ԼՂԻՄ-ի տարածքը հայերից մաքրելու գործողութիւններ

Hranush Kharatyan

2022-04-20

«Ինչպէս երեկ խոստացել էի, այսօրուանից մաս-մաս տեղադրում եմ ԼՂԻՄ-ի տարածքը հայերից մաքրելու գործողութիւնների Ադրբեջանի քաղաքականութեան որոշ նիւթեր՝ անհասկանալի «միջազգային հանրութեան»՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու «պահանջը» հայերի անվտանգութեան խնդիրների քննարկումներով կարգաւորելու հայաստանեան իշխանութեան պատկերացումների համար:

Եւ այսպէս՝

Կոմիտասի վերադարձը

Մի օր, գիշերվա ուշ ժամի, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը Ալազանին իր մոտ կանչեց։ Վերջինս տուն վերադարձավ և պատմեց հետևյալը.

«Փարիզում վախճանվել է մեր պայծառ Կոմիտասը։ Նրան խնամող հանձնաժողովը դիմել է ընկեր Խանջյանին, որ նա ընդունի Կոմիտասի դին և Երևանում կազմակերպի թաղման արարողությունը։ Իհարկե, Աղասին տալիս է իր համաձայնությունը, սակայն Բերիայի երևանյան գործակալները այդ մասին հաղորդում են Բերիային։ Մյուս օրը Բերիան հեռախոսով կապվում է Աղասու հետ և ասում.

ՊԱԿ-ն ու Դաշնակցությունը

ԽՍՀՄ ՊԱԿ-ի /ԿԳԲ/ արտաքին հակահետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Օլեգ Կալուգինը «Առաջին վարչությունը» իր գրքում գրում է․

«․․․Բայց էմիգրանտների այն կազմակերպությունը, ուր մենք ամենից ավելի լիակատար էինք թափանցել, հայ տարագիրների խմբավորումն էր՝ Դաշնակցությունը:

Ժամանակին Դաշնակցությունը եղել է ընդգծված ազգայնական խմբավորում, որը պայքարում էր հայկական անկախ պետության համար: Ժամանակի ընթացքում մենք այնտեղ այնքան գործակալ տեղավորեցինք, որ ոմանք հասան ղեկավար դիրքերի:

Պատմական ակնկարկ

…ԱՐԴՅՈ՞Ք ԱՌԱՆՑ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉՆՉԱՆԱՅԻՆ

(Պատմական ակնկարկ հայ-ռուսական հարաբերություններից)...

1722 թ. Պետրոս Մեծը, ով կոչ էր արել հայերին և վրացիներին դուրս գալ համատեղ պայքարի ընդդեմ թուրքերի և պարսիկների, չեղարկում է իր Կասպիական արշավանքը և Չոլակ վայրում 2 ամիս հայ-վրացական ուժերին սպասեցնելուց հետո դրժում միասնական պայքարի խոստումը:

Հայաստանը մեզ պետք է առանց հայերի

«Հայաստանը մեզ պետք է առանց հայերի…»

Լոբանով- Ռոստովսկի

1988 թ. դեկտեմբերի 7. ՀԽՍՀ-ում եղավ տեկտոնական-արհեստական երկրաշարժ։

Գորբաչովը, ինչպես նման դեպքերում նախորոք արվում է, պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում և դեպքից հետո Ռիժկովը հեռախոսազրույցում տեղեկացնում է եղածի մասին, բայց թույլ է տալիս մի վրիպում. «Ընկեր Գորբաչով վերադարձեք, եղել է այն ինչ մենք չէինք սպասում »։

Աճառյանին բանտարկեցին 1937

Աճառյանին բանտարկեցին 1937-ի սեպտեմբերի 29-ին։ Դատավարությունը եղավ շուրջ երկու տարի անց՝ 1939-ի մարտի 7-ին Երևանում։ Հիմա նայենք դատին ու հետո դրա որոշման մեջ ներգրավված ազգանուններին․

