ՌՍԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ

ՌՍԻ  ՀԱՍՑՐԱԾ  ՎՆԱՍՆԵՐԸ

Լավ իմացեք` Սովետական Ռուսիան հրաժարվել է ցարական Ռուսիայի իրավահաջորդը լինելուց: Իսկ այսօրվա Ռուսիան Սովետականի իրավահաջորդն է: Այսինքն Կրեմլի կողմից խոսել ցարական ռուսիայի պատմական տարածքների ու պայմանագրերի վերանայման մասին` անհիմն դատարկաբանություն է:

Անցյալից

Այս գործի ամենագլխավոր աղբյուրը կազմում են իմ անձնական հիշողությունները։ Ես շատ ապրեցի։ Իմ ապրածների մի մասն է, որ այժմ տալիս եմ այս գրքի մեջ։ Ամենակարևոր մասը, որ իհարկե ըստ իմ հասկացողության պիտի պատմի ընթերցողիս, թե ինչպես էր, որ գրեթե կես դար առաջ Հայոց հարց ծնվեց և ինչպես էր, որ այդ հարցի հետևանքով բնաջինջ եղավ թուրքահայ ժողովուրդը և իսպառ ջնջվեց Թուրքաց Հայաստան աշխարհագրական անունը։

Խամսայի Մելիքությունները

Հայաստանը իր անկման զանազան շրջաններում, կորցնելով իր գահը, ամեն անգամ թողել է իր ներկայացուցիչներին, որպես դեռ չմարած կայծեր, պահպանված նախկին փառքի մոխիրի մեջ։ Հայկազանց թագավորող տունը վերջանալուց հետո թողեց իր ետևից մի շարք իշխողներ, որ կոչվում էին կուսակալներ։ Արշակունիք թողին մարզպաններին, կյուրապաղատներին, պատրիկներին և ոստիկաններին։ Իսկ Բագրատունիները և Ռուբինյանները թողին զանազան, միմյանցից բաժանված, անկախ իշխանություններ։

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք

Որևէ ազգի քաղաքական և հոգևոր կյանքը (որ սովորաբար կոչում է պատմություն) լավ ճանաչելու համար անհրաժեշտաբար հարկավոր է իմանալ նաև նրա կրոնական իմացմունքն ու գործը, պարզ ասած հավատքը, մանավանդ այն ազգերինը, որոնք հիշվել են հնագույն ժամանակներում և կամ անցել են ժամանակի հետ, կամ դեռ կան ու մնում են։ Այս վերջիններիս թվում հայերի լինելը բոլորը գիտեն․ ինչպես այսօր, նմանապես և՛ նոր, և՛ միջին դարերում հայերի առկայությունը հայտնի է։ Նույնը՝ հին դարերում և իրադարություններում։

Յուշիկք հայրենեաց Հայոց

Հայրենի՜ք… Այն քիչ անուններէն մէկն է այս` զոր գրեթէ ամօթ է բացատրել բարեկիրթ եւ զգօն անմի մը, թէ եւ չըլլայ շատգէտ կամ բանիբուն․ գրեթէ մտքէն առաջ սիրտն կու հասնի, կ՚ըմբռնէ, կ՚իմանայ զայս․ կ՚իմանայ զայն նաեւ երբ չիկրնար քիչ բառով կամ խօսքով բացատրել․ մանաւանդ ուր քաղաքական ու բարոյական տեսութիւնք` ասոր իմաստն այլ այլայլած կամ զանազանած ըլլան։