Կոչ Հայ ազգին չպահենք մեր Ազգայինը կկորցնենք մեր ինքնությունը Պարը աղոթք է շարժման մեջ

Վախեցե՛ք տականքներ․կեղծիքը հաղթելու ժամանակն է․ որդիները կսրբագրեն հայրերի սուտը․

Հայի ինքնությունը ոչնչացնելու խնդիր է դրված․ համախմբվել եւ դիմակայել է պետք․

Այլ երկրներից աղերսել սեփական փրկությունը՝ սին պատրանք է. պատասխանի ժամանակն է.

Կոմիտասն ու պարը

 


Գարունը կարծես գալիս էր...
Աշխարհն ու շրջապատը լուսաբացին ավելի էր շողշողում Արարչության ու կյանքի հրաշքով ու փառաբանությամբ:
Փառք Քեզ Տէր այս հրաշքի համար, Փառք Քեզ ամեն շնչավոր ու անշունչ կերտվածքների համար ու նրանց անունից...
«Ահ՜, բայց ո՞վ եմ ես, Հայ մարդը՝ Քո արարչության մեջ, ում երկիրն ավերակ, զավակներն իրենց հայրական տունը ամեն րոպե լքելու պատրաստ և երկրի ղեկին բազմած պոռնիկ եսթերն իր ճիվաղ թերմածքով ու ճիվաղածին ու անհայրենիք կառավարիչներով…  Ի՞նչ տեղ ունի Մարդը, երբ մարդ արարածի լավագույն արժեքների կրողներն ու Հայրենիքը տրորվում ու սպառվում է տականքի ու մարդակերների կճղակների տակ:»
Սա էր իմ մտորումը Գագիկ Գինոսյանի բոթը ստանալուց մի քանի ժամ առաջ… 
Աշխարհը կարծես մթնեց և կյանքի փառաբանությւնը լռեց...
«մարդը ոչինչ է... հող էք և հող պիտի դառնաք» ծղրտաց պոռնիկ եսթերը իր ճիվաղ թերմածքի հետ իր նոր լուսնկարներով…
Ժամը ժամի վրա աշխարը խավարում էր ու Հայ մարդը հրաժարվում էր դրա շառից էլ, խերից էլ…
Դափ… դափ… դափ, դափ, դափ…
Պարում են, Խենթերը պարում են… 
Զուռնա է…, զուռնա է ու Դհոլ…
Արթնանում են…
Հրեշտակները, դիցերն ու հսկաները արթնանում են…
Լեռներն ու սարերը պար են բռնել: Հայսատանը պարում է ու դափի ձայն ու ռիթմը հասնում է հեռավոր մայրցամաքներ ու մտնում իմ մթնած տան պատերից ներս…
Գարուն է…
Գագիկ ջան, քո կյանքով արածիդ պես, քո հեռանալով անգամ լեռները շարժեցիր, ու ՀԱՅ մարդուն վերադաձրեցիր պարաշրջան…
ՀԱՅ մարդը քո շուրջպարի զինվորն է, ու այլևս ժամանակ չունենք մեր պարը վաղվան կամ ճիվաղներին թողնելու… Առաջն Աստվա՜ծ
Հոգուդ Լույս Եղբայր և Հայրենիքին ու ՀԱՅին Ազատություն

Մելիք Ստեփանյան
9 Փետրվարի, 2024
https://www.facebook.com/share/p/Wu7RwBZAhckwkbVz/