• դատավոր՝ Նովիկով,
• անդամներ՝ Վեդուխ և Սիլվա,
• քարտուղար՝ Միխայլովսկի․
• նախագահ՝ Դմիտրիև,
• զինվորական իրավաբան՝ Չեպցով,
• դատախազի օգնական՝ Գյոլեցյան․
• քարտուղարի տեղակալ՝ Եխալով,
• Անդրկովկասի զինվորական դատարանի քարտուղար՝ Լիկանտելիանի։

Հայաստան Սուրբ Գրքի մէջ. Սուրբ գրական-աշխարհգրական ուսումնասիրութիւն (հատված)

Կարինե Ավետիսյան

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ, Գլուխ Բ, 9...

1947 թվականին Վիեննայի Մխիթարեան տպարանում մի անչափ կարևոր աշխատություն է հրատարակվել՝ Մխիթարեան Ուխտի Հայրերից՝ Դոկտոր Հ. Վահան Վ.Ինգլիզեանի «Հայաստան Սուրբ Գրքի մէջ . Սուրբ գրական-աշխարհգրական ուսումնասիրութիւն» վերնագրով:

Անցյալից (Լեո)

ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Հայ-թուրքական ընդհարումները շարունակվեցին այնուհետև վեց ամսից ավել։ Իսկ ռուս բյուրոկրատիայի ձեռնարկած նոր միջոցն այն էր, որ պատժիչ արշավախումբ ուղարկվեց Ղարաբաղի Վարանդա գավառը` բացառապես հայերին պատժելու համար։

Թե ինչու էին միայն հայերը պատիժ կրում, իսկ թուրքերը բոլորովին հանգիստ էին թողնվում, սա ցարական չինովնիկների մեկ այլ գաղտնիքն էր։ Ընդհարումները վերջանալուց հետո` անգամ դատաստանական գործեր սկսվեցին դարձյալ միայն հայերի դեմ, որոնցից շատերը Սիբիր աքսորվեցին, մինչդեռ թուրքերն ազատ մնացին պատիժներից․․․

Կրեմլը Բաքվում

1990 թ. հունվարի 13-ին Կրեմլը Բաքվում հրահրեց հայ բնակչության կոտորածներ։ ԽՍՀՄ զինված ուժերի, պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) ու ՆԳՆ մարմինների աչքի առաջ Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում յոթ օր շարունակ գազանաբար սպանեցին հարյուրավոր հայերի, տասնյակ հազարներն էլ ապրեցին ջարդերի սարսափը։

Թիֆլիսի Հայաթափումը ռուսների կողմից 1905

Արշալույս Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է 1920 թ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գարեգին Փաստրմաճեանի հուշերից մի հատված. 

«1905 թիվն էր: Թիֆլիսի մեջ ռուսները ծածուկ զինեցին թաթարներին և հասկացրին, որ կարող են անպատիժ հարձակվել հայկական թաղերի վրա: Կռիվների ժամանակ, երբ թուրք-թաթար ամբոխն էր հաջողություններ ունենում՝ ռուսները աչք էին փակում դրա վրա, երբ նախաձեռնությունն անցնում էր մեր կողմը՝ վայրկյանների ընթացքում ռուս զորքը հայտնվում ու կրակ էր բացում մեր շարքերի վրա»: Արմեն Գարո (Գարեգին Փաստրմաճեան) ՀՀ պետական գործիչ, 1920 թ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը

«Ռուսները հայերի ձեռքից վերցրեցին նոր զենքերը, հայ փախստականներին թույլ չէր տրվում տեղավորվել իրենց հողերի վրա»

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի անտիպ հուշերից (1925թ.)

«… 1916թ. ամռանը, երբ ես վերադարձա Թիֆլիս, իր ողջ սրությամբ կանգնած էր հայ փախստականների հարցը: Ռուսական զորքի մշտական հարձակումներն ու նահանջները ստիպում էին Վանի, Ալաշկերտի տարաբախտ բնակիչներին տասնյակ հազարներով հեռանալ Թուրքիայից և հետո նորից վերադառնալ այդտեղ: