Հ. Կ. Դավթյան, Է. Վ. Լալայան

Գրիգոր Նարեկացու Աշխարհայացքը

 

Երևանի Համալսրանաի Հրատարակչություն
Երևան 1986

 

Առաջաբան

Գլուխ 1

  1. Հայաստանի քաղաքական ու տնտեսական դրությունը և մշակությը X դարում 5
  2. Գրիգոր Նարեկացու Կյանքն ու Գործունեությունը 13
    1. 1. Կենսագրական տեղեկություններ՝ քաղված Գ. Նարեկացու և Ն. Լամբրոնացու հիշատակարաններից։ 13
    2. 2. Կենսագրական հավանական տեղեկություններ՝ տրված որոշ ուսումնասիողների կողմից։ 17
    3. 3. Նարեկացու կյանքի և ետմահու ժամանակների հետ կապված որոշ տեղեկություններ։ 19


Առաջաբան

Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններին ծանու մարդը անառարկելիորեն ընդունում է նրա հանճարը, դնում նրան համաշխարհային մեծ բանաստեղծների կողքին։ Նարեկացու մասին շատերն են գրել, և այդ գրվածքների մեջ արժեքավորներից է Մ. Մկրյանի ուսումնասիրությունը [72]։ Հեղինակը բանաստեղծին ներկայացնում է որպես հայ գրականության մեջ վերածնության սկզբնավորումը նշանավորող մեծագույն երգիչ, վերլուծում նրա ստեղծագործությունների գեղարվեստական առանձնահատկություններն ու սկզբունքները, նշում նրա կատարած դերը գեղարվեստական գրականության հետագա զարգացման գործում։ Այդ աշխատությունը առաջին մենագրությունն է Նարեկացու գրական ժառանգության վերաբերյալ։

Կարևոր է Վ. Առաքելյանի մենագրությունը [11], ուր հեղինակը ժամանակակից ոճաբանության գիտական տվյալների համաձայն ուսումնասիում է Նարեկացու լեզուն և ոճը, քննարկու նրա կողմից մշակված լեզվաոճական նորություններն ու հնարնները։ Ելնելով իր հետազոտություններից, հեղինակը Նարեկացուն համարում է հայ հին գրական-գեղարվեստական լեզվի հիմնադիր։

Սակայն փիլիսոփա Նարեկացուն, ցավոք, քչերն են անդրադարձել, որոնք և տվել են նրան իրարամերժ, ուղղակի հակադիր գնահատականներ։ Բանաստեղծին ներկայացրել են թե՛ որպես կյանքը ժխտող, աշխարհուրաց ասետիզմի քարոզիչ, միջնադարյան քրիստոնեական ճգնավորության աշխարհայացքի արտահայտիճ, պաշտոնական եկեղեցու հավատարիմ գաղափարաբան և թե՛ «հեթանոս երգիչ», թնդրակայան շարժման կողմնակից, վաղ վերածննդի ռահվիրա, մեծագույնհումանիստ և այլն։

Այս գրքով մեր հնարավորության սահմաններում ցանկացել ենք ցույց տալ այդ մեծագույն հանճարի իսկական դեմքը։ Համաձայն մեր նպատակադրման, անհրաժեշտ ենք գտել ներկայացնել Նարեկացու աշխարհայեցողությունն իրեն իսկ յուրահատուկ միստիցիզմով։։ Սակայն, ինչպես կտեսնեք, նարեկյան միստիցիզմը միանգամայն ինքնատիպ է և տարբերվում է միստցիզմի բոլոր հիմնական ուղղություններից։ Առանց երկմտելու կարելի է ասել, որ Նարեկացու միստիցիզմը առերևույթ է, ունի ձևական բնույթ. Այդուհանդերձ, անհնար էնրան հասկանալ առանց այդ ձևի, որովհետև նարեկյան բոլոր հումասնիտական գաղափարներն արտահայտված են հենց այդ յուրահատուկ իստիցիզմի բխող ձևերով։

Որոշ ուսումնասիրողներ ( Ստ. Մալխասյան [61] և ուրիշներ) ճիշտ են նկատել, որ Նարեկացուն հասկանալու համար պետք է քաջատեղյակ լինել Հին և Նոր կտակարաններին։ Մենք դրան կավելացնենքն. անհնար է Նարեկացուն հասկանալ առանց հին ու նոր եկեղեցու աստվածաբանության իմացության։ Հետևապես, այս գրքի մեջ արծարվում և քննարկվում են Աստվածաշնչի ու աստվածաբանության հետ կապված զանազան հարցեր։

Գիրքը բաղկացած է երեք գլուխներից։ Առաջինը նվիրված է Նարեկացու ապրած ժամնակաշրջանին, նրա կյանքին ու գործունեությանը. այդ կապակցությամբ օգտագործվում են հավաստի և հավանական տվյալներ, զանազան առիթներով նակեյան վայերն այցելած ճանապարհորդների կարծիքներ ու տեղեկատվություններ։ Երկրորդ և երրորդ գլուխներում բացահայված են բանաստեղծի փիլիսոփայանկան, բարոյափիլիսոփայական ու սոցիալական հայացքների հիմնական սկզբունքներն ու դրույթները։ Դրանք լուսաբանվում են իրենց պատմական զարգացման ընթացքի մեջ՝ կապված մինձնարեկյան և հետագա դարերի փիլիսոփայական մտքի էվոլյուցիայի հետ։

Նարեկացու աշխարհայացքը հիմնականում արտահայտված է «Ողբերգության մատյանի» [25-29], ինչպես նաև «Տաղերի» [31] ու մասամբ «Ճառքի» մեջ [30]։ Բնականաբար մենք գլխավորապես հիմնվելու ենք այդ գործերի վրա և հնարավորին չափ օգտվել «Ողբերգության մատյանի» ու Տաղերի՝ Մ. Խերանյանի, Վ. Գևորգյանի և Ս. Տարոնեցու աշխարհաբար թարգմանություններից։ Համեմատության և լրացման նկատառումներով օգտվել ենք նաև «Ողբերգության մատյանի»՝ Թորգոմ և Գարեգին եպիսկոպոսների արևմտահայ թարգմանություններից։


 

Գլուխ 1

Գրիգոր նարեկացու Կյանքի ու Գործունեության և ապրած ժամանակաշրջանի մասին

Հայաստանի քաղաքական ու տնտեսական դրությունը և մշակությը X դարում

Գրիգոր Նարեկացու կյանքի և գործուներության տարիները զուգադիպում են հայ ժողովրդի դարավոր պատմության համեմատաբար խաղաղ մի ժամանակաշրջանի հետ, որը տևել է մոտավորապես մեկ դար։

