ՀՏԴ 94(479.25)
ԳՄԴ 63.3(5Հ)
Մ 807
Հրատարակվում է
ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ
Մասն. խմբագիր՝ Բ. Թևոսյան
պ.գ.թ., դոց.
Գրախոսներ՝ Գր. Գրիգորյան
պ.գ.դ., պրոֆ.
Ա. Հովհաննիսյան
պ.գ.թ., դոց.
Մկրտումյան Լ. Ա.
Մ 807 Հայոց պատմություն: Ուսումնական ձեռնարկ/ Լ. Ա.
Մկրտումյան.–Եր.։ Տնտեսագետ, 2016.- 490 էջ:
Հայոց պատմություն ուսումնական ձեռնարկը ներառում է հայ ժողովրդի կազմավորումից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի բոլոր կարևոր դեպքերն ու իրադարձությունները։ Ժամանակագրական ցանկը, ուսումնամեթոդական առումով՝ ուսանողին ինքնաստուգման հնարավորություն ընձեռող առանցքային հարցերը, հայոց պատմության նկատմամբ պատշաճ ուշադրություն ապահովելուն միտված պատմական սկզբնաղբյուրների հետաքրքիր նյութերը, ինչպես նաև գրականության մեջ լայն լուսաբանում չստացած՝ ծրագրային բոլոր թեմաների վերաբերյալ հիշարժան փաստերն ու դեպքերն այն ավելի արժեքավոր
են դարձնում։
Գիրքը կարող է օգտակար լինել ոչ միայն ուսանողների, այլև
հայոց պատմության հարցերով զբաղվողների համար:
ՀՏԴ 94(479.25)
ԳՄԴ 63.3(5Հ)
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայ ժողովրդի զարգացման ընթացքը, սկսած նրա կազմավորումից մինչև մեր օրերը, կոչվում է Հայոց պատմություն։ Զարգացման այս ընթացքի ուսումնասիրությունը Հայոց պատմության խնդիրն է ու նպատակը։
Մեր ժողովրդի զարգացման ընթացքն ունի օրինաչափ բնույթ և առնչվում է մի շարք գործոնների հետ։ Թվարկենք դրանցից կարևորները.
1. աշխարհագրական միջավայր,
2. բնակչության խտություն,
3. նյութական արտադրություն,
4. դասային և դասակարգային պայքար։
Աշխարհագրական միջավայր։ Մեր հայրենիքը միայն այսօրվա Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չէ։ Այս 2 հանրապետությունները պատմական Հայաստանի՝ Հայկական լեռնաշխարհի 1/10 մասն են միայն։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիս-արևմուտքում։ Արևմուտքում սահմանակից է Անատոլիական սարահարթին, արևելքում՝ Իրանական բարձրավանդակին։ Հյուսիսում Հայկական լեռնաշխարհի սահմանը Թռեղքի լեռնաշղթան է, իսկ հարավում դա հասնում է մինչև Միջագետքի հարթավայրերը։ Լինելով ծովի մակերևույթից միջինը 1500 մետր բարձրության վրա` Հայկական լեռնաշխարհը հարևան երկրներից ավելի բարձրադիր է և իր գերիշխող դիրքով Առաջավոր Ասիայի պատմության ընթացքում աշխարհաքաղաքական կարևոր դեր է խաղացել։
Հայ ժողովրդի ճակատագրում նրա հայրենիքի` Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքն ունեցել է ինչպես դրական, այնպես էլ բացասական նշանակություն։ Դրական է այն առումով, որ եղել է ճանապարհների խաչմերուկում, ինչը նպաստել է հայ ժողովրդի տնտեսական ու մշակութային զարգացմանը, իսկ բացասականն այն է, որ այս ճանապարհներով ներխուժել են բազմաքա4
նակ նվաճողներ։ Աննպաստ է եղել նաև այն հանգամանքը, որ լեռնաշխարհի՝ տարբեր ուղղություններով ձգվող բարձր լեռնաշղթաները երկիրը վերածել են իրար հետ դժվար հաղորդակցվող բազմաթիվ շրջանների. հանգամանք, որ չի նպաստել երկրի քաղաքական և տնտեսական միավորմանը։
Բնակչության խտություն։ Մինչտեխնոլոգիական դարաշրջանում ժողովուրդների ուժը նրանց քանակի մեջ էր։ Երկրի տիրակալ-թագավորը ռազմադաշտ կարող էր հանել այնքան բանակ, ինչքան թույլ էր տալիս սեփական ժողովրդի քանակը։ Հայ ժողովուրդն իր հարավարևելյան և արևմտյան հարևանների համեմատ միշտ փոքրաքանակ է եղել, ինչն էլ դարձել է պատճառներից մեկը, որ նա ընկել է Աքեմենյան ու Սասանյան Պարսկաստանի, Բյուզանդիայի, ապա Օսմանյան Թուրքիայի, Սեֆյան ու Ղաջարական Պարսկաստանի տիրապետության տակ։
Նյութական արտադրություն։ Նյութական կյանքի արտադրական եղանակը որոշում է ժողովուրդների սոցիալական, քաղաքական, հոգևոր և տնտեսական կացութաձևը (ֆորմացիա)։ Այն, իր հերթին, բաղկացած է երկու բաղադրիչից.
1. արտադրողական ուժեր,
2. արտադրահարաբերություններ։
Արտադրողական ուժերն ավելի արագորեն են զարգանում, քան արտադրահարաբերությունները, ինչն էլ հանգեցնում է դասակարգային պայքարի, որի հետևանքը կացութաձևի փոփոխությունն է։
Համաշխարհային պատմագրության` պատմագիտական հետազոտությունների ամբողջության մեջ պատմության պարբերացումը կատարվում է ըստ կացութաձևերի փոփոխության։ Մեր ժողովուրդը, ինչպես և աշխարհի ժողովուրդների գերակշիռ մասը, ունեցել է 4 հասարակական-տնտեսական կացութաձև.
