
Երգում է սաղմոս.
Ես, քարը
Քերելով մամուռից,
Տառետառ կարդում եմ՝
Ա Ղ Ա Մ Ո Ս...

Ու քիչ-քիչ
Տողերով մաշված
Գնում եմ
Դարերով ես ետ.
Խաչքար եմ՝
Կողերս տաշած,
Անտառում
Լքված առհավետ...

2015

«Դարձ ի շրջանս յուր»
....................

26.07. 2016 г. ·

Քունքիս սառը
Պողպատե փող,
Գերլարումից
Պրկված հոդեր,
Թեկուզ գրվի
Հազար ներբող.
Չենք խուսափի
Արյունից,
Տեր...

Կեղտոտ չանչով`
Էս թավայում,
Խառնշտում են
Ոնց պատահի,
Չախկալներն են
Ահա վայում`
Օջախիս շուրջն`
Առանց ահի..

Ամեն կողմից
Մեջ են ընկնում
Փախցնողներն `
Թիքա -պատառ,
Նոր մտքեր են
Անվերջ ցնկնում`
Ով ի՞նչ ճանկեց,
Ում ի՞նչ հասավ...

Գալարվում է
Աղիք-աղիք,
Տագնապահար
Խավարի մեջ,
Կաղկանձում են`
Ձայնով թաղիք,
Մահ եմ,
Ահա, եկել եմ,
Վերջ...

Մխրճում եմ
Աչքերի մեջ`
Էն մխացող
Անձողը վառ,
Ասում ես վե՞րջ`
Ուրեմն վերջ...
Մեռիր ինձ հետ,
Ծախու քավթառ...

Ու իջնում է
Պաղ լռություն,
Սսկվում են
Մորեխ ու ճանճ,
Դե, կրակի'ր,
Անգթություն,
Հորիզոնիս
Լուսաճաճանչ...
....................

***
Ես քարաքոս եմ,
Քարերինն կպած, փոքրիկ ու անշուք։
Հող չկար ու ջուր,
Եվ ես ծնվեցի քարերին թառած,
Հազարամյակներ վերափոխվեցի հազար ձևերով,
Բայց հավատարիմ մնացի քարին,
( Ինչպես միայն ես )
Մինչ այսօր ու մինչ,
Ո՞վ գիտե, գուցե վախճանը նրա։

Ես քարաքոս եմ,
Ձեզ չեմ հմայի սուտ շքեղությամբ,
Ձեզ չեմ հմայի նազանքով իմ ճոխ,
Փոքրիկ եմ, ինչպես ցողը արցունքի,
Ինչպես արևի դողը սրսփուն․
Փոքրիկ եմ թեև,
Բայց իմ մեջ ունեմ ժայռի նրբություն,
Վիհի վեհություն, աստղերի ծարավ
Ես փոքր եմ թեև,
Բայց քարի զարդն եմ ու երգը քարի,
Մեծասիրտ եղեք դուք քարի նման
Ու եղեք ներող։

Ես քարաքոս եմ,
Եվ քարն է շռայլ իմ հոգին պեղել։
Ես քարի համար լոկ քարաքոս չեմ՝
Իմաստն եմ նրա,
Միտքն ու խիղճն եմ ես,
Եվ մեղեդին եմ
Դարից դար ձգվող հարատևումի․․․

Ես քարաքոս եմ,
Նուրբ եմ քարի պես, քարի պես բարի,
Եվ քարի նման հավերժ անթերի։
30․05․1986թ
Կողբ
***
....................

Ես մեկնում եմ առանց հրաժեշտի,
Ե՛վ նեղացած, և՛ քեզ հավերժ կարոտ,
Ու երգեր եմ գրում հանպատրաստից,
Որ, եթե վերադառնամ, բերեմ քեզ մոտ։

Բերեմ, փռեմ փառքով ոտքերիդ տակ,
Բերեմ, լցնեմ սիրով քո հոգու մեջ,
Բերեմ ցուրտ ու մենակ իմ սիրո չափ
Դատարկ օրդ կարգով հանգավորեմ։

Ես մեկնում եմ արդեն, քեզ չտեսած,
Ե՛վ վիրավոր սրտով, և՛ վարանոտ,
Չեմ էլ կարող դուռդ մի պահ բանալ,
Ու կես բերան թեկուզ՝ ասել մնաս բարով։

Ես մեկնում եմ այսպես առանց հրաժեշտի,
Սիրտս ճմլում եմ ռելսերի հետ,
Փուլ է գալիս, ավա՜ղ, հույսս հեշտին,
Գնացքի հետ անդարձ ու կյանքի պես։

Ուր նայում եմ՝ թախիծ, ուր նայում եմ՝ չկաս,
Շուրջս աշխարհն անտեր ու ամայի,
Աչքս թե որ փակեմ՝ աներևույթ կգաս,
Մերթ չարացած ու մերթ՝ տառապալից։

Վախենում եմ, գիտես՝ մի նախատիր դու ինձ,
Մեկ է, վերադարձիս կգամ դուռդ բեկբեկ,
Փույթ չէ, թե չեմ ասի առաջվա պես ոչինչ,
Ու կխեղդեմ իմ սուրբ ցավը իմ մեջ․․․

Թող հեռանամ հիմա առանց հրաժեշտի,
Չի դիմանա սիրտս կարոտակեզ,
Պաշտամունքի նման, հավատամքի,
Անգամ ինձնից թաքուն թող սիրեմ քեզ․․․

28․11․1991թ
գնացքում
....................

Պոեզիայի կալում,
Ելնեմ ծեգին՝ էգուց,
Կենացի թասն առած՝
Ջրջահանեմ,
Մտքով ընկած
Ավլեմ ես կուզեկուզ,
Ետ դառնալուց
Մի հատ օֆ էլ չանեմ...

Տանեմ աղբ ու թրիք,
Մաքրեմ փոշի ու հարդ,
Լցնեմ չափարի տակ՝
Հարևանի,
Թե ուզում է, թող որ
Ռանչպար է մարդ,
Վրան մի քանի թուփ
Դդում ցանի...

Հետո, հենց պարապվեմ,
Օրվա մի վախտ,
Այդ դդումի հանգույն
Սիրո մի տաղ գրեմ,
Բախտի տերը թաղեմ,
Ասեմ՝ հեյ վա՜ խ...
Շիրմաքարին նստած՝
Մի դաղ կրեմ...
....................

Աչքս կպել էր,
Վեր թռա տեղից․
Դու եկել էիր
Ու դուռս փակ էր,
Պա՜րզ լսում էի
Թակոցդ սրտիս,
Փորձում էի, բայց
Չէր լինում բացել․․․․

Ներսից չէ՛ր ելքը,
Հերսի՛ց չէր փակված,
Ինչ որ եղել էր՝
Դրսից էր եղել,
Քեզ թվում էր, թէ՝
Ես եմ պարփակված,
Այս չորս պատի մեջ,
Ես եմ ինձ նեղել․․․․

Կամ՝ կողպեքն էր հին,
Կամ`դուռն էր մեխած,
Կամ՝ ինչ որ մեկն էր,
Բանալին տարել,
Մի գուցե, այսպես
Լավ եմ պահպանված,
Բայց թէ հապաղես,
Կարող եմ մարել․․․

Դե,՜ մի ձև գտիր,
Բաց արա դուռը,
Ասում են՝
Միշտ էլ,մի ելք կլինի,
Սերն է
Իմ մոտի կես գաղտնաբառը,
Կեսն էլ թէ գտնես՝,
Մեզ մահ չի լինի...
Քանդակի հեղինակ՝ Կամիլլա Կլոդել
Вложения

....................

Այսպիսին ենք,
Այնպիսին ենք,
Տնապաշտ ենք,
Բնապաշտ ենք ...
Մի կածանի հող չենք թողնի
Մեր հարեհաս հարևանին,
Մի դուռբացի տեղ չեն զիջի
Որդին ու հեր,
Եղբայրն եղբորն է թշնամի,
Ջահել թե ծեր.
Հարդի տակին դրված պեծ է,
Մի լաքատեղ հող չի զիջի
Օձով ծեծես,
Էլ չեմ ասում մի թզամեծ,
Էլ չեմ ասում մի տնամե՜րձ...
Մինչև անգամ
Գերեզմանի տեղի համար
Փոր ենք թափում...
Մեր թևով
Մեր փոսն ենք չափում...
Էսպիսին ենք.
Բուն թշնամուն
Միշտ էլ հեշտ ենք
Տարածք զիջում,
Նվեր տալու նման դիտում,
Ասես,
Դռան սոված շանն ենք
Ոսկոր նետում....
Հետո նստում
Ու ազգովի ողբ ենք միտում.
Թե ` արդար չէ,
/Տեր ու աստված /
Գել ու գազան եկան անկուշտ
Մեր միս կերան թողին ոսկոր..
Հետո նստում ողբ ենք ասում՝
Ինչպես պոկված մսի մրմուռ.
Այս անգամ էլ
Մի թուլափայ հող տվեցինք,
Խորհուրդ խրատ վեր դրեցինք,
Այս անգամ էլ ասինք`
Ոչինչ,
Մի պատառ է, մի մեծ բան չէ,
Մեր ջիգյարից պոկված պատառ....
Ու էնքան էլ
Հարկավոր չէր :
Իրար գտա՜նք,
Թաշկինակդ առ ու արի
Ծնկներիդ տուր,
Ձեն ձենի տանք,
Ես ողբ ասեմ,
Դու էլ անսա` առանց լալու...
Դու էն ասա՝
Վաղը ու՞մ և ի՞նչ ենք տալու...
21․05․2016

PAGE 14

....................

30հունիսի, 2016 г. ·

Լքված վանքի
Պատերին
Մի տանտեր մողես,
Նեղսրտում էր՝
Անտերիս
Մենակ չթողնես․․․

Մի մորեխ՝ կաղ,
Պատմում էր
Արտերի մասին,
Համոզում էր,
Որ գնանք
Քաղենք միասին․․․

Մի բզեզ կար
Իմ պատվին
Երգում էր Բիզե,
Ոչ մի համերգ
Ինձ այպես,
Երբեք, չէր հուզել․․․

Մի ստվեր էր
Ինձ քաշում,
Թե` արի անտառ,
Թփերի տակ
Իմ պահած,
Հովերը առ տար․․․

Աղբյուրներն էլ ասացին`
Լռենք, դու խոսիր,
Ախ, միայն թե,
Մեզ պես միշտ,
Դու զուլալ հոսիր․․․

Քարերն էլ թե՝
Մեր սրտի
Մամուռն առ, կրիր,
Եվ անունդ,
Ինչ- որ տեղ,
Մեր կողին գրիր․․․
....................

24 апреля ·2017

Ես ձեր աստծու մատաղացուն,
Ես ձեր գառը՝ ողջակեզի,
Ձեր բերանի համն ու քաղցուն,
Ձեր նշխարքը՝ դրած լեզվին․․․

Ես ձեր մոմն ու խունկը՝ ծխող,
Ձեր արյունոտ աջը՝ պաչած,
Ձեր արծաթն ու նյութը՝ ծախվող,
Ձեր հավատքի կուռը՝ խաչած․․․

Ես ձեր պահած աշխարն այս շեն,
Աշխարհամեր գութը՝ արնոտ,
Խիղճը չափած՝ թիզ ու սաժեն,
Կենաց ծառի կուտը՝ դառնոտ․․․

Ձեր ճակատի գիրը ոսկե,
Ես ձեր բախտի ղուշը՝ թառլան,
Ձեր կենացի թասը՝ ոսկրե
Ես ձեր լացն ու խինդը՝ վառման․․․

Ես ձեր փայլը՝ գաղափարի,
Ես ձեր նենգած խոսքը՝ հասու,
Աչքը փակած կանաչ փառի՝
Էն սուրբ գրքի քերած մասում․․․

Ձեր աղոթքն ու ձեր հայր մեղան,
Ես ձեր մերն ու ձեր դրացին,
Պատմության մեջ միշտ հո չեղան՝
Թուրքը, ռուսը կամ վրացին․․․

Հերթով եկաք միսս կերաք,
Հիմա ով ի՞նչ պիտի խուզի,
Սա ընդունեք փառքիս ծերանք,
Կամ հայհոյանք՝ ով ոնց կուզի․․․
....................

ԾՂՐԻԴԻ ԵՐԳԸ՝ ՑԱՎԻ ՇԱՐԱԿԱՆ․․․

Այս գիշեր մի ծղրիդ եկել ու մորմոքում էր պատուհանիս տակ։
Մի ողջ գիշեր հոգեհան արեց իր սրտամոոմոք երգերով։
Երգում էր արտերի մասին, իր հողի ու թփի մասին,
իր քնքուշ ծաղիկի մասին, որ մանգաղի զոհ էր դարձել․․․
Երգում էր իր սիրո մասին, որ անհաս երազ էր,
կարոտն ու սպասումն էր երգում, ու թախիծը ծանրանում էր հոգուս։
Մերթ ողբասաց երաժիշտ էր ասես, մերթ էլ՝ տաղասաց հեթանոս,
հասու էր բոլոր ժանրերին, երգում էր սրտի հանգերով։
Ծղրիդի երգը քո երգերին նմանեցրի, քույր,
քո երգերի բառերն էին, քո երգերի հանգն ու ռիթմը,
որ միահյուսվել էր մղձավանջիս:
Իսկ մղձավանջիս մեջ որոնում էի քեզ ու չէի գտնում․․․
Ուղեղս քրքրում էին երգիդ բառերը՝
« Ծղրիդի երգը մորմոք է ասես,
Ծղրիդի երգը՝ ցավի շարական․․․»
Ցավի շարական է նաև քո պոեզիան,
շարականի նման ներդաշնակ ու երգեցիկ․․․
Նամակներիս մեջ գտա քո « Ծղրիդի երգը»,
երևի մի այդպիսի ծղրիդ էլ քեզ էր հոգեհան արել․․․
/ Ն․ Ալավերդյան /

ԾՂՐԻԴԻ ԵՐԳԸ

Ծղրիդի երգը մորմոք է ասես,
Ծղրիդի երգը՝ թև առած մի ճիչ,-
Մեռնող ժպիտս աղի էր այնպես,
Տենչանքիս ծովը դարձել է ճահիճ։

Ծղրիդի երգը՝ կարոտի մի ծես,
Ծղրիդի երգը՝ հույսի կարկատան,-
Աղոթքի նման անունդ բերես,
Սիրուս խորանը դատարկ չմնա։

Ծղրիդի երգը տխուր է այնպես,
Ծղրիդի երգը՝ արցունքի մի շիթ,-
Շուրջս խավար է։ Չգիտեմ ինչպես,
Քեզ վերագտնեմ հուշերիս միջից։

Ծղրիդի երգը բողոք է անտիկ,
Ծղրիդի երգը՝ անեծք առ Աստված
Սիրուս հրդեհը թե պետք չէ, պիտի
Ծխով տաքանա սիրտդ անաստված։

Ծղրիդի երգը մորմոք է ասես,
Ծղրիդի երգը՝ ցավի շարական,-
Մենակությունս՝ մերժումի մի թել,
Պատարագում է երազիս վրա․․.
....................

Հետգրության նման
Եկան սին հույսերը,
Առանց դիմախաղի,
Սրբագրված ու զուսպ,
Ինքնաբացարկ տված
Խռով հին հույզերը
Ձեռք բռնելու եկան
Անդեմ խոսքերով քուսպ․․․

Ինչ փորձեցի ասել
Անիմաստ է, ներեք,
Ոչ առնելիք մնաց,
Ոչ այլևս՝ տալիք,
Հետգրության նման
Շպրտեցի երեր,
Բառեր՝ հղկած, սիրուն,
Առանց ակնկալիք․․․

Բացած կյանքիս էջին
Կարգին երգ չգտա,
Մի քանի շող միայն՝
Աշնան արևներից,
Հետգրության նման,
Սեր, անունդ կտամ,
Եղյամի պես իջած
Արդեն՝ վերևներից․․․
....................

***
Հին Վարդավառից
Մի բուռ ջուր մնաց երեսով տալու,
Բագիններիս մոտ
Պսակ դնելու նամուսը չունեմ,
Թե անձրևի է՜լ,
Աստվածներս են հոգեդարձ լալու,
Որ Մեծ Լեռան տակ
Թաթերս կտրած արալեզ- շուն եմ․․․

Արտս չեմ հնձել՝
Սահմանին ցանած ոսկեհատ գարու,
Ինչ է թե պիտի
Օրերից մի օր մասրաչափ լինի,
Սասունից գաղթած
Մի խոյ էր տվել պատերին հարու,
Ագռավաքարի
Ուղերձը առած մատաղ է հիմի․․․

Նուրին խռով է,
Որ թարմ սերուցքից գաթա չեմ թխել,
Կավե գուշի մեջ
Յուղ չեմ նվիրել, որ քսի սրտին,
Հազար տաճարի
Դուռ եմ կույրի պես հավատքով բախել՝
Խաչելության մեջ
Փրկություն փնտրող արյունոտ ստի․․․

Առասպելներից
Էլ ոչինչ չկա մեջս, հայեցի՛,
Ջրցանն է միայն
Պատվիս վրայի փոշին ցրելու,
Ցորենս հնձեմ,
Գնամ գտնելու վիշապի խեցին՝
Ծովից ծով ձգվող
Կաղնու անտառն եմ քիչ-քիչ ջրելու․․․

Վարդավառ օր է,
Վար ու կալս արած եզան ամլություն,
Ջուր ցողեք իրար,
Թող, որ օրհնվի սերմ ու անդաստան,
Իմ մեջ ճչում է
Կրակը նետված դևի համրություն,
Հին աստվածներիս գութը շարժելով՝
Հենց նոր ինձ գտա․․․
....................

***
Ձեր անունները միշտ տրոփում են
Սրտի զարկի պես,
Ահը խլացնող քայլերգի նման
Դեռ հողն են դոփում,
Դուք կաք, ես գիտեմ,
Սահմանը հսկող ամեն հայի մեջ,
Ամեն մի զինվոր
Ձեզ պես կռվելու համար է կոփվում․․․

Մահ չկա, ի՞նչ մահ,
Հերոսի համար կա անմահացում,
Բայց դուք, տղաներ,
Ավելին եղաք նույնիսկ հերոսից,
Դուք, հենց Ձեր մարմնով,
Դարերի միջով սարքեցիք անցում,
Որ հայը էլի դուրս գա Դավթի պես
Մահանենգ փոսից․․․

Դուք թիվ չունեք, չէ,
Եվ չունեք կյանք ու մահվան թվական,
Դուք ունեք միայն
Քայլերգի նման տրոփող անուն
Ու Ձեր արևով պիտի պահպահենք
Հողն այս տևական,
Որ իր գոյությամբ ասես
Աշխարհի աչքերն է հանում․․․

Ուրեմն դոփեք, մեր սրտում
Զորեղ քայերգի նման,
Զարկեցեք ուժգին,
Որ Հայը հանկարծ չքնի մեր մեջ,
Ձեզ չէինք ծնել
Գառների նման մատաղի համար,
Մայր ենք, զոհում ենք,
Որ այս երկիրը ապրեցնենք հավերժ․․․

Գիրք 5-րդ
....................

Կյանքին բարևեցի,
Բայց դե օդում մնաց,
Կախվեց տերևի պես`
Կտրած ճյուղի,
Էլ առաջվա նման
Ձեռքս երկար բռնած,
Թուշս պաչել չուզեց
Նա գողունի...

Հաշվի չառավ խռով
Սիրեկանի նման,
Մեջքը վրես արեց
Մարդամիջում,
Իբր՝ տեսեք- տեսեք,
Չեմ ճանաչում նրան,
Լեզու չեմ էլ թրջում`
Խոսքամիջում․․․

Բաց դեռ աչքս աչքից
Չեմ հեռացնում,
Ծեծված շան պես կողքանց
Էլի հետևում եմ
Չէ, մտել ենք արդեն
Մի նեղ անցում,
Ուր ակնթարթն անգամ
Մեզ պես լուռ հևում է․․․

Այստեղ կյանքս մի պահ
Անզուսպ շուռ է գալիս,
Համոզվելու համար՝
Ես եմ -ես չեմ
Ու ոտքի տակ ընկած,
Արդեն շունչս տալիս,
Իմ անունն եմ լսում
Պարզ ու հնչեղ․․․

Չի հասցնում գրկել՝
Արդեն վեջնակետում,
Բարձրանում եմ ամպից
Վեր, էլի վե՜ր,
Ես երգերիս խուրձը
Թափով ետ եմ նետում,
Հարսնափնջի նման,
Իբրև նվեր․․․
....................

***
Ձեր անունները միշտ տրոփում են
Սրտի զարկի պես,
Ահը խլացնող քայլերգի նման
Դեռ հողն են դոփում,
Դուք կաք, ես գիտեմ,
Սահմանը հսկող ամեն հայի մեջ,
Ամեն մի զինվոր
Ձեզ պես կռվելու համար է կոփվում․․․

Մահ չկա, ի՞նչ մահ,
Հերոսի համար կա անմահացում,
Բայց դուք, տղաներ,
Ավելին եղաք նույնիսկ հերոսից,
Դուք, հենց Ձեր մարմնով,
Դարերի միջով սարքեցիք անցում,
Որ հայը էլի դուրս գա Դավթի պես
Մահանենգ փոսից․․․

Դուք թիվ չունեք, չէ,
Եվ չունեք կյանք ու մահվան թվական,
Դուք ունեք միայն
Քայլերգի նման տրոփող անուն
Ու Ձեր արևով պիտի պահպահենք
Հողն այս տևական,
Որ իր գոյությամբ ասես
Աշխարհի աչքերն է հանում․․․

Ուրեմն դոփեք, մեր սրտում
Զորեղ քայերգի նման,
Զարկեցեք ուժգին,
Որ Հայը հանկարծ չքնի մեր մեջ,
Ձեզ չէինք ծնել
Գառների նման մատաղի համար,
Մայր ենք, զոհում ենք,
Որ այս երկիրը ապրեցնենք հավերժ․․․

Գիրք 5-րդ
....................

***
Ես երազներ ունեի
Կարմիր, կապույտ ու կանաչ,
Կածաններում հեքիաթի
Շաղ տվեցի քմահաճ,
Ով հասցրեց հավաքել,
Ով՝ չէ, միայն հիացավ,
Ես փնտրեցի նրան, ով
Եկավ, կույրի պես անցավ․․․

Երբ երազներ ունեի
Կարմիր, կանաչ ու կապույտ,
Երիցուկի դաշտի մեջ
Շաղ տվեցի ես անփույթ,
Հետո անհագ փնտրեցի
Հոգեպարար մի ծաղիկ,
Ամեն շաղոտ սեզի մոտ
Հորինելով մի խաղիկ․

Թե՝ երազներ ունեի
Կարմիր, կանաչ ու դեղին,
Բայց իմ սիրո ծմակում,
Տերևաթափ է թեղին,
Մերկ ճյուղերս անպտուղ
Չորացել են արևից,
Հրեշտակներն են կախվել
Տկլոր- տկլիկ, վերևից․․․

Եվ երազներ ունեի
Կապույտ դեղին ու կարմիր,
Առ, օրերիս թազբեհին
Թե կարող ես այն համրիր,
Խեր ու շառ է, շառ թե խեր,
Ինչ, որ վերից էր տրված,
Ինձպես իրեն թող ների
Սխալական իմ աստված․․․

Ես երազներ ունեի,
Կապույտ, դեղին ու ճերմակ,
Հիմա վրաս են քաշել
Աստղանկար մի վերմակ․․․
Էլ չեմ մրսում ես արդեն,
Թևերս դուրս եմ հանել,
Երբ երկնքում այսքա՜ն շատ
Ծաղիկներ եմ ես ցանել․․․

Գիրք 5րդ
....................

***

Եթե դու կաս,
Եթե դու կա՜ս,
Ես կքայլեմ
Ծովի վրա,
Կբարձանամ
Լեռներն ի վեր
Ու ամպերից
Կիջնեմ ես ցած:

Եթե դու կաս,
Եթե դու կա՜ս,
Անապատներ
Կանցնեմ ծարավ
Եվ կթռչեմ
Ուր կամենաս՝
Կուզես հյուսիս,
Կուզես հարավ։

Միայն, միայն
Ինձ հավատա՜ս,
Ես կհաղթեմ
Մահին անգամ,
Այս կեղեքող
Ցավին անգամ..
Երբ որ դու կաս՝
Թեկուզ չգաս։

2017
5-րդ գիրք

PAGE 15

....................

ՔԱՀԱՆԱՆ ՈՒ ԳԱՅԼԸ
/առակ/
Մի քահանա իմաստասեր,
Կանչեց գայլին, որ տա դասեր,
Դառնա բժիշկ, ընթերական,
Մաթեմատիկ կամ քերական։

-Դու ամենից խելոքն էլի,
Անուս մնաս, ինձ չեմ ների,
Քեզ բոլորից վեր կդասեմ,
Կրկնիր, որդիս, ինչ քեզ կասեմ․․․

Բ- բաղաձայն, Բ- մեծատառ,
Գայլը կրկնեց․․․հայացքն անտառ,
Ա- փոքրատառ, ա- ձայնավոր,
-Ա-ու՜․․․-հնչեց ձայնն ահավոր։

Հիմա կրկնիր, Բ, ՛- ա՛, ասա Բա՛,
Գայլը նայեց մի աներկբա,
-Սովորեցինք մենք երկու տառ,
Գայլը կրկնեց, - Բա՜, երկու գառռռռ․․․

Տեր -հայրն ասաց՝ անիմաստ է,
Ինչ էլ ասեմ, մի բան փաստ է․
Գառն է սրանց Այբն էլ,Գիմն էլ,
Գայլատոհմի գերբն ու հիմն էլ։
ՄԱՐՈ
26,01,2014
....................

***
Ասին՝ գութը հանկարծահաս
Ավանդել է հոգին...
Ու՞մ անեծքն էր նետի նման
Զարկել ճերմակ թոքին։

Ով էր ասել՝ մերդ մեռնի,
Այ անիրավ աշխարհ,
Պտտվում ես ինքնահավան,
Շուրջդ այսքան անշահ։

Մի քիչ թեքվիր կամ աջ կամ ձախ,
Տեղ տուր, կողքից անցնենք,
Դե թող մենք էլ լավից- վատից
Մի փոր հացի հասնենք։

Մենակ դու չես, բա մե՞նք, բա մե՜ նք
Մեզ էլ բաժին արա,
Դու կուլ տվիր մի օվկiանոս,
Մենք խաշվեցինք ծարավ։

Չեմ մոգոնում, այսպես ասին՝
Պարզորոշ թե հետին,
Միտք էր՝ ճչաց, արնաթաթախ
Աղավնի կար նետին...

Գիրք 5-րդ
«Ես քո խանդոտ սիրահարն եմ, երկի՛ր․․․»
....................

***
Այս չլուսացող
Խավարի մեջ թավ,
Վերնաշապիկիդ
Բարակ փեշերով
Ծածկեիր, ինչպես
Կիսատ մի կտավ,
Ուսիս մատներիդ
Տեղը նշելով․․․

Ջնջեիր էլի,
Ուրիշ ներկի տակ,
Ուրիշ երանգով
Նորից ծեփեիր
Եվ ամեն անգամ
Ուրիշ լույսի տակ,
Ուրիշ անկյունով
Մի քիչ թեքեիր․․․

Ուրիշ մի կնոջ
Գտնեիր իմ մեջ,
Ինչպես պատկերն էր
Քո որոնածի,
Գիշերվա մթնում
Սատանան գիտե՞
Նման եմ, թե ոչ՝
Քո հորինածին․․․

Ու ոտնաթաթիս
Կամ կրծքիս, թաքուն
Անունդ մի տեղ
Գաղտնագրեիր,
Սեր իմ, ծեգի հետ
Կտավս, մաքուր
Վերնաշապիկիդ
Նման կրեիր․․․․

Գիրք 5-րդ
«Ես քո խանդոտ սիրահարն եմ, Երկի՛ր․․․»
....................

***
Չէ, ես գնալու
Ոչ մի տեղ էլ չունեմ,
Իմ հեռուն, հայրենիք,
Հյուսիսից հարավն է,
Քո սարերից այն կողմ
Թշնամիներ ունեմ՝
Մեր արյան ամեն մի
Կաթիլի ծարավն են․․․

Ինձ սպանող ցավը
Ներքին առուծախն է,
Որ արվում է մաս-մաս,
Արվում՝ բաժին- բաժին
Եվ քո մի բուռ ազգի
Այսքան աջ ու ձախն է՝
Երբ որդուդ արյունն է
Ծորում կամուֆլյաժին․․․

Ինձ սպանողը
Այս անմիտ առուփախն է,
Բայց ես ուր էլ գնամ
Զայրույթով իմ լռին,
Ամենահեռուն
Դրախտային Արցախն է,
Ամենամոտը՝
Հեքիաթային Լոռին․․․

Թզանիստ բացվածքում
Իմ տաս մատներն են,
Ինձ համար
Ոչ՝ ուրիշ, ոչ` խորթ չկա,
Խորթն իմ այս տերերն են,
Որ սերդ վատնել են,
Որ քեզ մատնել են
Խուճապի ու մահվան․․․

Հերիք է, ոչ մեկի
Չեմ ծախի իմ գենը,
Չեմ դառնա ուծացող,
Մուրացող` օտարից,
Քանի դեռ կրում եմ ես
Տիրոջ հայերենը,
Երկիր իմ, փրկության
Մասիսը դու տար ինձ․․․

Գիրք 5-րդ
Ես քո խանդոտ սիրահարն եմ, երկի՛ր․․․
....................

Մի քաղցր լավաշ՝
Ուրիշի տված,
Չիր, լավագույնս՝
Շաքարաքլոր,
Բոլորից թաքուն
Ծոցիդ մեջ պահած,
Ինձ էիր տալիս
Ու սաստում՝
Խելո՛ք…

Քո պուճուրն էի,
Տաշտաքերանքը,
Աղուն լցնողը՝
Էրկանքիդ աչքին,
Տաշտդ՝ ծանր ու լի
Հակին տվողը,
Հոգսիդ մեծ մասը՝
Փոքրիկ ուսերիս․․․

Հարսանիքներին
Չէիր գնում կարգին,
Միշտ ասում էիր՝
Ջահելիդ տեղն է.
Նոր շորդ մերն էր,
Հինն էր քո հագին,
Ինչի՞ց էր, որ միշտ
Քեզ լայն կամ նեղ էր․․․

Հիմա ես մեծ եմ,
Դու ես երեխա,
Դեռ նորդ թողած՝
Իմ հինն ես հագնում,
Ես եմ հոգ տանում,
Բայց թե տեղը գա,
Մայրիկ, դեռ խաշամ
Ծոցիդ եմ նայում․․․

Քո սուղ թոշակն է,
Կամ թե՝ տվածս,
Ո՞նց ես հավաքում՝
Բան չեմ հասկանում,
Ի՞նչ նվիրում է,
Մայրիկ, թվածս,
Ես չեմ ճանաչում
Քեզ իրականում․․․

Էլ չի քաղցրանում,
Կյանքս կոնֆետով՝
Թե հայրիկն էլ գա
Երազով կրկին–
Քիչ էլ թևիդ տակ
Տաքացրու, հետո,
Մայրիկ, հուշերիս
Ծնկները գրկիր․․․

2016
«Դարձ ի շրջանս յուր»
....................

Գիշերը
Որ խաղաղ չի եղել,
Դզոտում հսկում էր
Իմ որդին,
Մահվան մութ
Ճամփան էր շեղել,
Հիշել էր
Քյարամին եզիդի․․․

Գիշերը
Խեղճ որդիս չի քնել,
Իսկ գուցե
Քնել է նա հավերժ,
Արճճե կոտորակն
Ի՞նչ քննե՝
Ծանրացած մտքիս մեջ՝
Հոգեմերժ․․․

Բացվել է,
Շաղոտ մի լուսաբաց,
Արևը փեշերը փռել է․․․
Չեմ լսում․
Ոչ մի՝ ողբ,
Ոչ մի՝ լաց,
Մի եկեք,
Չեմ տեսնում,
Մեռել եմ․․․
....................

Մտքերով իմ մռայլ ու անծիր,
Մեղքերով՝ անձրևոտ, արևոտ,
Դու կաս ﬕշտ՝ քնքշանքով ասացի,
Կլինեմ, ասացիր՝ կարևոր...

Եվ աﬔն ավարտվող սիրո հետ,
Եվ աﬔն ճառագող արևին՝
Մեռնում ես ինձ համար, անհասցե,
Հանուն ինձ ծնվում ես, ավելի՜ն...

Դու ինձ հետ, իմ կողքին ու իմ ﬔջ,
Անընդﬔջ՝ իմ հոգում հարակա,
Դու, իմ որբ, դու՝ իմ ﬔղկ, դու՝ իմ ﬔրկ,
Դու՝ իմ հույս, իմ ﬔծ սեր, իմ սուրբ Ցավ...

Ես ինչպե՞ս, ո՞ւր գնամ առանց քեզ,
Ո՞նց ապրեմ՝ մոլորված ու ﬔնակ,
Առանց քեզ ի՞նչ անուն ունեմ ես,
Առանց քեզ անհասցե ո՞նց կենամ...

Առանց քեզ այս մամռած հնձանում,
Քո ցավից, ե՛ս, Ցա՛վ իմ, կճչամ,
Թե լցվես արցունքիս շիթերով,
Մաճառված ինձ ﬕ նոր համ կտաս։

Թող խﬔն անհագուրդ, թե՝ խﬔն,
Չթքեն, թե՝ դառն եմ ու թթու,
Ու գավաթ գավաթի թե խփեն,
Ցա՛վ, իմ Ցա՜վ, կենացդ լինի թող...

Թող խﬔն շրթեշուրթ, կուﬔկում,
Դու լցվիր, փոթորկիր՝ ծարավից,
Ես գիտեմ, իմ ու քո արանքում,
Կհարբեն անպայման, ի՛մ ցավից...
2001
....................

***
Ցավս քո ցավին
Ծանոթ էր վաղուց,
Հանդիպել էին
Երևի մի տեղ,
Մեկը սիրուն էր,
Մյուսը՝ խելոք,
Մեկը՝ լի գավաթ,
Մյուսն՝ սկուտեղ...

Երեկ տեսնեիր
Ո՜նց են պաչպչվում,
Ո՜նց են լրացնում
Մեկը մյուսին,
Մեկը խոսքի մեջ
Հո սիրտ չէր շոյում,
Մյուսը թևն էր
Փաթաթել ուսին...

Մի ցավի չափ էլ
Չկանք հիրավի,
Մեկ- մեկու բացը
Մի քիչ լրացնենք,
Ես քեզ ջերմացնեմ
Սիրուս հարավից,
Դու քո հյուսիսից
Սիրտս հովացնես...

Գիրք 5-րդ
«Ես քո խանդոտ սիրահարն եմ, Երկի՛ր․․․»
....................

24 апреля ·2017

Ես ձեր աստծու մատաղացուն,
Ես ձեր գառը՝ ողջակեզի,
Ձեր բերանի համն ու քաղցուն,
Ձեր նշխարքը՝ դրած լեզվին․․․

Ես ձեր մոմն ու խունկը՝ ծխող,
Ձեր արյունոտ աջը՝ պաչած,
Ձեր արծաթն ու նյութը՝ ծախվող,
Ձեր հավատքի կուռը՝ խաչած․․․

Ես ձեր պահած աշխարն այս շեն,
Աշխարհամեր գութը՝ արնոտ,
Խիղճը չափած՝ թիզ ու սաժեն,
Կենաց ծառի կուտը՝ դառնոտ․․․

Ձեր ճակատի գիրը ոսկե,
Ես ձեր բախտի ղուշը՝ թառլան,
Ձեր կենացի թասը՝ ոսկրե
Ես ձեր լացն ու խինդը՝ վառման․․․

Ես ձեր փայլը՝ գաղափարի,
Ես ձեր նենգած խոսքը՝ հասու,
Աչքը փակած կանաչ փառի՝
Էն սուրբ գրքի քերած մասում․․․

Ձեր աղոթքն ու ձեր հայր մեղան,
Ես ձեր մերն ու ձեր դրացին,
Պատմության մեջ միշտ հո չեղան՝
Թուրքը, ռուսը կամ վրացին․․․

Հերթով եկաք միսս կերաք,
Հիմա ով ի՞նչ պիտի խուզի,
Սա ընդունեք փառքիս ծերանք,
Կամ հայհոյանք՝ ով ոնց կուզի․․
....................

30հունիսի, 2016 ·

Լքված վանքի
Պատերին
Մի տանտեր մողես,
Նեղսրտում էր՝
Անտերիս
Մենակ չթողնես․․․

Մի մորեխ՝ կաղ,
Պատմում էր
Արտերի մասին,
Համոզում էր,
Որ գնանք
Քաղենք միասին․․․

Մի բզեզ կար
Իմ պատվին
Երգում էր Բիզե,
Ոչ մի համերգ
Ինձ այպես,
Երբեք, չէր հուզել․․․

Մի ստվեր էր
Ինձ քաշում,
Թե` արի անտառ,
Թփերի տակ
Իմ պահած,
Հովերը առ տար․․․

Աղբյուրներն էլ ասացին`
Լռենք, դու խոսիր,
Ախ, միայն թե,
Մեզ պես միշտ,
Դու զուլալ հոսիր․․․

Քարերն էլ թե՝
Մեր սրտի
Մամուռն առ, կրիր,
Եվ անունդ,
Ինչ- որ տեղ,
Մեր կողին գրիր․․․

PAGE 16

Էլ չեմ ասում մի տնամե՜րձ...
Մինչև անգամ
Գերեզմանի տեղի համար
Փոր ենք թափում...
Մեր թևով
Մեր փոսն ենք չափում...
Էսպիսին ենք.
Բուն թշնամուն
Միշտ էլ հեշտ ենք
Տարածք զիջում,
Նվեր տալու նման դիտում,
Ասես,
Դռան սոված շանն ենք
Ոսկոր նետում....
Հետո նստում
Ու ազգովի ողբ ենք միտում.
Թե ` արդար չէ,
/Տեր ու աստված /
Գել ու գազան եկան անկուշտ
Մեր միս կերան թողին ոսկոր..
Հետո նստում ողբ ենք ասում՝
Ինչպես պոկված մսի մրմուռ.
Այս անգամ էլ
Մի թուլափայ հող տվեցինք,
Խորհուրդ խրատ վեր դրեցինք,
Այս անգամ էլ ասինք`
Ոչինչ,
Մի պատառ է, մի մեծ բան չէ,
Մեր ջիգյարից պոկված պատառ....
Ու էնքան էլ
Հարկավոր չէր :
Իրար գտա՜նք,
Թաշկինակդ առ ու արի
Ծնկներիդ տուր,
Ձեն ձենի տանք,
Ես ողբ ասեմ,
Դու էլ անսա` առանց լալու...
Դու էն ասա՝
Վաղը ու՞մ և ի՞նչ ենք տալու...
21․05․2016
....................

Աչքս կպել էր,
Վեր թռա տեղից․
Դու եկել էիր
Ու դուռս փակ էր,
Պա՜րզ լսում էի
Թակոցդ սրտիս,
Փորձում էի, բայց
Չէր լինում բացել․․․․

Ներսից չէ՛ր ելքը,
Հերսի՛ց չէր փակված,
Ինչ որ եղել էր՝
Դրսից էր եղել,
Քեզ թվում էր, թէ՝
Ես եմ պարփակված,
Այս չորս պատի մեջ,
Ես եմ ինձ նեղել․․․․

Կամ՝ կողպեքն էր հին,
Կամ`դուռն էր մեխած,
Կամ՝ ինչ որ մեկն էր,
Բանալին տարել,
Մի գուցե, այսպես
Լավ եմ պահպանված,
Բայց թէ հապաղես,
Կարող եմ մարել․․․

Դե,՜ մի ձև գտիր,
Բաց արա դուռը,
Ասում են՝
Միշտ էլ,մի ելք կլինի,
Սերն է
Իմ մոտի կես գաղտնաբառը,
Կեսն էլ թէ գտնես՝,
Մեզ մահ չի լինի․․․
....................

Պոեզիայի կալում,
Ելնեմ ծեգին՝ էգուց,
Կենացի թասն առած՝
Ջրջահանեմ,
Մտքով ընկած
Ավլեմ ես կուզեկուզ,
Ետ դառնալուց
Մի հատ օֆ էլ չանեմ...

Տանեմ աղբ ու թրիք,
Մաքրեմ փոշի ու հարդ,
Լցնեմ չափարի տակ՝
Հարևանի,
Թե ուզում է, թող որ
Ռանչպար է մարդ,
Վրան մի քանի թուփ
Դդում ցանի...

Հետո, հենց պարապվեմ,
Օրվա մի վախտ,
Այդ դդումի հանգույն
Սիրո մի տաղ գրեմ,
Բախտի տերը թաղեմ,
Ասեմ՝ հեյ վա՜ խ...
Շիրմաքարին նստած՝
Մի դաղ կրեմ...
....................

Ես մեկնում եմ առանց հրաժեշտի,
Ե՛վ նեղացած, և՛ քեզ հավերժ կարոտ,
Ու երգեր եմ գրում հանպատրաստից,
Որ, եթե վերադառնամ, բերեմ քեզ մոտ։

Բերեմ, փռեմ փառքով ոտքերիդ տակ,
Բերեմ, լցնեմ սիրով քո հոգու մեջ,
Բերեմ ցուրտ ու մենակ իմ սիրո չափ
Դատարկ օրդ կարգով հանգավորեմ։

Ես մեկնում եմ արդեն, քեզ չտեսած,
Ե՛վ վիրավոր սրտով, և՛ վարանոտ,
Չեմ էլ կարող դուռդ մի պահ բանալ,
Ու կես բերան թեկուզ՝ ասել մնաս բարով։

Ես մեկնում եմ այսպես առանց հրաժեշտի,
Սիրտս ճմլում եմ ռելսերի հետ,
Փուլ է գալիս, ավա՜ղ, հույսս հեշտին,
Գնացքի հետ անդարձ ու կյանքի պես։

Ուր նայում եմ՝ թախիծ, ուր նայում եմ՝ չկաս,
Շուրջս աշխարհն անտեր ու ամայի,
Աչքս թե որ փակեմ՝ աներևույթ կգաս,
Մերթ չարացած ու մերթ՝ տառապալից։

Վախենում եմ, գիտես՝ մի նախատիր դու ինձ,
Մեկ է, վերադարձիս կգամ դուռդ բեկբեկ,
Փույթ չէ, թե չեմ ասի առաջվա պես ոչինչ,
Ու կխեղդեմ իմ սուրբ ցավը իմ մեջ․․․

Թող հեռանամ հիմա առանց հրաժեշտի,
Չի դիմանա սիրտս կարոտակեզ,
Պաշտամունքի նման, հավատամքի,
Անգամ ինձնից թաքուն թող սիրեմ քեզ․․․

28․11․1991թ
գնացքում
....................

***
Ես քարաքոս եմ,
Քարերինն կպած, փոքրիկ ու անշուք։
Հող չկար ու ջուր,
Եվ ես ծնվեցի քարերին թառած,
Հազարամյակներ վերափոխվեցի հազար ձևերով,
Բայց հավատարիմ մնացի քարին,
( Ինչպես միայն ես )
Մինչ այսօր ու մինչ,
Ո՞վ գիտե, գուցե վախճանը նրա։

Ես քարաքոս եմ,
Ձեզ չեմ հմայի սուտ շքեղությամբ,
Ձեզ չեմ հմայի նազանքով իմ ճոխ,
Փոքրիկ եմ, ինչպես ցողը արցունքի,
Ինչպես արևի դողը սրսփուն․
Փոքրիկ եմ թեև,
Բայց իմ մեջ ունեմ ժայռի նրբություն,
Վիհի վեհություն, աստղերի ծարավ
Ես փոքր եմ թեև,
Բայց քարի զարդն եմ ու երգը քարի,
Մեծասիրտ եղեք դուք քարի նման
Ու եղեք ներող։

Ես քարաքոս եմ,
Եվ քարն է շռայլ իմ հոգին պեղել։
Ես քարի համար լոկ քարաքոս չեմ՝
Իմաստն եմ նրա,
Միտքն ու խիղճն եմ ես,
Եվ մեղեդին եմ
Դարից դար ձգվող հարատևումի․․․

Ես քարաքոս եմ,
Նուրբ եմ քարի պես, քարի պես բարի,
Եվ քարի նման հավերժ անթերի։
30․05․1986թ
Կողբ
***
....................

26.07. 2016 . ·

Քունքիս սառը
Պողպատե փող,
Գերլարումից
Պրկված հոդեր,
Թեկուզ գրվի
Հազար ներբող.
Չենք խուսափի
Արյունից,
Տեր...

Կեղտոտ չանչով`
Էս թավայում,
Խառնշտում են
Ոնց պատահի,
Չախկալներն են
Ահա վայում`
Օջախիս շուրջն`
Առանց ահի..

Ամեն կողմից
Մեջ են ընկնում
Փախցնողներն `
Թիքա -պատառ,
Նոր մտքեր են
Անվերջ ցնկնում`
Ով ի՞նչ ճանկեց,
Ում ի՞նչ հասավ...

Գալարվում է
Աղիք-աղիք,
Տագնապահար
Խավարի մեջ,
Կաղկանձում են`
Ձայնով թաղիք,
Մահ եմ,
Ահա, եկել եմ,
Վերջ...

Մխրճում եմ
Աչքերի մեջ`
Էն մխացող
Անձողը վառ,
Ասում ես վե՞րջ`
Ուրեմն վերջ...
Մեռիր ինձ հետ,
Ծախու քավթառ...

Ու իջնում է
Պաղ լռություն,
Սսկվում են
Մորեխ ու ճանճ,
Դե, կրակի'ր,
Անգթություն,
Հորիզոնիս
Լուսաճաճանչ...
....................

***
Դարերը
Չեմ կարող վերծանել.
Բառեր կան՝
Քնած են հողում,
Ասես թե
Հենց նոր են ցանել,
Ծիլերն են
Ձեռքիս տակ դողում...

Ես կյանքի
Արմատն եմ բացել
Ոլորուն
Հյուսքերը՝ գարի,
Ուր կենաց
Ծառեր են աճել
Քառակող
Թևավոր խաչքարին...

Մի ճպուռ
Ճյուղերի արանքից
Սրտառուչ
Երգում է սաղմոս.
Ես, քարը
Քերելով մամուռից,
Տառետառ կարդում եմ՝
Ա Ղ Ա Մ Ո Ս...

Ու քիչ-քիչ
Տողերով մաշված
Գնում եմ
Դարերով ես ետ.
Խաչքար եմ՝
Կողերս տաշած,
Անտառում
Լքված առհավետ...

2015

«Դարձ ի շրջանս յուր»
....................

Արմատով մի կերպ
Կառչելով քարին,
Վարդերից հետո
Մասուրներ կաթեց,
Սիրահարվել էր
Ժայռն ուրիշ ծառի,
Փոքրիկ մասրենուն
Ոչ էլ նկատեց․․․

Ժայռը ճաք տվեց
Սիրո ծարավից,
Ծառը գետափին
Սաղարթը փռեց,
Ջուրն իր ծուռ ճամփան
Գիտեր հիրավի,
Ուրիշ ձորերի
Ծոցի մեջ լռեց․․․

Ոչ դու քարափն ես,
Ոչ ես՝ մասրենին,
Բայց ոնց տեսնում եմ
Ամեն բան նույնն է,
Սիրտս ասում է՝
Ախ, իմ վայրենի՜,
Խմիր այս սերը
Թե անգամ թույն է․․․
....................

Հույսս չեմ կտրում,
Երկա՜ր ձգում եմ,
Ծայրը կապելով
Մեջքիցը` ծառի,
Այսպես գիտեմ, կա,
Նրան զգում եմ,
Ծլնգոցի պես`
Ջութակալարի․․․

Լվացք չեմ փռում
Էլ` թաշկինակի,
Նրանց պահում եմ
Կարկատանացու
Ու հենափայտս
Քսելով կարգին,
Նոտագրերիս
Վրայով անցնում․․․

Ականջդ պահիր,
Թե՝ չես ալարի,
Երբ ծառն է հոգուս
Ճյուղերն իր քսում,
Ճոճվելով դանդաղ,
Միայն մի լարի,
Կենաց արմատի
Օրհներգն եմ լսում.․․

ԳԻՐՔ 5-րդ
«Ես քո խանդոտ սիրահարն եմ, երկի՛ր․․․ »
....................

Վերադարձրու ինձ երեկս, կյանք
Միայն երեկս,
Որ այսօրվան նայեմ վաղվա սպասումով
Որ այսօրվան սպասեմ վաղվա հեռատեսությամբ,
Որ այսօր հեռատսորեն տնօրինեմ
Որպես կյանքիս տևողությունից խլվող ժամանակ։
Պահպանիր իմ այսօրը, կյա՛նք,
Մի քիչ երկար պահպանիր,
Մի քիչ թող քեզ նվիրեմ,
Մի քիչ՝ մենակությամբ թախծող աշխարհին,
Մի քիչ էլ այն մարդուն, որ չի ուզում
Մահանալ․․․
Երեկս թող ինձ մնա,
Այսօրը՝ քեզ,
Աշխարհին ու․․․
Մեռնել չցանկացող մարդուն։
Բայց գոնե վաղվաս աչք մի դիր,
Կյա՛նք․
Աչք մի դիր, ես այն նվիրելու եմ
Հ ա վ ե ր ժ ու թ յ ա ն ը․․․
13.07.1990

PAGE 17

....................

***
Մի հարցրու,
Ինձնից ոչինչ մի հարցրու,
Սիրտս լիքն է ցավով,
Նման գինու թասի,
Ձեռք տաս հանկարծ,
Կ փշրվի հուսախռով
Ու կզնգա զանգի նման՝
Ավեր վանքի։

Մի հարցրու,
Ինձնից ոչինչ մի հարցրու,
Քեզ ո՞նց պատմեմ,
Որ հասկանաս խռովյալիս,
Լքված տուն եմ,
Քամին է, լոկ իմ այցելուն,
Եվ անեծքն է դուռս բախում,
Բ ոլոր տարին։

Մի հարցրու,
Ինձնից ոչինչ մի հարցրու,
Արի խմենք կենացն, անգամ,
Անբույն հավքի,
Ես էլ հավք եմ,
Թևեր չունեմ, ինձ թռցրու,
Թող,որ հոգուդ երկինքներով,
Աչքս լցվի։
1990
«Հետընթաց թռիչք»
....................

*** «ՀՄԱՅԱՆՔՆԵՐ »շարքից
Հմայանք 3
Ես հավերժությունն եմ հեռու ու մոտիկ,
Բախտն եմ՝
Մոռացության մացառների մեջ մոլորված,
Երգն եմ՝
Մեղքի պես ցանկալի
Ու մեղքի պես չերգված երգը։
Ես Ցավն եմ, և ցավի պես անծանոթ եմ քեզ,
Անծանոթ․․․ ի՛մ ընկեր։
Ես կյանքն եմ,
Կյանքի պես թանկ ու էժան․․․
Թարգմանի՛ր ինձ, սեր, իմ,
Թարգմանիր ինձ․․․
....................

***
Տեր, գիշեր է իջել
Խղճին աշխարհի,
Առ մոմերս,
Լուսավորիր աչքը կույր,
Թողություն տուր
Իմ մեղքերին աշխարհիկ,
Թե, որ լինեմ
Այս զինվորին հոգեքույր։

Թրթուրի տակ
Ու՞մ մարմինն է բզկտված,
Ու՞մ հառաչն է
Արյան ծովում լուռ մարում,
Ի՞նչ մայրեր են
Սևերի մեջ կծկված,
Անեծքի մեջ,
Ու՞մ յոթ պորտն են նզովում։

Թե գիշեր է իջել
Հոգուն աշխարհի,
Առ, մոմերս,
Լուսավորիր խիղճը կույր,
Որ մայրերը
Չդառնան ծով` անեծքի,
Որ այրերը
Վերադառնան կռվից տուն։

Մարտակոչի թմբուկներ կան
Կրծքիս տակ,
Ագռավներն են կտցում
Լյարդը զինվորի,
Տեր, արյուն կա
Քո ձեռքերին էլ` հստակ,
Մեն մի խաչով
Փրկել կուզես,
Զի որի՞ն։
1992
«Հետընթաց թռիչք»
....................

***
Բառը՝ լացակնքած,
Բառը՝ լքված ու մեղկ,
Եկավ, ասավ՝ տեղ տուր,
Տվի ամբողջ հոգիս,
Անունը սեր դրի,
Հորինեցի մի երգ,
Սերս տարավ ահա,
Ցավը թողեց նա ինձ․․․

Բառը մրսած եկավ՝
Ձմռան ցրտին ահեղ,
Ասավ տեղ տուր, մի օր,
Որ չմնամ դրսում,
Տաքացրեցի ծոցիս,
Մերկությունս ծաղրեց,
Ինձ դուրս թողեց ինձնից,
Հիմա ես եմ մրսում․․․

Եկավ քնահարամ ու
Սևեռվեց մտքիս,
Ասաց՝ մահն եմ,
Կուզես տունդ մի թող,
Հյուրն աստծունն է, ասի,
Թեկուզ վերցրու հոգիս,
Միայն թող կյանք երգեմ
Մի քանի տող...
2016
....................

Իմ Կողբին․․․
------------------
Դու պտղունցով ցանած
Աղն ես՝ բրդուճ հացիս
Եվ մրմուռն ես անվերջ,
Իմ բաց վերքին քսվող,
Դու գոգնոցի փեշն ես
Ցամաք պահող՝ լացից,
Մորս ախուվիշը՝
Սաղմոսի պես լսվող...

Դու շլորի ծառն ես
Հին չափարի միջի,
Ցոգոլահամն ես, չէ՝
Քրտնած ծոցս լցրած,
Այն նեղ կածանն ես, որ
Դեռ կանչում է՝ իջի՜ ր...
Օձագորգի նման
Կանաչ տախտին գցված...

Իմ մի ինչ- որ պապի
Անխաչ քարն ես, որին
Տոհմածառիս տակռին
Շուռ է տվել, նեղել,
Խոնարհվում է ոգիս
Այս ձորերին խորին,
Որ հենց գյուղս, երկրիս,
Մեծ կողպեքն ես եղել...
2017
«Բա՛ց թող փեշս, մոշի․․․»
....................

***
Խոհս մի մանվածքի կծիկ էր,
Գոգիցս ինքն իրեն գլորվեց,
Մրմուռս հացի պես ածիկ էր,
Կոկորդիս դեմ առավ, մոլորվեց...

Կուլ տվի կաթիլքը՝ արցունքի,
Պեծի պես կառ տվեց ու հանգավ,
Նայեցի Աստծո մութ աչքունքին,
Ասաց թե իր ընտրյալն եմ հարկավ...

Կծիկս ու՞ր մնաց, չգտա,
Կսկիծս ինքն իրեն հույս տվեց,
Սատանան գուցեև քիչ գթաց
Եվ էլի շեմքիցս խույս տվեց․․․

Հիմա հո հայրս կա՛ վերևում,
Իր պուճուր աղջկան չի մերժի,
Կգնամ քայլերով երերուն,
Կկորչեմ ծալքերում հավերժի...
....................

***
Գիշերում այս՝ աստղաթափի,
Գիտես հե՞շտ է տանը մնալ,
Գյուղը թեկուզ ոտքս կապի,
Գետում պիտի շորս լվամ․․․

Գուցե իջնե՞ս ափը մոտիկ՝
Գունաքարեր հավաքելու,
Գոտիդ փռես տափին գողտրիկ,
Գլխանց հետս հանաքելով․․․

Գունաթափվի երկինքը թող՝
Գլգլալեն փախչող ձորում,
Գոլ ծոցիկից՝ մեղր կաթող,
Գոհ ժպիտդ հոսի ծորուն․․․

Գողանովի մի աստղափունջ
Գորովանքով թե մեկնես ինձ,
Գլազուրե պաչ ու համբույր․․․
Գիժս, ծոցիդ քնեցնես ջինջ․․․
....................

Ասացիր, թե՝ վաղը ես կգամ...
Սխ, այդ վաղը բայց ե՞րբ է գալու,
Աննահանջ խավար է դեռ՝ չկամ,
Սպասման փշփշոտ այս խալուն...

Չի լինում աչքերս` էլ փակել,
Չի թողնում զարկերակը քունքիս,
Թվում է, թե դուռս ես թակել,
Չեն հասել ձայները՝ խուլ ունկիս...

Ու դու ես, ես չկամ այլևս,
Սրտիկիս փոքր ու մեծ փորոքում
Եվ այդ քո արյունն է, արևս,
Կուրծքս իր խշշոցով ոռոգում...

Ու սիրուն բառերս խտտած,
Թեքել եմ գիշերվա թուշը պիրկ,
Տես, նորից քեզանով եմ փթթած,
Մի չքնաղ առավոտ՝ սիրագիրկ...
· 12․02.2018
....................

Ես վաղը կգամ,
Դու տանը եղիր․․․
Կգամ մոլորված,
Կգամ հուսահատ,
Կհագնեմ սիրուն
Շորիկս դեղին,
Խռոված սիրտդ
Շահելով, տղա'․․.

Ես վաղը կգամ
Դու տանը եղիր․․․
Չխմես գինին
Առանց կենացի,
Խեղդող հարցերով
Շատ էլ մի նեղիր,
Նազուտուզերով
Մնամ կանացի․․․

Դու տանը եղիր,
Ես կգամ վաղը ․․․
Կսպասես, հանկած
Թե շեմին չեղար,
Խռոված, ինչպես
Քո հացի աղը,
Մի պստիկ բանից
Տեսար լաց եղա․․․

2014թ
«Մեղսածառ»
....................

Չարենցն ասավ ` գրիչս առ,
մի բանք գրիր թազա հանգով...
-----------------'---------
Ցավից ծնված տաղերիս մեջ
Սիրեկանից դաղ չմնաց,
Ափս վառող տաք հացիս մեջ
Մի արցունքի աղ չմնաց...

Էլ երեկվա թռի- վռի
Պարերիս մեջ շախ չմնաց,
Խոքիս կարգին ուշք չդրին,
Ցավամրմուռ ախ չմնաց..․

Վառ չթողին ոչ մի ճրագ,
Մթով անցա իզն անծանոթ,
Առ ու ծախում թանկ ու կրակ,
Ես մնացի դատարկ անոթ․․․

Էն պեսպեսիկ խոսքերի մեջ,
Գեթ մի հատիկ ջան չմնաց,
Տեղ չհասած, ասացի վերջ,
Ուժս հատավ,ջանք չմնաց․․․

Հիմա ասեք, ես ի՞նչ անեմ,
Մեջս իսկի՛ վախ չմնաց․
Ձախորդ օրերն ուսած տանեմ,
Էս աշխարհին բա՜ ն չմնա..․

PAGE 18

....................

Մշկավանքի աղբյուրը պաղ,
Պատմություն է պոկված՝ ակից,
Ադամանդ է ձորը ընկած՝
Շերենշեի չօծված թագից...

Մշկավանքի աղբյուրը պարզ
Իշխաններ է ճանապարհել,
Կամ դշխոյի ծոցը՝ քրտնած
Ցողելու է աճապարել..․

Մշկավանքի աղբյուրն արծաթ՝
Գաղտնիքներ է հուշապատել,
Իշխանուհու սիրտը՝ ալմաստ,
Քարագործի մուրճն էր հատել...

Մշկավանքի աղբյուրը՝ քույր
Հովվուհուն է կանչել ձորից,
Արքայորդու ափը փափուկ,
Կուրծքը նրա շոյի նորից...

Ականջ անես, կպատﬕ բաց՝
Յոթ ամուրի եղբայրներից,
Կռվի- Գոլում նահատակված՝
Պատկառազդու քառսուն այրից...

Քանի ցեղ է տեսել վայրի,
Քանի՜ ազգեր՝ այլակրոն,
Որ եկել են Կողբն ավարի
Որ ավարեն խաչ ու կերոն...

Եվ Բացրելի սուրբ մատուռում,
Կույս Քալոյի հավատքից ջեռ,
Ժամանակը ետ էլ հոսի,
Պատﬔլու է նա էլի, դեռ.․․

Թե` սրբազան Հայր Գրիգոր,
Մլքե, Սադուն, Արստակես...
Պիտի գան ու գնան հերթով,
Ու ճանապարհ պիտի տան ﬔզ:
2011
....................

Երբ կանաչ շապիկով մի խլեզ
Սփրթնած հայացքով ինձ քննի,
Սիրուն է, թող մնա, չխփե՜ ս,
Ծնկանս իր համար թող քնի․․․

Մտքերը ծամելով է գալիս,
Նա հաստատ բան ունի ասելու,
Մանկության հուշերը իմ` խալիս,
Թավշե թուխ գոգիս է դասելու․․․

Հանդի խակ խնձոր է պահելու
Դեզի տակ, ով գիտի՝ մերատա՜ նձ․․․
Ու հետո դեռ սիրտ է շահելու,
Մանկության ծիծաղով իմ՝ անսանձ...

Մտքիս մեջ շուտվանից մնացած
Համտեսի մրգեր կան շատ համեղ,
Սպասիր շշունջով ընկնեն ցած,
Մթի հետ՝ մեղավոր ու անմեղ...

Դեռ քիմքիս այդ համն է մնացած,
Կապ չունի դեզի հետ, խլեզի․․․
Կյանքիցս՝ մի պատառ հնացած,
Աշունքվա արևով խլեցի․․․

Գիրք 5-րդ
....................

Հետգրության նման
Եկան սին հույսերը,
Առանց դիմախաղի,
Սրբագրված ու զուսպ,
Ինքնաբացարկ տված
Խռով հին հույզերը
Ձեռք բռնելու եկան
Անդեմ խոսքերով քուսպ․․․

Ինչ փորձեցի ասել
Անիմաստ է, ներեք,
Ոչ առնելիք մնաց,
Ոչ այլևս՝ տալիք,
Հետգրության նման
Շպրտեցի երեր,
Բառեր՝ հղկած, սիրուն,
Առանց ակնկալիք․․․

Բացած կյանքիս էջին
Կարգին երգ չգտա,
Մի քանի շող միայն՝
Աշնան արևներից,
Հետգրության նման,
Սեր, անունդ կտամ,
Եղյամի պես իջած
Արդեն՝ վերևներից․․․
....................

***
Հին Վարդավառից
Մի բուռ ջուր մնաց երեսով տալու,
Բագիններիս մոտ
Պսակ դնելու նամուսը չունեմ,
Թե անձրևի է՜լ,
Աստվածներս են հոգեդարձ լալու,
Որ Մեծ Լեռան տակ
Թաթերս կտրած արալեզ- շուն եմ․․․

Արտս չեմ հնձել՝
Սահմանին ցանած ոսկեհատ գարու,
Ինչ է թե պիտի
Օրերից մի օր մասրաչափ լինի,
Սասունից գաղթած
Մի խոյ էր տվել պատերին հարու,
Ագռավաքարի
Ուղերձը առած մատաղ է հիմի․․․

Նուրին խռով է,
Որ թարմ սերուցքից գաթա չեմ թխել,
Կավե գուշի մեջ
Յուղ չեմ նվիրել, որ քսի սրտին,
Հազար տաճարի
Դուռ եմ կույրի պես հավատքով բախել՝
Խաչելության մեջ
Փրկություն փնտրող արյունոտ ստի․․․

Առասպելներից
Էլ ոչինչ չկա մեջս, հայեցի՛,
Ջրցանն է միայն
Պատվիս վրայի փոշին ցրելու,
Ցորենս հնձեմ,
Գնամ գտնելու վիշապի խեցին՝
Ծովից ծով ձգվող
Կաղնու անտառն եմ քիչ-քիչ ջրելու․․․

Վարդավառ օր է,
Վար ու կալս արած եզան ամլություն,
Ջուր ցողեք իրար,
Թող, որ օրհնվի սերմ ու անդաստան,
Իմ մեջ ճչում է
Կրակը նետված դևի համրություն,
Հին աստվածներիս գութը շարժելով՝
Հենց նոր ինձ գտա․․․

«Ես քո խանդոտ սիրահարն եմ, երկիր․․․ »
....................

Չմայրացա, մայր իմ, ես
Չմարմնացրի մոր հոգին,
Թողեցի իմ ցավը՝ կեզ,
Որ քո ներսում մորմոքի․․․

Խոտորվեցի ճամփին՝ կես,
Նվիրումով՝ սրտագին,
Որ տոնեի սիրո ծես,
Որ մնայի սրտի կին․․․

Ոչ կյանքի կին եմ արդեն,
Ոչ էլ՝ կյանքս ունի գին,
Մահն էր ծոցիս մեջ հարբել,
Երբ հարսնացա երկնքին․․․

«Ես քո խանդոտ սիրահարն եմ, երկիր․․․»
....................

***
Մենք երկուսս էլ, անշուշտ,
Լքված կղզիների նման,
Անհյուրընկալ կապրենք օտար սերերի դեմ,
Եվ անտարբեր, այսպես, սերերի դեմ օտար։
Մենք կարոտից ճաքող ծարավուտի նման
Կապրենք ամայացած,
Մինչև կյանքիս վերջին զանգակները հեռվում
Զնգա՜ն հոգեխռով,
Մինչև սիրտս վերջին ծաղկաթերթի նման մենիկ,
Քո նկարին ասի․
-Մնաս բարով․․․
Մենք երկուսս էլ, անգին,
Լքված կղզիների նման
Կապրենք ամայացած․․․

27․10․1985թ․
Էջմիածին
....................

***
Մի քաղցր լավաշ՝
Ուրիշի տված,
Չիր, լավագույնս՝
Շաքարաքլոր,
Բոլորից թաքուն
Ծոցիդ մեջ պահած,
Ինձ էիր տալիս
Ու սաստում՝
Խելո՛ք…

Քո պուճուրն էի,
Տաշտաքերանքը,
Աղուն լցնողը՝
Էրկանքիդ աչքին,
Տաշտդ՝ ծանր ու լի
Հակին տվողը,
Հոգսիդ մեծ մասը՝
Փոքրիկ ուսերիս․․․

Հարսանիքներին
Չէիր գնում կարգին,
Միշտ ասում էիր՝
Ջահելիդ տեղն է.
Նոր շորդ մերն էր,
Հինն էր քո հագին,
Ինչի՞ց էր, որ միշտ
Քեզ լայն կամ նեղ էր․․․

Հիմա ես մեծ եմ,
Դու ես երեխա,
Դեռ նորդ թողած՝
Իմ հինն ես հագնում,
Ես եմ հոգ տանում,
Բայց թե տեղը գա,
Մայրիկ, դեռ խաշամ
Ծոցիդ եմ նայում․․․

Քո սուղ թոշակն է,
Կամ թե՝ տվածս,
Ո՞նց ես հավաքում՝
Բան չեմ հասկանում,
Ի՞նչ նվիրում է,
Մայրիկ, թվածս,
Ես չեմ ճանաչում
Քեզ իրականում․․․

Էլ չի քաղցրանում,
Կյանքս կոնֆետով՝
Թե հայրիկն էլ գա
Երազով կրկին–
Քիչ էլ թևիդ տակ
Տաքացրու, հետո,
Մայրիկ, հուշերիս
Ծնկները գրկիր․․․
2016
«Դարձ ի շրջանս յուր»
....................

Հայրի՜կ․․․
Մարոյի շիրիմին կից, նրա հայրիկի՝ քեռի Գարեգինի շիրիմն է, որ գտնվում է հենց իրենց տան դեմ-դիմաց: Ձորակի մի լանջին տունն է, մյուս լանջին՝ ննջում են շիրիմները, կարծես հսկելով իրենց ձեռքերով կերտած տունը։ Քեռի Գարեգինի շիրիմաքարի հակառակ կողմում գրված է՝ ՀԱՅՐԻԿ․․․ Երբ աչքս ընկավ գրվածքին, մեկեն հիշեցի իմ առաջին այցը Մարոյի հայրական տուն։
Մարոն շրջապատում խոսում էր գեղեցիկ գրական հայերենով, սակայն չէի պատկերացնում, որ նա տանը նույնպես այդպես է խոսում։ Առաջին բանը որ ինձ անչափ զարմացրեց և հիացրեց, դա Մարոյի դիմելաձևն էր ծնողներին։ Առաջին անգամ երբ նրա շուրթերից լսեցի ՀԱՅՐԻԿ բառը, հազարապատիկ անգամ բարձրացավ աչքիս Մարոն, այն սերն ու գորվը, որ արտահայտում էր Հայրիկ ասելիս, ես երբևէ չեմ լսել որևէ մեկի շուրթերից․․․ Միևնույն պահին մտքիս մեջ խստորեն դատապարտեցի մեզ օտարամուտ բառը այսպես հարազատորեն ընդունելու և մասսայաբար օգտագործելու համար։
Բանաստեղծուհին մեծ սիրով ու գորովով էր շրջապատում ծնողներին, բայց առավել պաշտում էր հայրիկին՝ քեռի Գարեգինին։ Եվ, թեպետ նրան նվիրված բանաստեղծությունները ավելի քիչ են, քան մայրական մոտիվով գրվածները, բայց բազմաթիվ ստեղծագործույունների մեջ տեսնում եմ հայ հայրիկի նվիրական կերպարը։ Իր բանաստեղծություններից մեկում նա գրում է․
Հորս տղան էի,
Իզուր աղջիկ եղա,
Մի քիչ ուշ ծնվեի
Ի՞նչ կլիներ,
Մեկ է, ըստ էության
Միայն ընկեր չեղա,
Կողքին էի՝
Ինչ գործ որ կշիներ․․․
Ուզում եմ ասել՝ հայրիկի բառի այդչափ գորովալից լինելը հենց այնպես չէր։ Մարոն պաշում էր հայրիկին և ըստ էության նրա աջ թևն էր, իր փխրուն ու կանացի ուսերին կրում էր որդիական ծանր բեռը։ Ծնողների հոգսը քաշելուց զատ օգնում էր հորը ամեն ինչում՝ նույնիսկ պատ շարելիս և ցեխ շաղախելիս․․․
Եղա թասընկերն ու
Խորհրդատուն հպարտ,
Նաև՝ մորս ձեռքի
Փոքրիկ թաշկինակը,

Այո, նաև թասընկեր էր Մարոն, իսկ հայրը ամեն ինչում պիտի հաշվի առներ Մարոյի հեղինակավոր կարծիքը։ Մարոն էլ հարահաս էր, Հացը կթխեր, կլցներ պարկի մեջ ու շալակով կհասցներ Մշկավանք, ուր ծնողների ամառանոցն էր և նույն իրիկունն էլ մութ անտառով, մեն-մենակ կկտրեր կանցներ անտառամիջյան ահով, գել ու գազանով լի անտառի միջով, որ հաջորդ առավոտ հասցնի աշխատանքի գնալ։ Էլի ոչինչ, երբ լուսնյակ գիշերներ էին լինում, թեպետ խավար գիշերներն էլ արգելք չէին Մարոյի համար։ Նա գիտեր ամեն կածանի, ամեն մի կեռմանի, ծառ ու թփի կոորդինատները և աչքերը փակ կարող էր գտնել ճանապարհը։ Կատակով ասած՝ դա Մարոյի «զոնան» էր․․․
Ամեն մատս, ասին՝
Մի կին, մի տղամարդ,
Ու՞մ հարեհաս չեղա,
Ես՝ մենակս․․․․
Այո, Մարոյի ամեն մի մատը մի՛ կին, մի՛ տղամարդ էր․․․ Սա ինքնագովասանք չէ, Մարոն հրաշալի տնտեսուհի էր, ոչնչից կարող էր այնպիսի բաներ ստեղծել, որ հավատդ չէր գա, նա ստեղծագործում էր նաև ճաշ եփելիս, կերակուրն էլ յուրահատուկ ստեղծագործություն էր դառնում։ Մարոյի տոնական սեղանները, Մարոյի զարդարած տոնածառը, Մարոյի պատրաստած գինիները, բաստուրման, չրերը, չուչխելն ու մուրաբաները առանձնահատուկ էին․․․ երկար, շատ երկար կարելի է թվել Մարոյի կանացի նուրբ շնորհների մասին։
Ու՞մ հարեհաս չեղա,
Ես՝ մենակս․․․
Հիշում եմ, իննսունականների մութ ու ցուրտ տարիները, մարդկանց օգնում էր իր քրտնաջան աշխատանքից մաս հանելով շատ մարդկանց․․․ / Ով ուրանա՝ թող կուրանա /
Անգիր գիտեր, ճանաչում էր Հաայաստանի դեղաբույսերն ու անձամբ հավաքում էր։ Քանի քանի անգամ է իր խորհուրդներով օգնել ինձ ու շատ շատերին։ Հիշում եմ մի անգամ նա մահից փրկեց մի փոքրիկի, որին բժիշկները անհույս տուն էին ուղարկել։ Մարոն իր հավաքած դեղաբույսերով փրկեց փոքրիկին։ Մարոն ասում էր, որ իր հայրական տատը հեքիմ է եղել և այդ մի շնորհն էլ նրանից է ժառանգել։ Մարոյի հետաքրքրություններից շատերն էլ դառնում էին նաև իմ հետաքրքրությունը։ Նրա շնորհիվ ես էլ սկսեցի ուսումնասիրել ժողովրդական բժշկությունը։
Երբ հիվանդացել էր քեռի Գարեգինը, նա մտել էր բժշկի առանձնասենյակ և ասել․ « Քամի՛ր մինչև վերջին կաթիլ արյունս, միայն թե փրկիր հայրիկիս․․․» բժիշկը պատասխանել է, որ այլևս անիմաստ է արյան ներարկումը։ Մարոն ցավով ու ափսոսանքով էր պատմում այդ մասին, երբ խոսում էինք հեռախոսով։
Անձնուրացությունն ու նվիրումը Մարոյի արյան մեջ էր, կարող էր հոգին տալ և՛ ծնողների համար, և՛ լավ ընկերոջ համար, և հարազատի, և անծանոթի համար, եթե պետք էր, իր հողի ու ժողովրդի համար։ Ցավոք այդ աստիճան նվիրումները շատ հաճախ հանգեցնում էին խոր հիասթափության, ինչես որ պատահեց իր պայքարի ճանապարհին։ Այս մասին չեմ ուզում խորանալ, քանզի մի օր կտպագրվի նրա « Պայքար, պայքար մինչև վերջ․․․» ստեղծագործությունը, որտեղ անխնա կերպով ձաղկում է իր պայքարի ընկերներին, որոնց այնպես կուրորեն նվիրվել էր։
Ճի՞շտ ապրեցի, սխա՞լ,
Չեք իմանա,
Առանց սխալ ճիշտը
Կասե՞ք ո՞րն է լինում,
Կյանքի մարոյական փիլիսոփայություն․․․ «Առանց սխալ ճիշտը ո՞նց է լինում»

Հորս կորստյանը
Մի կերպ կդիմանամ,
Մորս մենությանը
Չեմ դիմանում․․․
Այստեղ արդեն խոսքերն ու մեկնաբանություններն ավելորդ են, ամեն ինչ ասված է և լռությամբ թող ամեն ոք յուրովի զգա ու մեկնաբանի քառյակի ինաստը․․․
/ Նինա Ալավերդյան /
....................