Հայտնի է, որ IX դարի վերջին քառորդին Բագրատուներնին հաջողվում է ղեկավարել հայ ժողովրդի հերոսական պայքարը և Հայաստանը ազատագրել արաբական երկու և կես դարյա ծանր լծից։ Արտաքին ու ներքին մի շարք հանգամանքներ ստիպում են Խալիֆատին և Բյուզանդական կայսրությանը հաշտվել Աշոտ Բագրատունու թագավորության հետ։ Չնայած դրան, այդ երկու պետություններն էլ շարունակում են գործադրել բոլոր միջոցները՝ խանգարելու Հայաստանի հետագա հզրացմանն ու կենտրոնացմանը։ Այդ պատճառով Բագրատունի թագավորնեին չի հաջողվում Հայաստանում ստեղծել մեկ միասնական, կենտրոնացված ուժեղ պետություն։ Երկու ներքին կենտրոնախույս ուժերի և արտաքին բռնակալների համագործակցության հետևանքով Հայաստանում, բացի Բագրատունիների Անի-Շիրակի կենտրական թագավորությունից, առաջանում են Վասպուրականի, Վանանդի, Տաշիր-Ձորագետի, Սյունքի, Փառիսոսի թագավորությունները և մի քանի այլ հայկական իշխանություններ։ Նշված ժամանակաշրջանի մասին ակադ. Հ. Մանանդյանը գրում է. «Իններորդ դարի վերջին Շիրակի բագրատունիները… աշխատեցին չեզոք մնալ ու չմասնակցել բյուզանդա-արաբական կռիվներին։Նրանց երկիրը… ոչ միայն մեծ նշանակություն ստացավ իբրև համաշխարհային առևտրի տրանզիտային ճանապարհ, այլ դառավ տնտեսական իդեալական բուֆեր երկիր և չեզոք վայր միջազգային առևտրի» [63, 9]։

Միջազգային առևտրի ոլորտում Հայաստանի նվաճած կարևոր նշանակությունն ու դերը պայմանավորվեցին երկրի տնտեսական կյանքի աննախընթաց զարգացումը։ Այդ ընթացքում համաշխարհային առևտրի ճանապարհների մոտ հիմնադրվեցին նոր և վերակառուցվեցին նախկինում աննշան քաղաքները, բարգավաճեցին ավաննեերն ու ագարակները։ Ծաղկում ապրող այս կյանքի նկարագրությունը կենդանի պատկերներով է տալիս ժամանակի մատենագիր Ստեփանոս Տարոնեցին. « Հայոց աշխարհում շենություն էր և խաղաղություն, և համաձայն մարգարեության ամեն մեկը հանգչում էր իր որթի ու թզենու տակ։ Եվ այսպես իրենց բազմամրդությամբ ու ընչեղությամբ ագարակները դառել էին ավաններ և ավանները քաղաքներ…» [98, 161]։

X դարում Անին, Արծնը, Կարսը, Դվինը, Վանը, Ոստանը և բազմաթիվ այլ քաղաքներ ոչ միայն միջազգային առևտրի կարևոր վայրեր, այլ նաև արհեստավորական, արդյունագործական խոշոր կենտրոններ դարձան։ Բացական է հիշատակել, որ «ԱնիիՀայաստանում կար ավելի քան հիսուն տեսակ արհեստ» [84, 19]։

Արհեստների, արդյունագործության մեծ չափերի հասնող առաջխաղացումը հնարավորություն է տալիս Հայաստանին միջազգային առևտրի ասպարեզ հանել սեփական արտադրության ապրանքները։

Երկրում լայն մասշտաբներով ծավալվող ապրանքային և դրամական տնտեսույան հիմքերի վրա վերակառուցում է բնակչության սոցիալական կյանքը։ ՄԻ կողմից հզորանում և հարստանում են աշխահիկ ու հոգևոր խոշոր ֆեոդալներն, առևտրականներն ու վաշխառուները, մյուս կողմից քայքայվում է մանր ֆեոդալների տնտեսությունները, հողազրկվում է գյուղացիությունը, անողոք շահագործման ենթարկվում ռամիսկ ժողովուրդը։ Սոցիալական նշված տեղաշարժերի հետևանոքվ սրվում են դասակարգային հակմարտությունները։ Ստեղծված իրավիճակի մասին ահա թե ինչ է գրում Արսիտակես Լաստիվերցին. «Ով խաբումէր ընկերոջը՝ պարծենում էր, որ խելացի է և ով հափշտակում էր, ասում էր՝ «Ես հզոր եմ»։ Դրացի աղքատներն ու նրանց արտերի սահմանները հարուստները հափշտակում էին»։ Այնուհետև, խոսելով հասարակական կյանքի բարոյական նորմաների մասին, գրում է. «իշխանները դարձան գողերի ընկերակիցներ, չարագործներ և արծաթիծառաներ. դատավորները՝ կաշառակեր և կաշառքի համար արդարությունը խարդախողնր, ոչ որբերի իրավունքն էին պաշտպանում, ոչ այրերի դատը հանձն առնում» [13, 47]։ Թեև այստեղ խոսքը վերաբերում է XI դարի 40-ական թթ., սակայն սոցիալական կեղեքման ու շահագործման նման երևույթները նույնպիսի սրությամբ դրսևորվել են նաև X դարում՝ կապված տնտեսական զարգացման բուռն վերելքի հետ։

Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդական շարժումներն առհասրակ բռնկվում և մեծ թափ են ստանում արտաքին ու ներքին բռնությունների սաստկացման պայմաններում։ Ողջ միջնադարում ազատագրական-հեղափոխական շարժումները մեծ մասամբ հանդես են եկել կրոնական քողի տակ, որպես աղանդավորական շարժումնե՝ ուղղված առաջին հերթին «ֆեոդալական հասարակարգի ամենից ընդհանու սինթեզն ու սանկցիան» [41, 46] հանդիսացող եկեղեցու դեմ։ Եկեղեցին իր գաղափարախոսությամբ օրինականացնում և հավերժացնում էր ավատատիրական կարգերը։ Ֆեոդալական պետությանը կրոնը անհրաժեշտ էր՝ իր դիրքերը ամրապնդելու և ժողովրդին հնազանդեցնելու համար։ Բացի այդ եկեղեցին իր ձեռքի տակ հսկայական կալվածքներ ու կարողություն ուներ և հանդիսանում էր ֆեոդալական պետության խոշորագույն կազմակերպություններից մեկը։ Այդ իսկ պատճառով ֆեոդալական կեղեքումների և ճնշումների դեմ ազատագրական շարժումնեն առաջին հերթին ուղղված էին եկեղեցու դեմ։ Եվ պատահական չէ, որ ժողովուրդների անցյալը առհասարակ հարուստ է եղել աղանդավարոական բազմաթիվ ու մազապիսի շարժումնեորվ։ Այդ աղանդները հաճախ դուրս գալով տվյալ երկրի սահմաններից, անցել են նաև հարևան եկրներիը և նույնիսկ գոյատևել են դարեր։

Հայաստանում դարերի պատմություն ունեցող դասակարգային պայքարը, ոնր սկզբում արտահայտվել է պավլիկյան, ապա թոնդրակյան աղանդավորական շարժումներով, անշուշտ, ունեցել է և չէր կարող չունենալ իր ազդեցությունը Գ. Նարեկացու հայացքների վրա։ Այս հարցին մենք մանրամասն կանդրադառնանք II և III գլուխներում։

X դարին ընդհանրապես հատուկ է բարդ և հակասական ոգին, աշխարհի և կյանքի իրարամերժ ըմբռնողույունը,։ Դիպուկ և պատկերավոր է բնութագրել մեզ հետաքրքրող ժամանակաշրջանը Պ. Սևակը. «10-րդ դարը իրավամբ համարվում է խաղաղության դար։ Բայց դա, միաժամանակ, դարն էր մեծագույն խռովքների։ Մի կողմից՝ կրոնական մոլեռանդության աննախադեպ եռք ու մարմաջ. վանք-մենաստան-անապատ-ճգնավորների համատարածություն. մարմինն սպանելու մոլուցք, անեծքի շաչ և բանադրանքի շառաչ։ Մյուս կողմից ահեղ հավատախախտոթյուն ու ծիսամարտություն՝ ի դեմս թոնդրակեցիների, մարմնի խրավունքի բարձրագոչ պահանջ, զեխության ու վայելքների բևեռացմամբ, աշխարհիկ մտածողության ծլարձակում այն բույսերի ու թփերի նման, որոն մազարմատները վերջիվերջո ճեղքում են գմբեթներ ու փլատակում հաստահեղույղ որմեր։ Մի թևում՝ սուրբ Բարսեղի սահմանադրությունը. «Բացի հանրային սեղանից՝ ուրիշ ոչ մի տեղ ուտել, ոչ իսկ միրգ և ոչ դալար խոտ.։ Մյուս թևում՝ Արծն ու Անին» [93]։

Եվ իրոք «Տիեզերահռչակ Անին» [ 13, 98], նորահարսի պես վայելչագեղ ու շքեղ Արծնը [19, 467], «Հղփացած… Կարսը» [13, 54], «Շահաստան Դվինը» [43, 371] և բազմաթիվ այլ քաղաքներ դառնում են ազդեցիկ իշխանների ու խոշոր առևտրա-վաշխառուների մոտ ուտակված դրամական միջոցների գործադրման անսպառ ասպարեզ։ Հարաճուն կյանքը մի կողմից, հարստությունը մյուս կողմից, փոխում են քաղաքացիների բարքերը՝ տեղի տլով շռայլությանն ու ճոխությանը, հաճույքներին ու վայելքներին։

Ինչպես կտեսնեք, նշված ժամանակաշրջանի կյանքը ամենայն ժշմարտությամբ կնարագրել է Նարեկանին իր «Ողբերգույան Մատյանի» մեջ, անողոքաբար բացահայտել ու մտրակել հասարակական կյանքում տիրող բացասական երևույթները՝ բռնությունն ու կողոպուտը, կեղծիքն ու շողոքրթությունը, ցոփությունն ու շվայտությունը և այլն։

X դարոը, ինչպես ասվեց, բնորոշվում է միաժամանակ կրոնական ոգու տիրապետությամբ, հատկապես անապատական կյանքի համատարածությամբ։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ անմարդաբնակ վայրերում, առևտրական ճանապարհների կողքին, անտառների գետնախորշերում, քարանձավներում և այլուր անապատական հոծ բազմությունը ասկետական պայքար էր մղում «ունայն», «անցավոր» աշխարհի դեմ, «մեղսական» մարմինը ենթարկում արտառոց տանջանքների՝ այդ բոլորն իմաստավորելով իբրև հանդերձյալ երջանկության նախապատրաստություն։ Նարեկացին, որին, ցավոք, թյուրիմացաբար դարեր շարունակ համարել են անապատական, ինչպես կտեսնեք, իր «Մատյանի» մեջ քննադատել է և՛ ճգնական-ասկետական կենցաղը, և՛ մարմնական ցափությունն ու շռայլությունը։

X դարը միաժամանակ մշակութային կյանքի բուռն վերելքի ժամանակաշրջան է, երբ Հայաստանում աննախընթաց զարգացման են հասնում ճարտարապետությունը, քնադակագործությունը, հեգևոր երաժշտությունը և այլն։ Ասողիկը գրում է, որ Բագրատունի Աբաս թագավորը «խաղաղության և շինության պատճառ դարձավ Հայոց աշխարհի համար» [98, 171]։ Աբասի բարեգործությունները շարունակում և մեծ չափերի են հասցնում նրա հաջորդները։ Ինչպես Անի-Շիրակում, այնպես էլ Վասպուրականում, Սյունիքում և այլուր կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, պալատներ, բնակելի շենքրե, ջրանցքներ և այլ շինություններ։

Սակայն ամենից շատ ուշադրություն է դարձվում եկեղեցական շինություններին։ Կառուցվում են նոր վանքեր, որոնց կից հիմնադրվում են դպրոցներ։ Սրանց շուրջ հավաքվում է միաբանների հսկայական բազմություն։ Թագավորները և հարուս իշխանավորնները հովանավորում են կրոնավորների և օժանդակկում եկեղեցիների ու վանքերի բարգավաճմանը։ Դա համարվում էր բարի գործ և դիտվում որպես «հոգու փրկության» միջոց։ Աբաս թագավորի օրոք վանական կյանքի ծաղկման մասին Ասողիկը գրում է. «Այդ ժամանակ հայոց աշխարհում պայծառանում էր կրոնական տոնահանդեսների կարգը» [98, 173]։

Անշուշտ, տարբերություն պետք է դնելանմարդաբնակ վայրերուը քաշված մենակյաց ճգնավորների և վանական «ժրաջան ուխտի» մեջ մտած միաբանների կյանքի բնույթի միջև, թեև վերջիններս նույնպես ենթակա էին վանական կյանքին հատուկ խստակցությանը։

Հետաքրքիր է 906թ. Սյունիքում բացված Տաթևի վանքի և դպրանոցի նկարագրությունը Ստեփանոս Օրբելյանի կողմից, որը գաղափար է տալիս ժամանակի գիտակրթական գործի դրվածքի մասին։ Նա գրում է. «Բոլորի մեջ նշանավոր էր ոչ միայան շինվածքի գեղեցկությամբ, այլ պայծառանում էր մոտ հինգ հարյուր եղբայրների քահանայական և կրոնավորական դասերով, լի էր խորամիտ փիլիսոփաներով, երաժշտական երգերով, ճոխ էր վարժակրանը՝ վարդապետական կրթությամբ, նաև անհամեմատելի հմուտ նկարիչներով և գրողնրով» [104, 226]։ Նույն տիպի վանքեր բացվում են նաև Հայաստանի ուրիշ վայրերում։ Ասողիկը, թվելով Աբաս թագավորի օրոք կառուցված Կամրջաձորի, Հոռոմոսի, Խլաձորի և մի քանի այլ վանքերի անունները, տեղեկացնում է .« այսպես և այն ժամանակ շինվեց Նարեկը Ռշտունյաց գավառում, նույն բարեկարգույամբ, բազմամարդ ժամերգության պայծառ երգեցողներով և գրական գիտակներով» [98, 174]։ Ժամանակի և հետագա պատմիչները մեծ արժանապատվությամբ են խոսում այդ նշանավոր վանքերի, նրանց գիտական առաջնորդների ու վարդապետ-ուսուցիչների մասին։ Ասողիկը նրանց համարում է ճշմարտության ուսուցիչներ, բազմաշնորհ, իմաստուն անձնավորություններ, նրանց մեջ պատվավոր տեղ հատկացնելոց Նարեկա Վանքի առաջնորդ Անանիա Նարեկացուն, որին անվանում է «մեծ փիլիսոփա». իսկ Ուխտանեսը, որը եղել Անանիայի աշակերտը, իր ուսուցչին համարում է «տիեզերական վարդապետ» [103, 8] և հիացմունքով խոսում նրա բնատուր երաժշտական ձիրքի ու զմայլելի ձայնի մասին։

