ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ կամ ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾՆՎԵԼ ՈՒ ԱՊՐԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՅ
Համլետ Մարտիրոսյան
Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն
1. Մենք, որպես ազգ, մեր բոլոր հիմնական բնութագրերով աշխարհում առանձնակի, եզակի ենք.
- Չունենք արյունակից ազգություններ, ինչպես մյուսները (գերմանական ցեղեր, կովկասյան ցեղեր, սլավոններ, արաբներ եւ այլն),
- մեր լեզուն չի մտնում ոչ մի լեզվախմբի մեջ՝ առանձնակի է,
- մեր լեզուն աշխարհում միակն է, որ ունի 36 հնչյուն (ըստ հների՝ 36 թիվը
- Տիեզերքն է եւ գերագույն երդումը),
- մեր գիրը տարբերվում է աշխարհի բոլոր գրերից,
- ունենք մեր ուրույն արմենոիդ մարդաբանական տիպը, որով
- տարբերվում ենք մնացած մարդկությունից,
- ունենք մեր ուրույն գենոտիպը,
- ունենք մեր առանձնահատուկ մշակույթը, որը տարբերվում է շրջակա
- ժողովուրդների մշակույթներից,
- մեր բնօրրանն ու կենսատարածքը՝ Հայկական լեռնաշխարհը, սկսած նախապատմական ժամանակներից, արժանացել է առասպելական բնութագրերի եւ հին աշխարհում ընկալվել որպես արարչության վայր, աստվածների բնակավայր, փրկության երկիր, սուրբ օրենքների երկիր, քաղաքակրթության օջախ եւ այլն: Աշխարհի որեւէ այլ տարածք նման բնութագրերի չի արժանացել:
- Սա մեր ազգի ընդհանրական պատկերն է մարդկության խճանկարում, ինչից բխում է, որ մենք, որպես մարդկային տեսակ, եզակի ենք։ Ինչու՞մն է բանը, ի՞նչ խորհուրդ կա այս ամենի մեջ, ո՞վ, ինչո՞ւ եւ ե՞րբ է մեզ զատել մյուսներից:
Նախ մտապահենք, որ այս բնութագրերի կրողը առանձին հայը չէ, այլ Հայ տեսակի ընդհանրությունը: Հայության այս բնութագրերը գիտակցող ու կրող տեսակն է, որ կոչում ենք ազգ ու տարբերակում ժողովուրդ հասկացությունից:
2. Այսօրվա դառը ճշմարտությունն էլ այն է, որ
- Մենք կորցրել ենք մեր բնօրրանի՝ պատմական հայրենիքի 90%-ից ավելին,
- երբեմնի հզօր ու ինքնիշխան պետականությունը, ազգային հավատքը, ազգային մշակույթի մեծ մասը, մեր լեզվամտածողությունը, մեր բնական ու բարոյական ապրելակերպը, կորցրել ենք մեր ազնվացեղությունը, պատիվն ու դարձել խառնածին ամբոխ։
- Նոր ժամանակների պատմության ընթացքը մեզ նվիրաբերեց այս փոքր տարածքի վրա պետականություն ստեղծելու հնարավորություն։ Սակայն դա ազնվացեղությունը, հավատքը, լեզվամտածողությունն ու բարոյականությունը կորցրած շահամոլ, ագահ ու տգետ մարդկանց ստեղծած պետություն է եւ այն թույլ է, աղքատ, ոչ ինքնիշխան, զուրկ է ծրագրավորված, նպատակային գործունեությունից։
- Հայաստանի տարածքում ապրում է հայության մոտ 20%-ը։ Սփյուռքում ապրող հայության զգալի մասը չի տիրապետում մայրենի լեզվին, մշակույթին, չի հետեւում ավանդական սովորույթներին եւ արագորեն ուծանում է։ Նրանց ստեղծարար միտքն աշխատում է օտարների համար։
- Հայության մեջ զգալի տոկոս են կազմում խառնածինները (պարսիկի, ջհուդի, մոնղոլի, թուրքի, ֆրանսիացու, լեհի, ռուսի եւ այլն)։
Չնայած ակնառու երեւացող ու անժխտելի այս փաստերի գոյությանը, մենք շարունակում ենք սնվել քաղցր ստերով ու ինքնախաբեությամբ (մենք հանճարեղ ազգ ենք, անպարտելի ենք, երկնային արքայություն ընկնելու կամ աղետներից աղոթքով փրկվելու ակնկալիք ունենք եւ այլն) եւ մատնվում անգործության։ Ինքնախաբեությունը ստրկության մի այլ ձեւ է։
Նախ, շատ վաղուց է ինչ ազգ չենք ըստ ազգի սահմանման եւ երկրորդ՝ շատ վաղուց է, որ անձնական շահի ու անձնական անվտանգության հետեւից վազող ամբոխ ենք, ով ունակ չէ համազգային խնդիր դնել ու լուծել այն։
Մեր անկումներն ու կորուստները սկսվել են մոտ 2600-2500 տարի առաջ եւ հետագա դարերի ընթացքում առավել ահագնացել։ Կանխազգալով գալիք անկումների վտանգը, մեր նախնիները հենց այդ ժամանակներում են կազմել «Սասնա Ծռեր» էպոսի վերջին՝ Փոքր Մհերի պատումը։
3. Տասնեակ դարեր է, ինչ Հայ ազգը դարձել է իր սպասումների գերին։ Դրանք փրկչի սպասումի դարերն են։ Ոմանք սպասում են Քրիստոսի փրկչական գալստյանը, ոմանք սպասում են Փոքր Մհերի գալստյանը, ոմանք սպասում են ամենակարող առաջնորդի, ոմանք էլ սպասում են մի հրաշքի, որի ձեւակերպումն իսկ չեն կարող տալ։
Մեր պատմության վերջին 2000 տարիների ընթացքը ցույց է տալիս, որ անիմաստ է հույս դնել գոյություն չունեցող Քրիստոսի վրա։ Այդ 2000 տարիների ընթացքում հայի արյան ու արցունքի գետեր է կլանել Հայոց հողը, հազարավոր հոգեւորականներ են սրահարվել, նետահարվել, ողջակիզվել, միլիոնավոր մոմեր են վառվել, Հայքը դարձել է հազարավոր ավերակ եկեղեցիների ու ջարդված խաչքարերի գերեզմանոց։ Իրեն քրիստոնեա համարող հայն անարդար աշխարհից հուսախաբվելով, դարձել է կեղծ բարեպաշտ, թշնամու ու հարստահարողի առաջ խոնարհ, հնազանդ, համբերատար ոչնչություն, հոգու խորքում փրկության անորոշ հրաշքի սպասող ու աղոթող։
Դարեր շարունակ հայ հոգեւորականները բոլորին՝ իշխաններից մինչեւ ռամիկ, քարոզեցին թե մարդը մահկանացու եւ թույլ էակ է, չի կարող դեպքերի ընթացքի վրա ազդել, չի կարող աղետների դեմն առնել, պատմության ընթացքը փոխել։ Ուստի, քարոզում էին նրանք, մարդը պիտի գնա եկեղեցի, մոմ վառի, աղոթի ու փրկություն աղերսի աստծուց։ Եկեղեցիներում աղոթող առողջ ու հաստաբազուկ հազար հազարավոր անզեն հայեր մորթվեցին, կանայք գերեվարվեցին, բռնաբարվեցին ...։
Ու՞ր էր այդ անգոյ փրկիչ Քրիստոսը։
Տառապանքի այդ երկար ու ձիգ դարերի ընթացքում նա ոչ միայն չօգնեց, չփրկեց, այլ նույնիսկ ցույց չտվեց իր գոյության կամ ապագա փրկության որեւէ նշան։ Չօգնեց ոչ միայն մեզ, այլ նաեւ ողջ մարդկությանը, այն մարդկությանը, ում մեղքերից քավելու համար է իբր խաչվել։
4. Նրանք, ովքեր սպասում են Փոքր Մհերին, որպես փրկչի, նույնպես հուսախաբ են լինելու։ Սրանք էլ մանկամտորեն կարծում են, թե մի օր Փոքր Մհերն է դուրս գալու քարանձավից ու իրենց փրկի չարից ու աղետներից։ Սրանց հույսը որակապես չի տարբերվում իրենց քրիստոնեա համարողների հույսից։ Այս մարդիկ կամ էպոսը չեն կարդացել կամ էլ եթե կարդացել են չեն խորհել ու սնվել են այլոց կատարած մեկնաբանություններով, որոնք բերնից բերան անցնելով դարձել են բացարձակ կեղծիք։
Գտնվելով չար, բարոյազուրկ անպատիվ ու տգետ հասարակության մեջ, Խաչ Պատարագից զրկված Փոքր Մհերն ինքն է կամավոր հեռանում այդ հասարակությունից ու փակվում քարանձավում, իր հետ տանելով Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին։ Դա այն հասարակությունն էր, որին Մովսես Խորենացին նկարագրում է իր ողբում։ Անբարոյական որակներով հայ ժողովրդի ախտահարումը զգալի էր դեռեւս հելլենիզմի ազդեցության ժամանակներում։ Ինչպես նկարագրում է Մովսես Խորենացին, քրիստոնեության մուտքից մի դար հետո Հայքը վերածվել էր անբարոյականության անհատակ ճահճի, որից չենք կարողանում դուրս գալ մինչ օրս։
5. Էպոսում փաստվում է, որ Փոքր Մհերն անմեղ է եւ աշխարհն է թաղված մեղքերի մեջ։ Հուսահատ Մհերը գնում է հոր եւ մոր գերեզմանների մոտ, գանգատվում իր վիճակից ու խորհուրդ հարցնում։ Դավթի ձայնը գերեզմանից Մհերին ասում է.
«Քո տեղ Ագռավու քարն է,
Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջեւ դիմանա,
Աշխարք քոնն է»։
Գերեզմանից հնչած Դավթի այս խոսքերը խորհելու տեղիք են տալիս եւ մինչ
այդ Մհերին ուղղված նրա «անեծքի» («Անմահ ըլնիս, անժառանգ») իմաստը նորովի ըմբռնելու եւ մեկնաբանելու անհրաժեշտություն է առաջանում։ Ըստ Դավթի այս գուշակության, Մհերը Ագռավաքարում պիտի փակվի ու սպասի այնքան ժամանակ, մինչեւ որ չար ու անարդար աշխարհն ավերվի ու վերաշինվի։ Դրանից հետո Մհերը դուրս կգա ու կտիրի աշխարհին։ Փաստորեն Դավիթն իր «անեծքով» կանխատեսեց ու Մհերին նախապատրաստեց այդ առաքելության համար. հեռանալ աշխարհից, ժառանգ չթողնել կործանվելիք աշխարհում, հետո վերադառնալ նորոգված ու արդար աշխարհ, տիրել աշխարհին ու նոր միայն ժառանգ ունենալ։ Այս առաքելությունն էլ իրականացնելու համար Մհերին անհրաժեշտ էր այն աստվածային որակը՝ անմահությունը, որ ստացավ հոր «անեծքի» միջոցով։ Այսպիսին էր Դավիթը տեսել իր որդու՝ Մհերի միջոցով Սասնա Տան հզօրության, փառքի ու առաքինի կեցության վերականգնման ուղին։ Ըստ այս վախճանաբանական սյուժեի, ավիրված եւ ապա նորոգված ապագա աշխարհի տերը լինելու է Փոքր Մհերը եւ նրա զարմը՝ աշխարհը վերաշինողները, ցորենը մասուրի չափ դարձնողները, ովքեր Փոքր Մհերին հռչակելու են աշխարհի Արարիչ։
6. Աշխարհի ավիրումը վախճանաբանական սյուժե է, որն առկա է աշխարհի բոլոր հայտնի կրոններում։
- Հինդուիզմ – Աշխարհի վերջում տեղի է ունենալու հնդիկների Վիշնու աստծո տասերորդ մարդեղացումը: Նա աշխարհ է գալու Կալկի (=«արատները կործանող») անունով, տեսքով սեւ, սպիտակ ձիու վրա, փայլատակող սրով եւ կործանելու է չարագործներին եւ ճշմարիտ աստվածապաշտությունն ուրացողներին:
- Քրիստոնեություն - Աշխարհի վախճանից առաջ սպասվում է Քրիստոսի երկրորդ գալուստը: Նա եւս հայտնվելու է սպիտակ ձի հեծած, իր հրեշտակների զօրքով: Նա Արմագեդոնի դաշտում կռվելու է Սատանայի (Հակաքրիստոս, Գազան) եւ Երկրի թագավորների զօրքերի դեմ: Ոչնչացնելով չար ուժերին, Քրիստոսը Երկրի վրա հաստատելու է իր հազարամյա թագավորությունը:
- Հուդաիզմ - Հրեաները սպասում են իրենց օծեալ փրկչին (մաշիախ), ով լինելու է Դավթի ցեղից եւ ուղարկվելու է Աստծո կողմից: Նա ոչնչացնելու է չար ու բռնակալ ուժերին եւ ազատագրելու է հրեա ժողովրդին: Քրիստոնեական ավանդությունը սրան նույնացնում է Քրիստոսի հետ:
- Իսլամ - Աշխարհի վախճանից առաջ Երկրի վրա հայտնվելու է Դաջալը (հին կտակարանի Սատանան) եւ հաստատելու է չարի իշխանությունը: Երկնքից իջնելու է Իսա մարգարեն, կործանելու է չարի իշխանությունը եւ Երկիրը միավորելու է մի տիրապետության ու մի կրոնի (իսլամի) մեջ:
- Զրադաշտականություն - Այս երկարմատ (դուալիստական) կրոնի համաձայն, աշխարհը բարի Աստծո (Ահուրամազդ, Որմիզդ) եւ նրա չար եղբոր ու հակառակորդի (Ահրի Մայնյու, Ահրիման, Արհմն) հավիտենական պայքարի արդյունքն է: Զրադաշտականությունից է երկարմատության (դուալիզմի) հիմնական դրույթը (բարի Աստված եւ չար հակառակորդ) անցել հրեաներին եւ ապա քրիստոնեությանը: Զրադաշտի հետեւորդները եւս աշխարհի պատմությունը բաժանում են չորս պարբերաշրջանի: Վերջին՝ չորրորդ պարբերաշրջանի ավարտին Ահուրամազդը ջախջախելու է Ահրիմանին եւ նրա դեւերի բազմությանը: Վերջնական հաղթանակն ապահովելու է մի մահկանացու փրկիչ: Նա ծնվելու է մի կույսից, ով լողանալով լճում, հղիանալու է նրա ջրերում գտնվող սերմից: Հաղթանակից հետո ավերվելու է դժոխքը, կենդանանալու են բոլոր մեռյալները՝ վերջին դատաստանի եւ կրակով փորձություն անցնելու համար (զրադաշտականությունից այս պատկերացումն անցել է նաեւ քրիստոնեությանը): Այնուհետեւ գալու են հավիտենական երանության ժամանակները:
Թվարկված փրկչական բոլոր պատմությունների առանցքը նույնն է. Աստվածը մարդեղանալու է, գալու է Երկիր, որպեսզի արդարներին ազատի չարի իշխանությունից եւ վերականգնի առաքինի ու բարեպաշտ կացութաձեւի նախասկզբնական կարգերը:
7. «Սասնա Ծռեր» դյուցազնավեպը Հայոց սպասումի դարաշրջանի ավարտը տրամագծորեն հակառակ կերպ է ներկայացնում, որը չունի իր նմանակն աշխարհում: Դյուցազնավեպում աշխարհի սպասվելիք վիճակը Մհերն այսպես է նկարագրում.
«Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի»։
Մհերը սպասում է աշխարհում այս հայտանիշների հայտնվելուն: Նա չէ ավերված աշխարհը վերաշինելու, նա չէ ցորենը դարձնելու մասուրի, իսկ գարին ընկույզի չափ: Դա պիտի անենք մենք՝ առաքինությունը, բարեպաշտությունն ու աստվածներին մոռացած հայերս: Պիտի առաջնահերթ անենք մեզ համար, ապա՝ ողջ մարդկության համար։
Մե՛նք պիտի հաղթենք մեր թշնամիներին, մե՛նք պիտի վերաշինենք մեր ավերված աշխարհը, ազնիվ ու արդար աշխատանքով ցորենը դարձնենք մասուրի չափ: Այդժամ, մեր այդ գործերի արդյունքին սպասող Աստվածը կվերադառնա ու մեզ կառնի իր հովանու տակ, վերստին կարժանանանք Խաչ Պատարագին կրելու պատվին։ Ըստ դյուցազնավեպի,
ոչ թե մենք ենք սպասում փրկիչ Աստծո գալստյանը, այլ՝ Աստվածն է սպասում մեր դարձին՝ արատներից, չար մտքից ու գործից մեր ինքնամաքրվելուն, մեր ինքնափրկչական գործերին:
Այստեղ դրսեւորվում է Հայոց վախճանաբանական պատկերացումների առաջին առանձնահատկությունը, որով կտրուկ տարբերվում է աշխարհի բոլոր կրոններից: Մհերը եթե ոչ առավել, ապա նույնքան հզօր է, որքան Վիշնուն, Քրիստոսը, Ահուրամազդը կամ մյուսները: Մհերը սրանց նման չի գալու չարերին ու մեղավորներին ոչնչացնելու: Ում ձեռքում էլ գտնվի սուրը՝ Վիշնուի, Քրիստոսի կամ մեկ ուրիշի, միեւնույն է, սրի ու բռնի ուժի միջոցով մարդուն առաքինի ու բարեպաշտ չես դարձնի: Սրի միջոցով միայն կարելի է կոտորել չար ու անազնիվ մարդկանց եւ բոլոր «փրկիչներն» էլ այդպես են վարվելու ըստ վերը բերված վախճանաբանական պատկերացումների: Սակայն ակնհայտ է, որ այդ բռնի միջոցով չարից մաքրված աշխարհում չարը նոր ծիլեր է տալու եւ վերստին վերադառնալու ու գործելու է մարդկանց մեջ։ Դրա մի ցայտուն օրինակն ունենք ի դեմս Նոյի պատմության։ Աստված ջրհեղեղի միջոցով ոչնչացնում է անբարոյականության ճահճում հայտնված մարդկությանը։ Ջրհեղեղից իր ընտանիքի հետ փրկվում է միակ առաքինի մարդը՝ Նոյը։ Սակայն կարճ ժամանակ անց առաքինի Նոյի ժառանգներից ոմանք նորից բռնում են չարի ճանապարհը։
Հայոց աշխարհընկալումն իր տեսակի համար աշխարհի բարենորոգման այլ՝ միակ ճիշտ ճանապարհն է ընտրել: Մեր համակարգում սպասողը մարդեղացած Աստվածն է՝ դյուցազն Մհերը: Նա ինքն է հեռացել չար ու անարդար աշխարհից, քանզի որտեղ չկա առաքինություն ու բարեպաշտություն, այնտեղ չկա Աստծո ներկայության անհրաժեշտություն: Նա սպասում է եւ սպասելու է այնքան, մինչեւ որ մարդն ինքնուրույն, գիտակցաբար առաքինանա, աշխարհը նորոգի ու վերականգնի նախնական՝ Սանասարի դարաշրջանի որակներն ու վիճակը: Սա Հայոց համակարգի երկրորդ առանձնահատկությունն է.
հայը պիտի ինքնամաքրվի, ինքը վերականգնի իր առաքինությունն ու բարեպաշտությունը եւ վերադառնա իրեն սպասող Աստծո մոտ:
Ճիշտ այնպես, ինչպես գետն է իր մեջ թափված աղբն ափ նետում, ինքնամաքրվում ու վերադառնում օվկիանոս։
8. Որտեղի՞ց պեղել Սանասարի դարաշրջանի առաքինի հայի մարդկային որակների ու բարոյական չափանիշների նկարագրերը։ Ինչպե՞ս յուրացնել ու օգտագործել այդ որակները։
Դրա համար պիտի մտնենք ազգի սրբության սրբոցը, որտեղ գործնականում անաղարտ պահպանվել են առաքինի հայի նկարագրերը։ Այդ սրբության սրբոցը Հայոց լեզուն է։
Հայերենում մարդկային դրական որակները նկարագրող շատ բառեր կան։ Այդ բառերը մեր նախնիները ստեղծել են որպես իրենց բնութագրեր։ Հենց այդ բառերի ու նրանց իմաստների միջոցով կարող ենք ճանաչել առաքինի հային։ Ավելին, այդ իմաստները դնելով մեր ապրելակերպի ու գործելակերպի հիմքում, ինքներս կարող ենք առաքինանալ։
Քրիստոնեության ժամանակներում այդ բառերից շատերի իմաստները գիտակցաբար նենգափոխել են եւ մինչ օրս այդ բառերը գործածում ենք այդ կեղծ իմաստներով։ Այդ բառերը լինելով ինքնաճանաչողության ու աշխարհընկալումային կարեւոր տերմիններ, կեղծ իմաստների միջոցով փոխել են մեր մտածելակերպն ու ապրելակերպը։ Ժամանակն է, որ մեր լեզվամտածողության մեջ վերականգնենք այդ բառերի նախնական ու ճիշտ իմաստները եւ դրանք դարձնենք ապրելու եւ գործելու վարքականոն։
9. Այդ բառերի շարքից բերենք մի քանի օրինակներ.
- ազնիվ - բառն այսօր գործածում ենք «չխաբող, ճշմարտախոս» իմաստով։ Այն կազմված է ազն=«ցեղ, ազգ, տոհմ» արմատով եւ նրա նախնական իմաստն է «պատվելի ցեղի պատկանող», որից՝ ազնվական=«ընտիր, նշանավոր, պատվական տոհմ»։ Այսինքն, բառի իմաստը հուշում է, որ բառը մարդու ծագման, տոհմիկ պատկանելիության բնութագիր է։ Ուստի այսուհետ, եթե վստահ եք, որ ինքներդ ձեզ կամ դիմացինին կարող եք բնութագրել «ազնիվ» բառով, ապա այն անշեղորեն ու հպարտությամբ կիրառեք «պատվելի ցեղի պատկանող» իմաստով։ Չխաբող, ճշմարտախոս մարդուն բնութագրեք «պարկեշտ», «անկեղծ», «ուղղամիտ», «անխարդախ» բառերից մեկով։
- արի - ծագում է այր=«տղամարդ» բառից եւ նշանակում է «համարձակ, քաջասիրտ, աներկյուղ»։ Այս բառը ստեղծող մեր նախնիները ցանկացել են որպեսզի իրենց սերունդները լինեն այդպիսին, զի իրենք էին այդպիսին։
Եղի՛ր այդպիսին։ - առաքինի - բառի նախնական իմաստն է «կտրիճ, քաջ, լավ վարք ու բարք ունեցող, բարեպաշտ, հոգով մաքուր»։ Այս որակներն են եղել հայի առաքինության հիմքում։ Քրիստոնեա վարդապետներն այս իմաստները նենգափոխեցին, համապատասխանեցրին իրենց կրոնին ու «առաքինի» բառին վերագրեցին «հեզ, խոնարհ, հնազանդ, համբերատար, աղոթող» ու ներարկեցին հայի լեզվամտածողության մեջ։ Արդյունքում, նախկին քաջ, կտրիճ հայը դարեր շարունակ ապրեց հեզ, խոնարհ, հնազանդ, համբերատար, աղոթող կյանքով, որպես քրիստոնեական առաքինության կրող։
- աղիճ - բառի նախնական իմաստն է «կույս, օրիորդ»։ Բառի փաղաքշական ձեւն է «աղջիկ, աղճիկ»։ Որպես անաղարտության, մաքրության մարմնավորման բնութագիր, գործածվել է նաեւ «դիցուհի» իմաստով։ Այն եղել է dINANNA=Աստղիկ դիցուհու անուններից մեկը։ Մերօրյա խոսակցական լեզվում բառը հաճախ գործածվում է նվաստացուցիչ երանգներով։
- գոռոզ - բառի նախնական իմաստն է «խրոխտ, հպարտ, արքա»։ Քրիստոնեական ժամանակներում այն իմաստափոխվեց, բառին վերագրվեց «սատանա, բռնակալ» իմաստ, որպես հակաքրիստոսի բնութագիր։
Եղեք գոռոզ, հպարտ՝ համապատասխան պատվելի ցեղից ձեր սերման։ - գեղնի - սա Հայ ցեղի անուններից մեկն է, որի «գեղ» արմատը կրում է «առաջնորդ» իմաստ։ Այն վկայված է նաեւ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի շումերական աղբյուրներում։ Սրանից է Գեղամ=«առաջնորդ ամենի, բոլորի», որը եղել է Հայ Աստծո ավագ որդու՝ Մարդուկ=Արամազդի անուններից մեկը։ Հին աշխարհում հայերին ճանաչել են որպես ռազմիկ-քրմեր, առաջիններ, գլխավորներ, առաջնորդներ։
- դյուցազն - բառը կազմված է դիք=«աստված» եւ ազն=«ցեղ, ազգ, տոհմ» արմատներով եւ նշանակում է «աստվածներից սերված»։ Մ.թ.ա. 3÷1 հազարամյակների սեպագիր աղբյուրները վկայում են, որ բանական մարդուն արարող եւ Եդեմում բնակեցնող dEN.KI Աստծո տարածված անուններից մեկն էր dHai=ԴիքՀայ։ Մեր նախնիներն իրենց համարել են Հայ Աստծուց սերված եւ իրենց ցեղը Արարիչ Աստծո անունով կոչել են Հայ։ Հայ Աստծո մարմնավորումը համարվող աղբյուրի քաղցրահամ ջրից են ծնվում «Սասնա Ծռեր» էպոսի դյուցազունները՝ Սանասարն ու Բաղդասարը։ Ավանդական պատմագրության մեջ «դյուցազն» բառով է բնութագրվում նաեւ Հայոց անվանադիր նահապետ համարվող Հայկը։
Զտարյուն Հայը Հայ Աստծո ժառանգն է, դյուցազն է։ - նահատակ - բառի նախնական ու ճիշտ իմաստն է «առաջամարտիկ, բանակը հարձակման տանող, առաջինը հարձակվող»։ Բառը կազմված է նախ, նահ=«առաջին» եւ ատակ=«հարձակում» (համեմատի՝ անգլ. attack, ֆրանս. attaque, գերմ. attacke, լիտվ. ataka, ռուս. атака եւ այլն) արմատներով։ Քրիստոնեական ժամանակներում այս բառի իմաստը եւս փոխվեց եւ բառին վերագրվեց նրա նախնական իմաստի հետ ոչ մի առնչություն չունեցող «հանուն հավատքի իր կյանքը չարչարանքների ենթարկող, զոհաբերող» իմաստ։ «Նահատակ» բառի հոմանիշն է «շահատակ», որը կազմված է շահ=«առաջին, առջեւի» արմատով։
Եղեք թշնամու վրա նախահարձակվողներ՝ նահատակներ։ - քաջ - այս բառի իմաստներն են «ընտիր, ազնիվ, առաքինի, պատվելի, արի, կտրիճ, հսկա, դյուցազն»։ Քաջ մակդիր է կրել ծագող Արեւի Աստվածը՝ Վահագնը։ Քաջ բառը նաեւ եղել է Վահագնապաշտ հայ ազգի ինքնանվանումներից մեկը։ Մ.թ.ա. 3÷1 հազարամյակների սեպագիր աղբյուրներում «քաջ» բառը գրառվել է BI սեպանշանի kaš, qaš հնչյունական արժեքների միջոցով, որի համար վերծանվել է «ուժեղ, հզոր, քաջ» իմաստ (աքքադերեն kaššu)։ Որպես ցեղանուն kaš, qaš=քաջ բառը ժամանակակից պատմագիտության մեջ ներկայացվում է «կասիտ» (kassites) ձեւով, ինչը կեղծիք է։
Ուրարտական արքաներն իրենց երկիրն ավանդաբար գրառել են
BI-a(i)ni = Qaš-a(i)ni = Քաջեան, Քաջանց երկիր անունով։
Միջնադարյան մատենագրոթյան մեջ բառը հաճախ գործածվել է քաջք, քաջ=«դեւ, առասպելական ոգի» իմաստով։
Եղեք, ապրեք ու գործեք որպես Քաջեր, ինչպիսիք ձեր նախնիներն էին։ - պատիվ - այս բառի իմաստն է «փառք, պարծանք, մեծ անուն, հռչակ»։ Պատվի են արժանացել ու պատվելի ցեղի պատկանող են համարվել մեր դյուցազն, քաջ, առաքինի, ազնիվ, նահատակ նախնիները։ Աշխատեք ձեր գործերով, վարք ու բարքով դուք եւս նման պատվի ու հարգանքի արժանանալ։
Մեր նախնիների կողմից որպես իրենց բնութագրեր ստեղծած բառերից որոշներին (վեհ, ազատ, պատիվ եւ այլն) լեզվաբանները կեղծ ստուգաբանությամբ վերագրում են իրանական ծագում եւ համարում, թե իբր այդ բառերը հայերենի բառապաշարի մեջ են մտել փոխառությամբ։ Վերի «պատիվ» բառի օրինակով ցույց տանք նման ստուգաբանությունների սնանկ լինելը։
Լեզվաբանները հայերեն «պատիւ» բառը փոխառություն են համարում պահլավերեն *pativ անգոյ բառից։
Եգիպտոսի պատմության բոլոր ժամանակներում փարավոնները եւ նրա արյունակիցները բնութագրվում էին patw (![]()
) բառով, որը
բառի հոգնակի ձեւն է: Այս բառով բնութագրվող մարդկային խմբին պատկանող ամեն մեկը կոչվում էր iri patw կամ ari patw: Ինչպես նշում են մասնագետները, այս patw կոչումը ոչ թե իշխանական բարձր աստիճանի հասած որեւէ անձի արտոնյալ կարգավիճակի բնորոշում է, այլ արյունակցական, ծագումնաբանական կապեր ունեցող այն ազնվական տոհմին տրվող բնորոշումն է, որից սերվել են եգիպտական փարավոնները: Այս տոհմի ներկայացուցիչներն էին փարավոնի առաջնորդությամբ իրականացնում Եգիպտոսի վարչական ղեկավարումը: Ֆ. Պետրին եւ նրա հետեւորդները patw տոհմին են անվանում «դինաստիական ռասա»: Patw=պատուելիներն ավանդաբար կոչվել են Hr Աստծո հետնորդներ, Hr-որդիներ: Բուրգերի ամենավաղ տեքստերից սկսած, պատուելիները զուգակցվել են Hr Աստծո հետ, որի երկրային մարմնավորումը փարավոնն էր: Հնագիտական տվյալները ցույց են տալիս, որ Hr Աստծո հետնորդների՝ պատուելիների, հետքերը Եգիպտոսում երեւում են Նաքադա II հնագիտական շերտում (Ք.ա. ~3500÷3200թթ):
Եգիպտագետներին patw բառի իմաստն անհայտ է: Իսկ այն փաստը, որ patw բառը սոցիալական հիերարխիայում բարձրագույն աստիճանը զբաղեցնող խավին, այդ թվում փարավոնին, տրվող բնութագիր է, թույլ է տալիս այն նույնացնել հայերեն պատիւ=«փառք, պարծանք, մեծ անուն, հռչակ» բառի հետ (patw=պատիւ): Բառս
գտնում ենք նաեւ շումերենում.
, bat, patz, padz=«տեր, տիրակալ, իշխան, պատվելի», որը ցուցադրում է նույն հնչյունական կազմը, ինչ եւ հայերենի բարբառները «պատիւ» բառի համար. բադիվ, պադիվ, պատիվ: Հետեւաբար կարող ենք ասել, որ այն ազնվական դասը, որից Եգիպտոսում առաջացել է փարավոնների դինաստիան, կոչվել է պատուելի=«պատվի, փառքի, իշխանության արժանի»:
Քանի որ Hr Աստծո պաշտամունքը կապված է Երկնքի հետ, ապա այդ փաստը ենթադրել է տալիս, որ pat=պատ(-իւ) բառը կազմված է պատ=pt (եգիպ.)=bad3, bat3 (շումեր.)=«երկինք» բառից եւ ցույց է տալիս պատվելիների ծագումնաբանական կապը Երկնքի, իմա՝ Արարչի հետ: Եգիպտերեն եւ շումերերեն բառերի հայերեն զուգահեռն է պատ=«շրջան, պտույտ, չորս կողմը» բառը, որը նաեւ նշանակում է «շինություն, որը պատում է որոշակի տարածք եւ նրան պատսպարում»։ Հնում Երկինքը պատկերացվել է հենց այդպիսի շինություն, որը պատսպարում է Երկիրը։