***
Փոքրիկ մամխի մի թուփ,
Մի բույն` մոշահավի,
Ուրի՜շ աշխարհ արթուն,
Ու սեր՝ մրգահամի․․․

Ո՜նց եմ ձեզ նախանձում,
Էգ ու արու հավքեր.
Լինեմ մի սև թռչուն,
Բայց ունենամ ձագեր․․․

2015
« Դարձ ի շրջանս յուր »
....................

***
Տնից անտառ՝
Ճիշտ երեք լոք,
Երկար ճամփին՝
Խաչ ու մատուռ.
Քեզ պես չեն գա,
Գուցե այլոք
Դեպի սիրո
Դրախտադուռ․․․

Կծլվլան
Հազար ձենով
Թռչնանման
Հրեշտակներ,
Քեզ կփորձեն
Հազար ձևով
Տանել իրենց
Տաք փչակներ․․․

Մեկ կփռեն
Մամռե մի գորգ,
Մեկ՝ խաշամե
Խշխշան բարձ,
Կներքաշեն
Ծմակի խորք–
Քեզ կթվա՝
Կորա՜ր անդարձ․․․

Կրակ կտրած
Մի թրմի թուփ,
Մի մերկակոնք
Հավամրգի
Քեզ խելքահան
Կանեն՝ ընդհուպ
Մինչև գրկի
Մեղքը կրքի․․․

Ու տուն կգաս՝
Կես մարդ դարձյալ,
Ուրիշ քամի՝
Ունկերիդ մեջ,
Կիսով մի քիչ
Ֆավն դարձած,
Անտառներում՝
Դրախտամերձ․․․
2015
« Դարձ ի շրջանս յուր »

PAGE 19

....................

***
Երբ վաղվա օրն է
Աճուդի հանվում
Ու փշրվում են
Ծնկները հույսի,
Նորից մեր արյան
Կաթիլն է քամվում
Ու քսմսվում է
Մահը մեր ուսին...

Վիճակն այս երկար,
Ջղաձիգ ծամվում
Եվ կտրվում են
Ջլերը թևի,
Խավարն է մեր մեջ
Արյունով ցայվում`
Ընտրություն չկա `
Ծանր ու թեթևի...

Տանու մի կատու
Ճանկերն է թաղում,
Իբր լիզում է
Վերքերս բացած,
Իմ կողքին մեկը
Ցավից նվաղում,
Մեկը ընկնում է,
Պատգարակից ցած...

Չգիտեմ խեղդեմ,
Թե խեղդվեմ անհույս,
Մերժեմ աստծուն,
Հավատամ խոսքին,
Օրը ցերեկով;
Թե փնտրում ես լույս
Գիշերվա մթնում
Կգտնես ոսկին...

Փշրած ծնկներով
Երկար չես քայլի,
Թևերդ բացիր,
Ճախրես անդունդով,
Թե արեգակից
Թևերդ այրվի
Լույսը կբացվի
Վերածնունդով...
2016
....................

***
Ուժեղները փշրվում են
Կոտրվելիս,
Զրնգում են, ծլնգում են
Հատիկ – հատիկ,
Լաց չեն լինում, արցունները
Կուլ են տալիս,
Շող են տալիս բյուրեղները
Բազմապատիկ․․․

Ուժեղները կամ պարտվում են,
Կամ էլ՝ հաղթում,
Մեռնելիս էլ մնացողաց
Ուժ են տալիս,
Թույլերին միշտ նահանջելու
Տեղ են մաղթում,
Խավարելով անգամ չնչին
Լույս են տալիս․․․

Կոտրվեցի աղմուկի մեջ
Կես-կես եղա,
Մի պուտ արյուն չելավ
Ցավիս լռությունից,
Ինձնից թաքուն, առանց արցունք
Ես լաց եղա,
Ու փուլ եկա ուժեղության
Թուլությունից...
2016
«Բա՛ց թող փեշս, մոշի․․․»
....................

***
Երբ, որ իմ ափը
Դանդաղ ետ սահեց՝
Բարևի համար
Պարզած քո ափից,
Սիրտս եկավ ու
Իրեն տեղ արեց,
Անգամ փոքրացավ
Մի քիչ իր չափից․․․

Դեռ հրավիրեց
Հետո էլ բախտիս
Ու հարմարվեցին
Երկուսը մեկում,
Թե որ թշնամին
Տնից է, ըստ իս,
Ինքն է մտցնում
Մարտի մեջ բեկում ․․․

Հիմա իզուր եմ
Դեսուդեն ընկել՝
Ինքս մատնված
Իմ սիրով եռուն,
Քո ափի մեջ եմ
Կուզե՞ս, թո՛ղ, ընկեր,
Կուզես շպրտիր
Քեզնից էլ հեռուն․․․

Դի՛ր, թե ուզում ես
Քոնի խոռոչում,
Իմ սրտով ապրիր,
Ապրեցրու ինձ էլ,
Այսուհետ արդեն
Դու ես որոշում՝
Կյանք տա՞լ, թե փորձել,
Կյանքիցդ ջնջել․․․
2016
« Բա՛ց թող փեշս, մոշի․․․ »
....................

Ծանր էր լսել
Հեծկլտոցը ծաղիկների
Եվ ողբասաց քամիների
Դուրս ու ներսը,
Ուշագնաց ժամանակը
Պիտի ների,
Ո՞վ աղոթեց,
Կամ ո՞վ թափեց
Սրտի հերսը․․․

Խոնարհումի խունկը
Պիտի մի քիչ ծխա,
Մինչ մայրամուտ
Կհասցնե՞ն տեղը-տեղին...
Հետո պիտի հարբեն,
Նույնիսկ, խմիչքից՝ խամ
Ու դեռ պիտի շուռ տան
Օրվա կերած լեղին․․․

Ճամփան պիտի մաշվի
Քիչ-քիչ ու բարակի,
Հազար տարվա
Մեռելի պես ասեն՝ գնաց,
Հերթն իրենն էր,
Մահը թող որ պինդ շալակի,
Մոռացության թաղիքի մեջ
Մնա քնած․․․

Ունայնությու՛ն, ողբ ու կոծով
Փոսդ լցվե՞ց,
Քանի՞ կանգառ ելա վերև,
Որ իջնեմ ցած,
Հրեշտակաց զույգ ամոլին
Սայլս լծվեց
Եվ կտրվեց հողից արդեն
Անիվս՝ թաց․․․
....................

***
Մեր ոգին գնդակ էր
Փողի մեջ,
Հենվելով բաց ցավին
Լուռ անցանք,
Մեր շղթան կրծեցինք
Եվ անվերջ,
Մեր վերքը սեղմեցինք
Մենք, անձայն։

Թե ոգին գնդակ էր
Փողի մեջ,
Ու կոչը
Մեկնարկ էր գրոհի,
Բախտներս
Մի երրորդ ափի մեջ,
Հիշելն իսկ,
Հեղեղ էր բողոքի։

Բայց ոգին
Գնդակ էր փողի մեջ,
Մեր խոսքը՝
Հետհարված՝ գնդակի,
Ու, թեև,
Չունեինք հենման կետ,
Բայց բաց էր
Դռները վանդակի։

Շարժումը ծփում էր
Ափից-ափ,
Հարթակին
Նոր կուռք էր խնկարկվում,
Եվ, արդեն, ձև չկար,
Չկար չափ,
Պատնեշ ու պատվար էր
Անկըվում։

Մինչ ոգին գնդակ էր
Փողի մեջ,
Արյունը դրոշ էր ներկում,
Խոփը,
Խրվել էր հողի մեջ,
Խաչքար
Ու շիրիմ էր հերկում։

Երբ ոգին գնդակ էր`
Փողի մեջ,
Ատամը`
Ատամ էր ջարդում,
Սուրը,
Որ խրված է կողի կողիս մեջ,
Իր դերն է ճշտելու դեռ,
Մարտում։

« Հետընթաց թռիչք »
....................

Ոմանք դժգոհ են վարկերից,
Ոմանք հարկերից են խոսում,
Ոմանք հարբած են բարքերից,
Ոմանք էլ ջրերի հետ են հոսում...

Ասում են՝ սա՝ վատ է, նա՝ վատ է...
Ու լավը չեն նշում՝ անխտիր,
Նոր Հիսուս ու նոր հավատ է
Ավանդում աղանդը ընտիր...

Ընտրիր, ոչ՝ այս է, ոչ՝ այն է,
Իսկ ոսկե ﬕջինը՝ թնջուկ,
Ասում են՝ աշխարհը լայն է,
Բայց անվերջ նոր զենք են փնջում...

Ջնջում են «թույն դեմքեր» հին ու նոր,
(Դուրս կորեք, գրողը ձեզ տանի)
Աղոթքում՝ որդու դեմ, հանուն հոր,
Սուրբ հոգու անունը չեն տալիս...

Ասում են՝ այն ﬔկը անհատ է,
(Անհայտ է, թե ինչեր է անում)
Խոսում են, իբր թե՝ ﬕ հատ է,
Նոր հայտ է հանցավոր կլանում...

Եփվում են զայրույթից, շիջում են...
Գիտե՞ք, թե ինչու եմ ասում՝
Ողջ օրը, նույն վեճի ﬕջում են
Խելահասն ու անխելքը՝ ասուն...

Լավ է, որ տեսնում են, ասում ես՝
Տեսածը շեշտում են ազատ...
Չէ, խաղ է, իսկ խաղում (հասու եմ)
Հաղթելու մոլուցք է, ազարտ։

Եվ հոգուս խորքում, աﬔն ոք,
Ներիր ինձ, խելահեղ ժամանակ)
Այս մասին լռելով անողոք,
Այս մասին գրում եմ համարձակ...

Մարո Երկնափեշյան - 2003թ․
«Մեղսածառ» ժողովածուից
....................

Մի բռաչափ սիրտ է,
Ահա, ուրիշ ոչինչ,
Հազար տեղից արդեն
Կարկատանված,
Չէ, մի քաշեք այդպես
Փոքրիկ ցցված թելից,
Կկտրվի ջիղը կյանքին
Մի կերպ կապված․․․

Ոչինչ չունեմ ուրիշ,
Այս մի տկար սիրտն է,
Ամեն կարկատանը
Մի մահի պատ,
Ես չեմ ասի ձեզնից
Ո՞ր անհոգի, բիրտն է
Կացության մեջ գցել
Ինձ այսքան վատ․․․

Սիրտ է ընդամենը,
Մեջն էլ ոչինչ չկա,
Ինչ կար կոտրվելուց
Արդեն լրիվ թափվեց,
Կուզե՞ք բերեմ խոսքիս
Քառսուն ձեզ պես վկա,
Թե՝ քանի՞ մարդ եկավ
Փշրանքներով չափվեց․․․

Սիրտ է, կցան-կցան,
Մի կերպ բլանդ արած,
Ոչ կրակին դրեք,
Ոչ էլ՝ շամփրող բառին,
Թողեք, ջահելներ կան
Եթե սիրահարված,
Տանեն, մաս-մաս կախեն
Կանաչ բախտածառին․․
....................

ԱՍՏԾՈ ՈՒ ՍԱՏԱՆԱՅԻ ՄԻՋԵՎ
/առակ/
Ագռավը մի օր ընկավ ցանցի մեջ,
Գթությանն Աստծո նա ապավինեց,
-Տեր իմ, օգնիր ինձ թեվերս հանեմ,
Հարության տոնին ընծաներ կանեմ,
Մի չաղ նապաստակ կզոհեմ, մի խոյ․․․
Հնազանդությամբ`զորությանդ խոր,
Ես,քո տաճարում հավետ ուխտավոր,
Դու ինձ հայր եղիր,դու ինձ դատավոր։

Աղերսեց այնպես,որ տերը գթաց,
Բան ու գործ թողեց ազատել փութաց․․․
Թռավ ագռավը, փրկվեց անպատճառ,
Սակայն մոռացավ մատուռ ու տաճար։
Օրերից մի օր ճամփեքին անհարթ,
Նա էլի ընկավ մի նոր որոգայթ,
Բայց երես չուներ խնդրելու Աստծուն,
Եվ սատանային դիմեց նա ճկուն։

Տեր իմ,փրկիր ինձ, գործով քո ցնծուն,
Տես,քեզ եմ դիմում,ոչ թե Աստծուն,
Նա անկարող է,անգութ, անկշտում,
Դու խելացի ես ու քեզ եմ պաշտում։
Սակայն Սատանան՝ թե լույսն է հեղել,
Բայց, գոնե գիտենք,հիմար չի եղել,
Շողոքորթողին նա ընդհատելով
Սաստեց զայրագին այսպես դատելով․

-Աստծուդ, որ օգնեց՝ վատաբանեցիր,
Այսօր էլ եկար ի՞նձ դավանեցիր,
Թե այդքան ստոր եղար Աստծուդ հե՜տ,
Ինձ հո կմատնե՛ս խոսքով մահանետ։
Դե գնա սատկիր,նենգ ու տիրադավ,
Ասավ Սատանան ու հողը մտավ․․․
ՄԱՐՈ
30. 01 . 2014
....................

Պատերը․․․
Շարժուն են պատերը,
Թղթերը նյարդեր են ակոսում,
Գալիս է, գալիս է ստվերը,
Արյունը կպչում է, չի հոսում։

Գավն արդեն դատարկ է ցմրուր,
Անկյունում՝ շպրտված իրերի,
Խանձմնձված հուշերի մի բլուր,
Ամեն ինչ փոշու մեջ` լիուլի։

Ասպատակ ոմն մի ու հերքող,
Անցել է, անցյալ է ու հիմի,
Շարվել են ստվերները հերթով,
Խառնել են խակ գինին թունդ հնին։

Սերը, որ միջոց է, ելակետ,
Կրքի գետ, թե օձ է գալարուն,
Հատակին, գիշերվա դավի հետ,
Մահվան թուխ շապիկներն է կարում։

Մահճի դեմ իրեր են սողացող,
Որձեր ու որդեր են անկիրք,
Երգեր են` մեղքերը տողանցող,
Ջնջումով, զղջումով կյանքի գիրրք։

Սեղմում են պատերը, թղթերը․․․
Գաղջ օդը՝ շիկացած-վակուում․․․
Անկում է, անկում է, և ․․․դևը,
Տենդի մեջ վերջին էջն է փակում։

1989
«Հետընթաց թռիչք»
....................

Ջոն Թորոսյանին

Մի ներքին
Դողով ես նայում, չէ՞,
Ճամփեքին,
Որ Էրգիր են տանում.–
Ասես թե`
Չպոկվող մի ճիչ է,
Իսկ թոքդ
Բերնովդ են հանում...

Ու ներսդ
Չես զգում ոչ մի զարկ,
Շեն ու լի
Հորանց տուն չես գնում,
Քոնն է, բայց
Գնում ես խիստ զսպված,
Ոչ մի բան
Բարձրաձայն չես քննում ...

Այն աչքով էլ
Չափել չես կարող.
Ասում ես`
Իմն է... իմն է ու՝ վերջ,
Լեռները
Թե կառքիդ չեն լծվում,
Ձորերը
Լցվում են ծոցիդ մեջ:

Ուզում ես
Բռիդ մեջ պինդ սեղմել,
Որ սիրտդ
Դուրս չգա քո միջից,
Քարերի
Լուռ զայրույթը մեղմել,
Որ ցավդ
Քարանա, չէ՞, մի քիչ...

Բռունցքդ
Զարկում ես ծնկանդ.
Ցավ չկա,
Չես զգում ոչ մի ջիլ,
Պրկվում է
Ծոծրակիդ մկանը.
Նման չես
Ո՛չ մեռած, ո՛չ ողջի...

Փաթաթվում,
Խեղդում է կոկորդդ
Պորտալարն
Հայկազուն քո ցեղի.
Չի լսվում
Էն վերջին ակորդը–
Անեծքով
Կսկիծդ չես մեղմի...

Ու այսպես
Դեռ երկա՜ր գնում ես
Մտքերիդ
Գետերով մտացիր.
Չգիտես՝
Այստե՞ղ, թե՞ այնտեղ ես,
Ե՞տ եկար,
Թե՞ Էրգրում մնացիր...

2016
«Դարձ ի շրջանս յուր»

PAGE 20

Դու որտե՞ղ էիր,
Երբ աշնան վերջին
Թուխպերը եկան,
Եվ խաշամներին
Երկու թևը կախ
Զատիկներ ընկան․․․
2016
«Դարձ ի շրջանս յուր»
....................

***
Լուսինը ոսկի է թափել,
Դեբեդի հայելու վրա,
Ես հույսի կամուրջ եմ կապել
ՈՒ մոտը խփել եմ վրան։

Նռնենին ծաղկել է ափին,
Իսկ այգին ուրիշինն է թեև,
Կանգնել եմ չափարին մոտիկ,
Շնչում եմ բուրմունքը թեթև:

ԵՎ արփին, ո՞վ գիտի,որ սարի
Ետևում մտել է դարան,
Ամառվա գիշերը՝ մի թիզ,
Ձգել եմ, դարձրել պարան։

Միայն դեռ կարոտս չառած,
Չցնդի հմայքն այս պահի,
Կդառնամ ստրուկն ու ծառան,
ԵՎ արքան՝ կյանքի ու մահի։

Իսկ եթե պատահի, հենց այնպես,
Հայտնվես դրախտի է՛ս ափին,
Կիմանաս, որ մարդը ծնվել է,
Էս խորշում՝ անառիկ քարափի։

Երկինքը կնստի ուսերիդ,
Թե ելնես բարձրունքը քարափի,
ՈՒր մութը նման է լույսի,
Թե նայես Դեբեդի էս թափին։

Հյուսիսի զեփյուռը այս ժամին,
Բախվում է տոթին հարավի,
Սերն այստեղ գիշերով նման է,
Ճարճատող կրակի ալավին։

Դեբեդի էս ափին մի վրան,
Վրանում` երկուսից մեկը՝ կին,
Իսկ քամի՜ն․․․մի նայիր դու նրան,
Թող խառնի՜ մոխիրը կրակին
....................

Ընդաﬔնը ﬔկ օրվա ﬔջ,
Մեկ րոպեում ու ﬔկ պահին,
Այս ո՞նց փոխվեց աշխարհն իմ ﬔջ
Չորս խոտորնակ ճանապարհին։

Ես պարտվեցի ոչ թե զորով,
Հարյուր տարով ես ծերացա,
Հաշտվել էի ինձ հետ զոռով,
Չմտածված՝ թշնամացա։

Ի՞նչ է եղել՝ ոչինչ, գու՛ցե,
Գուցե ե՞ս եմ խառնել, իրավ
Մեղքն անﬔղին եմ ագուցել,
Խոսքի դառն ու քաղցրը՝ իրար։

Էլ վարդագույն ոչ ﬕ երազ
Չկա պայծառ լույս ﬕ, կամ էլ
Գորշ են բոլորն, ոչ ﬕ երանգ,
Անգամ սևի գույնն է խամրել։

Մղկտում է թաց վերքի պես,
Սիրտս՝ տեսած հազար կորուստ,
Ո՞վ իմացավ, որ ես, որ ե՜ս,
Սիրադավվել եմ ի վերուստ։
2014
....................

***
Բառը՝ լացակնքած,
Բառը՝ լքված ու մեղկ,
Եկավ, ասավ՝ տեղ տուր,
Տվի ամբողջ հոգիս,
Անունը սեր դրի,
Հորինեցի մի երգ,
Սերս տարավ ահա,
Ցավը թողեց նա ինձ․․․

Բառը մրսած եկավ՝
Ձմռան ցրտին ահեղ,
Ասավ տեղ տուր, մի օր,
Որ չմնամ դրսում,
Տաքացրեցի ծոցիս,
Մերկությունս ծաղրեց,
Ինձ դուրս թողեց ինձնից,
Հիմա ես եմ մրսում․․․

Եկավ քնահարամ ու
Սևեռվեց մտքիս,
Ասաց՝ մահն եմ,
Կուզես տունդ մի թող,
Հյուրն աստծունն է, ասի,
Թեկուզ վերցրու հոգիս,
Միայն թող կյանք երգեմ
Մի քանի տող...
2016 թ․
ԲԱՑ ԹՈՂ ՓԵՇՍ, ՄՈՇԻ․․
....................

***
Էլի դու՛
Իմ բոլոր ձևերին
Հատարիմ եղար
Դավաճանս,
Հոգնել եմ
Հներից, նորերից,
Հպանցիկ
Սերերից այս, ջանս․․․

Հոգնել եմ
Լուրջ կերպար խաղալուց,
Մի բան, որ
Չես սիրում դու էլ,
Ուզում եմ,
Որ քեզ մոտ գալուց
Մեր միջև
Չլինի դուել․․․

Ուզում եմ
Չլինի ոչ հաղթող,
Ոչ պարտվող՝
Մահացու կամ ծանր,
Արյամբ այս՝
Սրտիցս կաթող,
Ունենամ
Ուրիշ մի ժանր․․․

Ուրիշ կյանք,
Ուրիշ համ, ուրիշ սեր,
Ուրիշ երգ
Ունենամ գրելիք,
Ի վերջո
Ուզում եմ ասել՝
Բեր, հոգիս,
Իմ խաչը կրելիք․․․

2016թ․
«Բա՛ց թող փեշս, մոշի․․․»
....................

Օրերը շպրտեմ
Նամշկած ու անպետք իրի պես.
Տեղ չունեմ
Անիմաստ պահելու,
Ինչ էլ որ կախ տվի
Դռան հին կախիչից,
Վերցրու քեզ, վաղն արդեն
Պուճուր է լինեու…

Այն, ինչ խնամքով պահել էի՝
Հարմա՜ր, մուրազո՜վ
Թանկ առած շորս էր,
Է՛հ, որտե՞ղ հագնեի,
ե՞րբ և ու՞մ համար…
Իմ կարմիր ու կանաչ
Գարունքվա օրս էր…

Նորս էր երեկվա ու
էգուցվա արանքում
Բախտեբախտ ընկած՝
Սգո օրս էր
Հորս կենացի
Փորձառու առակում
Չոր թախտն էր,
Որ հին էր` մորս էր…

Օրերս թառ տված
Դռան հին կախիչից՝
Բամբազի ֆինկա ու
Ձեռագործ փափուչ էր,
Կարոտի այս տենդը
Ո՛չ գիր է, ոչ՝ խեչից,
Օրեր են՝ շպրտված
Մի ողջ կյանք,
Որ…փուչ է..
....................

Այսօր կլրանար իմ անկրկնելի ընկերուհու՝ Մարո Երկնափեշյանի 56ամյակը։ Թանկ ու նվիրական անուն ոչ միայն ինձ համար, այլև որքան ուրախ եմ, նաև շատերի համար ․․․ Արդեն երկրորդ տարին է, ինչ բանաստեղծուհին մեզ հետ չէ, բայց նրա ինքնատիպ պոեզիան շարունակում էիր հաղթարշավը դեպի մարդկանց սրտերը, մի չբացահայտված հմայքով մոգում է մեզ ու տանում մի ուրիշ աշխարհ, տանում իր չքնաղ Կողբի արահետներով դեպի հնաբույր Մշկավանք․․․Մերթ պոկում է միտքդ ու տանում դեպի էրգիր, մերթ էլ՝ զինվորի հետ մտնում խրամատ․․․ մերթ հոգեհան է անում իր հուզաթախ երգով, մերթ էլ՝ հոգի տալիս, շունչ հաղորդում․․․
Մի ձեռքիս Չարենցի վերջերս տպագրված գիրքն է, մյուսում՝ Մարոյի գրքերն ու անտիպ ստեղծագործությունները, երկուսն էլ, ինչպես Չարենցն է ասում՝ մահու չափ զորեղ, հուժկու և գեղեցիկ, ողբերգական ու չքնաղ, երկուսին էլ, որքան կարդում ես, չես հագենում․․․
Հոգու փրկություն է Մարոյի պոեզիան․․․
Ի ուրախություն Մարոյի պոեզիայի սիրահարների, ասեմ, որ շատ շուտով լույս կտեսնի նրա 5-րդ գիրքը և այդ ամենով չի ավարտվում, նրան կհաջորդի նաև 6-րդ և 7-րդ գրքերը։
Ձեզ եմ ներկայացնում տպագրվող գրքի ամենավերջին բանաստեղծությունը։


***
Աշխարհից
Պակասեց մի պոետ՝
Մի ծաղիկ
Աննկատ կթոշնի,
Մի թռչուն
Չի ճախրի այսուհետ՝
Աշխարհից
Պակասեց մի պոետ․․․

Մի ամպիկ
Ձորերում կտամկի՝
Աշխարհից
Պակասեց մի պոետ,
Կտանի
Ասպետներն իր թամքին․
Պակասեց
Աշխարհից մի պոետ․․․

Աշխարհից
Պակասեց մի պոետ,
Որ բացի
Ամպեղեն արահետ,
Մեծ լեռան
Ձնապատ լանջերով
Աշխարհից
Պակասեց մի պոետ․․․

Նինա Ալավերդյան

https://www.youtube.com/watch…
....................

Մ ա ր ո յ ի ն

Արևը խաղաց ձմռան հոգու հետ՝
Սիրտն առու դառավ,
Ամպերը ճերմակ նազանքով իջան դաշտերի վրա՝
Հողի կուրծքն ուռավ,
Չար կատակեցին մի քիչ մասրի հետ՝
Մասուրն էլ փուշը ծաղիկով ծածկեց,
Բայց այս հուսաբեր գարնան զարթոնքին
Խո՜ր հառաչանքով ձորն արձագանքեց՝
Երամից պոկված մի անփորձ ամպ էր
Չոր մոշենու մեջ անհույս խճճվել,
Ու թախանձագին նրան խնդրում էր.
_Թո՜ղ փեշս, մոշի՜...
Կ․ Թումանյան
....................

***
Աղոթքներով
Հազար անգամ,
Տեր իմ,
Ներիր մեղավորիս,
Թե տեղ չկա
Սրտիդ մեջ տաք,
Ոտքերիդ մոտ
Տեղավորիր…

Հետևեցի՝
Խուսափելով,
Եվ համարձակ
Եղա մի քիչ,
Տաք կողերդ
Շոշափելով՝
Չհանեցի
Քեզ իմ միջից…

Կասկածեցի
Ինձ էլ անգամ,
Ուր մնաց
Քե՛զ հավատայի.
Ո՞վ դիմանար,
Ասա, հարկավ,
Թե չորս կողմից
Վրա տային…

Ինձ ո՞վ կտար
Այդքան արծաթ
Ու դեռ այդպես
Հարուստ կապեր.
Ես էդ գործում,
Տեր իմ, չկամ,
Թե հակառակ
Փաստարկ կա՝ բե՛ր...

Հիմա դու էլ
Չես դիմանա.
Ուրացումով
Լի է դարը,
Էլ բաժակ չէ,
Տեր, իմանաս,
Օվկիանոս է
Լցնում դառը…

Եղիր գոնե
Նրբանկատ՝
Ինձ ոտքիդ տակ
Տեղավորիր,
Առանց խաչի
Ու Գողգոթա
Ուրի՜շ ուսմունք
Ձևավորիր…
2015
«Դարձ ի շրջանս յուր»
....................

***
Մայրերը չեն մեռնում.
Երբ մեզնից տանում են՝
Ուր մեր երազներն են
Երկնքում անծայր,
Մայրերը մեզ համար
Այնտեղ լուռ ցանում են,
Աստղեր` մեր անունով,
Լուսավոր ու պայծառ...

Մայրերը չեն մեռնում.
Դառնում են աղոթարան,
Որ արևով լցնեն
Մրսող սրտերը մեր.
Մայրերը մայր են մտնում
Ամեն օր անվարան,
Մթնող հորիզոնով՝
Ցրեն ժպիտ ու սեր...

Մայրերը չեն մեռնում,
Ինչքան էլ ծերանում են.
Գնում են, որ մեզ համար
Նոր լույս բերեն
Եվ հանուն մեզ նույնիսկ
Աստվածանում են,
Որ այնտեղ վերևում էլ
Մեր մեղքերը ներեն...
2016
« Դարձ ի շրջանս յուր »

PAGE 21

....................

Ես կուզեի քո առաջ
Հոգուս մատյանը բանալ,
Որ դյութեի թերթ առ թերթ
Իմ գույներով որդանի,
Ես կուզեի տարածվող
Փոթորկին այս դիմանալ.
Ծաղկես էջին մատյանիս
Առագաստը մեր նավի....

Հագցնեիր կուզեի`
Շքեղ շապիկն իմ արծաթ
Ու գրեիր քո ձեռամբ`
Ոսկեգիրն իմ մատյանի,
Եվ կուզեի, որ այնտեղ
Փոթոիիկն այդ ընթանար
Ու կործաներ իր խորքում
Մենությունը մեր ցավի...

Ես կուզեի ճշտեիր
Լինելությունը իմ պարզ`
Ինչպես ուսյալ մի դպիր`
Իմ կաշեկապ մատյանի,
Եվ կուզեի մնայի անվերջ,
Ինչպես չընթերցված
Ու սրբատառ էջերիս
Չխարդավվեր ոչ մի գիծ...

Ես կուզեի լինեի
Հավատամքը քո արթուն,
Անչափելի լինեի`
Խորին խորհուրդ` երկրային,
Եվ լինեի չերգված
Շարականը քո հոգու,
Չէ, սրբության խորանում
Մի ճառընտիր լինեի...

Ու թե մի օր գնայիր,
Պանդխտության ճամփեքով,
Տառապանքի ու փառքի
Քամիներով խռովված,
Ինձ մասնեմաս անեիր
Ու տանեիր քո ծոցում,
Կամ պահ տայիր, երկյուղով
Վերադարձիդ ծառի տակ....

1991թ
« Մեղսածառ »
....................

Հողս կապեցի թաշինակիս մեջ,
Որ վերջին օրով դնեն կոպերիս
Ու ճամփա ընկա անհայտություն մեծ,
Հեռու ծովից ծով լացիս ափերից․․․

Շատ անցա, թե՝ քիչ, կես դար, թե պահ էր,
Հույսից էլ անդին հայացքս հառած,
Տեսա, որ էլի նույն կյանք կամ մահ էր,
Ես էլի նրանց դշխոն ու ծառան․․․

Դեմ առա սարին՝ մերի և այլոց,
Նրանից այն կողմ դավիս գինը չէր,
Քար կար գրված էր՝« Երկիրն է Հայոց,
Կանգ առ »,կանգ առա,արդեն իմը չէր․․․

Քարին փռեցի հողը հորս տան,
Ցորեն ցանեցի, ճամփի հաց անեմ,
Բայց վրան ծաղկեց մի բուռ Հայաստան,
Որ էլի, էլի իր ցավը տանեմ․․․

Ցավը թաղեցի հենց այդ հողի տակ,
Մասիսներ ելան նորից փոքր ու մեծ,
Էն Շիդարն եկավ չաքուճը առած
Անեծքներ տալով թևերս գամեց․․․

Քամեց արյունս իմ գամփռը սոված,
Ոսկորս թաղեց, որ մի օր հանի,
Հազար դար հետո կողերիս գրված
Սահմանագիրը մեկը վերծանի․․․
* * *
....................

***
Քնե՞լ եք հա՞ արդեն,
Իսկ ես դեռ արթուն եմ,
Երազներ եմ փնտրում
Գիշերվա բիբերում,
Իսկ մեկը դրսում,
Մեկն էլ հենց անտուն է
Ու քանի՜ քանիսի
Բախտ այսօր չի բերում․․․

Դուք քնել եք արդեն,
Ես սերեր եմ երգում,
Զինվորը ընկնում է
Այս դարում՝ կացինից,
Ձեր որդին չոքելով
Լուռ տալիս է երդում՝
Քո վրեժն ու զենքը,
Եղբայր իմ, կանցնի ինձ․․․

Դուք քնել եք, իսկ ես
Դեռ խավարն եմ թերթում՝
Ստվերներ կան շարժվող,
Ծախու և դավադիր,
Լավագույն տղերքը
Խոշտանգվում են բանտում,
Սատանան սաստում է՝
Գրիչդ տեղը դիր․․․

Դուք քնած եք, իսկ ես
Հին խախալն եմ մաշում,
Երկիրս մաղվում է
Դավադիր կրակին,
Ինձ հետ ձեզ, ձեր սիրտը,
Ձեր մարմինն են խաշում,
Վեր կացեք, ճչում եմ
Կապկպված, մենակ կին․․․

14․09․2017
....................

Խռով է գրիչս,
էլ ոչինչ չի ուզում,
Չի հուզում այլևս ոչ ﬕ բան,
Սուզվում է ինքն իր ﬔջ,
Շխկոցով փակվում է,
Առ-հա՝ քեզ, վերցրու երգուբան։

Հավաքիր ինքդ քեզ, դե, բավ է,
Ասում ես՝ իմացի՛ր հարգը քո,
Խորտակված ﬕ նավ է,
կյանքդ մութ ﬕ դավ է,
Փետրաթափ ﬕ հավ է
հեքիաթի հավքը քո։

Էհ, կյանքդ պարպվել, անցել է,
Թքել ու լքել է ուղղակի,
Ինչ մորմոք, որ հնից ﬓացել է,
Գրողի գիրգ ծոցը ուղարկիր:

Լռե՞լ է գրիչդ, թող լռի՜, թո՛ղ լռի,
Մեն-ﬔնակ, անկյունում դատարկ տան...
Բայց կյանքդ այսուհետ թե լրի,
Թող լինի՝ ով երգի՛դ հավատաց։
1989թ
....................

Դո ՜...
Րե ՜...
ՄԻ ՜...
Մատներս մատներիդ ﬔջ առ,
Նվագիր հատիկ, հատիկ սիրո ստեղներին,
Սովորեցրու հարմարվել վախվորած՝
Անվարժ, անվստահ Իմ այս դերին...
Նվագի՜ր...
Ահա, սա արդեն ուրիշ է,
Այլ է,
Տիեզերքը չի շարժվում քար է,
Ու լռության ﬔջ նույն օկտավան է՝
Իմ սրտի ու քո սրտի ﬕջև,
Ուս- ուսի, մոտի՜կ...
Կես քայլ է, ու...
Թոն է իջել։
Ձﬔռային անակնկալ անձրևը ռիթﬕկ
Նոտագրում է ճիշտ իմ նվագած ﬔղեդին...
Սկսի՜ր,
Էլի դոն է...
Կես տոն է...
Թրթռում են ազդակները մաշկի տակ՝
Ստեղնահա՜ր,
Մատնահա՜ր...
Մատնված ափերիդ կրակին։
Անսովոր է լուսանում կիրակին...
2014
....................

***
ԻՆՉՈւ՞ ՀԻՇԵՑԻ ԿՈՄԻՏԱՍԻՆ...

Աչքերիդ մեջ այնքան
Լեցուն տրտմություն կա,
Մարդիկ կարծում են
Թե խենթ ես, խենթ ես,
Դու խռով ես աստծուց,
Խաբված` անակնկալ
Եվ մարդկային ցավին
Այդչափ՝ խորթ ես...

Դու էլ չկաս արդեն,
Ինքդ քեզ լավ գիտես,
Հոգեդարձ ես եղած
Ազգակործան խաղից,
Դու մեռել ես քո մեջ, բայց
Պնդում են դիտես,
Թե ոնց պիտի մարես
Մարմանդ շիջող դաղից....

Մեռիր, հայ վարդապետ,
Մեռիր դու էլ այդպես,
Դեռ ջհուդն է քանի
Աստծուն վարդապետում,
Դու խազեխազ գրիր
Այն ամենն ինչ գիտես,
Որ նոր մեղքեր չօծվեն
Էն Հորդանան գետում....

Ասա, այն ինչ գիտես,
Մեկ է էլ մահ չունես,
Չէ, չեմ ուզում լսել,
Հավատավոր իմ հայ,
Եթե հաշտված հոգով
Մի օր վերև ելնես,
Էլի Երկնավորին
Ասելու ես` իմ Հայր...

2017․ գիրք 6-րդ
....................

Անձրև է, թե բռնեմ ծայրից,
Կհասնեմ երկնքի ծիրին,
Դռներ ու պատուհան կբացեմ,
Որ այնտեղ ավելի լույս լինի․․․

Չեմ մտնի քունջուպուճախ,
Չեմ փնտրի պահածո հոգիներ,
Ինչպես իմ հայրական օջախ՝
Կմաքրեմ, կիստակեմ, կնորեմ․․․

Կլվամ պատեր ու պատուհան,
Թափ կտամ մինդար ու խալի,
Չուլ ու գուրչ արևին կտամ,
Կսարքեմ տաք շորվա յուղալի․․․

Կսպասեմ մինչև մեր Հերը գա`
Հորս հետ թև թևի տված,
Անկնիկ այսպես էլ դեռ կան,
Երկուսն էլ վաղուց են սոված․․․

Ինչպես մի․․․ սուրբ երորդություն՝
Հայր, որդի, ես էլ սուրբ հօգին,
Կնստեմ երկուսի մեջ տեղում,
Կլցնեմ իմ տարած օղին․․․

Կխմենք, կհարբենք երեքով,
Կնայեմ աշխարհին վերևից,
Կժպտամ հարսներին` երեխով,
Տաք օրեր փոխ առած` արևից․․․

Չգիտեմ, ետ կգա՞մ էլ, թե` չէ,
Բայց այնտեղ կլինի մաքրություն,
Ու մինչև մայրս գա, աշխարհին
Ես կանեմ մայություն,մայրություն․․
....................

Փեշերս քշտեմ ու գնամ,
Ո՞ր հանդը՝ կարևոր չէ իսկի,
Թե ծածուկ տեղերն իմանամ,
Հավաքեմ աշունքվա ոսկին․․․

Ետ չգամ, այնտեղ էլ մնամ,
Ինչ գտա նվիրեմ եկողին,
Ծեր կաղնուն թիկն տամ քնած,
Մամուռներն ինձ լինեն անկողին․․․

Ես դառնամ անտառի ծեր փերին,
Բուն դնեմ մի էրած փչակում,
Մերություն անեմ էն ծտերին
Որ իրենց ծմակը չեն լքում․․․․
....................

***
Այգաբացները սիրուն են թեև,
Բայց ինձ սիրեցիր իմ մայրամուտին,
Նույնիսկ չարեցի ես ծանր ու թեթև,
Երբ հյուր կանչեցիր, բայց ժամը ութին․․․

Եկա հայելուս հոգին հանելով,
Փրփրուն գինու խցանի նման
Ու դեսից -դենից մտքեր ծամելով,
Թողեցինք ներքուստ սրտներս նվան․․․

Քաղաքավարի՞ ասեմ, թե՝ չտես,
Մենք ձեռք սեղմեցինք, երբ պահը հասավ,
Մեզանից ո՞վ էր, չեմ հիշում գիտե՞ս,
«Քեզ կկարոտեմ,սիրելիս»,- ասավ․․․

Թե՞ ասող չեղավ, թվաց ուղղակի,
Սիրտ էր, սրտուհու թշերը պաչեց,
Հետո հայացքը թեքած շեղակի,
«Ես կգամ», շեմքից ճամփելով՝ կանչեց․․․

Սրտեր են, մեկ էլ ուզենան գգվե՜ ն․․․
Երկնքի պորտը հաստատ կճաքի,
Մայրամուտներս այսպես թե ձգվեն,
Գիշերով գուցե արևս ծագի․․․․

2017

....................

Բանաստեղծությունը Մարոյի փրկությունն է:
/ Լևոն Սարգսյան /

Բայց նրա բանաստեղծությունն ավելի մեծ առաքելություն ունի՝ փրկում է և մեզ:
Մարոյի բանաստեղծությունը փրկում է նաև ժողովրդական բառուբանի եզակի շերտեր,
փրկում՝ դրանք շքեղորեն բացելո՛վ, փրկում է ժողովրդական եզակի մտածողություն,
այդ մտածողությունը պոեզիա դարձնելու եզակի շնորհք ու շնորհալիություն:
Մարոն չի վարանում հնաոճ երևալ, որովհետև այն համոզումն ունի, որ դասական կոչվող բանաստեղծությունը՝ իր պոետիկայով, չհնացող մի բան է. ընդամենը տաղանդ է պետք,
որ հանգը նորոգվի նոր փայլով, ցրվի չափածո տաղտուկը,
և բանաստեղծությունը վերստին հնչի՝ դարձյալ ապացուցելով, որ կարևորը բանի ոգին է, բանի ոգեղենությունը, որը ձևի ու կաղապարի ինչպիսին-ության հանդեպ միշտ ու իմաստ
նորեն անտարբեր է:
Որքան էլ պարզ, որքան էլ անձնական՝ Մարոյի բանաստեղծության
բույնը իր հայրական տան բարդու վրա չէ,
այլ ավելի աներկրային մի տեղ՝ բաց երկնքի փեշին՝ այնտեղ,
որտեղից ավելի պարզ է երևում, թե ինչպես է մարդը փախուստ
տալիս իր մանկությունից, իր երազներից, իր ես-ից,
որպեսզի հետո նույն փախուստների ճանապարհով վերադառնա…
բանաստեղծությամբ:

Մարոյի պոեզիան վերադարձի հույսի պոեզիա է:
Լևոն Սարգսյան

PAGE 22

....................

Խառնվել են իրար չարն ու բարին,
Սև ամպեր են իջել Ոսկեպարին.
Տարին մա՞հ է բերել,թե՞ հաղթություն,
Ու՞մ են մատաղ արել Հարսնաքարին:

Կերպարանքը մահի այլազան է .
Վնգստոցն է հեռվում մարում,,Ալազանի՛՛,
Բայց թշնամին արնոտ մի գազան է,
Ունկը սովոր շարիաթ ու ազանի:

Իսկ զինվորը զինյալ նվիրյալ չէ,
Շինարար է, կամ էլ մշակ հողի,
Որ ընկած է հանդում երեք օր ու գիշեր՝
Արդարության սուրը սեպած կողին:

Եվ մետաքսի ճամփան՝բարակ կյանքի թել,
Թե պրկվել է` մեկ է, չի կտրվի,
Ոսկեպարում զոհված թռչնի թևն էլ
Պետք է հաղթանակի հուշաքարին դրվի․․․ 

 

SOURCE https://gisher.me/maro-erknapheshyan-t53476-210.html