Անանիա Նարեկացու շնորհիվ Նարեկա վանքը իր հիմնադրումից շատ չանցած ձեռք է բերում լայն ճանաչում և հռչակվում է որպես Հայաստանի ամենանշանվոր ուսումնական հաստատություններից մեկը։ Գրականության մեջ բազմաթիվ հիշատակություններ կան այն մասին, որ Նարեկա վանքը, նախքան X դարը, երբ ճանաչվել է սուրբ Սանդուխտի անվամբ, այնքան էլ նշանավոր չի եղել։ Նրա հռչակը, ինչպես գրում է Խ. Լևոնյանը, {50], կապված է այն հայ կրոնավորներ հետ, որոնք հույների կողմից կրոնական-գաղափարական հալածանքների ենթրակվելով, Հայաստանի հունական սահմաններից գալիս են Ռշտունիք և կազմակերպում Կամրջաձորի, Հոռոմոսի վանքերի նման դպրատուն։ Այս մասին է խոսում նաև Հ. Ոսկանյանը իր «Ռշտունյաց գավառի վանքերը» ուսումնասիրության մեջ [82]։ Մեզ համար տվյալ դեպքում կարևորն այն է, որ Նարեկա վանքի հիմնադիրները, ըստ հիշատակությունների, հավանաբար ունեցել են հելլենական կրթություն և իրենց հետ բերել են հունական կրթական գործի դրվածքն ու սովորությունները։ Ռ. Րագըպեանը, խոսելով Նարեկացու՝ Նարեկա վանքում ստացված կրթության մասին, գրում է. «Արևմուտքի մեջ սովորական դասընթացը 7 ճյուղ ուներ. լեզուներ, տրամաբանություն, ճարտասանություն, ապա երաժշտություն, թվաբանություն, երկրաչափություն և աստղագիտություն… Նարեկացին այս բոլորին հմուտ էր» [102]։ «Ողբերգության մատյանի» երկրորդ թարգմանության հեղինակ Թորգոմ Եպիսկոպոսը նույնպես գրում է, որ Նարեկացին «Երրյակ դպրության (trivium) և քառյակ գիտության (qaudrivium) բոլոր ուսումները ոչ միայն սովորեց, այլ նաև սովորեցրեց…» [47, 7]։

Այժմ, իհարկե, հնարավոր չէ ճշգրիտ վերականգնել X դարում Հայաստանի դպրոցների ուսումնական ծրագրեի բովանդակւթյունը, սակայն եթե նկատի ուենանք տվյալ ժամանկաշրջանում մեր երկրի դիրքը, միջազգային ասպարեզում, նրա բազմակողմանի կապերն ու հարաբերությունները, ապա կարելի ենթադրել, որ ուսումնական գործը Հայաստանում, անռանձնապես Նարեկա Վանքում, հազիվ թե տարբերվեր Բյուզանդիայում ընդւնված կրթական գործի դրվածքից։

Միջնադրայան մեր նշանավոր վանքերի պատմությունից հայտնի է, որ նրանք սովորաբար ունեցել են մատենադարան՝ մայենի և թարգմանական հարուստ գրականությամբ։ Օրինակ, Ռ. Րագըպեանը, խոսելով Նարեկացու ժամանակակից Խաչիկ կաթղիկոսի մասին (972-991թթ.), գրում է, որ նա «եկեղեցի շինել տվեց և ինչ որ ավելի ուշագրավ է, աշտ գրքեր հավաքելով, մի գրադարան հաստատեց։ Մեծ հավանականություն կա, որ Նարեկացին շատ օգտվեց այս նորահաստատ գրադարանից, որին թերևս ինքն էլ նխաստած լիներ» [102]։ Նարեկացու ծննդյան 1000-ամյակին նվիրված զեկուցման մեջ Բ. Եղիայանը նշում է. «Գրիգորի ծարավի մտքին առատ սնունդ է մատակարարել մատենադարանը, որը վանքի մեջ անհրաժեշտ մասն է կամզել»։ Իսկ X դարի վանկական դպրության մասին նա հետևյալ կարծիքն է հայտնում. «Նարեկացու դարում աճած վանքերը միայն անհատ հոգիների փրկության համար աշխարհից խուսափելով՝ երկնքի դուռը գիշեր-ցերեկ իրենց բռունցքներով բախողների և կուրծք ծեծողների ճգնարաններ ճեն, այլ մտքի և հոգու տքնարաններ, ստեղծագործ կյանքի կենտրոններ, մշակույթի, արվեստի աճման և պահպանման աշխատանոցներ…» [38]։

Մշակութային բեղուն գործունեության շնորհիվ միջնադարյան մեր անվանի վանքերը եղել են ուշադրության կենտրում, այնտեղ են գործել ժամանակի գիտական առաջավոր մտքի ներկայացուցիչները։ Այդ մասին է վկայում այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը, որն, անշուշտ, կարող է պատիվ բերել ամեն մի ժողովրդի։ Իհարկե, այդպիսի բարձրության ոչ բոլոր վանքերն են հասել և ոչ էլ խոսքը այստեղ վերաբերում է վանականության գործունեությանն ընդհանրապես։

Նարեկացու կենսագրությունից հայտնի է, որ նա փորէ հասակից գտնվել է Նարեկա վանքի խնամակալության տակ և այնտեղից էլ ստացել է իր կրթությունը, այսինքն՝ այն ամենը, ինչ որ կարող էր նրան տալ ժամանակի ամենաառաջավոր ուսումնական հաստատությունը։ Սակայն Նարեկա վանքի հետագա հռչակը կապված է հենց իր՝ Նարեկացու անվան հետ։ 18982. Վարդը գրում է. «Ռշտունքը լիքն է վանքերով, բայց այս բոլոր վանքերի թագն ու պսակը կազմում է Նարեկա նշանավոր վանքը, Գրիգոր Նարեկացու բնակավայրն ու հանգստարանը» [96]։

«Նարեկա մեծահռչակ վանքը», Հ. Աճեմյանի նկարագրությունների համաձայն, գտնվում է Վանա ծովից մի ժամաչափ դեպի հարավ, «Կղզիանման… բարձրության գագաթի վրա…. Որը շրջապատված է գյուղաիների ցածրիկ խրճիթներով, որոնք աստիճանաբար իջնում են մինձև բլուրի ստորոստները, այնպես, որ մեկի տանիքը մյուսի համար բակի տեղ է ծառայում» [7]։ Իսկ Նարեկա վանքի պատմոթյան մասին Վարդը հաղորդում է հետևյալ տեղեկությունները. «Նարեկա վանքը իր հիմնադրումից ի վեր միշտ ունեցել է իր կանոնավոր միաբանությունը, որը մի եղերգերով վերջացավ անցյալ 1897թ.-ի կոտորածների ժամանակ։ Գավաշի բռնապետ քւորդ Գուլիխան բեկը, հարձակվելով վանքի վրա, սպանում է վանահայր Եղիշե վարդապետին… և նրա մոտ գտնված տասներկու մարդկանց, իսկ գյուղացիներից 130 հոգի զոհ են դառնում նրա վայրագություններին» [96]։

1903թ. Նարեկացու մահվան 900-ամյակի առթիվ Խ. Լևոնյանը եղել է Նարեկա վանքում և իր ճանապարհորդական հուշերում գրում է, որ այժմ վանքի վանահայրը Մամբրե Վարդ Մարգարյանն է, որ «Նարեկա հռչակավորվանքը, վաղուց ի վեր կորցնելով դպրավանքի հանգամանքները, այժմ գյուղի է վերածվել, բաղկանալով 90 տուն հայեցրից.

… Վանքի քառագմբե, քարուկիր և կոյակապ տաճարը նույն գյուղացիների եկեղեցին է դարձել » [50]։

1913 թվականին Նարեկացու գերեզմանին այցելության գնացած ուխտավորներից մեկը՝ Վան քաղաքի բնակիչ Հայկ Աճեմյանը, «Դեպի Նարեկա վանք» ճամփորդական հուշերում ահա թե ինչ է գրում. «Նարեկա տոնն է (Վարդավառ), շրջակա գյուղերից ու գավառներից հայ ու քուրդ հազարավոր ուխտավորներ, արք և կանայք իրենց բնաշխարհիկ գույնզգույն, խատուտիկ ու գեղեցկատես տարազներով ուխտի են եկել ս. Գրիգորի դամբարանին»։ Հ. Աճեմյանը հայտնում , որ «Նարեկացու շիրիմը մինչև 1867 թվականը ունեցել է միայն անհիշատակագիր և պարզ ու անպաաճույճ մի քար, Բայց նույն թվականին Նարեկա վանքի վանահայրը, Հովսեփ վարդապետը, շինել է տալիս մարմարյա շիրմաքար, րի սնարաքարի վրա բարձրաքանդակված է Նարեկացու տեսլիը. Աստվածածինը՝ Հիսուսը գրկին, իսկ Նարեկացին վեղարավոր ու կիլոնով ծունկ եկած երկրպագում է նրանց առջև։ Քանդակը բավականին նուրբ է ու տպավորիչ»։

Հ. Աճեմյանը իր խոսքը վերջացնում է 1918 թվականի նկարագրությամբ. «Այժմ ուխտավոր չի գնում Նարեկ, նրա Խորանների մեջ խունկ չի ծխում և մոմ չի վառում… Այժմ… Ռշտունյաց ու Մոկաց բարձրակատար ու ձյունազարդ լեռների սարալանջերից փչող քամու և Վանա Ծովի կապուտակ ջրերի րջաձայներով ու ճողփյուններով օրորուն, ահազդեցիկ ու խորհրդավոր լռության մեջ հանգչում է Նարեկա վանքը՝ ամայի և կիակործան։ Բարբարոսները քանդել են սրբի շիրիմը, սրբապղծել են ուրբ մենաստանը, որի ամայության մեջն իսկ այժմ թևածում է «Հրշտակ ի մարմնի» Նարեկացու ուրվականը, օրհներգելով «Ձայն հառաչանց հեծության սրտի»։ Նարեկացու Աղոթատեղին մինչև Առտեր և Աղթամար, մեռած է կայնքը, գյուղ չկա, մարդ չկա…»[7]։

Թեև տասը դար շաւոնակ Հայաստանի մշակութային կյանքում նշանակալի դեր կատարած Նարեկա վանքը և Նարեկացու անվանհետ կապված սրբավայրերը այժմ ավիրված են կամ այլևս գոյություն չունեն, սակայն ճակատագրի բերումով ապրում է Նարեկացուն սրբացրած ժողովուրդը, ապրում է և նվիրական մասունքների պես պահպանում իր արտակարգ հանճարի հոգևոր հազվագյուտ գանձերը և այն ամենը, ինչ պաված է նրա զարմանահրաշ կյանքի ու գործունեության հետ։ «Նաերկացու անվանշնորհիվ,- գրում է Պ. Սևակը,- Նարեկա վանքը, անցնելով բոլոր սրբավայրերից, հասավ առաջիններից առաջինին՝ Օշականին» [93]։ Իսկ թե հայ մարդու կենցաղում ինչպիսի դեր է կատարել «Նարեկը»՝ «Ողբերգության մատյանը» և ընդհանուր առմամբ ինչպիսի ազդեցություն է ունեցել ժողովրդի վրա, ավելի լավ է խոսքը դարձյալ վերապահենք Պ. Սևակին։

«Գրքերն էլ ճակատագիր ունեն, որ բնավ նրանց վերնագիրը չէ։ Եվ «Մատյանի» ճակատագիրը նույնքան անկրկնելի է, որքան իր էությունն ու հորինվածը… Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված և հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր անվանումների փոխարեն կոչվելով պարզապես «Նարեկ»՝ բանաստեղծական այս արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկավել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան շատվել։ Եվ զարմանլին այն է, որ Նարեկացին հենց ինքն է դա կանխագուշակել իր գրքի սկզբում. «Այս մատյանն ընթերցողների սրտերը դարձրու հստակ, բժշկիր նրանց հոգիները և հանցանքները սրբիր… Եթե անձնական ցավի մի մահու վտանգ պաշարի որևէ մեկին՝ թող որ սրանով գտնի փրկությունը հույսով ապրելու»։ Այնուհետև, շարունակում է Սևակը. «Նարեկացու կանխագուշակումը կատարվեց։ Ու երբ ժողովուրդները իրենց մեծ բանաստեղծին անմահացնում են համարյա միատեսակ, ապա հայ ժողովուրդը իր այս մեծին անմահացրել է նույնքան արտակարգորեն, որքան արտակարգ էր ինքն՝ այդ մեծը, դարեր շարունակ նրա գիրքը համարվել է հրաշալիք, և դարերն ապացուցեցին, որ իսկապես էլ հրաշալիք է դա…? [93]։


 

Գրիգոր Նարեկացու Կյանքն ու Գործունեությունը


 

Կենսագրական տեղեկություններ՝ քաղված Գ. Նարեկացու և Ն. Լամբրոնացու հիշատակարաններից։



 

Նարեկացու կենսագրության ուսումնասիրության համար արժեքավոր սկզբնաղբյուրներ են ամենից առաջ իր իսկ՝ հեղինակի ձեռքով գրված հիշատակարանները, որոնք զետեղված են նրա այս կամ այն աշխատության վերջում։ Բարեբախտաբար Նարեկացու՝ հնագույն ձեռագրերում հիշատակված բոլոր գործերը պահպանվել են։

Նարեկացու գրական-ստեղծագործական առաջին փորձը «Երգ-երգոցի մեկնությունն» է, որի հիշատակարանում նա գրում է . «Հայոց ՆԻԶ (977) թվականին, ես՝ Նարեկա Գրիգոր քահանաս, տեր Խոսրով Անձևացյաց եպիսկոպոսի որդին, աստվածասեր քրիստոսապսակ Գուրգեն արքայից հրաման առա՝ գրելու Սողոմոնի ահավոր խոսքերի մեկնությունը» [32, 367]։ «Պատմություն Ապարանց» և նրա հաջորդող ներբողների վերջում գրված է. «Ես՝ Գրիգորս, հետինս վարժապետներից և կրտսերս բանասացներից, հոգեզարդ և մտավարժ փիլիսոփա և ըստ վարքի մաքրության, ու կրոնի գովելի և հռչակելի հայր Անանիայի եղբոր դստեր որդիս… կհիշատակես… ինձ և իմ անդրանիկ եղբայր, ցանկալի անուն Հովհաննեսին միևնույն կարգում, որ առավել գիտական և հանճարեղ իմաստասեր էր, քան ես» [32, 422]։ «Ողբերգության մատյանին» կից հիշատակարանում գրված է. «…հայկական տոմարի իններյակ հոբելյանին ամբողջական լրումին և տասնյակի սկզբնավորման, հոռոմներու՝ յաղթող ու մեծ կայսր Վասիլի, դեպի մեր երկրի հյուսիսճարևելակողմերը կատարած արշավանքեն երեք տարիներ հետո… հորինեցի, հիմնեցի,կառուցի, կարգավորեցի, կուտեցի, արձանացուցի, դիզեցի, բարդեցի, կանգնեցի, պատրաստեցի այս շահեկան գիրքը, ուր՝ իբրև միակ հրաշակերտի մեջ հավաքեցի խոսքի բազմաստեղյան դրվագները, ես՝ Գրիգոր կրոնավոր քահանա, հետինս բանահյուսներու և կրտսերս վարժապետներուն, գործակցությամ՝ Նարեկի մեծափառ և բարձրապատիվ ուխտին վանական՝ Հովհաննես ընտրեալ եղբորս, որուն հետ՝ իբրև երկու անձեր մեկ դեմքով ու կերպարանքով կենցաղավորեցանք, ըլլալով ոչ միայն ըստ մարմնո հարազատներ, այլ նաև ըստ ամենայնի միաշունչ, միակրոն, համապատիվ ու սրտակցորդ, չորս աչքերով ուղիղ միևնույն խորհուրդին հառելով» [28, 267]։

Կենսագրական արժեքավոր փաստաթուղթ է նաև Նարեկացու հոր՝ Խոսրով եպիսկոպսի «Մեկնություն Խորհրդոյ պատարագին» կից հիշատակարանը, որտեղ Գրիգորը գրում ՝. «Աստծու շնորհիվ այս գրքի մեկնությունը կատարվեց Անձևացայց Խոսրով եպիսկոպոսի կողմից, որը Աստծու պատվիրանների հետևող էր և որին գովելը պատշաճ չէ մեզ, որպեսզի չգայթակղվենք նրան նույնպես գովելու, որովհետև ըստ մարմնի իմ հայրն էր, և ես արժանի չեմ կոչվելու նրա որդին և ոչ իսկ վարձկանը՝ գրչության այս աշխատանքում։ Այլևս խիստ ամոթահար եմ, պարտական և հեռու եմ գտնվում ուրբ գրքերի պատվիրաններից։ Այս սուրբ գրքի առաջին գծագրությունը կատարվեց Տեր Խոսրովի՝ այս գրքի մեկնողի որդու Սահակի ձեռքով, հայոց ՅՂԹ (950) թվականին» [53, 67]։

Եթե վերոհիշյալ հիշատակարանների հաղորդած տեղեկություննեն ի մի բերենք, կուենանք Նարեկացու հետևյալ կենսագրոականը։

Գրիգորի հայրը Անձևացյաց աշխարհի Խոսրով եպիսկոպոսն էր՝ բարոյական բարձր առաքինությունների, կրոնական մաքուր վարքի տեր, հեղինակավոր մի անձնավորություն։ Նա զբաղվել է գիտությամբ, կատարել է մեկնութուններ ս. Գրքերից, աչքի է ընկել գրչության արվեստով։ Գրիգորը Խոսրով եպիսկոպսի երեք որդիներից կրտսերն էր։ Միակ տեղեկությունը, որ նա հայտնում է իր մոր մասին, այն է, որ վերջինս եղել է Վարեկա վանքի վանահայր Անանիայի եղբոր աղջիկը։ Նաերկացին մեծ արժանապատվությամբ ու հարգանքով է խոսում իր մոր հորեղբոր մասին, նրան անվանում «հոգեզարդ և մտավարժ փիլիսոփա»։ Հիշատակված սկզբնաղբյուրներից իմացվում է, որ Գրիգորը և նրա մեծ եղբայրը՝ Հովհաննեսը, եղել են Նարեկա «մեծափառ բարձրապատիվ ուխտի» միաբաններ, սերտորեն կապված են եղել միմյանց ոչ միայն հարազատությամբ, ալյև գործակցությամբ։ Գրիգորը Հովհաննեսին անվանում է իրենից առավել «անճարեղ իմաստասեր» և գիտնական։ Մյուս եղբայրը՝ Սահակը, որը հմուտ է եղել գրչության մեջ, հավանաբար մնացել է հոր մոտ և «գծագրել», այսինքն՝ գեղեցիկ ձեռագրով արտագրել ու ձևավորել է նրա գրվածքները։ 977թ. Նարեկացին փեռնադրվել է քահանա և հավանաբար նույն տարում էլ ստացել գիտւն հոգևորականին տրվող վարդապետ կոչումը։ Այն հանգամանքը, որ նույն թվականին «Երգ երգոցի» մեկնության համար Արծրունի Գուրգեն թագավորը դիմում է Գրիգորին, խոսում է այն մասին, որ նա երիտասարդ տարիներին արդեն մեծ հռչակ ու հեղինակություն է ունեցել։ Նարեկացու հեղինակության մաին է վկայում նաև այն փաստ, որ նրան է հանձնարարվել հայ եկեղեցու կյանքում տեղի ունեցած, դարի առումով նշանավոր իրադարձության նկարագրությունը՝ «Ապարանից խաչի պատմությունը»։ Այդ խնդրով Նարեկացուն դիմել է Մոկաց Ստեփանոս եպիսկոպոսը։ Կրոնական այդ արարողություններից մեկին՝ վերջին ճոխ հանդեսին, մասնակցել են նաև Արծրունի երեք թագավորները՝ Սենեքերիմ, Աշոտ և Գուրգեն եղբայրները, որը տեղի է ունեցել Հայոց ՆԼԲ թվականին՝ մեր թվարկության 983-ին [32, 387]։

«Ապարանից խաչի պատմությունից» երևում է, որ Նարեկացին ժամանակակից է եղել ինչպես Արծրունի վերոհիշյալ թագավորների, այնպես էլ հունաց Վասիլ և Կոստանդ կայսրերի։ Նարեկացու հաղորդած տեղեկությունների համաձայն նրա առաջին գրական-ստեղծագործական փորձը կարելի է համարել 977թ. Ձեռնարկած «Երգ-երգոցի մեկնությունը», իսկ վերջին գործը՝ 1003թ. գրած «Ողբերգության մատյանը»։ Այսպիսով Նարեկացու գրական-մանկավարժական գործունեությունը տևել է մոտավորապես 26 տարի։ Իր ստեղծագործական կյանքի թե սկզբում և թե վերջում ժամանակի մեծագույն մտածողն ու հանճարեղ բանաստեղծը, սովորական մարդուն անհավատալի տվացող համեստությամբ, իրեն համարում է «Բանահյուներից հետինը, վարժապետներից կրտսերը»։

Բացի նշված հիշատակարաններից, Նարեկացու մասին պահպանվել են նաև ձեռագիր կենսագրականներ, որոնք գրվել են XII դարում։

«1173 թվականին ընդօրինակված Նարեկը և Սկևռայի մանրանկարչական դպրոցը» ուսումնասիրության մեջ Լ. Ազարյանը գրում է. «Ընդհանրապես XII դարում մեծ հետաքրքրություն է առաջացել դեպի Նարեկացին, նրա «Մատյանի» մասին գրվում ն հատուկ մեկնություններ, իսկ հեղինակի մասին՝ կենսագրականներ (Ներսես Լամբրոնացի և Գրիգոր Սկևռացի)» [3]։ Այնուհետև Լ. Ազարյանը տեղեկացնում է, որ Սկևռան, որպես Կիլիկյան Հայաստանի մանրանկարչական արվեստի հիմնական օջախների մեկը, առանձին նշանակություն է ստանցում Ներսես Լամբրոնացու օրոք (1153 - 1198թթ.)։ Վերջինիս պատվերով այստեղ 1173 թվականին ընդօրինակվել և ծաղկազարդվել է Գրիգոր Նարեկացու «Ողբերգության Մատյանի» այն փառահեղ օրինակը, որը Մ. Մաշտոցի անվան մատենադարանում պահվող հարյուրից ավելի նարեկներից հնագույնն է» [3]։ Նշված Նարեկը գրված և պատկերազարդված է Գրիգոր Մլիճեցու ձեռքով։ Հենց այդ նուն Նարեկի մեջ կա նաև Ն. Լամբրոնացու ձեռքով գրված մի փոքրիկ կենսագրական Նարեկացու մասին, որը և բերում ենք ստվարև.

«Աստծու սուրբ մարդու՝ Գրիգոր Նարեկացու կենսագրությունը

Մեր այս սուրբ հայրը՝ աստվածաշնորհ այս քահանան և կրոնավոր Գրիգորը, Հայաստանի Վասպուրական գավառից էր, Նաեկա վանքից, հոռոմների Վասիլ և Կոստանդին կայսրերի ժամանակ, որոնք տիրում էին Հայոց աշխարհին, իսկ Վասպուրականի թագավորն էր Արծրունյաց բարեպաշտ Սենեքերիմը՝ հայոց 432 (983) թվականին, սեր Վահանի հայրապետության (տարիներին). և սա Անանիա ճգնավոր վարժապետի և Նարեկա վանքի առաջնորի հայր Անանիայի եղբոր դստեր որդին էր։

Սա (Անանիան) էլ մանկությունից սնեց և դաստիրակեց երանելի Գրիգորին իր անդրանիկ եղբոր հետ, որի անունը Հովհաննես էր, աստվածաշնուչ գրքերով կրթություն տվեց և, երբ եղբայրը վախճանվոց, Գրիգորը մենակ մնաց առաքինության գործերի և անհագ բաղձանքով ընթերցանության պարապունքների մեջ, և դառնալով սուրբ հոգու ընդունարան և գիտության գերազան շնորհների տեր՝ ըստ կրոնավոր եղբայների հայցած խնդրանքի՝ սկսեց և գրեց աղոթքների գիրքը՝ 95 գլխից բաղկացած, և դրանից բացի ունեն երանելու նաև այս գործերը» պատմություն կենսատու խաչի, որը որպես թագավորների պարգև Կոստանդնուպոլսից բերվեց Հայաստանի Ապարանք վանքը՝ ըստ հիշատակարանի իմաստի, և նուն պատմության համարված Սուրբ Խաչի ներբողը՝ ըստ աղբյուրների տառերի, այնուհետև՝ Սուրբ Աստվածածնի գովեստը, որի մասին էլ հիշատակում է այս գրքում, և Առաքյալների դասերի ներբողը՝ բալորը միասին, և Մծբնի սուրբ Հակոբ եպիսկոպսի գովեսի խոսքը։

Ունենք նաև սրա համառոտ գրած Երգ երգոցի մասին, Սուրբ Հոգու, Խաչի և Եկեղեցու տոների խորհուրդների քարոզությունը, իսկ Աղոթագրքի աղոթքների թվում՝ Ժամհարի և սուրբ ու սրբարար մեռոնի մասին։

Սրանք իրենից հետո հիշատակ թողելով Էրիստոսի եկեղեցում, ինքն այս երկրից փոխվեց գնաց միշտ կենդանի հոգիների քաղաքը, դեռևս չավարտած կյանքի երկրային շրջանը, այլ վախճանվեց երիտասարդ հասակում, որի պատվական մարմինը դրված է նույն Նարեկա վանքում, սուրբ Սանդուխտի եկեղեցուն մոտիկ։

Սրա մաղթանքները, որ հուր է արծարծել սրտիս մեջ, խնդրում եմ քեզ, Քրիստոս, ընդունիր այս սուրբ հոր բարեխոսությամբ ու հաշտույամբ և քեզ փառք հավիտենապես, ամեն» [78]։

Քաղվածքօ բովանդակությունը ցույց է տալիս, որ Ն. Լամբրոնացուն ծանթ չեն եղել Նարեկացու բոլոր գործերը։ Նա, որ այդ ժամանակ ընդամենը 20 տարեկան էր, ըստ երևույթին, բոլորովին նպատակ չի ունեցել հատուկ կենսագրական գրելու, այլ իր համար ուղղակի նշումներ է կատարել։ Պետք է ասել, որ հետագա մատենագիրները, որոշ տարբերություննեով հանդերձ, հիմնականում կրկնում են այս կենսագրականի բովանդակությունը։

Նարեկացու կյանքի մասին երկու հնագույն ձեռագիր օրինակներ, որոնց հեղինակությունը նույնպես վերագվում է Ն. Լամբրոնացուն, Հ. Ոսկյանի վկայությամբ, այ-մ գտնվում են մեկը Վիեննայի, մյուսը՝ Վենետիկի Մխիթարյանների մատենադարաններում [83, 219]։ «Հանդես Ամսօրայում» նա համեմատության համար բերում է տարբեր «Յայսմավուրքներից» և Վիեննայի Մատենադարանի ձեռագիր օրինակից Նարեկացու կենսագրության մի շարք տեքստեր, և որպես եզրակացություն այդ բոլորի, գրում է. «Ներսես Լամբրոնացու այս գրության և «Յայսմաւուրքներում» Գրիգոր Նարեկացու մասին գրվածքների մեջչափազանշ մեծ է նմանությունը։ «Յասյսմաւուրքների» մեջ եղած Գրիգորի վարքը ուրիշ բան չէ, եթե ոչ այս գրության վերարտադրությունը՝ ներհյուսվծ պատմական և ավանդական մի քանի դեպքերով» [83]։ «Յայսմաւուրքը» հիմնականում կրկնելով մեզ արդեն ծանոթ կենսագրականի բովանդակությունը, Նարեկացու կյանքի մասին որպես նոր տեղեկություններ հայտնում է հետևյալը. «Եվ որովհետև սուրբ եկեղեցու կարգերը եղածվել, ապականվել և անուշադրության էին մատնվել ծույլ, մարմնասեր և կամապաշտ առաջնորդների կողմից, ուստի սուրբ ջանք չէր խնայում բոլոր եկեեցիների միաբանության համար և ցանկանում էր վերստին նորոգել, այդ պատճառով էլ համառ ու կոպտի մարդիկ պարսավում էին նրան և համարում հերձվածող։ Եվ եպիսկոպսներն ու իշխանները մի վայր հավաքվելով կանչում են նրան՝ հրապարակով դատելու և՝ որպես հերձվածողի, պատժելու և աքսորելու համար» [83, 219]։

Իսկ թե ինչպես է Նարեկացին ազավում իրեն սպառնացող վտանգից, հայտնի չէ» «Յայսմաւուրքը» այդ կապակցությամբ պատմում է մի շարք հրաշագործությունների, որոնց հետ կարելի է ծանթանալ Ա. Ղանալանյանի գրքում [59], [69]։ Բացի այդ, «Յայսմավուրքը» գրում է որ Նարեկացին «Վախճանվեց երիտասարդ հասակում, մեր ԴՃ և ԾԲ (1003) թվականին։ Քանի որ անցել էր մեր թվականի իններոր հոբելյանը, և նոր սկսված տասնամյակից անցել երկու տարի, նույն տարին էլ տեղի ունեցավ Զարմանագործ և սքանչելի աստծու մարդու՝ սուրբ Գրիգորի վախճանըԼ Նրա մաքուր ու սրբասուն մարմինը դրված է նոյն Նարեկա վանքում՝ սուրբ Սանդուխտի անունով կառուված եկեղեցու մոտ» [97, 78]։


 

Կենսագրական հավանական տեղեկություններ՝ տրված որոշ ուսումնասիողների կողմից։


 

 

Ինչպես տեսնում ենք, Նարեկացու ծծնդյան թվականը, ծննդավայրը և նրա կյանքի հետ կապված մի շարք մանրամասնություններ ճշգրիտ հայտնի չեն, դրանց վերաբերյալ մեր գրականության մեջ գոյություն ունեն տարբեր տեսակետներ։ Գ. Տեր-Մկրտճյանը, Մ. Աբեղյանը և ուրիշներ գտնում են, որ Նարեկացու ծննդյան թվականը կարելի է դնել 940-949թթ. միջև, իսկ Չամչյանը, Զարբանալյանը և այլոք համարում են 951 թվականը [1, 548-549]։ Նարեկացու ծննդավայրի մասին հետաքրքիր կարծիքներ է հայտնում Խ. Լևոնյանը [50]։ 1903թ. նա եղել է բանաստեղծի անվան հետ կապված բոլոր վայրերում։ Իր ուսումնասիրության մեջ Լևոնյանը գրում է, որ Նարեկացու հայրը՝ Կոսրով եպիսկոպոսը, Նորտուզի Նար գյուղի էր, որն ընկնում է Շատախից հարավ-Արևելք, Խավշտանց անունը կրող քրդաբնակ, լեռնոտ մի վայրում, ուր հացաբույսեր աճացնելը դժվար է եղել։ Այդ պատճառով Խոսրով Անևացին իր կնոջ ու զավակների հետ, որոնց միանում են նաև մի քանի ուրիշ գյուղակից ընտանիքներ, գաղթում են դեպի հյուսիս-արևմուտք և հաստատվում Շատախի Փեյզանդաշտ կոչվող գավառակն մոտերքը։ Այս փոքրիկ և արգավանդ դաշտի մեջ Խոսրովը հիմնում է նոր գյուղ, որն ի հիշատակ հայրենի գյուղի կոչում է Նար, իսկ հետագայում նախկին Նարից տարբերելու համար անվանում են Նառ։ Այստեղ, երբ մահանում է կինը, այլևս չի ամուսնանում, ընդունում է եկեղեցական կարգը և իր գրական-հելլենագիտական կրթության շնորհիվ հետզհետե բարձրանալով, նույն թեմի եպիսկոպոսն է դառնում։ Նույն սահմանի մոտերքում Խոսրով եպիսկոպսը հինում է մի նոր վանք՝ կառուցելով հոյակապ ու գմբեթավոր մի եկեղեցի, որը հին ձեռագրերում հիշատակվում է Խոսրվային ս. Նշան անվամբ։ Այդ վանքը, գրում է Խ. Լևոնյանը, Խոսրով եպիսկոպոսի շնորհիվ դառնում է դպրավանք և այդ նշանակությամբ շարունակում է գործել մինչև XV դարը։ Նա ենթադրում է, որ Խոսրովի որդիները սկզբական կրթությունը կարող են ստացած լինել իրենց հոր մոտ։ Ըստ երևույթի, կյանքի դժբախտ հանգամանքներն են ստիպել Խոսրով եպիսկոպոսին իր որդիներից երկուսին՝ Հովհաննեսին և Գրիգորին հանձնել Նարեկա վանքի խնամակալությանը, որի վանահայրը, ինչպես գիտենք, իր կնոջ հորեղբայրն էր։ Խ. Լևոնյանը գրում է, որ վանքում այս երկու փոքրիկներին, ի նշան սիրու և հարգանքի, անվանել են նարեկներ, այսինքն՝ փոքրիկ նաեցիներ, կամ կարելի է հասկանալ նաև Նարից եկածների իմաստով։ Նույնիսկ հիշատակություններ կան այն մասին, որ Անանիա վանահայրը և եղել է նարեցի։ Մի խոսքով, Լևոնյանը գտնում է« որ Նարեկա վանքը նախապես կոչվել է ս. Սանդուխտ կույսի անվամբ, իսկ Նարեկ անվանումը կապված է Նարեկացու հայրենական Նար գյուղի անվան հետ։

Նման տեղեկություննե հայտնում է նաև Ն. Հովհաննիսյանը [57], որ իրեն համարում է Նարեկացու համագյուղացի և վերապատմում է գյուղացիների մեջ պահպանված հիշողությունները։

Տարբեր կարծիքներ գոյություն ունեն նաև Նարեկացու՝ այլ լեզուներ իմանալու հարցի շուրջ։ Այդ մասին այժմ իհարկե որևէ ստույգ բան ասել հնարավոր չէ։ Իսկ եթե նկատի ունենանք գրականության մեջ եղած այն հիշատակությունները, ըստ որոնց Խոսրով եպիսկոպոսը և Անանիա վանահայրը ունեցել են հելլենական կրթություն, ապա կարելի է ենթագրել, որ Նարեկացին մեծանալով այդպիսի անձնավորությունների մոտ, չէր կարող հունարեն սովորած չլիներ նույնիսկ դեռ իր հոր մոտ եղած ժամանակ։ Սակայն պետք է ասել, որ թե՛ Նարեկա և թե՛ մոտակա վանքերի գրադարաններում առկա լիարժեք և բավականաչափ թարգմանված գրականության շնորհիվ գիտելիքների տեսակետից գործը ոչնչով չէր տուժի, եթե անգամ Նարեկացին հունարեն չիմանար։

Ամենատարբեր և հակասական կարծիքներ գոյություն ունեն Նարեկացու վանական կյանքի բնույթի մասին։ Մ. Աբեղյանը [1, 550] գտնում է, որ Նարեկացին փոքր հասակից մեծանալով Խոսրով եպիսկոպոսի և Անանիա վանահոր «ձեռքի տակ, որ խոսքով ու գործով քարոզում էին ուրանալ աշխարհը, հաղթել աշխարհին… բնականաբար պիտի կտրվեր աշխարհից» ու վարեր տաղտկալի կայնք. «Շատ միակերպ մի կյանք, որը թվում է ձանձրալի պիտի լինի մի մարդու համար… որ ամբողջապես եռանդ ու գործունեություն է շնչում» [1, 553]։ Քննադատելով բանաստեղծի վերաբերյալ գոյություն ունեցող այդպիսի տեսակետները՝ Բ. Եղիայանը [38] գրում է. «Նարեկացու գրվածքների մեջ այնքան լայն ծանոթություններ կան աշխարհի, կյանքի և ընկերուային կարգի ու սարքի մասին, նույնիսկ նավաստիների և վաճառականների կյանքից, որ անկարելի է նրան համարել ներանձնացյալ վանական»։ Ընդհակառակը, շարունակում է նա, Նարեկացին «ժողովրդի բոլոր խավերի հետ հարաբերություն ունեցած և օրը օրին» աշխարհի հետ կապ պահպանած անձնավորություն է եղել։ Իսկ X դարում բացված եմր դպրանոցների մշակութային կյանքի մասին նա հետևյալ կարծիքն է հայտնում. « Այդ դարով է, որ հայ վանակակնությունը մուտք է գործում մշակույթը ժողովրդի ծառայությանը բերելու մեծ գործի մեջ» և Նարեկացուն համարում է «այդ մշակույթի մեծ վերածննդի առաջին արտահայտիչը» [38]։




 

Նարեկացու կյանքի և ետմահու ժամանակների հետ կապված որոշ տեղեկություններ։



 

Խոսել Նարեկացու մասին և առանձնացնել նրան իր սիրած բնաշխարհից, հնարավոր չէ։ Եղած նկարագրությունների համաձայն Ռշտունիքը բնության գողտրիկ վայրերից է, օժտված հազվագյուտ գեղեցիկ տեսարաններով, փարթամ և հարուստ բուսականությամբ, դալարագեղ հովիտներով, երփներանգ ծաղիկներով, վայրի թռչուններով, լեռնային սառնորակ աղբյուրներով։ Իսկ այդ բոլորին մի անկրկնելի փայլ ու գեղեցկություն է հաղորդում գեղածիծաղ Վանա ծովը՝ շրջապատված բարձրագագաթ լեռնաշղթաներով։