1. նախնադարյան համայնական կարգեր,
2. ստրկատիրական կարգեր,
3. ավատատիրական (ֆեոդալական) կարգեր,
4. կապիտալիստական կարգեր:
ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ
ՔՐԻՍՏՈՍԻՑ ԱՌԱՋ
Ք. ա. XXVI-XXIII դդ.-Էբլայի քաղաք-պետության արխիվում հայտնաբերվում են տեղեկություններ Արմի-Արմանումի պետության մասին:
Ք. ա. 2236-2200 թթ.-Աքքադի տիրակալ Նարամ-Սուենի արշավանքը Արմանում:
Ք. ա. XVI դ. առաջին կես-Խեթական արքա Խանտիլիսի արշավանքը Թեգարամա:
Ք. ա. XV-XIII դդ.-Նորխեթական տերության գահակալները տեղեկություններ են հաղորդում Հայասա-Ազի ցեղային միավորման մասին:
Ք. ա. XII-XI դդ.-Արմենների բախումներն ասորեստանցիների հետ:
Ք. ա. IX դ. 70-50-ական թթ.-Արարատյան թագավորության՝ մեզ հայտնի առաջին գահակալի՝ Արամեի իշխանության տարիները:
Ք. ա. 859 թ.-Ասորեստանի Սալմանասար I արքայի առաջին արշավանքն Արարատյան թագավորություն:
Ք. ա. 856 թ.-Ասորեստանի Սալմանասար I արքայի երկրորդ արշավանքն Արարատյան թագավորություն, դրա մայրաքաղաք Արզաշկուի ավերումը:
Ք. ա. 845-825 թթ.-Սարդուրի l-ի գահակալումն Արարատյան թագավորությունում:
Ք. ա. 825-810 թթ.-Իշպուինիի գահակալումն Արարատյան թագավորությունում:
Ք. ա. 810-786 թթ.-Մենուա l-ի գահակալումն Արարատյան թագավորությունում:
Ք. ա. 786-764 թթ.-Արգիշտի l-ի գահակալումն Արարատյան թագավորությունում:
Ք. ա. 782 թ.-Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրումը:
Ք. ա. 776 թ.-Արգիշտիխինիլի քաղաք-ամրոցի հիմնադրումը:
444
Ք. ա. 764-735 թթ.-Սարդուրի ll-ի գահակալումն Արարատյան թագավորությունում:
Ք. ա. 748 թ.-Արպադի ճակատամարտը (այժմյան Սիրիայի հյուսիս-արևմուտքում) Հյուսիսասորիքյան միության և Արարատյան թագավորության ուժերի ու Ասորեստանի բանակի միջև:
Ք. ա. 735 թ.-Տուշպայի պաշարումն Ասորեստանի արքա Թիգլաթպալասար lll-ի բանակի կողմից:
Ք. ա. 735-714 թթ.-Ռուսա l-ի գահակալումն Արարատյան թագավորությունում:
Ք. ա. 714 թ.-Արարատյան թագավորության պարտությունը, Ասորեստանի բանակի ռազմերթն Արարատյան թագավորության տարածքով, Արդինիի (Մուսասիր) ավերումը:
Ք. ա. 713-685 թթ.-Արգիշտի ll-ի գահակալումն Արարատյան թագավորությունում:
Ք. ա. 685-645 թթ.-Ռուսա ll-ի գահակալումն Արարատյան թագավորությունում, Թեյշեբայինի քաղաքի հիմնադրումը:
Ք. ա. 645-635 թթ.-Սարդուրի lll-ի գահակալումն Արարատյան թագավորությունում:
Ք. ա. VI դ. առաջին կես-Հայաստանում Երվանդունիների դինաստիայի կառավարման սկիզբը:
Ք. ա. VI դ. 584-553 թթ.-Մարաստանի գերիշխանությունը Հայաստանում:
Ք. ա. 522-520 թթ.-Հայերի ապստամբությունն Աքեմենյան Պարսկաստանի դեմ:
Ք. ա. 401-400 թթ.-Հայաստանի տարածքով հունական 10-հազարանոց զորքի երթը Միջագետքից դեպի Տրապիզոն:
Ք. ա. 331 թ.-Գավգամելայի ճակատամարտը:
Ք. ա. 220-200 թթ.-Երվանդ IV-ի գահակալումը, Երվանդաշատ մայրաքաղաքի, Երվանդավանի և Բագավանի հիմնադրումը:
Ք. ա. 200 թ.-Սելևկյան Անտիոքոս lll-ի ստրատեգոս Արտաշեսի կողմից Երվանդ IV-ի գահընկեցությունը:
Ք. ա. 189 թ.-Մեծ Հայքի անկախության վերականգնումը, Արտաշեսյան դինաստիայի հաստատումը:
445
Ք. ա. 189-160 թթ.-Արտաշես l-ի գահակալումը Մեծ Հայքում:
Ք. ա. 165 թ.-Տմորիքի միավորումը Մեծ Հայքին, հայ-սելևկյան պատերազմը:
Ք. ա. 160-95 թթ.-Արտավազդ l-ի և Տիգրան l-ի գահակալումը Մեծ Հայքում:
Ք. ա. 140 թ.-Տիգրան II Մեծի ծնունդը:
Ք. ա. 95-55 թթ.-Տիգրան II Մեծի գահակալումը Մեծ Հայքում:
Ք. ա. 94 թ.-Ծոփքի միավորումը Մեծ Հայքին:
Ք. ա. 93-91 թթ.-Հայկական բանակի ռազմերթերը դեպի Կապադովկիա:
Ք. ա. 87 թ.-Պարթևական տերության ջախջախումը, Օսրոյենեի, Ադիաբենեի, Միգդոնիայի և Ատրպատականի միացումը Մեծ Հայքին:
Ք. ա. 83 թ.-Սելևկյան թագավորության նվաճումը, աշխարհակալ Հայկական թագավորության ձևավորումը:
Ք. ա. 80-70-ական թթ. -Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնումը:
Ք. ա. 69 թ.-Հայ-հռոմեական պատերազմի սկիզբը:
Ք. ա. 69 թ., հոկտեմբերի 6-Տիգրանակերտի ճակատամարտը:
Ք. ա. 68 թ., սեպտեմբեր-Լուկուլլոսի գլխավորած հռոմեական լեգեոնների պարտությունն Արածանիի ճակատամարտում:
Ք. ա. 66 թ.-Պոմպեոսի գլխավորած լեգեոնների ներխուժումը Մեծ Հայք, Արտաշատի պայմանագիրը:
Ք. ա. 55-34 թթ.-Արտավազդ ll-ի գահակալումը Մեծ Հայքում:
Ք. ա. 53 թ.-Կրասոսի լեգեոնների ջախջախումը, հայ-պարթևական դաշինքի հաստատումը:
Ք. ա. 51-36 թթ.-Ռազմական գործողությունները Սիրիայում և Հյուսիսային Միջագետքում հայ-պարթևական միացյալ բանակի և հռոմեական լեգեոնների միջև:
Ք. ա. 36 թ.-Մարկոս Անտոնիոսի ճնշմամբ Արտաշատի պայմանագրի դրույթների վերականգնումը, հռոմեական բանակի պարտությունն Ատրպատականում:
Ք. ա. 34 թ.-Արտավազդ ll-ի դավադիր ձերբակալումը և հայկական արքայական ընտանիքի գերեվարումն Ալեքսանդրիա:
Ք. ա. 31 թ.-Արտավազդ ll-ի մահապատիժը Կլեոպատրայի հրա446 մանով:
Ք. ա. 30-20 թթ.-Արտաշես ll-ի գահակալումը Մեծ Հայքում:
Ք. ա. 20-8 թթ.-Տիգրան lll-ի գահակալումը Մեծ Հայքում:
Ք. ա. 2 թ.-Հռոմի դրածո Արտավազդ lll-ի տապալումը:
Ք. ա. 8 թ. – Ք. հ. 1 թ.-Տիգրան lll-ի զավակներ Տիգրան IV-ի և Էրատոյի համատեղ գահակալումը Մեծ Հայքում:
ՔՐԻՍՏՈՍԻՑ ՀԵՏՈ
52 թ.-Տրդատ Արշակունու մուտքը Մեծ Հայք:
57-58 թթ.-Կորբուլոնի գլխավորած հռոմեական բանակի արշավանքը Մեծ Հայք:
62 թ.-Հռոմեական բանակի վտարումը Մեծ Հայքից:
64 թ.-Հռանդեայի պայմանագիրը:
66 թ.-Հռոմեական կայսրության կողմից Տրդատ I-ի ճանաչումը Մեծ Հայքի արքա:
77 թ.-Միհր աստծուն նվիրված Գառնու տաճարի կառուցման ավարտը:
88 թ.-Տրդատ I-ի մահը:
186-198 թթ.-Վաղարշ II Արշակունու գահակալումը, Մեծ Հայքի գահի նկատմամբ Արշակունիների հայկական ճյուղի ժառանգական իրավունքի հաստատումը:
298 թ.-Հռոմի և Պարսկաստանի կողմից Մծբինի պայմանագրով Մեծ Հայքի անկախության ճանաչումը:
298-330 թթ.-Տրդատ lll-ի գահակալումը Մեծ Հայքում:
301 թ.-Քրիստոնեության ընդունումը՝ որպես Մեծ Հայքի թագավորության պետական կրոն:
330-338 թթ.-Խոսրով Կոտակի գահակալումը Մեծ Հայքում, արքունիքի տեղափոխումն Արտաշատից Դվին:
338-350 թթ.-Տիրան Արշակունու գահակալումը Մեծ Հայքում:
350-368 թթ.-Արշակ ll-ի գահակալումը Մեծ Հայքում:
354 թ.-Աշտիշատի ժողովը:
359 թ.-Արագածոտն գավառում սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած հայկական բանակի կողմից պարսկական բանակի ջախջախումը, Արշակունի արքաների աճյունների վերաթաղումն Աղցք գյուղում:
447
363 թ.-Պարսիկների հետ հռոմեացիների կնքած Ամոթալի պայմանագիրը:
363-367 թթ.-Ամոթալի պայմանագրի հետևանքով հռոմեական օժանդակությունից զրկված Մեծ Հայքի միայնակ մաքառումը Պարսկաստանի դեմ:
368թ.-Արշակ ll-ի դավադիր ձերբակալումը և մահը Անհուշ բերդում:
368-369 թթ.-Արտագերս ամրոցի պաշարումը պարսիկների կողմից, Արշակ ll-ի այրու՝ Փառանձեմ թագուհու մահապատիժը:
369 թ.-Հռոմեական օժանդակ բանակով՝ Պապի մուտքը Մեծ Հայք:
370-374 թթ.-Պապ Արշակունու գահակալումը:
371 թ.-Ձիրավի ճակատամարտը, Մեծ Հայքի անկախության ճանաչումը Պարսկաստանի կողմից:
374-378 թթ.-Վարազդատ Արշակունու գահակալումը:
378-389 թթ.-Արշակ III Արշակունու գահակալումը:
387 թ.-Մեծ Հայքի թագավորության բաժանումը Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև:
387-389 թթ.-Խոսրով IV-ի գահակալումը:
389-414 թթ.-Վռամշապուհի գահակալումը:
405 թ.-Հայոց գրերի գյուտը:
422-428 թթ.-Արտաշես III Արշակունու գահակալումը Մեծ Հայքի Պարսկաստանի գերիշխանության տակ անցած մասում:
428 թ.-Արշակունիների դինաստիայի անկումը:
449 թ.-Զրադաշտականություն ընդունելու վերաբերյալ պարսից հազարապետ Միհրներսեհի նամակը՝ հայկական վերնախավին:
449 թ., դեկտեմբեր-Արտաշատի ժողովը:
450 թ., աշուն-Խաղխաղի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի կողմից Սեբուխտի գլխավորած պարսկական բանակի ջախջախումը:
451 թ., մայիսի 26-Ավարայրի ճակատամարտը:
481 թ., աշուն-Պարսից տիրապետության դեմ ապստամբության սկիզբը, Ակոռիի ճակատամարտը:
482 թ., մայիս-Ներսեհապատի ճակատամարտը:
482 թ., ամառ-Ճարմանայի ճակատամարտը:
483-484 թթ.-Պարսիկների դեմ Վահան Մամիկոնյանի վարած պարտիզանական պատերազմը:
484 թ.-Նվարսակի պայմանագիրը:
554 թ., մարտի 23-Դվինում գումարված ժողովում ինքնուրույն (ավտոկեֆալ) Հայոց եկեղեցու հիմնադրումը:
528 թ.-Հուստինիանոս I կայսեր իրականացրած վարչաքաղաքական վերափոխումների հետևանքով Բյուզանդական կայսրության կազմում գտնվող հայկական կիսանկախ իշխանությունների վերացումը:
535 թ.-Նախարարական ինստիտուտի թուլացման նպատակով հրապարակված՝ հայերի ժառանգական իրավունքի փոփոխության վերաբերյալ Հուստինիանոս I֊ի էդիկտը:
539 թ.-Բյուզանդական տիրապետության դեմ հայերի ապստամբությունը, պարսկաբյուզանդական պատերազմը:
572 թ.-Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Պարսկաստանի դեմ ապստամբության սկիզբը:
591 թ.-Հայաստանի երկրորդ բաժանումը Բյուզանդիայի և
Պարսկաստանի միջև:
636 թ.-Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ Հայաստանի երկու մասերի վերամիավորումը:
640 թ., հոկտեմբերի 6-Դվինի գրավումն արաբների կողմից:
643 թ.-Մարդուցայքի ճակատամարտում արաբների հաղթանակը բյուզանդացիների նկատմամբ:
650 թ.-Արծափ բերդի մոտ արաբների ջախջախումը Թեոդորոս Ռշտունու կողմից:
652 թ.-Դամասկոսում Սիրիայի արաբ կուսակալ Մուավիայի և
Թեոդորոս Ռշտունու միջև պայմանագրի կնքումը:
701թ.-Արաբական տիրապետության հաստատումը Հայաստանում:
703 թ.-Արաբական տիրապետության դեմ ապստամբությունը,
Վարդանակերտի և Գուկանքի ճակատամարտերը:
705 թ.-Հայ իշխանների ողջակիզումը Նախճավանի և Խրամի եկեղեցիներում:
774-775 թթ.-Ապստամբություն արաբական տիրապետության դեմ:
449
775 թ., ապրիլի 14-Արճեշի ճակատամարտը:
775 թ., ապրիլի 25-Արձնիի ճակատամարտը:
850 թ.-Մուսայի և Ալայի արաբական զորաջոկատների ջախջախումը:
852 թ.-Բագարատ Բագրատունու դավադիր ձերբակալումը, խութեցիների կողմից Յուսուֆի բանակի ջախջախումը:
852-855 թթ.-Բուղա Շարաբիի արշավանքը Հայաստան և Այսրկովկաս:
885 թ.-Արաբական խալիֆաթի կողմից Աշոտ Բագրատունու ճանաչումը որպես հայոց թագավոր:
985-990 թթ.-Աշոտ I Բագրատունու գահակալումը:
890-914 թթ.-Սմբատ I Բագրատունու գահակալումը:
892թ., սեպտեմբերի 21-Սմբատ l-ի կողմից Դվինի ազատագրումը:
893 թ.-Հայ-բյուզանդական առևտրական պայմանագրի կնքումը:
894 թ.-Դողսի ճակատամարտում Ատրպատականի ամիրա Աֆշինի բանակի ջախջախումը:
895 թ.-Թուխի ճակատամարտում հայկական արքայական բանակի պարտությունը:
910 թ.-Ատրպատականի ամիրա Յուսուֆի համախոհ Գագիկ Արծրունու զորքերի կողմից Ձկնավաճառի ճակատամարտում արքունի բանակի ջախջախումը:
914-929 թթ.-Աշոտ II Երկաթի գահակալումը:
921 թ.-Սևանի ճակատամարտում Աշոտ Երկաթի կողմից Բեշիրի զորքի ջախջախումը:
922 թ.-Խալիֆի կողմից Աշոտ Երկաթի ճանաչումը որպես Հայաստանի շահնշահ:
929-953 թթ.-Աբաս Բագրատունու գահակալումը:
953-977 թթ.-Աշոտ III Ողորմածի գահակալումը:
961 թ.-Աշոտ III Ողորմածի օծումը և արքունիքի հաստատումն Անիում:
963-964 թթ.-Անիի պարիսպների առաջին շարքի կառուցումը:
974 թ.-Հայկական 80-հազարանոց զորքի հարկադրանքով բյուզանդական Հովհաննես Չմշկիկ կայսեր հեռացումը Հա450 յաստանից:
977-990 թթ.-Սմբատ II Տիեզերակալի գահակալումը:
982 թ.-Դվինի ամիրայի բանակի ջախջախումը:
989 թ.-Անիի պարիսպների երկրորդ շարքի կառուցման ավարտը:
990-1020 թթ.-Գագիկ I Բագրատունու գահակալումը:
990-992 թթ.-Բագրատունիների կենտրոնական թագավորությանը Սյունիքի Ջահուկ, Ծղուկ և Վայոց ձոր գավառների միացումը:
998 թ., հոկտեմբերի 18-Ծմբո գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայկական և վրացական միացյալ բանակի կողմից Ատրպատականի կառավարիչ Մամլանի զորքի ջախջախումը:
1001 թ.-Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինը ճանաչում է իրեն որպես Գագիկ l-ի վասալ:
1020-1041 թթ.-Հովհաննես-Սմբատ Բագրատունու գահակալումը:
1022 թ.-Տրապիզոնի պայմանագիրը:
1042-1045 թթ.-Գագիկ II Բագրատունու գահակալումը:
1045 թ.-Բագրատունիների կենտրոնական թագավորության անկումը:
1049 թ.-Արծն քաղաքի առումը սելջուկ-թուրքերի կողմից, Կապուտռուի ճակատամարտը:
1064 թ., օգոստոսի 16-Սելջուկ-թուրքերի կողմից Անիի գրավումը:
1071 թ.-Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական բանակի ջախջախիչ պարտությունը սելջուկ-թուրքերից:
1079 թ.-Գագիկ ll-ի սպանությունը հույն Մանդալե իշխանների կողմից:
1080-1095 թթ.-Կիլիկիայի հայկական պետության հիմնադիր Ռուբես l-ի իշխանավարումը:
1095-1100 թթ.-Կոստանդին l-ի իշխանավարումը Կիլիկիայում:
1096-1099 թթ.-Խաչակրաց առաջին արշավանքը:
1098 թ.-Վահկա ամրոցի գրավումը Կոստանդին l-ի կողմից:
1100-1129 թթ.-Թորոս l-ի իշխանավարումը Կիլիկիայում:
1124 թ.-Վրացական բանակի կողմից Անիի առաջին գրավումը:
1129-1137 թթ.-Լևոն l-ի իշխանավարումը Կիլիկիայում:
1145-1169 թթ.-Թորոս ll-ի իշխանավարումը Կիլիկիայում:
451
1152 թ.-Թորոս ll-ի կողմից բյուզանդական բանակի ջախջախումը Մսիսի պատերի տակ:
1161 թ.-Վրացական բանակի կողմից Անիի երկրորդ գրավումը:
1162 թ.-Սելջուկ-թուրքերի կողմից Մրենում և Աշնակում տեղի հայ բնակչության ողջակիզումը:
1170 թ.-Սելջուկյան էմիր Ելտկուզի զորքերի կողմից Բաղաբերդի գրավումը և Սյունյաց թագավորության անկումը:
1169-1175 թթ.-Մլեհի իշխանավարումը Կիլիկիայում:
1173 թ.-Մլեհի կողմից Կիլիկիայի հայկական իշխանապետության կենտրոնի տեղափոխումը Սիս:
1185 թ.-Սարգիս Զաքարյանի հաստատումը որպես վրացական բանակի ամիրսպասալար:
1175-1187 թթ.-Ռուբեն ll-ի իշխանավարումը Կիլիկիայում:
1187-1198 թթ.-Լևոն ll-ի իշխանավարումը Կիլիկիայում:
1187 թ.-Ռավինի դաշտում Լևոն II-ի զորքի կողմից Կիլիկիա ներխուժած սելջուկ-թուրքերի ջախջախումը:
1192 թ.-Զաքարե Զաքարյանի հաստատումը որպես վրաց-հայկական բանակի ամիրսպասալար:
1194 թ.-Լևոն ll-ի կողմից Անտիոքի իշխան Բոհեմունդի գերեվարումը:
1195 թ.-Ամբերդի ազատագրումը:
1198 թ., հունվարի 6-Լևոն ll-ի թագադրումը, Կիլիկիայում հայկական թագավորության ձևավորումը:
1198-1219 թթ.-Լևոն ll-ի գահակալումը Կիլիկիայում:
1199 թ.-Հայ-վրացական բանակի կողմից Անիի չորրորդ գրավումը, սելջուկ-թուրքական տիրապետության վերջնական վերացումը Անիում:
1203 թ.-Դվինի ազատագրումը:
1204-1205 թթ.-Բասենի դաշտում հայ-վրացական բանակի կողմից Ռումի սուլթանության բանակի ջախջախումը:
1206-1207 թթ.-Կարսի ազատագրումը հայ-վրացական բանակի կողմից:
1210-1211 թթ.-Հայ-վրացական բանակի արշավանքը դեպի Պարսկաստան:
1212 թ.-Զաքարե Զաքարյանի մահը:
452
1220-1223 թթ.-Անտիոքի արքայազն Ֆիլիպի գահակալումը Կիլիկյան հայկական թագավորությունում:
1221 թ., հունվար-Կոտմանի դաշտում մոնղոլների հաղթանակը հայ-վրացական բանակի նկատմամբ:
1225-1231 թթ.-Խորեզմշահ Ջալալեդդին Մենգուբերտիի ասպատակությունները:
1226 թ., հունիսի 14-Հեթում l-ի թագադրումը, Հեթումյանների դինաստիայի հաստատումը:
1226-1168 թթ.-Հեթում l-ի գահակալումը Կիլիկիայում:
1236-1245 թթ.-Հայաստանի նվաճումը մոնղոլների կողմից:
1243 թ.-Չմանկատուկի ճակատամարտում մոնղոլների կողմից Ռումի սուլթանության բանակի ջախջախումը և Կիլիկիայի հայկական թագավորության համար ներխուժման վտանգի ստեղծումը:
1266 թ., օգոստոսի 23-Մառիի ճակատամարտում Կիլիկիայի հայկական բանակի պարտությունը եգիպտացի մամլուքներից:
1268-1289 թթ.-Լևոն lll-ի գահակալումը Կիլիկիայում:
1275-1285 թթ.-Կիլիկիա-եգիպտական պատերազմը:
1289-1305 թթ.-Հեթում ll-ի գահակալումը Կիլիկիայում:
1292 թ.-Եգիպտական բանակի կողմից կաթողիկոսանիստ Հռոմկլա բերդի գրավումը:
1305-1307 թթ.-Լևոն IV-ի գահակալումը Կիլիկիայում:
1307 թ., մարտի 19-Սիսի եկեղեցական ժողովում հայոց և հռոմեական կաթոլիկ եկեղեցիների միջև ունիա հաստատելու մասին որոշման ընդունումը:
1307 թ., նոյեմբերի 18-Լևոն IV-ի և 40 հայ իշխանների դավադիր սպանությունը:
1307-1320 թթ.-Օշին թագավորի գահակալումը Կիլիկիայում:
1316 թ.-Ադանայի եկեղեցական ժողովը:
1320-1342 թթ.-Լևոն V-ի գահակալումը Կիլիկիայում:
1323 թ.-Կիլիկիայի խոշորագույն Այաս նավահանգստի գրավումը եգիպտական բանակի կողմից:
1336-1337 թթ.-Կիլիկիա-եգիպտական հերթական պատերազմը, Այաս նավահանգստի անցումը Եգիպտոսին:
453
1343-1345 թթ.-Գվիդոն Լուսինյանի գահակալումը Կիլիկիայում:
1345-1363 թթ.-Կոստանդին IV-ի գահակալումը Կիլիկիայում:
1360 թ.-Եգիպտոսի կողմից Դաշտային Կիլիկիայի նվաճումը:
1365-1373 թթ.-Կոստանդին V-ի գահակալումը Կիլիկիայում:
1374-1375 թթ.-Լևոն VI Լուսինյանի գահակալումը Կիլիկիայում:
1375 թ., ապրիլի 16-Սիս մայրաքաղաքի առումը եգիպտացիների կողմից, Կիլիկիայի հայկական թագավորության անկումը:
1386-1387 թթ.-Լենկ-Թեմուրի առաջին արշավանքը դեպի Հայաստան:
1387 թ., սեպտեմբերի 5-Վանի աղետը:
1394-1396 թթ.-Լենկ-Թեմուրի երկրորդ արշավանքը դեպի Հայաստան:
1400-1402 թթ.-Լենկ-Թեմուրի երրորդ արշավանքը դեպի Հայաստան:
1410-1467 թթ.-Կարակոյունլու թուրքմենների տիրապետությունը Հայաստանում:
1441 թ.-Ամենայն Հայոց կաթողիկոսության աթոռի վերահաստատումը Էջմիածնում:
1467-1502 թթ.-Ակկոյունլու թուրքմենների տիրապետությունը Հայաստանում:
1514-1555 թթ.-Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև Հայաստանի, Իրաքի, Վրաստանի ու Աղվանքի համար պատերազմների առաջին փուլը:
1547 թ.-Հայաստանի ազատագրության նպատակով Էջմիածնում Ստեփանոս Սալմաստեցի կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած առաջին գաղտնի ժողովը:
1562 թ.-Հայաստանի ազատագրության նպատակով Սեբաստիայում Միքայել Սեբաստացի կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած գաղտնի ժողովը և Աբգար Եվդոկացու պատվիրակության առաքումը Եվրոպա:
1555 թ., մայիսի 29 – Ըստ Ամասիայի հաշտության պայմանագրի՝ Հայաստանի բաժանումը Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև:
454
1578-1590 թթ.-Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև պատերազմների երկրորդ փուլը:
1591 թ., մարտի 21 – Ըստ Ստամբուլի պայմանագրի՝ Արևելյան Հայաստանի անցումն Օսմանյան Թուրքիային:
1603-1639 թթ.-Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև պատերազմների երրորդ փուլը:
1604 թ.-Շահ Աբբասի հրամանով շուրջ 300 հազար հայերի բռնագաղթը Պարսկաստան:
1677 թ.-Հայաստանի ազատագրության նպատակով Էջմիածնի երկրորդ գաղտնի ժողովը՝ Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի նախագահությամբ:
1699 թ., ապրիլ-Անգեղակոթի գաղտնի ժողովը՝ Իսրայել Օրու գլխավորությամբ:
1701 թ., հոկտեմբեր-Իսրայել Օրու հանդիպումը Պետրոս l-ի հետ:
1706 թ.-Իսրայել Օրու՝ որպես ռուսական դեսպանության ղեկավարի մեկնումը Պարսկաստան:
1711 թ.-Իսրայել Օրու մահը:
XVIII դ. 20-ական թթ. սկիզբ-Ղարաբաղում սղնախների ձևավորումը:
1722 թ.-Պետրոս l-ի Կասպիական արշավանքը, Ղարաբաղի սղնախների ռազմական ուժերի և վրացական բանակի միավորումը Գանձակի մոտ: Դավիթ-Բեկի ժամանումը Սյունիք:
1723 թ.-Դավիթ-Բեկի ուժերի կողմից Զևա բերդի գրավումը:
1724 թ.-Ըստ Ստամբուլում կնքված ռուս-թուրքական պայմանագրի՝ Արևելյան Հայաստանի անցումը Օսմանյան կայսրությանը:
1725 թ.-Դավիթ-Բեկի նստավայրի հիմնումը Հալիձորի բերդում, թուրքական 6-հազարանոց զորաբանակի ջախջախումը Ղարաբաղում:
1726 թ.-Թուրքերի կողմից Քարագլխի բերդի անհաջող պաշարումը:
1727 թ.-Հալիձորի բերդի պատերի տակ թուրքական բանակի դեմ Դավիթ-Բեկի փոքրաթիվ ջոկատի փայլուն հաղթանակը: Դավիթ-Բեկի և Թահմասպ II շահի միջև պայմանագրի
455 կնքումը:
1728 թ. – Դավիթ-Բեկի մահը:
1728-1730 թթ.-Սյունիքում ազատագրական պայքարի առաջնորդումը Մխիթար Սպարապետի կողմից:
1730 թ.-Մխիթար Սպարապետի սպանությունը:
1759 թ.-Հովսեփ Էմինի առաջին այցելությունը Հայաստան:
1763 թ.-Հովսեփ Էմինի ժամանումը Թիֆլիս: Հովսեփ Էմինի և
Սբ. Կարապետի վանքի վանահայր Հովնանի միջև նամակագրական կապի հաստատումը:
1769 թ.-Մովսես Սարաֆյանի կողմից Հայաստանի ազատագրության ծրագրի ներկայացումը ռուսական իշխանություններին:
1771 թ.-Մադրասի հասարակական-քաղաքական խմբակի հիմնադրումը:
1773 թ.-«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ գրքույկի հրատարակումը:
1783 թ.-Ռուսաստանի հայերի հոգևոր առաջնորդ Հովսեփ Արղությանի կողմից ապագա անկախ Հայաստանի սոցիալտնտեսական և պետական կառուցվածքի ծրագրի կազմումը:
XVIII դ., 80-ական թթ. կես-Շահամիր Շահամիրյանի կողմից ապագա անկախ Հայաստանի սոցիալ-տնտեսական և պետական կառուցվածքի մասին ծրագրի կազմումը:
1788-1789 թթ.-Որոգայթ փառացի հրատարակումը:
1801 թ.-Ռուսական կայսրության կողմից Լոռու և Տավուշի հյուսիսարևմտյան մասի նվաճումը:
1804 թ., հունիսի 10-Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ ռուսների կողմից Երևանի խանի զորքի ջախջախումը:
Հունիսի 13-սեպտեմբերի 3-Երևանի առաջին պաշարումը ռուսների կողմից:
1805 թ., մայիսի 14-Ղարաբաղի խանության անցումը ռուսների տիրապետության տակ:
1806 թ., դեկտեմբեր-Ռուս-թուրքական պատերազմի սկիզբը:
1807 թ., հունիսի 18-Ախուրյանի մոտ ռուսների կողմից թուրքական բանակի ջախջախումը: Հոկտեմբերի 9-նոյեմբերի 30-Երևանի երկրորդ պաշարումը ռուսների կողմից:
456
1810 թ., ամառ-Ռուսների կողմից Մեղրու գրավումը:
1812 թ., մայիսի 16-Բուխարեստում ռուս-թուրքական հաշտության պայմանագրի կնքումը:
Հոկտեմբերի 19-Գեներալ Կոտլյարևսկու զորախմբի կողմից Ասլանդուզի մոտ Աբբաս-Միրզայի զորքի ջախջախումը:
1813 թ., հոկտեմբերի 12-Ըստ Գյուլիստանում կնքված ռուսպարսկական հաշտության պայմանագրի՝ Արևելյան Հայաստանի անցումը Ռուսաստանին` բացառությամբ Երևանի, Նախիջևանի խանությունների և Մեղրու:
1826 թ., հուլիսի 16-Ռուս-պարսկական երկրորդ պատերազմի սկիզբը:
Հուլիսի 26-սեպտեմբերի 10-Շուշիի պաշարումը:
Սեպտեմբերի 3-Շամքորի ճակատամարտը:
Սեպտեմբերի 13-Ելիզավետպոլի ճակատամարտը:
1827 թ., հունիսի 26-Նախիջևանի գրավումը ռուսական բանակի կողմից:
Հուլիսի 5-Ջևան-Բուլաղի ճակատամարտը:
Օգոստոսի 17-Օշականի ճակատամարտը:
Սեպտեմբերի 20-Ռուսական բանակի կողմից Սարդարապատի բերդի գրավումը:
Հոկտեմբերի 1-Երևանի գրավումը ռուսների կողմից:
1828 թ., փետրվարի 10-Ըստ Թուրքմենչայի հաշտության պայմանագրի՝ Երևանի, Նախիջևանի խանությունների և Մեղրու անցումը Ռուսաստանին: Պարսկաստանում բնակվող հայերն իրավունք են ստանում գաղթելու Ռուսաստանին անցած տարածքներ:
1828 թ., մարտի 21-Հայկական մարզ կազմավորելու մասին կայսերական հրովարտակի հրապարակումը:
Հունիսի 14-Ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների սկիզբը:
Հունիսի 23-Ռուսական բանակի կողմից Կարսի գրավումը:
457
Հուլիսի 24-Ռուսական բանակի կողմից Ախալքալաքի գրավումը:
Օգոստոսի 15-Ռուսական բանակի կոզմից Ախալցխայի գրավումը:
1829 թ., հունիսի 19-20-Սողանլուղի ճակատամարտը:
Հունիսի 26-Ռուսական բանակի կողմից Էրզրումի գրավումը:
Սեպտեմբերի 2-Ադրիանապոլսում ռուս-թուրքական հաշտության պայմանագրի կնքումը, որով արևմտահայերը իրավունք են ստանում գաղթելու Արևելյան Հայաստան:
1836 թ., մարտի 11-Ամենայն Հայոց կաթողիկոսության կանոնադրության (положение) հրապարակումը:
1839 թ., նոյեմբերի 3-Ըստ Ստամբուլում հրապարակված Հաթթը-Շերիֆ հրովարտակի՝ Թանզիմաթի սկզբնավորումը:
1840 թ., ապրիլ-Հայկական մարզի վերացումը, Այսրկովկասի վարչական բաժանումը Վրացա-Իմերեթական նահանգի և
Կասպիական մարզի:
1849 թ., հունիսի 9-Երևանի նահանգի ձևավորումը:
1859 թ., փետրվարի 6-Թանզիմաթի երկրորդ ակտի՝ ՀաթթըՀումայունի հրապարակումը:
1860 թ., մայիս-Արևմտահայերի Ազգային խորհուրդն ընդունում է ներքին կյանքի կանոնադրությունը` Ազգային սահմանադրությունը:
1862 թ., հուլիս-օգոստոս-Զեյթունի ապստամբությունը:
1863 թ., մարտ-Ազգային սահմանադրության հաստատումն Օսմանյան կառավարության կողմից:
1877 թ., ապրիլի 12 (24)-Ռուս-թուրքական պատերազմի սկիզբը:
Ապրիլի 18 (30)-Գեներալ Տեր-Ղուկասովի զորաբանակի կողմից Բայազետի գրավումը:
Հունիսի 4 (16)-Դրամ-դաղի ճակատամարտը:
Հունիսի 6 (18)-հունիսի 28 (հուլիսի 10)-Բայազետի պաշտպանությունը:
Նոյեմբերի 6 (18)-Կարսի գրավումը ռուսական բանակի 458 կողմից:
Հունվարի19 (փետրվարի1)-Ադրիանապոլսի զինադադարը:
Փետրվարի 8 (20)-Ռուսական բանակի մուտքը Կարին:
Փետրվարի 19 (մարտի 3)-Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքումը:
Հունիսի 1 (13)-հուլիսի 1 (13)-Բեռլինի կոնգրեսի նիստերի գումարումը:
1885 թ., հուլիս-Մկրտիչ Փորթուգալյանի կողմից Արմենիա թերթի հիմնումը:
1885 թ., աշուն-Արմենական կուսակցության ստեղծումը:
1887 թ., օգոստոս-Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ստեղծումը:
1890 թ., հուլիսի 15-Հնչակյանների կողմից ցույցի կազմակերպումը Ստամբուլի Գում-Գափու թաղամասում:
1892 թ., աշուն-Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ստեղծումը:
1894 թ., հունիս-օգոստոս-Սասունի ինքնապաշտպանությունը:
1895 թ., սեպտեմբերի 18-Հնչակյանների կողմից ցույցի կազմակերպումը Ստամբուլի Բաբը Ալի կառավարական թաղամասում:
1895 թ., հոկտեմբեր-1896 թ., հունվար-Զեյթունի ապստամբությունը:
1896 թ., հունիս-Վանի ինքնապաշտպանությունը:
1896 թ., օգոստոսի 14-Օսմանյան բանկի գրավումը:
1898 թ., սեպտեմբերի 20-Բաբշեն գյուղի մոտ Աղբյուր Սերոբի գլխավորած ֆիդայիների ջոկատի կողմից թուրքական բանակի ստորաբաժանման ջախջախումը:
1899 թ., նոյեմբերի 5-Աղբյուր Սերոբի նահատակությունը:
1901 թ., նոյեմբերի 3-27-Առաքելոց վանքի պաշտպանությունը:
1903 թ., հունիսի 12-Ռուսական կայսրությունում Ամենայն Հայոց կաթողիկոսության գույքի և դրամական միջոցների բռնագրավման մասին ցարական հրամանագրի հրապարակումը:
Նոյեմբեր-Հաղպատի գյուղացիների ելույթը կալվածատեր Բարաթովի և ցարական իշխանությունների դեմ:
459
1904 թ.-Սասունի ինքնապաշտպանությունը:
1905 թ., փետրվար-Հայ֊թաթարական ջարդերի սկիզբը:
Նոյեմբեր-Ալավերդու հանքային շրջանի բանվորների գործադուլը:
1907 թ., դեկտեմբեր-Փարիզում, Դաշնակցության մասնակցությամբ, Օսմանյան կայսրության հակասուլթանական ուժերի համագումարը:
1908 թ., հունիս-Երիտթուրքական հեղափոխությունը:
1909 թ., ապրիլ-Ադանայի ջարդը:
1912 թ., նոյեմբեր-Լոնդոնի բանակցություններում արևմտահայերի ակնկալիքները արտահայտելու նպատակով Գևորգ V-ը Պողոս Նուբարին հաստատում է որպես կաթողիկոսական պատվիրակ:
1913 թ., հունիսի 4-Կ. Պոլսում ռուսական դեսպանատան աշխատակից Մանդելշտամի կողմից մշակված՝ Օսմանյան կայսրության հայաբնակ նահանգներում իրականացվելիք բարեփոխումների ծրագրի ներկայացումը 6 տերությունների դեսպանների քննարկմանը:
Հուլիսի 5-Կ. Պոլսում Հայկական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության սկիզբը:
1914 թ., հունվարի 26-Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև պայմանագրի կնքումը Արևմտյան Հայաստանի 7 նահանգում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ:
Սեպտեմբեր-Հայկական կամավորական ջոկատներ կազմավորելու մասին ռուսական իշխանությունների հայտարարությունը:
Հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2)-Ռուսաստանի կողմից պատերազմի հայտարարումը Օսմանյան կայսրությանը:
1914 թ., դեկտեմբեր-1915 թ., հունվար-Սարիղամիշի ճակատամարտը:
1915 թ., ապրիլի 24-Պոլսահայ ականավոր մտավորականների ձերբակալությամբ երիտթուրքական կառավարության կողմից հայերի ցեղասպանության մեկնարկը:
Ապրիլի 20-մայիսի 19-Վանի ինքնապաշտպանությունը:
460
Հունիսի 13-հուլիսի 29-Շապին Կարահիսարի հայերի հերոսամարտը:
Սեպտեմբերի29-հոկտեմբերի23-Ուրֆայիհայերիհերոսամարտը:
Հունիսի 26-30-Մուշի հերոսամարտը:
Հուլիսի 21-սեպտեմբերի 15-Մուսա լեռան հերոսամարտը:
1917 թ., փետրվարի 27-Փետրվարյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում:
Մարտի 9-Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (03AKOM) ձևավորումը:
Ապրիլի 26-Ռուսական բանակի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի տարածքներում գեներալ-կոմիսարության հաստատումը:
Մայիսի 2-11-Արևմտահայերի առաջին համագումարը:
Օգոստոսի 15-Գորիսում Զանգեզուրի գավառի գործադիր կոմիտեի գործունեության սկիզբը:
Սեպտեմբեր-հոկտեմբեր-Արևելահայերի համագումարը:
Հոկտեմբերի 25-Բոլշևիկյան հեղաշրջումը Ռուսաստանում:
Նոյեմբերի 15-Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումը:
Նոյեմբերի19-Հայկականբանակայինկորպուսիստեղծումը:
Դեկտեմբերի 5-Երզնկայի զինադադարը:
Դեկտեմբերի 29-Բոլշևիկյան կառավարության կողմից Թուրքահայաստանի մասին դեկրետի հրապարակումը:
Մարտի 3-Քառյակ դաշինքի և Խորհրդային Ռուսաստանի միջև Բրեստի հաշտության պայմանագրի կնքումը:
1918 թ., մարտի 13-Թուրքական բանակի կողմից Էրզրումի գրավումը:
Ապրիլի 5-Սարիղամիշի անկումը:
Ապրիլի 22-Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային հանրապետության հռչակումը:
Ապրիլի 25-Կարսի անկումը:
Ապրիլի 29-Վանի անկումը:
Մայիսի 15-Ալեքսանդրապոլի անկումը:
Մայիսի 21-27-Սարդարապատի ճակատամարտը:
461
Մայիսի 22-26-Բաշ-Ապարանի ճակատամարտը:
Մայիսի 24-28-Ղարաքիլիսայի ճակատամարտը:
Մայիսի 28-Հայաստանի Հանրապետության հռչակումը:
Հունիսի 4-Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև Բաթումի պայմանագրի կնքումը:
Հուլիսի 22-Համաղարաբաղյան առաջին համագումարի հրավիրումը Շուշիում:
Հուլիսի 24-Հովհաննես Քաջազնունու կառավարության ստեղծումը:
Օգոստոս-նոյեմբեր-Անդրանիկի կողմից Զանգեզուր ներխուժել փորձող ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ջախջախումը:
Հոկտեմբերի 30-Զինադադարի կնքում Մուդրոսում. Օսմանյան կայսրությունն իրեն պարտված ճանաչելով՝ պարտավորվեց իր բանակը դուրս բերել օկուպացված տարածքներից, այդ թվում՝ Արևելյան Հայաստանից:
Դեկտեմբերի 13-31-Հայ-վրացական պատերազմը:
1919 թ., հունվար-ապրիլ-Հայ-վրացական բանակցությունները, երկու հանրապետության միջև բնականոն հարաբերությունների հաստատումը:
Փետրվարի 4-Ղարաբաղի ազգային խորհրդի կազմավորումը:
Փետրվարի 6-13-Արևմտահայերի երկրորդ համագումարը:
Մարտի 6-Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Զանգեզուրի կոմիսար նշանակված Արսեն Շահմազյանի ժամանումը Գորիս:
Ապրիլի 24-Կարսի նկատմամբ Հայաստանի Հանրապետության վերահսկողության հաստատումը:
Մայիսի 28-Միացյալ Հայաստանի հռչակումը:
Հունիսի 21-23-Խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Օգոստոսի 1-Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կազմավորումը:
Նոյեմբերի 1-4-Ադրբեջանի բանակի ջախջախումը Զանգեզուրում:
462
Նոյեմբերի վերջ-դեկտեմբերի սկիզբ-Նժդեհի գլխավորությամբ Զանգեզուրի հայերի կողմից Ողջի և Գեղա գետերի հովիտների ազատագրումը թուրքերից:
1920 թ., հունվարի 31-Պետական համալսարանի բացումը:
Մարտի 22-23-Ադրբեջանի կառավարության կողմից Շուշիի հայերի կոտորածի կազմակերպումը:
Մարտի 30-ապրիլի 3 – Մարտեր՝ Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանության ուժերի և Ադրբեջանի բանակի միջև:
Մայիսի 1-14-Բոլշևիկների կազմակերպած հակապետական խռովությունը:
Մայիսի 4-Համո Օհանջանյանի կառավարության կազմավորումը:
Մայիսի 28-հուլիսի 1-Լևոն Շանթի պատվիրակության բանակցությունները Մոսկվայում:
Հունիս-հուլիս-Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող թուրքերի խռովությունների ճնշումը:
Օգոստոսի 10-Սևրի պայմանագրի ստորագրումը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի միջև
Թիֆլիսում պայմանագրի կնքում, ըստ որի՝ Ղարաբաղում,
Զանգեզուրում և Նախիջևանում տեղակայվելու էին Կարմիր բանակի ստորաբաժանումներ:
Սեպտեմբերի 23-Թուրք-հայկական պատերազմի սկիզբը:
Հոկտեմբերի 12-Բոլշևիկյան բռնակալման դեմ ապստամբության սկիզբը Զանգեզուրում:
Հոկտեմբերի 18-28-Հայ-ռուսական բանակցությունների մեկնարկը Երևանում:
Հոկտեմբերի 30-Կարսի անկումը:
Նոյեմբերի 18-Զինադադարի հաստատումը, թուրք-հայկական պատերազմի ավարտը:
Նոյեմբերի 21-Կարմիր բանակի ստորաբաժանումների վտարումը Զանգեզուրից:
Նոյեմբերի 23-Սիմոն Վրացյանի կառավարության կազմավորումը:
463
Նոյեմբերի 29-Իջևան մտած հայհեղկոմի հայտարարությունը Հայաստանի խորհրդայնացման մասին:
Դեկտեմբերի 2-ի, լույս 3-ի գիշեր-Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքումը:
Դեկտեմբերի 6-Հայհեղկոմի ժամանումը Երևան, ռազմական կոմունիզմի կիրառումը:
Դեկտեմբերի 25-Տաթևում Համազանգեզուրյան համագումարի կողմից Ինքնավար Սյունիքի հռչակումը:
1921 թ., փետրվարի 16-Փետրվարյան ապստամբության սկիզբը:
Փետրվարի 18-Երևանի գրավումն ապստամբների կողմից, Հայրենիքի փրկության կոմիտեի ստեղծումը:
Մարտի 16-Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև Մոսկվայի պայմանագրի կնքումը:
Ապրիլի 2-Փետրվարյան ապստամբության ճնշումը:
Ապրիլի 26-Լեռնահայաստանի Հանրապետության հռչակումը:
Հուլիսի 5-ՌՍԴ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստի որոշումը Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով Ադրբեջանական ԽՍՀ կազմ մտցնելու մասին:
Հուլիսի 13-Նժդեհի հեռանալը Զանգեզուրից:
Սեպտեմբեր-Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) ստեղծումը:
Սեպտեմբերի 26-հոկտեմբերի 13-Կարսի կոնֆերանսի անցկացումը:
1922 թ., հունվարի 30-փետրվարի 4-Հայկական ԽՍՀ խորհուրդների առաջին համագումարը, Հայկական ԽՍՀ սահմանադրության ընդունումը:
Մարտի 12-Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Միության կազմավորումը:
Նոյեմբերի 20-1923 թ., հուլիսի 24-Լոզանի կոնֆերանսի անցկացումը:
Դեկտեմբերի 10-13-Անդրկովկասի խորհուրդների առաջին համագումարը, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության 464 կազմավորումը:
Դեկտեմբերի 30-Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության հռչակումը:
1923 թ., նոյեմբեր-Հայկական ԽՍՀ-ում Հայ հեղափոխական դաշնակցության գործունեության դադարեցումը:
1935 թ.-ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի ստեղծումը:
1936 թ., հուլիս-Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի սպանությունը Բերիայի կողմից:
1938 թ., ապրիլի 6-Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի սպանությունը:
1939 թ., սեպտեմբերի 1-Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:
1941 թ., հունիսի 22 – 1945 թ., մայիսի 9-Հայրենական մեծ պատերազմի սկիզբն ու հաղթական ավարտը:
1943 թ., նոյեմբերի 29-Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ստեղծումը:
1958 թ., մայիս-ԽՄԿԿ Կենտկոմի պլենումի որոշումը` Հայկական ԽՍՀ-ում քիմիական արդյունաբերության զարգացման մասին:
1967 թ., աշուն-Երևանի էլեկտրոնային արագացուցչի գործարկումը:
1975 թ.-ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) ստեղծումը:
1976 թ., դեկտեմբեր-Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը:
1988 թ., փետրվարի 20-Հայկական ԽՍՀ-ին վերամիավորվելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի որոշումը:
Փետրվարի 24-Երևանում Լեռնային Ղարաբաղի վերամիավորման կազմակերպչական կոմիտեի կազմավորվումը:
Փետրվարի 26-29-Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթում հայերի կոտորածի կազմակերպում:
465
Հունիսի 15-Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դիմումը ԽՍՀՄ Գերագույն խորհրդին:
Դեկտեմբերի 7-Սպիտակի երկրաշարժը:
1989 թ., հունվարի 12-ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությանը անմիջականորեն ենթարկվող Հատուկ կառավարման կոմիտեի կազմավորումը:
Ապրիլ-Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից Հայկական ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի տրանսպորտային շրջափակման սկիզբը:
1990 թ., հունվարի 13-20-Բաքվի հայերի ջարդը:
Մայիսի 20-Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները:
Օգոստոսի 23-Անկախության հռչակագրի հրապարակումը:
1991 թ., ապրիլի 30-մայիսի 17-Գետաշենի ենթաշրջանում և
Շահումյանի ենթաշրջանում ԽՍՀՄ զինված ուժերի կողմից հայաթափման Օղակ գործողության իրականացումը:
Օգոստոսի 19-21-ԽՍՀՄ ղեկավարության հետադիմական մասի կողմից հեղաշրջում իրականացնելու փորձը:
Սեպտեմբերի 2-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը:
Սեպտեմբերի 21-Հայաստանի տարածքում անկախության հանրաքվեի անցկացումը:
Սեպտեմբերի 23-Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը:
Հոկտեմբերի 16-Նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը:
Նոյեմբերի 26-Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը լուծարելու մասին:
Դեկտեմբերի 8-ԽՍՀՄ լուծարումը:
Դեկտեմբերի 21-Անկախ պետությունների համագործակցության ստեղծումը:
466
1992 թ., մարտի 2-ՀՀ անդամակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպությանը:
Մայիսի 9-Շուշիի ազատագրումը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից:
Մայիսի 18-Բերձորի (Լաչին) ազատագրումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջև ցամաքային կապի վերաբացումը:
1993 թ., ապրիլի 3-Քարվաճառի (Քելբաջար) ազատագրումը:
Հունիսի 28-Մարտակերտի ազատագրումը:
Հուլիսի 23-Ակնայի (Աղդամ) ազատագրումը:
Օգոստոսի 22-Վարանդայի (Ֆիզուլի) ազատագրումը:
Օգոստոսի 30-Մեխակավանի (Ջաբրայիլ) ազատագրումը:
Սեպտեմբերի 1-Որոտանի (Ղուբաթլու) ազատագրումը:
Նոյեմբերի 1-Կովսականի (Զանգելան) ազատագրումը:
1994 թ., մայիսի 5-Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խորհրդարանների ներկայացուցիչների կողմից, ԱՊՀ միջխորհրդարանային ասամբլեայի, Ռուսաստանի Դաշնային խորհրդի, Ղրղզստանի խորհրդարանի միջնորդությամբ, ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Բիշկեկյան արձանագրության ստորագրումը:
Մայիսի 12-«Լեռնային Ղարաբաղում անժամկետ զինադադարի համաձայնության» ուժի մեջ մտնելը:
1995 թ., հուլիսի 5-Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընդունումը: